Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրները. գիտաժողով

Spread the love

Սույն թվականի նոյեմբերի 7, 8-ին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի (ղեկավար բ.գ.թ., դոցենտ Գ. Մխիթարյան) նախաձեռնությամբ Աղվերանում տեղի ունեցավ «Հայոց լեզվի պատմական  ուսումնասիրության  արդի խնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողովը:

Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության բնագավառում արդիական համարվող բազմաթիվ թեմաներ, որ նպաստ են բերում մասնավորապես հայերենագիտությանը և ընդհանրապես հայագիտությանը, ընդգրկված էին գիտաժողովի երկօրյա օրակարգում: Գիտաժողովը կայացավ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ:

Գիտական բոլոր զեկուցումների շուրջ ծավալված քննարկումները, հնչեցված արժևորումները և դիտողությունները հիմնավորում են այն կարծիքը, որ հայերենագիտությունը իր բնականոն զարգացման ընթացքի մեջ է և «նրան է վերապահված  հայապահպանության կարևոր դերը երեկ, այսօր և այսուհետ»,- նշեց իր խոսքում ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Վ. Կատվալյանը՝ ամփոփելով գիտաժողովի արդյունքները:

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 10415,10414,10413,10412,10404,10402,10401,10400,10399,10398,10396,10394,10391,10390,10389,10388,10387,10386,10385,10384,10397″][/images_grid]

Ընթերցված զեկուցումները առաջիկայում կընդգրկվեն գիտական նյութերի ժողովածուում՝

Լավրենտի Հովհաննիսյան  (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Միջին հայերենի և Ղարաբաղի բարբառի բուսանունների զուգադրական քննություն

Հովհաննես Զաքարյան («Տաթև» գիտակրթական համալիր), Հայերենի վ-   սկզբնահնչյունի հնդեվրոպական ծագման մասին

Գայանե Մխիթարյան  (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Աստվածաշնչի հայերեն թարգմանության հարցի շուրջ

Հասմիկ Թադևոսյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Բառակապակցական բժշկական տերմիններ Գրիգորիսի «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» բժշկարանում

Սուսաննա Գրիգորյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Հատուկ անունների քննությունը Գ. Տաթևացու «Գիրք հարցմանց»-ում

Ալինա Ղարիբյան (Գավառի պետական համալսարան), «Սասնա ծռեր» էպոսի մի շարք անձնանունների ստուգաբանության շուրջ

Լուսինե Ղամոյան  (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Հնաբանությունները «հագուստ» իմաստային դաշտում

Սիլվա Պապիկյան  (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Տերմինաբանական դիտարկումներ

Արմեն Պետրոսյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Հայոց ցեղանունները ըստ ազգածին ավանդության

Հասմիկ Խաչատրյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Համշենի բարբառի հնաբանությունների շուրջ

Ֆրիդա Հակոբյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Գրաբարի էլեկտրոնային պատմական բառարանի կազմության սկզբունքները

Մհեր Քումունց (Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն. www.sarc.am) , Մի քանի տեղանունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական հենքով

Վիկտոր Կատվալյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Հարացուցային հնաբանությունները բարբառային հայերենում

Նեկտար Սիմոնյան  (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Բարբառային թուրծ բառի ստուգաբանության շուրջ

Աշոտ Գալստյան ( Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ), Հուշագրության լեզվակառուցվածքային մի քանի հարցեր

Վալենտին Խաչատրյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Գրաբարյան օրինաչափություններից շեղվող իրողություններ Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկում

Մերի Սարգսյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Հայերենի բառակազմության խնդրահարույց մի քանի հարցերի մասին

Ջեմմա Բառնասյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Լեզվամտածողության տարբերակային արտահայտություններ հայերենի բարբառների բառապաշարում

Արտակ Վարդանյան (ՀՀ ԳԱԱ լեզվի իստիտուտ), Հյուսիսային Գողթնի խոսվածքների հնչյունաբանական առանձնահատկությունները

Հենրիետա Սուքիասյան (ԵՊԲՀ), Դիտարկումներ գրական հայերենի նորմավորման շուրջ

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի