Խնձորեսկ տեղանվան ծագումը՝ ըստ Արկադի Ծատուրյանի

Արադի Ծատուրյանի բանավոր հաղորդած  բազմաթիվ տեղեկություններից մեկն ենք հրապարակում, որ, հավանաբար, պիտի տեղ գտներ նաև հեղինակի՝ Խնձորեսկին նվիրաբերվող անտիպ աշխատանքում:

Ասացող՝ Արկադի Ծատուրյան

13-րդ դարի ծաղկող Մարտիրոսը վկայություն է տալիս, որ  10-րդ դարից արդեն կա Խնձորեք գյուղը: Ըստ ասացողների և ուսումնասիրողների՝ բառն առաջացել է խնձոր բառից, քանի որ հնում այս ձորակը լիքն է եղել խնձորենիներով: Խնձորեսկ անունով բնակավայրեր կան Արցախում և Արևմտյան Հայաստանում: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ Խնձորեսկ բառն առաջացել է «խոր ձոր» բառից՝ խոր ձորեսկ: Այլ կարծիքի համաձայն՝ Խնձորեսկը կենտրոնական դիրք է ունեցել, պաշտպանական առումով գերակայություն է ունեցել տարածքում, և որպես կենտրոն, ինչպես աչքի խնձորը՝ աչքի կենտրոնը, ստացել է այդ անվանումը: Իսկ գյուղացիները նշում  են, որ պարսկերենից է՝ խեն զեն, որ նշանակել է «խոզերի բուն», իբր միայն խոզերը կարող են այս մութ ու խոր ձորերում ապրել: Ասում են, որ շատ հնում Սյունիքը որսատեղի է եղել Պարսկաստանի համար, իսկ Խնձորեսկի ձորը լիքն է եղել վարազներով (նույնիսկ Սյունյաց իշխանական տները ունեցել են վարազի կերպարով զինանշան): Վարազներին քշում էին Խնձորեսկի ձորերը ու որսում, այդտեղից էլ իբր առաջացել է «խոզաձուր»>Խնձորեսկ անունը:  Կա նաև այն կարծիքը, որ առաջացել է խանձված բառից: Մինչև օրս, սակայն, անհատ է մնում Խնձորեսկ բնակավայրի ծագումը:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Կուրաթ թագավորի ձորակում

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար…

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը

Սաթենիկ Խուրշուդյան See author's posts Ընթերցված է՝ 81