8. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Թոփչի Սիմոն

Spread the love

ԹՈՓՉԻ ՍԻՄՈՆ —Սիմոն Զաքարի Մելիք-Յարութիւնեան (1886թ. Սերս – 1921թ. Թիֆլիս):

Թոփչի Սիմոնի եղբայրը՝ ՀՀ բանակի սպա Կարապետը

Գլխապետ  (կապիտան) Սիմեոն Մելիք-Հարությունյանը Վա­յոց Ձորի  Սերս գյուղից էր: Շա­տե­րը դե­ռեւս չեն ճա­նա­չում այդ հա­մեստ, հերոսա­տիպ զին­վո­րա­կա­նին: Նա, 1919 թ. ամա­ռը, իր կազ­մա­կեր­պած լեռ­նա­յին մարտ­կո­ցով, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տության կա­ռա­վա­րու­թեան կար­գադ­րու­թյամբ, Ե­րե­ւա­նից փո­խադր­վեց Զան­գե­զուր, ուր մուսավաթական Ադրբե­ջա­նի ու­ժե­րը կե­նաց ու մա­հու կռիվ էին մղում Զան­գե­զու­րի հայու­թյան դեմ:

Պի­տի ա­սել, որ թնդա­նոթ­նե­րի կա­րի­քը շատ մեծ էր, ո­րոնք և խա­ղա­ցին շատ կա­րե­ւոր դեր: Սիմեոնը որ­պէս հրե­տա­նու մաս­նա­գետ սպա՝ նշա­նակ­վում է հի­շեալ լեռ­նա­յին մարտ­կո­ցի հրա­մա­նա­տար և բարեխղճորեն կա­տա­րում իր հայ­րե­նա­սի­րա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:

Նա մաս­նակ­ցում է Ջու­լի (Արտավանի) և Շ­ուռնու­խի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Այս եր­կու շրջան­ներն ի­րենց կա­տա­րած ա­վե­րիչ գոր­ծու­նեութեամբ հան­դի­սա­նում էին շատ ար­ժե­քա­վոր հե­նակ­ներ տաճ­կա-ադր­բե­ջա­նեան ռազ­մա­վա­րու­թյան հա­մար, ո­րի նպա­տակն էր՝ խոր­տա­կել հայ ժո­ղովր­դի ան­կախ պե­տա­կան գո­յու­թյու­նը: Հա­մառ կռիվնե­րը վերջացան Լեռ­նա­հայաստա­նի ռազ­մա­կան ուժե­րի հաղ­թա­նա­կով, ո­րի մեջ Սի­մեո­նի մարտ­կո­ցը կա­տա­րեց փրկա­րար դերը: Սիմեոնն իր թնդանոթա­յին ան­շեղ հար­ված­նե­րի շնորհիվ ար­ժա­նա­ցել էր ժո­ղովր­դի կողմից «Թոփչի» մա­կան­վան, և վա­յե­լում էր մեծ հար­գանք ու ժո­ղովր­դա­կա­նու­թյուն:

1919 թ. նո­յեմ­բե­րի 4-8-ը Զան­գե­զու­րի հայ ժո­ղովր­դի դեմ պայ­թում է մու­սա­վա­թա­կան Ադրբեջա­նի  ան­պաշ­տոն պա­տերազմն՝ իր բո­վան­դակ ուժե­րի մաս­նակ­ցու­թեամբ: Թշնա­մին գրա­վել էր Գո­րիս քա­ղա­քի հյու­սի­սում՝ 6-7 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտնվող Քա­չալ-­Դաղ լե­ռը, և պատ­րաստվում էր՝մտնե­լու Գո­րիս: Բայց շնոր­հիվ Լեռնա­հա­յաս­տա­նի խի­զախ ու անձն­վեր զա­վակ­նե­րի և ան­վե­հեր Սի­մեո­նի մարտ­կո­ցի մրրկա­թափ կրա­կի՝ թշնա­մու ա­ռաջ­խա­ղա­ցումը կա­սեց­վեց: Կռիվ­նե­րի զար­գաց­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը խլվեց թշնամուց և Լեռ­նա­հա­յաս­տա­նի ռազ­մա­կան ու­ժե­րը դի­մե­ցին կա­տա­ղի հակագրոհ­նե­րի, որոնք մի եր­կու օր­վա ըն­թաց­քում՝ պսակ­վե­ցին կա­տա­րեալ հաղ­թու­թյամբ, և թշնա­մին ցիրուցան լի­նե­լով՝ Գո­րի­սին տի­րե­լու իր բաղձանքն ընդ­միշտ թողեց մեր լեռ­նաշ­խար­հի ձո­րե­րում ու հո­վիտ­նե­րում:

Այս­պի­սով հա­յու­թյու­նը փրկվեց ա­հա­վոր սպան­դից: Մեր երախ­տա­պարտ ժողովուրդը, իր հո­գու և մտքի մեջ միշտ կըփայ­փա­յի Սի­մեոնի և նման­նե­րի հայ­րե­նան­վեր հե­րո­սա­մար­տի ան­թա­ռամ  հի­շա­տա­կը…

Գլխա­պետ (կա­պի­տան) Ս.Մե­լիք-­Յա­րու­թյունյա­նը պատ­կա­նում է մեր քա­ջա­համ­բավ հայ­րե­նան­վեր սպա­նե­րի փա­ղան­գին, ո­րը Հա­յաս­տա­նի խորհր­դայ­նաց­ման շրջա­նում հա­լա­ծան­քի զոհ դար­ձավ և հայ ժո­ղո­վուր­դը զրկվեց իր հա­րա­զատ ու հա­վա­տա­րիմ զա­վա­կից: Թիֆ­լի­սը բոլշ­ևիկ­նե­րը գրա­վե­լուց ե­րեք օր հե­տո, աս­տան­դա­կան կեան­քի դառ­նու­թիւն­նե­րից հիասթափ­ված, Սիմեոնը ինք­նաս­պա­նու­թյամբ վերջ տվեց իր կեան­քին:

Սի­մեոն­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան անձն­վեր քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րը, չեն վրի­պի մեր պատ­մա­գիր­նե­րի ու­շադ­րու­թյու­նից,  և հայ ժո­ղովր­դի գոյության ա­րյու­նոտ հե­րո­սա­մար­տի պատ­մու­թյան է­ջե­րը կըծա­ռա­յեն հետա­գա սե­րունդ­նե­րին՝ որ­պես հա­վի­տե­նա­կան կո­թող մեր հայ­րե­նի­քի ազա­տագ­րու­թյան ճա­նա­պար­հին նա­հա­տակված հե­րոս­նե­րի ան­մո­ռաց հիշա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու հա­մար:

Մեր հար­գան­քը թան­կա­գին Սի­մեոնի ան­մո­ռաց հի­շա­տա­կին:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի