Թամարա Անդրեասյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Spread the love

Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզվի և գրականության, պատմության և իրավագիտության» ամբիոնի դասախոս Թամարա Բորիկի Անդրեասյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (Ժ.01.01 — Հայ դասական գրականություն) ՀՀ ԳԱԱ Գրականագիտության (012) խորհրդում (գիտական ղեկավար-խորհրդատու՝ Վազգեն Սաֆարյան, ընդդիմախոսներ` Պետրոս Դեմիրճյան, Սերժիկ Սրապիոնյան, առաջատար կազմակերպություն` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Ատենախոսության թեման է՝ «Լևոն Բաշալյանը արևմտահայ 80-ականների գրական շարժման համապատկերում»:

Շնորհավորում ենք Թամարա Անդրեասյանին գիտության բարձունքի հասնելու, Սյունիքի մարող մայր բուհին լույսի շող հաղորդելու կամեցողության և հայ ազգային գիտնականների շարքերում հաստատվելու քայլերի համար: Մաղթում ենք առողջություն, նորանոր հաջողություններ ընտանիքում, գիտակրթական ոլորտում, ցանկանում ամբողջական, ուժեղ և բարեկարգ հայրենիք:

Թամարա Անդրեասյանի հրապարակումներին կարելի է ծանոթանալ այստեղ, սեղմագրին՝ այստեղ:

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի