Նոյեմբերի 18, 2017

Միֆակիրառումը Սերո Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում

Միֆակիրառումը Սերո Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում

Գ­րա­պատ­մա­կան զար­գաց­ման ըն­թաց­քում միֆ և գ­րա­կա­նութ­յուն կա­պը տար­բեր փու­լե­րում տար­բեր դրսևո­րում­ներ է ու­նե­ցել: Մի­ֆա­կի­րառ­ման բնույ­թը հատ­կա­պես ու­շագ­րավ է 20-րդ դա­րի գրա­կա­նութ­յան մեջ, որ­տեղ հա­ճախ ենք ա­կա­նա­տես լի­նում մի­ֆի և­ ի­րա­կա­նութ­յան սահ­մա­նա­զանց վի­ճակ­նե­րի. մի­ֆը նույն­քան ի­րա­կան է թվում, որ­քան ի­րա­կա­նութ­յու­նը՝ մի­ֆա­կան: Պա­տա­հա­կան չէ, որ հենց այս դա­րը հա­մար­վեց մի­ֆա­կան վե­պի դար:

Հայ գրա­կա­նութ­յան մեջ նույն­պես մի­ֆը յու­րա­հա­տուկ դե­րա­կա­տա­րում ստա­ցավ 20-րդ դա­րում: Այն դար­ձավ ա­ռա­վել մի­ֆա­խիտ, քան երբ­ևէ: Մեծ տեղ գտան ազ­գա­յին մի­ֆա­կա­նաց­ված հի­շո­ղութ­յուն­նե­րը, հե­ղի­նա­կութ­յուն­նե­րը:

«60-70-ա­կան թվա­կան­նե­րի սո­վե­տա­կան գրա­կա­նութ­յան գե­ղար­վես­տա­կան ո­րո­նում­նե­րի մեջ,- գրում է Սեր­գեյ Սա­րին­յա­նը,- էա­կան տեղ է զբա­ղեց­նում ժո­ղովր­դա­կան ո­գու նա­խա­հիմ­քե­րի խնդի­րը, ձգտու­մը դե­պի կե­ցութ­յան սկիզ­բը: Այս հան­գա­ման­քը պայ­մա­նա­վո­րեց գրող­նե­րի հե­տաքրք­րութ­յու­նը վաղն­ջա­կան մի­ֆե­րի, ա­ռաս­պել­նե­րի և­ ա­վան­դութ­յուն­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք ի­րենց մեջ խտաց­նում են նա­խա­կերտ ճշմար­տութ­յուն­ներ և­ ընդ­հան­րաց­նող մեծ ուժ ու­նեն»[1]:

Մի­ֆա­պոե­տի­կա­յի ա­ռու­մով բա­վա­կա­նին ու­շագ­րավ է Սե­րո Խան­զադ­յա­նի «­Հորս հետ և­ ա­ռանց հորս» ինք­նա­կեն­սագ­րա­կան վի­պա­կը, որ­տեղ ի­րա­կա­նը, ա­ռաս­պե­լա­կա­նը, բա­նահ­յու­սա­կա­նը եր­բեմն այն­պես են միա­ձուլ­վում, որ սահ­մա­նա­զա­տումն ան­գամ ան­կա­րե­լի է թվում:

Գր­քի կրկնա­շա­պի­կի վրա գրված հանձ­նա­րա­րա­կա­նով հե­ղի­նակն ըն­թեր­ցո­ղին ուղ­ղոր­դում է դե­պի վի­պա­կի մտադ­րույ­թը. «Ինչ ծանր ու դժվա­րին վի­ճակ­նե­րի մեջ էլ ընկ­նում են վի­պա­կի հե­րոս­նե­րը, մնում են վաղ­վա բա­րի ար­ևի ծագ­ման հա­վա­տով, ա­նընկ­ճե­լի, ան­կոտ­րում և­ որ ընդգծ­ված է` հա­վա­տա­րիմ հայ­րե­նի հո­ղին ու ժո­ղովր­դին»[2]:

Վի­պա­կի սյու­ժեն ուր­վագ­ծում է գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ընդ­հա­նուր պատ­կե­րը` խոր­քում գլխա­վոր հե­րո­սի ապ­րում­ներն ու խո­հե­րը. «­Մոխ­րա­ցած ժա­մա­նակ­նե­րի հե­ռա­վո­րութ­յու­նից ա­հա տես­նում եմ Ձա­գե­ձո­րի՝ Բա­բե­լո­նի տա­րի­քի ա­վե­րակ բեր­դի մեջ խո­րա­ցած մեր տոհ­մա­տու­նը: Նաև սկսել եմ նշմա­րել կյան­քիս ճա­նա­պար­հի մշու­շոտ վեր­ջը: Ան­ցած-գնա­ցած­նե­րը դար­ձել են ա­ռաս­պել­ներ: Նրանց հի­շա­տակ­ներն օր ու գի­շեր կան­չում են ինձ: Ես շտա­պում եմ վեր­ջաց­նել իմ այս գոր­ծը, որ ինձ­նից հե­տո ե­կած իմ տոհ­մա­կից­նե­րը ճա­նա­չեն ի­րենց դյու­ցազն նախ­նի­նե­րի ո­գին: Մարդ չպի­տի կորց­նի իր ար­մա­տը: Լույ­սը չգո­յից չի ծա­գում» (էջ 5) (ընդգ­ծու­մը մերն է`Ռ.Ս.):

«Ե­ղե­լութ­յուն­նե­րի թե­լե­րից» հյուս­ված այս քա­ռաճ­յուղ աս­քի մի­ջո­ցով հե­ղի­նա­կը ոչ թե ի­րա­կա­նութ­յունն է ներ­կա­յաց­նում, այլ նրա աս­քը, որ­տեղ օր օ­րի հյուս­վում է և­ աս­քագ­րի «կյան­քի ա­ռաս­պե­լը» (էջ 238):

Խորհր­դան­շա­կան ի­մաստ ու­նի վի­պա­կի սկիզ­բը: Ձո­րա­հով­տից դե­պի հե­ռա­վոր սա­րերն է փախ­չում սա­րե­րի կա­պույտ աղբ­յու­րի մոտ ծնված մի ոս­կե­գույն հո­վա­տակ: «Թռ­չում է նժույ­գը սև կայ­ծա­կի պես` դե­պի իր սկիզ­բը, ինքն ի­րեն գտնե­լու…»: Ա­հեղ ամ­պե­րի մթութ­յան խոր­քում ուր որ է կոր­չող ոս­կե­գույն հո­վա­տա­կի կրակ­ված գլխին պի­տի սանձ դնի տաս­ներ­կո­ւամ­յա տղան, այ­լա­պես տա­նը` ժայ­ռե­րի մեջ սպա­սող «մեծ պա­պը նրա ա­ռաջ կփա­կի քա­րայ­րի քա­րե դու­ռը ու կմնա, ինչ­պես Մ­հե­րը` Մա­սի­սի վի­հի մեջ» (էջ 4) (ընդգ­ծու­մը մերն է` Ռ.Ս.):

Հատ­վա­ծը ո­րո­շա­կի փո­փո­խութ­յամբ (սկզբում հո­վա­տա­կը փախ­չում է դե­պի սա­րե­րը, իսկ վերջ­նա­հատ­վա­ծում` ճախ­րով գա­լիս դե­պի բեր­դա­թաղ) կրկնվում է նաև  վի­պա­կի վեր­ջում: Ծա­ռա­յե­լով որ­պես կա­ռուց­ված­քա­յին մո­դել՝ հատ­վա­ծը, որ­տեղ, ինչ­պես նկա­տե­ցինք, Փոքր Մ­հե­րի ա­ռաս­պելն է, շրջա­նա­կում է վի­պա­կը: (Վի­պակն ու­նի նաև են­թաշր­ջա­նակ՝ Բա­բե­լո­նի սիմ­վո­լի­կան, ին­չի մա­սին կխո­սենք շատ ա­վե­լի ուշ): Կն­շա­նա­կի` վի­պակն առն­ված է այս ա­ռաս­պե­լի ո­լոր­տի մեջ: Ի՞նչ խոր­հուրդ է հայտ­նա­բե­րում հե­ղի­նա­կը` Փոքր Մ­հե­րի` քա­րայ­րում փակ­վե­լու ա­ռաս­պե­լի մեջ, ին­չո՞ւ է դի­մում մեր է­պո­սի (և­ ոչ միայն) մի­ֆա­կան կա­ռույց­նե­րի օգ­նութ­յա­նը. տա­րին բո­լո­րող չորս ե­ղա­նակ­նե­րը նե­րա­ռող ճյու­ղեր, քա­րայ­րի քա­րե դուռ, ոս­կե­գույն ձի, ձիու վրնջոց և վեր­ջա­պես Մա­սի­սի վի­հի մեջ փակ­ված Փոքր Մ­հեր, ում կեր­պարն ար­մատ­նե­րի մի­ջո­ցով ինք­նա­ճա­նաչ­ման հաս­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում:

Դելֆ­յան տա­ճա­րի վրա գրված «­Ծա­նեա՛ զքեզ» պատ­գամն այ­սօր էլ ար­դիա­կան է: Ա­յո՛, դե­պի ներս բաց­ված աչ­քի շնոր­հիվ է միայն հնա­րա­վոր հաս­նել ինք­նա­գի­տակ­ցութ­յան, ինք­նի­մա­ցութ­յան: Սա է բա­նաձ­ևը: Այս իմաստով է մեզ օգ­նութ­յան ձեռք մեկ­նում մեր ա­ռաս­պե­լը, նաև է­պո­սը:

Այս ա­ռու­մով ու­շագ­րավ է Վա­լե­րի Փի­լո­յա­նի դի­տար­կու­մը, ըստ ո­րի՝ հա­սա­րա­կա­կան ցան­կա­ցած՝ եր­կա­րատև կամ կար­ճատև թմբի­րից, քնից, ան­տար­բե­րութ­յու­նից կամ փա­կու­ղի մտնե­լուց հե­տո մենք նո­րից ենք վե­րա­դառ­նում ա­ռաս­պե­լին, քա­նի որ «սա այն­պի­սի հա­մընդգր­կուն ու ըն­դար­ձակ­վող պայ­մա­նաձև-բա­նաձև է, որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս նո­րո­վի ու նո­րա­հայտ դի­տար­կե­լու ի­րո­ղութ­յու­նը, տես­նե­լու աշ­խար­հի ու մար­դու ամ­բող­ջութ­յու­նը: …Է­պո­սը նույն­պես նե­րառ­վում է ա­ռաս­պե­լի մեջ, և հա­զա­րամ­յա ե­րի­տա­սարդ չէ այն, այլ մի­քա­նի­հա­զա­րամ­յա թաք­նա­խոր­հուրդ ի­մաս­տուն, ո­րի ա­մե­նա­խորհր­դա­վոր հա­նե­լու­կը Փոքր Մ­հերն է` նստա­վայ­րը` Ագ­ռա­վա­քար-Մ­հե­րի դու­ռը»[3]:

Ք­րիս­տո­նեա­կան դա­րաշր­ջա­նում ձևա­վոր­ված Փոքր Մ­հե­րի ար­մատ­նե­րը ձգվում են մինչև հե­թա­նո­սա­կան շրջան: Նախ­կին ա­րե­գակ­նա­յին աստ­ծու կեր­պա­րը՝ Միհր-Մ­հեր, ներ­քին թե­լե­րով կապ­վում է հա­րութ­յան, վե­րածնն­դի գա­ղա­փա­րի հետ, ուր­վագծ­վում է Ա­րա ար­քե­տի­պը` փակ­վող և բաց­վող, մեռ­նող-հառ­նող: «­Բայց ա­ռաս­պե­լի Ար­տա­վազ­դը, է­պո­սի Փոքր Մ­հե­րը, հա­վաս­տի Ար­շակ Երկ­րոր­դը, Ի­սա­հակ­յա­նի Օ­հան ա­մին, Մաթ­ևոս­յա­նի Սի­րուն Թ­ևի­կը, Լ­ևոն Խե­չո­յա­նի Մ­հե­րը նույն ար­քե­տի­պի մաս­նա­կի (փակ­վե­լու ի­մաս­տով միայն) ար­տա­հայ­տութ­յուն­ներն են, և չ­կա բաց­վե­լը, ին­չը մեզ մղում է նրանց վե­րա­դար­ձի սպաս­ման ու այդ վե­րա­դար­ձի փնտրտու­քին»[4]:

Հատ­կան­շա­կան է՝ Խան­զադ­յա­նի հյուս­ված­քում բաց­վում է քա­րայ­րի դու­ռը, և­ ի­րենք ի­րենց գտած նժույգն ու թոռ­նի­կը թռչում են դե­պի ի­րենց նախ­նի­նե­րի սկիզ­բը: «Ա­մեն ինչ վե­րա­դառ­նում է իր նախ­նա­կան ծա­գու­մին, որ­պես­զի նոր սկսվի» (էջ 254),- գրում է հե­ղի­նա­կը:

Լ­ևոն Խե­չո­յա­նի «Մ­հե­րի դռան գիր­քը» վե­պի ա­ռա­ջին դա­սա­խո­սութ­յան բնա­բա­նը («Որ­տեղ էլ լի­նենք, դռան հա­կա­ռակ կող­մում ենք: Ներ­սին­ներն այն` ել­քի, դրսին­նե­րը մուտ­քի դուռ են ան­վա­նում»[5]) այս­պես է բա­նաձ­ևում Վա­լե­րի Փի­լո­յա­նը. «­Սա հան­գում է գա­ղա­փա­րի ու կե­ցութ­յան խզման, ինք­նութ­յան կորս­տի, ին­չին էլ հա­կադր­վում է Մ­հե­րին վե­րա­դար­ձած տես­նե­լու ձգտու­մը, ա­սել է` Մ­հե­րի դու­ռը բաց տես­նե­լը: Այս դեպ­քում էա­կանն ան­գամ Մ­հե­րը չէ, այլ Մ­հե­րի դու­ռը»[6]:

Փոքր Մ­հեր — Ար­տա­վազդ — Ար­շակ Երկ­րորդ — հե­ղի­նակ կեր­պա­րա­յին հա­ջոր­դա­կա­նութ­յու­նը պա­տու­մում ար­մա­տա­վոր­վում է հե­ղի­նա­կի ներ­քին խռով­քով, ինք­նա­խոս­տո­վա­նութ­յուն­նե­րով և նշյալ մի­ֆե­րի ու հե­ղի­նակ-կեր­պա­րի սահ­մա­նա­խախտ վի­ճակ­նե­րով: Ն­րանք են վի­պա­կի գլխա­վոր հե­րոս­նե­րը և­ եր­բեմն նույ­նիսկ նույ­նա­նում են: Հե­ղի­նա­կը, Ա­լեք­սան պա­պի Ար­տա­վազ­դը և մի­ֆա­կան Ար­տա­վազդն այն­քան են նույ­նա­նում, որ հա­ճախ ես տա­րա­կու­սում՝ մի­ֆի հետ գործ ու­նես, թե ի­րա­կա­նութ­յան:

«­Հայրս ինձ ու Ար­տա­վազ­դին տա­նում է:  …Ես ու Ար­տա­վազ­դը հռհռա­ցինք:

-Ե­կեք օգ­նե­ցեք:

-­Չե՛նք օգ­նի: Մենք քեզ ան­հա­րա­զատ անձ­նա­վո­րութ­յուն ենք:

Հայրս մեզ հայ­հո­յեց:

-Գ­նա­ցեք մի ու­րիշ քա­ղա­քում ապ­րե­ցեք: Կա­րող եք ա­նեծ­քով հի­շել ինձ: Ես չկա­րո­ղա­ցա ձեզ հա­մար լու­սա­վոր դուռ բա­ցել: …Ինձ մխի­թա­րում է Ար­տա­վազ­դի ներ­կա­յութ­յու­նը, որ աշ­խար­հի դառ­նութ­յան փորձն ու­նի իր ու­սե­րին և դի­մաց­կուն է, ինչ­պես ողջ կյան­քում զին­վոր ե­ղած մե­կը» (էջ 225-227)  (ընդգ­ծու­մը մերն է` Ռ.Ս.): Մի­ֆա­կան ներ­քին խոր շեր­տե­րում՝ են­թա­տեքս­տում, Ար­տա­շես Ա­ռա­ջինն է իր ա­նեծ­քով: Մեր է­պո­սում էլ Դա­վիթն է ա­նի­ծում Փոքր Մհե­րին:

«­Հո­ղը հե­կե­կում է:… Լեռ­նե­րը ճեղք են տա­լիս…Ո՞վ եմ ես:… Ի՞նչ է, ես Ար­շակ ար­քա՞ն եմ…Ար­ձա­գան­քե­ցին լեռ­նե­րը… և­ ին­քը` նո­րին սրբութ­յուն ջու­րը» (էջ 223): Հի­րա­վի, հա­վաս­տի Ար­շակն է իր հո­ղուջ­րի ա­ռաս­պե­լով:

«Ես… փոքր եմ: Դե հա­մա­ձայ­նում եմ` փոքր եմ» (էջ 6), «Ա­մեն օր մի ա­ռեղծ­ված է բաց­վում ինձ հա­մար: Այս ինչ հրա­շա­լի է փոքր լի­նե­լը…» (էջ 15), «Ես նա­յե­ցի քա­րից ձգվող իմ ստվե­րին: Փոքր եմ: Ախր ին­չո՞ւ եմ փոքր: Ին­չո՞ւ չեմ շուտ մե­ծա­նում: Հ­րես կռիվն էլ վեր­ջա­ցավ, բա ես չպի­տի՞ զին­վոր դառ­նամ. կռվեմ, կրեմ ա­մե­նա­կե­ցոյ­ցի խա­չը, որ, ի­հար­կե, չգի­տեմ էլ, թե ինչ բան է: Հո ես ան­խաչ չե՞մ մնա­լու» (էջ 19): Իսկ երբ կռիվ է գնում, մղկտում է սիր­տը. «­Գո­նե մի զա­վակ ու­նե­նա­յի, հե­տո սկսվեր այս ան­տեր պա­տե­րազ­մը: Մ­տա­ծում եմ` կսպան­վեմ, կմեռ­նեմ: Ս­պան­վե­լուց չէ ահս, այլ որ կվեր­ջա­նամ ան­ժա­ռանգ:… Մեր տու­նը տղա-ե­րե­խա­յի շունչ չի՛ տես­նի: Մեր տոհ­մը կմա­րի…» (էջ 255): Եվ որ­պես­զի չմա­րի, կվե­րա­դառ­նա հայ­րե­նիք (նկա­տենք` հյուս­ված­քում Ար­տա­վազ­դը չի վե­րա­դառ­նում), կբա­ցի քա­րայ­րի քա­րե դու­ռը ու կկեն­դա­նաց­նի Քր­մանց տոհ­մի ե­րեք հա­զար տա­րե­կան տու­նը:

Պա­տու­մում աս­քա­գի­րը եր­բեմն բա­ցում է նաև փոքր քա­ղա­քի մեծ բան­տի եր­կա­թե դու­ռը: Այս­տեղ փոքր քա­ղա­քը սուր կոնտ­րաս­տի մեջ է մեծ բան­տի հետ, ո­րը, «ճան­կե­րը խոր խրած հո­ղում, քա­րե ժա­նիք­նե­րը ցցած, ուր որ է կուլ կտա ձո­րի նեղ­շերտ եր­կին­քը, և­ աշ­խար­հը կխա­վա­րի»: Այս մե­տա­ֆո­րա­պատ­կե­րի են­թա­տեքս­տում խա­վա­րող աշ­խարհն է, որ­տեղ մար­դը փոքր ու տրոր­ված է­լե­մենտ է: Իսկ բան­տի մոտ մսի խա­նու­թի ներ­կա­յութ­յու­նը հու­շում է՝ կյան­քը մարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր խժռող-խե­ղող բանտ-մսա­ղաց է, ին­չին էլ հա­կադր­վում է մայր բնութ­յու­նը. ձո­րը կռա­վեց, գե­տը պղտոր­վեց, ա­րա­հե­տը սևա­ցավ, հո­րի­զո­նը ար­նա­գույն է, վա­խեց­նող էր մայ­րա­մու­տի կար­մի­րը, կար­ծես արևն սպան­վել ու ար­նա­քամ է դառ­նում և­ այլն:

Վի­պա­կի դի­պա­շա­րի հան­գույց­նե­րում քնա­րա­կան հե­րո­սը բազ­մա­թիվ ան­գամ­ներ է կանգ­նում մահ­վան դեմ հան­դի­ման. «­Մեռ­նելն ինձ հա­մար խորթ էր, սա­կայն խորթ զա­վակն էլ եր­բեմն սի­րե­լի է լի­նում: Ինձ թվաց, թե ես շո­շա­փում եմ մահ­վան թա­թը: Դա այն­պե՜ս թեթև ու մտե­րիմ էր, այն­պես տեն­չա­լի» (էջ 230): Ա­ռա­վել հա­ճա­խա­դեպ կրկնվող մահ­վան մի­ֆը, ըստ եր­ևույ­թին, կապ­ված է հե­ղի­նա­կի ներ­քին խռով­քի, կրկնվող պա­տե­րազմ­նե­րի ա­հու­սար­սա­փի հետ: Մահ­վան շուրջ ծա­վալ­վող զրույցն սկսվում է հյուս­ված­քի սկզբնա­մա­սում (ձո­րը կռա­վում է՝ գու­ժե­լով Խան­զադ­յա­նենց ազ­գի Խա­չու սպան­վե­լը) և­ ա­վարտ­վում վերջ­նա­մա­սում՝ հե­ղի­նա­կի մոր «հա­վի­տե­նա­կան հանգս­տով»: Ն­կա­տենք՝ մահ­վան շուրջ պտտվող տե­սա­րան­նե­րի ու խորհր­դա­ծութ­յուն­նե­րի ա­ռա­տութ­յունն ապ­րե­լու և­ ապ­րեց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում: «Կ­յանքն ինձ հա­մար դառ­նում է շո­շա­փե­լի կարծ­րութ­յուն, իր դա­ժան, բայց և­ ապ­րեց­նող ի­րա­կա­նութ­յամբ» (էջ 313),- խոս­տո­վա­նում է գրո­ղը: Այս­տեղ մա­հը և կյան­քը ի­մաս­տա­յին նույն հար­թութ­յան վրա են և կ­րում են սիմ­վո­լիկ նույ­նար­ժեք գոր­ծա­ռույթ: Կ­յանքն անց­նում է մահ­վան, մա­հը՝ կյան­քի մեջ: Ըստ հե­ղի­նա­կի՝ «Կ­յան­քից դուրս նույ­նիսկ մահ չկա» (էջ 242): Մահ­վան գա­ղա­փա­րում հո­ղին վե­րա­դառ­նա­լու խոր­հուրդ կա նաև:

Պա­տու­մում փի­լի­սո­փա­յա­կան ո­րո­շա­կի խոր­հուրդ ու­նի հո­ղը. հո­ղա­յին մա­սունք, հո­ղե աչ­քեր, հո­ղան­յութ մարդ, հո­ղը մար­դուց կխռո­վի, հո­ղի լաց («…­Թա­քուն լաց ե­ղա: Ան­ձայն: Ինձ թվաց, թե այդ լա­ցը ի­մը չէ, այլ՝ հո­ղի­նը: Ի՜նչ ծանր է հո­ղի լա­ցը» (էջ 232)): Սա պայ­մա­նա­վոր­ված է մեռ­նե­լու և հա­րութ­յուն առ­նե­լու հա­վի­տե­նա­կան ա­րա­րո­ղութ­յամբ, որն ի­րա­կա­նաց­վում է հո­ղում. հո­ղից է ծնվում մար­դը, բայց և հող է դառ­նում մար­դը:

«­Հող էիր, հող դար­ձիր:

Ես սար­սա­փե­ցի` ու­րեմն հո­րեղ­բայ­րը հո՞ղ պի­տի դառ­նա: Ին­չո՞ւ, ախր ին­չո՞ւ հող: Թող մի ու­րիշ բան դառ­նա, աստղ կամ թե­կուզ ար­ծիվ, ո­րը հրեն մեր տան գլխի բարձր քեր­ծի ճեղ­քում բուն ու­նի» (էջ 9):

«Ար­խաիկ հա­վա­տի ռեա­լութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ հե­թա­նո­սա­կան աշ­խար­հազ­գա­ցո­ղութ­յու­նը դեռևս պահ­պա­նում է իր կեն­սու­նա­կութ­յու­նը, հան­դես է գա­լիս որ­պես գո­յա­բա­նա­կան տրվա­ծութ­յուն,- գրում է Ս.­Սա­րին­յա­նը: -­Հո­ղի այ­սօ­րի­նակ փի­լի­սո­փա­յա­կան մեկ­նա­կե­տը իր հիմ­քով սկիզբ է առ­նում ար­խաիկ խտո­նեզ­մից, թե ա­մեն բան բաղ­կա­նում է հո­ղից և կր­կին վե­րա­դառ­նում է մայ­րա­կան գիր­կը»[7]:

Վի­պա­կի հե­րո­սին հե­տապն­դող ստվեր­նե­րը, ո­գի­նե­րի հի­շա­տա­կութ­յուն­նե­րը, նախ­նի­նե­րի ո­գու կան­չե­րը մահ­վան ներ­կա­յութ­յունն են հու­շում նաև: «­Հո­գին եր­բեք չի մեռ­նում և միշտ ար­թուն հսկում է մեզ»,- խոս­տո­վա­նում է հե­ղի­նա­կը: «Սև ձո­րեր, ա­նիծ­ված ձո­րեր: Բե­րանս փա­կում եմ՝ մե­ղա՜, մե­ղա՜, ին­չո՞ւ ա­նիծ­ված, ձորն ի՜նչ մեղք ու­նի, որ ես ար­հա­մար­հում եմ Սու­սա­նին… Դեմս գծագրվում է ճեր­մակ հրաշ­քը՝ ճեր­մակ սյուն: Սու­սանն է: Այս ի՜նչ հե­թա­նո­սա­կան ո­գի է ճախ­րում այս ժայ­ռա­խո­ռոչ­նե­րի մեջ»: Կամ. «Մինչև լու­սա­բաց ես նստած եմ Խոս­րո­վի­դուխ­տի հետ՝ դեմ դիմաց: Նա հա­րութ­յուն է ա­ռել հա­զար յոթ հար­յուր տար­վա մո­ռա­ցութ­յու­նից»: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է. «­Հի­շա­տակ­նե­րը սուրբ են, սա­կայն՝ մե­ռած: Մե­ռած­նե­րը չպետք է խան­գա­րեն ապ­րող­նե­րին» (էջ 242):

Պա­տու­մում մի­ֆա­կան դրսևո­րում­ներ են նաև տե­սիլ­ներն ու ե­րազ­նե­րը, ո­րոնք նույն­պես կա­ռուց­ված­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նեն:

Ա­հա­վա­սիկ. «Իմ աչ­քին եր­ևում է ձյու­նա­նու­շը` աստ­վա­ծու­հի Ա­նա­հի­տի տես­քով: Ես ձիս քշում եմ, որ բռնեմ նրա ճեր­մակ փե­շը, բայց աստ­վա­ծու­հի է, չէ՞, միշտ դա­ժան ու խայ­թող, քրքջում է մռու­թիս ու ճախ­րում դե­պի սպի­տակ ան­դունդ­նե­րը» (էջ 248):  Սի­րո, հեշ­տա­սի­րութ­յան, պտղա­բե­րութ­յան աստ­վա­ծու­հի Ա­նա­հի­տի մի­ֆը մեր հե­րո­սին դեռ դպրո­ցա­կան նստա­րա­նից էր ան­հանգս­տաց­նում. դա­սըն­կե­րու­հու` Ա­նա­հի­տի ծամն էր քա­շում, փոր­ձում էր կուրծ­քը բա­ցել` հա­մոզ­վե­լու` լույս կա՞ այն­տեղ: Երբ կբո­լո­րի տասն­յո­թը, կհաս­կա­նա` սի­րում է Ա­նա­հի­տին, բայց այդ սե­րը կմնա կի­սատ: Հա­վե­լենք՝ մի­ֆա­կան աստ­վա­ծու­հու և հ­յուս­ված­քի հե­րո­սու­հու սահ­մա­նա­ձու­լում կա այս­տեղ:

Սիմ­վո­լիկ է նաև հար­ևան գյու­ղի կաթ­նա­ճեր­մակ, թուխ հոն­քե­րով, թուխ աչ­քե­րով հար­սի­կից կար­միր խնձոր ստա­նա­լը, ո­րը պաշ­տա­մուն­քա­յին միրգ է, սի­րո խորհր­դա­նիշ: Տ­ղա­յին խնձոր տա­լով՝ աղ­ջի­կը հու­շում է իր սի­րո մա­սին: Մեր է­պո­սում էլ Խան­դութն է Դավ­թին խնձոր տա­լիս: Իսկ իր սե­րը, որն ա­վե­լի կիրք  է հի­շեց­նում (մի քա­նի ան­գամ կրկնվող կար­միր-ը կար­ծես թե այդ է հու­շում), վի­պա­կի հե­րոսն այս­պես է բա­նաձ­ևում. «Խն­ձո­րը կար­միր կրակ է, վրան թուխ պու­տեր: Հար­սի­կի ճեր­մակ վզին ևս թուխ խա­լեր կան» (էջ 247):

Հ­յուս­ված­քում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում ու­նի նաև կրա­կի մի­ֆը: Գլ­խա­տան քա­րայ­րում գի­շեր-ցե­րեկ վառ է Քուրմ Ան­ձավ նախ­նու ա­րած կրա­կը: Մեծ տա­տը ե­րե­կո­յան խաչ է քա­շում կրա­կի վրա, մի փշուր խունկ գցում մե­ջը, ան­թե­ղում՝ ա­ռա­վո­տը բոր­բո­քե­լու: Այս գյու­ղում «քարն ա­վե­լի պի­տա­նի է, քան Ք­րիս­տո­սի նշխա­րը»:

Գործ ու­նենք մի ի­րա­կա­նութ­յան հետ, որ­տեղ արժ­ևոր­վում է նյու­թը՝ քա­րը՝ ետ­նապ­լան մղե­լով հոգ­ևո­րը՝ Ք­րիս­տո­սի նշխա­րը: Սա­կայն այս­տեղ է եր­բեք չհանգ­չող կրա­կը, ո­րը պար­զա­պես բոր­բո­քել է պետք՝ խա­չի և Ք­րիս­տո­սի նշխա­րի օգ­նութ­յամբ:

Անդ­րա­դառ­նա­լով Ե­ղի­շե Չա­րեն­ցի վաղ շրջա­նի պոե­զիա­յի մի­ֆա­կան սիմ­վո­լի­կա­յին՝ Հեն­րիկ Է­դո­յա­նը ներ­կա­յաց­նում է «­Սո­մա» և «Ամ­բոխ­նե­րը խե­լա­գար­ված» պոեմ­նե­րի «կենտ­րո­նա­կան սիմ­վո­լա­յին դաշ­տը»՝ «քա­րի» և «կրա­կի» «ան­տի­թե­զը», ո­րը, ըստ գրա­կա­նա­գե­տի, վե­րոնշ­յալ պոեմ­նե­րի «կա­ռուց­ված­քա­յին սկզբունքն է»[8]: Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև Խան­զադ­յա­նի վի­պա­կում տեղ գտած քա­րի և կ­րա­կի հա­կադ­րույ­թի մա­սին. ա­ռա­ջի­նում քա­րաց­ման, ան­շար­ժաց­ման, այ­սինքն՝ մահ­վան գա­ղա­փարն է, երկ­րոր­դում՝ շարժ­ման, ըն­դար­ձակ­ման՝ կյան­քի գա­ղա­փա­րը: Քա­րի սիմ­վո­լի­կա­յի հետ են առնչ­վում գյու­ղը, գյու­ղի քար­տա­շը՝ քար դնող Մու­խան ա­պե­րը, ում թավ հոն­քե­րի վրա միշտ քա­րա­փո­շի կա, քա­րայ­րե­րը, փոքր քա­ղա­քը, մեծ բան­տը, կրա­կի սիմ­վո­լի­կա­յի հետ՝ Մեծ Տա­տը, հե­ղի­նա­կի հայ­րը, մայ­րը, ին­քը հե­ղի­նա­կը. «Զ­գում եմ, որ մեջս կրա­կի պես մի բան է բոր­բոք­վում, այն կրա­կի պես, որ պա­հում ենք մեր տա­նը ան­թե­ղած և­ եր­բեք չենք թող­նում, որ հանգ­չի: Տես­նում եմ, որ կրակն ինձ մղում է լի­նել ինք­նու­րույն, նույ­նիսկ ար­տա­ռոց: Ու­րիշ­նե­րին չնման­վել, սա­կայն ու­րիշ­նե­րին չխան­գա­րել, եր­բեք չար­հա­մար­հել» (էջ 206): Ի վեր­ջո, ան­խու­սա­փե­լի է այս եր­կու սիմ­վո­լի­կա­նե­րի բա­խու­մը. քա­րա­ցած, բան­տի վե­րած­ված կյան­քը պի­տի քա­րու­քանդ լի­նի: Խա­չի և Ք­րիս­տո­սի նշխա­րի սիմ­վո­լի­կա­նե­րը հու­շում են՝ այս ա­մե­նը կի­րա­գործ­վի Ք­րիս­տո­սի ա­նու­նից (հոգ­ևո­րի օգ­նութ­յամբ): Այս­տեղ է նաև Ք­րիս­տո­սի մի­ֆը՝ Ք­րիս­տո­սի պատ­կե­րը՝ իբրև հոգ­ևոր սկզբի մարմ­նա­վո­րում: Տատն ա­ղո­թում է Ք­րիս­տո­սի պատ­կե­րի ա­ռաջ, իսկ դրսում բեր­դա­թա­ղը հսկող տաս­ներ­կու շներն են: Հաս­կա­նա­լի է` են­թա­տեքս­տում Ք­րիս­տո­սի տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­րի միֆն է: Սուրբգ­րա­յին խոս­քի մեջ մի քա­նի ի­մաս­տով հան­դես ե­կող 12 թի­վը, ո­րը ա­վարտ­վա­ծութ­յան, ներ­դաշ­նակ ամ­բող­ջութ­յան խորհր­դա­նիշ է, հյուս­ված­քում հա­ճախ է շեշտ­վում. տաս­ներ­կու տա­րե­կան մի տղա էր վա­զում դե­պի հե­ռու­նե­րը, տաս­ներ­կու տա­րե­կան էր հե­ղի­նա­կի՝ բեր­դա­թաղ վե­րա­դար­ձող տղա թո­ռը, հար­յուր­յա­կում ըն­դա­մե­նը տաս­ներ­կու կռվող կար, տաս­ներ­կու խո­շոր, ա­կանջ­նե­րը ցցած գայ­լեր էին կանգ­նած, տաս­ներ­կու կով տվե­ցին հե­ղի­նա­կի մո­րը, Մեծ Տա­տը տոհ­մա­տան կա­նան­ցից տաս­ներ­կու­սին ու­ղար­կեց Չռ­չըռ, տա­նը տա­սը-տաս­ներ­կու կով էին պա­հում, տասն­մեկ ճյուղ ու­ներ Ծ­ծա­խաչ կաղ­նու եղև­նին. տաս­ներ­կո­ւե­րորդն ի­րե­նով սկսվող ճյուղն էր և­ այլն:

Կեր­պար­նե­րի ա­նուն­ներն ան­գամ հի­շեց­նում են տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­րին` Պետ­րոս ա­մի, բժիշկ Պո­ղոս, Հու­դա և­ այլն: Ինչ­պես տես­նում ենք, պա­տու­մից դուրս չի մնա­ցել նաև Հու­դա­յի մի­ֆը: Ա­յո՛, պի­տի լի­ներ Հու­դան, որ­պես­զի միա­պա­ղաղ, միօ­րի­նակ գի­շեր­նե­րը տար­բեր­վեին «­Հու­դա գի­շեր­նե­րից»:

 «­Մա­զե կա­մուրջ» պատ­մա­վե­պում Ար­մեն Մար­տի­րոս­յա­նը գրում է. «­Հու­դան հար­կա­վոր էր Ք­րիս­տո­սին` միօ­րի­նա­կութ­յան գոր­շութ­յու­նը թափ տա­լու իր վրա­յից, դրա հա­մար էլ, ճա­նա­չե­լով ա­պա­գա մատ­նի­չին, նա ոչն­չով չհա­կա­ռակ­վեց, ինչ գրված է, կա­տար­վե­լու է, ա­սաց»[9]: Պատ­մա­վի­պա­սա­նի կար­ծի­քով` Հու­դան շատ ա­վե­լի նպաս­տեց Ք­րիս­տո­սի փառ­քի տա­րած­մա­նը, քան մյուս տասն­մեկ ա­ռաք­յալ­նե­րը:

Ժա­մա­նակ­ներն իս­կա­պես հու­դա­յա­ծին էին և մար­դուն ստի­պում էին եր­բեմն-եր­բեմն ա­պա­վի­նել շնե­րին, ո­րոնք հյուս­ված­քում տա­րաբ­նույթ գոր­ծա­ռույթ ու­նեն: Ներ­կա­յաց­նե­լով «­Մի դրվագ հայ ա­ռաս­պե­լա­բա­նութ­յու­նից»՝ Սար­գիս Հա­րութ­յուն­յանն անդ­րա­դարձ է կա­տա­րում նաև հա­յոց ա­վան­դութ­յան մեջ շան ա­ռաս­պե­լա­բա­նա­կան ըն­կալ­ման տար­բեր դրսևո­րում­նե­րին: Այստեղ խոս­վում է Առ­նակ ա­նու­նով շնա­կերպ հո­գեա­ռի մա­սին, ո­րին Ղ­ևոնդ Ա­լի­շա­նը հան­դի­պել է Հով­հան Ա­վե­տա­րան­չի ա­ռաս­պե­լա­խառն պատ­մութ­յան մեջ՝ Պ­րո­խո­րոն[10]: Այն զու­գա­միտ­վում է հին անգ­լիա­կան գրա­վոր ա­վան­դութ­յան մեջ պահ­պան­ված Օդ­հի­նին ու­ղեկ­ցող գայ­լե­րին տրվող ան­վան­մա­նը՝ դժոխ­քի շներ: Արդ­յո՞ք սա չի նկա­տի ու­նե­ցել հե­ղի­նա­կը. «Ես սա­տա­նա­յին պատ­կե­րաց­նում եմ մեր շնե­րից մե­կի նման, այն, որ գզվռտում է յու­րա­յին­նե­րի հետ: Եվ ինչ­պե՞ս է այդ սա­տա­նա շունն իր պո­զե­րով տե­ղա­վոր­վել իր մոր փո­րում» (էջ 220-221):

Հայ հին ա­վան­դութ­յան մեջ խոս­վում է Ար­տա­վազ­դի շղթա­նե­րը լի­զող շնե­րի և Ա­րա­յին լի­զե­լով հա­րութ­յուն տվող շնա­կերպ ա­րա­լեզ­նե­րի մա­սին: Խոս­վում է նաև սրանց ընդ­հան­րութ­յան մա­սին (­Վա­նա­կան Վար­դա­պետ): Կն­շա­նա­կի՝ սրանց նպա­տա­կը զու­գա­միտ­վում է մահ­վան կա­պանք­նե­րից ա­զատ ար­ձա­կե­լու, հա­րութ­յուն տա­լու գա­ղա­փա­րին:

Ըստ Սար­գիս Հա­րութ­յուն­յա­նի՝ շան այս եր­կա­կի ա­ռաս­պե­լա­բա­նա­կան ֆունկ­ցիան՝ մերթ իբրև հո­գեառ, կապ­ված մահ­վան թա­գա­վո­րութ­յան հետ, մերթ իբրև երկն­քից իջ­նող, կռվում ըն­կած դյու­ցա­զուն­նե­րին լի­զող, հա­րութ­յուն տվող կամ ար­քա­յազ­նե­րին սնու­ցող (հի­շենք մա­նուկ Սա­նատ­րու­կին և ն­րա դա­յա­կին օգ­նութ­յան հա­սած շան մա­սին), «վկա­յում է շան ա­ռաս­պե­լա­բա­նա­կան կեր­պա­րի միջ­նոր­դա­յին դե­րը երկն­քի, երկ­րի և ս­տո­րերկ­րայ­քի, կյան­քի ու մահ­վան, այս­րաշ­խար­հի և­ անդ­րաշ­խար­հի միջև: Նա և՛ մա­հաց­նող է, և՛… կյանք պարգ­ևող»[11]:

Կար­դում ենք. «­Մեր շնե­րը ցնծութ­յամբ փա­թաթ­վե­ցին ինձ ու ձիուս: …­Շու­նը լի­զում է ե­րեսս» (էջ 248): «­Մեջ­քիս ծանր թաթ զգա­ցի: …­Մեր շնե­րից մեծն էր… Ես գրկե­ցի մեր շան գլու­խը:.. Ես մեր շնե­րի մեջ եմ: …Ես ա­պա­վեն ու­նեմ հի­մա: Ես բա­րե­կամ­ներ ու­նեմ…  Մեր շներն են իմ տերն ու պաշտ­պան­նե­րը» (էջ 224):

Հա­յոց ա­վան­դութ­յան մեջ ոռ­նա­ցող շնե­րին հա­լա­ծե­լու կամ ծե­ծե­լու սո­վո­րույթ կար նաև: Շան ոռ­նո­ցը դժբախ­տութ­յան կամ մահ­վան հետ էին կա­պում: «­Մեր շնե­րը միան­գա­մից պոկ­վե­ցին ի­րենց մշտա­կան տե­ղից ու ա­հու­վա­խով, վիզ­նե­րը եր­կա­րած, ման­րա­քայլ գնա­ցին դե­պի բեր­դա­թա­ղի կրնկա­հան բաց դար­պաս­նե­րը… պպզե­ցին խմբված ու ոռ­նա­ցին» (էջ 10): Ոռ­նա­ցին՝ գու­ժե­լով Հայ­րա­պե­տի մա­հը:

Բախ­վում ենք մի ի­րա­կա­նութ­յան, որ­տեղ կյանքն ու մա­հը միա­խառն­ված-միա­ձուլ­ված են. տա­րան­ջա­տումն ան­գամ ան­կա­րե­լի է թվում: Ու այդ ժա­մա­նակ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցո­ւին հան­գիստ չի տա­լիս շնե­րին մոր­թե­լու կամ չմոր­թե­լու միտ­քը: «­Գու­ցե թե մեր շնե­րից հին­գը մոր­թեմ:.. Շան կա­շին, ա­սում են, տաք է պա­հում մար­դու մար­մի­նը,… չէ, շնե­րիս չեմ մոր­թի…»: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ. «Գի­շե­րը ե­րա­զումս սա­ռած ճա­նա­պարհ­ներ տե­սա, նաև` մորթ­ված շներ: Իմ անց­կաց­րած կյանքն ինձ եր­կար, շատ եր­կար է թվում, թեև ըն­դա­մե­նը քսա­ներ­կու տա­րե­կան եմ…» (էջ 234-235): Մորթ­ված (ա­սել է թե անգ­լուխ) շնե­րի սիմ­վո­լի­կան զու­գա­միտ­վում է մահ­վան ու սար­սա­փի վե­րաց­ման գա­ղա­փա­րին, ին­չին էլ հա­ջոր­դում է եր­գը. «Եր­գել եմ ու­զում ես… Մի հե­ռա­վոր ձայն ճչում է` մի եր­գի: Իսկ ես եր­գում եմ: Լավ եմ հաս­կա­նում ինքս ինձ, իմ ար­ժե­քը: Մեր­ժում եմ ճա­կա­տագ­րին հնա­զանդ­վե­լու պա­հան­ջը: Հ­պարտ եմ ինքս ինձ­նով, թեև ձմե­ռա­յին գի­շեր­վա սառ­նա­մա­նի­քը քա­շում է ա­կանջ­ներս, շա­լա­կիս բեռն ինձ ճնշում է իր ան­գի­տա­կից ծան­րութ­յամբ: Ըստ երե-վույ­թին, իմ կյան­քի էութ­յու­նը հենց սա է` ո­րին ինքս չեմ ձգտել, այլ փա­թա­թել են վզիս» (էջ 235-236):

Հի­րա­վի, ար­մատ­նե­րից էր սա, որ գրո­ղին էր փո­խան­ցել նրա` եր­բեք չհու­սա­հատ­վող, ա­ռաս­պել դար­ձած հայ­րը, ով ե­րե­կո­նե­րը ազ­գա­տոհ­մի փոքր ու մեծ տղա­նե­րին հա­վա­քում էր Ատ­յան քա­րի մոտ ու եր­գում: Եր­գում էր այս «բա­րե­կազմ, բարձ­րա­հա­սակ, մուգ դեմ­քով, բա­րակ ու թուխ բե­ղե­րով» մար­դը` հա­մոզ­մուն­քով. «­Մարդն իր եր­գը պի­տի ու­նե­նա»: Իսկ նրա եր­գին ա­կանջ դնող ա­ղավ­նի­ներն այս­տեղ հու­շում են` խա­ղա­ղութ­յուն էր եր­գում այս մար­դը, ով «եր­բեք չէր ծան­րա­նում որ­ևէ մե­կի հո­գու վրա, բեռ չէր դառ­նում» (էջ 70):

Հ­յուս­ված­քում իր ար­տա­հայ­տութ­յունն է գտել նաև Նիո­բեի մի­ֆը, որ­տեղ նույն­պես սահ­մա­նա­զան­ցում կա: Նիո­բեի բո­լոր զա­վակ­նե­րին (իսկ նրանք քսանն էին) Ա­պո­լոն ու Ար­տե­մի­դա աստ­ված­ներն սպա­նում են: Այս ե­ղե­րա­գոր­ծութ­յու­նից հե­տո մայր Նիո­բեն վշտից քար է դառ­նում: Մի­ֆա­կան Նիո­բեն և «­Նիո­բե» ա­նու­նով ֆո­տո-նկար­չա­տու­նը՝ մսի խա­նու­թին կից, եր­կում նույ­նա­նում են: Նկա­տենք՝ սիմ­վո­լիկ են և՛ մսի խա­նու­թը, և՛ ֆո­տո-նկար­չա­տու­նը. դա­րեր շա­րու­նակ հա­յի զա­վակ­նե­րը մա­տա­ղի գա­ռան նման մորթ­վում են, մայր Հա­յաս­տա­նը վշտից քար է դար­ձել: Ֆո­տո-նկար­չա­տու­նը մեզ հու­շում է՝ ո­չինչ չի մո­ռաց­վել, բայց քա­նի դեռ միա­կամ ու միա­բուռ չենք, մեզ մնում է լալ. «Իմ աղ­բեր­նե­րի հա­մար ալ լանք: Պզտիկ-ա­նու­շիկ աղ­բեր­նե­րիս թուր­քը կո­տոր­՜եց: Լա՜նք…» (էջ 76):

Իսկ միա­կամ և միա­բուռ դառ­նա­լու, մա­տա­ղի գա­ռան հո­գե­բա­նութ­յու­նից ա­զատ­վե­լու հա­մար մեզ հզոր ուժ է պետք՝ առ­յուծ: Ժո­ղո­վուրդ­նե­րի մտա­ծո­ղութ­յան մեջ առ­յու­ծի սիմ­վո­լի­կան առ այ­սօր զու­գա­միտ­վում է գերբ­նա­կան ու­ժի, հզո­րութ­յան, իշ­խա­նութ­յան և վե­հութ­յան գա­ղա­փա­րին:

Կար­դում ենք. «­Մայրս մի հա­տիկ մոմ էր վա­ռում, տա­նում կպցնում քա­րա­տան մի խոր խոր­շում դրած պղնձե առ­յու­ծի թա­թին: Դա մեր մեծ կատ­վի չափ էր, ա­գին ո­լո­րած, մի թա­թը բարձր բռնած, որ կար­ծես ու­զում էր մեկ­նու­մե­կին հար­վա­ծել:… Մայրս ա­սում է, թե մեր առ­յու­ծը չլի­նի, չլի­նի, է­լի ե­րեք հա­զար տար­վա կլի­նի: Մի ժա­մա­նակ, երբ մե­րոնք գնա­ցել են պա­տե­րազ­մի, առ­յու­ծը տա­րել են ոս­կե պատ­գա­րա­կի վրա» (էջ 37):

Չ­նա­յած փոխ­վել են ժա­մա­նակ­նե­րը, և հի­մա կռվի են գնում դրո­շով, բայց միև­նույն է, առ­յու­ծի շունչն ու ո­գին շա­րու­նա­կում են օգ­նել կռվող­նե­րին:

Սիմ­վո­լիկ է նաև մի շեր­տը` կար­միր, մյուս շեր­տը` կա­նաչ տոհ­մադ­րո­շը՝ նման Մեծ Տա­տի ու է­լի տոհ­մի հա­յա­վա­րի զգես­տով կա­նանց մե­տաք­սե լայն ու եր­կար գո­տի­նե­րին: Վեր­ջին­ներս, գրո­ղի մոր հա­վաստ­մամբ, Տիգ­րան Մեծ ար­քա­յի դրո­շա­կի ձևն­ ու­նեին: «Հա­յա­վա­րի հագ­նող կա­նաց պալ­տի­նե­րի ճա­կա­տա­կալ­նե­րը հյուս­ված էին ար­ծա­թե ու ոս­կե թե­լե­րից` եր­կու պճնված սի­րա­մարգ` կտուց կտու­ցի, մեջ­տե­ղը ան­մա­հա­կան ծառ: Դա էլ, ինչ­պես ա­սում էր մայրս, նույն Տիգ­րան Մեծ թա­գա­վո­րի զի­նա­նիշն է ե­ղել: Երբ կոր­ծան­վել է Հա­յոց թա­գա­վո­րութ­յու­նը, մե­րոնք ար­քա­յա­կան դրո­շա­կը դարձ­րել են կա­նա­ցի գո­տի` պատ­վի ու ա­նա­րա­տութ­յան խորհր­դա­նիշ, զի­նա­նի­շը` ճա­կա­տա­կալ, այ­սինքն թե` մեր իշ­խա­նութ­յան գա­ղա­փա­րը մեր գլխից վեր է» (էջ 18): 

Հի­րա­վի, Տիգ­րան Մե­ծի մի­ֆը մեզ ստի­պում է ծո­վա­հոտ առ­նել: Կա­նանց լայն ու եր­կար գո­տի­նե­րը հու­շում են ծո­վից ծով Հա­յաս­տա­նի մա­սին: Եր­կու պճնված, կտուց կտու­ցի տված սի­րա­մար­գե­րը եր­կատ­ված Հա­յաս­տան աշ­խար­հի արևմտ­յան և­ ար­ևել­յան թևե­րի միա­ձու­լումն են հու­շում, իսկ ան­մա­հա­կան ծա­ռը տա­նում է դե­պի Բիբ­լիա` հի­շեց­նե­լով` այս­տեղ է ե­ղել դրախ­տը, բիբ­լիա­կան է հայ ժո­ղո­վուր­դը: Տոհ­մադ­րո­շի կա­նաչ ու կար­միր շեր­տե­րը խորհր­դան­շում են մեր ժո­ղովր­դի թա­փած ար­յու­նը (կար­միր)` հա­նուն հզոր և միա­վոր­ված, ա­սել է թե կա­նաչ Հա­յաս­տա­նի: Պա­տա­հա­կան չէ, որ տոհ­մա-դրո­շի մի անկ­յու­նում ար­ծիվն է` սու­րը ճան­կի մեջ: Իսկ արծ­վի կող­քին` մի պատռ­վածք` «կար­միր թե­լով եր­քա­ղած»: Մե­տա­ֆո­րա­յին այս պատ­կե­րում ար­ծի­վը հայ ժո­ղովր­դի խորհր­դա­նիշն է: Մեծ Տատն իր բա­լա­նե­րին, իր թոռ­նե­րին արծ­վի ճտեր էր հա­մա­րում, հե­ղի­նա­կի հա­մար ար­ծիվ էր նաև հայ­րը. «­Մի ժա­մա­նակ նա թևա­վոր էր, այժմ` հա­զար տե­ղից վի­րա­վոր, թևե­րը փշրված ար­ծիվ…» (էջ 146):  Սա հայ ժո­ղովր­դի այ­սօր­վա պատ­կերն է, սա­կայն նա միշտ կան­գուն է, սու­րը ձեռ­քին, չնա­յած ցայ­սօր չեն սպիա­ցել նրա վեր­քե­րը, «կար­միր թե­լով եր­քա­ղած» են:

Ազ­գա­յին դի­մագ­ծին հա­վա­տա­րիմ մնա­լու, հայ­րե­նի­քի պահ­պա­նութ­յան ու պաշտ­պա­նութ­յան ո­գով տո­գոր­վե­լու, հո­գին մաք­րե­լու, չարն ու ա­րա­տա­վո­րը հե­ռու վա­նե­լու գա­ղա­փարն ա­ռանց­քա­յին է եր­կում, որն իր ար­տա­հայ­տութ­յունն է գտել մեկ այլ մի­ֆա­կեր­պա­րի՝ գրքի մի­ջո­ցով: Հե­ղի­նակն իր շղթա­յով ժա­մա­ցույ­ցից հրա­ժար­վեց եր­կու ձե­ռա­գիր մատ­յա­նի հա­մար. մեկն Ա­վե­տա­րանն էր, մյու­սը` Նա­ղաշ Հով­նա­թա­նի պա­պի պատ­կե­րա­զար­դում­նե­րով տա­ղա­րա­նը: Հե­ղի­նա­կի մայ­րը` մի ուս­յալ կին, ազ­գա­տոհ­մի ե­րե­խա­նե­րին զա­նա­զան զրույց­ներ պատ­մե­լիս ա­նընդ­հատ հի­շեց­նում էր՝ «ին­քը խո­սում է գրոց վկա­յութ­յուն­նե­րով»: Սի­սակ Նա­հա­պե­տի թոռ Ձա­գից սե­րած տոհ­մի պատ­մութ­յու­նը նա կար­դում էր «էն գրքից», ո­րը «շատ սի­րուն էր, թուղ­թը ոնց որ մե­տաքս, խշշա­ցող: Կ­լի­ներ Մեծ Տա­տի թոն­րում թխած կրկե­նու չափ: Կազ­մը սև կա­շի էր, վրան քա­ռա­կու­սի խա­չաձև դաջ­վածք­ներ» (էջ 46): Ն­կա­տենք՝ գիրքն ու կրկե­նին (հա­ցը) նույ­նա­չափ են այս­տեղ: Ի­մաս­տա­յին է. հա­վա­սա­րա­չափ է և ն­րանց դե­րը: Ն­կա­տենք նաև գրքի խա­չաձև դաջ­վածք­նե­րը: Գիրքն ու խա­չը հոգ­ևոր լույ­սի, բա­րո­յա­կա­նութ­յան, ա­ռա­քի­նութ­յան աղբ­յուր են, բայց անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում գիր­քը պայ­քա­րի կոչ կհղի, իսկ խա­չը` զեն­քի կվե­րած­վի: Ն­պա­տա­կա­յին է նաև Մով­սես նա­խա­մար­գա­րեի խոս­քը. «Աստ­ված իր պատ­կե­րի նմա­նութ­յամբ ա­զատ կամք ու­նե­նա­լու պա­տի­վը շնոր­հեց մար­դուն, մեզ` հո­ղան­յութ էակ­նե­րիս սահ­մա­նեց որ­պես տեր իր ստեղ­ծած բո­լոր ա­րա­րած­նե­րի վրա»: Հա­վե­լենք՝ այս­տեղ նույն­պես մի­ֆի և­ ի­րա­կա­նութ­յան սահ­մա­նա­ձու­լում կա. «Չլի­նի՞ այդ Մով­սե­սը մեր Մար­դի ա­մու պապ Մով­սեսն է, ո­րին մե­րոնք Մու­սի են ա­սել: Մի՞­թե նա է» (էջ 108):

Մի­ֆա­կան է ոս­կե­գույն, հե­ռա­վոր սա­րե­րից դե­պի բեր­դա­թաղ ճախ­րող կրակ­ված գլխով հո­վա­տա­կը: Գա­լիս է՝ ան­տակ ձո­րը ձիու վրնջո­ցով, խրխին­ջով լցնե­լու:

Քա­րայ­րի խոր­քից լսվող ձիու խրխին­ջի մա­սին ազ­գա­յին վե­պում հպան­ցիկ է հի­շա­տակ­վում: Լ­ևոն Խե­չո­յանն ա­ռա­վել քան հա­մոզ­ված էր, որ Սաս­նո հա­սա­րա­կար­գի և քա­ղա­քա­կան հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի հա­մար չա­փա­զանց վճռո­րոշ նշա­նա­կութ­յուն ու­նե­ցավ հենց ձիու ղո­ղան­ջը՝ ե­րի­քով­յան փո­ղի ա­նընդ­հատ ուժգ­նա­ցող ձայ­նի պես: Այս ձայնն էր Ագ­ռա­վա­քա­րի շրջա­կա բնա­կիչ­նե­րին ու ե­րի­տա­սարդ­նե­րին ուղ­ղոր­դել դե­պի Սա­սուն: «­Մեծ տան ե­րի­ցա­վագ­նե­րը… ինչ­քան էլ փոր­ձում էին ոս­տի­կա­նա­կան կար­գա­պահ տե­սուչ­նե­րի մի­ջո­ցով ան­նա­խա­դեպ ի­րա­վի­ճա­կի դեմն առ­նել, ժո­ղովր­դի վրա ու­նե­ցած եր­բեմ­նի ան­վի­ճե­լի իշ­խա­նութ­յու­նը ձեռ­քից չթող­նել, ար­գե­լել մաս­սա­յա­կան տե­ղա­շար­ժե­րը… միև­նույն է, բո­լոր ջան­քե­րը զուր էին անց­նում: Ա­մեն ուր­բաթ Ագ­ռա­վա­քա­րից լսվող խրխին­ջը գյուղ գյու­ղի, ա­վան ա­վա­նի, քա­ղաք քա­ղա­քի հետ­ևից ան­դա­դար Սա­սուն էր ու­ղար­կում` կան­խե­լով իշ­խա­նութ­յան` ժո­ղովրդին կրկին դե­պի անց­յալ տա­նե­լու բո­լոր փոր­ձե­րը»[12]: Ութ­սու­նա­կան­նե­րի (գիր­քը 1986 թվա­կիր է) ազ­գա­յին զար­թոն­քի, վե­րել­քի տա­րի­նե­րին գրված այս հյուս­ված­քում ի՞նչ էր ցու­ցում ձիու խրխին­ջը՝ վե­րա­դարձ դե­պի ա­վան­դա­պահ ա­կունք­նե­րը, դե­պի հայ­րե­նի­քը, կո­րուս­յալ հայ­րե­նի­քը:

Այս խոր­հուրդն ու­նի նաև հե­թա­նո­սա­կան կրա­կա­րա­նի զար­դա­նախշ օ­ջա­խը` Քր­մանց տոհ­մի սիմ­վո­լը: Ա­յո´, պի­տի կեն­դա­նա­նար Քր­մանց տոհ­մի ե­րեք հա­զար տա­րե­կան տու­նը,  փլա­տակ­նե­րի տա­կից արթ­նա­նար բեր­դա­թա­ղի ո­գին, կա­պույտ դրո­շա­կի պես «ֆռֆռար» տոհ­մա­տան կրա­կի ծու­խը:

«Ա­ռաս­պել­նե­րի ծան­րութ­յու­նից տնքա­ցող» այս ժայ­ռա­թա­ղում՝ բեր­դա­թա­ղի մի բար­ձուն­քի վրա, աս­քա­գի­րը կա­ռու­ցեց իր տու­նը՝ օգ­տա­գոր­ծե­լով «փլված կա­մար­նե­րի ու պա­տե­րի քա­րե­րը, ո­րոնց վրա դեռ մնում են ալ­ևոր դա­րե­րի հետ­քե­րը (էջ 314): Ի­րա­վա­ցի է աս­ված. «Ո­չինչ չի կոր­չում: Վե­րընձ­յու­ղու­մը շո­շա­փե­լի է ար­ևի ճա­ռա­գայթ­նե­րի նման…» (էջ 314):

Իսկ Բա­բե­լո­նի սիմ­վո­լի­կան, ո­րը, ինչ­պես խոս­քի սկզբում նշե­ցինք, են­թաշր­ջա­նա­կում է հյուս­ված­քը, գա­լիս է վե­րա­հաս­տա­տե­լու այս գա­ղա­փա­րը: Թ­վում է՝ վախ­ճա­նա­բա­նա­կան ի­մաստ պի­տի ստեղ­ծի այն: Մինչ­դեռ, ինչ­պես գի­տենք, ցան­կա­ցած վախ­ճա­նա­բա­նա­կան միֆ շրջապ­տույտ է հու­շում նաև: Բա­բե­լո­նի միֆն այս­տեղ ոչ թե ա­վարտ­վա­ծութ­յուն, այլ հա­ջոր­դող շրջան է են­թադ­րում: Կն­շա­նա­կի՝ միև­նույն տա­րած­քում մեկ այլ շի­նութ­յուն պի­տի կա­ռուց­վի՝ Քր­մանց տու­նը, այ­սինքն՝ ան­վերջ վե­րա­դարձ նույն սկզբին: Այս­տեղ են նաև նոր տան նոր պա­հա­պան­նե­րը՝ տոհ­մա­տան շնե­րի ժա­ռանգ­նե­րը: «­Հեռ­վից դրանք՝ այդ սպի­տակ շնե­րը,- գրում է հե­ղի­նա­կը,- առ­յուծ­նե­րի էին նման­վում, որ տե­սել եմ Բա­բե­լո­նի ա­վե­րակ­նե­րում, քա­րա­ցած, բայց կեն­դա­նի ո­գով:… Ն­րանք հո­տո­տե­ցին իմ ոտ­քե­րը, ա­պա վեհ թազ­նե­ցին իմ նոր շի­նած տան շե­մին…» (էջ 315) (ընդգ­ծու­մը մերն է` Ռ.Ս.):

Բա­բե­լո­նի ա­վե­րակ­ներ և կեն­դա­նի ո­գի կոնտ­րաս­տը հենց այս շրջապ­տույտն է ա­պա­հո­վում: Ն­կա­տենք՝ սպի­տակ էին տոհ­մա­տան շնե­րի ժա­ռանգ­նե­րը: Միջ­նա­դար­յան մի քա­նի աղբ­յուր­նե­րում (­Վա­նա­կան Վար­դա­պետ, Կի­րա­կոս Ար­ևել­ցի, Գ­րի­գոր Խ­լա­թե­ցի) նշվում է, որ Ար­տա­վազ­դի շղթա­նե­րը լի­զող շնե­րից մե­կը սև­ էր, մյու­սը՝ սպի­տակ: «Շ­նե­րի այս տա­րա­գույն սիմ­վո­լի­կան,- գրում է Սար­գիս Հա­րութ­յուն­յա­նը,- խորհր­դան­շում է շնե­րի ա­ռաս­պե­լա­կան երկ­վա­կան բնույ­թը. սև շու­նը խորհր­դան­շում է կա­պը «Սև ու մութ աշ­խար­հի», այն է՝ մահ­վան թա­գա­վո­րութ­յան հետ (ո­րի մեջ է գտնվում Ար­տա­վազ­դը), իսկ սպի­տակ շու­նը սիմ­վո­լաց­նում է կա­պը «լույս աշ­խար­հի», այն է՝ կյան­քի հետ, այ­սինքն՝ հա­րութ­յան, ո­րին ձգտում են Ար­տա­վազ­դը և ն­րա կա­պանք­նե­րը լի­զող Ս­պի­տակ շու­նը»[13]:

Հա­րութ­յուն էին խորհր­դան­շում նաև հյուս­ված­քի սպի­տակ շնե­րը: Պատ­կերն ամ­բող­ջա­նում է վեր­ջում. «­Ձիու վրնջո­ցով լցվում է ան­տակ ձո­րը: Թռ­չում են ի­րար ձուլ­ված նժույգն ու թոռ­նիկս. դե­պի ի­րենց նախ­նի­նե­րի սկիզ­բը՝ ի­րենք ի­րար գտած:

Բաց­վում է քա­րայ­րի վի­հը:

-­Պա­պի՛, ձին բե­րի:

Այս­պես՝ սկիզ­բը ան­ցած ժա­մա­նակ­նե­րի ծննդոց ա­կուն­քում, վեր­ջը

Վերջ չկա» (էջ 315) (ընդգ­ծու­մը մերն է` Ռ.Ս.):

Հի­րա­վի, սա ա­րար­չա­գոր­ծութ­յան հեր­թա­կան սկիզբն է, ո­րը հենց Ցիկ­լա­յին շրջապ­տույտն է, Ան­վեր­ջի շրջապ­տույ­տը: Կն­շա­նա­կի՝ պա­տու­մում մի­ֆա­կան է և ժա­մա­նա­կը, ո­րը «դուրս է պատ­մա­կան ժա­մա­նա­կի միա­գիծ ընդգր­կու­մից. … ցիկ­լա­յին է,  …գտնվում է հա­վերժ շրջապ­տույ­տի մեջ՝ հա­վեր­ժա­կան վե­րա­դար­ձի ըմբռն­մամբ, ո­րում սկիզ­բը միա­ձուլ­վում է վեր­ջին, և վեր­ջի մեջ ար­տա­ցոլ­վում է սկզբի գա­ղա­փա­րը: Մի­ֆա­կան ժա­մա­նա­կի հետ զու­գա­հեռ գծա-գրվում է և մի­ֆա­կան տա­րա­ծութ­յու­նը, որն անս­կիզբ է և­ ան­վերջ»[14]:

Մի­ֆա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան գա­ղա­փա­րը հե­ղի­նակն ա­ռաջ է քա­շել Փոքր Մ­հե­րի մի­ֆի մի­ջո­ցով. ժա­մա­նա­կա­տա­րա­ծա­կան այս շրջապ­տույ­տում «ծա­գում­նե­րի ա­րա­րումն էր դարձ­յալ հունց­վե­լու»[15]: Ուստի` Փոքր Մ­հե­րի՝ պար­բե­րա­բար միև­նույն տե­ղան­քում հայտն­վե­լը շփոթ­մունք կամ մո­լո­րութ­յուն չէր, այլ, ինչ­պես ի­րա­վա­ցիո­րեն նկա­տում է Լ­ևոն Խե­չո­յա­նը, «մի­լիո­նա­վոր տա­րի­ներ հին ճա­նա­պարհ­նե­րին ինչ-որ բա­նի թիզ առ թիզ մո­տե­նա­լը, զգալն ու ա­նա­պա­տի ան­շար­ժութ­յան մեջ նրան սպա­սել կա­րո­ղա­նալն էր նպա­տա­կը: Փոր­ձում էր տիե­զե­րա­կան շրջապ­տույտ­նե­րում, մա­ռախ­լա­ծածկ ան­դունդ­նե­րում հայտն­ված հու­սալք­ված ազ­գա­յին ո­գին ամ­րապն­դել, նե­ցուկ լի­նել, նրա հա­մար ել­քի դու­ռը ո­րո­նել»[16]:

Ի­րա­վա­ցի է աս­ված՝ մինչև Փոքր Մ­հե­րը ոչ ոք «հու­սա­հատ ժո­ղովըր­դին այդ­պի­սի գե­ղե­ցիկ, հա­մար­ձակ ու քա­ջա­սիրտ թռիչ­քի դեռ չէր տա­րել»: Իսկ խե­չո­յա­նա­կան տե­սա­կե­տը, թե այս պատ­մութ­յունն «ազ­գի ա­ռաջն ըն­կած՝ գնա­լու է, ինքն ա­վե­լի եր­կար է ապ­րե­լու, քան ժո­ղո­վուր­դը», կար­ծում ենք, ա­ռա­վել քան հա­մո­զիչ է:

[1] Ս. Սարինյան, Առասպելաբանությունը Զորայր Խալափյանի արձակում, Լրաբեր հասարակական գիտությունների, Ե.,  1988, թիվ 9, էջ 34:

[2] Ս. Խանզադյան, Հորս հետ և առանց հորս, Ե., 1986, էջ 318: (Այսուհետև Խանզադյանի գրքից կատարված մեջբերումների մոտ կնշենք միայն էջը):

[3] Վ. Փիլոյան, Կանչվածի փնտրտուքը (Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը), §Գրական թերթ¦, Ե., 2014, 19 սեպտեմբերի:

[4] Նույն տեղում:

[5] Լ. Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե., 2014, էջ 11:

[6] Վ. Փիլոյան, նշվ. աշխ.:

[7] Ս. Սարինյան, նշվ. աշխ., էջ 37:

[8] Հ. Էդոյան, Եղիշե Չարենցի  պոետիկան, Ե., 1986, էջ 113-114:

[9] Ա. Մարտիրոսյան, Մազե կամուրջ, հ. 2, Ե., 2002, էջ 164:

[10] Տե´ս Ս. Հարությունյան, Մի դրվագ հայ առասպելաբանությունից, Պատմա-բանասիրական հանդես, Ե., 1989, թիվ 1, էջ 157:

[11] Նույն տեղում, էջ 165:

[12] Լ. Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե., 2014, էջ 18-19:

[13] Ս. Հարությունյան, Մի դրվագ հայ առասպելաբանությունից, Պատմա-բանասիրական հանդես, Ե., 1989, թիվ 1, էջ 163:

[14] Ա. Սեմիրջանյան-Բեքմեզյան, Գրականության տեսության արդի խնդիրներ, Ե.,  2016, էջ 134:

[15] Լ. Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե., 2014, էջ 79:

[16] Նույն տեղում,  էջ 49:

About The Author

Related posts

Leave a Reply