Գորիսի հնագույն տոհմերը․ Քումունց

Spread the love
Ի դեմս Մհեր Քումունցի, պատրաստ է Գորիս գյուղի բնիկ տոհմերից մեկի Իգրեկ-ԴՆԹ(Y-DNA) թեստի արդյունքը։Պարզվեց,որ Քումունցները J2a1a1a2a1a2a2 FGC15865>Y31162>Y36241* հապլոճյուղից են https://www.yfull.com/tree/J-Y36241/:Հիշեցնեմ,որ J2a հապլոխումբը հայերի մոտ ամենատարածված երկու հապլոխմբերից մեկն է ՝մոտ 24,2%-ը այս հապլոխմբից են։Հապլոխումբը սկսել է բաժանվել հապլոճյուղերի 18400 տարի առաջ https://www.yfull.com/tree/J-M410/։Այն այսօր լայն տարածում ունի Հարավային Իտալիայից մինչև Հնդկաստանի արևմտյան մասեր https://commons.wikimedia.org/…/File:The_spatial…։Առավել բազմազան ենթաճյուղեր են ներկայումս առկա այդ տարածքի կենտրոնական հատվածներում՝Հայկական լեռնաշխարհ-Իրան տարածքում,որտեղ նաև բարձր է այդ հապլոխմբի տոկոսային տեսակարար կշիռը։Ինչպես նաև այս հապլոճյուղի ամենահին պալեոնմուշները նույնպես հայտնաբերվել են այս նույն տարածքում (ներկայումս ամենահին պալեոնմուշը հայտնաբերվել է Իրանի մեզոլիթում՝Բելթ քարանձավից 12000 տարվա շերտից,Վրաստանից՝ 11000 տարվա Կոտիաս մեզոլիտիկ շերտից ,Անատոլիայի նեոլիթյան շերտերից,Եվրոպայի տարբեր նեոլիթյան հողագործական հնավայրերից,Իրանի խալկոլիթից,Միքենյան մշակույթից,Մինոյան մշակույթից,Մայկոպյան մշակույթից,Խեթական ժամանակաշրջանից երկու մարդկանց մոտ,Տեփե Հիսար Իրան՝5500 տարվա շերտից,Ջիրոֆթից ՝4500 տարվա շերտից,Բակտրիա-Մարգիանյան մշակույթից մոտ մեկ տասնյակի հասնող պալեոնմուշներ,Նամազգա-Թեփե Թուրքմենիայում՝5300 տարվա շերտից, և շատ այլ համեմատաբար երիտասարդ բրոնզեդարյան և երկաթեդարյան մշակույթներում Եվրոպայից մինչև Ալթայ)։Այս բազմաթիվ արդյունքները թույլ են տալիս ասել,որ այս հապլոխումբը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհ -Իրան գոտում(ցավոք մեր լեռնաշխարհից խալկոլիտից հին պալեոնմուշների ԴՆԹ թեստերի արդյունքներ դեռ չկան) և տարածվել է նեոլիթում դեպի Բալկաններ,ապա Եվրոպա ,դեպի Միջին Ասիա և Հնդկաստան,ինչպես նաև դեպի մեզանից հարավ և հյուսիս՝ Հյուսիսային Կովկաս։
Թողնենք J2a հապլոխումբը և վերադառնանք Քումունցի հապլոճյուղին՝ J2a1a1a2a1a2a2 FGC15865>Y31162>Y36241*։Ի զարմանս մեզ պարզվեց ,որ այս նույն ճյուղից է նաև Հայկական,Մելիք,Ազնվական,Համշեն,Դերսիմ պրոեկտների հիմնադիրներից մեկը ՝մեր սիրելի Հովան Սիմոնյանը ))),որն արմատներով Սասունից է։Մհերը ունի մի քանի մոտ համընկնում բազայից։Բոլորը Սասունից են և Հովանից բացի կան երկու հայեր,որոնք շատ մոտ են Հովանին և ունեն հայրական գծով մոտ 300 տարվա ընդհանուր նախապապ,,որը ծնվել էր 1660 թ․ ըստ պահպանված տոհմածառի,իսկ անունն էր Շադո,սակայն Մհերը այդ երեք անձանցից ավելի հեռու է և մոտավոր 1000 տարվա ընդհանուր նախապապ ունի Հովանի և մյուս երկու սասունցիների հետ,սակայն ավելի հետաքրքիրն այն է,որ ևս մի սասունցի կա՝Զարեհ անունով ,իրենց match-երում և նա հավասարապես հեռու է և Մհերից և Հովանից(ներառյալ Շադոյի մյուս երկու հետնորդները)։Հեռավորությունը նույնպես մոտ 1000 տարվա շուրջ է։Այստեղ անհրաժեշտություն ծագեց Մհերի և Զարեհի համար պատվիրել BIG -Y թեստ,որ հստակ պարզվի սասունցի Զարեհն է մոտ Հովանին,թե գորիսեցի Մհերը։Հարցը հրատապ է,քանզի հնարավորություն կտա հասկանալ,թե Մհերի ճյուղը արդյոք եկել է Գորիս մոտ հազար տարի առաջ,թե Գորիսից են Սասուն գնացել և այս հապլոճյուղը հասցրել Սասու՞ն։Առայժմ տպավորությունն այն է,որ Սասունից է մի մարդ եկել Գորիս հավանաբար Օրբելյանների ժամանակ։Եթե մի փոքր ֆիլոգենետիկ ծառի վրա վերև բարձրանանք՝J2a1a1a2a1a2a2 FGC15865,ապա կտեսնենք,որ https://www.yfull.com/tree/J-YP879/ հապլոճյուղից են հայերի մոտ 3 տոկոսը ,որում առկա են հայեր,թե Արևմտյան Հայաստանից,թե ՝Արևելյան(Գանձակ,Գարդմանք,Երևան,Արզական,)։Հապլոճյուղը 4400 տարի առաջ սկսել է բաժանվել ենթաճյուղերի որում կան ,թե արևմտահայեր,թե ՝ արևելահայեր։Փաստորեն անհնար է առայժմ պարզել,թե որտեղ է ընդհանուր նախապապը 4400 տարի առաջ ապրել։Մի փոքր ավելի հեռու բոլորից հավանաբար Ալավերդյաններն են Սյունիքի Սևաքար գյուղից,որը միգուցե մեզ հուշում է,որ այնուամենայնիվ հենց Արևելյան Հայաստանն է այս հապլոճյուղի առաջացման վայրը(հավանաբար և այստեղ խորը թեստի կարիք կա)։Ինչևե, BigY թեստերը կոնկրետ Զարեհի և Մհերի ենթաճյուղի համար միգուցե պարզաբանում մտցնեն և հասկանանք Գորիսից է Սասուն հասել,թե Սասունից Գորիս։Հիշեցնեմ,որ Գորիս գյուղից մինչ այսօր ստուգված էին մելիքական տոհմերի ներկայացուցիրները և նրանք Քումունցի հետ հայրական գծով կապ չունեն,այսինքն լրիվ այլ հապլոխումբ ունեն։Հատուկ շնորհակալություն Հովան Սիմոնյանին ։
Հովան Սիմոնյանը Մհերի համար պատվիրեց Իգրեկ քրոմոսոմի խորը թեստ և պարզ դարձավ,որ մոտավորապես 1650 տարի առաջ է ծնվել Մհերի և Հովանի ընդհանուր նախնին հայրական ուղիղ գծով՝ ըստ Yfull-ի։Ահա հղումը https://www.yfull.com/tree/J-FGC57210/ ։Այսպիսով մնում է նաև Զարեհի համար այդ թեստից պատվիրել ու վերջնական պարզել , որ այս հապլոճյուղը ունի արևմտահայկական,ավելի կոնկրետ Սասունի ,այլ ոչ թե արևելահայկական ծագում։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/groups/etnogenetika/

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի