Առաջաձորի վերաբնակեցման մասին ավանդազրույցը հանդիպում է «Նոր դար»-ում (հեղ. Վարդանանց Ակի). «Առաջաձորի հիմնադիրը եղել է, մի հարյուր տարեկան ծերունու պատմելով, Սև Էրեց անունով քահանան: Իբր թե Սև Էրեցի կինը մեռնելուց յետոյ, նա վերցնում է իւր համագիւղացի մի օրիորդ և փախչում Գանձակ գավառում գտնուող Գետաշեն գիւղից Ղարաբաղ: Սակայն իւր պապերից նա իմացել է, որ իրենք գաղթել են Ղափանից, ուստի բարւոք համարեց թողնել Ղարաբաղը և գնալ պապերի երկիրը: Գալով Սիւնիք, իւր բնակութեան տեղ է ընտրում այն ժամանակի ուխտատեղ Ստեփանոս եկեղեցու մոտ և իմանալով, որ առաջ այդ եկեղեցու մոտ եղել է Յառաջաձոր անունով գիւղ, ինքն էլ իւր գիւղին նույն անունն է տալիս: Սև Էրեցի որդին Ուհանն է, որից յետոյ յաջորդաբար գալիս են Ղուկասը, Հայրապետը, Յովհաննեսը և Վարդանը, որ պատմեց մեզ Յառաջաձորի հիմնադիրի մասին: Յառաջաձորցիները, բացի մի քանի տնից, որոնք գաղթած են Ղարադաղից, բոլորն էլ Սև Էրեցի թոռներ ու ծոռներն են»[1]:
[1] «Նոր դար», 1887, 13 հուլիսի, թիվ 114: