Դարերի խորքից․․․Կապանյան գերդաստաններ

Spread the love

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում այսօր «ՏԱՎԵՐՍ»ՀԿ-ն Սյունիքի մարզային գրադարանի հետ համատեղ ներկայացրեց «Դարերի խորքից․․․Կապանյան գերդաստաններ» խորագիրը կրող ցուցադրությունը՝ նվիրված կապանյան մելիքական տներին, գերդաստաններին, ընտանիքներին, նշանավոր անհատներին։
Այս յուրօրինակ ցուցադրության մեջ ներկայացված են Սյունիքի պատմության մեջ պատմական և համահայկական դերակատարություն ունեցած չորս մեծ մելիքական տներ (Մելիք-Նուբարյաններ, Մելիք-Քարամյաններ, Մելիք-Ստեփանյաններ, Մելիք-Փարսադանյաններ), փոքր մելիքական տներ, անվանի կապանցիներ։
Ցուցադրությունը դիտելու համար կարող եք այցելել Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժին (Ամերիկյան անկյուն)։

Նկարները տեսնել այստեղ

Լսել Արմիներ Հովհաննիսյանի ելույթը  այստեղ կամ Armine Hovhannisyan Ֆբ էջում

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի