Արջի որսը

Spread the love

Շահենը որոշում ա, որ Նոր տարվա սեղանին պիտի արջի միս ունենա։ Նոր տարվա նախօրյակներին վեր ա կենում, հրացանն ու պատրոնդաշը վերցնում, մեկնում գյուղ։

Գյուղում հին որսկան ընկերներին ա հանդիպում, մի լավ խմում են, Շահենս պատրոնդաշը կապում ա, հրացանը գցում ուսով ու ասում․

— Տղե՛րք ջան, դե ես քեցալ ըմ։

-Հալա մի րոպե սպասէ, ա հուվա հրացանավ քինում, թա արջ ա վեր քըցում,- Դերոն ա ասում։

-Հը՞, պա հինչ անիմ։

-Հէն է, յըղօլին (բրբ.` եղան), հեն ա կյումէն մըղակումը, յէր կալ քինի, դե մնացածն ալ Աղալոն կասէ։ Աղալո դե բացատրէ՛։

-Շահե՛ն, արջը հենա պյունումը քոն իլած, յըղօլին կլխան տեմ ըս անում վըղեն, բողազը ծակում, վեզը կտրում, ֆսյո՛։

-Աաա՛… չէ՛, ես իմ հրացանավըս վեր կքցիմ։

-Դե, տուվըս գյուդում, մունք քեզ ասալ ընք։

Շահենը հրացանն ուսին գնումա ծմակ, մի 2-3 ժամ հետո թընգընափաս (շնչակտուր) վազելով հետա գալիս։

Աղալոն մի բաժակ ջուրա տալիս, որ շունչը գա տեղը ու խոսել կարողանա։

-Շահե՛ն, մի պեն ասէ, խէ՞ տիյըս։

-Աաա… Պա ասել չիք, արջեն պունը ճարալ ըմ, համա դե արջը զօռթուն լա, յըրա յա պըրծա ինձ յըրա։

-Ա՛, Շահե՛ն, պա հրացանդ հօրա՞։

-Վեր յըրա յա պըրծա, ալ վըխելաս վեր ըմ քիցալ, փախալ, էտ գազանեն անան պրծալ։

-Այ Շահեն, պա մունք ալ քեզ ասալ ընք, վեր հրացանդ տանել մա, հեն է՜, յըղօլին յէր կալ-քինի, պա մհենգ սրանա յէտնը մունք հունց մտնինք մըր ծմակը՞, հընգեր։

-Խէ՞, Աղալո՛, հինչո՞ւ հետե։

-Այ Շահե՛ն, մընչէվ մհենգ էտ արջեն էրկու հատ յըղօլի լա, սրանա յէտնը էտ արջեն էրկու հատ յըղօլի օնէ, մի հատ ալ հրացան…

… տի… տի… պէնէր…

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի