Զանգեզուրի վերջնական մաքրումը թուրք բնակչությունից (1920 թ. հունվար-մարտ)

Spread the love

Հայաստանի ­երի­տա­սարդ հան­րա­պե­տու­թյու­նը գեր­մարդ­կա­յին ջան­քեր էր գոր­ծա­դրում երկ­րի պաշտ­պա­նու­թյան ամ­րապնդման ու զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ: Ար­դեն նկատ­վել էին լուրջ նվա­ճում­ներ հան­րա­պե­տու­թյան կյան­քի գրեթե բո­լոր բնա­գա­վառ­նե­րում: Սա­կայն հա­րեւան պե­տու­թյուն­նե­րի եւ հատ­կա­պես Ադր­բե­ջա­նի հետ շա­րու­նակ­վող մշտա­կան բա­խում­ներն ու հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող թուրք բնակ­չու­թյան պար­բե­րա­բար կրկնվող ե­լույթ­նե­րը դժվա­րին խո­չըն­դոտ­նե­րի ա­ռաջ էին կանգ­նեց­նում ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը: Դժվա­րա­գույնն ու ան­լու­ծե­լին Արցախն ու Զան­գե­զուրն էին, ո­րոնց նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ավե­լի ուժգ­նու­թյամբ էին շա­րու­նա­կում դրսեւո­րել ի­րենց զավ­թո­ղա­կան ձգտում­նե­րը: Այդ հո­ղի վրա Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­կա­մար­տու­թյու­նը գնա­լով ա­վե­լի էր խորա­նում ու շիկա­նում:

Ինչ­պես ար­­դեն նշվել է, հան­­րա­­պե­­տու­­թյան սահ­­ման­­նե­­րի ազատագրումը ըն­­թա­­նում էր մի քա­­նի ուղ­­ղու­­թյամբ, եւ այս ա­­ռու­­մով Զան­­գե­­զու­­րի ու Ար­ցա­խի խնդրի վերջ­նա­­կան լու­­ծու­­մը տվյալ ժա­­մա­­նա­­կա­­հատ­­վա­­ծում ու­­ներ ար­­տա­­կարգ կա­­րեւո­­րա­­գույն նշա­­նա­­կու­­թյուն: Ա­­ռանց Զան­­գե­­զու­­րի եւ Ար­ցա­խի հար­­ցի վերջ­նա­­կան լուծ­­ման Հա­­յաս­­տա­­նը չէր կա­­րող հու­­սա­­լիո­­րեն ա­­պա­­հո­­վել իր սահ­­ման­­նե­­րի ան­­սա­­սա­­նու­­թյունն ու ան­­ձեռնմխե­­լիու­­թյու­­նը եւ, բնա­­կա­­նա­­բար, հար­­կադր­ված պետք է լի­­ներ մշտա­­պես պա­­տե­­րազ­­մե­­լու Ադր­բե­­ջա­­նա­­կան Հան­­րա­­պե­­տու­­թյան եւ նրան սա­­տա­­րող Թուր­­քիա­­յի հետ: Ուս­­տի, հան­­րա­­պե­­տու­­թյան թուր­­քաբ­­նակ շրջան­­նե­­րի եւ հա­­րեւան Վրաս­­տա­­նի հետ վի­­ճե­­լի հար­­ցե­­րը մեծ դժվա­­րու­­թյամբ հաղ­­թա­­հա­­րե­­լուց հե­­տո՝ Հա­­յաս­­տա­­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­­խա­­նու­­թյուն­­ներն անհ­րա­­ժեշ­­տո­­րեն պետք է ձեռ­­նա­­մուխ լի­­նեին ա­­ռա­­վել  հաս­­տա­­տա­­կա­­մու­­թյամբ զբաղ­­վե­­լու Զան­­գե­­զու­­րի եւ Ար­ցա­խի խնդրի վերջ­նա­­կան լուծ­­մամբ:

Նկա­­րագ­­րե­­լով հան­­րա­­պե­­տու­­թյան տարածքի ազատագրման ուղ­­ղու­­թյամբ իր գլխա­­վո­­րած կա­­ռա­­վա­­րու­­թյան կեն­­սա­­գոր­­ծած ա­­ռա­­վել կա­­րեւոր եւ անհ­րա­­ժեշտ մի­­ջո­­ցա­­ռում­­նե­­րը՝ ՀՀ վարչապետ Ալ. Խա­­տի­­սյա­­նը գրում է. «Հա­­յաս­­տա­­նի սահ­­ման­­նե­­րու ըն­­դար­­ձա­­կու­­մը եր­­րորդ ուղ­­ղու­­թյամբ կը կա­­տա­­րուէր Զան­­գե­­զու­­րի եւ Արցախի գծով: Այս­տեղ կընդ­հա­րուէին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի շա­հե­րը: Հա­յաս­տա­նի հա­մար Զան­գե­զու­րը եւ Արցախը ե­րեք տե­սակ շա­հե­կա­նու­թիւն կը ներ­կա­յաց­նէին. առա­ջին՝ բնակ­չու­թեան տե­սա­կե­տով, ո­րով­հե­տեւ 300000 հա­յեր կապ­րէին այդ շրջանն­երուն մէջ: Երկ­րորդ՝ Զան­գե­զուրն ու Արցախը կը պաշտ­պա­նէին Հա­յաս­տա­նի թի­կունքն այն թշնա­մի­նե­րէն, ո­րոնք կե­րա­զէին ա­նոնց վրա­յով միա­նա­լու ի­րա­րու հետ: Եւ եր­րորդ՝ եր­կու շրջան­նե­րու ալ բնակ­չու­թիւ­նը ան­բա­ժա­նե­լիօ­րեն կա­պուած կը զգար ինք­զին­քը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան հետ»[1]:

Զան­­գե­­զու­­րի լեռ­­նա­­կան­­նե­­րը կով­­կա­­սյան թուր­­քե­­րի(թա­­թար) եւ նրանց սա­­տա­­րող հա­­վա­­տա­­կից­­նե­­րի դեմ պայ­­քա­­րե­­լու հրա­­շա­­լի մար­­տա­­կան դպրոց էին ան­­ցել: Սա­­սու­­նի 1904 թ.  եւ Կով­կա­սա­հա­յու­թյան 1905–1906 թթ. ինք­նա­­պաշտ­պա­­նա­­կան մար­­տե­­րի հե­­րոս­­նե­­րի՝  Սե­­բաս­­տա­­ցի Մու­­րա­­դի, Քե­­ռու, Կայ­­ծակ Ա­­ռա­­քե­­լի, Գյու­­մուշ­­խան­­ցի Ա­­վո­­յի, Մե­­շե­­դի Ա­­վե­­տի­­սի եւ բա­­զում այլ բազ­­մա­­փորձ ֆի­­դա­­յի­­նե­­րի ա­­ռաջ­­նոր­­դու­­թյամբ, ո­րոնց շար­­քե­­րում էր նաեւ Դրոն, զան­­գե­­զուր­­ցի­­ներն ան­­մո­­ռա­­նա­­լի ջարդ տվե­­ցին հայ­­կա­­կան բնա­­կա­­վայ­­րե­ր­նաս­­պա­­տա­­կող թուրք հրո­­սա­­կախմ­բե­­րին: 1918 -1919 թթ. Ան­դրա­­նի­­կի գլխա­­վո­­րած ա­­րեւմ­­տա­­հայ մար­­տա­­կան ու­­ժե­­րի գոր­­ծուն ա­­ջակ­­ցու­­թյամբ զան­­գե­­զուր­­ցի­­նե­­րը դար­ձյալ հե­­րո­­սա­­կան ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյամբ ա­­նա­­ռիկ պա­­հե­­ցին ի­­րենց բնա­­կա­­վայ­­րե­­րը մահ­­մե­­դա­­կան հրո­­սա­­կախմ­բե­­րի ոտնձգու­­թյուն­­նե­­րից ու աս­­պա­­տա­­կու­­թյուն­­նե­­րից:

Զան­­գե­­զու­­րին տի­­րե­­լու Ադր­բե­­ջա­­նի նկրտում­­նե­­րը ա­­վե­­լի են ու­­ժե­­ղա­­ցել, հատ­­կա­­պես 1918 դեկ­­տեմ­­բե­­րից սկսած, երբ Շու­­շիում հաս­­տատ­­վեց անգ­լիա­­կան զին­­վո­­րա­­կան ներ­­կա­­յա­­ցուց­­չու­­թյու­­նը: Անգ­լիա­ցի­նե­րի հա­մար Զան­գե­զու­րի ու Ար­ցա­խի խնդի­րը վճռված էր: Անգ­լիա­ցի­նե­րի ո­րոշ­մամբ Հա­յաս­տան աշ­խար­հի եր­կու պատ­մա­կան գա­վառ­ները` Զան­գե­զու­րն ու Ար­ցա­խը ի­րենց հոծ հայ բնակ­չու­թյամբ պի­տի մասն կազ­­մեին Ադրբե­­ջա­­նա­­կան հան­­րա­­պե­­տու­­թյան: Հիմք ու­­նե­­նա­­լով այդ գա­­վառ­­նե­­րի նկատ­­մամբ կա­­յաց­­րած վե­­րո­­հի­­շյալ վճի­­ռը` Ադր­բե­­ջա­­նի կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը Կով­­կա­­սում Անգ­լիա­­յի ա­­ռա­­քե­­լու­­թյան ղե­­կա­­վար, գե­­նե­­րալ Թոմ­­սո­­նի հա­­մա­­ձայ­­նու­­թյամբ Ար­­ցախ-Զան­­գե­­զու­­րի ընդ­հա­­նուրնա­­հան­­գա­­պետ է նշա­­նա­­կում դոկ­­տոր Խոս­­րով բեկ Սուլ­­թա­­նո­­վին, ո­­րը հայտ­նի էր իր հա­­յա­­տա­­ցու­­թյամբ ու ջար­­դա­­րա­­րի համ­­բա­­վով:

«Յու­նւա­րի 17-ին,-գրում է Եղիշե Իշ­խա­նյա­նը,-Դոքտ. Խոս­րով­բէկ Սուլ­թա­նո­վը, Ադր­բէ­ջա­նի կա­ռա­վա­րու­թեան կօղ­մից, զօ­րա­վար Տօմ­սո­նի հա­մա­ձայ­նու­թեամբ նշա­նա­կւած իբ­րև Ղա­րա­բա­ղի նա­հան­գա­պետ, գա­լիս է Շու­շի ի հե­ճուկս հա­յե­րի: Ադր­բէ­ջա­նի կա­ռա­վա­րու­թիւ­նը Ղա­րա­բա­ղի նա­հան­գա­պետ, նշա­նա­կե­լով, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեա­նը կանգ­նեց­նում էր կա­տա­րւած փաս­տի առ­ջեւ, յու­սա­լով տէր դառ­նալ Ղա­րա­բա­ղին, թի­կուն­քին ու­նե­նա­լով զօ­րա­վար Տօմ­սո­նին, որ­պէս ու­ժեղ յե­նա­րան»[2]:

Ի պա­տաս­խան այդ նշա­նակ­ման, ՀՀ ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րար Ս. Տիգ­րա­նյա­նը վճռա­կան բո­ղոք է ներ­կա­յաց­նում Ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը` հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցախն ու Զան­գե­զու­րը Հա­յաս­տա­նի ան­բա­ճա­նե­լի մասն են[3]:

Իհարկե, Ս, Տիգրանյանի բողոքը չէր կարող լուրջ ուշադրության արժանանալ, քանզի վիճակն Անգլիայի հովանավորությամբ արդեն գցված էր: Ադրբեջանը բազմապատկում է ջանքերը` վերջ­նակա­նա­պես նվաճելու Արցախն ու Զանգեզուրը:

Ե­­­թե 1919 թ. գարնանն ու ամ­­ռանն Ադր­բե­­­ջա­­­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը Ե­­­րեւա­­­նում հա­­­վա­­­տար­­մագր­ված իր դի­­­վա­­­նա­­­գի­­­տա­­­կան ներ­­կա­­­յա­­­ցու­­­ցիչ Թե­­­քինս­կու ան­­մի­­­ջա­­­կան ղե­­­կա­­­վա­­­րու­­թյամբ Հա­­­յաս­­տա­­­նի ապս­տամբ շրջան­­նե­­­րի թուրք բնակ­­չու­­թյանն օգ­­նում էր ֆի­­­նանս­նե­­­րով, զեն­­քով, սպա­­­նե­­­րով եւ հրա­­­հան­­գիչ­­նե­­­րով, ա­­­պա Զան­­գե­­­զու­­­րի նկատ­­մամբ ոչ միայն կի­­­րա­­­ռում էր վե­­­րո­­­հի­­շյալ մի­­­ջոց­­նե­­­րը, այ­­լեւ ուղ­­ղա­­­կիո­­­րեն ա­­­պա­­­վի­­­նե­­­լով զեն­­քի ու­­­ժին՝ զոր­­քով, ո­­­րոնց միա­­­ցել էին նաեւ  Զան­­գե­­­զու­­­րի հա­­­րեւան Հա­­­ճի-Սամ­­լուիի քրդա­­­կան հե­­­ծե­­­լախմ­բե­­­րը, գե­­նե­­րալ Շիխ­­լինս­կու եւ դոկ­­տոր Խոս­­րով-բեկ Սուլ­­թա­­նո­­վի  գլխա­­վո­­րու­­թյամբ Գո­­րի­­սի հյու­­սի­­սա­­յին ուղ­­ղու­­թյամբ հար­­ձակ­­վում է Զան­­գե­­­զու­­­րի վրա:

Գե­նե­րալ Շիխ­լինս­կու ա­ռաջ­նոր­դու­թյամբ Զան­գե­զուր ներ­խու­ժած բա­նա­կը բաղ­կա­ցած էր հե­ծյալ ու հե­տեւակ զո­րա­մա­սե­րից, որոնք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նե­ցել են 800 եւ 4000 զին­վոր­ներ: Բա­ցի դրա­նից, ա­զե­րի բա­նա­կը իր զինանոցում ու­նե­ցել է 12 հրա­նոթ ու ա­վե­լի քան երեք տաս­նյակ գնդա­ցիր­ներ: Բա­նա­կի կազ­մում Զան­գե­զուր է ներ­խու­ժել 400 հե­ծյալ­նե­րից բաղ­կա­ցած քրդա­կան հրո­սա­կա­խում­բը:  Միա­ժա­մա­նակ զեն­քի պի­տի դի­մեր Զան­գե­զու­րի մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նը[4]:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան հանձ­նա­րա­րու­թյամբ  Զան­գե­զուր գոր­ծուղ­ված գնդա­պետ Ար­սեն Շահ­մա­զյա­նի գլխա­վո­րու­թյամբ զան­գե­զուր­ցի­նե­րը  մի շարք ճա­կա­տա­մար­տե­րում ջախ­ջա­խիչ պար­տու­թյան մատ­նե­լով գե­նե­րալ Շիխ­լինս­կու գլխա­վո­րած Ադր­բե­ջա­նի կա­նո­նա­վոր զո­րագն­դե­րին եւ մահ­մե­դա­կան հրո­սա­կախմ­բե­րին, փայ­լուն  հաղ­թա­նակ­ներ նվա­ճե­ցին:

Ըստ պաշտոնական տվյալների քառօրյա մարտերը տեղի են ունեցել Տեղ, Կոռնիձոր, Բայանդուր ու Խոզնավար գյուղերի մերձա­կայ­քում: Զանգեզուրի մարտական ուժերը որպես ռազմավար հակառակորդից վերցրել են 14 գնդացիր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաեւ 150 գերի[5]:

Գե­­­նե­­­րալ Շիխ­­լինս­կու գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­բա­­­նա­­­կի ու նրան ա­­­ջակ­­ցող Հա­­­ջի Սամ­­լուիի քրդա­­­կան հե­­ծյալ հրո­­­սա­­­կախմ­բե­­­րի հար­­ձա­­­կու­­­մը Զան­­գե­­­զու­­­րի վրա տե­­­ղի է ու­­­նե­­­նում 1919 թ. նո­­­յեմ­­բե­­­րին, այ­­սինքն այն ժա­­­մա­­­նակ, երբ գնդա­­­պետ Հաս­­կե­­­լի միջ­­նոր­­դու­­թյամբ  Հա­­­յաս­­տա­­­նի  հան­­րա­­­պե­­­տու­­թյան տա­­­րած­­քում ար­­դեն դա­­­դա­­­րեց­­վել էին մար­­տա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րը եւ ապս­տամբ թուր­­քաբ­­նակ շրջան­­նե­­­րում աս­­տի­­­ճա­­­նա­­­բար հաս­­տատ­­վում էր խա­­­ղա­­­ղու­­թյուն: Բայց Հա­­­յաս­­տա­­­նում խա­­­ղա­­­ղու­­թյուն եւ կա­­­յուն ի­­­րա­­­վի­­­ճա­­­կի հաս­­տա­­­տու­­­մը թուրք պա­­­րագ­­լուխ­­նե­­­րի ու ադր­բե­­­ջա­­­նա­­­կան իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րի ծրա­­գ­րե­­­րից դուրս էին: Ա­­­ռե­­­րես հա­­­մա­­­ձայ­­նե­­­լով Փա­­­րի­­­զի վե­­­հա­­­ժո­­­ղո­­­վի խորհրդի կող­­մից Հա­­­յաս­­տա­­­նում կո­­­մի­­­սար նշա­­­նակ­­ված գնդա­­­պետ Հաս­­կե­­­լի ա­­­ռա­­­ջար­­կու­­թյուն­­նե­­­րին՝ ադր­բե­­­ջա­­­նա­­­կան իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րը շա­­­րու­­­նա­­­կում էին ի­­­րենց գոր­­ծա­­­կալ­­նե­­­րի մի­­­ջո­­­ցով գաղտ­նո­­­րեն, իսկ Զան­­գե­­­զու­­­րի նկատ­­մամբ բա­­­ցա­­­հայտ, ձեռ­­նար­­կել բո­­­լոր հնա­­­րա­­­վոր մի­­­ջոց­­նե­­­րը Հա­­­յաս­­տա­­­նում կա­­­ցու­­թյունն ա­­­պա­­­կա­­­յու­­­նաց­­նե­­­լու եւ ի­­­րենց նպա­­­տակ­­ներն ի­­­րա­­­կա­­­նաց­­նե­­­լու ուղ­­ղու­­թյամբ:

Նույն թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 18-ին Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Ալեք­սանդր Խա­տի­սյա­նը Վա­շինգ­տո­նում Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չին հաս­ցեագր­ված ու­ղեր­ձում նշում է. «… Շնոր­հիվ Հաս­կե­լի մի­ջամ­տու­թեան, Ադր­բե­ջանն ար­դեն ըն­դու­նել էր մի պայ­մա­նա­գիր, ո­րով Շա­րու­րի, Նա­խի­ջեւա­նի եւ Գող­թա­նի շրջան­նե­րը պի­տի կազ­մեին Ա­մե­րի­կեան նա­հան­գա­պե­տու­թիւն… Գե­րա­գույն կո­մի­սա­րի կար­գա­դրու­թեամբ Ա­մե­րի­կեան նա­հան­գա­պե­տը հոկ­տեմ­բե­րի 23-ին հան­դի­սա­վոր կեր­պով պի­տի մտներ Նա­խի­ջեւան, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ միասին, բայց վեր­ջին րո­պեին Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վեց մաս­նակ­ցել այդ հան­դե­սին, միեւ­նույն ժա­մա­նակ ծա­ծուկ կազ­մա­կեր­պե­լով Նա­խի­ջեւա­նի թրքա­կան ամ­բո­խի կող­մից դի­մա­դրու­թիւն »[6]:

Ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մեծ հույ­սեր էին փայ­փա­յում վերս­տին զեն­քի դի­մած Նա­խի­ջևա­նի զի­նյալ հրո­սա­կախմ­բե­րի, տե­ղի մահ­մե­դա­կա­նու­թյան եւ Զանգեզուր ներխուժած Շիխ­լինս­կու գլխա­վո­րած զո­րա­բա­նա­կի վճռա­կան հար­ված­նե­րի շնոր­հիվ վերջ­նա­կա­նա­պես լու­ծել այդ գա­վա­ռը Ադր­բե­ջա­նի բաղ­կա­ցու­ցիչ մա­սը մեկ­ընդ­միշտ դարձ­նե­լու խնդի­րը:

«…Չնա­յած, — շա­րու­նա­կում է Ալ. Խա­տի­սյա­նը, — ա­մե­րի­կա­ցի­նե­րի կտրուկ հրա­ման­նե­րին եւ սպառ­նա­լիք­նե­րին, Նա­խի­ջեւա­նի թրքու­թյու­նը, տաճ­կա­կան սպա­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ, զին­ված թնդա­նոթ­նե­րով եւ գնդա­ցիր­նե­րով, մի շա­բաթ է, որ Դա­րա­լա­գյա­զի հայու­թյան հետ կռիվ է մղում, աշ­խա­տե­լով անց­նել Զան­գե­զուր եւ ան­մի­ջա­կան կապ ստեղ­ծել Ադր­բե­ջա­նի հետ: Կռիվ­նե­րը շա­րու­նակ­վում են Սոս եւ Մար­տի­րոս գյու­ղե­րի մոտ:

Միեւ­­նույն ժա­­մա­­նակ ադր­բե­­ջա­­նա­­կան զօր­­քե­­րը, մօտ 7000 սվին, հա­­զա­­րա­­վոր քուրդ եւ թուրք խու­­ժա­­նի հետ միա­­սին, հռչա­­կա­­վոր Խոս­րով-բեկ Սուլ­­թա­­նո­­վի եւ Շիխ­­լինս­կու ա­­ռաջ­­նոր­­դու­­թյամբ շարժ­վել են Զան­­գե­­զուր»[7]:

Գե­նե­րալ Շիխ­լինս­կու ա­ռաջ­նոր­դած բա­նա­կի ու Զան­գե­զու­րի թուրք հրո­սա­կախմ­բե­րի ջախ­ջախիչ պար­տու­թյամբ փաս­տո­րեն տա­պալ­վում է գա­վա­ռը Ադր­բե­­ջա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան ան­­քակ­­տե­­լի մա­­սը դարձ­նե­­լու ազերի իշխանությունների ծրա­­գի­­րը:

Հա­­յաս­­տա­­նի տա­­րած­­քում թուր­­քա­­կան զոր­­քե­­րի առ­­կա­­յու­­թյու­­նը, ա­­պա հա­­­րեւան Վրաս­­տա­­­նի հետ զին­­ված բա­­­խում­­նե­­­րը, մի փոքր անց հան­­րա­­­պե­­­տու­­թյան տարածքի ազատագրման խնդիր­­նե­­­րը եւ երկ­րի ծայր աս­­տի­­­ճան քայ­­քայ­­ված տնտե­­­սու­­թյան վե­­­րա­­­կանգնման դժվա­­­րու­­թյուն­­նե­­­րը խո­­­չըն­­դո­­­տում էին հան­­րա­­­պե­­­տու­­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյա­­­նը ա­­­ռա­­­վե­­­լա­­­գույնս զբաղ­­վե­­­լու Ար­ցա­խի եւ Զան­­գե­­զու­­րի հար­­ցե­­րով:

Այ­­սու­­­հան­­դերձ, պի­­­տի նշել, որ Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը ի սկզբա­­­նե Ար­­ցա­­­խի նկատ­­մա­­­մբ  ու­նե­­­ցել է հստակ դիր­­քո­­­րո­­­շում, ո­­­րը վար­­չա­­­պետ Հով­­.Քա­­­ջազ­­նու­­­նին ար­­տա­­­հայ­­տել է դե­­­ռեւս 1918 թ. օ­­­գոս­­տո­­­սի 31-ին, Խա­­­լիլ փա­­­շա­­­յի հետ կա­­­յա­­­ցած ե­­­րեւա­­նյան հան­­դիպ­­ման ժա­­­մա­­­նակ:

Հանդիպման ընթացքում Հովհ. Քա­ջազ­նու­նին` Խա­լիլ փա­շա­յին ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խի ու Զանգ­եզու­րի հար­ցում ՀՀ կա­ռա­վա­­րու­­թյան դիր­­քո­­րո­­շու­­մը, ըն­դգծել է. «Ղա­­րա­­բա­­ղի լեռ­­նա­­յին մա­­սը եւ Զան­­գե­­զու­­րը, իբ­­րեւ հայ­­կա­­կան հոծ ազ­­գաբ­­նակ­­չու­­թիւն ուն­­ցող վայ­­րեր, չեն կա­­րող ա­­ռանց ա­յ­լեւա­յ­լու­­թեան կցւել Ադր­բե­ջա­­նին: Սա­­կայն, ո­րով­­հե­­տեւ վեր­­ջինս այս մտքի դէմ ա­­ռար­­կու­­թիւն­­ներ է յա­­րու­­ցա­­նում` Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թիւ­նը կար­­ծում է, որ Ղա­­րա­­բա­­ղի քա­­ղա­­քա­­կան վի­­ճա­­կը կամ Պոլ­­սի կոն­­ֆե­­րան­­սը պի­­տի ո­­րո­­շի եւ կամ ին­­քը` Ղա­­րա­­բա­­ղի ժո­­ղո­­վուր­­դը: Մին­­չեւ խնդրի այս ճա­­նա­­պար­­հով լու­­ծե­­լը Հա­­յաս­­տա­­նի կա­­ռա­­վա­­րու­­թիւ­­նը չի ու­­զում մի­­ջամ­­տել Ղա­­րա­­բա­­ղի ներ­­քին գոր­­ծե­­րին եւ պա­­հան­­ջում է, որ Ա­դրե­­ջանն էլ չմի­ջամ­տի»[8]:

Պիտի ընդունել, որ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը դե­ռեւս նոր-նոր էր սկսել հիմ­նա­վոր­վել ու պի­տի լու­ծեր իր առ­ջեւ ծա­ռա­ցած կեն­սա­կան նշա­նա­կու­թյան բա­զում հրա­տապ խնդիր­ներ, նրա հա­մար Ար­ցա­խի նկատ­մամբ ՀՀ ու Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի  կող­մից հա­ման­ման մո­տե­ցում դրսեո­րե­լը, թե­րեւս ամ­նաըն­դուն­ելի տա­րբե­րակն էր:

Խա­լիլ փա­շան հա­վա­նու­թյուն է տա­լիս  վար­չա­պե­տի կող­մից ներ­կա­յաց­րած ՀՀ կա­ռա­վա­րու­թյան տե­սա­կե­տին ու խոս­տա­նում է խո­սել Ա­դրբե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ ու ստանձ­նել միջ­նոր­դի դեր Հա­յաս­տա­նի ու Ա­դրբե­ջա­նի մի­ջեւ[9]:

1919 թ. թուր­­քաբ­­նակ շրջան­­նե­­­րը խա­­­ղա­­­ղեց­­նե­­­լուց ու նույն տա­րում Զան­գե­զու­րում գե­նե­րալ Շիխ­լինս­կու ա­ռաջ­նոր­դած բա­նա­կը ջախ­ջա­խե­լուց ու նվա­ճած հաղ­թա­նա­կից հե­­­տո, Հա­­­յաս­­տա­­­նի կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը վեր­­ջա­­­պես փոքր-ինչ հնա­­­րա­­­վո­­­րու­­թյուն է ստա­­­նում ու­­­շա­­դրու­­թյու­­­նը կենտ­րո­­­նաց­­նե­­­լու նաեւ Ար­­ցա­­խի եւ Զան­­գե­­­զու­­­րի վրա: Զան­­գե­­­զու­­­րի, ա­­­պա նաեւ Ար­­ցա­­­խի խնդի­­­րը վերջ­նա­­­կա­­­նա­­­պես լու­­­ծե­­­լու հեր­­թը այժմ ար­­դեն Հա­­­յաս­­տա­­­նի կառա­­­վա­­­րու­­թյանն էր:

ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 1919 թ. նո­յեմ­բե­րի 26-ին կա­յա­ցած  որոշ­մամբ, Զան­գե­զու­րի քա­­­ղա­­­քա­­­ցիա­կան իշ­խա­նու­թյան կո­­­մի­­­սար է նշա­նակ­վում Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նը, իսկ զին­­վո­­­րա­­­կան մա­­­սի կո­­­մի­­­սար, այն է` զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տար` գե­­­նե­­­րալ Ղա­­­զա­­րյա­­­նը, ո­րոնք ժամանելով Գորիս, պի­տի փո­խա­րի­նեին գնդա­պետ Ար­սեն Շահ­մա­զյա­նին[10]:

Փոքր-ինչ ա­­­ռաջ ընկ­նե­­­լով` նշենք, որ ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան կող­­մից գնդա­­­պետ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նի փո­­­խա­­­րեն Զան­­գե­­­զուր գա­­­վա­­­ռի քա­­­ղա­­­քա­­­յին մա­­­սի ու զին­­վո­­­րա­­­կան մա­­­սի կո­­­մի­­­սա­­­րի պաշ­­տոն­­նե­­­րը Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նին եւ Ղա­­­զա­­րյա­­­նին վստա­­­հե­­­լը, ինչն ա­­­պա­­­ցու­­­ցեց ժա­­­մա­­­նա­­­կը, այն­քան էլ ճիշտ ու ար­դյու­­­նա­­­վետ չէր: ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան վե­­­րոհ­շյալ ո­­­րոշ­­մա­­­նը կա­­­պակ­­ցու­­թյամբ, Ար­­ցախ-Զան­­գե­­զու­­րի գոր­­ծիչ­­ներշ­նե­­րը, հատ­­կա­­պես Դրոն բազ­­միցս ար­­տա­­­հայ­­տել են ի­­րեն ան­­հա­­­մա­­­ձայ­­նու­­թյունն ու դժգո­­­հու­­թյու­­­նը:

Ե. Իշ­­խա­­նյա­­նի վկա­­յու­­թյամբ` «Դրօն դժգոհ էր թէ Ս. Մե­­լիք-Եօլ­­չեա­­նից և թէ Զօ­­րա­­վար Ղա­­զա­­րեա­­նից, ո­­րոնք խան­­գա­­րել են ի­­րեն և ոչ թէ ա­­ջակ­­ցել: Զօ­­րա­­վար Ղա­­զա­­րեա­­նին ան­­պետ­­քու­­թիւն է հա­­մա­­րում, ո­­րով­­հե­­տև աւե­­լի ֆոր­­մա­­լիստ էր, քան կեն­­դա­­նի գործ ա­­նող»[11]:

Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նի եւ գեներալ Ղա­­­զա­­րյա­­­նի գոր­ծու­նեու­թյու­նը քննա­դա­տա­բար է գնա­հա­տել նաեւ Զան­գե­զու­րի հե­րոս, Սի­սիա­նի մար­տա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Պո­ղոս Տեր-Դավ­թյա­նը: Ար­ժա­նա­վույնս գնա­հա­տե­լով գնդա­պետ Ա. Շահ­մա­զյա­նի ներ­դրու­մը գե­նե­րալ Շիխ­լինս­կու գլխա­վո­րած զոր­քե­րի դեմ նվա­ճած հաղ­թա­նա­կում` Պո­ղոս Տեր-Դավ­թյա­նը նշում է. «…Ար­սէ­նը, որ­պէս Զան­գե­զու­րի մար­տա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար, հռչա­կւեց հե­րոս, ո­րին գէթ այդ ժա­մա­նակ, նոյ­նիսկ մէկ աս­տի­ճա­նի վրա­յից էլ անց­նե­լով, պէտք է զօ­րա­վա­րի աս­տի­ճան տա­յին, ո­րով ոչ միայն գնա­հա­տւած կը լի­նէր Ար­սէ­նը, այ­լև Զան­գե­զու­րի ժո­ղո­վուր­դը և ի մաս­նաւո­րի մար­տա­կան ու­ժե­րը: Մինչ­դեռ նո­յեմ­բե­րեան յաղ­թա­նա­կի օ­րե­րին իսկ յետ են կան­չում Ար­սէ­նին և նրա փա­խա­րէն ու­ղար­կում ուղար­կում Ս. Մե­­­լիք-Յոլ­­չեա­­­նին ու նո­րակ­նունք, զի­նւո­րա­կան­նե­րի շրջա­նում ան­գամ ա­նյայտ մնա­ցած Զօ­րա­վար Ղա­­­զա­­­րեա­նին:

-Դրօն և Նժդե­­հը չէին հան­­դուր­ժում էդ զօ­­րա­­վար Ղա­­զա­­րեա­­նին. Դրօն շատ էր առ­­նւած նրա­­նից և ա­­նւա­­նում էր նրան ան­­տա­­ղանդ արա­­րած: Դրօն ի­­րաւունք ու­­նէր այդ­պէս ո­­րա­­կե­­լու, նա ոչն­չով օգ­­տա­­կար չե­­ղաւ Զան­­գե­­զու­­րում, ի­­րա բո­­յով, բու­­սա­­թով, ար­­տա­­քի­­նով էր յայտ­նի միայն, նրա ա­­րած մի գոր­­ծը չտե­­սանք»[12]:

1919 թ. նո­­­յեմ­­բե­­­րի վեր­­ջե­­­րին Հա­­­յաս­­տա­­­նի Հանրապետության կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան հրա­­­հան­­գով Զան­­գե­­­զու­­­րում ստեղծ­վում է «Վա­­­րիչ­­նե­­­րի խոր­­հուրդ» մար­­մի­­­նը, ո­­­րի ձեռ­­քում է կենտ­րո­­­նա­­­նում գա­­­վա­­­ռի ողջ իշ­­խա­­­նու­­թյու­­­նը:

Ս. Վրա­­ցյա­­­նի տե­­­ղե­­­կաց­­մամբ` մին­­չեւ Դրո­­­յի Զան­­գե­­­զուր-Ղա­­­րա­­­բա­­­ղի ընդ­հա­­­նուր հրա­­­մա­­­նա­­­տար հայ­­տա­­­րար­­վելն ու Գո­­­րի­­­սում հաս­­տատ­­վե­­­լը, գնդապետ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նին փո­­­խա­­­րի­­­նած գա­­­վա­­­ռի քա­­­ղա­­­քա­­­յին մա­­­սի կո­­­մի­­­սար Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նի ու զին­­վո­­­րա­­­կան մա­­­սի կո­­­մի­­­սար գե­­­նե­­­րալ Ղա­­­զա­­րյա­­­նի ղե­­­կա­­­վար­­ման օ­­­րոք Զան­­գե­­­զու­­­րը ձեւա­­­կա­­­նո­­­րեն կազ­­մա­­­կերպ­վել էր որ­­պես Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան մաս[13]:

Ս. Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նի նա­­խա­­գա­­հու­­թյամբ գոր­­ծող քա­­ղա­­քա­­յին իշ­­խա­­նու­­թյու­­նը (վա­­րիչ­­նե­­րի խոր­­հուրդ)Զան­­գե­­զու­­րը բա­­ժա­­նել էր եր­­կու գա­­վա­­ռի. «1. Բուն Զան­գե­զուր, Տա­թեւ, Դա­րա­բաս, Սի­սիան` Զան­գե­զուր գա­վառ ա­նու­նով, 2. Ղա­փան, Բա­ղա­բերդ-Գեղ­վայ ձոր, Ա­րեւիք եւ Գողթն` Կա­պար Գողթ ա­նու­նով»[14]:

Միա­­ժա­­մա­­նակ Զան­­գե­­­զու­­­րը բա­­­ժան­­վել է ե­­­րեք զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րի: Ա­­­ռա­­­ջին շրջա­­­նի` Սի­­­սիա­­­նի հրա­­­մա­­­նա­­­տարն է Պո­­­ղոս Տեր-Դավ­թյա­­­նը, երկ­րոր­­դի` Կա­­­պար­­գողթի (Ղա­­փան, Գեն­­վազ, Գող­­թան)` հրա­­­մա­­­նա­­­տա­­­րը Գա­­րե­­գին Նժդե­­­հը եւ եր­­րոր­­դը` բուն Զան­­գե­­­զու­­րը, այ­­սինքն Գո­­րի­­սը իր շրջա­­կա գյու­­ղե­­րով:

Նշե­­­լով Զան­­գե­­­զու­­­րի ա­­­ռա­­­ջին եւ երկ­րորդ զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տար­­նե­­­րի ա­­­նուն­­նե­­­րը` Ս. Վրա­­ցյա­­­նը չի ներ­­կա­­­յաց­­նում եր­­րորդ զին­­վո­­­րա­­­կան  շրջա­­­նի հրա­­­մա­­­նա­­­տա­­­րին, թե­պետ Գո­րի­սում է գտնվել գե­նե­րալ Ղա­զա­րյա­նի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տը:

Յո­­­ւ­­րա­­­քան­չյուր զին­վո­րա­կան շրջա­­­նի հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյա­­­նը կից գոր­­ծել է զին­­վո­­­րա­­­կան շտաբ, ո­­­րին են­­թարկ­վել են­ մար­­տա­­­կան խմբե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տար­­նե­­­րը:Նրանց  գլխա­­­վո­­­րու­­թյամբ գա­­­վա­­­ռում կազ­­մա­­­կերպ­վել է զո­­­րա­­­հա­­­վաք, ո­­­րի ար­դյուն­­քում «25-50 տա­­­րե­­­կան բո­­­լոր տղա­­­մար­­դիկ դրւած էին զէն­­քի տակ, երկ­րա­­­պահ զի­­­նւո­­­րու­­­թեան դրու­­­թեամբ, 20-25 ըն­­տիր սպա­­­նե­­­րի ղե­­­կա­­­վա­­­րու­­­թեան տակ»[15]:

Նա­խորդ տա­րինե­րին Զան­գե­զու­րում բաց­միցս կրկնվող հայ-թուր­քա­կան զին­ված բա­խում­ներն ու գա­վա­ռում տի­րող ի­րա­կան կա­ցու­թյու­նը հա­վաս­տում էին, որ Զան­գե­զու­րը միայն տե­ղի մար­տա­կան ու­ժե­րով թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լը չա­փա­զանց դժվա­րին խնդիր էր: ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը` հիմք ըն­դու­նե­լով այդ ի­րո­ղու­թյու­նը, Զան­գե­զու­րի խնդի­րը վերջ­նա­կա­նա­պես լու­ծե­լու նպա­տա­կով եւ ի պա­տաս­խան Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից Խոս­րով-Բեկ Սուլ­թա­նո­վին Զան­գե­զուր-Ար­ցա­խի գլխա­վոր նա­հա­գա­պետ նշա­նա­կե­լու ո­րոշ­մա­նը, Դրո­յին նշա­նա­կում է Զան­գե­զուր-Ար­ցա­խի նա­հան­գա­պետ ու մար­տա­կան ու­ժե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար: ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հրա­հան­գով, Դրոն 1919 թ. դեկ­­տեմ­­բե­­րի վեր­­ջե­­րին 600 զին­­վոր­­նե­­րով հաս­նում է Գորիս: Նրա ժա­­­մա­­­նու­­­մով զո­­­րա­­­հա­­­վա­­­քի ու մար­­տա­­­կան խմբեր կազ­­մա­­­վոր­­­ե­լու գոր­­ծըն­­թա­ցն ա­­­վե­­­լի է ա­­­րա­­­գաց­­վել, ընդ ո­­­րում Զան­­գե­­­զու­­րյան մար­­տա­­­կան ու­­­ժե­­­րի կա­զ­մա­­կերպ­ման  նա­­­խա­­­պատ­­րաս­­տա­­­կան աշ­­խա­­­տանք­նե­­րը կա­­­տար­­վել են խիստ քո­­­ղարկ­ված, հա­­­կա­­­ռա­­­կոր­­դի հա­­­մար ան­նկատ:

Զան­գե­զու­րի եւ Արցախի հար­ցի լու­ծու­մը վերջ­նա­կա­նա­պես վճռե­լու հանձ­նա­րա­րու­թյու­նը Դրո­յին վստա­հե­լու ի­րո­ղու­թյու­նը պա­տա­հա­կան չէր: Այդ շրջան­նե­րի պա­տաս­խա­նա­տու գոր­ծիչ­նե­րի կող­մից գոր­ծի ղե­կա­վա­րու­մը ստանձ­նե­լու վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ նրան ար­վել էին բազ­միցս: Հա­մա­ձայն Ար­ցա­խի Ազ­գա­յին Խորհրդի նա­խա­գահ Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նի հա­վաստ­ման՝ այդ հանձ­նա­րա­րու­թյան ի­րա­գոր­ծու­մը Դրո­յին վստա­հե­լու առաջար­կության նա­խա­ձեռ­նող­նե­րից մե­կը ե­­ղել է հենց ին­­քը: Ա­ռա­ջին ան­գամ նրա կող­մից հա­ման­ման առա­ջար­կու­թյուն Դրոյին ար­վել է նույն տար­վա սեպ­տեմ­բե­րի 16-ին,  եւ նրանից ստա­ցել է հու­մո­րով հա­մեմ­ված հե­տեւ­յալ պա­տաս­խա­նը. «Այ ղա­րա­բաղ­ցի, Զան­գե­զուր-Արցախ ա­նու­նով շա­րու­նակ թնդաց­նում եք օ­դը, բայց չկա­րո­ղա­ցաք մի Ադր­բե­ջա­նի հա­խի­ցը գալ, վա­խե­ցաք, տես­նո՞ւմ ես՝ Սուր­մա­լուն քրդե­րի հա­խի­ցը ոնց է գա­լիս:

Տես­նում եմ, որ Դրոն իր հու­մո­րով ինձ ձեռք է առ­նում, ա­սա­ցի՝ «Դրօ, խօս­քը մէջ­նե­րիս, էն ղէյ­րա­թը, որ քո մէջ կայ, շնոր­հիւ քո սիւ­նե­ցի մօր ա­րեան է, որ ան­ցել է քեզ ( Դրո­յի մայ­րը ծնուն­դով Սյու­նե­ցի է՝  Սի­սիա­նի շրջա­նի Մազ­րա գյու­ղից  — Հ.Գ.): Այդ խեյ­րա­թով պար­տա­կան ես Սյու­նի­քին:

Դրօն չկա­րո­ղա­ցաւ զսպել ծի­ծա­ղը եւ մենք էլ ծի­ծա­ղե­ցինք:

— Լավ, հա­նա­քը թող­նենք, խնդի­րը լուրջ քննու­թեան է առ­նւած, ա­սաց Դրօն, եւ պի­տի կար­գա­դրւի ան­պայ­ման»[16]:

Այս նույն առաջարկությունը Ե. Իշխանյանը կրկնել է նաեւ իրենց հա­­ջորդ հան­­դիպ­­ման ժա­­մա­­նակ:

«Նո­յեմ­բե­րի 1-ին,- գրում է Ե. Իշ­խա­նյա­նը,-Դրօ­յի մօտ եմ, խնդրում եմ միջ­նոր­դել զի­նւո­րա­կան նա­խա­րա­րի մօտ՝ Արցախի սպա­ներն հաշ­վե­լու իբ­րեւ հայ­կա­կան բա­նա­կի սպա­նե­րի, որոնց ցուցակը ներկայացրել է Ա. Վար­դա­պե­տեանը, ա­պա իմ կար­ծիքն եմ յայտ­նում, որ ին­քը անց­նի Զան­գե­զուր որ­պէս Զան­գե­զուր-Արցախի ռազ­մա­կան ու­ժե­րի ընդհանուր հրա­մա­նա­տար, օգ­նա­կան­ներ ու­նե­նա­լով Ա. Շահ­մա­զեա­նին, ո­րը կվա­րէ միա­ժա­մա­նակ քա­ղա­քա­ցիա­կան-վար­չա­կան գոր­ծե­րը, եւ Գ. Նժդե­հին, ո­րը կը մնայ Ղա­փա­նում եւ Գողթ­նում այն­տե­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան գոր­ծը վա­րե­լու:

«Դրօն պատասխանում է, որ ինքը որպես զինւորական նախա­րարի օգնական հեշտութեամբ չի կարող հեռանալ Երեւանից, անկախ իր կամքից, սակայն խոստանում է լրջորեն զբաղվել այդ խնդրով»[17]:

Այդ նույն, Զան­գե­զուր եւ Արցախ մեկ­նե­լու ա­ռա­ջար­կու­թյու­նը, մեկ ան­գամ եւս նրան ար­վել է նո­յեմ­բե­րի 14-ին, այս ան­գամ ար­դեն Գողթ­նի գա­վա­ռա­պետ Ա­շոտ Մե­լիք Մու­սյա­նի կող­մից, բայց հարցի վերջնական լուծումը դարձյալ փոքր-ինչ ձգձգվել է:

«… Զան­գե­զու­րից, — նշում է Ե.Իշ­խա­նյա­նը, — ե­կաւ Ա­շոտ Մե­լիք Մու­սեա­նը, Ար­սէն Շահ­մա­զեա­նի կող­մից խո­սե­լու կա­ռա­վա­րու­թեան հետ…Ա­շո­տը բարձր տրա­մա­դրու­թեամբ պատ­մում է Զան­գե­զու­րի կռիւ­նե­րի մա­սին ման­րա­մաս­նօ­րէն (նկա­տի ու­նի Ար­սեն Շահ­մա­զյա­նի գլխա­վո­րու­թյամբ գե­նե­րալ Շիխ­լինս­կու հրա­մա­նա­տա­րու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րի եւ Հա­ճի Սամ­լուի քրդա­կան հրո­սա­կախմ­բե­րի դեմ նույն տար­վա նո­յեմ­բե­րի սկզբնե­րին զան­գե­զուր­ցի­նե­րի  հաղ­թա­կան կռիվ­նե­րը — Հ. Գ.):

Դրօն, լսե­լով Ա­շո­տի տւած տե­ղե­կու­թիւն­նե­րը, ո­գեւո­րւած ասում է, որ պէտք է ստանձ­նած ո­րոշ պար­տա­կա­նու­թիւն­նե­րը փո­խան­ցի ու­րիշ մե­կին եւ անց­նի Զան­գե­զուր:

Ա­շո­տը Դրօ­յի Զան­գե­զուր գնա­լը գտնում է անհ­րա­ժեշտ, աշ­խա­տե­լու այն­տեղ Ար­սէն Շահ­մա­զեա­նի եւ Նժդե­հի օգ­նու­թեամբ, սա­կայն նպա­տա­կա­հար­մար չի գտնում Ս. Մ. Եօլ­չեա­նին ու գե­նե­րալ Ղա­զա­րո­վին Զան­գե­զուր ու­ղար­կե­լը, ո­րով­հե­տեւ ոչ նրանք գի­տեն ժո­ղովր­դին եւ ոչ էլ ժո­ղո­վուրդն է նրանց ճա­նա­չում»[18]:

Զան­գե­զուր­ցի­նե­րի հա­մար վեր­ջա­պես գալիս է եր­կար սպաս­ված ցան­կա­լի պա­հը:

«Դեկ­տեմ­բե­րի 20-ին 1919 թ. Դրօն Ե­րեւա­նից ժա­մա­նում է Գո­րիս Էքս­պե­դի­ցիոն զօ­րա­մա­սով, ո­րի, հա­մա­ձայն Դրօ­յի յայ­տա­րա­րու­թեան, գլխա­վոր նպա­տակն էր զէն­քի ու­ժով վճռե­լու վերջ­նա­կա­նա­պէս Արցախի հար­ցը»[19]:

Դրոյի զորամասի կազմում էին փոխգնդապետ Թարիվերդյանի գլխավորած գումարտակը, գնդապետ Կուռո Թարխանյանի հեծյալ ջոկատը եւ պարուչիկ Արզոնովի լեռնային հրանոթների մարտկոցը: Զորամասի շտաբի(սպայակույտ)պետն էր գնդապետ Միրիմանյանը: Էքսպեդիցիոն զորամասը, որի շարքերում կային ընդամենը 500-600 զինվորներ, պետք է հանդիսանար Զանգեզուրում կազմավորվող մարտական ուժերի միջուկը[20]:

Դրո­յի զո­րա­մա­սի թվա­կազ­մի վե­րա­բե­րյալ փոքր-ինչ այլ տե­ղե­կու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում 1922 թ. հու­­­նի­­­սին Ար­­ցա­­­խի եւ Զան­­գե­­­զու­­­րի գոր­­ծիչ­­նե­­­րի մաս­­նակ­­ցու­­թյամբ Թավ­­րի­­­զում տե­­­ղի ու­­­նե­­­ցած ժո­­­ղո­­­վի նա­խա­գահ Գե­­­րա­­­սիմ Բա­­­լա­­­յա­­­նի եւ քար­­տու­­­ղար Զա­­­քար Յոլյա­­­նի ստո­­­րագ­­րու­­թյամբ գրված «Ղա­­­րա­­­բա­­­ղի դէպ­­քե­­­րի պատ­­մու­­­թիւն» խո­­­րա­­­գի­­­րը կրող զե­­­կու­­­ցա­­­գիր-տե­­­ղե­­­կագ­­­ի­րը: Հա­մա­ձայն զե­­­կու­­­ցա­­­գիր-տե­­­ղե­­­կագ­­րի` Դրոն էքս­պե­­­դիցիոն զո­­­րա­­­մա­­­սով Գո­­­րիս է ժա­­­մա­­­նել դեկ­­տեմ­­բե­­­րի 20-ին: Զո­­­րա­­­մա­­­սի մար­­տա­­­կան ու­­­ժերն էին`  «…հե­­­տեւակ 400 հո­­­գի, 2 թնդա­­­նօթ, 30 գնդա­­­ցիր` գոր­­ծե­­­լու Զան­­գե­­զու­­րում և գլխա­­վո­­րա­­պէս Ղա­րա­բա­ղում»[21]:

Դժվար չէր հաս­կա­նալ, որ ե­թե հան­րա­պե­տու­թյան զոր­քե­րը մուտք գոր­ծեին Արցախ, ա­պա անկասկած ծավալվելու էին պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, այս ան­գամ արդեն մյուս հա­րեւա­նի՝ Ադր­բե­ջա­նի հետ, ո­րի զավ­թո­ղա­կան մտա­դրու­թյուն­նե­րը Արցախի նկատ­մամբ վա­ղուց ի վեր հայտ­նի էին: Իսկ Հա­յաս­տա­նի  ի­րա­կան կա­ցու­թյու­նը դե­ռեւս հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը չէր թե­լա­դրում կեն­սա­գոր­ծել այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն, որը վե­րած­վեր պա­տե­րազ­մի:

Արցախի նկատ­մամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած ոչ այն­քան վճռա­կան, ինչ-որ ա­ռու­մով գու­ցեեւ կրա­վո­րա­կան դիր­քո­րո­շու­մը պայ­մա­նա­վոր­ված էր ոչ միայն հան­րա­պե­տու­թյան տնտե­սա­կան ու քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով, այ­լեւ հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան եւ Հ.Յ. Դաշ­նակ­ցու­թյան, որ­պես իշ­խող կու­սակ­ցու­թյան, ղե­կա­վար շրջան­նե­րում Արցախի հար­ցի նկատ­մամբ ար­մա­տա­վոր­ված ոչ այն­քան հիմ­նա­վոր­ված մտայ­նու­թյամբ:  Ա­ռա­վե­լա­պես ա­ռաջ­նորդ­վե­լով հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րի մեջ Ա­րեւմ­տյան Հա­յաս­տա­նի տա­րածք­ներն ընդգրկե­լու  հեռան­կա­րով` ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նն ու ՀՅԴ ինչ- որ տեղ  ու­շա­դրու­թյան տե­սա­դաշ­տից կար­ծես դուրս էին թո­ղել Արցախը:

Վկայակոչենք մի ուշագրավ տեսակետ, որն արտահայտել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Ռուբեն Տեր-Մինասյանը Արցախի Ազգային Խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանի հետ Զանգեզուրի եւ Արցախի հետ կապված հարցերը քննարկելիս: Իսկ Ռուբենը այդ ժամանակահատվածում (1918-1920 թթ.) Հ. Յ. Դաշնակցության ղեկա­վար շրջանում առավել տիրական կշիռ ունեցող գործիչներից էր, եթե ոչ ամենատիրականը:

«Ռուբենը,-գրում է Ե. Իշխանյանը,-մատով քարտեզի վրայ անցնելով Զաբուղի ձորով Հագարի գետի հոսանքն ի վեր եւ ի վար, ասում է. «Մեր զինւորական շտաբը այստեղ մեր բնական սահմանն է համարում, սկսած Մինքէնդի մօտի սահմանից մինչեւ Կոռնիձոր, Էյվազլարի գլուխը: Ըստ մեր ռազմագետների, այդ սահմաններում հազիւ կը կարողանանք պահել Զանգեզուրը, դէնը գնալու հարկ չկայ: Մեր ձգտումն է դէպի Տաճկահայաստան, որտեղ շատ աւելի արգաւանդ գաւառներ ունենք, քան Արցախը, եթէ ճիշտ կուզես իմանալ, ցույց տրւած սահմանից այն կողմը գտնվող հայութիւնը վերջ ի վերջոյ պիտի գաղթէ Տաճկահայաստան»[22]:

Այս՝ որեւէ լուրջ փաստարկով չհիմնավորված եւ ինչ-որ տեղ վնա­սա­կար տե­սա­կե­տը , ո­րը ՀՅԴ Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բեն Տեր-Մի­նա­սյա­նը ար­տա­հայ­տել է 1919թ. հու­նի­սի 21-ին ՀՅԴ կու­սակ­ցու­թյան գրա­սե­նյա­կում, ճիշտ եւ ճիշտ հա­կա­ռակն է 1917 թ. նո­յեմ­բեր- դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին Թիֆ­լի­սում գու­մա­րած ՀՅԴ խորհրդա­ժո­ղո­վում Նի­կոլ Աղ­բա­լյա­նի կող­մից ա­ռաջ քաշ­ված ա­ռա­վել հիմ­նա­վոր­ված եւ ի­րա­տե­սա­կան հե­տեւ­յալ տե­սա­կե­տին. «…այ­սօր մենք մնա­ցել ենք մե­նակ եւ պէտք է մեր յույ­սը մեզ վրայ դրած, ազ­գո­վին մեր գլխի ճա­րը գտնենք: Մենք պէտք է նախ եւ ա­ռաջ մեր տե­սա­կե­տը ո­րո­շենք, որ­պէս մեր թի­կուն­քի յե­նա­րա­նը, ամ­րու­թիւ­նը, մեր ու­ժե­րի շա­րու­նա­կա­կան ե­ռանդ ու կո­րով ներշնչո­ղը: Իմ կար­ծի­քով մեր միակ յե­նա­րանն է Փոքր Կով­կա­սեան լեռ­նաշղ­թան՝ ամ­բող­ջո­վին հայ­կա­կան, սկսած Լօ­ռիից մին­չեւ Ար­ցախ: Մեր ամ­բողջ ռազ­մամ­թերքն ու պա­րե­նը պետք է կենտ­րո­նաց­նենք այն­տեղ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք դի­մա­դրել թշնա­մուն»[23]:

Ե­թե հաշ­վի առ­նենք ժա­մա­նա­կաշր­ջա­նի յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը եւ հա­յու­թյան ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը, ա­պա պի­տի խոս­տո­վա­նել, որ Նի­կոլ Աղ­բա­լյա­նի ա­ռա­ջա­դրած տե­սա­կե­տը շատ ա­վե­լի հիմ­նա­վոր­ված էր եւ ի­րա­տե­սա­կան: Ի­րոք, մի՞թե ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար էր Զան­գե­զու­րի եւ Արցախի 300000 բնակ­չու­թյա­նը տե­ղա­հա­նել, ինչ­պես որ ա­ռա­ջար­կել է Ռու­բեն Տեր-Մի­նա­սյա­նը, իր շեն ու բար­գա­վաճ բնօր­րա­նից եւ տե­ղա­փո­խել Ա­րեւմ­տայան Հա­յաս­տա­նի ար­դեն ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի են­թարկ­ված ու քանդ­ված բնա­կա­վայ­րե­րը: Այս ա­ռու­մով կա­րե­լի է համա­ձայ­նել Եղիշե Իշ­խա­նյա­նի հե­տեւ­յալ պնդմա­նը. «…պի­տի նկա­տի ունե­նալ, որ քարակոփ, տանիքը թիթեղապատ տան լուսաւոր սենեա­կում ապ­րող ղա­րա­բաղ­ցի­նե­րը, լսե­լով Տաճ­կա­հա­յաս­տա­նի գիւ­ղե­րի խղճուկ վի­ճա­կի մա­սին, չի լքի ի­րա տու­նը եւ գաղ­թի ճամ­փան բռնի.

… սխալ է, որ մեր ամ­բողջ ե­ռան­դը վատ­նում ենք, ձգտե­լով դէ­պի ան­մար­դաբ­նակ վայ­րե­րը՝ Տաճ­կա­հա­յաս­տան, որ­տեղ մեկ հա­տիկ հայ չկայ՝ ներ­կա­յիս, մինչ­դեռ՝ 300 հա­զա­րից աւե­լի հա­յու­թիւն ունե­ցող մի ամ­բողջ նա­հանգ՝ Զան­գե­զու­րը- Արցախը, հե­տը հա­շւած նաեւ Գան­ձա­կի լեռ­նա­յին մասն ու Ղա­զա­խը,  ա­նու­շա­դրու­թեան ենք մատ­նում կամ անհ­րա­ժեշտ չա­փով ու­շա­դրու­թեան չենք ար­ժա­նաց­նում: Մենք պէտք է նախ ռու­սա­հայ նա­հանգ­նե­րին տի­րա­նանք, ա­պա միւս մա­սե­րին տի­րա­նա­լու մա­սին մտա­ծենք»[24]:

Հե­­­տա­­­գա­­­յում հե­­­տա­­­դարձ հա­­­յաց­­քով եւ քննա­­­դա­­­բար ան­դրա­­­դառ­­նա­­­լով Զան­­գե­­­զուր-Ար­ցախ հիմ­­նա­­­հար­­ցին՝ Ռու­­­բե­­­նը իր հե­­­ղի­­­նա­­­կու­­թյամբ «Դրօ­­­շա­­­կի» 1926թ. թիւ 2-ում տպագր­ված  հոդ­­վա­­­ծում Սյու­­­նի­­­քը հա­­­մա­­­րում է Հա­­­յաս­­տա­­­նի ող­­նա­­­շա­­­րը, այ­­սինքն ընդու­­­նում է այդ հար­­ցի վե­­­րա­­­բե­­րյալ նախ­­կի­­­նում դա­­­վա­­­նած իր տե­­­սա­­­կե­­­տի սխա­­­լա­­­կա­­­նու­­թյունն ու չհիմ­­նա­­­վոր­­վա­­­ծու­­թյու­­­նը: Զան­­գե­­­զու­­­րի եւ Ար­ցա­խի հիմ­­նա­­­հար­­ցի վե­­­րա­­­բե­­րյալ աս­­տի­­­ճա­­­նա­­­բար փոխ­­վում են նաեւ Հա­­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան կա­­­ռա­­­վա­­­րու­­թյան որ­­դեգ­­րած նախ­­կին դիր­­քո­­­րո­­­շումն ու վե­­­րա­­­բեր­­մուն­­քը:

Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը ծա­նո­թա­նա­լով «Դրօ­շակ»-ում տպագր­ված վե­րո­հի­շյալ հոդ­վա­ծի բո­վան­դա­կու­թյա­նը`Ռու­բե­նին հաս­ցեագր­ված նա­մա­կում գրում է. «Յօ­դւա­ծի թարմ տպաւո­րու­թեան տակ նա­մակ գրե­ցի Թաւ­րի­զից Ռու­բէ­նին և, ի մի­ջի այ­լոց, ա­սա­ցի` «Ե­թէ մին­չև պառ­լա­մեն­տի զի­նւո­րա­կան սեկ­ցիա­յի ան­դամ-նա­խա­գահ և զի­նւո­րա­կան նա­խա­րար դառ­նալդ այդ ու­սում­նա­սի­րու­թիւ­նը կա­տա­րած լի­նէիր, թե­րևս մենք այ­սօր այս­տեղ չգտւէինք, այլ մեր երկ­րում»[25]:

Պիտի նկատել, որ Ե. Իշխանյանի եզրահանգումն անտարակույս պատճառաբանված է եւ հեռու չէ ճշմարտությունից:

Անժխտե­լի է, պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քում հզոր հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու կա­րեւո­րա­գույն պայ­մա­նը, Նի­կոլ Աղ­բա­լյա­նի դի­պուկ եւ պատ­կե­րա­վոր ար­տա­հայ­տու­թյամբ. «… մեր միակ յե­նա­րանն է Փոքր Կով­կա­սեան լեռ­նաշղ­թան՝ ամ­բող­ջո­վին հայ­կա­կան, սկսած Լօ­ռիից մին­չեւ Արցախ: Մեր ամ­բողջ ռազ­մամ­թերքն ու պա­րե­նը պետք է կենտ­րո­նաց­նենք այն­տեղ…» գոր­ծո­նի ար­ժեւո­րումն ու ճիշտ եւ նպա­տա­կաս­լաց օգ­տա­գոր­ծումն է:

Կարելի է ա­ներկ­բա­ պնդել, որ ե­թե ժա­մա­նա­կին Աղ­բա­լյա­նի տե­սա­կե­տը պատ­շաճ ու անհ­րա­ժեշտ ու­շա­դրու­թյան ար­ժա­նա­նար, եւ Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի մի շարք վայ­րե­րում (Էրզ­րում, Երզնկա, Օլ­թի, Սա­րի­ղա­միշ եւ այլն) ամ­բար­ված զենքն ու զի­նամ­թեր­քը, հան­դեր­ձանքն ու պա­րե­նը, ին­չը ռու­սա­կան զոր­քե­րի կող­մից ռազ­մա­ճա­կա­տը լքե­լու պատ­ճա­ռով ան­ցել էր նաեւ հա­յե­րի տրա­մա­դրու­թյա­նը, ժա­մա­նա­կին տե­ղա­փոխ­վեր ու խնամ­քով պա­հես­տա­վոր­վեր Լո­ռիից մին­չեւ Արցախ ձգվող տա­րած­քում, ա­պա հա­յու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կեր­պու­մը կլի­ներ ա­ռա­վել դյու­րին եւ ար­դյու­նա­վետ: Ար­դյուն­քում Արցախն ու նրա հա­րա­կից հա­յաբ­նակ շրջան­նե­րը կհայտնվեին միան­գա­մայն ա­վե­լի նպաս­տա­վոր պայման­նե­րում:

Դա­­տե­­լով Զան­­գե­­զու­­րի եւ Ար­ցա­խի գոր­­ծիչ­­նե­­րի հետ կա­­յա­­ցած հան­­դի­­պում­­նե­­րի ար­դյունք­նե­­րը լու­­սա­­բա­­նող վա­­վե­­րագ­­րու­­թյուն­­նե­­րի  բո­­վան­­դա­­կու­­թյու­­նից՝ Դրոն վե­­րո­­հի­­շյալ հար­­ցի կա­­պակ­­ցու­­թյամբ ա­ռա­­վե­­լա­­պես հակ­­ված է ե­­ղել ա­­ռաջ­­նորդ­վե­­լու Նի­­կոլ Աղ­­բա­­լյա­­նի, քան թե Ռու­­բեն Տեր-Մի­­նա­­սյա­­նի տե­­սա­­կե­­տով, քան­­զի ըն­դու­­նում էր, որ Զան­­գե­­զու­­րի եւ­ Ար­ցա­խի հայ բնակ­­չու­­թյան տե­­ղա­­փո­­խու­­թյունն ու բնա­­կե­­ցու­­մը Ա­­րեւմ­­տա­­հա­­յաս­­տա­­նի գա­­վառ­­նե­­րում բնավ չէին  նպաս­տե­լու Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի ա­զա­տագր­մա­նը եւ այն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում ընդգրկվե­լուն ու պահ­պան­մա­նը:

Զան­­գե­­­զու­­­րում եւ Ար­­ցա­­խում ծա­­­վալ­­վող ի­­րա­­­դար­­ձու­­թյուն­­ներն ու հատ­­կա­­­պես 1919 թ. նո­­­յեմ­­բե­­­րին գե­­­նե­­­րալ Շիխ­­լինս­կու գլխա­­­վո­­­րած ադր­բե­­­ջա­­­նա­­­կան զոր­­քե­­­րի դեմ գնդա­­­պետ Ար­­սեն Շահ­­մա­­զյա­­­նի առաջ­­նոր­­դու­­թյամբ Զան­­գե­­­զուր­­­ի մար­­տա­­կան ու­­ժե­­րի  տո­­­նած նշա­­­նա­­­կա­­­լի հաղ­­թա­­­նակ­­նե­­­րը միան­­շա­­­նա­­­կո­­­րեն ա­­­պա­­­ցու­­­ցե­­­ցին, որ այդ խնդրի վերջ­նա­­­կան լուծ­­ման հա­­­մար անհ­րա­­­ժեշտ են ա­­­ռա­­­վել կազ­­մա­­­կերպ­ված, հաս­­տա­­­տա­­­կամ եւ կտրուկ գոր­­ծո­­­ղու­­թյուն­­ներ, ընդ­հուպ մին­­չեւ ու­­­ժա­­­յին մի­­­ջոց­­նե­­­րի՝ զեն­­քի կի­­­րա­­­ռու­­­մը: Իսկ դա ա­­­ներկ­բա­­­յո­­­րեն հա­­­վա­­­սա­­­րա­­­զոր էր պա­­­տե­­­րազ­­մել Ադր­բե­­­ջա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան դեմ: Որ­­պես­­զի զեն­­քի ու­­­ժով հնա­­­րա­­­վոր լի­­­ներ վերջ­նա­­­կա­­­նա­­­պես լուծե­­­լու Ար­­ցա­­խի հար­­ցը, հար­­կա­­­վոր էր ընտ­րել ու կեն­­սա­­­գոր­­ծել առա­­­վել ար­դյու­­­նա­­­վետ եւ կեն­­սու­­­նակ մար­­տա­­­վա­­­րու­­թյուն, այն է. նախ պետք էր, մե­­­կընդ­միշտ լու­­­ծել Զան­­գե­­­զու­­­րի մահ­­մե­­­դա­­­կան բնակ­­չու­­թյան հար­­ցը: Ժա­­­մա­­­նակն  ար­­դեն բազ­­միցս ա­­­պա­­­ցու­­­ցել էր եւ ա­­­պա­­­ցու­­­ցում էր, որ Զան­­գե­­­զու­­­րի հա­­­յու­­թյա­­­նը ոչն­չաց­­նե­­­լու գոր­­ծում տե­­­ղի թրքու­­թյու­­­նը Թուր­­քիա­­­յի, իսկ այժմ ար­­դեն Ադր­բե­­­ջա­­­նի հու­­­սա­­­լի պատ­­վարն էր ու դաշ­­նա­­­կի­­­ցը: Այդ կեն­­սա­­­կան նշա­­­նա­­­կու­­թյուն ու­­­նե­­­ցող խնդի­­­րը լու­­­ծե­­­լու հա­­­մար անհ­րա­­­ժեշտ էր,  ինչ­պես հարկն է, զինել ու կազ­­մա­­­կեր­­պել Զան­­գե­­­զու­­­րի մար­­տա­­­կան ու­­­ժե­­­րը:

Պի­­­տի նկա­­­տել, որ Զան­­գե­­­զու­­­րի գրե­­­թե բո­­­լոր շրջան­­նե­­­րն ու­­­նեին իրենց մար­­տա­­­կան խմբե­­­րը, ո­­­րոնք ինչ­պես ար­­դեն նշվել է, մար­­տա­­­կան մեծ փոր­­ձա­­­ռու­­թյուն էին ձեռք բե­­­րել մահ­­մե­­­դա­­­կան հրո­­­սա­­­կախմ­բե­­­րի եւ Ադր­բե­­­ջա­­­նի Հան­­րա­­­պե­­­տու­­թյան կա­­­նո­­­նա­­­վոր զո­­­րա­­­մա­­­սե­­­րի դեմ մղված բազ­­մա­­­թիվ կռիվ­­նե­­­րում: Դրո­­­յի գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­մասն այն հիմ­­նա­­­կան մար­­տա­­­կան ուժն էր, ո­­­րը պի­­­տի միա­­­վո­­­րեր եւ ա­­­ռաջ­­նոր­­դեր Զան­­գե­­­զու­­­րի զի­­­նա­­­կան խմբե­­­րին:

Երկ­րորդ՝ անհ­րա­ժեշտ էր Զան­գե­զու­րում կենտ­րո­նաց­նել զենք ու զի­նամ­թեր­քի բա­վա­րար պա­շար­ներ, ո­րոնք ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում պի­տի տե­ղա­փոխ­վեին Արցախ:

Եր­րորդ՝ հաս­տա­տել հու­սա­լի կապ, հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ջոց­ներ Զան­գե­զու­րի ու Արցախի մի­ջեւ, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի հետ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկսվե­լու դեպ­քում հնա­րա­վոր լի­ներ այդ ա­մե­նը ան­խա­փան եւ ան­կո­րուստ տե­ղա­փո­խել  Արցախ:

Մինչ այդ ա­­մե­­նի ի­­րա­­գոր­­ծու­­մը, անհ­րա­­ժեշտ էր ո­­րո­­շա­­կի քայ­­լեր ձեռ­­նար­­կել նաեւ Ար­ցա­խի ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյու­­նը կազ­­մա­­կեր­­պե­­լու հա­­մար: Իսկ այդ ըն­թաց­քում ան­գոր­ծու­թյան մատն­ված չէին նաեւ Ար­ցա­խի գոր­ծիչ­նե­րը: Ար­ցա­խում կազմ­վել էր Գաղտ­նի Ինք­նա­պաշտ­պա­նա­կան Մար­մին, ո­րը ՀՅԴ կենտ­րո­նա­կան կո­մի­տեի հետ միա­սին 1919 թ. հոկ­տեմ­բե­րի 23-ին գու­մա­րում է միա­ցյալ ժո­ղով, ո­րը ո­րո­շում է «…դի­մել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան եւ խնդրել դրա­մա­կան մի­ջոց­ներ կազ­մա­կեր­պե­լու եւ լուրջ հիմ­քե­րի վրայ դնե­լու Հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան գոր­ծը, այ­լեւ ՀՅԴ Բիւ­րօ­յից խնդրել, որ Ղա­րա­բաղ ու­ղար­կեն մի աւ­տա­րի­տետ կու­սակ­ցա­կան ըն­կեր, նմա­նա­պէս մի բարձ­րաս­տի­ճան հե­ղի­նա­կաւոր զի­նւո­րա­կան` գոր­ծի յա­ջո­ղու­թեան հա­մար, ո­րոնք տե­ղա­կան ըն­կեր­նե­րի հետ հա­մե­րաշ­խօ­րէն ա­ռաջ կը տա­նին Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան պա­տաս­խա­նա­տու գոր­ծը…Այս դի­մու­մի հի­ման վրայ Բիւ­րօն նշա­նա­կում է Ար­սէն Մի­քա­յէ­լեա­նին եւ գնդա­պետ Զա­քար Մեսեանին»[26]:

Հովակ Ստեփանյանի գնահատմամբ` «Դժբախտաբար թէ առաջինը եւ թէ երկրորդը կ. կ-ի ուզած հեղինակաւոր անձ­նա­ւորութիւնները չէին, թէպէտ երկուսն էլ մեր համակրելի ընկերներն էին»[27]:

ՀՅԴ բյու­­րո­­յի հանձ­նա­­րա­­րու­­թյամբ  Ար­­ցախ գոր­­ծուղ­­ված Արսեն Մի­­քա­­յե­­լյանն ու գնդա­­պետ Մե­­սյա­­նը պի­­տի հաս­­տատ­­վեին ու գոր­­ծեին գլխա­­վո­­րա­­պես Խա­­չե­­նի, ա­­պա Վա­­րան­­դա­­յի շրջան­­նե­­րում, սա­­կայն ինչ-ինչ պատ­­ճա­­ռով նրանք նա­­խա­­տես­­վա­­ծից ա­­վե­­լի մնում են Գյու­­լիս­­տա­­նում եւ ժա­­մա­­նա­­կին չեն մեկ­­նում նա­­խա­­տես­­ված վայ­­րե­­րը:

ՀՅԴ Ա­­պա­­ռա­­ժի կենտր. կո­­մի­­տեի ու Ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյան մարմ­նի ան­­դամ­­նե­րն` անհանգստա­­նա­­լով նրանց բա­­ցա­­կա­­յու­­թյու­­նից` դեկ­տեմ­բե­րի 24-ին թվագր­ված նա­մա­կում Դրո­յին տե­ղե­կաց­նում են, որ «…Հա­յաս­տա­նի լիա­զօր­նե­րը տեղ չեն հա­սել, եւ խնդրում են մին­չեւ վեր­ջի­ննե­րիս տեղ հաս­նե­լը ո­րոշ քա­նա­կու­թեամբ դրամ ուղարկել…»[28]:

Ի պա­տաս­խան Ար­ցա­խի գոր­ծիչ­նե­րի պա­հան­ջի` «Դրօն իր կող­մից ո­րոշ հրա­հան­գով Ղա­րա­բաղ է ու­ղար­կում կազ­մա­կեր­պա­կան նպա­տակ­նե­րով` Սա­սուն­ցի Մա­նու­կին,  Կ. Ա­­թա­­նե­­սեա­­նին եւ րոտ­­միստր Տեր-Մար­­տի­­րո­­սեա­­նին, եւ զա­նա­զան թղթա­դրամ­ներ 400.000 ր.: Սո­քա պէտք է աշ­խա­տեն Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան մարմ­նի հետ միա­սին, մին­չեւ որ Հա­յաս­տա­նի լիա­զօր­նե­րի Ղա­րա­բաղ գա­լը, ո­րից յե­տոյ ե­րեք աշ­խա­տա­կից­նե­րը կգոր­ծեին Հա­յաս­տա­նի լիազօր­նե­րի տրա­մա­դրու­թեան տակ»[29]:

Ս. Վրացյանի պնդմամբ` Դրոյի կողմից Արցախ գործուղված գործիչները, տե­ղա­կան ըն­կեր­նե­րի հետ միա­սին պիտի  կազ­մա­կեր­պեին արցախահայության ինք­նա­պաշտ­պա­նու­թյունը, մին­չեւ որ կստեղ­ծվեին  քա­ղա­քա­կան նպաս­տավոր պայ­ման­ներ, զեն­քի ու­ժով Արցախը վերջ­նա­կա­նա­պես միա­ցնելու Հա­յաս­տա­նին[30]:

Ար­­ցա­­­խի խնդի­րը զեն­­քի մի­­­ջո­­­ցով լու­­­ծե­­­լու հա­­­մար նախ եւ առաջ անհ­րա­­­ժեշտ էր որ­­պես­­զի ան­­խա­­­փան գոր­­ծեին Ար­­ցա­­­խը Զան­­գե­­­զու­­­րին կա­­­պող հա­­­ղոր­­դակ­­ցու­­թյան ու­­­ղի­­­նե­­­րը: Ար­­ցա­­­խը Զան­­գե­­­զու­­­րից անջրպե­­­տող գլխա­­­վոր խո­­­չըն­­դո­­­տը Գո­­­րի­­­սից դե­­­պի հա­­­րավ 10 վերստ (10, 67 կմ) հե­­­ռա­­­վո­­­րու­­թյամբ գտնվող Էյ­­վազ­­լար, Շուռ­­նուխ, Մազ­­րա, Նավ­­լու շրջա­­­նի թրքու­­թյու­նն էր, ո­­­րը սե­­­պա­­­ձեւ մտնում եւ ի­­­րա­­­րից բա­­­ժա­­­նում էր Ղա­­փա­­նի ու բուն Զան­­գե­­­զու­­­րի ու Սի­­սիա­­­նի հա­­­յու­­թյանը[31]:

«Այս հար­­ցը,-գրում է Ս. Վրա­­ցյա­­նը,-հեր­­թա­­կան դառ­­նա­­լով, հա­­յու­­թեան շա­­հե­­րի տե­­սա­­կէ­­տից պա­­հան­­ջում էր իր լու­­ծու­­մը: Զան­­գե­­զու­­րի ընդ­հա­­նուր կո­­մի­­սար Մե­­լիք-Յոլ­­չեա­­նը ծա­­նօ­­թա­­նա­­լով վե­­րո­­յի­­շեալ հար­­ցի հետ, մի քա­­նի ան­­գամ ժո­­ղով է հրաւի­­րում`մաս­­նակ­­ցու­­թեամբ զի­­նւո­­րա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տար Դրօի, Շրջա­­նա­­յին խորհր­­­դի ան­­դամ­­նե­­րի ու զօ­­րաւար Յ. Ղա­­զա­­րեա­նի»[32]:

Զան­գե­զու­րում տե­ղի ու­նե­ցած զին­վո­րա­կան  խորհրդա­ժո­ղո­վում քննարկ­վել է «1. Ղա­րա­բա­ղի հար­ցը, 2. Շուռ­նու­խի հար­ցը, 3. Օրդու­բա­թի հար­ցը:

Ի նկա­տի ու­նե­նա­լով Ադր­բէ­ջա­նի ագ­րե­սիւ քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը եւ վեր­ջի­նիցս բխող գոր­ծո­ղու­թիւն­նե­րը, ո­րոնք էին` նո­յեմ­բե­րի 3-8-ը Զա­բու­ղի վրա­յով Զան­գե­զու­րի վրայ յար­ձա­կւե­լը (նկա­տի ունեն գե­նե­րալ Շիխ­լինս­կու ա­ռաջ­նոր­դած բա­նա­կի հար­ձա­կու­մը-Հ. Գ.), նո­յեմ­բե­րի 15-ի յար­ձա­կու­մը եւ նո­յե­մբե­րի 26-ին Նա­խի­ջեւա­նի կող­մից Սի­սիա­նի վրայ յար­ձա­կւե­լը: Այս գործողութիւնները ուղղուած էին Ղարաբաղի եւ Զանգեզուրի դէմ»[33]:

Զան­գե­զու­րի իշ­խա­նու­թյան եւ զին­վո­րա­կան խորհրդակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րը հստակ գի­տեին, որ ի­րենց  առ­ջեւ դրված վե­րո­հի­շյալ ե­րեք գլխաւոր հար­ցե­րի դրա­կան լու­ծու­մից էր կախ­ված Զան­գե­զու­րի եւ Ար­ցա­խի հե­տա­գա ճակա­տա­գիրն ու ա­պահ­ովու­թյու­նը:

Ծա­­նո­­թա­­նա­­լով Զան­­գե­­զու­­րում տի­­րող ի­­րա­­վի­­ճա­­կին եւ խորհր­դակ­­ցե­­լով «Վա­­րիչ­­նե­­րի խոր­­հուրդ» մարմ­նի ան­­դամ­­նե­­րի ու տե­­ղի ռազ­­մա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տար­­նե­­րի հետ՝ Դրոն վճռում է ա­­ռա­­ջին հեր­­թին մաք­­րե­լ Զան­գե­զու­րի  հա­յու­թյան նկատ­մամբ թշնա­մա­բար տրա­մադր­ված Էյ­­վազ­­լար, Շուռ­­նուխ, Մազ­­րա, Նավ­լու ու նրանց մեր­ձա­կա գյու­ղե­­րը թուրք բնակ­չու­թյու­նից: Թուրքաբնակ այդ գյուղերը շատ լավ կազմակերպված էին ու զինված եւ մշտա­­պես կա­­պի մեջ գտնվե­­լով Ադր­բե­­ջա­­նի իշ­­խա­­նու­­թյուն­­նե­­րի հետ՝ պատ­­րաստ էին նրա ա­­ռա­­ջին իսկ հրա­­հան­­գի դեպ­­քում հար­­ձակ­­վել հայ­­կա­­կան գյու­­ղե­­րի վրա[34]:

Թուր­քա­կան վե­րո­հի­շյալ բնա­կա­վայ­րե­րը, ինչ­պես արդեն նշվել է, սե­պա­ձեւ խրվե­լով Ղա­փա­նի եւ Գո­րի­սի շրջան­նե­րի ա­րան­քում, Զան­գե­զու­րի տա­րած­քը փաս­տո­րեն բա­ժա­նել էին եր­կու մի­մյան­ցից անջրպետ­ված մա­սե­րի: Հար­կա­վոր էր վե­րաց­նել Զան­գե­զու­րի հյու­սի­սա­յին ու հա­րա­վա­յին շրջան­նե­րի կապն ու հա­ղոր­դակ­ցու­թյան ուղի­նե­րը ար­գե­լա­փա­կող պատ­նեշն ու ա­պա­հո­վել բնակ­չու­թյան անվ­տանգ եր­թեւե­կու­թյու­նը: Այդ գոր­­ծո­­ղու­­թյան կեն­­սա­­գոր­­ծմամբ ոչ միայն Զան­­գե­­զու­­րը կմաքր­վեր մահմեդական  բնակ­­չու­­թյու­­նից ու ան­­խա­­փան կգոր­­ծեին Ղա­­փա­­նի ու Գո­­րի­­սի շրջան­­նե­­րը մի­­մյանց կա­­պող հա­­ղոր­­դակ­­ցու­­թյան ու­­ղի­­նե­­րը, այ­­լեւ բաց­­վում էր դե­­պի Ար­­ցախ ձգվող ճա­­նա­­պար­­հը եւ  այն­տեղ ռազ­­մա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թյուն­­ներ ծա­­­վա­­­լե­­­լուց ա­­­ռաջ, կա­­րե­­լի է ա­սել,  լուծ­­վում  էր  թի­­­կուն­­քի անվ­տան­­գու­­թյան հար­­ցը:

Զան­գե­զու­րի «Մաքր­ման» գո­րծողու­թյա­նը Դրոն մաս­նա­կից է դարձ­նում Դա­րալա­գյա­զի մար­տա­կան ու­ժերի հրա­մա­նա­տար Յա­պո­նին, ո­րին հանձ­նա­րա­րում է գլխա­վոր ճա­կա­տի` Գո­րի­սի զին­­վո­­­րա­­­կան շրջան­­­ի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը:

Իր հու­շե­րում ան­դրա­դառ­նա­լով Զան­գե­զու­րը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լու Դրո­յի մար­տա­վա­րու­թյա­նը՝ Յա­պո­նը նշում է. «…Դրոն կան­­չեց ինձ իր մոտ ու ա­­սաց, որ Զան­­գե­­զու­­րի Ազ­­գա­­յին Խորհրդի հա­­մա­­ձայ­­նու­­թեամբ կա­­յա­­ցուած ո­­րո­­շու­­մով 1920-ի յու­­նուա­­րի սկզբնե­­րին պէտք է յար­­ձա­­կում լի­­նի թրքա­­կան Շուր­նու­խի-Էյ­վազ­լար շրջա­նի վրայ՝ այդ շրջա­նի 28-ի չափ գիւ­ղե­րին պար­տա­դրե­լու հա­մար, որ ըն­դու­նեն Զան­գե­զու­րի հայ­կա­կան իշ­խա­նու­թիւ­նը ու զի­նա­թափ լի­նեն, քա­նի որ այդ շրջա­նը մտնում է հայ­կա­կան Զան­գե­զու­րի մէջ: Այ­լա­պէս ամ­բողջ բնակ­չու­թիւ­նը պէտք է հար­կա­դրուի թող­նել այդ շրջա­նը եւ հե­ռա­նալ:

… հաւա­նե­ցի Դրո­յի ծրա­գի­րը ու պատ­րաս­տա­կա­մու­թիւն յայտ­նե­ցի մաս­նակ­ցե­լու ար­շաւան­քին…»[35]:

Հան­­րա­­­պե­­­տու­­թյան զին­­վո­­­րա­­­կան նախ­­կին նա­­­խա­­­րար, գե­­­նե­­­րալ Հախ­­վեր­դյանն իր հու­­­շագ­­րու­­թյու­­­նում հա­­­մա­­­ռո­­­տա­­­կիո­­­րեն ան­դրա­­­դառ­­նա­­­լով նաեւ Զան­­գե­­­զու­­­րին եւ Ար­­ցա­­խին առնչվող խնդիր­­նե­­­րի մեկ­­նա­­­բան­­մա­­­նը՝ գրում է. «Դրո­­­յին ա­­­ռա­­­ջա­­դրանք էր տրված ա­­­ռա­­­ջին հեր­­թին մաք­­րել Զան­­գե­­­զու­­­րի հա­­­րա­­­վա­­­յին եւ ա­­­րեւե­­լյան շրջան­­ներն ու Ղա­­­փա­­­նը, ինչ­պես նաեւ Զան­­գե­­­զու­­­րի եւ Ար­­ցա­­խի մի­­­ջեւ ըն­­կած գո­­­տին թա­­­թար բնակ­­չու­­թյու­­­նից, որ­­պես­­զի ա­­­պա­­­հով­­վեր նրանց կա­պն ու փոխհամագործակցությունը»[36]:

Մինչ հիմ­­նա­­կան գոր­­ծո­­ղու­­թյուն­­ներ սկսե­­լը՝ Դրոն անց­նում է Ղա­­փան, ճշտում Գա­րե­գին Նժդե­­հի հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյամբ գոր­­ծող զո­­րախմ­բե­­րի մար­­տա­­կան ա­­ռա­­ջա­­դրան­­քը եւ տա­լով համապատասխան հրա­հանգ­ներ`  վե­­րա­­դառ­­նում է Գո­­րիս:

Դրո­­յի զո­­րա­­մա­­սի եւ զան­­գե­­զու­­րյան մար­­տական խմ­բե­­րի նա­­խա­­պատ­­րաս­­տա­­կան աշ­­խա­­տանք­ներն ու տե­­ղա­­շար­­ժե­­րը, զուտ մար­տա­վա­րա­կան նկա­տա­ռու­մով, կա­­տար­­վել են խիստ քո­­ղարկ­ված, հա­­կա­­ռա­­կոր­­դի հա­­մար անն­կատ: Որ­­պես­­զի հա­­կա­­ռա­­կոր­­դին հնա­­րա­­վո­­րու­­թյուն չըն­­ձեռ­­վեր տե­­ղա­­շարժ­վե­­լու, մի­­մյանց օգ­­նու­­թյուն հաս­­նե­­լու հնա­­րա­­վո­­րու­­թյու­­նից, հայ­­կա­­կան մար­­տա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյու­­նը ծրագ­­րում է թուր­­քա­բ­նակ գյու­­ղե­­րի վրա հար­­ձա­­կու­­մը ձեռ­նար­կել միա­­ժա­­մա­­նակ, սրըն­­թաց եւ հա­­կա­­ռա­­կոր­­դի հա­մար անսպա­սե­լի:

«Գո­­րի­­սում,- շա­­րու­­նա­­կում է Յա­­պո­­նը,- ո­­րո­­շուեց ռազ­­մա­­կան գոր­­ծո­­ղու­­թիւն սկսել յու­­նուա­­րի 6-ին(19)՝ նա­­խա­­պէս թուրք գյու­­ղե­­րին հպա­­տա­­կու­­թեան եւ զի­­նա­­թա­­փու­­թեան հրաւէր ու­­ղար­­կե­­լով: Թուրք գիւ­­ղե­­րին ուղ­­ղուած հրաւէր ու­­ղար­­կուեց Էյ­­վազ­­լա­­րի գիւ­­ղի կո­­մի­­սա­­րի մի­­ջո­­ցով, ո­­րին 3 օ­­րից յե­­տոյ պա­­տաս­­խա­­նե­­ցին մեր­­ժու­­մով:

— Ոչ միայն չենք ըն­դու­նում Գո­րի­սի իշ­խա­նու­թիւ­նը, — ա­սել էին նրանք, — այ­լեւ պատ­րաս­տւում ենք գրաւե­լու Ադր­բե­ջա­նին պատ­կա­նող ամ­բողջ հայ­կա­կան Զան­գե­զու­րը…»[37]:

Գե­նե­րալ Հախ­վեր­դյա­նի վկա­յու­թյամբ`  «… այդ բնակ­չու­թյու­նը ադր­բե­ջա­նա­կան հրա­հան­գիչ­նե­րի կող­մից շատ լավ կազ­մա­կերպ­ված էր եւ ի­րե­նից ներ­կա­յաց­նում էր որ­պես զին­ված զո­րա­մա­սեր, ա­պա­հով­ված նույ­նիսկ գնդա­ցիր­նե­րով»[38]:

Դրո­յին եւ զան­գե­զու­րյան մար­տա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյանն այ­լընտ­րանք այ­լեւս չկար: Մեր­­ժո­­ղա­­կան պա­­տաս­­խան ստա­­նա­­լուց հե­­տո մնում էր ա­­պա­­վի­­նել զեն­­քի ու­­ժին:

Վար­դան Գեւոր­գյա­նը, իր հե­ղի­նա­կած «Լեռ­նա­հա­յաս­տա­նի գո­յա­մար­տը (1919-1921)»* գրքում ներկայացնե­լով այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Զան­գե­զու­րում ձեռ­նար­կված գոր­ծո­ղու­թյան ման­րա­մաս­նե­րը,  «Շուռ­նու­խի ար­շաւան­քը» են­թագլ­խում հայ մար­տա­կան ու­ժե­րի հաղ­թա­նակ­նե­րը վե­րագ­րում է առավելապես Նժդե­հին ու նրա գլխա­վո­րած Ղա­փա­նի մար­տախմ­բին[39]:

Հարգարժան պատմաբան Ա­րամ Սի­մո­նյանն իր հե­ղի­նա­կած «Զանգեզուրի  գոյամարտը» պատմագիտական աշխատու­թյունում «Գա­րե­գին Նժդե­հի Շուռ­նու­խյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը և նրա ար­ձա­գանք­նե­րը» հոդ­վա­ծում նույնպես այդ գործողությունը իրականացնելու գործում ա­ռա­վելապես ընդգծում է  Նժդե­հի ու նրա գլխա­վո­րած Ղա­փա­նի մար­տա­կան ու­ժե­րի ներդրումը[40]:

«1920 թ. հուն­վա­րի 19-ից,-գրում է Ա. Սի­մո­նյա­նը,- զան­գե­զուր­ցի­նե­րը բուռն գրո­հով մաք­րե­ցին բուն Զան­գե­զու­րի և Ղա­փա­նի մի­ջև ըն­կած տա­րա­ծու­թյու­նը` Դոն­դառ­լու-Շուռ­նուխ-Աս­կա­լու­մի թուր­քա­կան շրջա­նը` մոտ 30 գյուղ: Շատ  չան­ցած` զան­գե­զու­րյան ու­ժե­րը նոր խո­շոր հաղ­թա­նակ տա­րան` մարտ ամ­սին ջախ­ջա­խե­ցին մու­սա­վա­թա­կան բազ­մա­մարդ հրո­սա­կախմ­բե­րը և գրա­վե­ցին Բար­գյու­շատ-Մու­սուլ­ման­լար-Ա­լեան­շու—Ավ­դա­լար շրջա­նը` մոտ 120 գյու­ղե­րով:

Թրքու­թյու­նը թո­ղեց և հե­ռա­ցավ Ադր­բե­ջա­նի խոր­քերը:

Այդ բոլոր գործողությունների ընթացքում վճռորոշ դեր խա­ղացին Նժդեհի զինված ուժերը»[41]:

Վ.Գևոր­գյա­­նի հավաստմամբ՝ Գ. Նժդե­հը  հա­մա­միտ չլինելով այդ ար­շա­վան­քի ձեռ­նարկ­մա­նը՝ իր մտահոգությունն ու տեսակետն է  ներկայացնում գեներալ Ղազարյանին:

«Այդ օ­րե­րում ,-գրում է Վ. Գեւորգյանը,-Նժդեհ Ե­րևա­նէն Գո­րիս ժա­մա­նած զօր. Ղա­զա­րո­վի կը ներ­կա­յաց­նէ Օրդուբադի դէմ ձեռ­նար­կուե­լիք ար­շա­վան­քին մար­տա­գի­րը: Իսկ զօր. Ղա­զա­րով կը հրաւի­րէր Նժդե­հը խորհրդակ­ցու­թեան մը, ո­րուն նպա­տակն էր Դրօի և զօ­րա­վա­րին կող­մէ գոր­ծո­ղու­թեան ռազ­մա­գի­տօ­րէն վտան­գաւոր ըլ­լա­լը:

Այն պա­հուն, երբ հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի մէջ ապս­տամ­բա­կան շար­ժում­ներ կը խմո­րուէին՝ Շուռ­նու­խի ար­շաւան­քը ա­ռիթ պի­տի տար Ատր­բե­ջա­նի մեծ ու­ժեր փու­թաց­նել թէ Ղա­րա­բա­ղի և թէ Զան­գե­զու­րի ա­րևե­լեան ճա­կատ­նե­րու վրայ կռիւ­նե­րու մաս­նակ­ցող թուր­քե­րուն: Շուռ­նու­խի ուղ­ղու­թեամբ զի­նուո­րա­կան գոր­ծո­ղու­թիւն­ներ սկսիլ՝ կը նշա­նա­կէր բար­դաց­նել Ղար­բա­ղի դրու­թիւ­նը, ուր այդ օ­րե­րուն ոչ կա­նո­նաւոր կազ­մա­կեր­պու­թիւն կար, ոչ ալ բաւա­րար ռազ­մամ­թերք: Կար և Գող­թա­նի շրջա­նի վտան­գուած պա­րա­գան…» [42]:

Պի­տի ա­սել, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ Զան­գե­զու­րի զին­վո­րա­կան մա­սի ղե­կա­վար նշա­նակ­ված զօր. Ղա­­զա­­րո­վը (գե­նե­րալ Ղա­զա­րյան) ըստ հե­ղի­նա­կի պնդմամբ՝ Զան­գե­զուր է եկել ոչ թե «Այդ օ­­րե­­րում…», այլ 1919 թ. նոյեմբերի վերջերին, իսկ ձեռ­նարկ­վող մար­տա­կան գոր­ծո­ղությու­նը, այն է՝ Զան­գե­զու­րի տա­րած­քը մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նից մեկ­ընդ­միշտ մաք­րե­լը ծրագր­ված էր ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ու այն ան­պայ­մա­նո­րեն պիտի կենսագործվեր:

Ա. Սիմոնյանը վերոհիշյալ հոդ­վա­ծում մեջ­բե­րում է Վ. Գևորգյանի «Զանգեզուրի հերոսամարտը 1919-1921» գրքում տեղ գտած ար­շա­վան­քի նա­խօ­րեին Դրո­յին հասցեագրած Նժդե­հի գրու­թյու­նը, որ­տեղ աս­վում է. «Որ­պես հե­ղա­փո­խա­կան իմ բա­րո­յա­կան պարտքն եմ հա­մա­րում վեր­ջին ան­գամ նա­խազ­գու­շաց­նե­լու, որ Շուռ­նու­խի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շատ ծանր հե­տեւանք­ներ պի­տի ու­նե­նան Ղա­րա­բա­ղի եւ Գող­թա­նի հա­մար:

Իհարկե…իմ տեսակետը տվյալ հարցերի մասին ինձ` որպես զինվորականի, իրավունք չի տալիս չկատարելու ինձ տրվելիք հրամանը: Եղեք համոզված, որ տրվելիք խնդիրները իմ ուժերի կողմից կը կատարվին ամենափայլուն կերպով»[43]:

Այո, հայ­կա­կան կող­մը պար­տա­վոր էր անհ­րա­ժեշտ քայ­լեր ձեռ­նար­կել ու ա­պա­հո­վել Գող­թա­նի հա­յու­թյան անվտանգությունը, սա­կայն դժբախտաբար, նույն տար­­վա դեկ­­տեմ­­բե­­­րի վեր­­ջե­­­րին Գող­­թա­­­նի, հատ­­կա­­պես Ա­­գու­­լի­­սի հա­­­յու­­թյուն մեծ մա­­­սի կո­­­տո­­­րա­­ծն ար­­դեն տե­­­ղի էր ու­­­նե­­­ցել:

Գող­թան գա­վա­ռա­կը իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քով, ի­րոք, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ:  Գա­վա­ռակն այդ ժա­մա­նակ ու­նե­ցել է զուտ հա­յաբ­նակ 20-25 գյու­ղեր,  ո­րոնք գտնվե­լով Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հատ­ման տե­ղում, միա­ժա­մա­նակ Արեւի­քի(Մեղ­րի) շրջա­նի հետ Ադր­բե­ջանն անջրպե­­տում էին Նա­խի­ջեւա­նից: Գող­թա­նի գա­վա­ռա­կի վե­րա­ցու­մը նշա­նա­կում էր ուղիղ ճանա­պարհ բա­ցել Բաք­վի, Ան­­կա­­րա­­յի եւ Պոլ­­սի մի­­ջեւ: Ա­­հա հենց դա է ե­­ղել պատ­­ճա­­ռը, որ թուրք-ա­­զե­­րը հա­­մա­­ռո­­րեն ձգտում էին  գրա­վել ու մեջ­տե­ղից վե­րաց­նել Գող­թա­նը, սա­կայն «Շնոր­հիւ ի­րենց ճկուն բնաւո­րու­թեան, գողթ­նե­ցիք կա­րո­ղա­ցան պա­հել «Իս­լա­մա­կան կա­ռա­վա­րու­թեան» իշ­խա­նու­թեան տակ»[44]:

Գող­­թա­­նի գա­­վա­­ռա­­կում ի­­րա­­վի­­ճա­­կը փոխ­­վում է, երբ հայ­­կա­­կան զոր­­քե­­րը Դրո­­յի ա­­ռաջ­­նոր­­դու­­թյամբ ու անգ­լիա­­ցի­­նե­­րի մի­­ջամ­­տու­­թյամբ 1919 թ. մա­­յի­­սին գրա­­վում են Նա­­խի­­ջեւա­­նը: Գող­­թա­­նը դառ­­նում է Նա­­խի­­ջեւա­­նի նա­­հան­­գի ե­­րեք գա­­վառ­­նե­­րից մե­­կը` Ա­­գու­­լիս կենտ­րո­­նով: Նա­­հան­­գա­­պետ է նշա­­նակ­­վում Գեւորգ Վար­­շա­­մյա­­նը, Գողթ­նի գա­­վա­­ռա­­պետ` Ա­­շոտ Մե­­լիք-Մու­­սյա­­նը, իսկ միլ­­պետ` Մով­­սես Գյուլ­­նա­­զա­­րյա­­նը: Սա­­կայն Նա­­խի­­ջեւա­նի նա­­հան­­գում և, այդ թվում Գողթան գա­­վա­­ռում տի­­րող խա­­ղաղ կա­­ցու­­թյա­­նը վի­­ճակ­­ված չէր եր­­կա­­րա­­տեւ կյանք ու­­նե­­նա­­լու: Նա­­հան­­գում դեռ նոր-նոր էր հաս­­տատ­­վել Գ. Վար­­շա­­մյա­­նի նա­­հան­­գա­­պե­­տու­­թյու­­նը, երբ նա­­հան­­գի մահ­­մե­­դա­­կա­­նու­­թյու­­նը, դի­­մե­­լով զեն­­քի, բռնա­­զավ­­թում  է նա­­հան­­գի իշ­­խա­­նու­­թյու­­նը, իսկ հայ­կա­կան փոք­րա­քա­նակ ու­ժե­րը ան­կա­րող լի­նե­լով դի­մագ­րա­վել թուր­քա­կան ա­վե­լի քան 10.000 թվա­կազմ ու­նե­ցող զի­նու­ժի ճնշմա­նը,  հար­կադր­ված լքում են Նա­խի­ջեւա­նը:

Նահանգի հայ բնակչությունը հայտնվում է օրհասական իրավիճակում:

«Օ­գոս­տո­սի 3-ին, Ա. Մե­լիք-Մու­սեանն ու Մ. Գյուլ­նա­զա­րեա­նը Վե­րին Ա­գու­լի­սից Հա­յաս­տա­նի Խորհրդա­րա­նին, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան, Գո­րի­սի, Ղա­փա­նի, Գե­նուա­զի պե­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, Ազ­գա­յին խոր­հուրդ­նե­րին եւ ի լուր հա­մայն հա­յու­թեան ա­հա­զան­գում են «Նա­խի­ջեւանն ըն­կաւ. շրջա­նի հա­յու­թեան բաւա­կան խո­շոր մա­սը սրի է քա­շւած, Ա­րաք­սի մէջ նկա­տւած են մեծ թւով դիակ­ներ, ըստ Թուր­քա­կան լու­րե­րի, կո­տո­րա­ծից ա­զա­տւած հա­յու­թեան մնա­ցորդ­նե­րը նա­հան­ջել են Դէ­պի Դա­րա­լա­գեազ:

…Յուլ. 25-ից` Գողթնում ուժեղ կռիւներ են տեղի ունեցել: Վերին գիւղերում (Փոռակա-Բիստ)  յաջողութիւններն առ այժմ մերոնց կողմն են:

…Թուրքերը խոշոր պատրաստութիւններ են տեսնում մաք­րե­լու Գողթնը հայութիւնից…

…Փրկւած է Գողթնը, եթէ մօտ օրերում 400 սրտացաւ զինւոր մեզ օգնութեան հասնի»[45]»:

Թուրքերի պաշարման օղակում են հայտնվում ոչ միայն Գողթանի գյուղերը, այլեւ  Վերին եւ Ներքին Ագուլիսները:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը թեեւ այդ օ­րե­րին մահ­մե­դա­կան բնակ­չու­թյան ապս­տամ­բու­թյան պատ­ճա­ռով նույն­պես գտնվում ոչ բար­վոք վի­ճա­կում եւ ին­քը կա­րիք ու­ներ դրսի օգ­նու­թյան, այ­նուա­մե­նայ­նիվ, հասց­նում է նյու­թա­կան մի­ջոց­ներ ու պա­րե­նի պա­շար­ներ ու­ղար­կել Զան­գե­զուր` Գա­րե­գինՆժդե­հին, եւ նրան հանձ­նա­րա­րում կազ­մա­կեր­պել Գող­թա­նին օգ­նու­թյու­թյուն հասց­նե­լու ­հույժ կա­րեւոր  գոր­ծը: Միա­ժա­մա­նակ, որ­պես զի­նա­կան օգ­նու­թյուն ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հանձ­նա­րա­րու­թյամբ Գող­թան է ու­ղեւոր­վում Ղա­զար Քո­չա­րյա­նի գլխա­վո­րած մար­տա­կան խում­բը, ո­րը սեպ­տեմ­բե­րին 2-ին դուրս է գա­լիս Ե­րեւա­նից եւ հոկ­տեմ­բե­րի 2-ին հասս­նում Գող­թան: ՀՀ կա­ռա­վա­րու­թյան հանձ­նա­րա­րու­թյամբ` Գ. Նժդե­հը եւ Ղ. Քո­չա­րյա­նը գա­վա­ռի պաշտ­պա­նու­թյան հա­մար պի­տի կազ­մեին զո­րա­մաս ու  ու­ղար­կեին Գողթան[46]:

Ըստ Ս. Վրա­ցյա­նի` «Հայ­կա­կան զօր­քե­րի ժա­մա­նու­մը բարձ­րաց­րեց ժո­ղովր­դի տրա­մա­դրու­թիւ­նը: Ղա­զա­րը Մով­սէս Գիւլ­նա­զա­րեա­նի եւ տե­ղա­կան ու­ժե­րի գոր­ծակ­ցու­թեամբ կազ­մա­կեր­պեց շրջա­նի ինք­նա­պաշտ­պա­նու­թիւ­նը-7-8000 կռւող­ներ, 2 թնդա­նօթ, 6 գնդա­ցիր,-եւ այ­նու­հե­տեւ Գողթ­նը ո’չ միայն դի­մա­ցաւ թրքա­կան յար­ձա­կում­նե­րին, այ­լեւ ինքն էլ դար­ձաւ նա­խա­ձեռ­նարկ:

…Տեղի ունեցան տաք կռիւներ. թշնամին պարտւած` դիմեց խուճապային թախուստի` հայերի ձեռքը թողնելով առատ աւար, գերիներ ու մի դրօշակ»[47]:

Այսուհանդերձ, հայ մարտական ուժերը ինչպես հարկն է  չեն կարողացել կազմակերպել Վերին Ագուլիսի, Ներքին  Ագուլիսի ինքնապաշտպանությունը եւ թուրքերին հաջողվել է վրեժխնդիր լինել  Վերին Ագուլիսից:

Դեկտեմբերի 18-ին թուրք հրոսակախմբերը հարձակվում են նախ Ներքին Ագուլիսի վրա եւ սրի են քաշում քաղաքի բնակչության մեծ մասին: Կոտորածից փրկվածները փախչում են Վերին Ագուլիս:

Դժբախտաբար, Վե­րին Ա­գու­լի­սի բնակ­չու­թյու­նը փո­խա­նակ քայ­լեր ձեռնարկեր եւ մի­ջոց­ներ գտներ կազ­մա­կեր­պե­լու ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, հույս է ու­նե­ցել կա­շառ­քի ու  սի­րա­շա­հե­լու մի­ջո­ցով արժանանալ  թուրք ա­ռաջ­նորդ­նե­րի բա­րե­կա­մու­թյա­նը եւ նրանց օգ­նու­թյամբ փրկվելու  կո­տո­րա­ծից[48]:

Ժա­­մա­­նա­­կը միան­­շա­­նա­կ ցույց տվեց, որ  ի զուր էին ա­­գու­­լիս­­ցին­­նե­­րի փայ­­փա­­յած  հույ­­սե­­րը: Թուր­քա­կան կող­մը եր­կար սպա­սել չի տա­լիս: Ներ­քին Ա­գու­լի­սի ան­կու­մից հաշ­ված օ­րեր անց` դեկ­տեմ­բե­րի 28-ին, թուրք հրո­­սա­­կախմ­բե­­րը  հենց ա­­գու­­լիս­­ցի­­նե­­րի կող­­մից կա­­շառ­­ված ու նրանց անվ­տան­­գու­­թյունն ա­­պա­­հո­­վե­­լու բազ­­մա­­թիւ խոս­­տում­­ներ շռայ­­լած թուրք ե­­րեւ­­լի­­նե­­րի ա­­ռաջ­­նոր­­դու­­թյամբ ներ­­խու­­ժում են ան­պաշտ­պան Վե­­րին Ա­­գու­­լիս ու անխ­նա կո­­տո­­րում քա­­ղա­­քի բնակ­­չու­­թյա­­նը, ա­պա  թա­լա­նում ու ա­վե­րա­­կույ­տե­րի են վե­րա­ծում ան­գամ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում իր հարս­տու­թյամբ հան­րա­հայտ քա­ղա­քը:

«Ագուլիսի կոտորածը,-գրում է Ս. Վրացյանը,-մեծ հարւած էր հայ ժողովրդի համար, եւ հասկանալի է այն յուզումն ու ցասումը, որ առաջ բերեց հակաբնական բոլոր շրջաններում: Լուրը Երեւան հասաւ դեկ. 29-ին, Գորիսից: Երկու օր յետոյ, դեկ. 31-ին, հնդեւրոպական հեռագրագծով հեռագիր ստացւեց Թաւրիզից, թէ` «Քարտէսի վրա Ագուլիսն այլեւս գոյութիւն չունի. Ներսէս եպ.»:

Յուն. 4-ին Մելիք-Թանգեան եպ-ը հաղորդեց, թէ` «Ամենքը կոտորւած են: Մանրամասնութիւնները թոյլ չեն տալիս»»[49]:

Հարց է ծա­­գում` ե­­թե Գող­­թա­­նի եւ մաս­­նա­­վո­­րա­­պես Վե­­րին եւ Ներ­­քին Ա­­գու­­լիս­­նե­­րի կո­­տո­­րածն ար­­դեն տե­­ղի էր ու­­նե­­ցել, ապա ի՞նչ ի­­մաստ եւ նշա­­նա­­կու­­թյուն ու­­ներ Նժդե­­հի դի­­մու­­մը, ո­­րով նա ա­­ռա­­ջար­­կում է Զան­գե­զու­րի զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյանն ու Դրո­­յին  չձեռ­­նար­­կել Շուռ­­նու­­խի գոր­­ծո­­ղու­­թյու­­նը` վկա­­յա­­կո­­չե­­լով Ար­­ցախն ու Գող­­թա­­նը:

Վ. Գեւր­գյա­­նի հե­­ղի­­նա­­կած « Լեռ­­նա­­հա­­յաս­­տա­­նի հե­­րո­­սա­­մար­­տը 1919-1921 » գրքում Զան­­գե­­զու­­րում, մաս­­նա­­վո­­րա­­պես Գեղ­­վա­­ձո­­րի շրջա­­նում,  ճիշտ եւ ճիշտ այդ նույն օ­­րե­­րին տե­­ղի ու­­նե­­ցած կռիվ­­նե­­րում այն­պի­­սի գույ­­նե­­րով է ներ­­կա­­յաց­­նում Զան­գե­զու­րյան մար­տա­կան ու­ժե­րի նվա­ճած հաղ­թա­նակ­ներն ու Գ. Նժդե­­հի գոր­­ծու­­նեու­­թյու­­նը, ո­­րը կա­­րե­­լի է ա­­սել, ա­­վե­­լի քան տա­­րօ­­րի­­նակ է ու ան­­հաս­­կա­­նա­­լի:

Հա­­մա­­ձայն Վ. Գեոր­գյա­­նի՝ դեկ­­տեմ­­բե­­րին Գեղ­­վա­­ձո­­րի հաղ­­թու­­թյան կա­­պակ­­ցու­­թյամբ Զան­­գե­­զու­­րի Ազ­­գա­­յին Խորհրդի ան­­դամ Մե­­լիք Սմբատ Ստե­­փա­­նյա­­նը (Սմբատ Բեկ) Գարեգին Նժդե­­հին է հղում հե­­տեւ­­յալ շնոր­­հա­­կա­­լա­­կան հե­­ռա­­գի­­րը(դեկ­տեմ­բե­րի 8).

«Սիրելի Գարեգին,

Կատարածներիդ անվերջ շնորհակալութիւն: Կուզենայի այս պատմական օրերին գեղեցիկ յաղթական շարքերը այստեղ ընդունել և ապա վերադառնալ կենտրոն»[50]:

Ու­շագ­րավ է, որ Սմբատ Բե­կի այդ շնոր­հա­կա­լա­գի­րը թվագր­ված է դեկ­տեմ­բե­րի 8-ին, իսկ Վ. Գեոր­գյա­նը ներ­կա­յաց­նե­լով Գ. Նժդե­հի գլխա­վո­րած մար­տա­կան ու­ժե­րի նվա­ճած Գեղ­վա­ձո­րի հաղ­թա­նա­կը՝ միամտաբար նշում է, որ դեկ­տեմ­բե­րի 10-ին «…շրջա­նի ամ­բողջ հա­յու­թիւ­նը կը տօ­նէր զօր­քին տա­րած փա­ռաւոր յաղ­թա­նա­կը»[51]:

Ա­­վե­­լին, 25 վաշ­­տա­­պե­­տե­­րի ստո­­րագ­­րու­­թյամբ Գ. Նժդե­­հին հասցեագրած նա­­մա­­կում(դեկ­­տեմ­­բե­­րի 15) վաշ­­տա­­պե­­տե­­րը նշում են. «Մենք Ղա­­փա­­նի զին­­վո­­րու­­թիւնն ու վաշ­­տա­­պետ­­ներս, ի նկա­­տի ու­­նե­­նա­­լով այն, որ Դուք լի­­նե­­լով Ղա­­փա­­նի ռազ­­մա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տար, ոչ՛ թէ միայն զերծ պա­­հե­­ցիք մեր եր­­կի­­րի սահ­­ման­­նե­­րը թշնա­­մի ոտնձգու­­թիւն­­նե­­րից, այ­­լեւ մաք­­րե­­ցիք ա­­նա­­ռիկ Գե­­ղուա­­ձո­­րը, ո­­րը մա­­հու չափ վտանգ էր սպառ­­նում մեր Հայ­­րե­­նի­­քին: Ո­­րո­­շե­­ցինք ե­­րախ­­տա­­գի­­տու­­թեամբ նուի­­րել­ Ձեզ, սի­­րե­­լի հրա­­մա­­նա­­տար սուր հե­­տեւ­­յալ մա­­կագ­­րու­­թեամբ, ԳԱ­­ՐԵ­­ԳԻՆ ՆԺԴԵ­­ՀԻՆ, ո­­րին Ղա­­փանն ա­­նուա­­նեց երկ­րորդ Դա­­վիթ Բէկ, իսկ թշնա­­մին՝ Աժ­­դա­­հա Փա­­շա»[52]:

Օ­րի­նակ հարց է ծա­գում, իսկ ինչ­պի­սի մար­տա­վա­րու­թյամբ են առաջ­նորդ­վել և ինչ­պի­սի վճռա­կան քայ­լեր են ձեռ­նար­կել Զան­գե­զու­րի Ազ­գա­յին Խոր­հուր­դը, ո­րի ան­դամն էր Զան­գե­զու­րյան մար­տա­կան ու­ժե­րի ու նրանց հրա­մա­նա­տա­րի տո­նած «յաղ­թա­կան շար­քե­րը» շնոր­հա­վո­րող Սմբատ Բե­կը, Ղա­­­փա­նի կող­մից երկ­րորդ Դա­­­վիթ Բեկ, իսկ թշնա­­­մու՝ Աժ­­դա­­­հա Փա­­­շա ան­ու­նը վաս­տա­կած Գա­րե­գին Նժդե­հը, երբ նույն օ­րե­րին նրան Աժ­դա­հա Փա­շա ա­նու­նը շնոր­հող թշնա­մին կոր­ծա­նում էր Վե­րին ու Ներ­քին Ա­գու­լիս­ներն ու սրի քա­շում Գող­թա­նի հա­զա­րա­վոր հայ բնա­կիչ­նե­րի:

Գող­­թա­­­նի հա­­­յու­­թյան անվ­տան­­գու­­թյան ա­­­պա­­­հո­­­վու­­­մը, ո­­­րը չա­­փա­­­զանց   անհ­րա­­­ժեշտ էր, պար­­տա­­­վոր էին ի­­­րա­­­կա­­­նաց­­նել ՀՀ կա­­­ռա­­­վա­­­րու­­թյու­­­նը, Զան­­գե­­­զու­­­րի քա­­­ղա­­­քա­­­կան ու զին­­վո­­­րա­­­կան իշ­­խա­­­նու­­թյուն­­նե­­­րը` ի դեմս Մե­­­լիք-Յոլ­չյա­­­նի եւ գե­­­նե­­­րալ Ղա­­­զա­­րյա­­­նի եւ ան­­ձամբ նաեւ Գա­­­րե­­­գին Նժդե­­­հը, որ­­պես Կա­­­պար­­գող­­թի մար­­տա­­­կան ու­ժե­­­րի հրա­­­մա­­­նա­­­տար: Չպետք է մո­­ռա­­նալ, որ  Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­­ռա­­վա­­րու­­թյու­­նը հենց Գա­րե­գին Նժդե­­հին ու նրան օգ­­նու­­թյան ու­­ղար­­կած Ղա­­զար Քո­­չա­­րյա­­նին էր հանձ­նա­­րա­­րել կազ­­մա­­կեր­­պե­­լու Գող­­թա­­նի գա­վա­ռա­կի, այդ թվում Վե­րին ու Ներ­քին Ա­գու­լիս­նե­րի  ինք­նա­­պաշտ­պա­­նու­­թյու­­նը:

Իսկ ինչ վե­­րա­­բե­­րում է Արցախին, ա­­պա ո­­րևէ կաս­­կած լի­­նել չէր կա­­րող, որ ե­­թե Զան­­գե­­զու­­րը չմաքր­վեր թուրք զին­­ված հրո­­սա­­կախմ­բե­­րից, ա­­պա դեպի Արցախ ձգվող հա­­ղոր­­դակ­­ցու­­թյան ուղի­­նե­­րի փակված լինելու, չգոր­­ծե­­լու պա­­րա­­գա­­յում, Հա­­յաս­­տա­­նի Հան­­րա­­պե­­տու­­թյան  հա­­մար չա­­փա­­զանց դժվա­­րին կլի­­ներ անհ­րա­­ժեշտ օգ­­նու­­թյան, ա­­ռա­­ջին հեր­­թին մար­­տա­­կան ու­­ժեր, զենք ու զի­­նա­մ­­թերք ժամանակին տեղափոխել Արցախ:

Ան­­տա­­րա­­կույս, Զանգեզուրը մահմեդական բնակչությունից «մաքրելու» ՀՀ կա­­ռա­­վա­­րու­­թյան որդեգրած ռազ­­մա­­վա­­րու­­թյու­­նը պատ­­ճա­­ռա­­բան­­ված  էր ու անհ­րա­­ժեշտ, մա­նա­վանդ երբ ար­դեն ստա­ցվել էր  ՀՅԴ Ա­պա­ռա­ժի կենտ­րո­նա­կան կո­մի­տեի եւ Արցախի Գաղտ­նի ինք­նա­պաշտ­պա­նական մարմ­նի 1919 թ. հոկտեմբերի 23-ին կա­յա­ցած միա­ցյալ ժո­ղո­վի դի­մու­մը, որ­տեղ աս­վում է. «… դի­մել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեա­նը, խնդրել դրա­մա­կան եւ ռազ­մա­կան մի­ջոց­ներ` կազ­մա­կեր­պե­լու եւ լուրջ հիմ­քե­րի վրայ դնե­լու հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան գոր­ծը…»[53]:

Բնավ պա­­­տա­­­հա­­­կան չէ, որ Զան­­գե­­­զու­­­րում, ա­­­պա նաև Ար­ցա­խում ծա­­­վալ­­վող գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րի ղե­­­կա­­­վա­­­րու­մը հանձ­նարար­­վել է ՀՀ-ում եւ, հատկապես, զինվորականության շրջա­­նում ա­նա­­ռար­­կե­­լի հե­­ղի­­նա­­կու­­թյուն ու­­նե­­ցող Դրո­­­յին:

Հարկ է ընդգծել, որ Զան­­գե­­զու­­րը մահ­­մե­­դա­­կան բնակ­­չու­­թյու­­նից մաք­­րե­­լու գոր­­ծո­­ղու­­թյուն­­նե­­րի ու­­սում­­նա­­սի­­րու­­թյունն ա­­ներկ­բա մատ­­նան­­շում է, որ Շուռ­­նու­­խյան ռազ­­մա­­կան գոր­­ծո­­ղու­­թյու­­նը, այն է` Զան­գե­զու­րը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լու ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ի­րա­կա­նաց­րած գոր­ծո­ղու­թյու­նը Գ. Նժդե­­հին վե­­րագ­­րած գնա­­հա­­տա­­կա­­նը այն­քան էլ չի հա­­մա­­պա­­տաս­­խա­­նում իրա­­կա­­նու­­թյանն ու չա­­փա­­զանց­ված է: Ճիշտ է, Գ. Նժդե­­հի գլխա­­վո­­րած Ղա­­փա­­նի մար­­տա­­կան ու­­ժե­­րը ի­­րենց անգ­նա­­հա­­տե­­լի ներ­դրումն են ու­­նե­­ցել գա­­վա­­ռը թուր­­քե­­րից մաք­­րե­­լու չա­փա­զանց կա­րևոր գոր­ծո­ղու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը, սա­կայն գոր­ծել են ռազ­մա­ճա­կա­տի մեկ այլ հատվածում:

Զան­­գե­­զու­­րի «Մաքր­ման» գո­րծողու­­թյա­­նը, ինչպես արդեն նշվել է, Դրոն մաս­­նա­­կից է դարձ­նում  իր մար­տա­կան զի­նա­կից, Դա­­րալա­­գյա­­զի մար­­տա­­կան ու­­ժերի հրա­­մա­­նա­­տար Յա­­պո­­նին (Հով­հան­նես Պարոնյան), ո­րը որ­պես հեծ­յալ վաշ­տի հրա­մա­նա­տար մաս­նակ­ցել էր նրա գլխա­վո­րած 2-րդ  կա­մա­վո­րա­կան զո­րախմ­բի մղած բո­լոր մար­տե­րին: Քա­­նի որ  Զան­­գե­­զու­­րի ե­­­րեք զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րից` կենտ­րո­­նակա­­նի, այ­­սինքն բուն Զան­­գե­­­զու­­­րի (Գո­­­րի­­սն իր շրջա­­­կա գյու­­­ղե­­­րով) մար­­տա­­կան ու­­ժե­­րի հրա­­մա­­նա­­տա­­րը մինչ այդ դե­­ռևս նշա­­նակ­­ված չէր, Դրոն հենց Յա­­պո­­նին է վստա­­հում Շուռ­­նու­­խի ճա­­կա­­տի հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյու­­նը:

Այդ նույն գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից Արտեմ Խան­զա­տյա­նի հա­վաստ­մամբ` «Գարեգին Նժդե­­հի ա­­ռաջ­­նոր­­դած  ղա­­փան­­ցի­­նե­­րի մար­­տախմ­բե­­րին  հանձ­նա­­րար­­վում է. հար­­ձա­­կու­­մը սկսել Եղ­­վարդ գյու­­ղի տա­­րած­­քից և շրջա­­պատ­­ման մեջ վերց­նել ու «մաք­­րել»  մին­­չև Զեյ­­վա գյու­­ղի  ան­­տա­­ռա­­պատ սա­­րե­­րը ըն­­կած թուր­­քա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րը»[54]:

Ար­տեմ Խանզադյանի վկա­յու­թյամբ` Յա­­­պո­­­նի և տա­­­թեւա­­­ցի Վար­­դա­­­նի գլխա­­­վո­­­րած մար­­տախ­մբե­­­րին է վստահ­­վում Զան­­գե­­­զու­­­րի ա­­­մե­­­նադժ­վա­­­րին ու պա­­­տաս­­խա­­­նա­­­տու տե­­­ղա­­­մա­­­սի` թուր­­քա­­­կան ա­մե­­­նա­­­խիտ բնակ­­չու­­թյուն ու­­­նե­­­ցող բնա­­­կա­­­վայ­­րե­­­րի (Տան­­ձա­­­վեր, Շուռ­­նուխ, Մազ­­րա, Նավ­­լու ու նրանց հա­­­րա­­­կից գյու­­­ղե­­­րի)  վրա հար­­ձակ­­վե­­­լու և այդ գյու­­­ղե­­­րը թուրք բնակ­­չու­­թյու­­­նից իս­­պառ մաք­­րե­­­լու առա­­­ջա­­դրան­­քը[55]:

Արտեմ Խանզատյանի վկայությունը հավաստում է նաեւ Յա­­­պո­­­նը:

Իր հու­շե­րում ան­դրա­դառ­նա­լով Զան­գե­զու­րը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լու Դրո­յի մար­տա­վա­րու­թյա­նը՝ Յա­պո­նը նշում է.

«Նա ո­­­րո­­­շեց ինձ յանձ­նել ռազ­­մա­­­կան գոր­­ծո­­­ղու­­­թեան դաշ­­տի ամե­­­նից պա­­­տաս­­խա­­­նա­­­տու ու դժուա­­­րին ճա­­­կա­­­տը` Շուր­­նու­­­խի կենտ­րո­­­նա­­­կան գիւ­­­ղի վրայ քայ­­լող Տան­­ձաւէ­­­րի հո­­­վի­­­տից ա­­­ռա­­­ջա­­­ցող ճա­­­կա­­­տը…»[56]:

Այդ նույն ի­­րո­­ղու­­թյունն ա­­նու­­ղղա­­կիո­­րեն հաս­­տա­­տում է նաեւ Գ. Նժդե­­հը: Հար­­ձակ­­ման նա­­խօ­­րեին` հունվարի 17-ին, իր հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյամբ գոր­­ծող զի­նա­վաշ­տե­րին ուղղ­ված ու­­ղեր­­ձում Նժդե­­հը ներ­կա­յաց­նում է ձեռ­նարկ­վող հարձակման նպա­տա­կը ու հա­մա­պա­տաս­խան խոս­քե­րով ո­գեշն­չե­լով  մար­տիկ­նե­րին` նշում է նաեւ իր գլխա­­վո­­րած մար­տա­կան ու­ժե­րի  հար­­ձակ­­ման ուղ­­ղու­­թյու­­նը` «..իմ եօթն ան­­գամ սի­­րած եւ քաջ ղա­­փան­­ցի­­ներ, յա­­ռաջ դէ­­պի այդ բար­­ձունք­նե­­րը, դէպ Քեա­­փազ, Ա­­յին-Տաղ, դէպ Հար­­թիզ»[57]:

Ճիշտ է, նրա մատ­նան­շած վայ­րե­րից Քեա­­­փազն ու Ա­­­յին-Տա­ղը ըն­կած են Ղա­փան-Գորիս խճու­ղու մերձակայքում, բայց դրանցից  եւ ոչ մե­­կը չի գտնվում ռազ­­մա­­ճա­­կա­­տի գլխա­­վոր` Տան­­ձա­­վեր- Էյ­­վազ­­լար- Շուռ­­նուխ-Մազ­­րա-Նավ­­լու ուղ­­ղու­­թյու­­նում: Իսկ  Հար­­թի­­զը գտն­վում է Ղա­­փա­­նի շրջա­­նի Եղ­­վարդ գյու­­ղի մեր­­ձա­­կայ­­քում:

Զան­գե­զու­րի մար­տա­կան ու­ժե­րը, հա­մա­ձայն այդ կռիվ­նե­րի մաս­նա­կից Ար­տեմ Խանզադյանի (Զան­գե­զուր­ցի) վկա­յու­թյան, հար­ձա­կու­մը պի­տի ձեռ­նար­կեին հե­տեւ­յալ մարտավարու­թյամբ. Յա­պո­նի եւ տա­թեւա­ցի Վար­դա­նի գլխա­վո­րած մար­տախմ­բե­րը «…Տան­ձաւեր բէ­կե­րի գիւ­ղե­րը քա­րու­քանդ ա­նե­լէ ետք Շուռ­նուխ գիւ­ղի վրա­յո­վը անց­նիլ եւ ար­շաւանք կա­տա­րել Նաւ­լու մեծ գիւ­ղի վրայ, ուր թուր­քե­րը կա­նո­նաւոր ու­ժեր էին կենտ­րո­նաց­րել»[58]:

Նժդե­­հի ա­­ռաջ­­նոր­­դած  ղա­­փան­­ցի­­նե­­րի մար­­տախմ­բե­­րին,ինչ­պես ար­դեն նշվել է, հանձ­նա­­րար­­վում է հար­­ձա­­կու­­մը սկսել Եղ­­վարդ գյու­­ղի տա­­րած­­քից եւ շրջա­­պատ­­ման մեջ վերց­նել ու «մաք­­րել»  մին­­չեւ Զեյ­­վա գյու­­ղի  ան­­տա­­ռա­­պատ սա­­րե­­րը ըն­­կած թուր­­քա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րը:Գնդա­պետ Ա­միր­խա­նյա­նի զո­րա­խում­բի մար­տիկ­նե­րը պի­տի գե­րիշ­խող դիր­քեր գրա­վեին Խնձո­րես­կից մին­չեւ Հա­գա­րու գե­տն ըն­կած բար­ձունք­նե­րի վրա եւ թույլ չտա­յին, որ­պես­զի Մա­ղա­վու­զի ու Մազ­մա­զա­կի թուրք ու քուրդ հրո­սա­կախմ­բե­րը օգ­նու­թյան հաս­նեին Բար­գու­շա­տի թրքու­թյա­նը:

«Ար­տեմ Խան­զա­տեա­նին եւ Եա­պո­նա­ցուն (նկա­տի ու­նի Սա­քո-Յա­պո­նին- Համ­­բար­­ձում Սարգի­սջանյան-Հ. Գ.),-շարունակում է Ա. Խանզադյանը,-  հրա­հան­գուած էր, իրենց խմբե­րո­վը Կէ­սօ­րուա հան­դի բարձ­րու­թիւն­նե­րի­ցը Մա­ղան­ջուղ գիւ­ղի վրա­յո­վը իջ­նել, կտրել Բար­գիւ­շա­տի ձո­րե­րի բե­րա­նին կա­ռու­ցած Լա­լա­զա­րենց մեծ կա­մուր­ջը, այն­տե­ղից անց­նել եւ յար­ձա­կումն սկսել, վարդ ու ծա­ղիկ­նե­րով լե­ցուն, սո­խակ­նե­րի հայ­րե­նի­քը հա­մար­վող Դոն­դար­լու Դա­միր­չի­լար գիւ­ղա­քա­ղա­քի վրայ»[59]:

Հա­­մա­­ձայն վա­­ղօրոք մշա­­կած մա­ր­տա­­վա­­րու­­թյան, զան­­գե­­զուր­­յան մար­­տա­­կան ու­­ժե­­րը թուր­­քա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րի վրա հար­­ձա­­կու­­մը պի­­տի ձեռ­­նար­­կեին միա­­ժա­­մա­­նակ` հուն­­վա­­րի 6-ի (19) ա­ռա­­վո­­տյան: Գոր­ծո­ղու­թյան ա­ռա­ջին փու­լում ծրագր­ված էր  ըն­դա­մե­նը երկու օ­րում` հուն­վա­րի 6-ին եւ 7-ին մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նից մաք­րել Շուռ­­նու­­­խ, Էյ­­վազ­­լա­­­ր , Մազ­­րան եւ Նավ­­լու գյու­ղերն իրենց շրջա­­­կա բնա­կա­վայ­րերով, ա­­պա զար­­գաց­­նե­լով հար­­ձա­­կու­­մը` պի­­տի հաս­­նեին մին­­չեւ Հա­­­գա­­­րու գե­­­տը:

Հունվարի 6-ին(19),  ա­ռա­վո­տյան Դրոն իր զո­­րա­­մա­­սով դուրս է գա­­լիս Գո­­րի­­սից, ա­­պա Քա­­րա­­հունջ  տա­­նող ճա­­նա­­պար­­հով անց­նում  Բար­­գու­­շա­­տի ձո­­րե­­րով և շարժ­վում դե­­պի Էյ­­վազ­­լար: Որ­­պես­­զի թուր­­քե­­րին զրկեր լեռ­­նե­­րի ամ­­րու­­թյուն­­նե­­րում պաշտ­պան­­վե­­լու հնա­­րա­­վո­­րու­­թյու­­նից, հրա­­մա­­յում է թնդա­­նոթ­­նե­­րից կրակ տե­­ղալ թուր­­քաբ­­նակ գյու­­ղե­­րի վրա:

«Տե­ղա­տա­րափ կրա­կոց­նե­րէն,- պատ­մում է Ար­տեմ Խան­զա­դյա­նը, — թուրք ժո­ղո­վուր­դը ա­նակն­կա­լի է գա­լիս: Այն­քան ա­նակն­կալ է լի­նում յար­ձա­կու­մը, որ թուր­քե­րը ժա­մա­նակ չու­նե­նա­լով ո­րեւէ ապ­րանք վերց­նե­լու, թող­նում են տուն եւ տե­ղը եւ փախ­չում պատս­պա­րուե­լու, գիւ­ղե­րի շրջան­նե­րու­մը ըն­կած Ու­զուն Մե­շու (եր­կար Անտառ) ան­տառ­նե­րը»[60]:

Դրո­­յի զո­­րա­­մա­­սի հար­­ձա­­կու­­մը և թնդա­­նոթ­­նե­­րից ար­­ձա­­կած կրա­­կոց­­նե­­րը ազ­­դա­­րա­­րում են հար­­ձակ­­ման սկիզ­­բը: Զան­­գե­­զու­­րյան մար­­տա­­կան ու­­ժե­­րը, հա­­մա­­ձայն մշա­­կած մար­­տա­­վա­­րու­­թյան, միա­­ժա­­մա­­նակ սկսում են հար­­ձա­­կու­­մը և գրոհ­­նե­­րի բո­­լոր  ուղ­­ղու­­թյուն­­նե­­­րում նրանց ձեռ­­նար­­կած  հար­­ձա­­կու­­մը ըն­­թա­­նում է մեծ հա­­ջո­­ղու­­թյամբ: Էյ­­վազ­­լար գյու­ղը գրա­վե­լուց հե­տո, Դրո­յի  ա­­ռաջ­­նոր­­դած զո­­րախմ­բե­­րը մե­­­կը մյու­­­սի հե­­­տեւից մաք­­րում են Էյ­­վազ­­լար գյու­ղի մեր­ձա­կայ­քում գտնվող մահմեդաբ­նակ մյուս գյու­­­ղե­­­րը: Նույն հա­­­ջո­­­ղու­­թյամբ  էին ըն­­թա­­­նում նաեւ մյուս ուղ­­ղու­­թյուն­­նե­­­րում հար­­ձակ­­վող Զան­­գե­­զու­­րյան մար­­տախմ­բե­­­րի գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րը:Յա­­­պո­­­նի եւ տա­­­թեւա­­­ցի Վար­­դա­­­նի գլխա­­­վո­­­րած զին­­վո­­րա­­կան ու­­ժե­­րը Տան­­ձա­­­վեր գյու­­­ղը մաք­­րե­­լուց ու քա­­­րու­­­քանդ  ա­­­նե­­­լուց եւ Մար­­քա­­­զի բար­­ձուն­­քը գրա­­­վե­­­լուց հե­­­տո, հար­­ձակ­­վում են թու­­րքերի գլխա­­վոր հե­­նա­­կե­­տի` Շուռ­­նու­­­խի վրա, ուր կենտ­րո­­նա­­ցել էին մեծ թվով թուր­­քա­­կան զին­­ված հրո­­սա­­կախմ­բեր:

Իր հու­շե­րում ներ­կա­յաց­նե­լով այդ պա­հը՝ Յա­պո­նը գրում է. «…Հրա­շա­լի է զան­գե­զուր­ցու հետ կռուի գնա­լը: Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հե­րո­սա­կան մրցու­թիւն՝ դժուա­րա­գոյն դիր­քը գրաւե­լու, շար­քում ա­ռա­ջի­նը լի­նե­լու հա­մար…

Լու­սա­բա­ցի հետ Մար­քա­զը մեր ձեռ­քումն էր:

…Այս­տե­ղից մեր թա­փը կրկնա­պատ­կած՝ խփե­ցինք ու­ղիղ Շուր­նու­խի վրայ: Թրքա­կան այդ կենտ­րո­նա­կան գիւ­ղը իր բազ­մա­թիւ կռուող­նե­րով ու ա­նա­ռիկ դիր­քե­րով հա­զիւ կա­րո­ղա­ցաւ մէկ ժամ դի­մա­նալ: Առաւ ու փա­խաւ՝ հե­տը քաշ տա­լով շուրջն ըն­կած բո­լոր գիւ­ղե­րը…

Կէս օր չե­­ղած, մաք­­րե­­ցինք իմ զօ­­րա­­մա­­սին յանձ­նուած ճա­­կա­­տի վրայ ըն­­կած Տան­­ձաւէր, Մաճ, Նավ­­լու, Քո­­միր­­լու, Շուր­­նա­­խի, Մազ­­րա գիւ­­ղե­­րը՝ ի­­րենց մօ­­տիկ 3 ու­­րիշ գիւ­­ղե­­րով, եւ Մար­­քա­­զի բար­­ձուն­­քը»[61]:

Գե­­րա­­զանց կա­­տա­­րե­­լով ա­­ռա­­ջա­­դրան­­քը եւ հա­­մառ կռիվ­­նե­­րից հե­տո  ամ­­բող­­ջո­­վին «մաք­­րե­­լով» վե­­րո­­հի­­շյալ բնա­­կա­­վայ­­րե­­րը, Յա­­պո­­նի գլխա­­­վո­­­րած զո­­­րա­­­խում­­բը շարժ­վում է Նավ­­լու եւ միա­­­նում նույն ո­գեւո­­­րու­­թյամբ մարտնչող Սա­քո Յա­­­պո­­­նի (Համ­­բար­­ձում Սար­­գիս­­ջան­­յան) եւ Ար­­տեմ Խան­­զա­­դյա­­­նի գլխա­­­վո­­­րած մար­­տախմ­բե­­­րին: Հա­մա­տեղ ու­ժե­րով զար­գաց­նե­լով հար­ձա­կու­մը` Զան­գե­զու­րի մար­տա­կան ու­ժե­րը գրա­վում եւ ամ­բող­ջո­վին կրա­կի են մատ­նում թուր­քաբ­նակ գյու­ղը:

Միաժամանակ, իրեն հանձ­նա­րար­ված Եղ­վար­դից մին­չև Զեյ­վա ձգվող  տե­ղա­մա­սը թուրք բնակ­չու­թյու­նից մաք­րե­լուց հե­տո, Նավ­լու գյուղ է հաս­նում նաեւ Գարեգին Նժդե­հի գլխա­վո­րած Ղա­փա­նի զորա­խում­բը:

Արտեմ Խան­զա­տյա­նի վկա­յու­թյամբ` հա­ջորդ օ­րը «Նժդեհ ղա­փան­ցի կտրիճ­նե­րի գլու­խը ան­ցած ա­ռաւօ­տեան ե­կաւ կրա­կի բա­ժին դար­ձած Նաւ­լու գիւ­ղը»[62]:

Եզ­­րա­­փա­­կե­­լով Զան­­գե­­զու­­րը  թուրք բնակ­­չու­­թյու­­նից «մաք­­րե­­լու» նպա­­տա­­կով ձեռ­­նար­­կած գոր­­ծո­­ղու­­թյան նկա­­րագ­­րու­­թյու­­նը, Յա­­պո­­նը նշում է. «Մազ­­րա­­յի գրա­­վու­­մով մենք լու­­ծե­­ցինք մեզ յանձ­նած ռազ­­մա­­կան խնդի­­րը եւ շրջան կազ­­մե­­լով Էյ­­վազ­­լա­­րի շրջա­­նում՝ կա­­խուե­­ցինք Ո­­րո­­տա­­նի գլխին, ուր հան­­դի­­պե­­ցի Գո­­րի­­սից առա­­ջա­­ցող մեր ոյ­­ժե­­րին: Դրօն դեռ հե­­ռուից ող­­ջու­­նեց մեզ եւ մօ­­տե­­նա­­լով՝ մենք գրկա­­խառնւե­­ցինք: Այդ օ­­րը ամ­­բողջ շրջա­­նը, որ նախա­­պէս ծրագ­­րած էինք, գրաւե­­ցինք»[63]:

Դրոն Զան­­գե­­զու­­րում Գարեգին  Նժդե­­հի, Հով­հան­նես եւ Սա­գո Յա­­պոն­­նե­րի, Ար­­տեմ Խան­­զա­­դյա­­նի եւ մյուս հրա­­մա­­նա­­տար­­նե­­րի ու քա­­ջա­­կո­­րով զան­­գե­­զուր­­ցի­­նե­­րի հա­­մա­­գոր­­ծակ­­ցու­­թյամբ ըն­­դա­­մե­­նը եր­­կու օր­­վա ըն­­թաց­­քում հրա­­շա­­լիո­­րեն է լու­­ծում Զան­­գե­­զու­­րը մին­­չեւ Հա­­գա­­րու գե­­տը թուր­­քե­­րից մաք­­րե­­լու անգ­նա­­հա­­տե­­լի գոր­­ծը:

Պի­­տի ընդգծել, որ հայ մար­­տա­­կան ու­­ժե­­րի ձեռ­­նար­­կած գոր­­ծո­­ղու­­թյուն­­նե­­րի ան­­վի­­ճե­­լի հաղ­­թա­­նակն ան­­կաս­­կած պայ­­մա­­նա­­վոր­­ված էր նաեւ այն հան­­գա­­ման­­քով, որ Զան­­գե­­զու­­րի ե­­­րեք զին­­վո­­­րա­­­կան շրջան­­նե­­­րի մար­­տա­­կան ու­­ժե­­րը թե­­պետ  գոր­­ծել են յու­­րա­­քան­չյու­­րը ի­­րեն հատ­­կաց­­ված տե­­ղա­­մա­­սում, սա­­կայն գոր­­ծել են վա­ղօ­րոք մշակ­ված կշռա­դատ­ված ճկուն մար­տա­վա­րու­թյամբ, փոխ­­հա­­մա­­ձայ­­նեց­­ված, մեկ միաս­­նա­­կան հրա­­մա­­նա­­տա­­րու­­թյամբ:

Ար­­ժա­­նի գնա­­հա­­տե­­լով Զան­­գե­­զու­­րը թուրք բնակ­­չու­­թյու­­նից վերջ­նա­­կա­­նա­­պես մաք­­րե­­լու ի­­րո­­ղու­­թյու­­նը՝ գե­­նե­­րալ Հախ­­վեր­դյա­­նը գրում է. «Ա­­ռա­­ջին խնդի­­րը, Զան­­գե­­զու­­րի հա­­րա­­վա­­յին եւ ա­­րեւե­­լյան շրջան­­ներն ու Ղա­­փա­­նը, ինչ­պես նաեւ Զան­­գե­­զու­­րի եւ Ար­ցա­խի մի­­ջեւ ըն­­կած գո­­տին թա­­թար բնակ­­չու­­թյու­­նից մաք­­րու­­մը, կա­­տար­­վեց փայ­­լուն կեր­­պով: Չնա­­յած հա­­մառ դի­­մա­­դրու­­թյա­­նը՝ թա­­թա­­րա­­կան բնա­­կա­­վայ­­րե­­րը հրդեհ­­վե­­ցին, իսկ բնա­­կիչ­­նե­­րը դուրս քշվե­­ցին:

Արցախի հետ կա­պող ու­ղին բաց­ված էր»[64]:

Զար­գաց­նե­լով հար­ձա­կու­մը, զան­գե­զու­րյան մար­տա­կան ու­ժե­րը հաս­նում են մին­չեւ Հա­գա­րու գե­տը եւ մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նից լիո­վին մաք­րում  այդ շրջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րը:

Զան­­գե­­զու­­րը մահ­­մե­­դա­­կան բնակ­­չու­­թյու­­նից մաք­­րե­­լու նպա­տա­կով հայ մար­տա­կան ու­ժե­րի ձեռ­նար­կած գոր­­ծո­­­ղու­­թյու­­նը, ի­­րոք, ըն­­թա­­ցել է շատ ա­­րագ ու ար­դյուն­քում` ա­վե­լի քան ար­գա­սա­բեր:

Ս. Վրա­­ցյա­­­նի գնա­­­հատ­­մամբ` «Այս­պէս կազ­­մա­­­կե­­րպւած զան­­գե­­­զուր­­ցիք մի գրո­­­հով մաք­­րե­­­ցին բուն Զան­­գե­­­զու­­­րի և Ղա­­­փա­­­նի մի­­­ջև ըն­­կած տա­­­րա­­­ծու­­­թիւ­­­նը` Դոն­­դար­­լու-Շուռ­­նուխ-Աս­­կի­­­լիում թրքա­­­կան շրջա­­­նը, մօտ 30 գիւղ: Մար­­տին գրաււեց Աւ­դա­­­լար-Ալեան­­չու-Մու­­­սուլ­­ման­­լար-Բար­­գիւ­­­շատ շրջա­­­նը, ուր գտնւում էին մօտ 120 թրքա­­­կան գիւղեր»[65]:

Ե­­­թե ընդ­հան­­րաց­­նենք ու ըստ էու­­թյան, ա­­նա­­չա­­ռո­­րեն գնա­­հա­­տենք 1920 թ. հուն­­վա­­­րի սկզբնե­­­րին Զան­­գե­­­զու­­­րում Դրո­­­յի ընդ­հա­­­նուր հրա­­­մա­­­նա­­­տա­­­րու­­թյամբ տե­­ղի ու­­նե­­ցած գոր­­ծո­­­ղու­­թյու­­­նը, ա­­­պա ա­­­ներկ­բա պի­­­տի նշել, որ փաս­­տո­­­րեն այդ նշա­­­նա­­­վոր ու չա­­­փա­­­զանց ար­­գա­­­սա­­­բեր գոր­­ծո­­­ղու­­թյան ար­դյուն­­քում ոչ միայն լիո­­­վին մաքր­վում է Զան­­գե­­­զու­­­րի տա­­­րած­­քը մահ­­մե­­­դա­­­կան բնակ­­չու­­թյու­­­նից, այլեւ բաց­­վում են Ար­­ցախ տա­­­նող ուղի­­­նե­­­րը: Ավելին, այն, ին­չը ըն­դա­մե­նը եր­կու օր­վա ըն­թա­ցքում բուն Զանգեզուրում, ապա նաեւ մինչև մարտ ամսին` Հագարու գետով ձգվող տարածքում,   ի­րա­կա­նաց­րին հայ­կա­կան մար­տա­կան ուժե­րը, անգ­նա­հա­տե­լի  ու կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ ոչ միայն Զան­գե­զու­րի, այ­լեւ բովանդակ հայ ժո­ղովր­դի կյան­քում:

Հարց է ծա­­­գում. ինչ­պի­­­սի՞ ի­­­րա­­­վի­­­ճա­­­կում կհայտնվեր Զան­­գե­­­զու­­­րը ու տա­րի­ներ անց ինչ­պի­­­սի՞ն  կլի­­­ներ գա­­­վա­­­ռի հայ և թուրք բնակ­­չու­­թյան քա­­­նա­­­կա­­­կան հա­­­րա­­­բե­­­րակ­­ցու­­թյու­­­նը, ե­թե չձեռ­­նարկ­վեին վե­­­րո­­­հի­­շյալ գոր­­ծո­­­ղու­­թյուն­­նե­­­րը:

Ե­­­թե նկա­­­տի ու­­­նե­­­նանք, որ մահ­­մե­­­դա­­­կան բնակ­­չու­­թյու­­­նը ան­­հա­­­մե­­­մատ ա­­­վե­­­լի ա­­­րագ է բազ­­մա­­­նում, իսկ դա գաղտ­նիք չէ, ա­պա այդ հար­­ցի պա­­­տաս­­խա­­­նը դառ­­նում է միան­­գա­­­մայն ակ­­նա­­ռու, հստակ ու հաս­­կա­­­նա­­­լի:

[1] Խատիսեան Ալ., նշվ. աշխ., էջ 167:

[2] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 326:

[3] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 312:

[4] Տե’ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 395, թ. 26-27:

[5] Տե’ս նույն տեղում:

[6] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 5, թ. 4::

[7] Նույն տեղում:

[8] ՀՀ ԲԿԱ, Պ. 12, դ. 5, թծ. 65|1, գ. 3, էջ 5:

[9] Տե’ս նույն տեղում:

[10] Տե’ս ՀՅԴ ԿԱ, ֆ. 1469, գ. 1, էջ 18:

[11] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 635:

[12] Նույն տեղում, էջ 671:

[13] Տե’ս Վրացեան  Ս.,  Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:

[14] Նույն տեղում:

[15] Նույն տեղում:

[16] Իշխանեան Ե., Լեռնային Արցախ 1917-1920, Երեւան, 1999, էջ 523:

[17] Նույն տեղում, էջ 530:

[18] Նույն տեղում, էջ 547:

[19] ՀՀ ԲԿԱ, (Հայստանի Հանրապետության Բոստոնի կենտրոնական արխիվ), ֆ. Ս. Վ. (Սիմոն

Վրացեան), թծ. 313, գ. 13:

[20] Տե’ս ՀԱԱ, Ֆ. 45, ց. 1, գ. 177, էջ 20:

[21] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. 1, էջ 23:

[22] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 471:

[23] ՀԱԱ, Ֆ. 45, ց. 1, գ. 177, էջ 20:

[24] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ  523:

[25] Նույն տեղում, էջ 474:

[26] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. 3, էջ 2բ:

[27] Նույնն տեղում:

[28] ՀՅԴ ԿԱ, թծ.1469, գ. 1, էջ 18:

[29] Նույն տեղում:

[30] ՀՀ ԲԿԱ, ֆ. Ս. Վ. (Սիմոն Վրացեան), թծ/ 313, գ. 13:

[31] Տե’ս նույն տեղում:

[32] Նույն տեղում:

[33] ՀՀ  ԲԿԱ, ֆ. Ս. Վ. (Սիմոն Վրացեան), թծ. 8, գ. 14, էջ 2:

[34] Տե’ս նույն տեղում:

[35] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:

[36] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ 177, թ. 19:

[37] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:

[38] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ 177, թ. 19:

* Վար­դան Գևոր­գյա­նը իր հեղինակած  «Լեռ­նա­հա­յաս­տա­նի գո­յա­մար­տը (1919-1921)»  գրքում որպես

սկզբնաղբյուր ներկայացրել է գլխավորապես Գարեգին Նժդեհի տրամադրած փաստաթղթերը:

[39] Տե՛ս Գեւոր­գյա­ն Վ., «Լեռ­նա­հա­յաս­տա­նի գո­յա­մար­տը (1919-1921)»; Երեւան, 1991, էջ 42-56:

[40] Տե’ս «Բանբեր Հայաստանի Արխիվների», 2005, թիւ 2:

[41] Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը, Երևան, 2000, էջ 42:

[42] Նույն տեղում, էջ 32:

[43] «Բանբեր Հայաստանի Արխիվների», 2005, թիւ 2, էջ 199:

[44] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 335:

[45] Նույն տեղում, 337:

[46] Տե’ս նույն տեղում, էջ 337:

[47] Նույն տեղում, էջ 338:

[48] Տե’ս նույն տեղում, էջ 339:

[49] Նույն տեղում,:

[50] Գէորգեան Վ. , նշվ. աշխ., էջ 40:

[51] Նույն տեղում, էջ 41:

[52] Նույն տեղում, է 41:

[53] ՀՅԴ ԿԱ, 1649, գ. 3, էջ 2ա:

[54] Ա­վօ, նշվ. աշխ., էջ 482:

[55] Նույն տեղում:

[56] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:

[57] Գէորգեան Վ., նշվ. աշխ., էջ 43:

[58] Ա­վօ, Նժդեհ, 1968, Պէյ­րութ, էջ 482:

[59] Նույն տեղում, էջ 481:

[60] Նույն տեղում, էջ 482:

[61] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:

[62]Աւօ, Նժդեհ, էջ 483:

[63] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:

[64] ՀԱԱ, Ֆ, 45, ց. 1, գ. 177, թ. 19:

[65] Վրացեան Ս.,  Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի