Նախահայերենի «ժամանակ» հասկացության բառաիմաստաբանական խմբի բառերի քննություն (ըստ Սյունիք-Արցախի բարբառների)

Spread the love

Ամփոփում

Պատմական բարբառագիտության համար արդիական թեմաներից մեկը բարբառային բառապաշարի սագումնաբանական ուսումնասիրությունն է։ Պատմահամեմատական մեթոդի միջոցով հնարավոր է լինում որոշել բարբառային բառապաշարի կազմում ընդգրկված հնդեվրոպական ծագում ունեցող բառերը։ Այս հոդվածում փորձ է արված առանձնացնել «Ժամանակ» թեմատիկ խմբի նախահայերենի բառաշերտի բառերը, համեմատել նախկինում կատարված ուսումնասիրություններին։ Հայերենի ամենամեծ միջբարբառախմբում՝ Սյունիք-Արցախի բարբառային տարածքում, «Ժամանակ» բառիմաստային խմբում ընդգրկվում են 35 բառեր։ Առանձնապես քննվել կամ ստուգաբանվել են հետևյալ բառերը՝ տի(ք) «տարիք, հասակ», քո̈ւթ 1. «անորակ ալյուրից թխած հաց; ամբողջական, մասերի չբաժանված» 1. «ալարկոտ; անվարժ; դանդաղաշարժ», թօռ-թօռ, «թույլ, անհաստատ; թարմ» բառերը։ Արդյունքները ցույց են տալիս, որ Սյունիք-Արցախի բարբառների բառապաշարի հիմքը բնիկ է, բխում է ընդհանուր հայերենի հիմնական բառաշերտից։ Այս ամենով հանդերձ՝ բարբառային բառապաշարում կան բառեր, որոնք պահպանել են նախահեյերենի հնդեվրոպական շրջանի ձևերը, օրինակ՝ տիւ < տի «օր» || տի-զի < *dei- «փայլել, լուսավորել»: Այս և նման հարցերի քննությունից կարելի է ենթադրել, որ Սյունիք-Արցախի բարբառխումբի գոյությունը սկսում է ոչ թե հայերենի գրավոր շրջանից, այլ այն ժամանակից, երբ հնդեվրոպական տարրը հաստատվել է Սյունիք-Արցախի պատմական տարածքում։ Փաստորեն՝ Սյունիք-Արցախի բարբառային միավորները յուրահատուկ են ոչ միայն հնչյունական և քերականական ինքնուրույն համակարգով, այլ նաև բառապաշարի հիմնական կազմով։ Անշուշտ, տարբեր շփումներից բառապաշարին անցել են նաև օտար բառեր։ Մի շարք հասկացություններ, որոնք ընդհանուր են հայերենի համար, փոխարինվել են փոխառյալ բառերով։ Եվ չնայած արտաքին բազմապիսի ազդեցությունների՝ բարբառային բառապաշարը  մնացել է կայուն։  Դա պայմանավորված է նրանով, որ բարբառային միավորները հազարավոր տարիներ գոյատևել են միևնույն տարածքում, որն էլ համարվում է Սյունիք-Արցախ միջբարբառախմբի բնիկ և պատմական միջավայր։

Բանալի բառեր՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածք, “ժամանակ” բառաիմաստաբանական խումբ, ստուգաբանություն, բարբառային բառապաշար, հնդեվրոպական ծագմամբ բառ, պատմահամեմատական մեթոդ, բնիկ բառաշերտ։

1․ Ուսումնասիրության բնագավառը և մեթոդաբանությունը

 Պատմական բարբառագիտության ուսումնասիրության համար կարևոր է ոչ միայն բարբառային բառապաշարի շերտերի, այլև նրանցում ընդգրկված բառաիմաստաբանական առանձին խմբերի  ծագումնաբանական, ստուգաբանական և բառաքննական հարցերը։ Հաղորդակցման մորևէ միջոցի ուսումնասիրություն չի կարող շրջանցել պատմական բարբառագիտության հարցերը։

Պպատմական բարբառագիտության  ուսումնասիրության շրջանակաները  կարող են լինել մասնավոր և ընդհանուր՝ ըստ ուսումնասիրության նյութի, առաջադրված խնդիրների։

Մասնավոր շրջանակը որևէ բարբառի պատմական ընթացքի դիտարկումն է համաժամանակյա և (կամ) տարաժամանակյա կտրվածքներում, իսկ ընդհանուր շրջանակը տվյալ լեզվի բարբառների միավորիչ հատկանիշների քննությունն է, որ տարվում է բարբառախմբերի կամ բարբառների պատմական շրջանի զարացման, գրական կամ ընդհանուր խոսակցական,  այլ լեզուների հետ լեզվի հետ ունեցած առնչությունների, բառապաշարի կազմի հարստացման միտումների շուրջ։

Չնայած բարբառային տարածքը այսօր խիստ նեղացել է, բայց Սյունիք-Արցախի բարբառների մեծ մասը կենդանի է, գործուն, ունի հարուստ բառապաշար։

2․ Ուսումնասիրության մեթոդը

Ուսումնասիրության հիմնական մեթոդը պատմահամեմատական է։ Բազմապիսի են Սյունիք-Արցախի բարբառային տարածքի բառապաշարի շերտերը, որոնք քննվում են պատմական շրջանի հայեցակետից՝ հիմք ունենալով համեմատվող տարրերը համաժամանակյա և տարաժամանակյա բնութագրումներով։

1․ Հնդեվրոպական ծագում ունեցող միավորներից առանձնացրել ենք «Ժամանակ» բառաիմաստաբանական խմբին վերաբերող հասկացությունները։

2․ Առանձնացրել ենք այն բառերը, որոնք, կարծում ենք, ծագմամբ հնդեվրոպական են կամ ունեն հնդեվրոպական շրջանի առնչակցություններ, այսինքն՝ կարող են ծագմամբ լինել հնդեվրոպական, բայց կրած լինեն արտալեզվական ազդեցություններ։

3․ «Ժամանակ» հասկացությամբ հնդեվրոպական ծագմամբ կամ այդպիսին ենթադրվող բառերը համեմատել ենք Կ․ Բաքի հնդեվրոպական լեզվաընտանիքի համար առանձնացված “Parts of the body; bodily functions and conditions” (Chapter 4) բառերին[1], ապա Գ․ Ջահուկյանի՝ հայերենի համար կազմված հնդեվրոպական ծագմամբ բառաիմաստաբանական նույնանուն խմբի բառերին[2]։

4․ Կատարել ենք ստուգաբանություններ, փորձել ենք նաև քննել այնպիսի բառեր, որոնց ուսումնասիրության ընթացքում ձևավորվել են տարբեր կարծիքներ։ Հարկ եղած դեպքում նախորդ ուսումնասիրություններին հավելել են մեր տեսակետները, կատարել լրացումներ՝ նյութի քննությունը պատշաճ ներկայացնելու ակնկալությամբ։

5․ Ընդհանուր պատկեր ստեղծելու և արդյունքները տեսանելի դարձնելու համար ձևավորվել են երկու աղյուսակներ, որոնք հիմք են ստեղծում կարևոր եզրակացությունների համար։

Սյունիք-Արցախի բարբառներում «ժամանակ» հասկացությանը առնչվող բառերը ծագումնաբանորեն մի քանի շերտի են բաժանվում՝ 1․ նախահայերենյան, 2․ հինհայերենյան, 3․ օտար-բարբառային։  Քիչ բառեր կան, որ վկայվում են հայերենի մյուս տարբերակներում և առկա չեն Սյունիք-Արցախի բարբառային տարածքում, իսկ նախահայերենյան շերտից մնացուկների մի մասը  ընդհանուր հայերենին բնորոշ կաղապարներով, մյուս մասն էլ գրաբարի ձևիմաստային հատկանիշներով են ներթափանցել տարածքի բառապաշարին։ Մեզ առավելապես հետաքրքրում են նախահայերենից և հին հայերենից ժառանգած «ժամանակ» հասկացության բառիմաստային խմբի բառերը, որոնք կարող են պատկերացում ստեղծել ոչ միայն բարբառային տարածքի լեզվական հարցերի, այլր կենցաղավարման մի շարք բնագավառներում ունեցած ըմբռնումների վերաբերյալ։ Օրինակ՝ հետաքրքրական է, որ բարբառային տարածքում պիտի գործառվեին հին, իսկույն, դանդաղ, հաճախ բառերը, բայց սրանք բոլորն էլ փոխարինվել են օտար ծագմամբ բառերով:

 3․ Ուսումնասիրության նյութը

 Տիւ[3] < տի «օր» հիմքը (Գոր.) պահպանվել է տիզի բառում՝ լո̈ւսը տիզի ա անում («լույսի մարմրելը»): Ընդ որում, Սյունիք-Արցախում գործառվող տարբերակը բխում է ոչ թե հին հայերենից՝ տիւ` հ․-ե․ *deu-, այլ նախահայերենի *dei- «փայլել, լուսավորել» հիմքից, որից ձևավորված է երկ-տի բառը։ Տիզի || տիզա տարբերակները Սյունիք-Արցախում գործածվում են «լույս» իմաստով մնկ. խոսքում: Անհայտ է մնում -զի վերջնամասը. քիչ հավանական է տիւ-ն-ջեան-ից բխած բարբառային տարբերակը։ Գորիսի բարբառի տիզիվավա-ի («լացկան»),  զ-ն չի առնչվում վերոնշյալին․ տիզիվավա-ն տըզան «լացկան» բնաձայնույթից ձևավորված բաղադրություն է (հմմտ․՝ թըս-թըս-ալ > թիսիվավա, տըզ-տըզ-ալ > տիզիվավա։

Կարծում ենք՝ հ.-ե. տի «տարիք, հասակ» արմատը բարբառախմբում հանդիպում է (Գոր. Կապ.) կիստի || կիզտի «փոքր» (կէս > կիզ) բառում, որի կազմությունը համեմատում ենք դեռատի, անտի ձևերին:

«Թարմ» իմաստով բարբառախմբի ժէժ բառը մնում է անհայտ ծագմամբ բառերի շարքում:

Հին բառը բացակայում է բարբառախմբում: Այն նոր է մուտք գործում: Իմաստը փոխարինվում է վաղի, շո̈ւտանց և այլ բառերով:

Դանդաղ հասկացությունը փոխարինվում է տարբեր կազմություններով ու բառերով, այդ թվում՝ յօրթ «1. ձիու համաչաձ քայլքը՝ դանդաղ վարգը, 2. դանդաղ»: Լ. Հովհաննիսյանը այն զուգահեռում է հին հայերենի յորդիմ «վազել» (իմա՝ «արագ հոսել»)՝ յօրթ-յօրթ անէլ «վազվզել»[4] բառին: Այս ենթադրությամբ յօրթ-ը առնչակցվում է հ.ե. *er-, *or- «շարժել, հուզել» հիմքին, որից, սակայն, բարբառախումբն ունի հօրթ (յորդ) «առատահոս», որ տարբերակվում է հօրթ բառից՝ «1. առու, 2. ջրից մաքրված ճանապարհ, 3. այգիների ջրբաժան, որոնցով մշտապես ջուրը բացում են, մեկ կամ մի քանի օր ջրվում են ծառերը» (*port- < *per- «անցկացնել, անցնել»): Նկատի ունենալով բարբառախմբի ոչ կրկնավոր ձևը՝ յօրթ-ը «դանդաղ քայլք», այստեղից՝  յօրթ-յօրթ (անէլ) «վազվզել» (կրկնավորի արտահայտած նրբերանգից), թերևս կարելի է կարծել, որ այն ծագմամբ ընդհանուր է հ.-ե. *erǝ-, *re- «հանգչել, հանգստանալ, հանդարտվել, թույլ» բայանվան ձևիմաստի հետ՝ (*d(h) աճականով՝ *erd(հ)), հմմտ.՝ հուն. ρωω «թողնել», ἐρωή «հանգստանալ», լիտվ. rova (= գրմ. *rōu̯ō) «հանգիստ», լատվ. rāwa «կանգնած ջուր»[5]:

Միջօրե բառի փոխարեն առկա է կէսօր || կըսօր || քըսօր, որ չենք դնում հ.-ե. համանիշների շարքում[6]:

Արդ, արդեն բառերի դիմաց գործածվում է միայն արթէն ձևը:

Ահա «ժամանակ» բառիմաստային խմբում ընդգրկվող հ.-ե. առնչակցությամբ բառերը՝իզ)տի, նօր, թօռ-թօռ, թօռ[7], մատաղ(-աշ) ծիր(անալ)[8], մաշէլ, արթէն, արթէն, փոյթ (> (Ան)փըթ(ըրօկ)), յօրթ, տէվէլ, իրգինանալ, պիլօ̈րէլ, լըրանալ, թա̈թա̈ր, հուր, ամ/մինօվին, կըրկըն(վէլ), օր, տի(զի), ցիրէկ, քիշէր, ըռավէտ, ծէք, ո̈ւրո̈ւգյո̈ւն, ըսօր, իրէգի, ամիս, ամ(լիգ), հէրու, ծիմէռնը, կյա̈րունք, ամէռնը, աշունք, ըղէնակ:

4․ Քննարկում

4․1․ Բարբառային տարբերակների բառաքննություն և ստուգաբանական փորձեր

Տի(ք) «տարիք, հասակ» բառը նշված ձևով չի հանդիպում, բայց բարբառային բառապաշարի դախ (> դախըլ) || տա̈խ «1. կարծր, պինդ, 2. տարիքն առած (աղ­ջիկ)» բառի հիմքում, ըստ նախնական ենթադրության, տի արմատի ձայնդարձով տարբերակն է (հմմտ. դահ[9] «հին, ծերացած»)՝ «հնխ. dāi-, di, dǝ «բաժանել, մաս-մաս անել»[10]: Արդյոք բարբառային տարբերակները առանց ազդեցության սերում են *d(ā)i-  հիմքից, կամ տի-ք (ք > խ՝ թաք > թախք)  հոգնակիով տարբերակի բարբառային դրսևորումնե՞րն են (դախըլ տարբերակը դժվար է մեկնաբանվում. դժվար թե տիք-ի բայակազմական ձևի մնացուկ լինի, հմմտ. դըխլէլ, դըխըլանալ «պնդանալ, թարմությունը կորցնել,  2. ծերանալ»): Գոր. ունի նաև տա̈խ || տախ «1. ասվում է  որոշակի հասակ առնելուց հետո մարմնով լցված մարդու մասին՝ գիրուկ,  2. հաստլիկ, թխլիկ (չաղլիկ)»[11]: Այդուհանդերձ, մեզ թվում է, որ տա̈խ բառը պրսկ. փոխառություն է՝ dāhr (دهر) «ժամանակ, դար, ժամանակաշրջան», որ ձևիմաստային փոփոխություն է կրել բարբառախմբում:

Քո̈ւթ[12] բառը համանուններ ունի բարբառախմբում՝ քո̈ւթ «1. անորակ ալյուրից թխած հաց, 2. ամբողջական, մասերի չբաժանված», քյո̈ւթ «1. ալարկոտ, 2. անվարժ, 3. դանդաղաշարժ», այստեղից՝ քյո̈ւթանալ «ծույլ դառ­նալ, հաշմանդամ դառնալ, երկար ժամանակ պարապ մնալոց ծուլանալ», քյո̈ւթըցնէլ «անգործունյա դարձնել», քյո̈ւթ-քյո̈ւթ «1. անվարժ, 2. դանդաղկոտ»: Արևելյան լեզուներում ունեցած տվյալներն են՝ պրսկ. kund (دكن) (հմմ. կօնդ[13]), թյուրք. küt «գնդաձև»: Հայերենի մատենագրական տեղեկություններից հայտնի է անքոյթ «հանգիստ, խաղաղ», որ ինքնուրույն գործածությամբ չի հանդիպում: Հետագա շրջանի հայերենի բառարանային տվյալներում հանդիպում են «անքոյթ»՝ «ապահով[14], անվտանգ, խաղաղ, հանդարտ, անխռով»[15] (իտալերեն կազմությունների դիմաց՝ attenersi al colombajo «ամրանալ յանքոյթ տեղւոջ» (սըզընմակ),[16]  alla sicura «կարծել զանձն անքոյթ, յապահովի», sicuro «լինել անքոյթ, ոչ զանգիտել, ոչինչ երկբայիլ»)[17]՝ «Էնեականի» թարգմանչի տեքստից հասկացվում են «հանդարտ, անձայն, հեղգ, անխռով» իմաստները. «Ամբառնան ժայռք ըսպառնալիցք ընդ երկին, / Ոյց ընդ քըւաւ լըռեն անքոյթ շուրջ ալիք»[18]: «Բազմավեպում» հանդիպում է «ազատ, ապահով» իմաստներով. «…միայն մշակն է անքոյթ…»[19]: Գ. Ջահուկյանը այս բառին վերաբերող երեք կանխավարկած ունի, որոնք վերաբերում են հնդեվրոպական առնչակցությանը[20]:

Գալով բարբառախմբի՝ քյո̈ւթ «ալարկոտ, ծույլ, անվարժ», այլև  քյո̈ւթ «1. անորակ ալյուրից թխած հաց, 2. ամբողջական, մասերի չբաժանված» համանունների ծագման հարցերին (հմմտ. նաև՝ քութէշ  «կոկորդի հիվանդություն»)՝ նկատում ենք, որ նրանք իմաստային և հնչյունական առումով մասամբ կամ ամբողջաապես չեն համապատասխանում արևելյան լեզուների ենթադրյալ համապատասխանակներին: Համանուններից քյո̈ւթ՝ «1. անորակ ալյուրից թխած հաց, 2. ամբողջական, մասերի չբաժանված»,  թերևս բխում է  հ.-ե. *kwat- (> *ku̯at(h)-) «խմոր, մակարդ, եռանդ, բորբոքում, թթվել» (բայց հմմտ.՝ սլավոնականում՝ *kъsьnъ «դանդաղ, հանգիստ (շարժման մասին)»[21] հիմքից, իսկ քյո̈ւթ «ալարկոտ, ծույլ, անվարժ» բառը, կարծում ենք, հստակեցնում է Գ. Ջահուկյանի առաջադրած տարբերակներից մեկը, ըստ որի՝ անքոյթ բառի մեջ ան-ը նախածանց է, իսկ «քոյթ-ը թերևս կարելի է կապել  *keē- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)»[22], որի ածանցման ձևերից ku-card-ը՝ «դանդաղ շարժվող, սողացող», վկայաբերվում է hնդիրանական ընդհանրություներում[23]: Այս ամենից կարելի է ենթադրել, որ քյո̈ւթ-ի համանունները արևելյան լեզուներից անցած բարբառային փոխառություններ չեն, իսկ նրանցից քյո̈ւթ-ը՝ «դանդաղ շարժվող», անքոյթ բառի ինքնուրույն գործածությամբ տարբերակն է. բարբառախմբում ո̈ւ-ի քմայնացումը (վերաբերում է համանուններին) պայմանավորված է գ > ք փոփոխության ազդեցությամբ ո̈ւ-ի քմայնացման համաբանությամբ, հմմտ.՝ քութէշ-քյո̈ւթ:

4․2․ Իմաստային ճշգրտումներ և լրացումներ

Թոր-թօռ «թարմ» իմաստով բառը Սյունիք-Արցախի բարբառային տարածքում հարադրությամբ է գործածվում՝ թօռ-թօռ, որ հ.ե. *ter- «1. թույլ, անհաստատ. 2. թարմ, 3. քնքուշ» բառից է: Բարբառախմբում հիմնականում սննդի թարմությունն արտահայտելիս է գործածվում՝ «1. նոր եկած-ուռած խմոր, 2. փուչիկներ ունեցող հաց, թխվածք, 2. թարմ միս, բանջարեղեն, 3. մատղաշ բույս, 4. փոխ. ծաղկուն, փթթուն տարիք»: Կարծում ենք՝ թօռ-թօռ՝ «թարմ» իմաստով, հարադրությամբ բառը պետք է ընդգրկվի թեմատիկ խմբում՝ որպես հ.-ե. *tor- > *ter- (թարմ՝ *trmo-) «քնքուշ, թույլ»[24]  հիմքից բարբառային կազմություն:

Գ. Ջահուկյանի ցուցակից դուրս է մնացել այգ՝ հ.-ե. *ai- «այրել, լուսավորել», բառը՝ ծէք (> ց-այգ) «ծեգ՝ արևածագ, արշալույս», ծէքէլ «ծագել, արշալույսը բացվել», ծէքըծէքին || ծըքըծէքին || ծըքյըպըտառէն || ծըքյուլին «վաղ առավոտյան՝ արշալույս բացվելիս»[25]:

4․3․ «Ժամանակ» թեմատիկ խմբի համեմատական տախտակ[26]

Աղյուսակ 1.

Ըստ Կ. Բաքի (անգլ.) Թիվ Բ.-ՍԱ ?/?ՍԱ Ըստ Գ. Ջահուկյանի ՍյունիքԱրցախ
14.11. Time 1. Բ. ? 14.11. Ատեն
2. Հաղ
14.12. Age 3. ?ՍԱ 14.12. Տի(-ք) (Կիզ)տի
14.13. New 4. 14.13. Նոր Նօր
5. Թարմ Թօռ-թօռ
6. Բ. Թոր Թօռ
14.14. Young 7. 14.14. Մատաղ Մատաղ(-աշ)
14.15. Old 8. 14.15. Հին
9. Ծեր Ծիր(անալ)
10. Երէց
11. Մա(ր)շեմ Մաշէլ
14.16. Early (adv.) 14.16. Վաղ
14.17. Late (adv.) 12. 14.17. Ան-ագան
14.18. Now 13. 14.18. Արդ Արթէն
14.19. Soon; Immediately 14. 14.19. Փոյթ (Ան)փըթ(ըրօկ)
15. Իսկոյն
16. Անդէն Արթէն
14.21. Swift, Fast, Quick 17. 14.21. Փոյթ
14.22. Slow (adj.) 18. ? 14.22. Դանդաղ
19. Բ.ՍԱ ?ՍԱ Յորդիմ Յօրթ
20. Տարտամ
14.23. Hasten, Hurry (vb. intr.) 21. 14.23. Արտորամ
14.24. Delay (vb. intr.) 22. ? 14.24. Դանդաղեմ
23. ? Անագանիմ
24. Յետնիմ
25. Հեղգամ
14.25. Begin; Beginning 14.25. Սկսել; սկիզբ
26. Հաւիմ
27. Հաւ
14.252. Last (vb.) 28. 14.252. Տեւեմ Տէվէլ
29. Յերկարեմ Իրգինանալ
30. Տոկ
31. ? Յամառ
14.26. End (sb., temporal) 32. 14.26. Յաւ
14.27. Finish (vb.) 14.27. Ավարտել (vb.)
33. Բոլորեմ Պիլօ̈րէլ
34. Լնում
35. Լիր Լըրանալ
14.28. Cease 36. 14.28. Դադարեցուցանեմ Թա̈թա̈ր
14.29. Ready 14.29. Պատրաստ
14.31. Always 37. 14.31. Յար Հուր
14.32. Often 38. ? 14.32. Յ-աճ-ախ
39. Ստէպ
14.33. Sometimes 40. 14.33. Երբեմն
14.34. Never 41. 14.34. Ամենեւին ոչ Ամ/մինօվին
42. Ոչ երբեք
14.35. Again 43. 14.35. Անդ-ր-էն
44. Կրկին Կըրկըն(վէլ)
45. Դարձեալ
46. Վեր-ստ-ին
14.41. Day 47. 14.41. Աւր Օր
48. Տիւ
49. Տի Տի(զի)
50. Ց-երեկ Ցիրէկ
14.42. Night 51. 14.42. Գիշեր Քիշէր
14.43. Dawn 14.43. Լուսաբաց
14.44. Morning 52. ? 14.44. Առ-աւաւտ Ըռավէտ
53. Այգ Ծէք
14.45. Noon 54. 14.45. Միջաւրեայ
14.46. Evening 55. 14.46. Երեկ(-ոյ) Ո̈ւրո̈ւգյո̈ւն
14.47. Today 56. ? 14.47. Սերկ
57. ? Այս-աւր Ըսօր
14.48. Tomorrow 14.48. Վաղը
14.49. Yesterday 58. 14.49. Երէկ Իրէգի
14.51. Hour 14.51. Ժամ
14.52. Minute; Second 14.52. Րոպե; վայրկյան
14.53. Clock; Watch 14.53. Ժամացույց
14.61. Week 14.61. Շաբաթ
14.62. Sunday 14.62. Կիրակի
14.63. Monday 14.63. Երկուշաբթի
14.64. Tuesday 14.64. Երեքշաբթի
14.65. Wednesday 14.65. Չորեքշաբթի
14.66. Thursday 14.66. Հինգշաբթի
14.67. Friday 14.67. Ուրբաթ
14.68. Saturday 14.68. Շաբաթ օրը
14.71. Month 59. 14.71. Ամիս Ամիս
14.72. Names of the Months 14.72. Ամիսների անունները
14.73. Year 60. ?ՍԱ 14.73. Ամ Ամ(լիգ)
61. 14.731. Հերու Հէրու
14.74. Winter 62. 14.74. Ձմեռ Ծիմէռնը
14.75. Spring 63. 14.75. Գարուն Կյա̈րունք
14.76. Summer 64. 14.76. Ամառն Ամէռնը
14.77. Autumn 65. ? 14.77. Աշուն Աշունք
14.78. Season 66. 14.78. (Յ)եղանակ Ըղէնակ

 5․ Եզրակացություններ և վիճակագրություն

 Բարբառային բառապաշարի պատմահամեմատական ուսումնասիրությունից և «Ժամանակ» բառաիմաստաբանական խմբի բառերի քննությունից պարզվում են՝

Ա․ Բարբառային բառապաշարի ծագումնաբանական շերտերը հիմնականում ընդհանուր են հայերենի հետ։

Բ․ Բարբառի գոյությունը սկսում է ոչ թե հայերենի գրավոր շրջանից, այլ այն ժամանակից, երբ հնդեվրոպական տարրը հաստատվել է Սյունիք-Արցախի պատմական տարածքում։

Գ․ Սյունիք-Արցախի բարբառներն ունեն բառապաշարի հիմնական կազմ կամ այսպես ասած՝ միջուկ, հնչյունական և քերականական կաղապարների ինքնուրույն համակարգ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը՝ արտաքին բազմապիսի ազդեցությունների և ներքին խնդիրների առկայությամբ։

Դ․ Վիճակագրական տախտակ[27]

Աղյուսակ 2

 

Համարակալվող միավոր Ըստ Կ. Բաքի (անգլերեն) Բարբառային Վիճահարույց Ըստ Գ. Ջահուկյանի Սյունիք-Արցախ
Հայ. Ս.-Ա. Հայ. Ս.-Ա.
14.1 9 2 0 1 1 16 9
14.2 10 0 1 4 1 20 6
14.3 5 0 0 1 0 10 3
14.4 9 0 0 3 0 12 9
14.5 3 0 0 0 0 0 0
14.6 8 0 0 0 0 0 0
14.7 8 0 0 1 1 8 8
14. Ընդամենը 52 2 1 10 3 66 35

Ե․ Ըստ արդյունքների՝ «Ժամանակ» թեմատիկ խմբի ընդհանուր բառերից, որոնք ունեն հնդեվրոպական ծագում (ըստ Կ․ բաքի կողմից կազմված ցուցակի), Սյունիք-Արցախի բարբառային տարածքում վկայվում է 35-ը, որը կազմում է 67%-ը, ընդհանուր հայերենի համեմատությամբ՝ 53%-ը։


Изучение праармянских слов лексической группы концепта «Время» (по Суйско-Арцахским диалектам)

Резюме

Одной из актуальных тем исторической диалектологии является этимологическое изучение разговорной лексики. Используя историко-сравнительный метод, можно определить слова индоевропейского происхождения, вошедшие в диалектную лексику. В данной статье предпринята попытка выделить слова доармянской лексики тематической группы «Время», сопоставить их с предыдущими исследованиями. В самой крупной междиалектной группе армянского языка, в диалектном ареале Сюник-Арцах, 35 слов входят в семантическую группу «Время». Некоторые слова были рассмотрены отдельно или этимологически проанализированы: ти(к) (տի(ք)) «возраст, рост», кут (քո̈ւթ) 1: «хлеб, испеченный из муки низкого качества; полный, не разделенный на части» 1. «ленивый; необученный тихоходный», тор-тор (թօռ-թօռ), «слабый, неустойчивый; слова «свежий». Результаты показывают, что основу лексики сюникско-арцахских диалектов составляют коренные, производные от основной лексики общеармянского языка. В диалектной лексике есть слова, сохранившие формы протоармянского языка, индоевропейского периода, например: тив < ти (տիւ < տի) “день” || ти-зи (|| տի-զի) < *dei- «светить, освещать». Из рассмотрения этих и подобных им вопросов можно предположить, что существование Сюникско-Арцахской диалектной группы начинается не с периода армянской письменности, а с того времени, когда индоевропейская общность расселилась на исторической территории Сюник и Арцах. На самом деле диалекты Сюника-Арцаха уникальны не только своим самостоятельным фонетико-грамматическим строем, но и базовой лексикой. Разумеется, иностранные слова также поступали в лексикон из различных контактов. Ряд понятий, общих для армянского языка, заменен заимствованными словами. Несмотря на различные внешние воздействия, диалектная лексика оставалась стабильной. Это связано с тем, что диалекты Сюника и Арцаха существовали на протяжении тысячелетий на одной территории, которая считается родной и исторической средой междиалектной группы.

Ключевые слова։ Сюникско-Арцахский диалектный ареал, лексическая группа «время», этимология, диалектная лексика, слово индоевропейского происхождения, историко-сопоставительный метод, коренная лексика


The study of the proto-Armenian words of the lexical group of the concept “Time” (according to the Sui-Artsakh dialects)

Summary

One of the topical topics of historical dialectology is the etymological study of colloquial vocabulary. Using the historical-comparative method, it is possible to determine the words of Indo-European origin that are included in the dialect vocabulary. This article attempts to highlight the words of the pre-Armenian vocabulary of the thematic group “Time”, to compare them with previous studies. In the largest inter-dialect group of the Armenian language, in the Syunik-Artsakh dialect area, 35 words are included in the semantic group “Time”. Some words were considered separately or etymologically analyzed: ti(k) (տի(ք)) “age, height”, kut (քո̈ւթ) 1: “bread baked from low quality flour; complete, not divided into parts” 1. “lazy; untrained slow-moving”, tor-tor (թօռ-թօռ), “weak, unstable; the word “fresh”. The results show that the basis of the vocabulary of the Syunik-Artsakh dialects is formed by the indigenous ones, derived from the main vocabulary of the pan-Armenian language. There are words in the dialect vocabulary that have preserved the forms of the proto-Armenian language, the Indo-European period, for example: tiv < ti (տիւ < տի) “day” || ti-zi (|| տի-զի) < *dei- “shine, illuminate”. From the consideration of these and similar questions, it can be assumed that the existence of the Syunik-Artsakh dialect group does not begin with the period of Armenian writing, but from the time when the Indo-European community settled in the historical territory of Syunik and Artsakh. In fact, the dialects of Syunik-Artsakh are unique not only for their independent phonetic and grammatical structure, but also for their basic vocabulary. Of course, foreign words also entered the lexicon from various contacts. A number of concepts common to the Armenian language have been replaced by borrowed words. Despite various external influences, the dialect vocabulary remained stable. This is due to the fact that the dialects of Syunik and Artsakh have existed for thousands of years on the same territory, which is considered the native and historical environment of the interdialect group.

Keywords. Syunik-Artsakh dialect area, lexical group “time”, etymology, dialect vocabulary, word of Indo-European origin, historical-comparative method, indigenous vocabulary․


[1] Buck C. D., A Dictionary of selected synonyms in the principal Indo-European languages (A contribution to the history of ideas), University of Chicago press, Chicago & London, 1988, p. 196-325.

[2] Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն, Նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ. հրատ., Երևան, 1987, էջ 111-157, 261-262, 204-222 (այսուհետև՝ Ջահուկյան 1987)։

[3] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն),  Երևանի համալսարանի հրատ., Երևան (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971-1979, հատ․ IV, էջ 410 (այսուհետև՝ ՀԱԲ):

[4] Հովհաննիսյան Լ., Բառային հնաբանությունները Ղարաբաղի բարբառում,  «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 9 (52), 1979, Էջ 58:

[5] Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I, II bend (II Auflage), München: Francke Verlag, Bern, 1959, f. 338-339 (այսուհետև՝ Pokorny, 1959).

[6] Անհայտ է մնում կէս բառի ծագումը:

[7] *Ter-, *teru > tor-s (Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ  290):

[8] Առանձին չի գործածվում ծեր բառը. հանդիպում է ծաղկէլ-ծիրանալ կազմության մեջ:

[9] Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան («Էմինեան ազգագրական ժողովածու», հատ. Թ), Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, Թիֆլիս, 1913, էջ 263:

[10] ՀԱԲ, IV, էջ 403:

[11] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ.,Երևան, 1975, էջ 477:

[12] Ենթադրվում է, որ քյո̈ւթ «դանդաղաշարժ» իմաստով բառը կարելի էր քննել տարածական հարաբերություններ արտահայտող կամ  մարմնի մասեր, մարմնական գործառություններ և պայմաններ, իսկ «հաց» իմաստով՝ ուտելիք, ըմպելիք, կերակրի պատրաստում և ամանեղեն թեմատիկ խմբերում: Սակայն նպատակահարմար գտանք քննել «ժամանակ» հասկացությունների համանշային շարքում՝ նկատի առնելով համանուն բառերի բաղդատական քննությունը, քյո̈ւթ և թօռ-թօռ բառերի այս խմբին համանշվող իմաստները: Նույն մոտեցմամբ պետք է քննել թօռ-թօռ  և թօռ բառերը:

[13] Այս մասին տե՛ս՝ Քումունց Մ., Սյունիք-Արցախ բարբառային տարածքի մի քանի համանունների ուսումնասիրության շուրջ, Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին, Երևան, 2017, էջ 172-181:

[14] Հմմտ. «Փախիր Գրիգորէ ի խրճիթն անքոյթ» («Բազմավեպ» (Աշխատասիրութիւն Մխիթարեան միաբանից), հատ. երրորդ, Ս. Ղազար, Վենետիկ, 1845, էջ 199):

[15] Ջախջախեան վրդպ. Մ., Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական, Ս. Ղազար, Վենետիկ, 1837, Էջ 166 (այսուհետև՝ Ջախջախեան 1839):

[16] Ջախջախեան 1839, Էջ 180

[17] Ջախջախեան վրդպ. Մ., Բառարան Յիտալական լեզուէ ի հայ եւ ի տաճիկ բարբառ (Dizionario italiano-armeno-turco), Ս. Ղազար, Վենետիկ, 1804, Էջ 780:

[18] Վիրգիլեայ Պ. Մ., Ենէական (թրգմ. Ե. Հիւրմիւզեան), Ս. Ղազար տպ., Վենետիկ, 1845, Էջ 16:

[19] «Բազմավեպ» 1845, III, Էջ 324:

[20] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 63 (այսուհետև՝ ՀՍԲ), տե՛ս նաև՝ ՀԱԲ I, 214:

[21] Pokorny 1959, f. 627-628.

[22] ՀՍԲ, էջ 63:

[23] Mayrhofer M., Etymologisches Wörterbuch des Altindoarischen (Indogermanische Bibfiothck Reihe 2, Wörter bûcher), I band, Heidelberg , 1992, f. 359.

[24] ՀՍԲ, էջ 260:

[25] ՀՍԲ էջ 48, Ջահուկյան 1987, էջ 259:

[26]  Աղյուսակում նշված Բ․-ՍԱ և ?/? ՍԱ համառոտությունները նշանակում են՝ Բ՝ բարբառային՝ -ՍԱ՝Սյունիք-Արցախ, ?/? ՍԱ՝  հստակ չէ բառի առկայությունը Սյունիք-Արցախում։ Թույլ գույնով նշումը բառի բացակայությունն է հայերենում։

[27] Ս․-Ա․՝ Սյունիք-Արցախ։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի