Փետրվարի 24, 2018

Դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե,  1988

Դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե, 1988

Զոհրաբ Ըռքոյան

Դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե 1988 թվականի այս օրերին ողջ հայ ժողովուրդը տարված էր Արցախը Մայր հայրենիքին միավորելու երազանքով և պայքարի էր ելել՝ այն իրականացնելու: Իսկ Խորհրդային կառավարությունը Հայաստանի Խորհրդային Սոցիալաստական Հանրապետությունում արտակարգ ռեժիմ էր մտցրել՝ պարետային ժամով (Արցախի տարածքում ավելի վաղ էր մտցվել արտակարգ ռեժիմ): Չնայած պարետային ժամին, այն որ մեր փոքր հանրապետությունում խորհրդային բանակի հազարավոր զինվորներ էին հսկում ու պատժիչ միջոցառումներ իրագործում ժողովրդի հանդեպ, այնուամենայնիվ պայքարը շարունակում էինք՝ գաղտնի և բացահայտ: Սակայն դեկտեմբերի 7-ին ցնցվեց մեր երկիրը՝ տեղի ունեցավ անսպասելին՝ ավերիչ երկրաշարժը, որըի էպիկենտրոնը հանրապետության հյուսիսային Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղն էր: Ըստ պաշտոնական տվյալների՝ արհավիրքը խլեց 25 հազարից ավելի հայորդու կյանք, որոնց թվում շատ էին երեխաները: Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը եղել է արտասովոր կործանարար։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Երկրաշարժի օրը՝ երեկոյան Մասիսի շրջանի Նոր-Խարբերդ ավանի՝ երկրաշարժի տարածք շտապող ջոկատի կազմում մեկնեցի Սպիտակ: Սարսափելի էր տեսնել քանդված տները, որոնց փլատակների տակ էին մնացել մարդիկ: Արդեն գիշեր էր, բայց աշխատում էինք Սպիտակի կոմկուսի շենքի փլատակների տակից հանել մարդկանց: Երկրաշարժի պահին կոմերտմիության խորհրդակցություն էր տեղի ունեցել, և տասնյակ երիտասարդներ նահատակվել էին: Այս շենքին մոտակա դպրոցի բակում առավոտյան սարսափելի տեսարան էր՝ տասնայակ երեխաների անշունչ մարմիններ էին: Մինչ օրս անմոռանալի է այդ տեսարանը: Այդ օրերին մասնակից եղա նաև Լենինականում կայացած փրկարարական աշխատանքներին: Ամենուր նույն արհավիրքը: Բայց տոկուն է մեր ազգը: Անցել է 29 տարի. հախթեցինք Արցախյան գոյամարտում: Ազատագրեցինք մեր հայրենիքի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքների մի մասը, այսօր ունենք Քաշաթաղի շրջանը՝ Անկախ Արցախի կազմում: Աղետի գոտուց հարյուրավոր ընտանիքներ այսօր բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանում, որի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում կանգուն է աղետի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող (քանդակագործ՝ գյումրեցի Հովհաննես Մկրտչյան): Դեկտեմբերի 7-ին այստեղ, նույն ժամին՝ 11 անց 41 րոպեին, երբ 29 տարի առաջ ցնցվեց Հայոց աշխարհը, Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ, հյուրեր ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, հարգեցին զոհերի հիշատակը: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, դիմելով ներկաներին, ասաց. «29 տարի առաջ, այս օրը, այս ժամին տեղի ունեցավ մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ Սպիտակի երկրաշարժը»: -Անդրադարձավ զոհերի, հաշմանդամների, անտուն մնացածների խնդրին՝ նշելով՝ ականատեսները մինչ օրս սարսափով են հիշում այդ արհավիրքը՝ ամենուրեք ավեր ու բազում դիակներ, ողբացող հարազատներ: Հավելեց, որ աղետը տեղի ունեցավ մեր ժողովրդի համար ճակատագրական պահի, երբ մենք ոտքի էինք ելել՝ Արցախը Մայր Հայրենիքին միավորելու նվիրական պայքարի: Կարևորեց այն, որ սարսափ, մահ ու ավեր, հարազատներ կորցրած հազարավոր գյումրեցիներ, վանաձորցիներ, սպիտակցիներ արդեն զենք վերցրեցին ու Արցախ մեկնեցին: Ա. Մխիթարյանը խասքն ավարտեց՝ ասելով՝ կորուստներն անդառնալի են, վիշտը միշտ մեր սրտերում, սակայն կյանքը շարունակվում է: Մաղթեց, որ այլևս նման արհավիրք չտեսնենք՝ փառք տալով բոլոր նահատակներին: Ծաղիկներ խոնարհումից հետո ներկաները Սուրբ Համբարձման եկեղեցում մոմեր վառեցին՝ ի հիշատակ անմեզ նահատակների: Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կայացան նաև շրջանի շատ համայնքներում և դպրոցներում:

  • DSCN0626
  • DSCN0663
  • DSCN0680

About The Author

Related posts

Leave a Reply