Մինքէնդի (Հակ) կոտորածը

Spread the love

            Այս ան­գամ գրում եմ Մին­քեն­դի կո­տո­րա­ծի ման­րա­մաս­նու­թիւն­նե­րը: Գօ­րի­սից մօտ 30 վերստ դէ­պի հիւ­սիս արևելք ըն­կած Մին­քենդ գիւ­ղը, որ ու­նի 80 տուն հայ և 130 տուն թուրք բնա­կիչ: Բա­ցի դրա­նից շրջա­պատ­ված է բազ­մա­թիւ թուրք գիւ­ղե­րով, ինչ­պէս Սէ­յիդ­լար, Մօլ­լաԱհ­մա­տու, Քո­սա­լար և այլն: Այս անն­պաստ հան­գա­մանքն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով մի եր­կու ա­միս ա­ռաջ միւս հայ գիւ­ղա­ցիք զգու­շաց­նում էին մին­քենդ­ցի­նե­րին թող­նել այդ գիւ­ղը և գո­նէ ժա­մա­նա­կա­ւո­րա­պէս ա­պա­ւի­նել միւս հայ գիւ­ղե­րը: Այս էին ա­սում այն ժա­մա­նակ, երբ Նա­խիջևա­նի սար­սա­փե­լի ա­ղէ­տը իր ամ­բողջ հե­ռան­կա­րով ան­գամ ե­րում էր զան­գե­զուր­ցու աչ­քին: Վաղ թէ ուշ Մին­քեն­դը կեն­թարկ­վի յար­ձակ­ման. այս էր կրկնում իւ­րա­քան­չիւր բե­րա­նը: Բայց թէ երբ կը յար­ձակ­վեն և ո՞վքեր, այդ ո­րո­շում էին շա­տե­րը. «Երբ սար գնա­ցող թուր­քե­րը կը վե­րա­դառ­նան ի­րանց գիւ­ղե­րը: Եւ այդ­պէս էլ եղաւ»:

            Մի­ջան­կեալ պի­տի ա­սեմ, որ սար գնա­ցող թուր­քե­րը անց­նում են եր­կու ճա­նա­պար­հով` Գօ­րի­սով և Մին­քեն­դի մօ­տով:

            Շա­բաթ, օ­գոս­տո­սի 20-ի գի­շերն էր, սար­սա­փե­լի գի­շեր մին­քենդ­ցի­նե­րի հա­մար: Նա­խորդ ուր­բաթ օ­րը հե­ռո­ւից հե­ռու լու­րեր էին պտտում, որ այս գի­շեր սար գնա­ցող կամ ինչ­պէս անո­ւա­նում են թա­րա­քա­ման պի­տի յար­ձակ­վի Մին­քեն­դի վրա: Այդ ե­րե­կո­յեան էր, ո­րին պի­տի յա­ջոր­դէր զար­հու­րե­լի գի­շե­րը: Իսկոյն առաջ է գալիս հոգևորականութիւնը և աւետարանի ու ղուրանի սրբազան երդումով հաշտութիւն են կնքում գիւղացի հայերն ու թուրքերը: Իւրաքանչիւր հայ իսկոյն իր ունեցած չու­նե­ցա­ծը պահ է տա­լիս իր հարևան թուր­քին. «սաղ կը մնամ ապ­րանքս կը վե­րա­դարձ­նես, կը մեռ­նեմ քեզ հա­լալ», ա­սում է ահա­բեկ­ված հա­յը: Անց­նում եր­կու ժամ, գիւ­ղի վերևից մօ­տե­նում են թուրք ձիա­ւոր­նե­րը: Պա­հա­պան­նե­րի ա­ջող կրա­կը յետ է մղում յար­ձա­կու­մը, և յար­ձակ­վող­նե­րը փա­խուս­տի են դի­մում: Անց­նում է մի քա­նի ան­դորր, բայց եր­կիւ­ղա­լի ժամ, երբ յան­կարծ հա­ւար է հաս­նում, որ թուր­քե­րի մեծ բազ­մու­թիւն ար­շա­ւում է գիւ­ղի վրա: Սար­սա­փը պա­տում է հա­յին: Նոյն ժա­մին գիւ­ղա­ցի մի քա­նի թուր­քեր սկսում են կոտ­րա­տել հա­յե­րի խա­նութ­նե­րը: Կրա­կը սկսում է դրսից ու ներ­սից, թա­լան­վում է ա­մեն ինչ, և լու­սա­բա­ցին գիւ­ղը մնում է կի­սա­թա­լան դրու­թեամբ: ցե­րե­կը անց­նում է խա­ղաղ:

            Այս դրու­թիւ­նը տ­ևում է մինչև ամ­սի 23-ը, ե­րեք­շաբ­թի օ­րը: Ա­զատ­ված­նե­րից շա­տե­րը ա­պա­ւի­նում են պրիս­տաւ Սադղբէկ Աս­լա­նո­վի բա­կը, իսկ մի մա­սը ծա­նօթ թուր­քե­րի տնե­րը: Հաս­նում է ե­րեք­շաբ­թին, հաս­նում է բար­դու­ղի­մեան գի­շե­րը: Այս ան­գամ գիւ­ղա­ցի թուր­քե­րը և մօ­տիկ Մօլ­լաԱհ­մա­տու թուրք գիւ­ղա­ցիք, հա­կա­ռակ ի­րանց երդ­ման, սկսում են եղ­բայ­րաս­պան կո­տո­րած ու թա­լա­նը: Թա­լա­նում են այն, ինչ պա­տա­հում է: Սպա­նում են նրան, ո­րին բաղ­դը հրա­պա­րակ է հա­նում: Մինչև այդ սպան­ված է լի­նում 22 հո­գի: Այդ օրը սկսում են կոտորել երեխաներին, տղամարդկանց և բռնաբարում են կանանց: Մի խօսքով անում են այն, ինչ թոյլ է տալիս մոլեռանդ ամբոխի ոգին: Կոտորում են պրիստաւի բակում ժողովածներին: Կոտորողներից մէկն է լինում և պրիստաւի որդին: Ինքը պրիստաւը կանանց մէջ ընյած ընտրում էր գեղեցիկներին: Այդ ժամանակ անցնում են Մուղանլու կոչված թարաքամաները, որոնք աւելի բարեխիղճ են քան իրանց եղբայրկրօնակիցները. նրանք իրանց հետ պատւով տանում ազատում են մնացածներին:

            Լու­րը հաս­նում է Գօ­րիս: Գա­ւա­ռա­պետն ու Ներ­սէս վար­դա­պե­տը գնում են օգ­նու­թեան: Օգ­նու­թիւն միայն ա­ւե­րակ­նե­րին ու թա­լան­ված­նե­րին: Մինչ­դեռ 21-ին, լուր էր հա­սել, որ Մին­քեն­դը կո­տո­րում են, գա­ւա­ռա­պետ Ա­ւա­լեա­նին զբաղ­ված էր Խնձո­րես­կը շրջա­պա­տած թուր­քե­րի բա­նակ­ցու­թիւն­նե­րով: Իլդ­րիմ բէկ Սուլ­թա­նո­վը մի քա­նի թա­լան­չի­նե­րի գլուխն ան­ցած բա­նակ­ցու­թիւն­նե­րի մէջ է մտնում գօ­րի­սե­ցի­նե­րի հետ: «Ձեր դիր­քե­րը վերց­րէք, որ­պէս զի հաշ­տու­թիւ­նը կա­տա­րեալ լի­նի, ա­սում է Իլդ­րիմ բէ­կը, ա­պա թէ ոչ կար­ձա­կեմ ար­շա­ւող ամ­բո­խին», այդ է պա­տուի­րում պրիս­տաւ Վօսկ­րե­սենս­կու մի­ջո­ցով: «Ձեր դիրքերը վերցրէք, որպէս զի գործս հեշտանայ, յարձակումը յետ չը մղվի», հասկացվում է Իլդիրիմի նամակից: Եւ այսպիսի երկար ու բարակ բանակցութիւնները ժամանակ և միջոց են տալիս Մինքենդը աւերելու: Թալանում են գիւղի եկեղեցին:

            Ծանր է ար­ձա­նագ­րել, որ կո­տո­րա­ծը կազ­մա­կեր­պել է Աս­լա­նով պրիս­տա­ւը, ո­րին ա­ջակ­ցել է Իլ­դի­րիմ բէ­կի ու­ղար­կած մար­դը: Իլ­դի­րի­մի խօս­քով գա­ւա­ռա­պետ Ա­ւա­լեա­նին գօ­րի­սե­ցի­նե­րից պա­հան­ջում է վերց­նել խա­ղաղ և անվ­նաս դիր­քե­րը ա­ւե­լի հեշտ յար­ձակ­ւե­լու, ո­րը ար­դա­րա­ցի կեր­պով վկա­յում է դա­տա­կան մա­սի պրիս­տաւ Սու­լէյ­ման բէ­կը: Այս կազ­մա­կեր­պել են Սա­դըղ բէկն ու Իլ­դի­րիմ բէ­կը:

          Բայց չը նա­յած այդ բո­լո­րին, սա­դըղ բէ­կը կրկին ա­զատ է:

          Ան­ցեալ օ­րը պրինց Նա­պօ­լէո­նը գա­ւա­ռա­պե­տի և Ներ­սէս հայր սուր­բի հետ գնաց Մին­քենդ: Ըստ կազ­մած ցու­ցա­կի սպա­նո­ւած­նե­րի թիւն է 238, վի­րա­ւոր­նե­րի 30, իսկ մնա­ցած մօտ 400 հո­գին ցրված են Գօ­րիս, Խոզ­նա­ւար, Խնձո­րեսկ և միւս հայ գիւ­ղե­րում: Ինչ կը լի­նի վեր­ջը, այդ էլ հարց է: Չը նա­յած, որ մին­քենդ­ցի­նե­րին կո­զակ­ներ է տրւում հա­ւա­քե­լու ի­րանց ցանք­սը, բայց ահա­բեկ­ված հա­յը գե­րա­դա­սում է սո­վից մեռ­նել:

            Առ այժմ բռնված են մօտ 35 թուրք խռո­վա­րար և կռուին մաս­նա­կից մար­դիկ: Բայց Սա­դը­ղը իր ար­բա­նեակ­նե­րով ա­զատ է:

            Ա­լի­ղու­լի գիւ­ղի ամ­բողջ ցանք­սը կրակ­ված է: Ա­նա­սուն­ներն ու կեն­դա­նի­նե­րը տար­ված: Սպան­ված են 9 հայ: Հա­րար գիւ­ղը իր ամ­բողջ ե­ղա­ծով քշել տա­րել են: Սպա­նու­թիւ­ներ առ այժմ չը կան: Գիւ­ղը դա­տարկ է: Բո­լո­րին գե­րի են տա­րել:

            Շա­րու­նակ­վում է նոյն դրու­թիւ­նը: Վի­րա­ւոր­նե­րը պահ­վում են Գօ­րի­սում: Ընտ­վել է մի կօ­մի­սիա, ո­րը ար­դէն իր դե­րի մէջ է մտել և սկսել է վի­րա­ւոր­նե­րի ու սո­վեալ­նե­րի խնամ­քը:   

ՆՕԷՄԻՍ [ՍԻՄԷՕՆ ՏԷՐՄԻՆԱՍԵԱՆ]

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի