20 Հունվարի, 2020

Ես քու ընկերդ եմ․․․

Ես քու ընկերդ եմ․․․

Արդեն երրորդ տարին է, որ ԱՄՆ-ի  Գլենդել քաղաքի «Կայծակ պատանեկան» հայ երեխաների խմբակի և բարերար քույրեր Նարե և Անի Ղարիբյանների, սիրելի մայրիկ Էլիզի կողմից ուշադրության, բարի հոգածության կենտրոնում է Սյունիքի մարզի ամենաանտեսված գյուղերից մեկը՝ Խոնավարը:

Այս անգամվա բարությամբ գյուղի բոլոր երեխաները՝ մեկ տարեկանից մինչև 17 տարեկան, նվերներ ստացան: Դրանք ուղարկվել էին Ամանորի կապակցության և միայն նոր էին հասել տեղ: Երեխաների բերկրանքը այդ արևոտ օրը բազմապատկվել էր: Նվերների հետ «Կայծակ պատանեկան»-ի սաները իրենց ձեռքով բացիկներ էին պատրաստել և մաղթանքներ հղել:

Խոզնավարի դպրոցականներն էլ փոքրիկ միջոցառում էին կամակերպել՝ նվիրված բարության և երախտիքի /ղեկավար Ն. Դոլունց/: Նրանք շնորհակալություն հայտներից իրենց ձեռք մեկնող բոլոր մարդկանց:

«Սիրելի՛ հայ ընկերներ, դուք մեր հարստությունն եք, դուք մեր իսկական եղբայրներն եք, և քանի կա հոգատարությունն ու բարությունը ձեր մեջ, մեր ամուր ենք կանգնելու այս հողում ու մեր հաղթանակներով հպարտություն ենք նվիրաբերելու ձեզ»,- ասում է խոզնավարցի 4-րդ դասարանցին:

Այդ հրաշալի գյուղը այսօր դատարկվում է, դպրոցում 40-ից քիչ երեխաներ են սովորում:

  • DSC_1011
  • DSC_1014
  • DSC_1015
  • DSC_1019
  • DSC_1023
  • DSC_1050
  • DSC_1051
  • DSC_1054
  • DSC_1059

  • 11
  • 55
  • 111
  • 222
  • 333
  • 554

 

 

About The Author

Related posts

Leave a Reply