Նոր գիրք․ Գ․ Սմբատյան՝ «Բախում են դռներն ու դարպասները»

Spread the love
Խմբագիրներ՝ պ․գ․թ․ Հրանուշ Խառատյան բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունց Գրախոս՝ բ․գ․թ․, դոցենտ Լ․ Ներսիսյան

«Բախում են դռներն ու դարպասները» աշխատությունը ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։

Վավերագրական, հուշագրական, փաստական, արխիվային և բանագիտական նյութի առանցքով նկարագրվում են աքսորի գործընթացը Կապանում և Գորիսում, աքսորականների կյանքը Ալթայում և Խորհրդային Միության այլ վայրերում:

Աշխատությունը կարող է օգտակար լինել Սյունիքի պատմության, 1940-50-ական թվականների խորհրդային շրջանի քաղաքական պատմության տարբեր հարցերով զբաղվող հեղինակների համար: Գիրքը նախատեսված է նաև ընթերցողների լայն շրջանակի համար:


Հատված՝ խմբագրի խոսքից

ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մի դրվագ Ս­յու­նի­քում.

1949թ. հա­յե­րի դե­պոր­տա­ցիան

 

Գ. Սմ­բատ­յա­նը նո­րե­լուկ չէ ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մա­սին նյու­թեր և ­վեր­լու­ծութ­յուն­նե­րի հրա­տա­րա­կե­լու ո­լոր­տում: Ն­րա հե­ղի­նա­կած գրե­թե բո­լոր գրքե­րում (­Հար­յու­րամ­յա պա­տե­րազմ: Օ­րեր և ­մար­դիկ: Օ­րա­գիր, «­Զան­գակ-97», Եր­ևան, 2003; ­Դարձ ի շրջանս յուր. ­Մի­նաս­յանՂու­կաս­յան տոհ­մի հետ­քե­րով, «­Զան­գակ-97», Եր­ևան, 2016; Սյու­նիք. պատ­մութ­յուն և ­հի­շո­ղութ­յուն, «Ան­տա­րես», Եր­ևան, 2019; ­Կա­պան. հե­տապն­դող հի­շո­ղութ­յուն, «Ան­տա­րես», Եր­ևան, 2021) քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի թե­ման այս կամ այն կերպ ներ­կա է, իսկ «Եր­կա­թե վա­րա­գույ­րից այս կողմ» գիր­քը («­Զան­գակ-97», Եր­ևան, 2009) ամ­բող­ջո­վին նվիր­ված է քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի կա­պան­յան դեպ­քե­րին: ­Հենց «Եր­կա­թե վա­րա­գույ­րից այս կողմ» գիրքն էր ե­ղել բա­րե­կա­մութ­յան վե­րած­ված մեր ծա­նո­թութ­յան ա­ռի­թը: ­Բա­րե­կա­մութ­յուն, ո­րը ձևա­վոր­վել և ­շա­րու­նակ­վում է ԽՍՀՄ շրջա­նի քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի հա­յաս­տան­յան ծա­վա­լի՝ դեռևս շատ հե­տա­զո­տութ­յուն­ներ պա­հան­ջող խնդիր­նե­րի քննար­կում­նե­րի, ար­խի­վա­յին և ­դաշ­տա­յին նյու­թե­րի փո­խա­նակ­ման, նոր նյու­թե­րի փնտրտու­քի, վեր­լու­ծութ­յուն­նե­րում ի հայտ ե­կող կար­ծիք­նե­րի, գա­ղա­փար­նե­րի հաս­տա­տում­նե­րի կամ հեր­քում­նե­րի շուրջ զրույց­նե­րով: Գ. Սմ­բատ­յա­նը, ինչ­պես ինքն է ձևա­կեր­պում, «պարտք ու­ներ»․ ­ներ­կա­յաց­նել Ս­յու­նի­քից, մաս­նա­վո­րա­պես Կա­պա­նի շրջա­նից 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րը: ­Բազ­մա­թիվ հար­ցազ­րույց­ներ, գրա­վոր կամ նոր գրանց­ված հի­շո­ղութ­յուն­ներ, ար­խի­վա­յին կամ նոր ար­խի­վաց­ված փաս­տաթղ­թեր ու­նի, ան­ձամբ ծա­նոթ է ­Կա­պան քա­ղա­քից և գ­յու­ղե­րից աք­սոր­ված հա­մար­յա բո­լոր ըն­տա­նիք­նե­րին: Ի­մա­ցածն ու ու­նե­ցա­ծը ա­մեն տա­րի լրաց­վում է ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մա­սին ներ­կա­յումս հրա­տա­րակ­վող այլ նյու­թե­րով և ­վեր­լու­ծութ­յուն­նե­րով՝ «մե­ծաց­նե­լով պարտ­քը»՝ գրել, գրքով հրա­տա­րա­կել իր հա­րա­զատ կա­պան­ցի­նե­րի ետ­պա­տե­րազ­մա­կան սպա­սում­ներն ու հիաս­թա­փութ­յուն­նե­րը, աք­սո­րի ման­րա­մաս­նե­րը, աք­սոր­յալ­նե­րի ապ­րում­նե­րը, աք­սո­րա­կան­նե­րի կյան­քը՝ փոր­ձե­լով «ա­ռե­րես­վել մեր երկ­դեմ անց­յա­լին ու փոր­ձել պատ­մութ­յանն առնչ­վել շի­տա­կութ­յամբ»: ­Պատ­մութ­յուն, ո­րը ներ­կա­յաց­նում են ոչ թե դա­սագր­քե­րը, այլ պատ­մա­կան դեպ­քի ծան­րութ­յու­նը կրած ան­հատ մար­դիկ, ըն­տա­նիք­ներ, այս դեպ­քում՝ 1949թ. հու­նի­սի 13-ի հա­յե­րի աք­սո­րի կա­պան­յան զո­հե­րը: ­Սա՛ է Գ. Սմ­բատ­յա­նի նոր՝ «­Բա­խում են դռներն ու դար­պաս­նե­րը» գրքի թե­ման:

 


Գրքի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒ

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի