Կառուցվեց պարզարանը

Spread the love

Արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորն ու նրա հարակից Ներքին Սուս գյուղը խմելու ջրով շուրջօրյա ապահովելու համար կառուցվում է նոր ջրագիծ: Մի քանի ամիս է. ինչ կատարվում են դեպի ակունք տանող ճանապարհի բացման, խողովակների տեղափոխման և այլ աշխատանքներ: Ճանապարհի կառուցումն հասցվել է ավարտին, և տեղ-տեղ կուտակվել են ջրագծին անհրաժեշտ խողովակները: Հունիսի 29-ին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, օգնական, “Հայրենասեր” ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանի, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ այցելեցի ջրագծի ակունք, որտեղ կատարվեց ջրավազանի հիմնարկեքը և պարզարանի կառուցումը: Շինարարական աշխատանքները կատարվում է “Քաշաթաղի ջրամատակարարում” ՓԲԸ-ի կողմից՝ ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ և Քաշաթաղի շրջվարչակազմի աջակցությամբ: Տեղում շինարարությանը ղեկավարում է “Քաշաթաղի ջրամատակարարում” ՓԲԸ աշխատակից Արմեն Հովհաննիսյանը: Տեղեկացրեց, որ դժվարությունները հիմնականում ճանապարհի բացումն էր անտառապատ սարալանջերով ու ձորերով: Այնուամենայնիվ կարևոր աշխատանքն արդեն կատարվել է, և կարևորեց պարզարանի կառուցումը, որտեղ ամբարվելու է մոտ 40խ/մ ջուր և ինքնահոս հասնելու է դեպի Բերձոր: “Քաշաթաղի ջրամատակարարում” ՓԲԸ տնօրեն Սամվել Ալեքսանյանը տեղեկացրեց, որ մոտ 20 կմ խողովակաշար պետք է կառուցվի: Հավելեց նաև, որ վերջին ամիսներին բացվել է 4,5կմ ճանապարհ՝ Բերձոր-Շալուա մայրուղուց դեպի ջրակունք, տեղափոխվել են մետաղյա խողովակներ՝ մոտ 5կմ ջրագծի համար: Խողովակաշարն անցնելու է կառուցված ճանապարհի և մայրուղու եզրով: Խողովակաշարի կառուցման համար  անհրաժեշտ են տեխնիկական հնարավորություններ՝ հատկապես թրթուրավոր տրակտոր: Այնուամենայնիվ կարևորեց այն, որ դժվարությունների կեսը հաղթահարել են և կաշխատեն հնարավորինս շուտ վերջացնել ջրագծի կառուցումը; Կա նպատակ՝ այն վերջացնել Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին: Մեր այցի օրը տեղամասում աշխատում էին 10 շինարար։ Ս. Ալեքսանյանը նշեց, որ խողովակաշարի կառուցման ընթացքում անհրաժեշտ կլինեն մինչև 4 եռակցող: Խողովակները միմյանց կմիացվեն էլեկտրաեռակցման միջոցով, սակայն պետք կլինի նաև գազաեռակցող: Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ջրավազանը կցանկապատվի, որ կենդանիները չհասնեն ամբարված ջրին: Երեկոյան հրաժեշտ տվեցինք շինարարներին՝ հավատով, որ ամիսներ անց Բերձորում կունենանք շուրջօրյա ջրամատակարարում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի