«Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ս.թ. հունիսի 30-ին ժամը 12-ին Գորիսի պետական համալսարանում կազմակերպում է գիտաժողով` «Սյունիքի հոգևոր-մշակութային ժառանգությունը» խորագրով: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:
Գիտաժողովի կազմկոմիտե` գիտական ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մ. Քումունց, պատասխանատու` Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆ. Գ. Ստեփանյան:
Զեկուցումների համար նախատասվում է 12 րոպե։
Գիտաժողովին զեկուցվելու են հետևյալ թեամաները.
Մհեր Քումունց – Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար. բ.գ.թ., դոցենտ
Թեմա- Սյունիքի գրչակենտրոններն ու գրիչները (Տաթևի Մեծ Անապատը)
Գրիշա Սմբատյան – Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն
Թեմա-Կրթական գործի կազմակերպումը Կապանում (XIX դարավերջ-XX
դարասկիզբ)
Գևորգ Ստեփանյան — Գորիսի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.դ, պրոֆ.
Թեմա-Գորիսի թատրոնի սկզբնավորման պատմությունից (XIX դ.)
Լուսինե Ներսիսյան /համահեղինակությամբ Մհեր Քումունցի / – Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Թեմա-Պատառիկներ Գորիսի բանահյուսությունից (բանահյուսության ուսումնասիրության պատմություն)
Զորիկ Ըռքոյան – Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր
Թեմա-Աղահեճքում գտնված նորահայտ հուշարձանների մասին
Սերգեյ Հախվերդյան – Գորիսի պետական համալսարանի «Պատմության» ամբիոնի վարիչ, դոցենտ
Թեմա-Գորիս քաղաքի ժողովրդական ճարտարապետությունը (XIX դարավերջ-XX դարի առաջին քառորդ)
Ինգա Մարգարյան – Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դասախոս
Թեմա- Ս. Խանզադյանի խոսքարվեստի գնահատությունը
Քննարկում