Մայրական գրկում․․․ Արթուր Պատվականյան

Մի հանգրվան կա՝

սպասումով լեցուն․․․

Մի տաք օթևան,

ուր փոթորկվում են

ափունք մանկության,

Եվ ուր կան հուշեր

խխնջախեցում․․․

Ուր նախանձ չկա,

նախատինք ու ցավ,

փուչ ու վատահաս

չարություն չկան,

նաև՝ դաժան սուտ ու դավ․․․

Մի կիսատ երազ կա՝

խունկով ծխարված,

Աշխարհքով չափվող՝

գունաթափ կարոտ․․․

Կան ծով համբերում,

Արծաթված մազեր․․․

Ու օվկիանոսներ հար երջանկության․․․

Սեր կա․․․

Աչքեր թացացած։

Հին Աստվածներ կան

ապուպապերիս տեսքով, հասակով․․․

Լուսին չդարձող բյուր Արևներ կան,

մագաղաթի բույր, աղոթք քրմերի՝

․․․ այ իրիքնակ,

․․․ այ յերե կապույտ․․․

Թոնրից հենց հանած

տաք լավաշի համ,

քիմքին դեմ առած՝

չցամաքող աղբյուրներ կան,

Վախվորած մոմի չհանգչող կրակ,

և մեղավորության չզսպվող երակ․․․

Մի մեծ լռություն կա՝

երբեք չթարգմանվող,

ու տիեզերական ափսոսանք անսքող․․․

Փոշոտ արահետ կա,

չհամրված հետքեր ոտնաթաթերի․․․

Եվ օրորոցային կա՝

հյուսված դուդուկով բարի․․․

հառա՜չ կա․․․ հառա՜չ

անհատակ․․․ խորքային․․․

հառաչ․․․

հառա՜չ․․․ երգեհոնային՝

-Ո՞ւր էիր, բալես, այսքան ժամանակ․․․

 

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Ա. Ստեփանյան “Ճերմակ ճախրանք” (գրախոսություն)

Արմեն Ստեփանյան-”Ճերմակ ճախրանք”.  Գրական-գեղարվեստական հրատարակություն. Բանաստեղծություններ, խմբագիրներ՝ Սուսան Կարլենի Ալիխանյան, Արտակ Ոսկանյան (“Կապույտ Էսքիզներ” շարք),…

Լեռներից այն կողմ․ Անի Ղազարյան

Սույն թվականի ապրիլի 1֊ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ…