Արդեն երկրորդ տարին է՝ հայ մտավորականության ներկայացուցիչները հրավիրվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան եւ պարգեւատրվում գիտության, գրականության, լեզվաբանության, պատմության, հայագիտության, նկարչության եւ արվեստի ոլորտում մեծ ներդրման ու ծանրակշիռ նվաճումների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը բացել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերի գլխավոր պահապան, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սոֆյա Սարյանը:
Մեդալները հանդիսավոր կերպով հանձնել է ՌԴ ԳԱԱ գիտական խորհրդի անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի նախագահ, Եվրասիական գիտության եւ բարձր տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2020-2022 թ. տնտեսագիտության Նոբելյան մրցանակի հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը: Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ Վասիլի Կանդինսկու մեդալով պարգեւատրվել են Սյունիքի մարզի նկարիչների միության նախագահ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Ժիրայր Մարտիրոսյանը, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Սիլվա Ասատրյանը, Գորիսի պետական համալսարանի գեղարվեստի դասախոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Նվարդ Բալասանյանը, որմնանկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, ՌԴ մշակույթի նախարարության գլխավոր վերականգնող Աշոտ Թադեւոսյանը:
ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի (Բնական գիտությունների հայկական ակադեմիա) բյուրոյի որոշմամբ բազմամյա աշխատանքի եւ կրթության ոլորտում ծանրակշիռ ավանդի, իրենց աշխատանքային ձեռքբերումներով կրթության, լուսավորության եւ գիտության մեջ սոցիալական նկատելի արդյունքներ ապահովելու համար «Կրթության մեջ վաստակի համար» մեդալով պարգեւատրվել են Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (ակադեմիկոս), «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս) Հրանտ Թադեւոսյանը, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս), Միջազգային բնապահպանական «Էկոմիր» առաջին կարգի մրցանակի դափնեկիր Գուրգեն Մելիքյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ Էդիկ Մինասյանը, հայագետ, հնագետ, ազգագրագետ, պատմաբան, արվեստաբան, մշակութաբան, բանասեր, քաղաքագետ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արվեստի ու հնագիտության եւ ՀՀ ԳԱԱ պատմության հանձնաժողովների, Շենգավիթ հնավայրի պեղումների ղեկավար, արվեստաբանության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող Հակոբ Սիմոնյանը, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, փիլիսոփայության դոկտոր, Ինֆորմատացման միջազգային, Նյու Յորքի գիտությունների, Աշխարհի ժողովուրդների, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ Ազատ Վարդանյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ բնական գիտությունների ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի թղթակից-անդամ Ռուզան Սարյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Շմավոն Շմավոնյանը, Երեւանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի թղթակից-անդամ Վարդան Խաչատրյանը, նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՌԴ բնական գիտությունների արտասահմանյան անդամ (ակադեմիկոս) Արմեն Լորենցը: ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի եւ հատուցման ու փոխհատուցման համար Հայոց ցեղասպանության արդյունքում նյութական եւ ոչ նյութական կորուստների հաշվառման, վերլուծության, գույքագրման, աուդիտի, որակական գնահատման եւ դատաբժշկական փորձաքննության Միջազգային անկախ իրավական եւ գիտական կենտրոնի որոշմամբ «Արբիտրաժային վճիռ» կրծքանշանով պարգեւատրվել են Սյունիքի հայագիտական կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժական ու գիտահետազոտական գործունեության մեջ նկատելի արդյունքներ արձանագրած, լեզվաբանության եւ աղբյուրագիտության, ազգագրության եւ բանասիրության, հնագիտության, աշխարհագրության եւ պատմագրության մեջ մեծ ներդրում ապահոված, ինչպես նաեւ պատմամշակութային ժառանգության ու արժեքների վերածննդի, պահպանման եւ ընդլայնման գործում՛ հասարակական ակտիվ գործունեության եւ համամարդկային արժեքներին հավատարմություն ցուցաբերած Մհեր Քումունցը, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնի ակադեմիկոս Ներսես Մելիքյանը՝ գեղարվեստի զարգացման գործում մեծ ներդրման, արվեստի ոլորտում նորագույն ներդրումային նախագծերի իրականացման, պատմամշակութային ժառանգության ու արժեքների վերածննդի, պահպանման եւ ընդլայնման գործում հասարակական ակտիվ գործունեության եւ համամարդկային արժեքներին հավատարմության, ինչպես նաեւ Վաղարշապատ եւ ռուսական Սերգիեւ-Պոսադ քույր քաղաքների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված բազմաբնույթ աշխատանքի համար:
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետություն, նյութի հեղինակ՝ Իշխան Քիշմիրյան