Դեկտեմբերի 08, 2019

Գորիսի հին դարպասները

Գորիսի հին դարպասները

Սերգեյ Հախվեր­դյան

Գորիս քաղաքը յուրահատուկ է ոչ միայն բնական հուշարձաններով, այլև ճարտարապետությամբ: Այդ առումով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում գորիսյան տների հին դարպասները: Դրանք անխտիր կամարակապ-թաղակապ են. խորհրդային տարիներին կառուցված տների դարպասներին կամարներ չկան, դրանք ուղղանկյուն են:

Շատ քանդված դարպասներ են դարձել ուղղանկյուն: Գորի­սյան ճարտարապետու­թյան խորագիտակ մասնագետ, ճարտարապետ Սևադա Զաքա­րյանը իրենց ապրած տան օրինակով գտնում է, որ դա հիմնականում արվել է այն բանի համար, որ սայլերին փոխարինած ավտոմեքենաները կարողանան մտնել բակ:

Գորիսում բարեբախտաբար տաս­նյակներով պահպանվել են հնաշեն դարպասներ: Գորի­սյան դարպասը հրապուրել է նաև մեծն Մարտրիրոս Սա­րյանին:

Դարպասը կարող էր ունենալ երկու մուտք. մեկը՝ հետիոտնի համար, մյուսը՝ անասունների՝ ձիերի, ավանակների, ուղտերի, ինչպես նաև սայլերի կամ կառքերի համար: Դարպասի մեծ դուռը բացվում էր տան բակի վրա, իսկ փոքրով կարելի էր հարմարեցված հարթակից մեկ-երկու աստիճանով իջնել բակ կամ անմիջապես աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ:

Որոշ դեպքերում տարածքի կամ շինարարու­թյան ծախսերը խնայելու նպատակով մեծ և փոքր դարպասները կարող էին մեկտեղվել*:

  • Սյունիքի փ. թիվ 22:
  • Սյունիքի փ. թիվ 20: 19-րդ դարի վերջ: Կառուցել է Բագունց Մինասը:
  • Մաշտոցի փ. թիվ 13: Տունը պատկանել է Աղաջանյաններին, որոնք ապրում են պատկից հարևանությամբ:
  • Անկախության փ. թիվ 7: Տունը կառուցել է Պողոս Ամարյանը, այժմ ապրում են Գրիգորյանները, Հայրապետյանները:
  • Մաշտոցի փ. թիվ 35: Դարպասի տնատերը եղել է քահանա, կնոջ անունն էր Պարունա, այդ տանն են ապրել նրա աղջիկները՝ Լուսիկը և Արփիկը: Ընկեր Լուսիկը եղել է քաղաքի առաջին մանկապարտեզի երկարամյա վարիչ: Տունըհիմա պատկանում է Միրաքյաններին:
  • Հին դարպասի թակոց:
  • Մաշտոցի փ. թիվ 8: Տունը պատկանել է Պետրոս Բադիրյանին (գրադարանի Պետյա)՝ հնաբույր, արտասովոր հագուկապով, անբաժան ձեռնափայտով, կրթված, ազնական մի մարդու:
  • Մաշտոցի փ. թիվ 60: Այստեղ ապրում են Միրաքյանները: Տունը նրանք գնել են 20-րդ դ. 30-ական թվականներին:
  • Մ. Սարյան, Գորիս, 1935թ., թուղթ, գունավոր մատիտ, 19.5 x 32:

Արդեն նշել ենք, որ քաղաքի հին դարպասների «նախահայրը» անշուշտ եղել է Գորիս գյուղի կրկնակի թաղակապ դարպասը: Դարպասի վրա թափած աշխատանքում միա­հյուսվել են դարբնի և հյուսնի աշխատանքները: Դարպասների փայտը պարտադիր եղել է ամուր կաղնեփայտից, այն մի­մյանց կցվում-ամրացվում էր երկա­թյա գամերով, պնդոցներով: Դարպասն ունեցել է զանգի դեր կատարող երկա­թյա թակիչներ, մի քանի դռների վրա դրանք դեռ պահպանվել են: Դարբնի արհեստը Գորիսում շատ հարգի է եղել: Գորիս գյուղի բերդ-քերծում հայտնաբերվել է երկաթի խարամ, ու կարծիք է հայտնվել, որ այնտեղ երկաթ են ձուլել հին-հին ժամանակներում: Հանքաքար-հումքն այստեղ կարող էր հայտնվել Սևարանցի երկաթահանքից: Գորիսցի հին վարպետ-դարբիններից են Ա. Տատին­ցյանը, Ս. Միրա­քյանը:

Այսօր նրանց գործն ու ավանդույթները շարունակում է Ռազմիկ Դոլունցը: Նա է պատրաստել ու տեղադրել քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը:

Երբեմն դարպասների գետնամոտ աջ և ձախ մասերում դրվել են դարպասի շարվածքից դուրս պրծած նստարանի դեր կատարող քարեր: Դրանցից կարելի էր կապել նաև ձիու սանձը: Այդպիսի նստարան-քարեր կարելի է տեսնել մի քանի դարպասների մոտ /տեսնել նկարները/:

Գուցե տարօրինակ թվա, որ նստարանները բարձր են կանգնած: Բանն այն է, որ դրանք «բարձրացել են» փողոցի հարթեցման, ասֆալտապատման ժամանակ: Հողաշերտը իջեցվել է, և նստարանները հայտնվել են բարձր, նստելու համար ոչ պիտանի դիրքում:

Գորիսում հանդիպում են տներ, ուր կան միայն հետիոտնի համար նախատեսված մուտքեր:

Գորիսի հին տներին ուշադիր նայողը կգտնի, կտեսնի խուլ պատուհաններ կամ դռներ: Թվում է՝ այդպիսի պատերն ասելիք չունեն դիտողին, ի՞նչ պետք է ասեն: Սակայն պարզվում է՝ դրանք որմնադիր-վարպետի (անշուշտ տանտիրոջ համաձայնու­թյամբ) ստեղ­ծա­գործ մտ­քի ար­դյունք են, և այդ պատ­կե­րը կա­րող է անջն­ջե­լի տ­պա­վո­րու­թյուն թող­նել՝ առաջաց­նե­լով ո­րո­շա­կի հե­տաքրք­րու­թյուն:

Այս­տեղ պա­տի վ­րա գու­ցե ա­վե­լի աշ­խա­տանք է թափ­ված, քան կա­րող էր լի­նել սո­վո­րա­կան պա­տու­հան­նե­րով, նույն ծա­վա­լի պա­տի վ­րա: Բայց վար­պե­տը այդ կերպ նոր, բո­լո­րո­վին ան­սո­վոր լու­ծում է տա­լիս փո­ղո­ցին նայող տան ար­տա­քին հար­դա­րան­քին, այն դարձ­նում տ­պա­վո­րիչ, ա­ռինք­նող, նշ­մա­րե­լի ու հի­շե­լի: Խ­լաց­ված պա­տու­հան­նե­րով կամ դռ­նե­րով մի քա­նի շեն­քեր կան Գո­րի­սում: Թվում է՝ և՛ տան տե­րը, և՛ վար­պետ-որմ­նա­դի­րը խուլ պա­տու­հան­նե­րով ո­րո­շա­կի կեն­ցա­ղային խն­դիր են լու­ծել. դ­րանք կա՛մ ուղղ­ված են դե­պի հյու­սիս, կա՛մ դե­պի արև­մուտք՝ բ­նա­կա­րան­նե­րը պաշտ­պա­նե­լով սա­ռը, ցր­տա­շունչ քա­մի­նե­րից, որ Գո­րի­սում ձմ­ռա­նը փչում են հյու­սիս-արև­մուտ­քից: Հե­տաքր­քիր է, որ գո­րի­սյան քա­ղա­քա­շի­նու­թյան խորհր­դային կամ հե­տա­գա է­տա­պում այդ կար­գի լու­ծում­ներ չ­կան:

* Այս և հետագա նկարագրությունները հավաստված են համապատասխան լուսանկարներով:

About The Author

Related posts

Leave a Reply