Գետաթաղ գյուղի պատմությունից (համառոտ ակնարկ)

Spread the love

Լո­րա­ձո­րի աչ­քի ընկ­նող բնա­կա­տեղիներից մե­կի` Լո­րի ա­նու­նով կոչ­ված հո­վի­տը բնա­կեց­ված է ե­ղել վա­ղա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Լոր գյու­ղի հյու­սի­սա­յին եզ­րին, «Շլո­րուտ վայ­րում», բլրի վրա պահ­պան­վել է մ.թ.ա. I հա­զ. թվագր­վող բնա­կա­տե­ղի-դամ­բա­րա­նա­դաշ­տը: Բլրի հարթ գագաթային մակերեսին նշմարելի են քա­րա­շեն բնա­կե­լի կա­ռույց­նե­րի հետ­քեր և այլն[1]:

Լո­րա­ձորն ինչ­պես անց­յա­լում, այժմ ևս­ իր ա­ռատ բու­սա­կա­նութ­յամբ թաղ­ված է մրգաս­տան այ­գի­նե­րի մեջ: Հա­յոց ե­կե­ղե­ցու և հա­յա­գի­տութ­յան մշակ Մես­րոպ ար­քեպ. Տեր-Մով­սիս­յա­նը (գի­տութ­յա­նը հայտ­նի Մես­րոպ Մա­գիստ­րոս ա­նուն-տիտ­ղո­սով) գրում է. «Շնա­թա­ղի գե­տի հո­վի­տը, որ­տեղ, ոչ հե­ռու ի­րա­րից, գտնւում են հինգ հայ­կա­կան գիւ­ղեր…: Յի­շեալ գե­տա­կը, Ո­րոտ­նայ գե­տի ճիւ­ղե­րից մէ­կը, կազ­մում է մի շատ գե­ղե­ցիկ հո­վիտ, իւր փոքր տա­րա­ծու­թեամբ, լա­ւա­գոյն ե­ղա­նա­կով մշակ­ւած պտղա­տու ծա­ռե­րի այ­գի­նե­րով, տանձ, խնձոր և կե­ռաս գլխա­ւո­րա­բար»[2]: Տպա­վո­րիչ է նաև ու­ղե­գիր Հ. Տեր-Գրի­գոր­յա­նի` Լո­րա­ձո­րին տված նկա­րագ­րութ­յու­նը: Հե­ղի­նա­կը 1891 թ. նո­յեմ­բե­րի սկզբնե­րին Զան­գե­զու­րից` Հին-Նա­խիջևան ճա­նա­պար­հոր­դե­լու ժա­մա­նակ ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն­ներ է հա­վա­քել Լո­րա­ձո­րի վե­րա­բեր­յալ: Ըստ ու­ղեգ­րի` «Այս ձո­րը (ի­մա` Լո­րա­ձո­րը — Գ. Ս.) եր­կու զու­գա­հե­ռա­կան լեռ­նաշղ­թա­նե­րով ձգո­ւ­ած է դէ­պի հա­րաւ 8 վերստ եր­կա­րու­թեամբ. լեռ­նաշղ­թա­նե­րը միա­նում են «Հա­չա-Ղա­ղեա» կո­չո­ւած լե­րան հետ, ո­րից բղխած բազ­մա­թիւ աղ­բիւր­նե­րից մի փոք­րիկ գե­տակ է կազ­մում, և նոյն հով­տի մի­ջով թափ­ւում է Ո­րոտն գե­տը աջ կող­մից: Պէտք է ա­սել, որ այս հո­վի­տը իւր գե­ղե­ցիկ լեռ­նե­րով, ծա­ռա­տունկ այ­գի­նե­րով ու քաղց­­րա­համ բազ­մա­թիւ աղ­բիւր­նե­րով գե­րա­զան­ցում է Զան­գեա­զու­րի և Սի­սեա­նի բո­լոր գիւ­ղե­րից, ուր ըն­կած են չորս մի­մեանց մօ­տիկ հա­յաբ­նակ գիւ­ղեր–Շէ­նա­թաղ, Լո­րա, Գե­տա­թաղ և Դա­րա­բաս»[3]:

1950-ա­կան թվա­կան­նե­րի սկզբնե­րին Լո­րա­ձո­րում պատ­մահ­նա­գի­տա­կան ուսում­նա­սի­րութ­յուն­ներ կա­տա­րած երախտաշատ գիտնական, բա­նա­սեր-պատ­մա­բան Մո­րուս Հաս­րաթ­յա­նի դի­տարկ­մամբ` Լո­րա­ձո­րը որ­պես ա­ռան­ձին բնաշ­խար­հագ­րա­կան շրջան մի­ջին դա­րե­րում ու­նե­ցել է 15 գյուղ և գյու­ղակ[4]: Ստե­փա­նոս Օր­բել­յա­նի «Պատ­մու­թիւն Տանն Սի­սա­կան» եր­կին կից «Սիւ­նեաց եր­կո­տա­սան գա­ւա­ռաց հարկք ե­կե­ղեց­ւոյ ըստ հին սահ­մա­նին» հար­կա­ցու­ցա­կում (Հին ցու­ցակ) գյու­ղե­րի ցան­կում ըստ հար­կա­չափ թվարկ­վում են Լո­րա­ձո­րի հետևյալ գյու­ղերն ու գյու­ղակ­նե­րը. Ը­ղո­ւերծ (10), Մրուց (8), Տա­տան (6), Երեծ (6), Մո­գույք (10), Մար­դա­կայք (6), Մշկա­ձոր (6), Սա­պա­տա­ձոր (8), Մա­զազ­նի (6), Լծեն (6)[5]: Այդ գյու­ղե­րից պատ­մութ­յան հե­տա­գա ժա­մա­նակ­նե­րում հի­շա­տակ­վում են միայն Լո­րը, Ը­ղուեր­ծը և Լծե­նը: Արդ, ի՞նչ­ եղան վե­րոնշ­յալ գյու­ղե­րի մեծ մա­սը:

Աղբ­յուր­նե­րը վկա­յում են, որ Հա­յաս­տա­նի այլ երկ­րա­մա­սե­րի նման Սյու­նի­քը ևս­ ե­ղել է ռազ­մա­կան բա­խում­նե­րի թա­տե­րա­բեմ. մե­ծա­պես տու­ժե­լով նվա­ճող­նե­րի (ա­րաբ­ներ, թուրք-սել­ջուկ­ներ, մոն­ղոլ-թա­թար­ներ, Լանկ-Թա­մուր, սրանց հետ­քե­րով եկած Կա­րա-կո­յուն­լու և Աղ-կո­յուն­լու թուրք­մեն քոչ­վոր ցե­ղե­ր) ա­վե­րիչ ար­շա­վանք­նե­րից: Ի­րար հա­ջոր­դող ա­ղե­տա­բեր այդ ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ մի շարք գյու­ղեր ամ­բող­ջո­վին դա­տարկ­վել և ամա­յա­ցել են, իսկ կո­տո­րած­նե­րից փրկված բնակ­չութ­յու­նը ստիպ­ված է ե­ղել գաղ­թել տար­բեր վայ­րեր[6]: Սյուն­յաց պատ­մութ­յան քա­ջա­գի­տակ Կա­րա­պետ վրդ. Շահ­նա­զար­յան­ցը 1859 թ. հրա­տա­րա­կված Ստ. Օր­բել­յա­նի «Պատ­մու­թիւն նա­հան­գին Սի­սա­կան» եր­կի «Սիւ­նիք» խո­րագ­րով ա­ռա­ջա­բա­նում գրում է. «…ան­դա­դար յար­ձա­կումք Սալ­ջու­կեանց, Պար­սից, Թա­թա­րաց եւ այ­լոց միշտ խո­չըն­դոտն ե­ղեն խորհր­դոց նո­ցա. ուս­տի եւ նա­հանգս (Սյուն­յաց — Գ. Ս.) այս օր քան զօր անշ­քա­ցաւ, եւ յա­մա­յու­թիւն դար­ձաւ»[7]: Ընդս­մին` տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ի­րար հա­ջոր­դած աս­պա­տա­կութ­յուն­նե­րի, ա­վե­րա­ծութ­յան և բնակ­չութ­յան կո­տո­րա­ծի ու զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղ­թե­րի պատ­­ճա­ռով Լո­րա­ձո­րում ըն­կած եր­բեմ­նի շեն ու ծաղ­կուն գյու­ղե­րի մեծ մա­սը վե­րա­ցան պատ­մութ­յան աս­պա­րե­զից: Պատ­մա­կան հավաստի աղբ­յուր­նե­րի գրեթե բա­ցա­կա­յութ­յու­նն­ ա­ռայժմ հնա­րա­վո­րութ­յուն չի ըն­ձե­ռում քիչ թե շատ ըն­դար­ձակ լու­սա­բան­ման են­թար­կել ան­հայ­տութ­յան մշու­շով դա­րե­րի խոր­քում ի պահ մտած վե­րոնշ­յալ գյու­ղե­րի ճշգրիտ տե­ղո­րո­շու­մն­ ու պատ­մութ­յու­նը, թեև մի մա­սի հետ­քե­րը մինչև այժմ էլ ուր­վագծ­վում կամ պահ­պան­վում են: Այ­դու­հան­դերձ, աղբ­յու­րա­գի­տա­կան հետագա տե­ղե­կութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ըն­ձե­ռում ար­ձա­նագ­րե­լու, որ վե­րոնշ­յալ գյու­ղե­րի դա­տարկ­ու­մից հե­տո հե­տա­գա ժա­մա­նակ­նե­րում հնա­հիմք եր­բեմ­նի գյու­ղա­տե­ղի­նե­րում հիմ­նադր­վել են Շե­նա­թաղ (հե­տա­գա­յում` Լեռ­նա­շեն) և Գե­տա­թաղ գյու­ղե­րը, ո­րոնք և Լոր, Դար­պաս (հնում` Ը­ղո­ւերծ) և Լծեն գյու­ղե­րի հետ միա­սին Լո­րա­ձո­րում կազ­մել են մեկ միաս­նա­կան գյու­ղա­խումբ: Այդ կա­պակ­ցութ­յամբ դի­պուկ է նկա­տել ուղեգիր Հ. Տեր-Գրի­գոր­յա­նը, որ Լո­րա­ձո­րում «…հին ա­ւե­րակ­նե­րի հետ­քե­րից և գիւ­ղե­րի ա­նուն­նե­րից երևում է, որ այս գիւ­ղե­րը հնու­մը միա­ցած ամ­բող­ջա­պէս կազ­մել են մի մեծ քա­ղաք կամ գիւ­ղա­քա­ղաք, և այժ­մեան գիւ­ղերն այդ քա­ղա­քի կամ գիւ­ղա­քա­ղա­քի թա­ղերն են միայն, ինչ­պէս և դրանք կոչ­ւում են, օ­րի­նակ Շէ­նա­թաղ կամ Շէն-թաղ, Գե­տա­թաղ –Գե­տի-թաղ, Դա­րա­բաս–­դար­բաս կամ դու­ռը…»[8]:

Լո­րա­ձո­րը միջ­նա­դա­րում հա­րուստ է ե­ղել պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րով` վան­քե­րով, ե­կե­ղե­ցի­նե­րով և մա­տուռ­նե­րով: Այս ա­ռու­մով ա­ռանձ­նա­նում է հատ­կա­պես հով­տի կենտ­րո­նում գտնվող Լոր գյուղն ու նրա շրջա­կայ­քը[9], որ­տեղ մինչ օրս էլ պահ­պան­վում են մա­տուռ­ներ և սրբա­տե­ղի­ներ[10]: Ինչ­պես նշել է Հ. Տեր-Գրի­գոր­յա­նը. «…Լոր կամ Լո­րա, յու­նա­կան բա­ռից առ­նո­ւած պի­տի լի­նի, այ­սինքն լաւ­րա, որ կը նշա­նա­կէ վանք կամ վան­քեր: Որ վեր­ջին գիւ­ղում իս­կա­պէս վան­քեր են ե­ղել, այդ պարզ ցոյց են տա­լիս շրջա­կայ ա­ւե­րո­ւած վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րի բե­կոր­նե­րը. ինչ­պի­սին են–Դռ­նա­պա­նի ե­կե­ղե­ցին, Ս. Յով­հան­նէս Մկրտչի մա­տու­ռը (Ծա­ռի Սբ. Յով­հան­նէս), Սպի­տակ խա­չի ե­կե­ղե­ցին, Մրցու եկե­ղե­ցին և այլն և այլն, ո­րոնք Լո­ր ­գիւ­ղը շրջա­փա­կում են մի­մեան­ցից ոչ այն­քան հե­ռու, զե­տե­ղո­ւած նոյն գիւ­ղի վա­րե­լա­հո­ղե­րի և այ­գի­նե­րի մէջ»[11]:

XV-XVI դա­րե­րից Լո­րա­ձո­րի հո­վի­տը կոչ­վել է Դա­րա­բա­սի ձոր[12]: Իսկ ար­դեն XVI-XVII դդ. սկսած Դար­պաս գյու­ղը Լո­րա­ձո­րի են­թաշր­ջա­նի հա­մար հա­մար­վում էր որ­պես վար­չա­կան կենտ­րոն: «Ա­ղո­ւերծ կամ Ըղ­վերծ ա­վա­նը` Լո­րա­ձո­րում,- գրում է Մ. Հաս­րաթ­յա­նը,- երևի XVI-XVII դա­րե­րում, ե­թե ոչ ամ­բողջ Սի­սիա­նի, գեթ Տաթևի և Լո­րա­ձո­րի են­թաշր­ջան­նե­րի վար­չա­կան կենտ­րոն դար­ձավ­…: Այս­տեղ կենտ­րո­նա­ցավ և վար­չա­դա­տաս­տա­նա­կան ատ­յա­նը-դա­րա­բա­սը: Գյուղն էլ կոչ­վեց Դա­րա­բաս»[13]:

* * *

Գե­տա­թաղ գյու­ղը գտնվում է Սյուն­յաց աշխարհի Ծղուկ(ք) գա­վա­ռի գե­ղա­տե­սիլ Լո­րա­ձոր կամ Վերին ձոր (Ձորեր)[14] ենթագավառի հովտում, Լո­րա­գե­տի (վե­րին հո­սան­քում` Շե­նա­թաղ, միջին հոսանքում` Գե­տա­թա­ղ (Մեծ գետ), ներ­քին հո­սան­քում` Լծե­նա­գետ, Հա­չե­նա գետ) ձա­խափն­յա սա­րա­լան­ջի վրա, Լո­ր և Ը­ղո­ւեր­ծ գ­յու­ղե­րի միջև[15]: Ծո­վի մա­կերևույ­թից բարձր է 1470 մ.: Կլիման մեղմ է, օդը` ա­ռող­ջա­րար, խմե­լու ջուրը` սառ­նո­րակ: Գյուղն ամ­բող­ջա­պես թաղ­ված է տան­ձե­նու, ըն­կու­զե­նու, խնձո­րե­նու, բա­լե­նու և այլ ծա­ռա­տե­սակ­նե­րով հա­րուստ այ­գի­նե­րի մեջ: Գյու­ղի արևել­յան կող­մում բարձ­րա­նում է Ե­ղիակ լեռ­նա­գա­գա­թը (հնուց ի վեր բար­ձուն­քում ե­ղել է Ե­ղիա մար­գա­րեի ա­նու­նով սրբա­տե­ղի: Մա­տու­ռը թեև այժմ ա­վեր­ված է, բայց մինչև օրս պահ­պան­ված է XI դա­րին վե­րագր­վող խաչ­քա­րը), իսկ արևմտյան կող­մում` Սա­ռըն­ծա­կե­րը[16], որ­տե­ղից սկիզբ է առ­նում և գյու­ղից ներքև՝ ­հան­դա­մա­սում, Լո­րա­գե­տին է խառն­վում Սալ­կուտ գե­տա­կը[17]: Գյու­ղի տե­ղագ­րութ­յու­նը, ո­րն­ ար­տա­ցո­լում է բնա­կա­վայ­րի ի­րա­կան բնաշ­խար­հագ­րա­կան վի­ճա­կը, էա­կան փո­փո­խութ­յան չի են­թարկ­վել, և հա­մա­պա­տաս­խա­նում է նրա այ­սօր­վա դիր­քին: 1897 թ. ամ­ռա­նը գյուղ այ­ցե­լած ազ­գագ­րա­գետ Եր­վանդ Լա­լա­յա­նը գրում է. «Լո­րի և Դա­րա­բա­սի մէջ, Շնա­թաղ գե­տի ձախ ա­փին, ընկ­նում է Գե­տա­թաղ գիւ­ղը: Նրա արևե­լեան կող­մից բարձ­րա­նում է Ե­ղիակ գա­գա­թը, իսկ արևմտեան կող­մից Սառ­նը­ծա­կե­րը: Այս վեր­ջինս այս­պէս է կոչ­ւում, ո­րով­հետև սա­րի գա­գա­թին մի ժայռ քար կայ, ո­րի ծա­կե­րի մէջ սա­ռոյ­ցը (սառ­նը) մնում է և ա­մառ ժա­մա­նակ»[18]: Գե­տա­թա­ղի մա­սին միան­գա­մայն ճիշտ նկա­րա­գիր է տվել Հայր Ղ­ևոնդ Ա­լի­շա­նը. «…ի ներ­քոյ Լո­րի,- գրում է նա,- այն է ի Հս. կայ Գե­տա­թաղ 90 տամբ, առ գե­տե­զերբն և յան­կեան զոր գործ է ընդ նմին վտակ մի ո­րոյ և գե­ղե­ցիկ և բար­գա­ւաճ նշա­նա­կի բու­սա­բե­րու­թիւն»[19]:

Ինչ­պես Լո­րա­ձո­րի մյուս բնա­կա­կա­վայ­րե­րը, Գե­տա­թա­ղ բ­նա­կա­տե­ղին նույն­պես բնա­կեց­ված է ե­ղել հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Թե նախ­կի­նում ինչ­պես­ է կոչ­վել այն բնա­կա­վայ­րը, որ­տեղ հիմն­վել է Գե­տա­թա­ղ­ ան­վամբ գյու­ղը, գրա­վոր աղբ­յուր­նե­րում ըստ էութ­յան տե­ղե­կու­թ­­յուն­ներ չեն պահ­պան­վել: Այ­դու­հան­դերձ, պատ­մահ­նա­գի­տա­կան նյու­թերն ա­պա­ցու­ցում են, որ տա­կա­վին վաղ ժա­մա­նակ­նե­րից այդ­տեղ գո­յութ­յուն է ու­նե­ցել բնա­կա­տե­ղի: Թերևս ­մարդն այս­տեղ բնա­կութ­յուն է հաս­տա­տել քա­րե­դար­յան ժա­մա­նակ­նե­րից­: Գյու­ղի շրջա­կայ­քում, բլրի վրա պահ­պան­վել են մ.թ.ա. II-I հա­զ. թվագր­վող ամ­րո­ցի հետ­քե­ր: Գյու­ղի հյու­սի­սա­յին եզ­րին նույն­պես առ­կա է մ.թ.ա. II-I հա­զ. թվագր­վող դամ­բա­րա­նա­դաշտ, իսկ շրջա­կայ­քի հին բնա­կա­տե­ղի­նե­րում (Բա­բա­ձա­վար, Խա­չի-հո­ղեր, Սա­րա­հունջ և այլն) հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի արդ­յուն­քում բաց­վել է մ.թ.ա. VIII-VII դդ. դամ­բա­րան և բնա­կե­լի քա­րայ­րեր[20]: Դամ­բա­րան­նե­րում և այլ կար­գի հնութ­յուն­նե­րի ա­վե­րակ­նե­րում հայտ­նա­բեր­վել են կա­վե զա­նա­զան ա­ման­ներ, սա­փոր­ներ, կաց­նի քա­րե կա­ղա­պար­ներ, գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծիք­ներ, տնա­յին գոր­ծա­ծութ­յան ի­րեր, պաշ­տա­մուն­քա­յին պա­րա­գան­ներ և այլն[21]:

Մա­տե­նագ­րա­կան վաղ շրջա­նի աղբ­յուր­նե­րը Գե­տա­թաղ գյու­ղան­վան վե­րա­բեր­յալ տե­ղե­կութ­յուն­ներ չեն պահ­պա­նել: Սկզբնաղբ­յուր­նե­րում Գե­տա­թաղը թերևս­ ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տակ­վում է տե­ղա­ցի վա­ճա­ռա­կան, ճա­նա­պար­հորդ Բաս­տա­մանց Փիր­զա­տի «Ու­ղե­ւո­րու­թիւն Փիր­զա­տէի Ղա­փա­նեց­ոյ» խո­րագ­րով ձե­ռա­գիր ու­ղեգ­րութ­յու­նում: Փիր­զա­տեն 1586 թ. հայ­րե­նի Գե­տա­թաղից մեկ­նել է Արևմտյան Հա­յաս­տան, ե­ղել Վան և Բա­ղեշ քա­ղաք­նե­րում, Կի­լի­կիա­յի Ա­դա­նա քա­ղա­քում, ա­պա այ­նտե­ղից ան­ցել Կ. Պո­լիս և շուրջ 21 տա­րի (1607 թ.) ճա­նա­պար­հոր­դել Եվ­րո­պա­յի բազ­մա­թիվ երկր­նե­րով: Օ­րագ­րութ­յուն-ու­ղե­գրութ­յու­նում Փիր­զա­տը հա­ջոր­դա­բար նշում է այն երկր­ներն ու քա­ղաք­նե­րը, որ­տեղ նա ե­ղել է. «Ես մե­ղա­ւոր Փիր­զա­տա Ղի­զիլ­պա­շէն, եր­կիր Ղա­պա­նէն[22], Իւ­րո­տէն ձո­րէն, Կե­ղոս Գե­տա­թա­ղէն, Պաս­տա­մէ­ցէց ազ­գէն: Զա­քէ­րի թոռն Միր­զին, Հո­ռո­մի­սին տա­ղայ, Ի­սա­յոսն Փա­րուն, Պա­հալ­վէն աղ­բեր: Էն տա­րին որ Հա­յոց թիվ էր ՌԼԵ (1586), որ ես իմ տա­նէն ե­լայ, գլոխս ա­ռայ աս­կա­կան (աս­տան­դա­կան ?) մու­լո­րե­ցի օ­տար աշ­խարհ. ե­կայ առ­ջի քա­ղաքն Վան. էն­կից ելայ Կի­նե­ցի Պա­ղիշ (Բա­ղեշ-Բիթ­լիս) — Գ. Ս.) քա­ղաքն. Էն­կից Կի­նե­ցի Հի­զու (Հի­զան, Խի­զան-քա­ղաք, գյու­ղա­քա­ղաք Բաղեշի գա­վա­ռում — Գ. Ս.)[23] քա­ղաքն. Էն­կից Ղա­րա Հէ­միդ քա­ղաքն. Էն­կից Որ­բայք. Էն­կից Ա­տա­նայ (Ա­դա­նա — Գ.Ս.) ք. Էն­կից Աղ­շա­հէր (Աղ­շե­հեր, Ագ­շե­հեր-գյու­ղա­քա­ղաք պատ­մա­կան Փոքր Հայ­քում, Շա­պին-Գա­րա­հի­սա­րի շրջա­նում — Գ.Ս.)[24]. Էն­կից Գո­նիայ (Ղո­նիա, Ի­կո­նիա — Գ. Ս.) ք. Էն­կից Ղա­րա­հա­սէր ք.:… Էն­կից նա­ւով Մալ­թայ եր­կիրն… Էն­կից Մի­լեան քա­ղաքն. Էն­կից Թո­րին քա­ղաքն… Էն­կից ի Սպա­նիայ` Մատ­րիլ քա­ղաքն… Էն­կից Փա­ռանկ եր­կիր. Փա­րիզ քա­ղաք…»[25]:

Հարկ է նշել, որ Փիր­զա­տի ու­ղեգ­րա­կան նո­թե­րը ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն­ներ են պա­րու­նա­կում Եվ­րո­պա­յի տար­բեր քա­ղաք­նե­րի հայ­ հա­մայնք­նե­րի բնակ­չութ­յան թվա­քա­նա­կի, նրանց զբաղ­վա­ծութ­յան և գոր­ծող ե­կե­ղե­ցի­նե­րի մա­սին: Փաս­տագ­րա­կան այդ տվյալ­նե­րը, ո­րոնք մինչև այժմ էլ չեն կոր­ցրել ի­րենց պատ­մա­գի­տա­կան և աղբ­յու­րա­գի­տա­կան նշա­նա­կութ­յու­նը, հիմք են ծա­ռա­յում Արևմտյան Հա­յաս­տա­նի և հայ գաղ­թաշ­խար­հի պատ­մութ­յանն առնչ­վող բազ­մա­զան հար­ցե­րի լու­սա­բա­նման հա­մար[26]: Հայ ա­զա­տագ­րաան մտքի պատ­մութ­յան հե­տա­զո­տող Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նը գտնում է, որ Փիր­զա­տը ա­զա­տագ­րա­կան առա­քե­լու­թյամբ է ե­ղել Եվ­րո­պա­յում[27]:

Գետաթաղի համայնապատկերը Եղիակ լեռան գագաթից

Գե­տա­թա­ղի հնութ­յան վկան է կա­մա­րա­կապ, ա­ռանց գմբե­թի, չորս սյուն­նե­րի վրա կա­ռուց­ված եռանավ Սբ. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, ո­րը հա­մար­վում է V-VI դդ. բա­զի­լիկ կա­ռույց[28]: «Վե­րոնշ­յեալ չորս գիւ­ղե­րից,- գրում է Հ. Տեր-Գրի­գոր­յա­նը,- Շէն­թաղ, Գե­տա­թաղ և Լո­րը ու­նին հո­յա­կապ քա­րա­շէն ե­կե­ղե­ցի­ներ…»[29]: Գե­տա­թա­ղի ե­կե­ղե­ցին հա­մար­վում է Սյու­նի­քի ցարդ կան­գուն լա­վա­գույն ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կը[30]: Մ . Հասրաթյանի դի­տարկ­մամբ՝ «V-XVII դդ. միջ­նա­դա­րի այս եր­կա­րատև ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի, մաս­նա­վո­րա­պես Սյու­նի­քի պատ­մա­կան անց­քե­րի բախ­տա­կիցն է ե­ղել նաև փոք­րիկ մե­կու­սի Լո­րա­ձո­րը:… Գե­տա­թա­ղի և Լո­րի XVII դա­րում գրե­թե հիմ­քից վե­րա­կա­ռուց­ված ե­կե­ղե­ցի­նե­րը, որ­պես V-VI դա­րե­րից եկող բա­զի­լիկ շեն­քեր (հատ­կա­պես Գե­տա­թա­ղի­նը) այն ժա­մա­նակ­նե­րի զո­րեղ ա­պա­ցույց­ներն են»[31]: Ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին մա­սում կանգ­նեց­ված գե­ղա­քան­դակ խաչ­քա­րին ար­ձա­նագր­ված է. «ԵՍ ՄԽԻԹԱՐ Ե­ՐԵՑ ԿԱՆԳ­ՆԵ­ՑԻ ԶԽԱՉՍ ԵՂ­ԲԱԻՐ ԻՄԹՎ. ՉԼ» (1281)[32]: Ե­կե­ղե­ցու ճար­տա­րա­պե­տա­կան հո­րին­ված­քի վե­րա­բեր­յալ Ս. Էփ­րիկ­յա­նը գրել է. «Գե­տա­թա­ղը ու­նի չորս սիւ­նե­րու վրայ հաս­տա­տո­ւած կա­մա­րա­կապ և ա­ռանց գմբէ­թի գե­ղե­ցիկ ե­կե­ղե­ցի մը: Ձե­ղու­նի մէջ և խո­րան­նե­րու վե­րին կող­մե­րը կան գաղտ­նի պա­հա­րան­ներ և պաշտ­պա­նու­թեան տե­ղեր: Խո­րան­նե­րու մօտ կան մէկ մէկ գե­ղե­ցիկ խա­չար­ձան­ներ»[33]: Ե­կե­ղե­ցին ու­նե­ցել է շրջա­պա­րիսպ: Ե­կե­ղե­ցու գե­ղե­ցիկ քան­դա­կա­զարդ դռան ճա­կա­տին ար­ձա­նագր­ված է. «ԷՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՍ ԿԵՂ ՇԻՆԵՑ: ԹԻՎՆ ՌՃԺՌՃ­ԺԱ 1650»[34]: Տա­ռե­րի թվա­կան նշա­նա­կութ­յու­նը թյու­րի­մա­ցա­բար նշված է 1650, սա­կայն ստաց­վում է 1661 կամ 1662 թվա­կա­նը: Կաս­կա­ծից վեր է, որ Գե­տա­թա­ղում ե­կե­ղե­ցի ե­ղել է 1661 (կամ թե 1662) թվա­կա­նից շատ ա­ռաջ: Գու­ցե և վաղ միջ­նա­դա­րից, սա­կայն դրա վե­րա­բեր­յալ ստույգ տե­ղե­կութ­յուն­ներ չեն պահ­պան­վել: Պետք է նկա­տել, որ շատ դեպ­քե­րում «շի­նեց» կամ «շի­նել» տեր­մի­նը օգ­տա­գործ­վել է ոչ միայն «հիմ­նար­կել», «կա­ռու­ցել» ի­մաս­տով, այլև «վե­րա­կա­ռու­ցել, նո­րո­գել» նշա­նա­կութ­յամբ, ինչ­պես ժա­մա­նա­կին նշել է Հ. Օր­բե­լին[35]: Ուս­տի, հակ­ված ենք կար­ծե­լու, որ ար­ձա­նա­գրութ­յու­նում առ­կա «շի­նեց» տեր­մի­նը բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով առնչ­վել է ե­կե­ղե­ցու հիմ­քից վե­րա­կա­ռուց­ման մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­նե­րին, ինչ­պի­սի տե­սա­կետ որ ժա­մա­նա­կին հայտ­նել է Մ. Հաս­րաթ­յա­նը[36]: Ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին ճա­կա­տին, մուտ­քից ձախ ա­գուց­ված է XII-XIII դդ. թվագր­վող խաչ­քար: XIII-XIV դդ. խաչ­քա­րեր կան նաև ե­կե­ղե­ցու ներ­սում: Շի­նութ­յան ա­վան­դա­տան պա­տին, մուտ­քից վերև ագուցված է խաչ­քար (1451 թ.), բե­մի ճա­կա­տին և մկրտա­րա­նի խոր­շում ագուց­ված են XV-XVI դդ. խաչ­քա­րեր: Եկեղեցուց հարավ գտնվում է գյուղի հին գերեզմանոցը (XIX դ.), որի խաչքարերն ագուցված են եկեղեցու պատերին:

Գետաթաղի Սբ. Աստվածածին եկեղեցին. V-VI դդ. Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային մուտքը

Եղիակ լեռան գագաթի սրբավայրը

 Սյուն­յաց երկ­րի քա­ղա­քա­կան-տնտե­սա­կան հա­մե­մա­տա­բար կա­յուն վի­ճա­կն ուղեկցվել է հոգևոր կյան­քի ու նյու­թա­կան մշա­կույ­թի զար­թոն­քով, ձե­ռա­գիր-մատ­յան­նե­րի ըն­դօ­րի­նակ­ման ու պատ­կե­րա­զարդ­ման աշ­խա­տանք­նե­րի աշ­խու­ժաց­մամբ: Պահ­պան­ված մա­տե­նագ­րա­կան աղբ­յուր­նե­րը հա­վաս­տում են, որ Գե­տա­թա­ղը ե­ղել է Սյու­նի­քի արդ­յու­նա­վետ գրչօ­ջախ­նե­րից մե­կը, ուր ստեղծ­ված ձե­ռագ­րե­րից մի քա­նի­սը հա­սել են մինչև մեր օ­րե­րը և պահ­­վում են Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նում: Գե­տա­թա­ղի Սբ. Աստվածածին ե­ղե­ղե­ցին տա­կա­վին մի­ջին դա­րե­րից ու­նե­ցել է գրչա­տուն, իսկ XVII դա­րից պահ­պան­վել են այդ­տեղ ըն­դօ­րի­նակ­ված թե՛ մա­գա­ղաթ­յա, թե՛ թղթյա բա­զմաթիվ մատ­յան­ներ, ո­րոնց զգա­լի մա­սն ու­նեն գե­ղար­վես­տա­կան հար­դա­րանք: Միա­ժա­մա­նակ աչ­քի են ընկ­ել նշա­նա­վոր գրիչ­ներ ու ծաղ­կող­ներ, ո­րոնց բեղմ­նա­վոր գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում կորս­տից փրկվել և մեզ են հա­սել մի շարք ձե­ռագ­րեր: XVII դա­րի ա­ռա­ջին կե­սում Գե­տա­թա­ղում ճա­նաչ­ված գրիչ ու նկա­րիչ էր Ղու­կա­սը, ո­րը գրչագ­րել է յոթ ձե­ռա­գիր: Որ­պես ծաղ­կող՝ նրա անու­նը Ա­վե­տա­րա­նի հի­շա­տա­կա­րա­նում գրչագր­ված է այս­պես. «Արդ` գրե­ցաւ զհո­գե­լից տառս թվա­կա­նիս ՌԿԵ (1616), յեր­կիրն Ո­րո­տան, ի գեղւս որ կո­չի Գե­տա­թաղ, ընդ հով­հա­նեաւ Ս. Աս­տո­ւ­ածնիս, ձե­ռամբ Ղու­կաս անար­ժա­նիս, ի խնդրոյ Զա­քա­րիա կրօ­նա­ւո­րի…»[37]:

1619 թ. Ղու­կաս գրի­չը ըն­դօ­րի­նա­կում է XII դ. նշա­նա­վոր աստ­վա­ծա­բան, մա­տե­նա­գիր և շա­րա­կա­նա­գիր Ներ­սես Լամբ­րո­նա­ցու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի թագն ու պսա­կը հա­մար­վող «Խորհր­դա­ծու­թիւնք ի կարգս ե­կե­ղեց­ւոյ և մեկ­նու­թիւն խորհր­դոյ Պա­տա­րա­գի» ձե­ռա­գի­րը (ստա­ցող` Սար­գիս ե­պիս­կո­պոս, Ղա­զար քա­հա­նա): Հի­շա­տա­կա­րա­նում ա­սված է. «Դար­ձեալ գրե­ցաւ սա յեր­կիրն Ո­րո­տան, ի գեւղս որ կո­չ­[ի] Գե­տա­թաղ, ընդ հո­վա­նեաւ Ձագ­յա­րոյց Ս. Աս­տո­ւա­ծած­նիս, ձե­ռամբ Ղու­կաս ան­պի­տան դպրի… յի­շե­ցեք մա­քա­րա­փայլ ա­ղաւ­թիւք ձե­րովք զՂա­զա­րոս պա­տո­ւա­կան քա­հա­նա­յին և իւրքն ա­մե­նայն կցորդ նմին, ա­մէն: Գրե­ցաւ ՌԿԸ (1619) թվին. եւ Քրիս­տո­սի փառք յա­ւի­տեանս. ա­մէն»[38]:

1621 թ. Ղու­կաս գիր­չը ըն­դօ­րի­նա­կել է մի Ժո­ղո­վա­ծու` Ներ­սես րա­բու­նա­պե­տի հա­մար: Ձե­ռագ­րի հի­շա­տա­կա­րա­նում աս­վում է. «Արդ` գրե­ցաւ եր­գա­րանս Ներ­սէ­սի, և Գրի­գո­րի, յեր­կիրս Ո­րո­տեան, ի գեւղս Գե­տա­թաղ, ընդ հո­վա­նեաւ Ս. Աս­տո­ւած­ած­նիս, ձե­ռամբ Ղու­կաս ա­նար­հեստ դպ­­րի, ՌՀ (1621) թվին, և ի խնդրոյ Ներ­սէս քաջ րա­բու­նա­պե­տի…»[39]: 1622 թ. Ղու­կա­սը գրիչ­ներ Գրի­գո­րի և Հա­կոբի հետ ըն­դօ­րի­նա­կում է մի «Յայս­մա­ւուրք» (ստա­ցող` Ա­րիս­տա­կես վար­դա­պետ)[40]: Ինչ­պես հի­շա­տակ­ված է ձեռագրում, Ա­րիս­տա­կես վար­դա­պե­տը ե­ղել է Մով­սես մեծ րա­բու­նա­պե­տ «քաջ իմաստասերի» ա­շա­կեր­տը, որը Սյու­նի­քում հիմ­նադ­րել է բազ­մա­թիվ գրչատ­ներ և կու­սա­նաց վան­քեր: 1623 թ. Ղու­կաս գրի­չը ըն­դօ­րի­նա­կում է «Ա­ւե­տա­րան», որի հի­շա­տա­կա­րա­նում աս­վում է. «Արդ` յանց ե­ղեալ կա­տա­րե­ցաւ սբ. Ա­ւե­տա­րանս Աս­տու­ծոյ մե­րոյ Քրիս­տո­սի և քա­րոզս Յի­սու­սի տեառն Աս­տու­ծոյ մե­րոյ եր­կիրս յՈ­րո­տան, ի գևղս Գե­տա­թաղ, ընդ հով­հա­նեաւ Ս. Աս­տո­ւա­ծած­նիս, ի թվա­կա­նու­թեանս Հա­յոց ՌՀԲ (1623)»[41]: Ավետարանում պահպանվել են երեք ավետարանիչների պատկերները` Մատթեոս, Ղուկաս, Հովհաննես[42]: Ղու­կաս գրչի ըն­դօ­րի­նա­կած մեկ այլ Ավե­տա­րա­նի (ստա­ցող` Հով­հան­նես կրո­նա­վոր) հի­շա­տա­կա­րա­նում աս­վում է. «Դար­ձեալ յի­շե­ցէք զՂու­կաս մե­ղա­ւոր գծողս, որ բա­զում ջա­նիւ գրե­ցի և ծաղ­կես­ցի զսուրբ Ա­ւե­տա­րանս յեր­կիրս Ո­րո­տան, ի գեօղս Գե­տա­թաղ ընդ հո­վա­նեաւ սբ. Աս­տո­ւա­ծած­նիս, ի խնդրո Ո­վա­նէս կրօ­նա­ւո­րին ի ՌՃԻԲ (1673) թվին»[43]: Ա­վե­տա­րա­նում պահ­պան­ված նկար­նե­րը կա­տար­ված են վար­պե­տո­րեն, գու­նա­զար­դու­մը բազ­մե­րանգ է, ուր օգ­տա­գործ­ված է նաև ոս­կի: Լու­սանց­քա­զար­դե­րում աչ­քի են ընկ­նում երկ­րա­չա­փա­կան, բու­սա­կան նուրբ զար­դե­րը, ճկուն թռչուն­ներն ու բան­ված­քա­զարդ խա­չե­րը: Ու­շագ­րավ է, որ ձե­ռա­գիրն ու­նի X-XI դդ. մա­գա­ղաթ­յա պահ­պա­նակ­ներ: Հե­տա­գա հի­շա­տա­կութ­յու­նից երևում է, որ ձե­ռա­գի­րը տար­վել է Կա­րին (Էրզ­րում), իսկ 1916 թ. հանձն­վել է Էջ­միած­նի Մայր Ա­թո­ռի մա­տե­նա­դա­րա­նին[44]: Բարձր գնա­հատելով Ղու­կա­ս գրչի նկար­չա­կան արվեստը՝ «Վա­յոց ձո­րի և Ո­րո­տա­նի ման­րան­կար­չութ­յու­նը» մե­ծար­ժեք աշ­խա­տութ­յան հե­ղի­նակ Ա. Գ­ևորգ­յա­նը, գրում է. «Հար­դար­ման այս ե­ղա­նա­կով նկա­րի­չը հա­մա­տե­ղել և հա­րա­զա­տո­րեն վե­րար­տադ­րել է գլա­ձոր­յան, կի­լիկ­յան ման­րան­կար­չութ­յու­նը:… Ղու­կա­սի մոտ բա­վա­կա­նին հա­ջող­ված է նկար­նե­րի գու­նա­յին հա­մադ­րու­մը: Դրանք ու­նեն հա­գեց­ված գու­նա­շար, որ­տեղ գե­րիշ­խում է կա­նա­չը, կա­պույ­տը և մուգ կար­մի­րը, ո­րոնք ոս­կու զու­գակ­ցութ­յամբ ստեղ­ծել են հա­ճե­լի մի­ջա­վայր»[45]: Ղու­կաս գրչի ըն­դօ­րի­նա­կած վեր­ջին մատ­յա­նը 1628 թ. վեց մա­գա­ղաթ­յա փոք­րա­դիր թեր­թե­րի վրա Ներ­սես Շնոր­հա­լու Տա­ղա­րանն է («Ներ­սէս Շնոր­հա­լի աշ­խարհ ամե­նայն, առա­ւօտ լու­սոյ»)[46]:

Գե­տա­թա­ղի գրչա­տու­նն իր գոր­ծու­նեութ­յու­նը շա­րու­նա­կել է նաև XVII դա­րի երկ­րորդ կե­ս: Ձե­ռագ­րե­րի ըն­դօ­րի­նակ­ման աստ­վա­ծա­հա­ճո ար­վես­տը շարունակել են նաև գրիչ­ներ Ավետ ու Սա­մո­ւե­լ քահանաները: 1639 թ. գրչագր­ված Շա­րակ­նո­ցում գրիչ Ա­վե­տը հայտ­նում է, որ ձե­ռա­գիրն ըն­դօ­րի­նա­կել է լավ և ըն­տիր օ­րի­նա­կից: Ձե­ռագ­րի հի­շա­տա­կա­րա­նում այդ մասին աս­վում է. «Արդ` գրե­ցաւ ե­ղա­նա­կա­ւոր տառս, որ կո­չի Շա­րակ­նոց, ի թվին Հա­յոց ՌՁ և Ը (1639)-ի­… ի յեր­կիրս Ո­րո­տան, ի գևղս որ կո­չի Գե­տա­թաղ…» (ստա­ցող` Տեր Մի­նաս քա­հա­նա)[47]: Սա­մո­ւել քահանա գրի­չը 1657 թ. նույն­պես ըն­դօ­րի­նա­կել է Շա­րակ­նոց, ո­րի հի­շա­տա­կա­րա­նում աս­վում է. «Փառք…, որ ետ կարողութիւն տկար Սամուէլ գրիչի, սուտանուն քահանայի…: Արդ` գրե­ցաւ սա յեր­կիրն Ո­րո­տան, ի գեղն Գե­տա­թաղ, ընդ հո­վա­նեաւ Ս. Աստո­ւածած­նիս, ձե­ռամբ Սա­մո­ւէ­լիս, ի թո­ւա­բե­րու­թեանս մե­րում հայ­կա­զեան սե­ռի ՌՃԶ (1657)»[48]:

Գետաթաղի գրչա­տունն ու­նե­ցել է սե­փա­կան մա­տե­նա­դա­րա­նը, որ­տեղ պահ­վել են մատ­յան­ներ[49]: Դա­տե­լով գրչա­տան բազ­մա­բո­վան­դակ գոր­ծու­նեութ­յու­նից՝ են­թադր­վում է, որ գյուղն ու­նե­ցել է դպրա­տուն, իսկ դպրա­պետն էր Ներ­սես րա­բու­նա­պե­տը: Գյու­ղի գրչա­տան ձե­ռագ­րե­րի մա­սին, ցա­վոք, մա­տե­նագ­րա­կան աղբ­յուր­նե­րը սա­կավ տե­ղե­կութ­յուն­ներ են հա­ղոր­դում և մեզ դրանց չնչին մասն է հա­սել միայն: Այդ փրկված մա­սունք­ներն էլ, ինչ­պես տես­նում ենք, հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում են XVII դա­րին:

Գե­տա­թա­ղում գրչագրված մատ­յան­նե­րը փաս­տա­կան վկա­յութ­յուն­ներ են այն մա­սին, որ գյու­ղը ե­ղել է հայ գրչութ­յան և ման­րան­կար­չութ­յան նշա­նա­վոր և հա­րուստ կենտրոններից մե­կը: Այդ­տեղ ըն­դօ­րի­նակ­ված ձե­ռագ­րե­րը փա­ռա­հեղ վկա­յախոսներ են գե­տա­թաղ­ցի­նե­րի գե­ղա­գի­տա­կան բարձր ճա­շա­կի ու գրա­սի­րութ­յան: Ընդ­հան­րա­պես, Գե­տա­թա­ղում ստեղծ­ված ձե­ռա­գիր մատ­յան­նե­րի գո­յութ­յան փաս­տն ինք­նին թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նել, որ գյու­ղում գրչա­գիր-մատ­յան­նե­րի ըն­դօ­րի­նա­կութ­յունն ու պատ­կե­րա­զար­դու­մը ե­ղել է չա­փա­զանց հար­գի:

Այս­պի­սով` Գե­տա­թաղ գյու­ղում գրչագր­ված ձե­ռա­գիր մատ­յան­ներն աղ­յու­սա­կի տես­քով ու­նեն հետևյալ պատ­կե­րը. 

N Ձեռագրի անունը կամ բովանդակությունը Գրիչը Ստացողը Ժամանակը Ձեռագրի հասցեն
 

 

 

1

Աւետարան Ղուկաս Զաքարիա 1616 ԺԷԱ, էջ 579, ՑՁՄԱՄ հ. Բ, էջ 253:
 

2

Խորհր­դա­ծու­թիւնք ի կարգս

ե­կե­ղեց­ւոյ և մեկ­նու­թիւն խորհր­դոյ

Պա­տա­րա­գի

Ղուկաս Սար­գիս եպիս­կո­պոս, Ղա­զար քա­հա­նա 1619

 

ԺԷԱ, էջ 686, ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 297:
 

 

 

 

3

Ժո­ղո­վա­ծու Ղուկաս Ներ­սես

րա­բու­նա­պե­տ

1621 ԺԷԲ, էջ 22, ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 461:
 

4

Յայս­մա­ւուրք Ղու­կա­ս, Գրի­գո­ր,

Հա­կոբ

Ա­րիս­տա­կես վար­դա­պետ 1622 ԺԷԲ, էջ 72, ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 298:
 

5

Ա­ւե­տա­րան Ղուկաս 1623 ԺԷԲ, էջ 95:
 

 

 

 

 

6

Ա­ւե­տա­րան Ղուկաս Հով­հան­նես կրո­նա­վոր 1624՞ Գևորգյան Ա., նշվ. աշխ., էջ 142:
 

 

 

 

7

Ներ­սէս Շնոր­հա­լի աշ­խարհ ամե­նայն, առա­ւօտ լու­սոյ Ղուկաս 1628 ԺԷԲ, էջ 297, ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 919:
 

 

 

 

8

Շարակնոց Ավետ Տեր Մի­նաս

քա­հա­նա

1639 ԺԷԲ, էջ 765, ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 78:
9 Շարակնոց Սա­մո­ւել 1657 ԺԷԳ, էջ 779:

 

 Գետաթաղը XVII դարում համարվում էր Տաթևի վան­քա­պատ­կան գյու­ղե­րից մե­կը: Վերին ձոր ենթագա­վա­ռի վան­քա­պատ­կան գյու­ղե­րի, այդ թվում նաև Գետաթաղի տնտե­սա­կան ­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ աղբ­յու­րա­գի­տա­կան անգնա­հա­տե­լի նյութ է հա­ղոր­դում Ե­րե­միա վար­դա­պե­տի կող­մից 1692 թ. կազմ­ված «Տա­թե­ւու թե­մի պտուղն այս է այժմ ժա­մա­նա­կի: ԺԴ ­գա­ւա­ռացն» հար­կա­ցու­ցա­կը, ո­րի հիմ­քի վրա 1730 թ. ոմն Ա­լեք­սանդ­րը ար­ձա­նագ­րել է վան­քի տի­րույթ­նե­րի ցան­կը: Այս պտղա­ցու­ցա­կի ստեղծ­ման և գրառ­ման ժա­մա­նա­կի մա­սին ուղիղ տե­ղե­կութ­յուն է հայտ­նում բնագ­րի հետևյալ հատ­վա­ծը. «Զայս Յօ­հան­նէս վար­դա­պե­տի դաւ­թա­րիցն ա­ռեալ աստ գրե­ցաք: Թո­ւին ՌՃՀԹ. (1730), որ Ե­րե­միայ վար­դա­պե­տին գրեալն թո­ւին ՌՃԽԱ. (1692): Մա­յի­սի Ժ­ էր, Տաթևու վան­քին բահ­րէքն, որ է մուլքն ես տէր Ա­ղէք­սանդրս գրե­ցի յայն սիա­հիցն»[50]: Պտղա­ցու­ցա­կում «Վերինձորու գա­ւառ»-ում նշված է նաև Գետաթաղ գյու­ղն իր հարկաչափով. «Գետաթաղն ԳՌ ԸՃ» (3800)[51]: Հար­կա­տու գյու­ղե­րից «պտղի», այ­սինքն` տա­սա­նոր­դ ­հար­կը գանձ­վել է դրա­մով և դա­հե­կա­նով[52]: Դատելով հար­կաչափի միավորից, Գետաթաղը եղել է միջին մեծության գյուղ:

Հատված «Պտուղ» ցուցակից, որտեղ նշված է Գետաթաղն իր հարկաչափով (1692 թ.)

Գե­տա­թա­ղի` XVII դա­րա­վեր­ջին ար­դեն իսկ նշա­նա­վոր բնա­կա­վայր լի­նե­լը հա­վաստ­վում է այն փաս­տով, որ գյու­ղի մա­սին հի­շա­տակ­ություն կա Իս­րա­յել ­Օ­րու՝ Հա­յաս­տա­նը պարս­կա-թուր­քա­կան տի­րա­պե­տութ­յու­նից ազա­տագ­րե­լու ծրագրային նկատառումներով եվ­րո­պա­կան տե­րությ­ո­­ւ­ն­ներ­­ին ­­­հղած­ 169­9 ­­թ. ս­­եպ­տեմ­բե­­րի 22-ի­­ ­զ­­ե­կու­ցա­գրում, որում նշված է, որ գյու­ղը կա­րող է տրա­մադ­րել 5000 մարդ. «Գե­տա­թա­ղը` 5000 մարդ»[53]: Ն­­կա­տ­­ենք­, որ­­ Օրու`­ գյու­ղի բնակ­չութ­յան թվի վե­րա­բեր­յալ հաղորդած տվ­յա­լը ­­որ­քա­ն­ է­­լ­ որ­ այդ­ և հե­տա­գա ժա­մա­նա­կաշր­­ջա­նի հա­մար­ այնքան էլ ստույգ չէ­, այ­դու­հան­դերձ, գյու­ղի հի­շա­տակ­ման փա­ստ­ն ինք­նին պեր­ճա­խոս վկա­յում­ է­ XVII դա­րա­վեր­ջին Սյու­նի­քում նրա ու­նե­ցած որոշակի դե­րա­կա­տա­րութ­յան մա­սին:

XVIII դա­րը Սյու­նի­քի բ­­նակ­չութ­յա­ն ­հա­մար մա­քառ­ման ժա­մա­նա­կաշր­ջան էր: 1726, ա­պա` 1729 թթ. Սյու­նի­ք ­խու­ժած Օս­ման­յան բա­նա­կի գոր­ծած աս­պա­տա­կութ­յուն­նե­րի և ավա­րա­ռութ­յուն­նե­րի հետևան­քով երկ­րա­մա­սի բազ­մա­թիվ գյու­ղեր, այդ թվում նաև Լո­րա­ձո­րի հով­տում ըն­կած եր­բեմ­նի շեն ու ծաղ­կուն բնա­կա­վայ­րե­րը դար­ձան սա­կա­վա­մարդ կամ ամ­բող­ջո­վին դա­տարկ­վե­ցին[54]: «Գե­տա­թաղ գյու­ղի և գե­տա­թաղ­ցի­նե­րի պատ­մութ­յու­նից» ձե­ռա­գիր աշ­խա­տութ­յան հե­ղի­նակ Ա. Հով­սեփ­յա­նը գյու­ղի հնաբ­նակ­նե­րից գրի է ա­ռել հետևյալ ու­շագ­րավ տե­ղե­կութ­յու­նը. «…Թուր­քիան եր­կու ան­գամ 1726 և 1729 թթ. հար­ձակ­վեց Սյու­նի­քի վրա, ա­վե­րեց ու ա­մա­յաց­րեց այն: Այն բնա­կութ­յու­նը, որ­տեղ այժմ տե­ղա­վոր­ված է Գե­տա­թա­ղը, հա­վա­սա­րեց­վեց հո­ղին, բնակ­չութ­յան մեծ մա­սը բնաջնջ­վեց, իսկ մնա­ցած մա­սը հե­ռա­ցավ ան­հայտ տե­ղեր: Այդ բնա­կութ­յու­նը նո­րից վե­րա­կանգն­վեց 1760 թվա­կա­նին…»[55]: Այս­պի­սով` տար­բեր վայ­րեր գաղ­­թած գե­տա­թաղ­ցի­նե­րից շա­տե­րը XVIII դ. 60-ա­կան թվա­կան­նե­րին կրկին վե­րա­դար­ձել են ի­րենց բնօր­րա­նը և վե­րա­շինել պատ­մութ­յան դժխեմ ճա­կա­տա­գրի բե­րու­մով ա­վեր­ված հին գյու­ղը:

Գե­տա­թա­ղը, որ­պես Տաթևի վան­քի վան­քա­պատ­կան գյու­ղ, հի­շա­տակ­վում է 1781 թ. Տաթևի վան­քում Բաղ­դա­սար վրդ. Քա­րա­հուն­ջե­ցու կազ­մած սկզբնաղբ­յու­րա­յին կարևոր նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող «Քեօ­թուկ մա­տեան ցան­կա­լի եւ վա­յե­լուչ գիրքս այս ա­նո­ւա­նեալ Պատ­մա­գիրք Սիւ­նեաց» (ստա­ցող` Հո­վա­կիմ եպս. Սյու­նե­ցի)[56] վեր­տա­ռութ­յամբ ձե­ռագ­րում[57], ո­րն­ իր հիմ­քում ո­րո­շա­կիո­րեն աղերս­վում է Ստ. Օր­բել­յա­նի հար­կա­ցու­ցա­կի (Հին ցու­ցակ) և 1692 թ. «Պտուղ» հար­կա­ցու­ցա­կի հետ: «Քեո­թուկ» ան­վան­ված «Տա­թե­ւու Սրբոյ Ա­թո­ռոյն թէ­մի պտուղն այս է այժ­մոյս ժա­մա­նա­կի» հար­կա­ցու­ցա­կի «Ծղուք գա­ւառ»-ում նշված է նաև Գե­տա­թաղ գյուղն իր հար­կա­չա­փով. «Գե­տա­թաղն Գ Ռ» (3000) [58]:

Հատված «Քեո­թուկ» ցուցակից, որտեղ նշված է Գետաթաղն իր հարկաչափով (1781 թ.)

 Սյունիքը մեծ փոր­ձութ­յուն­նե­րի են­թարկ­վեց նաև Իրա­նի Ա­ղա Մու­համ­մա­դ շահի 1795 և 1797 թթ. ա­ղե­տա­բեր ար­շա­վանք­նե­րի ժամանակ: Սյու­նի­քում կա­տար­ված սոս­կա­լի ոճիր­նե­րի մա­սին վա­վե­րագ­րում աս­վում է. «1795 թ. գար­նան, Ա­ղա-Մու­համ­մէդ շա­հը… Ար­տա­ւիլ հաս­նե­լից յե­տոյ` ա­ռա­քում է զԿա­ջար Մա­համ­մէդ-Հա­սան-խա­նը զօ­րախմ­բով, որ Երասխ գե­տի վե­րայ շի­նո­ւած Խու­դա­ֆե­րին ասած կա­մուր­ջի վե­րայ հսկէ, որ­պէս զի Իբ­րա­հիմ-Խա­լի­լը խոր­տա­կել չտայ զայն, միևնոյն ժա­մա­նակն էլ հրա­մա­յում է Մուս­տա­ֆա խա­նին մէկ զօ­րա­գուն­դով յար­ձա­կո­ւի Կա­պա­նի (Սիւ­նեաց, Ղա­փա­նի) հայ բնա­կիչ­նե­րի վե­րայ, որ և նրանց տու­նը տե­ղե­րը քան­դում, կոր­ծա­նում է, աս­պա­տա­կում է նրանց հօ­տե­րը նա­խիր­ներն ու ջո­կե­րը, սու­րի բե­րա­նով մա­շում է այն­տե­ղի բնա­կիչ­նե­րի մեծ մասն ու հա­րիւր ու վեց գլուխ ցցում նի­զակ­նե­րի վե­րայ` բազ­մա­թիւ մա­տաղ գե­րի­նե­րի և գե­ղու­ղէշ գե­րու­հի­նե­րի հետ ըն­ծայ է ու­ղար­կում շա­հին…»[59]: Աս­պա­տա­կութ­յուն­նե­րի պատ­ճա­ռած չա­րիք­նե­րին և զրկանք­նե­րին միա­նում են նաև սովն ու հա­մա­ճա­րակ­նե­րը: Հու­սա­հա­տութ­յան եզ­րին հա­սած բնակ­չութ­յան մի մա­սը բռնում է գաղ­թի ճա­նա­պար­հը: Պահ­պան­ված տե­ղե­կութ­յուն­նե­րը փաս­տում են, որ Գե­տա­թա­ղը, թեև սա­կավ բնակ­չութ­յամբ, այ­դու­հան­դերձ այդ և հե­տա­գա դա­րե­րում կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել իր գո­յութ­յունը:

XVIII դա­րի վեր­ջին և XIX դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջե­րին Լո­րա­ձո­րի գյու­ղե­րը, այդ թվում նաև Գե­տա­թա­ղը հա­մալր­վել են­ Ար­ցա­խից և Նա­խիջևա­նից ե­կած բնա­կիչ­նե­րով[60]: Ե. Լա­լա­յա­նը գրում է. «Գե­տա­թա­ղի բնա­կիչ­նե­րը մեծ մա­սամբ Հին-Նա­խիջևա­նից գաղ­թա­կան­ներ են…»[61]: Տա­րա­ժա­մա­նակ­յա աղբ­յուր­նե­րը փաս­տում են, որ Նա­խիջևա­նից եկած բնա­կիչ­նե­րը վե­րը նշված չա­րա­ղետ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի պատ­ճա­ռով հայ­րե­նի գյու­ղը լքած գե­տա­թաղ­ցի­նե­րի սե­րունդ­ներն էին, ո­րոնք հետզ­հե­տե վե­րա­հաս­տատ­վե­լ են Գե­տա­թա­ղում և շե­նաց­րել այն. վե­րա­կանգն­վել են ա­վեր­ված տնե­րը, կա­ռուց­վել են նո­րե­րը և այլն: Հար­ցի առ­թիվ հե­տա­քրքրա­կան դի­տար­կում է ա­րել Մ. Հաս­րաթ­յա­նը: Գե­տա­թա­ղի վե­րա­բեր­յալ նա գրում է. «Գե­տա­թա­ղի մա­սին տե­ղա­կան ա­վան­դութ­յուն կա, որ 1828-30 թթ. ներ­գաղ­թել են Նա­խիջևա­նի հայ­կա­կան գյու­ղե­րից…: Մինչ­դեռ իմ ստու­գում­նե­րը պար­զե­ցին, որ դրանք և Սի­սիա­նի մի քա­նի այլ գյու­ղեր գաղ­թեց­ված են ե­ղել դե­պի Նա­խիջևան 1795-1826 թթ. ե­րեք ան­գամ և ռու­սա­կան կա­յուն տի­րա­պե­տութ­յու­նից հե­տո վե­րա­դար­ձել են ի­րենց բնա­կա­վայ­րե­րը, ո­րոնց գու­մար­վել են Ղա­րա­բա­ղից, Պարս­կա­հայ­քից ևս­ ե­կած ըն­տա­նիք­ներ»[62]:

1831 թ. ըն­տա­նե­կան ցու­ցա­կագ­րութ­յան տվյալ­նե­րով գյուղն ու­ներ 43 բնա­կիչ[63]: 1840 թ. հու­նի­սի 20-ին տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռով վնաս­վել է Սբ. Աստ­վա­ծա­ծին եկե­ղե­ցին: Պահ­պան­ված ար­խի­վա­յին վա­վե­րագ­րում աս­վում է. «Ի վի­ճա­կին Տաթևու. Գե­տա­թա­ղայ քա­րա­տաշ ե­կե­ղե­ցոյ չորս կող­մեայ տա­նեաց քա­րինսն թա­փե­ցան և յեր­կուց ճեղ­քեալ»[64]: 1842 թ. գյուղն ու­ներ 5 ծուխ` 43 (26 ար., 17 իգ.) բնա­կիչ[65]: Տաթևի վի­ճա­կի 1848 թ. «Ցու­ցակ ա­նո­ւանց գիւ­ղօ­րէից և թո­ւայ տանց և սե­ռի և ա­մաց բնակ­չաց» չա­փա­բե­րա­կան մատ­յա­նի տվյալ­նե­րի հա­մա­ձայն` գյուղն ու­ներ 11 ծուխ` 111 (55 ար., 56 իգ.) բնա­կիչ[66]: 1863 թ. գյուղն ար­դեն ու­ներ 17 ծուխ` 177 (90 ար., 87 իգ.) բնա­կիչ[67], 1870 թ.` 24 ծուխ` 171 (104 ար., 67 իգ.) բնա­կիչ[68]: 1886 թ. ըն­տա­նե­կան ցու­ցա­կա­գրութ­յան տվյալ­նե­րով Գե­տա­թա­ղը մտնում էր Դար­պա­սի գյու­ղա­կան հա­մայն­քի մեջ և արդեն ու­ներ 33 ծուխ, ա­ճ­­ել ­էր նաև բնակչ­ութ­յան­ թի­վը­­` 265 (146 ար., 119 իգ.)[69]: 1897 թ. հուն­վա­րի 28-ին (հին տո­մա­րով) անց­կաց­ված հա­մա­ռու­սաս­տան­յան ա­ռա­ջին մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րի հա­մա­ձայն Գե­տա­թաղն ու­ներ 1 ե­կե­ղե­ցի (Սբ. Աստ­վա­ծա­ծին), 1 քա­հա­նա, 39 ծուխ` 362 (163 ար. 199 իգ.) բնա­կիչ[70]:

XI­­X դ.­ 70-80-ա­կան թվա­կան­նե­րին ­Լո­րա­ձո­րի գ­ր­­եթ­ե ­բոլ­­որ­­ ­գ­յ­­ուղ­­ե­­րից­­, այդ թվում նաև Գե­տա­թա­ղից տաս­նյակ­ ­ե­րի­տա­սա­րդնե­ր, ­որ­ոշ դեպ­քե­րու­­մ ­ն­­աև­ ըն­­տա­նի­­քնե­ր, արտ­­ա­գնա­ ա­շ­­խա­տ­­ան­քի են մեկ­նել Բա­քու[71]: Գյու­ղա­ցիութ­յան մի մասն էլ, Բաք­վից բա­ցի, գաղ­թեց Անդր­կասպ­յան եր­կիր, Աշ­գա­բադ և շրջա­կա քա­ղաք­ներ, ին­չի պատ­ճա­ռով զգա­լիո­րեն կրճատ­վեց բնակ­չութ­յան թի­վը: Ա. Հով­սեփ­յա­նի վկա­յութ­յամբ. «Այդ ժա­­մա­նա­կ­­աշ­րջ­­ան­ու­մ (նկա­տի ո­ւնի­­ XIX ­դ­­ա­րի 70­-80­-ակ­ան թթ.­ — Գ­. Ս.) Գետ­ա­­թ­­աղ­ու­մ ­չկա­ր ­մի­ ըն­տան­իք, ­ո­րի­ց գոն­­ե­ մի­ տ­ղ­ամ­­ա­ր­­դ­ չ­գն­ար­­­ Բ­­աք­ու­ ­փող վաս­տա­կե­լու­: Գնաց­ող­­ներ­­ի ­որ­ոշ մաս­ը մնո­ւմ­ էր­ Բ­­աք­­վում մ­­ի քա­նի­­ տա­րի և գյո­­ւղ­ էր գ­­ա­լիս ժամ­ան­ակ ա­ռ ­ժա­մա­նակ­: Աս­տի­ճա­նա­բար սրա­նց­ մ­­ի­­ մա­սը­ հիմն­ա­վո­­րվում­­ էր­ քա­ղա­­քու­մ,­ ­տ­­ե­ղա­փոխ­ում իր­ ­ըն­տ­­ա­նիք­­ը, խզում­ կ­­ա­պը գյու­ղի հետ»[72]: Առևտրաարդ­յու­նա­բե­րա­կան զա­նա­զան գոր­ծա­ռույթ­նե­րից զատ, Բաք­վում հաս­տատ­ված գե­տա­թաղ­ցի­ներն ու­նեին նաև հյու­րա­նո­ց­­ներ: Օ­րի­նակ, Ար­տեմ Փի­լի­պոս­յա­նին էր պատ­կա­նում «ծՏՐՊ» ա­ն­­վամբ հյ­­ու­րա­նո­ցայ­ին հ­­ա­մա­լի­րը[73]: Բաք­վում հաս­տա­տված գե­տա­թաղ­ցի­նե­րը հե­­տա­գա­յո­ւմ­ այն­քան մե­ծ թ­իվ են ­­կազ­մում, ո­ր մ­տա­հոգ­ված գյու­ղում իր­են­ց ­հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի ս­­ոց­իալ-տնտե­սակ­­ան ու­ հա­սա­րա­կա­կան­­ կ­­յան­քի պա­յման­ներ­ի բա­րե­լավ­ման խնդրով, 1907 թ. հիմ­նում են «Սալ­կուտ» ան­վամբ հայ­րե­ն­­ակ­ցա­կա­ն­ միութ­յու­նը[74]: Կազ­մա­կեր­պութ­յու­նը հան­գա­նա­կութ­յուն­նե­րի մի­ջո­ցով պար­բե­րա­բար տա­րաբ­նույթ օգ­նութ­յուն է ցու­ցա­բե­րել հա­մագ­յո­ւղա­ցի­նե­րին: Միութ­յան ջան­քե­րով 1907 թ. գյու­ղում հիմն­վել է երկ­դաս­յան դպրոց, ո­րը գոր­ծել է մինչև 1910 թ.: Դպրո­ցի նպաս­տը տրա­մադ­րում էր միութ­յու­նը: 190­6 թ. վ­­ե­րջե­րին և հատ­կա­պես 1907 թ. սկզբնե­րին, երբ Ար­ցա­խում և Զան­գե­զու­րում բռնկվում է սով[75], բաք­վաբ­նակ գե­տա­թաղ­ցի­նե­րը «Բաք­վի նպաս­տա­մա­տույց հանձ­նա­ժո­ղո­վի» մի­ջո­ցով գյուղ են ու­ղար­կում 400 փութ ալ­յուր[76]: Իսկ բաք­վաբ­նակ Շա­միր և Դա­նիել Սա­հակ­յան­նե­րն, ի հի­շա­տակ իր­ենց հան­գուց­յալ հոր Հա­կո­բի, 1916 թ. հու­լի­սի սկզբնե­րին 100 ռ. են տրա­մադ­րում գյու­ղի աղբ­յու­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար[77]:

XX դա­րասկզ­բի վի­ճա­կագ­րա­կան տվյալները ցույց են տալիս, որ Գե­տա­թա­ղի բնակ­չութ­յան թիվն աստիճանաբար ա­ճել է: 1908 թ. ապ­­րի­լի 20-ի դրութ­յամբ այն հաս­նում էր 543-ի (393 ար., 150 իգ.)[78]: 1912 թ. գյուղն ու­ներ 1 ե­կե­ղե­ցի, 42 ծուխ` 576 (296 ար., 280 իգ.) բնա­կիչ[79]: 1914 թ. «Կով­կաս­յան տա­րեց­­ույ­ց»-ում Գե­տա­թա­ղը (ԽպՑՈ­ՑՈչ) նշված է զուտ հա­յաբ­նակ գյուղ, որ ուներ 508 բնա­կիչ[80]:

Գե­տա­թա­ղի բնակ­չութ­յու­նը զգա­լիո­րեն նվա­զեց Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րին, երբ ե­րի­տա­սար­դութ­յու­նը զանգ­վա­ծա­բար զո­րա­կոչ­վեց գոր­ծող բա­նակ­­:

Խորհր­դա­յին կար­գե­րի հաս­տա­տու­մից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում` 1922 թ. գյուղն ու­ներ 414[81], 1926-ին` 338, 1939-ին` 394 բնա­կիչ[82]:

1926 թ. գյու­ղում հիմն­վել է յո­թամ­յա դպրո­ց, ո­րը 1949-1969 թթ. դարձել է ու­թամ­յա, 1969-1975 թթ.` հնգամյա, իսկ 1976/77 ուս. տարում որպես տարրական դպրոց միացել է Դարպասի միջնակարգ դպրոցին: Տար­բեր տա­րի­նե­րին դպրո­ցի տնօ­րեն­ներ են ե­ղել Մես­րոպ Զա­քար­յա­նը, Ռու­բեն Գալստ­յա­նը, Գուր­գեն Ա­ռուս­տամ­յա­նը և Ար­կա­դիա Ստե­փան­յա­նը: Ան­բա­սիր գոր­ծու­նեութ­յան հա­մար «Վաս­տա­կա­վոր ու­սուց­չի» բարձր կոչ­ման են ար­ժա­նա­ցել ու­սու­ցիչ­նե­ր Բե­նիկ Պո­ղոս­յա­նը և Գուր­գեն Ա­ռուս­տամ­յա­նը: 1926 թ. գյուղն ու­նե­ցել է ակումբ և գրա­դա­րան:

Սյու­նի­քի այլ բնա­կա­վայ­րե­րի թվում Գե­տա­թա­ղը մե­ծա­պես տու­ժել է 1931 թ. ապ­րի­լի 27-ին տե­ղի ու­նե­ցած ա­հեղ երկ­րա­շար­ժից: Երկ­րա­շար­ժից հե­տո վե­րա­կանգ­նո­ղա­կան շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ գյու­ղում կյանքն աս­տի­ճա­նա­բար մտել է բնա­կա­նոն հու­նի մեջ:

Երկրորդ աշխարհամարտի տա­րի­նե­րին գյու­ղից գոր­ծող բա­նակ են զո­րա­կոչ­վել 134 հոգի: Չեն վե­րա­դար­ձել 63-ը: Պա­տե­րազ­մի դաշ­տում սխրա­գոր­ծութ­յուն­ներ կա­տա­րած գե­տա­թաղ­ցի­նե­րից շա­տե­րը (Գուր­գեն Բագ­րա­տի Ա­ռուս­տամ­յան, Բե­նիկ Ար­շա­կի Պո­ղոս­յան, Գե­րա­սիմ Ա­վե­տի­սի Հայ­րա­պետ­յան, Ար­տա­վազդ Վար­դա­նի Սեր­գեյան և այլք) բա­նա­կի հրա­մա­նա­տա­րութ­յան և կա­ռա­վա­րութ­յան կող­մից ար­ժա­նա­ցել են տար­բեր աս­տի­ճա­նի հու­շա­մե­դալ­նե­րի և պարգևնե­րի: Ի հի­շա­տակ Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված գե­տա­թաղ­ցի­նե­րի՝ ե­րախ­տա­պարտ հա­մագ­յու­ղա­ցի­նե­րը 1967 թ. գյու­ղում կա­ռուց­ել են հու­շար­ձան (քան­դա­կա­գործ` Ա. Բա­գո­յան): Հետ­պա­տե­րազմ­յան շրջա­նում Գե­տա­թաղն ապ­րել է տնտե­սա­կան վե­րելք: Աս­տի­ճա­նա­բար բա­րե­լավ­վել է բնակ­չութ­յան սո­ցիալ-տնտե­սա­կան պայ­ման­նե­րը: Ա­ճել է նաև բնակ­չութ­յան թի­վը. 1959-ին հաս­նում էր 284-ի, 1970-ին` 224-ի, 1979-ին` 203-ի[83]: Բնակ­չութ­յան թվա­ճի վրա բա­ցա­սա­բար է նե­րազ­դել հետ­պա­տե­րազմ­յան տա­րի­նե­րին տե­ղի ու­նե­ցած ար­տա­հոս­քը, երբ մեծ թվով գե­տա­թաղ­ցի­ներ­­ Բաք­վից­ ­­բա­ցի­ հաս­տատ­վել են նաև Սում­գա­յիթ և Գրոզ­նի քա­ղաք­նե­րում:­­

Գե­տա­թա­ղի կոլտն­տե­սութ­յու­նը հիմն­վել է 1930 թ.: Կոլտն­տե­սութ­յու­նը հա­ջոր­դա­բար նա­խա­գա­հել են. Ա­րամ Մաթևոս­յա­ն (1930-1938), Սեդ­րակ Կա­րա­պետ­յա­ն (1938-1939), Թևան Հո­վա­կիմ­յա­ն (1939-1940), Մա­նու­չար Ա­ռուս­տամ­յան (1940-1941), Պետ­րոս Սարգս­յան (1941-1942 թթ.), Ա­ղա­բեկ Դավթ­յան (1941-1943), Ե­ղիշ Հով­հան­նիս­յան (1943-1947), Ա­րա­րատ Հով­սեփ­յան (1947-1950), Սե­րոբ Կա­րա­պետ­յան (1950-1951), Հով­սեփ Հախ­վերդ­յան (1951-1954), Ե­ղիշ Հով­հան­նիս­յան (1954-1958), Սմբատ Բաղ­դա­սար­յան (1958-1961), Գե­րա­սիմ Հայ­րա­պետ­յան (1961-1962), Վլա­դիկ Ղու­կաս­յան (1962-1963), Գուր­գեն Ա­ռուս­տամ­յան (1963-1968), Ռա­ֆիկ Ստե­փան­յա­ն (1968-1979), Մել­սիկ Ստե­փան­յան (1979-1986) և Ա­նու­շա­վան Ա­սատր­յան (1986-1991): Նշենք, որ Գե­տա­թա­ղը տնտե­սա­կան զգա­լի վե­րելք է ապ­րել հատ­կա­պես կոլտն­տե­սութ­յան վար­չութ­յան եր­կա­րամ­յա նա­խա­գահ Ռ. Ստե­փան­յա­նի օ­րոք. կարճ ժա­մա­նա­կաշր­ջա­նում կոլտն­տե­սութ­յու­նը դար­ձել է Սի­սիա­նի շրջա­նի առա­ջա­վոր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող տնտե­սութ­յուն­նե­րից մե­կը: Կատա­րած շնոր­հա­կալ աշ­խա­տան­քի հա­մար Ռ. Ստե­փան­յա­նը երկու անգամ` 1973 և 1980 թթ. պարգևատր­վել է «Պատ­վո նշան» շքան­շա­նով: Կոլտն­տե­սութ­յան լու­ծա­րու­մից և սե­փա­կա­նաշ­նոր­հու­մից հե­տո գյու­ղա­պե­տեր են ե­ղել Քա­ջիկ Անդ­րեաս­յա­նը (1991-1993) և Արթուր Դավթ­յա­նը (1993), որն աշ­խա­տում է մինչ այժմ:

Գե­տա­թա­ղը հայտ­նի է գի­տութ­յան տար­բեր բնա­գա­վառ­նե­րի մի շարք գոր­ծիչ­նե­րով: Ծա­գու­մով Գե­տա­թա­ղից են Մոսկ­վա­յի Ն. Բաու­մա­նի ան­վան բարձ­րա­գույն տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի գծագ­րութ­յան և երկ­րա­չա­փութ­յան ամ­բիո­նի հիմ­նա­դիր վա­րիչ, տեխ­նի­կա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Քրիս­տա­փոր Հա­րութ­յու­նի Ա­ռուս­տամ­յա­նը, բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Լ­ևոն Հա­րութ­յու­նի Ա­ռուս­տամ­յա­նը, ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Արտ­յոմ Վար­դա­զա­րի Ար­զու­ման­յա­նը, կեն­սա­բա­նա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սեր­յո­ժա Գրի­շա­յի Մար­տի­րոս­յա­նը, ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Ռո­մա Գրի­շա­յի Մար­տի­րոս­յա­նը, ար­վես­տա­գի­տութ­յան թեկ­նա­ծու Նել­լի Գրի­շա­յի Մար­տի­րոս­յա­նը, ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Մի­քա­յել Սու­քիա­սի Ստե­փան­յա­նը, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գ­ևորգ Սրա­պիո­նի Ստե­փան­յա­նը:

Գե­տա­թաղ­ցի­ներն ան­մասն չեն մնա­ցել Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տին: Գե­տա­թաղ­ցի­ներ են «Սի­սա­կան» ինք­նա­պաշտ­պա­նա­կան գու­մար­տա­կի փոխհ­րա­մա­նա­տար, ներ­կա­յումս ՀՀ ­ԶՈՒ ա­վիա­ցիա­յի փոխգն­դա­պետ Հրաչ Հրան­տի Կա­րա­պետ­յա­նը (Փոք­րիկ) և Սամ­վել Ար­կա­դիա­յի Բա­բա­յա­նը (ներ­կա­յումս ՀՀ ­ԶՈՒ փոխգն­դա­պետ: Դա­սա­խո­սում է Վազ­գեն Սարգս­յա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տու­տում): Նրանք մաս­նակ­ցել են ԼՂՀ­-ում և ՀՀ ­սահ­ման­նե­րում մղված ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին:

2001 թ. հոկ­տեմ­բե­րի 10-19-ը անց­կաց­ված մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րով Գե­տա­թաղն ու­նե­ր 202 (101 ար., 101 իգ.) բնա­կիչ, ո­րից մշտա­բնակ` 104 (100 ար., 94 իգ.)[84]: Ար­տա­գաղ­թի պատ­ճա­ռով աս­տի­ճա­նա­բար նվա­զել է բնակ­չութ­յան թի­վը: 2011 թ. գյու­ղի ծխա­մատ­յա­նում գրանց­վել է ըն­դա­մե­նը 2 ծնունդ: 2014 թ. հուն­վա­րի 1-ի դրությամբ գյուղն ու­ներ 39 ծուխ` 209 բնա­կիչ (117 ար., 92 իգ.), ո­րից մշտաբ­նակ` 130, 2015 թ.` 35 ծուխ` 203 բնա­կիչ (106 ար., 97 իգ.)` մշտաբ­նակ` 120, 2016 թ.` 28 ծուխ` 194 բնա­կիչ (104 ար., 90 իգ.)` մշտաբ­նակ` 112[85]:

Այս­պի­սով` 1831-2016 թթ. Գե­տա­թա­ղի բ­­նակ­չութ­յան շարժ­ըն­թացն ու­նի հետև­յալ պատ­կե­րը.

Տա­րեթ­իվ Ծուխ ար. իգ. Բնակչ. ընդ. թի­վը
1831 43
1842 5 26 17 43
1848 11 55 56 111
1863 17 90 87 177
1870 24 104 67 171
1886 33 146 119 265
1897 39 163 199 362
1908 393 150 543
1912 42 296 280 576
1914 508
1922 414
1926 338
1939 394
1959 284
1970 224
1979 203
2001 101 101 202
2014 39 117 92 209
2015 35 106 97 203
2016 28 104 90 194

 

2011/12 ուս. տա­րում գյու­ղում գոր­ծել է տար­րա­կան դպրոց` 3 ա­շա­կեր­տով: Գյու­ղը ներ­կա­յումս չու­նի դպրոց: 2013 թ­-ից դպրոց հա­ճա­խող ըն­դա­մե­նը 10 ե­րե­խա կրթութ­յուն է ստա­ցել հարևան Դար­պաս գյու­ղի միջ­նա­կարգ դպրո­ցում[86]: 2015/2016 ուս. տա­րում 8 ա­շա­կերտ սո­վո­րում է Դար­պա­սի, 1 ա­շա­կերտ` Լո­րի միջ­նա­կարգ դպրո­ցնե­րում[87]:

Հա­մայնքն ու­նի ըն­դա­մե­նը 4 աշ­խա­տա­տեղ (նրանք հա­մայնք­նա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­ներ են): Գե­տա­թա­ղում հիմ­նա­կա­նում զբաղ­վում են ա­նաս­նա­պա­հութ­յամբ և այ­գե­գոր­ծութ­յամբ:


[1] Տե՛ս Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ., Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը: Հնագիտական հետազոտություններ, Երևան, 2015. էջ 142:

[2] Մեսրոպ Մագիստրոս արքեպ. Տէր Մովսիսեան, Հայկական երեք մեծ վանքերի Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկե­ղե­ցիները եւ վանական շինութիւնները, Երուսաղէմ, 1938, էջ 60:

[3] Տէր-Գրիգորեանց Յ., Զանգեզուրից դէպի Հին-Նախիջեւան, «Նոր-Դար», Թիֆլիս, 1891, յունուարի 5, N 5:

[4] Տե՛ս Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985, էջ 139:

[5] Տե՛ս Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմու­թիւն Տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 371:

[6] Տե՛ս Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 139:

[7] Կ. Վ. Շահնազարեանց, Սիւնիք (տե՛ս Պատմութիւն նահանգին Սիսական արա­ր­եալ Ստե­փաննոսի Օրբէլեան արքեպիս­կո­պո­սի Սիւնեաց ի լոյս ածեալ հանդերձ ծանօ­թա­գրու­թեամբք Կարապետ վարդապետ Շահնազարեանց, հ. Ա, Փարիզ, 1859, առա­ջա­բան, էջ 29):

[8] Տէր-Գրիգորեանց Յ., Զանգեզուրից դէպի Հին-Նախիջեւան, «Նոր-Դար», Թիֆլիս, 1891, յունուարի 5, N 5:

[9] Լոր գյուղում ցարդ կանգուն է 1271 թ. կառուցված շքեղ մատուռ-խաչքարը, որին կոչել են նաև «Լորիկ իշխանի մատուռ»: Մատուռին արձանագրված է. «ԵՍ ՈՐՈՏՇԱՀ, ԳՐԻԳՈՐ ՈՒ ԼՈՐԻԿ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ ՀԱՒՐ ԻՄ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ ՄՈՒՐ ԻՄ ՈՎ ԿԱՐԴԱՅՔ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔԻ

 Ի Թ: ՉԻ: ՄԱՄԻԿ» (Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 143):

[10] Լոր գյուղի մասին մանրամասն տե՛ս Դավթյան Շ., Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց, Երևան, 2005:

[11] Տէր-Գրիգորեանց Յ., Զանգեզուրից դէպի Հին-Նախիջեւան, «Նոր-Դար», Թիֆլիս, 1891, յունուարի 5, N 5:

[12] Տե՛ս Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 142:

[13] Նույն տեղում, էջ 137:

[14] Լո­րա­ձո­րը սկսվում է ջրա­ռատ մեծ Տա­մուկ (Դա­մու­րի), Ա­րա­մազդ (Գազբոյլ) սա­րե­րի և Հա­չե­նա ձյու­նա­ռատ լե­ռան ստո­րոտ­նե­րից: Հյու­սի­սից հա­րավ ձգվող Լո­րա­ձո­րի ոչ մեծ նեղ հո­վի­տը արևմուտ­քից սեղմ­ված է Պատ­պատ լեռ­նաշղ­թա­յի արևել­յան ան­տա­ռա­շատ լան­ջե­րի, արևել­քից մեծ մա­սամբ Ե­ղիակ սա­րի հա­րա­վա­յին ոչ ան­տա­ռա­պատ արևմտյան լան­ջի միջև: Սյունիքի ամենանշանավոր բնակավայրերից մեկի` Օրբելյան իշխանների նստավայր Որոտն գյուղի անունից Ծղուկք գավառի հարավ-արևելյան մասը` Լորաձորը XIII դարից կոչվում էր նաև «յերկիրն Որոտան»: Մխի­թարյան միա­բան Մանուել վրդ. Քաջունին գրում է. «Որոտան գետը իր քովի սահմանովը մէկտեղ իբրև պզտի գաւառ մը կը յիշուի…» (Հնա­խօ­սութիւն Հայաստանի ի պէտս դպրոցաց ի Հ. Մանուէլէ Քաջունւոյ Մխիթարեան վարդապետէ, Վենետիկ, 1855, էջ 109): Ուշագրավ է նաև Ղ. Ալիշանի դիտարկումը. «Որպէս երևւի ի բանիցս ցարդ յիշեցելոց` Որոտն գլխաւոր գիւղ կամ աւան էր կողմանս՝ յԺԳ դարէ և այսօր, մինչեւ կոչել կողմանցն ԵՐԿԻՐ ՈՐՈՏԱՆ… կամ ՈՐՈՏԱՆ ՁՈՐ…» (Ալիշան Ղ., Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 218):): XVIII դարում Լորաձորը հայտնի էր նաև «Վերին ձոր» անունով, կազմելով Ծղուկք գավառի ենթագավառը (տե՛ս Մեսրոպ Մաշ­տո­ցի ան­վան հին ձե­ռագ­րե­րի ինս­տի­տու­տ-Մա­տե­նադարան (այսու­հետ` Մա­տենա­դարան), ձեռ. N 6271, 216ա):

[15] Տե՛ս Հան­րա­մատ­չե­լի հան­րա­գի­տակ բա­ռա­րան, հ. Ա, կազ­մեց` Համբարձում Ա­ռա­քե­լեան, Թիֆ­լիս, 1915, էջ 377:

[16] Ըստ Ս. Էփրիկեանի` «…այսպէս կը կոչուի, որովհետեւ սարի գագաթը ժայռ մը կայ, որոյ ծակերուն մէջ սառոյցը (սառնը) ամառ ժամանակ ևս կը մնայ» (Էփրիկ­եա­ն Ս., Պատկերա­զարդ Բնաշ­խարհիկ բ­առա­րա­ն,­ հ. Ա­, գիր­ք Ա, Վենետիկ-Ս. Ղա­զար, 1903-1905, էջ 484):

[17] Տե՛ս նույն տեում, է­ջ 509:

[18] Լալայեան Ե., Սիսիան: Նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար, Ազգագրական հանդէս, Գ գիրք, Թիֆլիս, 1898, էջ 163:

[19] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 220:

[20] Տե՛ս Պետական ցուցակ Հայաստանի Հանրապետության պատմության և մշա­կույ­թի անշարժ հուշարձանների. Սյունիքի մարզ: Հայաստանի Հանրապետու­թյան պաշ­տո­­նական տեղեկագիր, N 81-20 փետրվարի, Երևան, 2006, էջ 75-76:

[21] Տե՛ս Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 140:

[22] Մատենագրական աղբյուրներում «Խափան» կամ «Ղափան» տեղանունը երբեմն օգտա­գործ­վել է ոչ թե ներ­կայիս Կապանի շրջանի, այլ որպես Սյունիքի պատմա­աշխար­հագրական համարժեք անվա­նում: Մինաս արքեպ. Փերվազյանը 1722 թ. մի առիթով գրում է. «…Խափընստանն, որ է տուն Սունեաց…» (ԸՐՎÿվՏ-Րցր­րՍՌպ ՏՑվՏ­Քպ­վՌÿ Չ տպՐՉՏռ ՑՐպՑՌ XVIII ՉպՍՈ, րոՏՐ­վՌՍ ՊՏ­­ՍցՎպվՑՏՉ, Ց. II, փ. II, տՏՊ ՐպՊ. Ը. ԼՏՈ­վվՌրÿվՈ, ժՐպՉՈվ, 1967, ՊՏՍ. N 169, ր. 18). Այդ է նշել նաև Ղուկաս Սե­բաս­տացի պատմիչը. «…յաշխարհն Սիւ­նեաց, որ այժմ կոչի Խափան» (Ընտիր պատ­մութիւն Դաւիթ Բէգին, եւ պատե­րազմաց հայոցն Խափանու որթ եղեն ընդդեմ թուրքաց ի մերում ժամանակի այն է յամի Տեառն 1722, հրատարակութեամբ ի լոյս ընծաեայց հանդերձ յաւել­վածքով Աբգար Գուլամիրեան, Վաղարշապատ, 1871, էջ 5):

[23] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (կազմողներ` Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ.,), հ. 3, Երևան, 1977, էջ 412-413 (այսուհետ` ՀՀՇՏԲ):

[24] Տե՛ս նույն տեղում, հ. 1, Երևան, 1986, էջ 24, 186:

[25] Ուղեւորութիւն Փիրզատէի Ղափանեցւոյ, «Բազմավէպ», հ. Խ, Վենետիկ, 1882, էջ 317-318, տե՛ս նաև Ալիշան Ղ., Հայ-Վենետ կամ յարընչութիւնք, Հայոց եւ Վենետաց ի ԺԳ-Դ եւ ԺԵ-Զ դարս, Վենետիկ-Ղ. Ղազար, 1896, էջ 458-459:

[26] Փիրզատի օրագրություն-ուղեգրության մանրամասն քննությունը տե՛ս Մադոյան Ա., Փիրզատ. Սյունեցի ճանա­պար­հորդը, «Սյունյաց երկիր», Կապան, 2013, մայիսի 24, N 13:

[27] Տե՛ս Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. Բ, Երևան, էջ 76:

[28] Տե՛ս Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 141:

[29] Տէր-Գրիգորեանց Յ., Զանգեզուրից դէպի Հին-Նախիջեւան, «Նոր-Դար», Թիֆլիս, 1891, յունուարի 5, N 5:

[30] Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 141-142:

[31] Նույն տեղում, էջ 141:

[32] ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Բ, կազմեցին` Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Երևան, 1978, էջ 22 (այսուհետ` ԺԷԲ), տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 461:

[33] Էփրիկ­եա­ն Ս., նշվ. աշխ., էջ 484:

[34] Դիվան հայ վիմագրության, պրակ II, էջ 128, տե՛ս ­նաև Հնութիւնք վանօրէից Սիւնեաց աշխարհի: Գիրք հինգերորդ, կազմեց` Մ. Փա­փազեանց, Վաղարշապատ, 1892 (առանց էջակալման):

[35] Տե՛ս ԿՐոպսՌ Կ., կՏՎՌվՈսՖվՈÿ վՈՊտՌրՖ ըցՑՈ Չ ըՈչՈՐՈվպ (ԼջոՐՈվվօպ ՑՐցՊօ), ժՐպՉՈվ, 1963, ր. 419.

[36] Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 141-142:

[37] ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Ա (1601-1620), կազմեցին` Վ. Հակոբյան, Ա. Հովհան­նիսյան, Երևան, 1974, էջ 579 (այսուհետ` ԺԷԱ), տե՛ս ­նաև Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, կազմեցին` Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, հ. Բ, Երևան, 1970, էջ 253 (այսուհետ` ՑՁՄԱՄ):

[38] ԺԷԱ, էջ 686, տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 297:

[39] ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հ. Բ, կազմեցին` Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Երևան, 1978, էջ 22 (այսուհետ` ԺԷԲ), տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 461:

[40] Տե՛ս ԺԷԲ, էջ 72, տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 298:

[41] ԺԷԲ, էջ 95:

[42] Տե՛ս Գևորգյան Ա., Վայոց ձորի և Որոտանի մանրանկարչությունը XIII-XVII դդ., Երևան, 2003, էջ 144:

[43] Նույն տեղում, էջ 142: Ձեռագրի այս թվականը ավելացվել է հետագայում, որն անշուշտ պետք է ավելի վաղ լիներ, թերևս` 1624 թ.:

[44] Նույն տեղում, էջ 142, 143:

[45] Նույն տեղում, էջ 143:

[46] ԺԷԲ, էջ 297, տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 919:

[47] Տե՛ս ԺԷԲ, էջ 765, տե՛ս ­նաև ՑՁՄԱՄ, հ. Բ, էջ 78:

[48] ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ(1641-1660), հ. Գ, կազմեցին` Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Երևան, 1984, էջ 779:

[49] Գևորգյան Ա., նշվ. աշխ., էջ 144:

[50] Մա­տենա­դարան, ձեռ. N 6271, 342ա, 342բ, տե՛ս նաև Ժամանա­կա­գրութիւն Ստե­փա­­ն­նոսի Օր­բէ­լեանի, հրա­տա­րա­կու­թյան պատ­­­­­րաստեց` Աշ. Աբրա­համ­յանը, Երևան, 1942, էջ 44:

[51] Տե՛ս Մատենադարան, ձեռ. դ 6271, 216ա:

[52] Տե՛ս Գրիգորյան Գ., Դրամական հարաբերությունների զարգացումը Սյունիքում և Ստ. Օրբելյանի հարկացուցակի խնդիրը, ԼՀԳ, Երևան, 1966, N 2, էջ 56:

[53] Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, գիրք Բ, Երևան, 1973, էջ 56:

[54] Տե՛ս Կնյազյան Հ., Ազատագրական պայքարը Դավիթ Բեկի գլխավորությամբ, Երևան, 1963, էջ 116-117, 120, 151: Հմմ. Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 169, 174:

[55] Հովսեփյան Ա., Գե­տա­թաղ գյու­ղի և գե­տա­թաղ­ցի­նե­րի պատ­մութ­յու­նից (ձե­ռա­գրի ի­րա­վուն­քով), Բա­քու, 1967, էջ 9:

[56] Ի դեպ, Սյուն­յաց թե­մի ա­ռաջ­նորդ և Տաթևի վան­քի` 1922-1926 թթ. վա­նա­հայր Ար­տակ եպս. Սմբատ­յա­նի (Տա­վու­շե­ցի) «Հա­մա­ռօտ պատ­մու­թիւն Տա­թե­ւի վան­քի» ու­սում­նա­սի­րութ­յան մի հե­տաքր­քիր տե­ղե­կութ­յու­նից պարզ­վում է, որ այդ ձե­ռա­գրի պատ­վի­րա­տու և ստա­ցող Սյուն­յաց թե­մի ա­ռաջ­նորդ և Տաթևի վան­քի վա­նա­հայր Հո­վա­կիմ ե­պիս­կո­պո­սը ե­ղել է Սի­սիա­նի Ան­գե­ղա­կոթ գյու­ղից. «Տ. Յո­վա­կիմ արք. Ան­գե­ղա­կո­թե­ցի: Ստե­փան­նոս եպս. Օր­բէ­լեա­նի ձե­ռա­գիր պատ­մու­թիւ­նը նո­րից ար­տա­գրել է տա­լիս, որ այժմ կոչ­ւում է Տա­թե­ւի Քթուկ» (Արտակ եպս. Սմբատեան (Տաւուշեցի), Համառօտ պատ­մութիւն Տաթեւի վանքի, «Տաթեւ» (Տարեգիրք գրականու­թեան եւ արուեստի), Զ տարի, Հալէպ-Սուրիա, 1930, էջ 348-349):

[57] Բաղ­դա­սար վրդ. Քա­րա­հուն­ջե­ցու ձեռագիր ավելի ուշ շրջանում` 1864 թ. արտագրել է Տաթևի վանքի գրիչ Գևորգ Կ. Աբրամելիքյանցը (Տփխիսեցի): Ստացող` Հով­հաննես Ասլանյանց (տե՛ս Մատենադարան, ձեռ. N 2924):

[58] Մա­տե­նա­դա­րան, ձեռ. դ 1488, 218բ, 219ա:

[59] Նիւթեր ազգային պատմութեան համար: Երեւելի Հայկազունք ի Պարս­կա­ստան, աշխատասիրութեամբ Գալուստ Շեր­մա­զանեանի, Ռոստով (Դօնի վե­րայ), 1890, էջ 52-53:

[60] Տե՛ս Լիսիցյան Ստ., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 67:

[61] Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 164:

[62] Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 141:

[63] Տե՛ս Կորկոտյան Զ., Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուր­ամ­յակում (1831-1931), Երևան, 1932, էջ 146, տե՛ս նաև ՀՀՇՏԲ, 1, էջ 842:

[64] Հայաստանի ազգային արխիվ (այսուհետ` ՀԱԱ), ֆ. 56, ց. 1, գ. 780­, թ. 29:

[65] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 72­, թ. 572-573:

[66] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 627­, թ. 105-106:

[67] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 161­, թ. 502-509:

[68] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 190­, թ. 1183-1191:

[69] Տե՛ս հՉ­ՏՊ րՑՈՑՌրՑՌփպրՍՌւ ՊՈվվօւ Տ վՈրպսպվՌՌ իՈՍՈՉՍՈջրՍՏչՏ ՍՐՈÿ, ՌջՉսպփպվվօւ Ռջ տՏրպՎպռվօւ րտՌրՍՏՉ 1886 չ. ժսՌրՈՉպՑտՏսՖրՍՏռ չՍոպՐվՌՌ, ՁՌՒսՌր, 1893 (ո. ր.), տե­­՛ս նաև ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 224, թ. 942-960:

[70] Տե՛ս ՀԱԱ,ֆ. 56, ց. 16, գ. 379, թ. 2, տե՛ս նաև Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 164, տե՛ս նաև ՀՀՇՏԲ, հ. 1, էջ 842:

[71] Տե՛ս Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երևան, 2011, էջ 87-88:

[72] Հովսեփյան Ա., նշվ. աշխ., էջ էջ 52:

[73] Տե՛ս նույն տեղում:

[74] Տե՛ս «Մշակ­», Թիֆլիս, 190­8, ապրի­լի 25, N 88:

[75] Տե՛ս իՈՉՈՐÿվ հ., նՍՏ­վՏՎՌփ­պր­­ՍՌպ ­­ցրսՏՉՌÿ ­ԽՈ­­ՐՈոՈչՈ­ Ռ չՏս­ՏՊ 1906-­1907 չչ., հ.­ կպՑպՐոց­Ր­չ,­­ 1907­.

[76] Տե՛ս Համառօտ հաշիւ Բագւի նպաստամատոյց խառն յանձնաժողովի, Բագու, 1908, յաւելւած N 1, էջ 20:

[77] Տե՛ս Աւչեան Ա., Գետաթաղ, «Հորիզոն», Թիֆլիս, 1916, հուլիսի 7, N 149:

[78] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 17, գ. 237, թ. 2:

[79] Տե՛ս Դավթյան Շ., Սիսիանի բնակավայրերի պատմությունը (Ուրվագծեր), Երևան, 1997, էջ 22, տե՛ս նաև կՐՌսՏՋպվՌպ Ս տՈՎÿՑվՏռ ՍվՌչպ ժսՌջՈՉպՑտՏսՖրՍՏռ չցոպՐվՌՌ վՈ 1914 չ., ՁՌՒսՌր, 1914.

[80] Տե՛ս ԽՈՉՍՈ­ջրՍՌռ ­ՍՈսպ­վՊՈՐՖ վՈ 1914 ­չ.,­ ՁՌՒսՌր, 1915, ր. 141.

[81] Տե՛ս Դավթյան Շ., Սիսիանի բնակավայրերի պատմությունը, էջ 20:

[82] Տե՛ս ՀՀՇՏԲ, հ. 1, էջ 842:

[83] Տե՛ս Ասլանյան Ա., Ավետիսյան Խ., Զանգեզուր: Աշխարհագրական ակնարկ, Երևան, 1975, էջ 144:

[84] Տե՛ս «Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի արդյունքները» (ՀՀ Սյունիքի մարզի ցուցանիշները), Երևան, 2003, էջ 73:

[85] Տվյալները մեզ է տրամադրել գյուղապետարանը:

[86] «Ժողովուրդ», Երևան, 2013, հունիսի 26:

[87] Տվյալները մեզ է տրամադրել գյուղապետարանը:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի