Նոյեմբերի 15, 2019

«Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի հոբելյանական համարի շնորհանդես

«Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի հոբելյանական համարի շնորհանդես

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի 20-րդ հոբելյանական համարի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը: Շնորհավորելով պարբերականի խմբագրակազմին` ցանկացավ նորանոր ձեռքբերումներ, գիտության աշխարհում հանդեսի շարունակական առկայություն և անընդհատ վերելք:
Հանդեսի գլխավոր խմբագիր Վ. Համբարձումյանը ներկայացրեց հանդեսի անցած ուղին, նշեց, որ «մինչ օրս հանդեսն ունեցել է շուրջ 120 մամուլ ծավալով հրապարակում, որն, ինչ խոսք, յուրօրինակ ձեռքբերում է արդի հայագիտության, ամենից առաջ մեր երկրում առհասարակ լեզվաբանության զարգացման ճանապարհին»:
Խմբագրակազմին շնորհավորելու էին եկել ԳԱԱ տարբեր հաստատությունների, ՀՀ բուհերի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ: Ողջույնի և շնորհավորական խոսքերով հանդես եկան «Տաթև» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հ. Զաքարյանը, ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը, ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանը, ԵՊՀ լեզվաբանության ամբիոնի վարիչ Վ.Պետրոսյանը, ԵՊԼՀ լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ Կ. Աբրահամյանը, ԳՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Թ. Ասոյանը, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Մ. Քումունցը, ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցներ Գ. Մխիթարյանը, Լ. Հովսեփյանը, Ն.Սիմոնյանը, Ռ. Թոխմախյանը:
Միջոցառումը եզրափակվեց Վ. Կատվալյանի ամփոփիչ խոսքով, տնօրենն անդրադարձավ նաև ինստիտուտի գիտական գործունեության հեռանկարներին:

  • 70523330_2491231924263586_5024689253271994368_n
  • 70616587_2491232180930227_8037197847470276608_n
  • 70638925_2491231380930307_5019555496042954752_n
  • 70764830_2491231710930274_7664614369459699712_n
  • 70827021_2491231874263591_5264528374633594880_n
  • 70843051_2491232104263568_8907842625231388672_n
  • 70919976_2491232024263576_2669769589797158912_n
  • 70958510_2491232367596875_782549247558942720_n
  • 71037021_2491231784263600_825700547758653440_n
  • 71137668_2491232420930203_6194950833637949440_n
  • 71139256_2491231550930290_1507748101757075456_n
  • 71569002_2491232260930219_4879455797446180864_n

ՀԱՆԴԵՍԻ 20-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԱՌԹԻՎ ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի հոբելյանական 20-րդ համարը:

Հիմնադրվելով 2003 թվականին՝ այն կարճ ժամանակում դարձավ լեզվաբանության բնագավառի ամենահայտնի և հեղինակավոր հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամները հայտնի գիտնականներ են՝ թե՛ Հայաստանից, թե՛արտերկրից: Հանդեսը հիմնադրվել է վաստակաշատ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Համբարձումյանի նախաձեռնությամբ, և նա մինչ օրս հանդեսի գլխավոր խմբագիրն է:

Վստահ կարող ենք ասել, որ ամսագիրը կայացել է և մինչ օրս էլ շարունակում է բարձր դիրք գրավել գիտական աշխարհում: Ներկայումս հանդեսը մեծ հեղինակություն է վայելում գիտական հանրության շրջանում և շարունակում է տարբերվել լեզվաբանության բնագավառում յուրահատուկ հոդվածներով:

Նրա ներդրումը Հայաստանի այսօրվա գիտության զարգացման գործում բավական լուրջ է: Այն բարձր վարկանիշ ունի և Հայաստանում լավագույններից մեկն է: Դա նշանակում է, որ խմբագիրը տիրապետում է գիտական բոլոր չափանիշներին և կարողանում է իրականացնել իր վրա դրված առաքելությունը:

Մենք բարձր ենք գնահատում «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագրի և խմբագրական կոլեգիայի ազգանվեր գործունեությունը: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Վստահ ենք, որ ապագայում հանդեսը կշարունակի գիտական հանրությանը ներկայացնել Հայաստանի գիտության և կրթության զարգացմանը նպաստող նորանոր հետաքրքիր հոդվածներ:

Ռ. ԱԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ նախագահ

About The Author

Related posts

Leave a Reply