Նոր գիրք․ “The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone”

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում (ՍՀՀԿ) լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրքը (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone)։ Այն կազմվել և հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «ՀՀԿԳՄՍՆ ԴՄՄԺ-037» հայտարարված դրամաշնորհային մրցույթի («Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն») շրջանակներում։ Հեղինակներ են լրագրող, Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը (բովանդակություն, լուսանկարներ) և ՍՀՀԿ նախագահ, ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունցը (գիտական խմբարում, ստուգաբանություններ)։ Գրքի խմբագիրն է ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ներսիսյանը, թարգմանիչ՝ Սոնա Քումունցը։

Գիրք-պատկերագիրքը լույս է տեսել «Ոսկան Երևանցի» տպագրատանը՝ 1000 տպաքանակով, և ըստ ծրագրի՝ գրեթե բոլոր օրինակները տարածվելու են արտասահմանում։ Գիտական քննարկումը անցկացվել է Գորիսի պետական համալսարանում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը, կարծում ենք, սպասված է հայ հասարակության կողմից։ Շուրջ երեք տասնամյակ բաց են թողնվել կարևոր աշխատանքներ այս բնագավառում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը պատմական Սյունիք-Արցախի հայկականությունը ամրագրող փաստագրում ունի, ստվերում է  Հայաստանի Հանրապետությունից դուրս գիտական և քաղաքական հարթակներում հրատարակվող և հրապարակվող կեղծ թեզերին, պատմաքաղաքական կողմնորոշումներին։ Այն կարող է օգտակար լինել հայ և հայանպաստ դիվանագիտական ինստիտուտներին  հայկական մշակույթի արևելան հատվածի միջազգայնացմամբ, օգնել ոչ հայախոս հանրությանը շիտակ տեղեկատվությամբ՝ Արցախի հարցում ունեցած պատկերացումները, կողմնորոշումները հստակեցնելու, առնչվելու տարածաշրջանի քրիստոնեական և նախաքրիստոնեական բազմադարյան մշակույթին և նրան  սպառնող վտանգներին։

Ավելի մանրամասն տե՛ս՝ “Առավոտ”— ի մամուլում

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հայերի ցեղասպանությունն Արևելյան Հայաստանում

Մինչև ե՞րբ ենք մենք ցեղասպանության զոհ լինելու, մինչև ե՞րբ է մեր ժողովուրդը մնալու մանկուրտի վիճակում……

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…

Ուշացած ահազանգ. Եղեգիսի կորսվող հնությունները

ԵՂԵԳԻՍԻ 5-ՐԴ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ Եղեգիսի հնությունների նախասովետական շրջանի հետազոտողները բուն Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների…

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…