Դևի հումանիստական կեղմերը Գորիսում գրի առնված երկու հեքիաթում

Spread the love

1835 թ. լույս է տես­նում Հա­կոբ Գ­րի­մի «­Գեր­մա­նա­կան ա­ռաս­պե­լա­բա­նութ­յուն» աշ­խա­տութ­յու­նը, ո­րով էլ հա­մե­մա­տա­կան լեզ­վա­բա­նութ­յան հետ գրե­թե միա­ժա­մա­նակ ա­ռա­ջա­նում է հա­մե­մա­տա­կան ա­ռաս­պե­լա­բա­նութ­յու­նը: Հա­մե­մա­տա­կան լեզ­վա­բա­նութ­յան ա­ռա­ջաց­մամբ հնա­րա­վոր է դառ­նում «ի­րար հետ հա­մե­մա­տե­լով զա­նա­զան լեզ­վա­կից ազ­գե­րի զրույց­ներն ու ա­ռաս­պել­ներն ու ա­ռաս­պե­լա­բա­նա­կան լե­զուն»[1] բա­ցատ­րել, ո­րո­շել «դրանց սկզբնա­կան հիմ­քը»[2]։

Հայտ­նի է, որ հա­յե­րը ի­րենց ինք­նու­րույն գո­յութ­յան ըն­թաց­քում մե­կու­սա­ցած չեն ե­ղել և­ ակ­տիվ փոխշ­փում­ներ են ու­նե­ցել հատ­կա­պես հույ­նե­րի և­ ի­րան­ցի­նե­րի հետ: Զ­գա­լի է մաս­նա­վո­րա­պես ի­րան­ցի­նե­րի մշա­կույ­թի ազ­դե­ցութ­յու­նը կեն­ցա­ղի, սո­վո­րույթ­նե­րի, բար­քե­րի, լեզ­վի (հի­շենք հա­յե­րե­նում ի­րա­նա­կան փո­խա­ռութ­յուն­նե­րի մեծ թիվ լի­նե­լը) և­ այլ­նի վրա:

Պարս­կա­կան ազ­դե­ցութ­յու­նը զո­րեղ է ե­ղել նաև կրո­նա­կան հա­վա­տա­լիք­նե­րի ու պաշ­տա­մուն­քի նկատ­մամբ (ի­րա­նա­կան ծա­գում ու­նի մեր դի­ցա­նուն­նե­րի մի մա­սը՝ Ա­րա­մազդ, Ա­նա­հիտ, Վա­հագն, Միհր, Տիր): Խո­սե­լով այս մա­սին՝ Մ. Ա­բեղ­յա­նը նշում է. «­Պար­սիկ­նե­րից են ան­ցել hա­յե­րին նաև ո­րոշ հա­վա­տա­լիք­ներ բա­րի ու չար ո­գի­նե­րի մա­սին, ինչ­պես են հրեշ­տակ, դև, վի­շապ, շա­հա­պետ, պա­րիկ և­ այլն»[3]: Փաս­տո­րեն տես­նում ենք, որ բա­ցի դի­ցա­նուն­նե­րից հա­յե­րե­նում ի­րա­նա­կան են կրո­նի և հա­վա­տա­լիք­նե­րի հետ կապ­ված բազ­մա­թիվ կար­ևոր բա­ռեր, ինչ­պի­սիք են՝ բա­գին, զոհ, պաշ­տել, խոս­տո­վա­նել, օրհ­նել, նզո­վել, դրախտ, դժոխք, հրեշ­տակ, դև, հմա­յել, կա­խարդ, մար­գա­րե, հրաշք, հրեշ և­ այլն[4]:

Սույն հոդ­վա­ծում անդ­րա­դառ­նա­լու ենք ո­գի­նե­րից դևին՝ օգ­տա­գոր­ծե­լով Գո­րի­սում գրի առ­ված եր­կու հե­քիաթ­նե­րը:

Դ­ևե­րը գերբ­նա­կան ո­գի­ներ են, ո­րոնք տա­րած­ված են ինչ­պես աստ­վա­ծա­բա­նա­կան կոն­տեքստ­նե­րում, ա­ռաս­պե­լա­բա­նութ­յուն­նե­րում, այն­պես էլ ժո­ղովր­դա­կան բա­նահ­յու­սութ­յան մեջ:

Նախ քննենք «դև» բա­ռի ծա­գու­մը: Բառն ի­րա­նա­կան փո­խա­ռութ­յուն է (dēv), որն էլ հնդեվ­րո­պա­կան *deiuos- նա­խաձ­ևից է ա­ռա­ջա­ցել (ո­րից` հա­յե­րեն տիւ «ցե­րեկ» բա­ռը): Հե­տաքր­քիր է, որ հնդի­րա­նա­կան լե­զու­նե­րի եր­կու ճյու­ղե­րում հնդեվ­րո­պա­կան այս ար­մա­տի ժա­ռանգ­նե­րը հա­կա­դիր նշա­նա­կութ­յուն­ներ ու­նեն. հնդկա­կան դևա­նե­րը աստ­ված­ներ են, իսկ նրանց հա­մա­պա­տաս­խան ի­րա­նա­կան դևե­րը՝ հրեշ­ներ:

Հն­դեվ­րո­պա­կան մյուս լե­զու­նե­րում էլ այս բա­ռը հիմ­նա­կա­նում նշա­նա­կում է «աստ­ված, աստ­վա­ծութ­յուն» (հու­նա­րեն, հնդկե­րեն, լա­տի­նե­րեն և­ այլն), սա­կայն Ի­րա­նում զրա­դաշ­տա­կա­նութ­յան տա­րած­ման պատ­ճա­ռով հե­թա­նո­սա­կան շրջա­նի աստ­վա­ծութ­յուն­նե­րի այս ան­վա­նու­մը ստա­ցել է բա­ցա­սա­կան ե­րան­գա­վո­րում և դար­ձել չար ու­ժե­րի խորհր­դա­նի­շը: Ըստ ի­րա­նա­կան վաղ աշ­խար­հըն­կալ­ման` daiwa-նե­րը ե­ղել են կար­ևոր աստ­վա­ծութ­յուն­ներ: Հե­տա­գա­յում զրա­դաշ­տա­կան կրո­նի դո­ւա­լիս­տա­կան ըն­կա­լումն է գե­րիշ­խում և հա­կադ­րութ­յան մեջ են դրվում չարն ու բա­րին, ո­րոն­ցից մե­կը հսկում է հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը, իսկ հա­ջոր­դը քաո­սի պաշտ­պանն է։ Զ­րա­դաշ­տա­կան վար­դա­պե­տութ­յան մեջ այն ար­տա­ցոլ­վում է Ա­հու­րա­մազ­դա­յի (բա­րի սկզբուն­քի մարմ­նա­ցում) և Ահ­րի­մա­նի (դևե­րի դևը) հա­կադ­րութ­յամբ:

Պա­տա­հա­կան չէ ու­րեմն, որ Հ. Ա­ճառ­յա­նի «­Հա­յե­րէն ար­մա­տա­կան բա­ռա­րա­նում»  «դև» բա­ռա­հոդ­վա­ծի նշա­նա­կութ­յան բաժ­նում կար­դում ենք մի դեպ­քում «բա­րի ո­գի, հրեշ­տակ»[5], մյուս դեպ­քում՝ «սա­տա­նայ, չար ո­գի»[6], և մի եր­րորդ դեպ­քում՝ «կուռք»[7]:

Իսկ ա­հա 15-րդ դա­րի ի­տա­լա­ցի փի­լի­սո­փա, Ֆ­լո­րեն­ցիա­յի Պլա­տոն­յան Ա­կա­դե­միա­յի հիմ­նա­դիր և հայր Մար­սիփ­նո Ֆի­չի­նոն պնդում է, թե աշ­խար­հը կա­ռուց­ված է աս­տի­ճա­նա­վոր հինգ մա­կար­դակ­նե­րից՝ Աստ­ված, սա­տա­նա, ո­գի, դև, նյութմա­տե­րիա, ո­րոնց կա­պող օ­ղա­կը ո­գին է[8]:

Փաս­տո­րեն ո­գին կա­րող է տար­բեր են­թաե­սեր ու­նե­նալ, և­ այդ են­թաե­սե­րը՝ «Աստ­ված»-ը, «սա­տա­նա»-ն, «ո­գի»-ն, «դև»-ը, «նյութ-մա­տե­րիա»-ն, սկզբում կա­րող են միա­ձույլ հան­դես գալ իբրև մեկ ընդ­հա­նուր ո­գի, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում տա­րան­ջատ­վել, մարմ­նա­յին նոր ու ա­ռան­ձին վի­ճակ­ներ ստա­նալ, բայց ան­գամ այս դեպ­քում հիմ­քում շա­րու­նա­կեն ու­նե­նալ նա­խասկզբ­նա­կան ին­ֆոր­մա­ցիան:

Վե­րը աս­վա­ծի հա­մար բե­րենք մի օ­րի­նակ: Հայտ­նի է, որ ժո­ղովր­դա­կան գ­րե­թե բո­լոր  բա­նահ­յու­սութ­յուն­նե­րում ժո­ղո­վուր­դը սա­տա­նա­յին, չար­քե­րին, դևե­րին, վի­շապ­նե­րին ա­վե­լի նե­րո­ղամ­տո­րեն է մո­տե­ցել՝ չնա­յած նրան, որ դրանք աստ­վա­ծա­բա­նա­կան հա­մա­տեքս­տում չա­րի մարմ­նա­ցում­ներ են ըն­կալ­վել:

Ու­րեմն քննութ­յան ա­ռար­կա դարձ­նե­լով Հայ ժո­ղովր­դա­կան հե­քիաթ­նե­րի VII հա­տո­րում ընդգրկ­ված, Գո­րի­սում գրի առն­ված եր­կու հե­քիաթ­նե­րը՝ մեր նպա­տակն է ու­սում­նա­սի­րել չար ո­գի­նե­րից դևի կեր­պա­րը՝ այլ տե­սանկ­յու­նից ներ­կա­յաց­նե­լով նրան, այ­սինքն՝ անդ­րա­դառ­նա­լ միայն նրա հու­մա­նիս­տա­կան կող­մին:

Ա­ռա­ջին հե­քիա­թը, ո­րին պի­տի անդ­րա­դառ­նանք, 1947թ. Սե­րո Խան­զադ­յա­նի կող­մից գրառ­ված  «­Քա­ջանց թա­գա­վո­րը»-ն­ է, ո­րի սյու­ժեն հետև­յալն է: Ե­րեք եղ­բայր ա­մուս­նա­նում են ե­րեք քույ­րե­րի հետ: Ա­մուս­նութ­յու­նից ա­ռաջ մեծ և միջ­նեկ քույ­րե­րը ի­րենց ա­պա­գա ա­մու­սին­նե­րին դժվար ի­րա­կա­նաց­վող խոս­տում­ներ են տա­լիս (մե­ծը՝ «Ես խա­լի կյոր­ծող եմ, էտ խա­լիտ վեր փը­ռես, թա­քա­վե­րին հիշ­քան ժո­ղո­վուրթ օ­նի, յի­րան կը­նըս­տի, հա­լա մըն պա̈ն էլ էվ­ել կմնա»[9], միջն­եկ­ը՝ «Ես նըհ­ենց խոր­ակ կէփ­եմ, վեր թաք­ավ­եր­ը ո̈ւրա̈ն ու­մբրումը վեշ կերալ­ ա, վեշ տեսալ­, վեշ էլ լսալ»[10]): Քու­յրերից­ միայն փոքրն է ամու­սնությու­նից առաջ­ տված խոստու­մը իրականաց­նում և զու­յգ եր­եխա ունեն­ում, ինչն էլ շարժու­մ է մեծի և միջ­նեկի նախան­ձը: Նրան­ք կաշ­առու­մ են­ տատմոր­ը, որն էլ «խեխճին­ ըրկոք­ան խուխոր­ցը տանու­մ ա քյո̈ւցո̈ւմ քոլը»­[11]: Բայց հայտնվում է կաղ դևը, որը, տեսնե­լո­վ երկու ե­րեխաներ­ին այդտեղ գ­ցված, վերցնում և տանու­մ է տա­լի­ս Քաջան­ց թագավ­որին:

Ո՞վ է այս դևը, որ ոչ միայն բացասակ­ան գույներով­ չի ներկայաց­վում, այլև, ընդհակառ­ակը, փ­րկող գ­ործա­ռո­ւյ­թ է իրականաց­նում:

19-րդ դարի երկրորդ կեսին Գ­արեգին­ Սրվանձտ­յանցը գր­ի է առել մ­ի ավ­անդապատ­ում Սուրբ­ Կարապ­ետ վանքի կա­ղ դևի մասին, որտեղ ա­սվում է.

Սուրբ­ Լուսա­վո­րի­չ ժողովեց­ դիվան լ­ցեց զ­ընդա­ն.­

Թոփալ­ դևն եկավ­ յաման

Ա­սաց, զիս մի՛ դներ զընդան.

Ես կեղնիմ ս­ուրբ­ Կարապ­ետու փ­ոշեհ­ան.

Տանիմ­ թափեմ Փ­րե պաթման.

Մինչ օր Քրիստո­ս գա դատաստա­ն[12]­:

Իսկ Հոգոց­ վանքի ար­ջի գերեզմա­նի­ մ­ասին­ խոսելիս­ Ե. Լալայանը գր­ում է. «Հոգոց­ վանքը կա­ռո­ւց­անելիս­ մերձակայ­ այրում բնակուող­ դևերը շա­րո­ւն­ակ եկել՝ շինուած­ը քանդել ե­ն: Երբ շինողնե­րը­ յ­ուսա­հա­տո­ւե­լ են, Տիրամ­այրը եր­ևացել է­ նրանց և ասել­, թէ մի օրում շինեցէք­ վանքը և օծեցէք­, որպէսզի­ դ­ևերը չկարողան­ան մօտենալ­: Երբ վանքը շի­նե­լ և օծել­ են, դևերը հա­լա­ծո­ւե­լ,­ փախել ե­ն, միայն մինը ոտ­ը կոտրել է­ և չի կա­րո­ղա­ցե­լ փախչել, աղաչել­ է, թէ իմ կեանքը խն­այեցէք­, ես կը ծառայեմ­ վանքին, նրա թոնրի մո­խի­րը­ կ­ը տա­նե­մ կածեմ Փ­րաբաթմա­ն,­ որ գտնւում է Սղերդի­ Թ­ուլլահ գիւղի­ տ­ակ: Այդ կաղ դևին չեն վնասել, և այդ օրուան­ից մինչև այժմ Հոգոց­ վանքի թո­նի­րն­երում երբէք մ­ոխիր­ չի մնում, նա հաւաքու­մ, տանում,­ Փրաբաթ­ման գետն է ածում»­[13]:

Տեսնո­ւմ­ ենք, որ դևը (տվյալ դեպքում՝­ կաղ դևը) հնարավոր­ինս մարդկայնա­ցե­լ է. նա օգտակար­ է, որովհե­տև­ փոշեհան­ դեր ունի, և­ իր գործը, ի­ դեպ, բավական­ պարտաճան­աչ ու պատշաճ կ­երպո­վ է անում,­ այնպես ո­ր երբե­ք մոխիր չ­ի մն­ում թոնիրնե­րո­ւմ­:

Իսկ ահա հե­քի­աթ­ի մեջ կաղ դևը, առանց որևէ մե­կի­ դ­րդման, հրահանգի­ կ­ամ պ­ատվե­րի­, փորձում է փրկել անօգնա­կա­ն երեխաներին: Այստեղ դ­ևը մա­րդ­կայնանալ­ով վեհանու­մ է, բ­այց հետաքրքիրն այն է, որ երբ նա երեխան­երին տ­անու­մ է թա­գա­վո­րի­ մ­ոտ (­որ մարդկային­ նորմալ գ­ոյու­թյուն է), թագավոր­ը պատվիրու­մ է. «­Էս տղաս նա ախճիկըս­ ըշտեղան­ պերալ ը­ս, տար ընդեղ է­լ կուրց­ուրու»:­ Մարդո­ւ (թագավոր­) և դևի համեմատութ­յան ժամանակ­ դևը փաստորեն­ բարձրանու­մ է: Բ­այց չենք մոռանու­մ, որ դևը մարդկայնա­ցե­լ է ու պիտի հն­ազանդվ­ի: Ահա թե­ ի­նչու, նա ենթարկվ­ում և կատար­ում է թագավոր­ի պատվերը:­

Հաջոր­դ հեքիա­թը «Թաքավ­որի տղ­ան» է, որը 19­47 թ. կրկին Ս. Խանզա­դյ­անն է գրի առել:

Մի թա­գա­վո­ր երեք տ­ղա և երկու ա­ղջիկ է ունենու­մ: Մեռնե­լի­ս պատվիրու­մ է, ո­ր տղաներ­ը ամուսն­անալու­ց հետո իրենց քույրերին­ էլ «մարդի տա­ն»­. «ըռաչի դո̈նումը հու­ ե­կը ծեր քվորցան ու­զիլի, ըն­դան էլ կտաք, հինչ օզում ա­ ինի»[14]: Դուստրերից մեկին տղաները­, ը­ստ հոր պա­տվերի, տա­լիս են առաջին եկողին՝­ դևին: Որոշ ժա­մանակ ան­ց փոքր տ­ղան իր­ խնդիրները լ­ուծել­ու­ համար պա­տահականո­րեն­ հ­այտնվ­ում է մեծ քրոջ տանը: Քո­ւյր­ը վախենում­ է, որ դևը կարող է գալ և ուտել եղ­բորը: Բա­յց դևը, տեսնելով տղային, «­վըենդը-ծեր­քն­ ա ինգյում, թա. – Պարով ես եկալ, ի­մ ազիզ հաներ, մ­ըն աս­ի տեսնամ հի­նչ քամի յ­ա քեզ­ պ­երալ էս վերանա աշխարս՝ իմ դևերի թաք­ավ­երությո­ւնը­»[15]:­ Փոքր ե­ղբայրը պատ­մո­ւմ է իր խնդիրների մ­ասին,­ որոնք դ­ժվար լո­ւծելի էին­, և դևը պատրաստակամութ­յուն է հայտնում՝ անելու հնարավորը­ և օգնելու նրան: Իրենից մի փունջ մազ է պոկում, տալիս տղ­ային.­ «Քել ծեռ-քիտ պահի, հե­փ վեր նե­ղը կինգես, հ­արկավ­եր­ կկյամ, մազս տո̈ւրո̈ւր կտաս, կիկ­յամ»[16]:

Հեռանալո­վ դ­ևի մոտից՝ փոք­ր տղան ծանր­ դրության մեջ է հայտնվում: Նշ­անածը հար­ցնում է. «Ա՛յ մարթ, բա իշկի քեզ մ­ըն­ ծան­ոթ-բարիկամ չօ­նե՞ս»[17]: Տղան, հիշ­ելով «ո̈ւր­ան փեսա դևը» և նրա տված մ­ազա­փուն­ջը, շարժում է այ­ն: Դևը իսկույ­ն հա­յտնվու­մ է և­ խնդ­իրները վ­եր­ացնու­մ:

Այ­ս հեքիաթում­ դևի­ կերպարի դրակ­ան երանգները աճմ­ան կարգով մեծան­ում ե­ն: Կետերով ն­երկ­այաց­նենք կերպարի ընկալման ը­նթա­ցքը:

  1. Սկզբում տեսն­ում ենք, որ դևը այնքան էլ սա­րսափելի չէ: Այս է պատճառը, որ տղաները համա­ձայնվո­ւմ­ են­ իրենց քրոջ­ը նրան կնության տալ:
  2. Դևը իր տան­ը սիրով և ջեր­մությ­ամբ հյուրընկալում­ է­ աներձագին՝­ հ­ակառակ կ­նոջ­ վախե­րի: Այ­ստ­եղ հետաք­րքիրն­ այն է, որ կինն է դևին ներկայացնում­ իբր­և վախ ու սա­րսափ տարածող, այ­նինչ դևը իր պահվածքով հա­կա­ռակն է ապացուցում­ առա­ջին հերթ­ին կնոջը­, ապա՝­ կնոջ­ եղբորը:
  3. Դևի­ն մենք­ տեսնում ենք խորհրդատուի դե­րու­մ.­ ն­ա նախազգ­ու­շացնում է տղ­ային սպա­սվելիք վտանգ­ների մասին:­
  4. Դ­ևը ներկայանում է ի­բրև իր օգնու­թյուն­ը բարեհաճորեն­ առ­աջարկող: Նա­ իր մա­րմնից մազեր է պոկ­ում և տալիս մի մարդու, որը իր կն­ոջ եղբայ­րն էր­: Սրա­նից կա­րե­լի է ենթադրել, ո­ր դևը նաև սիրել կարող­ է. ն­ա իր կնո­ջ նկատմամբ ո­ւն­եցած սիր­ուց էր օգնում կնոջ­ բարեկամին, ուր­եմն և իր բարեկ­ամին:­
  5. Դև­ը ներկայանում է ի­բրև փրկիչ: Նա հ­ասնո­ւմ է և­ նեղ դրության մեջ հ­այտնված տղայ­ի կյանքը փրկում­:
  6. Դև­ն է տղայի համ­ար դառնում բարե­կամ, ո­րո­վհետև եթե մինչ ա­յդ­ միայն դևն էր իր ան­երձագին ընկ­ալել հարազ­ատ, ա­պա տղան օգնության ժ­ամա­նակ նշանածի հուշ­ումից («բա իշկի քեզ մը­ն ծանոթ-բարիկամ չօ­նե՞ս») հետո հիշեց,­ և­ հենց այդ պահին էլ դև­ը ներկայ­աց­ավ­ նրա համար այն բ­արեկամը,­ որ­ պիտի գար ու­ օ­գներ:

Ամփոփելով ե­րկո­ւ հեքիաթներ­ը՝ կա­րող ենք ասել, որ դ­ևերը ժողո­վրդի մ­եջ պ­ահպանել էի­ն սկզբնական բար­ի և լուսավոր աստ-վածներ լինել­ու ին­ֆորմացիան, և­ ժողովուրդն էլ նրանց ընկալում էր­ նաև իբրև խելացի, խիզ­ախ, ուժեղ (հիշե­նք, որ­ մեր էպոսի Գ. Սրվանձտյանցի մշա­կմ­ան մեջ Դավիթը և Սաս­նա «ճ­ըժեր»-ը «դիւանական ե­ն» (դևերի զավակ են­)), երբեմն էլ՝ մարդասեր արա­րածներ­:

[1] Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ա, Ե., 1966, էջ 10:

[2] Նուն տեղում:

[3] Նույն տեղում, էջ 29:

[4] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987, էջ 576:

[5] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, Ե., 1971, էջ 657:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում, էջ 658:

[8] Ս. Հակոբյան, Փիլիսոփայության տեսություն և պատմություն, Ե., 2009, էջ 93:

[9] Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. 7, Ե., 1979, էջ 398:

[10] Նույն տեղում, էջ 399:

[11] Նույն տեղում, էջ 400:

[12] Գ. Սրվանձտյանց, Երկեր, հ. 2, Ե., 1982, էջ 93:

[13] Ե. Լալայան, Վասպուրական, էջ 49: http://ethno.asj-oa.am/300/1/20.pdf

[14] Հայ ժողովրդական հեքիաթներ, հ. 7, Ե., 1979, էջ 417:

[15] Նույն տեղում, էջ 421:

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում, էջ 423:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի