Լույս է տեսել Ե.Լալայանի Երկերի 4֊րդ հատորը

Spread the love

Հրաշալի աշխատանք, հայանպաստ գործ և արժեքավոր նվեր ՍՀՀԿ֊ին։ Լույս է տեսել Ե.Լալայանի Երկերի 4֊րդ հատորը, որ առանձնապես ներառում է Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի հայագիտական հարցերը։ Թշնամուն հաղթելու համար նախ պիտի մենք մեզ հաղթենք` ցրելու տարածաշրջանի հայկականությունը կասկածի տակ դնող ամեն մտայնություն, կասկած կամ ուրացություն, որ, ցավոք, սողոսկել են ու մեզ դարձնում են վտանգավոր հարմարվող։ Այո՛, մեզ ազգայինի սովը թուլացրեց…Այս աշխատանքը առավել քան կարևոր է այսօր և հետայսու, որ լույս կտա հայագիտական շատ հարցերի քննությանը։ Շնորհակալ ենք գրքի արարումին մասնակցած բոլորին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներին, հովանավորներին, հրատակակչությանը:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի