Գիտաժողով․ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ»

Spread the love
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 16-ին, ժամը 10։00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա գիտաժողով՝ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ» թեմայով:
ԾՐԱԳԻՐ
Բացման խոսք- Սևակ Հակոբյան
ԳՆՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու
Ուղերձի խոսք- Վարդան Դևրիկյան
ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
1. Վարդան Հակոբյան – ԳՆՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Ժամանակի և Եղեռնի կանխազգացման ներքին աղերսները հայոց քերթության տիեզերական ընկալումներում»:
2. Վոլոդյա Հովսեփյան – ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր Իրավաբան. «Ցեղասպանության հանցակազմը երիտթուրքերի արարքներում»։
3. Մհեր Քումունց – ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու․ «Բուրդուր։ Ղարաբաղի բարբառը արևմտահայ կյանքում»։
4. Սոկրատ Խանյան – գրող, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի թեման արևմտահայ պոեզիայում»։
5. Արկադի Թովմասյան – ԳՆՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., պրոֆեսոր. «Արևմտահայերենի ուսուցման մի քանի խնդիրներ»։
6. Կիմ Գաբրիելյան – գրող, բանասիրական գիտությունների թեկնածու. «Հայոց ցեղասպանության էկզիստենցիալ ընկալման առանձնահատ¬կություն¬ները խորհրդահայ գրողների երկերում»։
Ը Ն Դ Մ Ի Ջ Ո Ւ Մ
7. Զինաիդա Բալայան – ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբինի վարիչ, բան. գիտ. դոկտոր. «Հայոց մեծ ցեղասպանության կոնցեպցիան և Հակոբ Օշականի «Մնացորդաց»-ը»։
8. Տաթև Սողոմոնյան – ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու. «Մուշեղ Իշխանի պոետական արվեստը»։
9. Մհեր Հարությունյան – Պատմական գիտությունների թեկնածու. «Արևմտահայ ուսուցիչները Արցախի դպրոցներում»։
10. Գեղամ Միքայելյան – ԳՆՀ դասախոս, տեխն. գիտ. թեկնածու. «Արևմտահայ գրական կյանքը եղեռնից առաջ և հետո»։
11. Սոնա Համբարձումյան – ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիսերտանտ. «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գեղարվեստական ավանդների ներկայությունը Միսաք Մեծարենցի և Սիամանթոյի ստեղծագործություններում»։
12. Ալիկ Սարգսյան – ԳՆՀ պատմության ամբիոնի դասախոս. «Այլադավան և ծպտյալ հայերը Թուրքիայում»։
13. Էդվարդ Մկրտչյան – ԳՆՀ դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր. «Արևմտահայ իրականությունը անցյալ դարասկզբին. բացահայտումներ՝ գրականանության լույսի ներքո»։
Եզրափակման խոսք: Յուրաքանչյուր զեկուցողի հանձնվում է ԳՆՀ հավաստագիր:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի