Հարցադրումներ և   առաջարկություններ. Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Spread the love

Untitled-8Մալիկ   Միրաքի   Թելունց

Իրավագետ, պատմաբան,   պատմական գիտությունների թեկնածու

Սյունիքի մարզ

/հրապարակվում է առանց խմբագրման/

    Ես,   իհարկե, լեգենդների չեմ   հավատում (թեպետ երկրի   այս վիճակում շատ-շատերի   հետ միասին ուզում   եմ հավատալ… Ճար չկա,   ի՞նչ անես…): Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման   կապակցությամբ համարյա թե   առասպելներ են պտտվում՝   լավագույն ակնկալիքներով, թե   իբր երկրում ամեն   ինչ կփոխվի, լույսի,   գազի (հանրային ռադիոն,   որը կարող էր   լսել ամենաաղքատ մարդը,   անգամ 80,90,100 տարեկան,   իր տանը վաղուց   արդեն չունի, կունենանք   երևի…) համար վճարները   կտրուկ կնվազեն, ապրանքները   կէժանանան, աշխատավարձերն ու   թոշակները կբարձրանան…

Որպես ՀՀ   քաղաքացի, մտավորական՝ ոչ   մի հիմք չունեմ   կասկածելու Ձեր հնարավոր բարի   ցանկությունների մեջ… Բայց… եթե   դրանք իրատեսական չեն,   ապա պետք չէ   արդեն որերորդ անգամ   խաբել՝ կամա թե   ակամա, այս առանց   այն էլ հյուծված,   սեփական «անկախ» երկրից   փախչող, հուսահատ, հուսալքված   ժողովրդին և վերջնականապես 1915-ը   տեղափոխել Արևելյան Հայաստան՝   այն էլ 21-րդ   դարում…

Ուզում   եմ հավատալ (ես   էլ ուրիշ «ճար չունեմ»), որ   ընկալելի կլինի մի   տարրական ճշմարտություն՝ քանի   դեռ երկրում   սոցիալ-տնտեսական,   պետաիրավական արմատական, իրական   ժողովրդաիշխանական   փոփոխություններ չեն կատարվել,   ոչ Ջորջ Վաշինգտոնը,   ոչ Մարքսը, ոչ   Լենինը, ոչ Ռոբեսպիերը,   ոչ էլ առավել   ևս Դուք՝ այս   պայմաններում, ոչ մի   էական՝ արմատական-դրական   փոփոխություն երկրի, պետության,   ժողովրդի կյանքում չեք   կարող մտցնել: Երկիրը գնում   է անխուսափելի անկման՝   այսօր թե վաղը… Գոնե   պետք է սեփական   խղճի, երեխաների, ընտանիքի   առջև փոքր-ինչ ազնիվ   լինել…

Սյունիքի   նոր մարզպետի նշանակման   առիթով «փառապանծ» «ՀՀԴ»-ի   ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը   հեռուստատեսությամբ ասաց, որ   թեպետ Սյունիքի «ՀՆԱ»-ն ամենաբարձրն է ՀՀ-ում, բայց   գործազրկության, աղքատության մակարդակը   ևս Սյունիքի մարզում   ամենաբարձրն է,[1] և   նոր մարզպետն իբրև   թե վիճակը պետք   է բարելավի… Մի՞թե ամոթ   չէ նման ակնհայտ սուտասանությունը… Մի մարզպետն   ինչ է ներկայացնում   իրենից, որ այս   համակարգի պայմաններում կախարդական   փայտիկի ուժով վիճակը   բարելավի…

Սիրով   Ձեզ եմ ուղարկում՝   նվիրում, իմ 2011թ.   լույս տեսած «Աշխատությունների ժողովածուն»,   որում զետեղված է   նաև իմ կազմած   Սահմանադրության նախագիծը. աշխատության՝ գրքի գրախոսականը՝   «Հայաստանի Հանրապետություն», 6   ապրիլի, 2012թ., N 62, և «Դատախազությունը Հայաստանի   Հանրապետությունում», Գորիս, 2016, աշխատությունը՝ հատկապես վերջինի   «Երկու խոսք»-ը կարող   է Ձեզ շատ   հարցերում օգտակար լինել…

Ինչպես   արդեն նշեցի. պ-ն Լոքյանը   «հույս ունի», որ   Սյունիքի նորանշանակ մարզպետը   պետք է արմատապես բարելավի   երկրամասի վիճակը՝ հաշվի   չառնելով Ս. Սարգսյանի, Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի՝ Հայաստանի   «միակ տղամարդու» և   ընդհանրապես   քրեածին-օլիգարխիական   խմբավորման կամ խմբավորումների շահերը…

Դուք   երևի լրջորեն չեք   խորհել՝ (թեպետ Ձեր   ելույթներից ես դրական   տպավորություն եմ ստանում)   թույլ տալով, որ   Ձեր շուրջը նման   լեգենդներ հյուսվեն… տա Աստված,   որ դրանք ճիշտ,   իրատեսական լինեն և   ոչ թե մեր   Բակունցի «Նամակ ռուսաց   թագավորին» երկի հերթական   կրկնությունները   դառնան…

x x x

ՀՀ   6.XII.2015թ. ընդունված «Նոր   Սահմանադրության» (կամ սահմանադրական փոփոխությունների) 10-րդ   հոդվածի համաձայն՝ «Ընդերքը   և ջրային ռեսուրսները   պետության բացառիկ սեփականությունն են».   որպես օրենսդրական նախաձեռնության իրավունքով   օժտված մարմնի՝ կառավարության ղեկավարի   կարող եք արդյոք   օրինագիծ ներկայացնել՝ «Ընդերքի   մասին» օրենքում լրացում-փոփոխություն կատարելու   վերաբերյալ՝ Ձեր սիրելի   «ՀՀԿ»-ին և «ՀՀԴ»-ին՝   ԱԺ, այն մասին,   որ՝

ա) «ՀՀ-ում ընդերքը, ջրային   և էներգետիկ ռեսուրսները   (պաշարները), բնական պաշարները՝   օգտակար հանածոները, պետության   բացառիկ սեփականությունն են,   և արգելվում է   դրանք ոչ պետական   իրավաբանական և ֆիզիկական անձանց   մշտական կամ ժամանակավոր   օգտագործման   հանձնելը».

բ) հրապարակել՝ ի տես   բոլորի, թե ՀՀ-ի   ընդերքը հոշոտող (այդ   թվում՝ առաջին հերթին՝ ըստ լուրերի, ՀՀ   նախագահների և մյուս   կողմից…) անձինք մինչև   այժմ ինչքա՞ն անձնական   շահույթ են ստացել   և ստանում, ինչքա՞ն հարկ են   մուծել և մուծում, տալիս պետությանը,   որքա՞ն է, ինչպիսի՞ն   է ստացած անձնական շահույթի   և պետբյուջե մուծված   հարկերի հարաբերակցությունը… Ի վերջո   ովքե՞ր են մեր   երկրի   «հարուստ-բարեգործները»՝   ինչպե՞ս են նրանք   հարստացել զանգվածային աղքատության   ու գործազրկության պայմաններում՝ ընդսմին   նաև 6 միլիարդ դոլլար (պաշտոնական)   արտաքին պարտք թողնելով   երկրից փախչող ժողովրդի   վզին… Այդ բոլոր միջոցները   պետք է ծառայեն   երկրի ներքին և   արտաքին կարիքներին՝ հատկապես   երկրի (նաև, բնականաբար, ԼՂՀ-ի)   արտաքին անվտանգությունը հուսալիորեն   ապահովելու   համար…

«Նոր   Սահմանադրությամբ» ժողովուրդը վերջնականապես հեռացվում   է, հեռացվել է իշխանությունից. «ԱԺ»-ը   (որն առաջ էլ   մի բան չէր…)   ժողովրդական ներկայացուցչական մարմնի   փոխարեն վերջնականապես վերածվում   է, կվերածվի կուսակցական մարմնի,   ինչպես օր.՝ 1918-20 թվականներին՝ առաջին   հանրապետության ժամանակ, միանձնյա   ու նշանակովի դատական   համակարգը վաղուց արդեն   արդարադատության ծաղրանկարի է   վերածվել… Ընդհանուր առմամբ պետությունը՝   որպես իրավաքաղաքական կազմակերպություն, ժողովրդին   ենթակա մարմնից վերածվել   է նրանից անկախ   (այ այստեղ մենք   իրոք անկախ ենք…)   մարմնի. փաստորեն սքողված թե   անսքող ձևով վերածվել   է առասպելական կարճ   ժամկետում միլիոններ, միլիարդներ   դիզած մի խումբ   «բիրդան աղաների» շահերը   պաշտպանող գործիքի… Երկրում ընթացող   վնասակար գործոնները, հայտնի   գործընթացները, վտանգավոր՝ սպառնալից   կերպով խարխլել են   ներքին սոցիալական միասնությունը, բարոյաիրավական արժեհամակարգը. իրավական՝   Սահմանադրությամբ և մյուս   օրենքներով ամրագրված և   փաստորեն գոյություն ունեցող՝   ժողովրդի վզին փաթաթած   կարգերն ու հարաբերությունները վերջնական   աղետի՝ հասարակարգի փլուզման   ու երրորդ հանրապետության անխուսափելի   անկմանն (այսպես շարունակվելու դեպքում)   են տանում˟… Կոսմետիկ միջոցներով, այդ   թվում «կադրային տեղաշարժերով» վիճակը   չի կարող շտկվել՝   չարիքը իրավական ու   փաստական կարգերի մեջ   է՝ այն արմատական,   հրատապ փոփոխությունների կարիք   ունի. այլապես վերջնական   աղետն անխուսափելի է…

Տեսեք   օր.՝ Սյունիքը (պ-ն   Լոքյանի «մտահոգության» առարկան…) օգտակար   հանածոներով՝ պղինձ, մոլիբդեն,   երկաթ, ոսկի, անգամ   ուրան ևն, ամենահարուստն է,   բայց նրա ընդերքի   հարստությունը տարվում է   օտար   երկրներ՝ շահույթի   համեմատ մի աննշան   հարկ մուծելով պետությանը,   իսկ հսկայական շահույթը   լցվում է մի   քանի հայ և   օտարերկրացի անձանց կամ   ընկերությունների գրպանները… Այս   փոքրիկ երկիրն այդպիսի     շռայլության իրավունք չունի…Այդ   հսկայական հումքը պետք   է մնա երկրում՝   մարզում, գոնե   նախկին   4 շրջաններում՝ Գորիս,   Սիսիան, Մեղրի, Ղափան,   ապրանք արտադրող   պետական և մասնավոր   ձեռնարկություններ ստեղծվեն՝ որոնք   ավելի մեծ շահույթ   կբերեն. հայտնի չափով   նաև նպաստելով     գործազրկության և արտագաղթի   էական նվազեցմանը. ընդհանուր   առմամբ սեփական արդյունաբերության, բնականաբար   նաև պաշտպանական (թեկուզ   տարեկան սեփական կոնստրուկտորական բյուրոներում   նախագծված, սեփական ձեռնարկություններում արտադրված՝   երկու տրակտոր, երկու   բեռնատար մեքենա, երկու   տանկ, երկու ինքնաթիռ,   երկու հրանոթ, երկու   հրթիռ ևն…) պետք   է ստեղծել. բավական   է հպարտանալ Տիգրան   Մեծի երկճանկ նետերով…

Կամ   գյուղատնտեսության մեջ՝ հայտնի   է, որ «անկախության» տարիներին   փոշիացվեցին (ինչպես որ   փոշիացվեցին նաև արդյունաբերական ձեռնարկությունները…) ավելի   քան 900 կոլեկտիվ   և պետական տնտեսություններ, որոնք   տալիս էին ճյուղի   արտադրանքի 90%-ից ավելին: Եթե   այդ տնտեսությունները պահպանվեին՝ անշուշտ ազատելով   նրանց   կուսակցական-բյուրոկրատական   «կառավարումից», կատարելով նաև   մի շարք բարեփոխումներ, մեր   այսօրվա գոյությունն այսպես   չէր լինի… Ակնհայտ է   նաև, որ ընդհանուր   առմամբ, որպես կանոն,   այսօր առանձին գյուղացու   միջոցները ոչինչ են,   իսկ համախմբված գյուղացիական   տնտեսությունների,   միավորումների միջոցներն արդեն   իրենցից ուժ են   ներկայացնում:

Անհրաժեշտ   է (վաղուց արդեն   անհրաժեշտ էր…) ձեռնամուխ   լինել գյուղացիական նոր   կոլեկտիվ տնտեսությունների (այդ թվում պետական) ստեղծմանը (նախկինում   գործող «Գյուղացիական և գյուղացիական   կոլեկտիվ տնտեսությունների մասին   ՀՀ օրենք»-ն այլ   էր, բացի այդ   այն արագ չքացավ   ասպարեզից, քանզի այն   պարզապես   խաբեական-պատրանքային նպատակ էր   հետապնդում…)՝ իրավաբանական անձանց   իրավական վիճակով, նրանց   3 տարով ազատելով   հարկերից, պետական այլ   աջակցություն ցույց տալով.   դա էապես կնպաստի   գյուղատնտեսության   զարգացմանը, հայտնի չափով   կկանխի գործազրկությունը, արտագաղթը,   գյուղերի, համայնքների քայքայման,   վերացման գործընթացը (որ   մենք փորձում ենք   քողարկել նաև այսպես   կոչված «համայնքների միավորման»   արատավոր գործելակերպով…): Չափազանց կարևոր է   պետական միջոցներով կամ   աջակցությամբ գյուղատնտեսական շրջաններում   ՄՏԿ-ների (խորհրդային շրջանի   ՄՏԿ-ների գոյությունն անշուշտ   նաև օգտակար, ուսանելի   կողմեր ուներ) ստեղծումը.   դա գյուղացիներին կազատի   նաև մասնավոր անձանց   ձեռքին գտնվող տեխնիկայից   (տրակտոր, կոմբայն ևն)   օգտվելու ծանր բեռից,   հաճախ նաև դրանցից   օգտվելու անհնարին վիճակից՝   նյութական միջոցների պակասության   և այլ պատճառներով…

Ամեն   ինչ հնարավոր է,   միայն պետական մտածողություն է   պետք… Էապես պետք է   փոխվի մոտեցումը նաև   տեղական ինքնակառավարման մարմինների   նկատմամբ՝ մասնավորապես որակապես   փոխելով նրանց իրավական   վիճակը:

Կարծում   ենք, որ հարկ   կա նաև կառավարությանն առընթեր   ստեղծելու ՀՀ սոցիալ-տնտեսական, պետաիրավական   կացության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոն՝   մարզային մասնաճյուղերով՝ անկախ,   անաչառ ձևով ուսումնասիրելու իրական   վիճակն ու կառավարությանը ներկայացնելու առաջարկություններ: Կենտրոնը պետք   է ինչպես ինքն   անմիջաբար, այնպես էլ   իր մասնաճյուղերի միջոցով   տեղերում անմիջական   կապի մեջ մտնի   բնակչության լայն զանգվածների   հետ (և ոչ   թե կառավարողների միջոցով),   իրազեկվի նրանց կարիքներին,   վիճակին: Շատ բան կարելի   է անել նաև   առկա Սահմանադրության, օրենքների   և կարգերի պայմաններում՝ երկրում   սահմանադրական՝   սոցիալ-տնտեսական,   պետաիրավական արմատական փոփոխությունների նախապատրաստմանը զուգընթաց: Մինչև հիմա   Հայաստանի վիճակը, նրա   սոցիալ-տնտեսական, պետաիրավական   կարգն ու հարաբերություններն անաչառ   ու ամբողջական՝ կապիտալ   ուսումնասիրության,   վերլուծության չի ենթարկվել.   չի կարելի, կործանարար   է «կույր-կույր» հետ   ու առաջ քայլել,   տեղում   դոփելը…

Մեր   բազմաթիվ առաջարկություններն իրենց   արտացոլումն են գտել նաև Ձեզ   ուղարկվող   աշխատություններում, դրանք իրավական-նախագծային նորմերի   տեսքով իրենց ձևակերպումն   են ստացել նաև   մեր կազմած սահմանադրության նախագծերում,   որոնք պատշաճ դրական   արձագանք են գտել   մասնագետների և հանրության   շրջանում:

Կարծում   եմ, որ պետք   է լրջորեն, էապես   փոխել մոտեցումը նաև   կադրերի նկատմամբ՝ չկա   (չպետք է լինի)   իմը-քոնը, հինը-նորը, կան   հետադեմ և   առաջադեմ, կոմպետենտ   և ոչ կոմպետենտ մարդիկ՝   կադրեր՝ «հին» թե   «նոր». Հարվարդն ու Օքսֆորդը   հասկացանք, բայց սոսկ   դա չափանիշ լինել   չի կարող. հաճախ   որոշ ղեկավարներ ասում   են, որ երիտասարդները գնում   են, որովհետև տեղ չկա՝   թոշակառուներին պետք է   հանել, ևն… Թոշակառուն   մեծանում, մահանում գնում   է, շատ չպետք   է մտահոգվել դրանով… Իսկ   երիտասարդները գնում են   երկրից, որովհետև աղքատություն, գործազրկություն և   այլ բացասական երևույթներ   ծնող երկրի սոցիալ-տնտեսական, պետաիրավական   կարգերն են վատ,   և ոչ թե   թոշակառուներն են մեղավոր… Հակառակը՝ պետք   է այդ «հին»   կադրերին փայփայել, հնարավորինս   երկար պահել, օգտվել   նրանց առաջադիմական փորձից   ևն… (Բացի այդ այսպես   շարունակվելու դեպքում երկրում   մնալու են թոշակառուներն ու   ննջեցյալները՝ մեռելները. պատահական   չէ, որ մեր   «տոների» մեջ «մեռելոց»-ի   քանակն ամենամեծն է…,   որոնք հնարավորություն չունեն   երկրից հեռանալու. ի՞նչ   է, անապատների վրա՞   պետք է իշխեք   դուք…): Ընդհանրապես շատ մտահոգող   ու տագնապահարույց հիմնախնդիրներ, հարցեր կան,   նաև դրանց լուծմանն   ուղղված առաջարկություններ, մոտեցումներ,   գնահատականներ, սակայն, բնականաբար,   այս նամակում հնարավոր   չէ դրանց բոլորին   անդրադառնալ:

Երկրում   արմատական, սոցիալ-տնտեսական փոփոխությունների իրականացման   համար «պետության»՝ «պետ բյուջեի» միջոցներն   անշուշտ բավական չեն.   ուստի մեր «բիրդան   աղաները» (հատկապես քերածին-օլիգարխիական տարրերը… Հայաստանում «օրինական   հարուստներ» չկան, եթե   ընդհանրապես նման   բան հնարավոր է…)   պետք է լայնորեն   բացեն իրենց «ապօրինի   լայնացած» գրպանները, թե   չէ դրանք կբացի   ժողովուրդը (եթե նույնիսկ   ՀՀ-ում երեք մարդ   մնա…)… Ի վերջո պետք   է հասկանալ, որ   այն, ինչ այս   երկրում կատարվել ու   կատարվում է, ընդհանուր   առմամբ անբնական ու անբանական   է. իսկ դա   այսպես շարունակվելու դեպքում,   առաջին հերթին, կկործանի հենց   նման վիճակի մեղավորներին: Երևի   չեք պատկերացնում, թե   ինչքան խորն ու   սարսափելի է մարդկանց,   ժողովրդի ներքին՝ արտահայտված   կամ չարտահայտված ատելությունն   «անկախության շրջանի» կառավարողների նկատմամբ… Կարլ 1-ի,   Լյուդովիկոս 16-րդի, Մուբարաքի   և Քադաֆիի հետ   պատահած իրողությունները դրա   հետ համեմատած կարող   են մանկական խաղեր   թվալ՝ համընդհանուր զայրույթի   հնարավոր ու հուսահատ   բռնկման գործընթացում… Անսանձ ու   անպատիժ վիճակն ու   փողը՝ հարստացման անհագուրդ   տենդը բթացրել են   մեր «բիրդան աղաներին»…

Նախկին   ԽՍՀՄ փորձը (դրական   կողմերը) նաև բուրժուական   երկրների փորձը (դրական   կողմերը), մեր ազգային-պատմական զարգացման,   արժեհամակարգի   առանձնահատկությունների   անաչառ ուսումնասիրման արդյունքների   նաև այսօրվա և   ապագա հնարավոր իրողությունների կանխատեսման   հիման վրա պետք   է համարձակորեն ձեռնամուխ   լինել խաղաղ արմատական   փոփոխությունների. թե չէ   այսպես Դուք էլ   եք տանջվում, ժողովուրդն   էլ, իսկ երկիրը,   պետությունը ձեռքից գնում   են՝ մեզ համար   նկատելի, թե աննկատելի…

Չպետք   է մոռանալ, որ   տարբեր կարգախոսներով՝ «հայրենասիրական» և ուրիշ,   իշխանության ղեկին են   անցել պատշաճ դաստիարակություն, կրթություն   (Օքսֆորդի և Հարվարդի   մասին չէ խոսքը.   դրանք ոչ հազվադեպ   միայն բացասական ազդեցություն   են գործում…) չունեցող,   երբեմն նաև քրեածին   անձինք և խմբավորումներ. սա սոցիալիզմի   կամ կապիտալիզմի հարց   չէ, այլ ցեղասպանություններ ապրած   ժողովրդի, արտաքին քաղաքական   անբարենպաստ միջավայրում գտնվող,   հետագա գոյատևման հարց՝   ժողովրդին, երկիրն ու   պետականությունը փրկելուն ուղղված   ցանկացած միջոց   արդարացված է, և   այդպես մտածելու ու   գործելու իրավունք ունի   յուրաքանչյուր հայ…

Պատկերացրեք մի   վիճակ, որ միջազգային   վտանգավոր իրողությունների պայմաններում   Հայաստանը, մնալով առանց   իր հովանավոր Ռուսաստանի   կամ մեկ ուրիշի,   մեն-մենակ է մնում   արտաքին՝ իր գոյությանը   սպառնացող վտանգի առջև.   այս վիճակում մենք   ի՞նչ կարող ենք   անել… Եվ եթե   այսօր շատ չենք   ուշացել, ապա հենց   այսօր էլ պետք է ձեռնամուխ   լինենք սոցիալ-տնտեսական, պետաիրավական   արմատական վերափոխումների. այլապես   զանգվածային աղքատությամբ, գործազրկությամբ, տարագրմամբ,   իշխանությունից զրկված ժողովրդի, ներսոցիալական միաբանության   խարխլված վիճակում մի   խումբ, կամ մի   քանի «բիրդան աղաների»   այս տարաբախտ երկիրը   որևէ առավել կամ   պակաս չափով սպառնալից   արտաքին վտանգի ունակ   չի լինի լուրջ   դիմակայություն ցույց տալու   և վերջնականապես կհեռանա   պատմության   ասպարեզից…

Անկախությունը լավ   է, թե վատ,   դա քննարկելու հարց   չէ. միայն թե   պետք է փոքր-ինչ անաչառություն ունենալ   գնահատելու մեր «նվաճումները»…

Սոցիալական միաբանությունը խարխլված   և   այն ավելի   խորացնող գույքային՝ սոցիալ-տնտեսական   աննորմալ     բևեռացում. զանգվածային գործազրկություն        ու   աղքատություն (ի դեպ,   նայեք ՀՀ-ում սպառնալից   ձևով աճող ինքնասպանությունների և   դրա փորձերի մասին   վիճակագրությունը, դրանք   կատարող անձանց գերակշռող   մասը (կեսը կամ   ավելին…) գործազուրկներ են,   աղքատներ. ինքնասպանության են   դիմում նաև երեխաներ, կանայք,   զինվորականներ. անընդմեջ աճում   է դրանց թիվը՝   դա անմիջապես   կապված է երկրի   վատ, հակաժողովրդական սոցիալ-տնտեսական, պետաիրավական   կարգերի, ռեժիմի, իրավիճակի   հետ…):

Զանգվածային և   այսօր էլ պարբերաբար   շարունակվող արտագաղթը՝ առանց   այն էլ փոքրաթիվ   ժողովրդի (ըստ էության   երկրում մնում են   նրանք, որոնք առայժմ   գնալու՝ երկրից հեռանալու   հնարավորություն չունեն, և   նրանք, որ դեռ   պետք է անհագուրդ   ձևով շարունակեն երկրի   կողոպուտը. մանավանդ, որ   ցանկացած պահի նրանք   հնարավորություն ունեն հեռանալու   երկրից…):

անսանձ   քրեածին մթնոլորտ, թմրամոլություն, մարմնավաճառություն և   երկրի բարոյա-իրավական արժեհամակարգը խարխլող այլ   կործանարար երևույթներ:

Եվ   այսքանից հետո դեռ   գտնվում են միամիտ   մարդիկ, որոնք մտածում   են, որ   ամեն   ինչ լավ է   լինելու, որ պ-ն   Սարգսյանը Ձեզ՝ նոր   վարչապետին բերել է   (կամ «Պուտինն է   բերել»), որ իրեն   ու իր և   դրանից առաջ ձևավորված   քրեածին-օլիգարխիական   խմբավորումները վերացնի ու   երկրում արդարություն հաստատի… Տա Աստված,   այդպես էլ լինի… բայց   եթե իմ ներզգացողությունն ինձ   չի դավաճանում, կուզենայի   այդպես լիներ…, ապա   Ձեր նշանակման հետ   կապված՝ «փոփոխությունները», «կադրային   խաղերը»՝ հնարավոր է   նաև «առաջիկա ընտրություններին ընդառաջ»,   սոսկ կառավարող և   այլ քրեածին-օլիգարխիական խմբավորումների կյանքը   երկարացնելուն են ուղղված… Չի բացառվում   նաև, այդ առնչությամբ,   «տեղահանված», «ազատված» նախարարներից   և մյուս պաշտոնյաներից՝ չբացառելով   նաև «նոր կադրերին»,   առաջիկայում կեղծ օպոզիցիա   ստեղծվի. չէ՞ որ   առջևում, ինչպես արդեն   նշեցինք, ընտրություններ են…

Այս   25 տարիների ընթացքում   պրովոկացիաների,   խարդավանքների մեծ վարպետներ   են ձևավորվել. այնպես   որ, ամեն ինչ   հնարավոր է…˟

[1] Կամ ամենաբարձրերից մեկը. այդ   մասին տե՛ս նաև՝   Էդիկ Մինասյան, Հայաստանի   երրորդ Հանրապետության պատմություն,   ԵՊՀ հրատ., Երևան, 2013, էջ 246 և   ուրիշ:

˟ Դա նույնիսկ Լ.Տեր-Պետրոսյանը՝ երկիրը «քանդողներից մեկը», ստիպված   էր ընդունել 17.XII.2016թ. իր   կուսակցության համագումարում ունեցած   ելույթում…

˟ Եթե իրոք   ցանկանում եք լուրջ՝   արմատական բարեփոխումներ իրականացնել,   ապա պետք է   հենվել ոչ թե   փաստորեն ժողովրդի վստահությունը չվայելող   կուսակցությունների, առավել ևս       ՅՀԴ-ի և ՀՀԿ-ի   վրա, այլ պետք   է նոր կուսակցություն (թեպետ այս   դատարկվող երկրում առանց   այն էլ շատ   են կուսակցությունները…) ստեղծել՝   արմատական բարեփոխումներ նախատեսող ծրագրով. այդ   դեպքում անպայման կհաղթեք   ընտրություններում և մեր ժողովրդին   հուզող մյուս հիմնախնդիրների արդարացի   լուծման հարցում (միայն   թե չխաբեք, ինչպես   Ծառուկյանը և մյուսները):

Ես   քանիցս զգուշացրել եմ,   նաև, որ այսպես   շարունակվելու դեպքում «հայերի» ու «ղարաբաղցիների» միջև նույնիսկ   կարող է աղետաբեր   կոնֆլիկտ առաջանալ… Քանզի շատ-շատերը   վաղուց արդեն մեր   այս աղետալի վիճակի   պատճառների մեջ տեսնում   են նաև Ղարաբաղը,   մասնավորապես «ղարաբաղյան» կադրերի հոսքը   ՀՀ ևն: Անշուշտ ես   հակված չեմ այդպես   կարծելու (քանզի ինչպես   ասացի, չարիքը ստեղծված   կարգերի մեջ է)   և այնուամենայնիվ, ՀՀ-ից   ժողովուրդը փախչում է.   նրա՝ ՀՀ-ի տարածքը, «գրավելը» դժվար   չէ… մինչդեռ   անհրաժեշտ է   ՀՀ-ից «հոսք» Ղարաբաղ և   ոչ թե հակառակը… Ղարաբաղի բնակչության   աճ, ազատագրված տարածքների   բնակեցում՝ դրսում գտնվող   ղարաբաղցիների մեծ մասի   վերադարձ, Ղարաբաղի ամրապնդում,   մյուս տարածքների՝ մեր   վաղնջական հողերի ազատագրում   ևն (օր.՝ Ռ.Քոչարյանին, Ս.Սարգսյանին, Ս.Օհանյանին   և մյուս., արդեն միջազգային   ասպարեզում ճանաչում են,   ինչ վատ կլինի,   որ նրանք տեղափոխվեն   Ղարաբաղ՝ իհարկե իրենց   հետ տանելով և   այնտեղ ներդնելով նաև   իրենց ՀՀ-ում կուտակած   հսկայական միջոցները՝ երևացող կամ   չերևացող «բիզնես»-ը, իհարկե   ըստ լուրերի, ստանձնելով   ամենաբարձր ղեկավար պաշտոնները   ԼՂՀ-ում, ամրապնդեն, հզորացնեն   Արցախ-Ղարաբաղը   ևն…):

Մի   փոքր, հյուծված երկիր   ու հուսալքված ժողովուրդ   ունեք: Դրանք էլ կերաք՝   պրծաք, հետո ի՞նչ   եք ուտելու… ձեր երեխաները,   թոռները, գոնե ի՞նչ   են ուտելու… Վաղուց արդեն   պետք է դուրս   գայիք այդ «կայֆի» վիճակից… Փոխանակ երկրի այս   տագնապալից վիճակի մասին   մտածելու՝   մաֆիան՝ կառավարող   քրեածին-օլիգարխիական   խմբավորումը՝ նախկին ու   ներկա (դրանք նույնն   են…), իր համար   ժառանգորդներ է   պատրաստում իր կյանքը   երկարացնելու և ըստ   հնարավորին   պատասխանատվությունից   խուսափելու համար…

Մեզ   լրջորեն պետք է   մտահոգի նաև արտաքին-քաղաքական վիճակն   աշխարհում, բնականաբար, առաջին   հերթին մեր հզոր   մերձավոր հարևանների. պատկերացրեք, որ ոչ   այնքան հեռավոր ապագայում   մեր հովանավոր Ռուսաստանի   անսասան թվացող   հզորությունը մի օր   սասանվի՝ նրա ներքին   զարգացումների   տրամաբանությունից բխող, ինչպես քրիստոնյա Բյուզանդիայի   և մյուս և   նրա ամբողջ ռազմական   և մյուս, կարողություններն անցնեն   մեզ «ոչ այնքան բարեկամ» պետության,   պետությունների կամ ուժերի… Ի՞նչ կլինի   մեր վիճակը… Երկրին այսօր   լուրջ, իմաստուն, հայրենասեր   ղեկավարներ են պետք,   ներքին բանական կարգեր   ապագա արհավիրքներին առավել   կամ պակաս չափով   հաջողությամբ դիմակայելու համար…

Թանկարժեք   ժամացույցներով, ջիպերով, միջնադարյան բերդ-ամրոցներ պալատներով,   այդ թվում եվրոպական   մայրաքաղաքներում, անգլերեն ու   ֆրանսերեն բլբլացող բախտախնդիրներով, սպիտակ   օձիքավոր գողերով երկիրը,   պետությունը երկար պահել   չես կարող… Կրկնում ենք՝   երկրին բանական կարգեր   են պետք ու   իմաստուն   կառավարում:

Թեկուզ   և արտաքին ազդակի   ազդեցությամբ,   այնուամենայնիվ, ցանկացած պետություն,   սկսած ամենափոքրից մինչև   ամենամեծն ու հզորը՝   Հռոմ, Ռուսաստան, Թուրքիա,   ԽՍՀՄ ևն, կործանվում   է ներսից… Պարզապես մեծերից   այդ դեպքում ինչ-որ   բան մնում է.   մեր փոքրիկ երկրից   այս անգամ կարող   է ոչ մի   բան չմնալ… Ուստի մեր   ներքին խարխուլ   վիճակը պետք է   վերացվի…

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի