Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները» նախագծի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը տեղի ունեցավ դասախոսությունների եռօրյա շարք՝ նվիրված հայ գրականության մեծանուն դեմքերից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակին։

Օր 1-ին. Մեկնարկ և միջտեքստային զուգահեռներ

Դասախոսությունների շարքը մեկնարկեց հունիսի 11-ին։ Բացման խոսքով հանդես եկավ Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը։ 

Միջոցառումն առավել ջերմ ու անմիջական դարձրին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, ովքեր ներկայացրին գրողի կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագներ՝ իրենց խոսքը համեմելով բակունցյան ստեղծագործությունների մեջբերումներով։

Առաջին օրվա հիմնական բանախոսը բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյանն էր, ով ներկայացրեց «Միջտեքստայնություն. Ակսել Բակունց – Սերո Խանզադյան» թեմայով դասախոսությունը՝ գիտական վերլուծության միջոցով նոր հայացք նետելով երկու մեծ գրողների ստեղծագործական առնչություններին։

Օր 2-րդ. Բակունցյան խորհրդանիշների աշխարհում

Հունիսի 12-ին դասախոսությունների շարքը շարունակվեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները» նախագծի ղեկավար, ՍՀՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցի զեկույցով։ Նա ներկայացրեց «Ոսկրի խորհրդանիշը Ակսել Բակունցի արձակում» խորագրով դասախոսությունը՝ բացահայտելով գրողի արձակում առկա խորքային խորհրդանշանների իմաստները։

Օր 3-րդ. Լեզվական վարպետություն և եզրափակում

Եռօրյա շարքը եզրափակվեց հունիսի 13-ին՝ հագեցած և բազմաբովանդակ զեկույցներով։

Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները» նախագծի անդամ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը հանդես եկավ «Բառընտրությունը Բակունցի արձակում» թեմայով դասախոսությամբ՝ վերլուծելով գրողի լեզվամտածողության առանձնահատկությունները։

Առցանց ձևաչափով միջոցառմանը միացավ և «Ա. Բակունցը՝ Հայաստանի երիտասարդ բելետրիստը» թեմայով զեկույց ներկայացրեց ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը (ՌԳԱ Գիտական խորհրդի անդամ, ՌԲԳԱ Էկոնոմետրիկայի, կվալիմետրիայի և արժեհամակարգի հիմնախնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, Սորբոնի և Օքսֆորդի համալսարանների հրավիրված պրոֆեսոր)։

Դասախոսությունների շարքը հարուստ ու բովանդակալից քննարկումների առիթ հանդիսացավ՝ ևս մեկ անգամ արժևորելով Ակսել Բակունցի անգնահատելի գրական ժառանգությունը և նրա դերը հայ գրականության և լեզվի զարգացման գործում։

Տեղեկությունը՝ ըստ ԳՊՀ պաշտոնական կայքի, լուսանկարները՝ Մ․ Մխիթարյանի

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ա. Ստեփանյան “Ճերմակ ճախրանք” (գրախոսություն)

Արմեն Ստեփանյան-”Ճերմակ ճախրանք”.  Գրական-գեղարվեստական հրատարակություն. Բանաստեղծություններ, խմբագիրներ՝ Սուսան Կարլենի Ալիխանյան, Արտակ Ոսկանյան (“Կապույտ Էսքիզներ” շարք),…

Լեռներից այն կողմ․ Անի Ղազարյան

Սույն թվականի ապրիլի 1֊ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ…

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…