Տարեգրությունը օգոստոսի առաջին տասնօրյակում

Spread the love
« ԱՅՆՔԱՆ ՀՈԳՆԱԾ՝ ՍՄԲԱՏ ՄԵԼԻՔ — ՍՏԵՓԱՆՅԱՆ»… Այսպես գրել է ինքն իր մասին 1906-ի հայ-թուրքական բախումների օրերին, պատասխան մի նամակում: Ծնվել է 1879 թ. օգոստոսի 1-ին, Առաջաձորում: Ավարտել է Սաքսոնական Ֆրայբերգի լեռնային ակադեմիան, ստացել լեռնային ինժեների մասնագիտություն: 1904 –ին 25 տարեկանում վերադարձել է Ղափան՝ հայրենիքը շենացնելու մտադրությամբ և լուրջ ծրագրերով: Ղափանում նա պիտի բախվեր դաժան իրականության հետ՝ երկիրը հոշոտող չինովնիկներ, օտար, վայրենի կապիտալիզմ, զավթված ընդերք, անմարդկային շահագործում, զոհեր, խեղանդամներ, կազարմաներում գոյությունը քարշ տվող հանքափորներ, չնչին աշխատավարձ, ծեծ, տուգանք, կարճատև կյանք, կործանվող գյուղեր… և փախուստ դեպի ուր ասես, միայն թե հայրենիքից դուրս: Այս ամենին գումարվում էր արթնացող թշնամանքը հայերի ու թուրքերի միջև: 1906 թվական… վճռվում էր Սյունիքի ճակատագիրը: Բոլորի հայացքը դեպի Սմբատ Բեկն էր: Բոլորը՝ հայդուկապետ, հայդուկ, մարտիկ, կամավորական, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, գյուղացի, բանվոր և թուրք բեկերն անգամ, նրան էին դիմում օրհասական պահերին: Հազվադեպ է լինում հայ կյանքում. Մելիք Ստեփանյանը որպես Ղափանի հայության առաջնորդ, անվերապահորեն ընդունվում էր գրեթե բոլորի կողմից: Նա առաջնորդ էր ընտրված ժողովրդի կողմից, ճանաչված Սյունիքում, ընդումված այն ժամանակներում հայ քաղաքական կյանքում գերիշխող ՀՅԴ-ի կողմից: Այլ կերպ լինել չէր կարող. եվրոպական կրթություն, ազնվական ծագում, լեռնային ինժեների մասնագիտություն,լեզուների իմացություն…Այս ամենը, սակայն, կարող էին այլ կերպ օգտագործվել՝ անձնական կարիերա, մեծ եկամուտներ, բարձրաշխարհիկ կյանք, սեփական փակ աշխարհ…Կարող էր վերջապես այդ անհանգիստ, դժոխքի վերածվող հողակտորից մեկնել: Բայց Սմբատ Մելիք – Ստեփանյանը այլ ճանապարհ ընտրեց: Ընտրե՞ց, թե ճակատագրին ենթարկվեց: Փաստն այն է, որ նա մնաց իր տանը և մնաց իր հայրենակիցների բոլոր տագնապների հետ: Մնաց և ստանձնեց պատասխանատվությունը: Եվ դա շատ բնական էր թվում, այլ կերպ ինչպե՞ս կարող էր լինել: Դա, ի վերջո, Բեկի ընտրությունն էր: Նա ընտրեց պատվավոր դժվար կյանքը: Հազիվ 27 տարեկան և առաջնորդ: Նա էլ իր տեսակի հայդուկապետ էր:
Հ.Գ. Սմբատ Մելիք –Ստեփանյանի ծննդյան օրը Վիքիպեդիան համարում է օգոստոսի 9-ը: Հրապարակման հեղինակը հավանաբար հիմք է ընդունել հարազատների վկայությունը: Որդին՝ Վահագն Մելիք – Ստեփանյանն էլ ծննդյան օրը համարում է օգոստոսի 8 — ը: Խոստանում ենք առաջիկայում ներկայացնել նոր փաստարկներ, բայց հիշեցնել, որ բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ կապանցիների առաջնորդը ծնվել է օգոստոսի 1-ին: Այս մասին՝ սեպտեմբերին: Ասենք, որ օգոստոսյան մեկ օր ևս կապված է Բեկի հետ: Հայրենիքին անուրանալի ծառայություններ մատուցած Մեծ մարդը մահացել է հեռավոր Սիբիրում, 1940 թ. օգոստոսի 24 — ին, ժամը 2-ին: Թաղված է Կրասնոյարսկի երկրամասի Նիժնեինգաշսկի շրջանի Նիժնեպոյմանսկի նախկին 10-րդ ճամբարային տեղամասի գերեզմանատանը: Շիրիմ N 77/263. Ավելին՝ տես գրականություն՝
Ռոժենտ Գրիգորյան, Մեծ հայրենասերի արխիվից, Կապան,
Ν154(9222), 27.12.1990
Գ. Սմբատյան, Սմբատ Մելիք-Ստեփանյանի ժամանակը, Սյունյաց երկիր,
Ν22(194), 27.11.2009
Ռոժենտ Գրիգորյան, Մեծ հայրենասերի արխիվից, Կապան, Ν153(9221), 25.12.1990
Գ Սմբատյան, Սյունիքը փորձության մեջ, Երևան, Անտարես, 2017
Գ. Սմբատյան, Սյունիք. Պատմություն և հիշողություն, Երևան, Անտարես, 2018
Գ. Սմբատյան, Երկաթե վարագույրից այս կողմ, Երևան, Զանգակ, 2009 Սմբատ Ռոլանդի Մելիք-Ստեփանյան, Կապան, ուրվագծեր երկրամասի պատմության, Երևան, Անտարես, 2015
1881 թ․օգոստոս-Կապանում շրջագայում էր մեծ վիպասան Րաֆֆին։ Շնորհիվ անվանի կապանցի Արտաշես Ծատրյանի, մեզ են հասել գրողի տպավորությունները Կապանի մասին։
1906 թ. օգոստոսի 1-Բեխ գյուղի սարում սպանվեց խդրանցցի ձիապան Ավագ Սարգսյանը, որից հետո Ղափանում մոլեգնեցին հայ-թուրքական բախումները:
1906 թ. օգոստոսի 4- Ներքին Վաչագան (Քյարխանա) գյուղից թուրքերը կրակ բացեցին հայերի վրա: Եղան վիրավորներ: Ի պատասխան դրա հայրերը պաշարեցին գյուղը և կրակի մատնեցին:
1906 թ. օգոստոսի 7- Սկսվեց ամենամեծ ընդհարումը Ղաթարի հանքերի շրջանում: Ընդհարումների հետևանքով տարածեց սարսափը, փակվեցին ճանապարհները, կանգ առան հանքերը, զոհվեցին անմեղ մարդիկ: Թուրքերը հարձակվեցին Մելիք-Ազարյանի <<Սյունիք>> գործարանի վրա, կողոպտեցին և հրդեհեցին այն: Հայերի պատասխանը չուշացավ, ավերվեցին և կողոպտվեցին մոտակա թուրք գյուղերը: Օգոստոսը դարձավ արյունալի իրադարձությունների ամիս:
1943թ. օգոստոսի 1- Ներքին Խոտանանում ծնվել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Ծառայել է Խորհրդային բանակում, որտեղ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1992-ի ապրիլին տեղափոխվել է Հայաստան, կազմակերպել մարտական գործողությունները: 2008 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Արժանացել է մարտական մի շարք շքանշանների:
1958 թ․օգոստոսի 10-Շահագործման հանձնվեց քաղաքի ստադիոնը։
1967 թ․ օգոստոսի 6- Ծավ գյուղում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան-կոթողը։ Հուշարձանի բացման պատիվը տրվել է Հունան Ավետիսյանի մորը՝ Խանում Ավետիսյանին։ Մարդիկ հուզմունքով լսեցին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի հեռագրի տեքստը։
1973 թ․ օգոստոս-Շահագործման հանձնվեց Կապանի Ավտոնորոգման գործարանը։ Վերանորոգման համար ընդունվեց առաջին Բելազ-540-ը։ Անդրկովկասում միակ, ԽՍՀՄ-ում երկրորդ գործարանը հիմնադրվել էր Զանգեզուրի կոմբինատի միջոցներով։
1979 թ․ օգոստոսյա

ն այս օրերին Կապանում «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում էր « Թռիչքը սկսվոմ է գետնից» ֆիլմը: Գլխավոր դերերում՝ Արմեն Ջիգարխանյան, Խորեն Աբրահամյան: Նկարահանումներին մասնակցում էին Կապանի պետական թատրոնի դերասանները: Օգոստոսի 7-ին Խորհրդային Միությունում նշվում էր երկաթուղայինի օրը: Այդ օրը արթնացնում է հիշողություններ, երբ մեր շրջանը կապված էր երկրի հեռավոր քաղաքների հետ: Երկաթուղուց մնաց միայն Երկաթուղայինների փողոցը և Կայարանի շենքը: Ռուսներն ասում են՝ там где кончается железная дорога, там живут дураки. Անկեղծ լինենք՝ երկնքից չենք իջել։ Հիմարներ՝ ոչ, բայց տգետների պակաս չունենք: Այլապես, ինչպե՞ս կարող էինք մեր թաթը մեկնել արվեստի գործերին, հ
Օգոստոսի 8-ը շինարարի օրն է: Մեր շինարարների ձեռքով ծնվել է Կապան քաղաքը, կառուցվել են բնակավայրեր: Իսկ Կապանի առաջին ինժեներ-շինարարին վաղուց արդեն մոռացել են: Դա ռազմական ինժեներ Հակոբ Մութաֆովն էր: Մահացել է Կապանում, թաղվել Բարաբաթումի գերեզմանատանը: Գերեզմանը հայտնաբերելու բոլոր փորձերը եղել են ապարդյուն: Կլի՞նեն արդյոք մարդիք, ովքեր կօգնեն հայտնաբերելու այն:ուշարձաններին, մասնատել դրանք, վերածել մետաղի ջարդոնի և անհայտացնել: Այդպես պատահեց Արա Հարությունյանի կայարանը զարդարող «Վահագն վիշապաքաղ» հարթաքանդակի հետ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի