Categories: Զանազան

2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Картинки по запросу Հայ Կրթական ՀիմնարկութիւնՀայ Կրթական Հիմնարկութիւն

Armenian Educational Foundation, Inc.

600 West Broadway, Suite 130, Glendale, CA 912    Phone  (818) 242-4154       Fax   (818) 242-4913

 

 2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

 

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7  կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել կայքից, և 2017 ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aefscholarships@gmail.com հասցեին:

 

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

 

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթին ՀԿՀն ԱՄՆում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թին UCLAի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000:

1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:

http://aefweb.org/

http://aef.am/

 

 

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Docu Arménie — Version Franco — Arménienne

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 32

Լինել թե չլինել…

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը…

«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես

Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում, որտեղ անցյալ տարվանից ժամանակավոր գործում է Հովհաննես Թումանյանի…

“SOS Արևելքի Քրիստոնյաներ”-ը Տեղ համայքնում

Սեպտեմբերի 14-ը հիշարժան օր դարձավ Տեղ համայնքի Տեղ գյուղի համար։ Համայնքը այսուհետև ունենալու է շախմատի…