Սյունիքի խոհանոց. խաշնտուր

«Խաշնտուր» բառը նշանակում է «խաշիր և տուր» կամ «խաշի տուր՝ խաշել»: Հին ժամանակներում այս ճաշատեսակը պատրաստում էին կանաչ լոբով, սոխով և դդմով /բրղանի, քյուռա/: Միաժամանակ Սյունիքի խաշնտուրը պատրաստվում էր ոչխարի մսով, սակայն կարելի է այն պատրաստել առանց մսի՝ կախված սեզոնից կամ Պահքի դեպքում:

Սա Սյունիքի խոհանոցի շատ հին ճաշատեսակ է, իսկ հին ժամանակներում դրա նմանակը կոչում էին «Բաղանի»: Ճաշատեսակի նախատիպը պահպանվել է նաև Արցախում, որտեղ ավելացնում են նաև մոշ, տարբեր տեսակի բույսեր և սոխ:

Այն մատուցվում է նաև որպես հիմնական ճաշատեսակ: Սյունիքի խաշնտուրի հետ ցանկալի է մատուցել թթի օղի` կավե ամանով: Այս կերակրատեսակը շատ օգտակար է նեֆրիտով տառապող հիվանդների համար, քանի որ դրա մեջ դդում կա:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 

Նոր ժամանակներում ճաշատեսակի բաղադրատոմսը փոխվել է. կերակրատեսակի մեջ կարելի է ավելացնել ոչխարի միս, խոշոր կտրատված սոխ, լոլիկ և դդում, ինչպես նաև կանաչի: Մի փոքր տապակելուց հետո զանգվածը տեղափոխել կավե ամանի մեջ՝ ծածկելով լավաշով և դնել ջեռոցը:

Բաղադրամասեր

Ոչխարի խաշած միս – 500 գ
Դդում – 250 գ
Սոխ– 100 գ
Արևածաղկի ձեթ – 20 գ
Լոլիկ – 100 գ
Աղ – 4 գ
Համեմունքներ – 5 գ
Կանաչի – 20 գ
Չորացրած դդում – 20 գ

Պատրաստման եղանակը

Ձեթը տաքացնել թավայի մեջ, սոխը փոքր–ինչ տապակել և ավելացնել ոչխարի կամ գառան` նախապես եփած միսը, համեմել նեխուրով, վրան շարել շերտ–շերտ կտրատած լոլիկները, ավելացնել մսի արգանակը։ Այնուհետև սամիթ ավելացնել և թավան ծածկել կափարիչով։ Երբ թավայի պարունակությունը հասնի եռման աստիճանի, հարկավոր է սպասել յոթ րոպե, այնուհետև մատուցել կավե ամանում՝ ծածկված լավաշով:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…

Ձաւար|| հաճար || կորկոտ բառերի հնդեվրոպական աղերսները՝ ըստ բարբառային տվյալների

Մ. Քումունց Վկայակոչումներ Ձավար բառը վկայվում է ՆՀԲ-ում «խոշոր աղացած, խաշած ցորեն, հաճար կամ գարի»[1]:…

Վո̈ւլո̈ւկ. բառի ծագումը, բույսի նկարագիրը

Վո̈ւլո̈ւկ բառի ծագումը Ավէլ+ ո̈ւկ||վո̈ւլ+ո̈ւկ բառից հայերենի մյուս բարբառների պես Սյունիք-Արցախն ունի մի քանի տարբերակներ՝ իվո̈ւլո̈ւկ, վո̈ւլո̈ւկ,…

  «Բերքի տոնը»՝ 7 տարեկան

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 8-ին տոնական էր ու գունագեղ: Արցախում նշվող Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական…