Օգոստոսի 25, 2019

Հին Գորիսի տեղադրման հարցի շուրջ

Հին Գորիսի տեղադրման հարցի շուրջ

Մ. Քումունց

Գրաբարը հայագիտության բանալին է…

Ղ. Ալիշանի «Սիսականի» /Վենետիկ, 1893թ., էջ 261/ այս հատվածը մեծ շփոթություն է առաջացրել շատ հեղինակների շրջանում՝ սկսած Ե. Լալայանից, մինչև մեր օրերը: Սխալ թարգմանությունը կամ ընթերցելը առաջ է բերել մի թյուր կարծիք, ըստ որի՝ հին Գորիսը գտնվել է Վերիշեն գյուղի տեղում:

Ահա հատվածը գրաբարով.12

Հատվածի թարգմանությունը՝ ըստ Է. Մկրտչյանի.

«Լսեցինք Սյունյաց պատմիչի ավանդությունը Ձագ   նահապետի մասին` Սիսակի զարմից, նախ այստեղ բնակվելու և  Հաբանդ բերդի  շինողի [մասին], որ հետո իր անունով (որից և սահմանները) կոչվեց Ձագեձորի բերդ և դասվում է Սյունյաց նշանավոր բերդերի կարգում, թեպետ հետո չի հիշվում պատմության մեջ. և պետք է համաձայնվել, որ եղել է հին Կորեսի սահմաններում, որ աջից ջրի եզրին է, նոր ավանի հյուսիս-արևմուտքում` մոտ երեք մղոնով, 4780՛ բարձրությամբ: Եվ պատմիչը հնաշեն դաստակերտի մասին ասում է. «Շինելով մի գետի վրա` իր անունով ձորը կոչում է Ձագեձոր, և բերդը` Ձագեձորի բերդ»»:

  1. Նախ այստեղ բառացի է թարգմանված «և պետք է համաձայնվել» հատվածը, որ պետք է լիներ «հավանաբար« կամ» հավանաբար եղել է»՝ «և հաւանելի է»:
  2. «…որ հետո իր անունով (որից և սահմանները) կոչվեց Ձագեձորի բերդ» նախադասության բնույթով որոշիչ լրացումներն են՝ «որ եղել է հին Կորեսի սահմաններում», «որ աջից ջրի եզրին է», [որ]«նոր ավանի հյուսիս-արևմուտքում` մոտ երեք մղոնով, 4780՛ բարձրությամբ» [է գտնվում], այսինքն՝ սրանք «Ձագեձորի բերդ» անդամի որոշիչ լրացումներն են: Պայմանականորեն փոխակերպելով՝ այսպես կստացվի՝ «…հին Կորեսի սահմաններում եղած և աջից ջրի եզրին գտնվող Ձագեձորի բերդ[ը]՝ նոր ավանի հյուսիս-արևմուտքում` մոտ երեք մղոնով, 4780՛ բարձրությամբ [գտնվող]:
  3. Ահա թարգմանության գծապատկերը՝Doc3
  4. Նույն հեղինակը՝ Ղ. Ալիշանը, որ Զանգեզուրը և Ձագեձորը նույնացնում է, աշխատություն մեջ՝ նույն տեղում, բերում է այս նկարը՝ Կորես=Զանկեազօր գրությամբ:3
  1. Ղ. Ալիշանի «Սիսականում» միայն այս հատվածն է, որ կռվան է հին Գորիսը Վերիշենում տեղադրելու կարծիքի համար: Մյուս բոլոր մասերում՝ առանց բացառության, հին Գորիսը Կյորես=Գորիս Գյուղ վայրում է: Խորհրդային շրջանում՝ 20-րդ դարի առաջին քառորդում, հետևելով Ե. Լալայանի ՍԽԱԼ կարծիքին/ավելորդ եմ համարում հղումը Ե. Լալայանից/, Վերիշենը համարել են Հին Գորիս, նույնիսկ անձնագրերում, վարչական որոշ փաստաթղթերում և երթուղային ավտոբուսի վրա գրված էր Հին Գորիս: Սխալը արագորեն կանխվել է, գյուղը վաստակել է ժողովրդական իր անվանումը՝ վերին շեն՝ Վերիշեն, բայց այսօր կարծես նորից փորձում են այն երևան բերել՝ անհայտ պատճառներով:
  2. Ձագեձորի բերդը, ըստ Ղ. Ալիշանի, գտնվում է հյուսիս-արևմուտքում, այլ ոչ թե արևելքում, ինչպես սխալմամբ տեղադրում են. «…կայ առ եզերբ ջրոյն յաջմէն իբր երիւք մղօնք ի Մ. /արևմուտք/ Հս. /հյուսիս/ նորոյ աւանին…»
  3. Այս հարցին վերաբերող ցանկացած նկատառում, այլ հարցեր, կարծիքներ եթե լինեն, խնդրում եմ, թողեք կայքի  գրառուման սյունակում:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply