Յապոն (Հովհաննես Պարոնյան). Գործը և հուշերը

Spread the love

Անթիւ սար ու ձորերի աշխարհ է Սիւնեաց Աշխարհը: Տաթեւի ձոր, Որոտնձոր, Հալիձոր, Հագարու Ձոր, Բերդաձոր, Զաբուղիձոր, Ձագեձոր, կամ Բաղաբերդ, Կաքաւաբերդ, Ինջաբէլ, Կապան, Իւչթ ափա, Իւղաբերից-Սար, Աղօթարան եւ դեռ շատերը,- ահա նրա բնութիւնը բնորոշող վայրերի անունները: 

Սիւնաց Աշխարհի այդքան ձոր ու հովիտների շարքում Ձագեձորը կամ Ձագերին Ձորը առանձնապէս նշանաւոր է այն բանով, որ մօտ 150-200 տարի առաջ իր անունով Զանգազոր, Զանգազուր, ապա Զանգեզուր կոչուեց այդ գաւառը, որ դեռ Դաւիթ Բէգի ժամանակ էլ հայ ու դրսի աշխարհում Սիւնիք անունով էր յայտնի: 

Ձագեձորը գտնւում է Սիւնիքի Հաբանդի (այժմ բուն Զանգեզուր) շրջանում, գաւառի ամենաբարձր լեռնագագաթի` Իշիխլուի արեւելեան կողին: Իր ջրերը հաւաքելով Իշիխլուի բազմաթիւ ձոր ու ձորակներից` հովիտը ծուռ ու մուռ պտոյտներով իջնում է ցած: Մօտ 9-10 կիլոմետր կանաչազարդ իր ճամբան կտրած` կարծես նեղսրտում է կողքի լայն տարածքից ու Քարահունջի այգիներից ցած սեղմում է ափերը, ցցում ապառաժոտ կողերը եւ իր Գորիս գետի զուլալ ու կարկաչիւն ջրերը խառնում Որոտանի գոռ ալիքներին, Բարգիւշատի155 (թվերով նշված են ծանոթագրությունները. տե՛ս ներքևում) ու Հագարուի միացեալ ջրերին հասնելուն դեռ բաւական մնացած:

Ձագեձորը հայ աշխարհի այն բախտաւոր ու բացառիկ պատառիկներից է, որ սկզբից եղել ու մնում է զուտ հայկական: Հովիտի յատակը քերող Գորիս գետի աջ ու ձախ ափերին վերից վար շարուած են Բուռուն, Հին կամ Վերին Գորիս, Ներքին կամ Նոր Գորիս գիւղերը, Գորիս քաղաքը ու Քարահունջ գիւղը, բոլորն էլ հայկաշէն ու հայաբնակ:

Սրանցից Հին ու Նոր Գորիսները հովիտի ամենահին աւանն երն են, իսկ սրանցից Հին Գորիսի պատմութիւնը գնում հասնում է Սիւնաց Աշխարհի շատ հեռու շրջանները (Այստեղ շփոթություն կա հին և նոր Գորիս հասկացությունների առումով, այս մասին տես հղումը):

Մինչեւ ռուսների գալը ու դեռ բաւական ժամանակ դրանից յետոյ, Ձագեձորը Սիւնիքի մանր իշխանապետութիւններից մէկն էր եւ, այն ժամանակուան կարգ ու օրէնքի համաձայն, ունէր իր սեփական իշխանը կամ մելիքը: Ձագեձորի իշխանը կամ մելիքը իր հերթին ենթարկւում էր Տաթեւի կամ Խնձորեսկի հայ մելիքներին, նայած թէ սրանցից որը աւելի ուժեղ էր լինում: 

Ռուսների Կովկասում հաստատուելուց ետք, երբ երկիրը վարչ ական շրջանների բաժանուեց, առաջին անգամ Սիւնիքը կցուեց Բագուի նահանգի Շուշուայ գաւառին, որպէս սրա առաջին եւ երկրորդ գաւառակը եւ այդպէս մնաց մինչեւ եօթանասնական թուականները, երբ տեղի ունեցաւ Կովկասի նոր վարչական բաժանում: Այս անգամ Սիւնաց Աշխարհի խոշորագոյն մասը` Հաբանդ, Կապան, Աղահէջք, Արեւիք ու Բարգիւշատ` յարակից մանր-մունր շրջաններով մտան Գանձակի նահանգի սահմանների մէջ, որպէս առանձին գաւառ, իր այժմեան Զանգեզուր անունովը: Հէնց այդ ժամանակներում էր, Նոր, կամ Ներքին Գորիսը, նեղուելով իր շուրջը եղող ձոր ու ապառաժներից, կամաց կամաց սկսեց տեղափոխուել Գորիս գետի աջ ափը, անտառից ազատուող ընդարձակ դաշտը, որտեղ, անշուշտ, Ռուսաստանից եկող ազդեցութեան շնորհիւ կառուցուեց բոլորովին նոր ձեւի ու շէնքերից կազմուած մի քաղաք: 

Զանգեզուրը առանձին գաւառ դառնալուց յետոյ, կենտրոնը թրքական Բարգիւշատից փոխադրուեց ահա այդ նորաստեղծ Գորիս քաղաքը, որ, շնորհիւ իր աշխարհագրական դիրքի, շնորհիւ գաւառի բոլոր շրջանների կենտրոնում գտնուելուն, ապա շնորհիւ հետզհետէ կառուցուող Գորիս-Շուշի, ԳորիսՀ անքեր, Գորիս-Բարգիւշատ ու Գորիս-Նախիջեւան խճուղիներին, արագ կերպով ընդարձակուեց ու տնտեսապէս զարգացաւ: Ոչ միայն հովիտի գիւղերից, այլ եւ գաւառի բոլոր շրջաններից այդտեղ տեղափոխուեցին պետական պաշտօնեա- ներ, շուկայի հետ կապ ունեցող բազմաթիւ հայ ու մասամբ թուրք ընտանիքներ: Այնպէս որ դարուս սկզբներուն Գորիսը (առանց Գորիս գիւղի) հազարից աւելի ընտանիք ունէր: Այնտ եղ կային աչքառու թուով հարուստ վաճառատներ, բազմաթիւ խանութներ ու արհեստաւորներ, տպարան, ազգային ու — պետական դպրոցներ, ակումբ, ելեքտրական լուսաւորութիւն, հասարակական հիմնարկութիւններ ու թերթ: Կոկիկ մի աւան էր, որ հեռուից նայողին` իր լայն ու ուղիղ պողոտաներով, երկյարկանի թիթեղածածք տներով ու մանաւանդ այգիներով` կատարեալ հաճոյք պատճառում: Պատերազմից դեռ շատ տարիներ առաջ, Գորիսը այնքան առաջացաւ, որ դարձաւ ընդարձակ գաւառի իսկական տնտեսական ու լուսաւորութեան կենտրոնը ու այլեւս մրցում էր իր հարեւան Շուշիի հետ, որի միակ առաւելութիւնը այդ օրերին Բագու եւ Թիֆլիս գնացող երկաթուղիին աւելի մօտ լինելն էր: Ձագեձորի Ներքին կամ Նոր Գորիս գիւղն է իմ ծննդավայրը, ուր ես ծնուած եմ 1878 թ. ապրիլի 21-ին, Պարունանց Բաբուռի ու Մարիամի գեղջկական ընտանիքում: Հազիւ 3-4 տարեկան զրկուեցի հորիցս: Մնացին մայրս ու հինգ եղբայրներս, որոնց ամենակրտսերը ես էի: Երբ 7-9 տարեկան դարձայ, ոչ ոք չմտածեց ինձ դպրոց ուղարկ ել: Նախ որ այդ ժամանակ «գիր-ղալամ» սովորելը առանձին յարգ ու արժէք չունէր եւ ապա` եղբայրներս նոյնպէս անգրագետ գիւղացիներ էին, ինձ նման տասը օգնականի կարիք ունէին իրենց բազմանդամ ընտանիքի ցանքն ու ու հունձը անելու, դաշտի ու գոմի գործերը գլուխ հանելու համար, էլ ուր մնաց որ ինձ առնէին ու դպրոց ուղարկէին: Ես էլ մի առանձին սէր չունէի դպրոց յաճախելու: 

Դրա մէկ պատճառն էլ այն սարսափն էր, որ իմ բոլոր հասակակիցների հետ զգում էի մեր գիւղի ներքին թաղի կիսախարխուլ մէկ տնակում տեղաւորուած Տէր Թոդիկի տիպի դպրոցից, որ «շկոլ» անունն էր կրում: Այդ ժամանակ մեր գիւղի այդ «շկոլ»-ը Ձագեձորի միակ դպրոցն էր, որտեղից Ղափանի Շիկահող գիւղացի ալեհեր Գրիգոր վարժապետը «լոյս ու գիտութիւն» էր տարածում իր կարողութ եան չափով: 

Ոչ ոք չէր յիշում, թէ Գրիգոր վարժապետը երբ էր եկել մեր ձոր. ոչ ընտանիք ունէր, ոչ տնտեսութիւն. ապրում էր դարվիշի նման, օրը օրին, աշակերտներից ստացած հաց ու պանիրով, կամ պղնձէ դրամն երով: Ու մինչեւ իր կեանքի վերջն էլ նա մնաց Գորիս գիւղում` առաւօտից մինչեւ երեկոյ իր գլխին հաւաքած երեխաններին ժամագիրք, այբբենարան կարդացնելով, հաշիւ, գրել սովորեցնելով: Սարսափելի բաներ էին պատմում Գրիգոր վարժապետի դպրոցի ուսուցման եղանակի ու մանաւանդ այնտեղ գործող պատիժների մասին: Չարութիւն անող աշակերտին չոքեցնում էին աւազի խոշոր հատիկներով ծածկած անկիւնում, որ «ապաշխարանքի անկիւն» էր կոչւում: Դասը չիմացողի մատները ասեղով էր ծակծկում, իսկ հաստ տողաշարով աշակերտների դէմքն ու ափն էր տաղում: Սա ամենաթեթեւ պատիժն էր: Թերեւս այս բոլորը չափազանցրուած էր: Թերեւս այս բոլորը ծոյլ ու չար աշակերտների հնարածն էր` դպրոցից փախչելու իրենց տգեղ արարմունքը արդարացնելու համար, որովհետեւ կային նաեւ Գրիգոր վարժապետի աշակերտներ, որոնք բաւական գոհ էին իրենց ուսուցչից ու նրա դպրոցից: Նրանք նոյնիսկ ինձ էին համոզում, որ գնամ դպրոց: Դրանցից մէկը` Մաշուրեանց Գալուստը, հետագային Դաշն ակցական նուիրուած գործիչ եւ Օհանեան Բաբուն Ալեքսան ամէն անգամ երբ տեսնէին ինձ` օձիքս կը բռնէին ասելով. — Աւանէս, տիւ էլ եկ…Ընենց լաւ պէներ ենք սըվէրըմ…մարդ կը դէռնաս…(Յովհանէս, դու էլ եկ, այնպէս լաւ բաներ կը սորվինք, որ դու մարդ կը դառնաս): 

-Պէնիդ կաց,-լինում էր պատասխանս,-կարդալս որն ա… Խէ ծնկներիս ու մատներիս գիժն եմ… Համ էլ էդ ա որ տիւք կարդում էք, նաչալնիկա տի տիւս(դուրս) կեաք էլի~… Ու դպրոց չգնացի: 

Երբ տասը տարեկան դարձայ, կամաց կամաց ինձ գրաւել սկսեց գետի միւս ափին օրը օրին խոշորացող եռուզեռը: Ամէն անգամ որ քաղաք էի գնում, այնտեղի անց ու դարձը, արհեստ անոցներից ու խանութներից դուրս ժայթքող աղմուկ-աղաղա- կը, քաղաքացիների փոքր ու մեծի կոկիկ ու մաքուր հագուստը ինձ այնպէս էին գրաւում, որ ժամերով կանգնած էի մնում խա- նութների ու արհեստանոցների անկիւններում ու այլեւս չէի ցանկանում տուն դառնալ:

Երբ երկաթուղին Եւլախ156 հասաւ ու նրա հետ միասին կառուցու եց Եւլախ-Շուշի-Գորիս խճուղին, գաւառի բոլոր շրջաններից եւ առաջին հերթին Զանգեզուրի ու Ղափանի շրջաններից` խումբ խումբ մարդիկ դիմեցին դէպի Բագու: 

Գնացածներից մէկ մասը կապւում էր այնտեղի գործին ու աշխ ատանքին եւ հաստատւում, մնում այնտեղ, իսկ մի ման էլ վրան գլուխը դրստած, գրպանը լիքը դրամ` դառնում էր տուն ու հազար ու մի հրաշալիքներ պատմում Բագուի կեանքի, հարստութեան եւ աշխատանքի մասին: 

Սկսեցի երազել Բագուն: Այլեւս ոչ մեր սալն ու հանգը եւ ոչ էլ Գորիս քաղաքի խանութ-արհեստանոցները գրաւում էին ինձ: Բագու գնալ, Բագու, հարստանալ(որ Բագու գնայի, անպատճ առ պիտի հարստանայի, դրան ոչ միայն ես, այլեւ ամբողջ գիւղը հաւատում էր), ապա գալ ու մօրս ու եղբայրներիս իրենց ընտանիքներով տեղափոխել այնտեղ… 

Գնացող եկողից սկսեցի հարց ու փորձ անել` ճանապարհի, ճանապարհածախսի մասին: 

«Ընդամէնը 5-7 ռուբլի դրամ, մի քանի օրուան հաց, եւ ես կը հարստանամ, մարդ կը դառնամ»,-մտածում էի ամէն անգամ, երբ Բագուից եկողի մօտից էի դուրս գալիս: Բանն այնտեղ հասաւ, որ եղբայրներս հասկացան իմ միտքը: Հասկացան ու, ի հարկէ, խիստ ընդդիմացան: 

— Ասում ես, Բագու գնաս…Տիւ ըշտեղ` էդ Բագուն ըշտ եղ…Բագու ասածդ, հրէն հա, օխտը սարի ետեւը ընկած, Ռուսերի խորքումը կորած մի քաղաք ա, որ, ինքն էլ, ասում են, ժուլիկներով, ջիբգիրներով լիքը… Կը գնաս, ճիշդ ա, ամմա մի մատնը Խօխ ա գլխիդ փորձանք կը գայ, կը կորչես… 

Այդ բոլորը, ինչ ասել կուզէ, չվախեցրին ինձ, ոչ էլ տարահամոզեցին: Բագուն մտել էր գլխիս մէջ եւ ոչ ոք չէր կարող նրան այնտեղից դուրս բերել:

Դիմեցի մօրս ու աղաչեցի համոզել եղբայրներիս, որ ինձ Բագու ուղարկեն: 

— Էնտեղ ուսում կը ստանայ, (ուսումի կարեւորութիւնը, Բագուի շուկայի բացուելու հետ, պզտիկի ու մեծի, գիւղացու ու քաղաքացու համար այլեւս անառարկելի էր), դրամ կաշխատեմ, մարդ կը դառնամ ու կը գամ, բոլորիդ էլ կը տանեմ ինձ մօտ, համառորեն հաւատացնում էի մօրս: 

Եթէ եղբայրներս ճանապարհածախսի համար պէտք եղած դրամի համար են մտածում, ասա’ նրանց, որ դրամ չեմ ուզում, ոտքով կը գնամ, միայն թէ թոյլ տան որ գնամ… 

Սակայն մայրս բոլորից խիստ ընդդիմացաւ իմ Բագու գնալու դէմ: 

— Քեզ էդ հասակումդ ոնց կը կարամ ղարիբութիւն ուղարկ եմ,-միայն այդ կարողացաւ ասել. ինձ ամուր գրկելով` սկսեց հոնգուր- հոնգուր լաց լինել: 

Մօրիցս այդ պատասխանը ստանալուց յետոյ, ինձ համար միայն մէկ հնար էր մնում մտադրութիւնս իրագործելու համար: Այդ` տնեցիներց ծածուկ, որեւէ համագիւղացու հետ փախչելն էր: Սակայն, իմ բախտից, մինչ ես այդ մտադրութիւնս գլուխ բերելու կաշխատէի, իմ եղբայրներից երկրորդը, Համբարձումը, որ մէկ տարի առաջ հօրեբօրս որդու` Կոստանդինի հետ գնացել էր Բագու եւ այնտեղ մանրունքի խանութ ունէր, դարձաւ տուն: Ընկայ նրա ոտքն ու պաղատեցի, որ վերադարձին ինձ էլ հետը Բագու տանի: 

Համբարձումը, որ Բագուի աշխատանքի համն առել էր, հեշտութեամբ համաձայնեց. 

— Արօրի կոթը բռնելով ու դաշտից խուրձ կրելով ինչ պիտի դառնայ,-ասաց նա,- թող գնայ Բագու ու իրեն հացի ճոնդ ճարի…157 

Տնեցիք այլեւս հակառակել չէին կարող: Պիտի գնայի եղբօրս հետ ու նրա ձեռքի տակ էլ պիտի սկսէի իմ առաջին քայլերը: Մայրս, այս որ իմացաւ, սեփական դատավճիռը լսող մեղապարտի պէս չոքեց Համբարձումի առաջ եւ արտասուելով ասաց.

— Համփի ջան, գլխովդ պտիտ տամ, Վանէսիս լաւ մտիկ արա, հալա խոխա(երեխա) ա… 

Ու, վերջապէս, 1892 թ., հունձ ու կալի գործը աւարտեցինք, աշն անային մէկ առաւօտ, դեռ լոյսը չբացուած` նստեցի հարեւանից վարձուած ջորիի վրայ, եւ դուրս եկանք Գորիսի ինձ այնքա~ն հարազատ, բայց այլեւս անսահմանօրէն ձանձրալի դարձած հովիտից: Առաւօտեան հովով անցանք Տեղի դաշտը: Կէսօրին ճաշեցինք հռչակաւոր Զաբուղի կիրճում, Հագարու գետի ափին, եւ երեկոյին արդէն Ղարաղշլաղի շրջանի Ծակեր հայ գիւղումն էինք, ուր եւ գիշերեցինք: 

Ամբողջ օրը կպած ջորու համետին, բայց ուշ ու մտքով իմ ապագայ երազների աշխարհը տեղափոխուած` ես բնաւ չէի հասկացել ոչ ճանապարհը եւ ոչ էլ մեր կտրած անցած դաշտ ու ձորը: Ծակերում հազիւ մի քանի պատառ հաց ծամած, առանց թէյի սպասելու, պառկեցի: Պառկելուս պէս քունս տարել էր: Որքան էի քնել, չգիտեմ, մէկ էլ երբ զարթնեցի, սենեակի մութից սարսափեցի: Բնազդաբար դողդոջուն ձեռքերս տարածեցի շուրջս ու երբ հասկացայ, որ մեր տանը չեմ, մի ակնթարթում տեսողութեանս առջեւ պատկերացաւ Գորիսի ձորն ու այդ ձորում ինձ համար միակ թանկագին էակը` մայրս: Եւ աշխարհը ինձ թուաց դատարկ մի դաշտ ու այդ դատարկութեան մէջ ես մեն մինակ: Չկրցայ այլ եւս զսպել ինքս ինձ եւ սկսայ լալ: 

Կողքիս պառկած Համբարձումը դարձաւ ինձ ու փաղաքշող ձայնով ասաց. 
— Ինչ ա, Վանէս ջան, ինչու ես լաց լինում: 
— Համփի ապէր, աման(մայրս) միտքս ա ընկել, ուզում եմ դառնամ տուն… 
Եղբայրս սկսեց շոյել գլուխս ու սիրտ տալ ինձ. 
— Բան չկայ, Վանէս ջան. բա էլ ինչ տղայ ես… Ինքդ էիր ասում, որ ուզում ես Բագու գնալ… հիմա որ յետ դառնաս` սաղ գեղը վրադ կը ծիծաղի…Քնի’ր…Ես հրէս կողքիդ եմ……Կերթանք Բագու, այնտեղ փող կաշխատես, մարդ կը դառնաս…Կը դառնաս գիւղ, էնտեղ լաւ մարդ կը դառնաս… 

Այստեղ, եղբօրս յորդոր-փաղաքշանքների ազդեցութեան տակ մի քիչ խաղաղուեցի: Յոգնածութիւնս նորից ինձ յաղթել էր ու Համբարձումի կրծքին կպած քնել էի… Երբ աչքս բաց արի, ամբողջ սենեակը ոտքի կանգնած` պատրաստւում էր ճանապարհ ընկնելու: 

Որքան երէկ, տնից դուրս առաջին օրը ուրախ էի, նոյնքան այդ օրը ինձ վատ էի զգում: Իւրաքանյիւր քայլ, որ ինձ հեռացնում էր իմ ծննդավայրից, ծանր քարի նման պառկում էր մատղաշ սրտիս վրայ ու գնալով աւելի յաճախակի էի յետ դառնում դէպի եկածս ճամբան… բայց մեր կարաւանը գնում էր ու պէտք է տեղ հասնէր: 

Հազիւ երկու ժամ քայլելով` կտրուկ զառիվերով բարձրացանք Ղարաղշլաղի լերան գագաթը, Զանգեզուրը Ղարաբաղից բաժանող լեռնաշղթայի ամենաբարձր տեղը, կամ ինչպէս տեղացիք էին ասում «լերանց կտուր» Քիրսի լեռնանցքը: 

Լեռնաշխարհը գեղեցիկ էր: Տեսարանները անզուգական: 

Քիրսի բարձունքից դիտում ես նրանց անամպ օդը` երեսդ դէպի Զանգեզուրի սարն ու ձորը արած: Դէպի արեւմուտք, ուղիղ դիմացդ, Ղարաղշլաղի հետզհետէ լայնացող հովիտի միջից տեսնում ես Տեղի, Կոռնձորի, Խնձորեսկի դաշտերը, որոնք դէպի ձախ են թեքւում դէպի Բարգիւշատ, իսկ դէպի աջ մագլցում են դէպի Խնածախի, Ղազի-Գէօլի լանջերը: Աչքիդ առջեւ, որպէս անդունդից ելլող հսկայ, ցցւում է Զանգեզուրի լերանց արքան` Իշիխլուն, որի տակ ընկած են Ձագեձորի, Հաջի Սամլուի ու Իւչթափալարի անծայրածիր ձոր ու դաշտերը158: Դէպի աջ, Զաբուղի ձորից կտրուկ թեքուածք տալով, տարածւում է աշխարհի ամենալեռնոտ վայրերի մէկի` հռչակաւոր Հաջի Սամլուի շրջանը, որի միւս տուտը մագլցելով գնում հասնում է մինչեւ Զօդ, հայկական Սիւնիք, Արցախը ու Ղազախը իրար զոդող լեռնանցքը: Աննման արօտավայրեր, հարուստ ու կոյս անտ առներ, պէս-պէս հանքեր եւ ռազմական անառիկ ճար ու ճամբաներ ունեցող հայկական այդ շրջանը, չգիտես թշնամի որ մէկ բռնակալի կարգադրութեամբ, բնակեցուած է հեռուներից բերուած քիւրդերով, որոնք իրենց թաթար են համարում այժմ: Դէպի ձախ աչքդ մի պահ սահում է Հագարուի հոսանքով, որ Բարգիւշատի դաշտի բերանին հասած գրկախառնւում է Որոտանի ջրերի հետ ու գնում է ոռոգելու Բարգիւշատը: 

Եթէ Որոտանի կիրճով հայեացքդ յետ դարձնես, աչքիդ առաջ իրար ուսի նստած կը տեսնես հայ մելիքների ու հայ մտքի հսկաների բնաշխարհը 

– Տաթեւը, Որոտնը, Ոյծին ու Հարանցքը, Հալիձորը, Երիցաթումբն ու Լորաձորը: Այդ բարձունքն երի յետեւում թագնւած է Սիսիանը: Այդտեղից աչքդ դառնում է Ղափանի կողմը ու գագաթից գագաթ հասնում Արեւիքի159 ուսին ցցուած Խուստուպին160, որի աներեր հայացքը Արաքսի ալիքներն են Իշիխլուի գագաթին, ապա կամաց կամաց սահամ-բուրում… Աչքդ նորից դառնում է դէպի հում իջնում է ցած, դէպի Ձագեձորի վերին ակունքները: Ձորը ինքը չի երեւում, բայց իմ միտքս անսխալ քայլում է նրա ձորակներով: Ահա Բուռունը, ահա Հին Գորիսը. իր սառնորակ աղբիւրներով քիչ էլ վար, ահա… մեր գիւղը, մեր տունը… Մօտենում է Համբարձումը: 

— Ինչ ես կանգնել, Վանէս ջան,-ասում է նա` ձեռքս բռնելով,- Արի, տես հրէն քարաուանը գնացել ա… Թացացած աչքերով համբոյր տուի հայրենիքիս արեւին ու օդին ու շուռ եկայ գէպի վար: Մեր քրէհտարների եւ ուղեկիցների կարաւանը անցել էր լեռնանցքի մէջ նստող պահակների կայանն ու կանգնել ԹԹու-Ջուր հանքային ջրի աղբիւրի գլխին161: Հայկական մէկ լեռնաշխարհից զատուելով` մտանք նոյն բնաշխարհի շարունակութիւնը կազմող մի այլ շրջանի` Ղարաբաղի սահմանները: Թթու-Ջրի մօտ մի քիչ հանգստացած` ճանապհներս շարունակեցինք դէպի Շուշի: 

Լեռնանցքից մինչեւ Շուշի, Ղարաբաղի մայրաքաղաքը, խճուղին անցնում է Վարանդայի162 արեւմտեան սահմանները գծող անտառածածք ձորակի կողերով: 

Հազիւ ԹԹու-Ջուրն անցել էինք, երբ յանկարծ ձորի միջից, թուփ ու ժայռերի արանքից դուրս սողաց մեր լեռնաշխարհի էնքան ծանօթ մառախուղը, որ կպնում է գետնին ու այդ տեղից քշում դէպի վեր, դէպի գագաթները: Տեղական բարբառով այդ «քաշաթուխպը» աշն ան ու գարնան օրերով ու շաբաթներով առնում պառկում է մեր դաշտ ու ձորի վրայ, հետը բարակ անձրեւ մաղելով:

Մի քանի րոպէում մառախուղի բազմահազար լեզուները միացան ու ձորը լցրին եւ այդտեղից էլ ուռելովփքուելով տարածուեցին դէպի Քիրսի գագաթը: Օդը խոնաւացաւ ու մի քիչ յետոյ սկսեց անձրեւը մաղել: Մի քանի քայլ առաջ տեսնել չէր լինում: Ջորիներն առաջից, մարդիկ նրանց յետեւից` լուռ ու մտախոհ մեր կարաւանը առաջ էր գնում: 

Կէսօրից քիչ անց հասանք Շուշի: Իջեւանեցինք Մարտի ապօր քարվանսարայը: 

Որովհետեւ միւս օրը արեւածագից առաջ մեր քրէհտարները պիտի դառնային տուն, ուստի Բագու գնացողները դուրս եկան շուկայ,` տնում թողած իրենց ընտանիքների համար միրգ ու մանրունք գնելու: Թէեւ նրանց գնածը շատ չնչին բան պիտի լինէր, քանի որ հետներն ունեցած դրամը հազիւ նրանց ճանապարհա-ծախսը պիտի հոգար, թէեւ այդ բոլորը տնեցիք գիւղի խանութից էլ կարող էին ձեռք բերել, բայց օտարութիւն գնացողի համար անդիմադրելի հաճոյք է դեռ կէս ճամբից` մի կապոց ուղարկել տուն: 

Մինչեւ երեկոյ եղբօրս ձեռքը բռնած ման եկայ շուկան: 

Որքան կարողացայ այդ եւ հետագայ անգամներին, դիտել Շուշին, առանձին գրաւիչ բան այդ քաղաքի մէջ չգտայ: Ճիշդ է, թէ Գորիսից անհամեմատ աւելի խոշոր էր ու բազմամարդ, բայց նրա նեղ ու ծուռ փողացները, իրար վրայ նստած խոժոռատես տները ու գրեթէ միշտ ձիւն ու ցեխապատ հրապարակներն ու շուկ ան ոչ մի կերպով չեն կարող համեմատուել Գորիսի հետ, որ փռուած է ծաղկաւէտ դաշտի վրայ, ունի կոկիկ ու լայն փողոցներ: Շուշիի միակ գեղեցկութիւնը նրա լեռնային դիրքն է ու մէկ էլ իր արեւելեան կողը պատող հռչակաւոր սալապատը163: 

Շուշիի ցեխից ու քաշաթուխպից աւելի վատը, սակայն, նրա շուկայի խանութպաններն են: Խօսքս նրանց տգիտութեան ու բովանդակ շրջանի թուրք, թարաքամա ու հայ գիւղացիները թալանելու մասին չէ, ի հարկէ: 

Այդ բանում Գորիսի խանութպանը ոչնչով ետ չի մնում Շուշիի իր դասընկերից: Խօսքս շուշեցի խանութպանների` անցնողդարձող գիւղացիններին հեգնելու, ծաղրելու, տանջելու, իրենց ասելով` «ձեռ առնելու» տգեղ ու երբեմն էլ բարբարոսութեան հասնող սովորութեան մասին է: 

Այդ բազազ ու բախկալները, որոնք ամառուան ու գարնան քոչի ու կալ ու կուտի ամիսներուն եռուն առեւտուր ունէին, տարուան միւս ամիսներուն համրիչը ձեռին ու ծամոնը բերանը` տնկւում են իրենց խանութի դրան ոռջեւ ու սպասում քաղաք գացող միամիտ գիւղացիներին, որ նրանց «ձեռ առնեն»: 

— Ըշտեղացի ես,- հարցնում է խանութպաններից մէկը փողոցով գնացող գիւղացուն: 
— Տըղրցի, պարոն:
— Անըմըդ հինչ ա: 
— Կափի, քեզ ծառայ: 
— Հա, ասում է «պարոնը», իր փնտռածը գտածի ուրախ շեշտով, — տիւ մեր Կափին ես… Ապրես, էդ ջորիդ թող ըստեղ, տիւ մի ծռի ցած` Նասիբովանց Թաթոսի մագազինը. նա ասած էր, որ բեռ ունի Գորիսի համար… 

Եւ խեղճ Կափին ջորին թողնոեւմ է այդքան հոգատարութիւն ցոյց տուող խանութպանի խանութի առջեւը եւ ինքը շտապ իջնում դէպի ցոյց տրուած խանութի կողմը: Այստեղ, իմանալով սկսուած խաղի էութիւնը` խանութի տէրը գիւղացուն ուղարկում է բուլվարի դիմաց գտնուող իրենց տունը, որ առնուազն 25-35 րոպէի ճամբայ է: 
— Էդ բեռան մասին պիտի հարցնես պ. Կարապետին` խանութի գլխաւոր տիրոջը: Նա հրէն տանն ա: Քինա` թող հինչ որ հարկ աւորն ա` կարգադրի: Գիւղացին այստեղից էլ քայլերն ուղղում է դէպի ցոյց տրուած տան կողմ: Բայց յետեւից կանչում են. 
— Ապրես, Կափի ամի, որ գնում ես. էս կապոցն էլ` նեղութիւն չլինի` տար տուն… Ու յաջորդ օրուան ճաշի համար առնուած միսն ու կանաչին տալիս են գիւղացու շալակը, որ եւ հասցնում է տուն, առանց վճարի: Շատ երկար է տեւում այս խաղը, մինչեւ որ գիւղացին հասկանում է, որ քաղաքացի զուարճասէր էդ «աղաները» իրենց «ձեռք են առած»… Խեղճը վերադառնում է այն խանութը, որտեղից սկսուած էր «խաղը»: 
— Աղա ջան,-խնդրում է,-ջորիս տւէք… Բայց «աղաները» քահ-քահ ծիծաղից թուլացած են: Սրանց հռհռոցից դուրս են թափւում հարեւան խանութպանները: Փողոցից անցնողները կանգ են առնում, եւ սկւսում է անվայել մի համերգ… Ապուշ կտրած գիւղացին սպասում է, մինչեւ որ սրանք ծիծաղից կշտանում են, եւ նորից կաղալով խնդրում. 
— Ջորիս ուր ա, աղա… 
— Ջորիդ, զարմանում է խանութպանը,-պահ քո տունը շինուի. ջորիդ այստեղ բաց էիր թողած ու նա, կարծեմ, գնաց դէպի քարվանսարայի կողմը:

Գիւղացին շտապում է քարվանսարայի կողմը: Ջորին, իհարկէ, այնտեղ չէ: Գիւղացին կրկին դառնում է խանութ: «Աղաները» խեղճին մի քանի սխալ հասցէներով եւս վազէ վազ անել տալուց յետոյ, վերջապէս, ասում են ջորու տեղը: Եւ գիւղացին օրուան մեծ մասը այդպէս աննպատակ վատնած ու յօգնած գալիս է քարվանս արայ, իր ջորու կապիցը բռնած:

* * * *

Երբ գնումները կատարեցինք, բոլորս խմբով դարձանք քարվ անսարայ եւ իսկոյն երկու հոգու ուղարկեցինք ֆուրգուն վարձելու` մինչեւ Եվլախ: Սրանք շուտով դարձան ու ասացին, որ ամբողջ խմբի համար մէկ ֆուրգոն են քրահել ու վաղ լուսաբացին պիտի ճանապարհուեն: Պայմանաւորուել էին թուրք ֆուրգունչու հետ եւ նրանից գրաւական առել: Մի բաժակ թէյ ու մի կտոր հացից յետոյ, բոլորս էլ պառկեցինք քնելու: 

Գիշերուան մէկ պահին մէկ էլ մեր սենեակը մտաւ մի ոստիկան եւ, առանց որեւէ բացատրութեան, սկսեց մարդկանց իրերը խուզարկ ել: Եղբայրս մտածեց, որ սա քաղաքի «խոջաների» սարքած խաղը կլինի` մեր ամբողջ խումբը «ձեռ առնելու» համար: Ուստի, երբ ոստիկ անը մօտեցաւ մեզ` կանգնեց ու սպառնագին հարցրեց. 

— Դու ում հրամանով ես խուզարկում…Մենք ոչ ժուլիկ ենք, ոչ ջիրգիր, ոչ էլ խազնայ կտրող… 

Լղարիկ ոստիկանը հենց որ այդ լսեց` կիսատ թողեց իր խուզարկութիւնն ու գնաց: Մինչեւ վերջն էլ չիմացանք, թէ այդ ոստիկ անը ում կարգադրութեամբ էր խուզարկութեան եկած… Լուսաբացից առաջ բոլորս էլ ոտքի էինք: Նոր էին մեր քրէհտար համագիւղացիները գնացել, երբ ահագին դղրդոցով, զանգ ու զրնգոցով բակ մտաւ մեր վարձած Մալիբէգլուեցու164

քառաձի, վրան ծածկած ֆուրգոնը: Մեր կապոցները, որ մի-մի վերմակ, մի ձեռք փոխնորդ (ոմանք էդ էլ չունէին) ու մէկ երկու օրուան հացի պաշար էր, դրինք ֆուրգոնի մէջ, եւ ինքներս ոտքով գնացինք դէպի քաղաքի միւս` թուրքաց մասի ծայրը` այնտեղից ֆուրգոնը նստելու համար, քանի որ քաղաքի խորտուբորտ փողոցներով ֆուրգոնը հազիւ կարող է`ր ինքն իրեն դուրս բերել: 

Մէկ էլ ֆուրգոնը, աշխարը իրար խառնած, քարին ու պատին զարնուելով դուրս սողաց քաղաքից ու կանգնեց խճուղիի բերանին: Բոլորս, թուով 9-10 հոգի, նստեցինք ֆուրգոնի լայնկեկ տեղում, մեր իրերից շինուած փափուկ յատակին վրայ: Իրար կպած` հազիւ տեղաւորուել էինք: Երբ տեղաւորուեցինք, ֆուրգոնչին համրեց իր «ապրանքը» ու գտաւ որ նստածների թիւը համապատասխանում է իրեն հետ խօսածին: 

— Զգոյշ կացէք, քիրւաներ,-ասաց նա,-վարէջք է… 

Ու դէմքով մէկ «սալաւաթ» քաշելով` տեղը աւելի ամրացրեց, ձիաների սանձերը ձեռքում շտկեց, երկար մտրակով ծայրերի ձիերի մէջքին խազ քաշելով` «հէյ, ղարաշլարըմ սըզ» կանչեց ձիերին ու` աչքը միշտ դէպի անդունդի կողմը` սանձերը թոյլ ձգեց: Կուշտ կերած ձիերը մէկէն ոտքի առին, եւ մենք սկսեցինք իջնել Ղարաբաղի լեռնագագաթից դէպի դաշտը: Մէկ ժամից աւելի մեր ֆուրգոնը պտտում էր վարէջքի ոլորտն երում եւ ֆուրգոնչին, չորս աչք դարձած, ուշադրութեամբ դիտում էր ճամբվի վարի կողմը ու ձիերի իւրաքանչիւր շարժումը: Ու երբ հասանք Խասի բաղը ու անցանք Ասկերանի բերդի ջուրը` կառապանը շունչ առաւ: 

— Էհ, քիրւաներ,-ասաց նա` ծխախոտի քիսան գրպանից հանելով,-վարէջքը պրծաւ. հիմա Աղդամի դուրանն է…քնողը` քնի, խօսողը` խօսի: 
Ու ինքը սիկրէթը վառեց: Ասկերանի բերդից յետոյ խճուղին մնում էր երկու կողմերով ձգուող այգի ու անտառների մէջ: Դէպի ձախ, ճանապարհը պարսպող ծառ ու ծառաստաններից շատ հեռու մեզ ուղեկցում էր հայկ ական Ղարաբաղի լեռների շղթան: Ցաք ու ցրիւ լեռնագագաթ ների արանքում փառահեղորէն բարձրանում էր Մռաւը, կամ, ինչպ էս տեղացիք են ասում, Մռովը: 

Ձորերի ու հովիտների այդ ամբողջ տարածութեան վրայ` Քիրսից մինչեւ Գանձակի դռների մօտ ապրողն ու շէն անողը հայն էր: Ճամբի այդ կողմի ամբողջ տափարակը` մինչեւ լեռների փէշերը աջ կողմով ընկած շամբուտը` մինչեւ հեռուները մշուշի մէջ կորած Մուղա- նի դաշտը, մինչեւ Կասպից ծովի ափը` իր բոլոր բաղ ու բոստաններով, արտ ու արոտներով պատկանում էր թուրքին: Հայը կծկուել էր լեռների կրծքին ու քար ու քոլի հետ էր պայքար մղում` մէկ կտոր հացի համար. իսկ թուրքը լայն ու արձակ փռուել է անծայրածիր տափաստանում ու ծուլանում էր անգամ անտառի աստուածառատ պտուղի տեսակը փոխելու, ազնուացնելու, կամ շամբուտներով ցրուած ջուրը հաւաքելու, առու շինելու: 

Մեր ֆուրգոնի անվերջ օրօրը, զանգուլակների միապաղաղ ղօղանջը ու Մալիբէգլուեցի թուրքի յօրանջոտ երգը, ի վերջոյ, սպառեցին իմ հետաքրքրութիւնը: Քաշուեցի ֆուրգոնի խորքը: Երբ արթնացայ, երեկոեան դէմ էր, ու մենք հասնում էինք Աղդամ, թրքական դաշտի կենտրոնական աւանը: 

Ահա Աղդամը: Անընդհատ մտնող-ելնող ձիի ու ձիաւորի, կառքի ու ֆուրգոնի եւ տաւար-ոչխարի աղմուկը խառնուած էր բախկալի ու թէյատան աղմուկին ու ստեղծած իւրատեսակ մի Բաբելոն: Աղդամը բաժանւում էր երկու մասի. Ներսի մասը, ուր տեղացի թուրքը իր ընտանիքով էր ապրում, ու դրսի, կամ շուկայի մասը, ուր մենք իջանք: 

— Ներսի մասը, ուր ցերեկ ժամանակ միայն կանայք ու երեխաներն են մնում, բաղկցած էր ցեխից շինուած ու բարձր պարիսպներով պատուած տուն ու տնակներից: Դրսեցին, մանաւանդ հայը այնտեղ ոտք դնել չէր կարող: Իսկ դրսի` շուկայի մասը բաղկացած էր խանութներից, թէյատներից, քարւանսարաներից, որոնք իրար էին խառնուած: Կիսականգուն, կիսախարխուլ շէնքերի կոյտեր էին, ծուռ ու մուռ փողոցների ու կեղտոտ հրապարակների կողերին տնկուած: Աւանում որեւէ գործով գացողը ուղիղ իջնում էր այդտեղ, ձին կապում էր քարվանսարայի բակում կամ հէնց փողոցում ծանօթի խանութի դրան առջեւ, թէյատանը հաց ուտում, թէյ խմում եւ ուր որ գործ ունէր, գործը տեսնում էր ու այստեղից էլ ձին նստում ու հեռանում: Էլ ծանօթի մօտ աղ ու հաց կտրել, ընտանիքի անդամների քէֆը հարցնել, բարեւել` թուրքի մօտ ընդունուած չէր, սովորութիւն չէր… 

Շուկայի հրապարակներից մէկում, ուր մենք իջանք, անտանելի ցեխ էր: Անձրեւային եղանակները սկսած էին, եւ իմացողները ասում էին, թէ Աղդամի ցեխը չի վերջանայ, մինչեւ… ձիւնի գալը, որ, սակայն, Աղդամում նոյնպէս ցեխ էր առաջացնում: Շուկայի բազմութեան մեծագոյն մասը, մանաւանդ խանութն երի մէջ, օրն ի բուն ծալապատիկ նստած չիբուխ էր ծխում: Չիբուխից ծուխ բաց թողնող խանութպանները զարմանալիօրէն նիհ ար, գունաթափ տեսք ունէին, խօսում էին, ասես, ակամայից, շատ դանդաղ շարժումներով, քնատ աչքերով: Բացառութիւն էին կազմում միայն խանչալ կապած, բուխարայի մորթու փափախով, կօշիկ-արխալուխ հագած հատ ու կենտ ձիաւորները, որոնք, անկասկած, սարից դաշտ իջած քոչուոր թարաքամաներ են: 

-Դէ , իջէք, _ կանչեց ֆուրգոնչին` կանգ առնելով քարվանսարայի լայն ու ցեխոտ բակում: 

Իւրաքանչիւր ֆուրգոնչի իր սովորական քարվանսարան ունէր, որի հետ պայմանաւորուած էր լինում ճամբորդներ մատակարարելու, անշուշտ օգուտի որոշ մասը ստանալու պայմանով: Ճամբորդը իրաւունք չունէր ուրիշ տեղ իջեւանել, մանաւանդ հայը: Անծանօթ ու անբարեհամբոյր այդ դաշտում, ուր կառապանից մինչեւ ոստիկանը թուրքեր էին, հայը ակամայից պիտի վճարէր իրենցից պահանջածը: 

Յաջորդ օրը, լուսաբացին, ֆուրգոնը մեզ հանեց խճուղիի վրայ: Նոյն անծայր դաշտը` ծառ ու թուփերի անտառով: Անցանք մի քանի աննշան կայաններէ: Կեսօրից յետոյ ձիերին շունչ տալու համար, իջանք պատմական Բարդու աւանի մօտ, որ այժմ թուրքի ձեռքում մի աղքատիկ գիւղ է միայն: Ուշ երեկոյեան հասանք Եւլախ: Հեռուից հեռու մութի միջից փսփսացող շոգեմեքենայի արձակած կայծերը, հնոցն ու ձայնը վախեցնելու չափ նոր էին ինձ համար: Մէկ ուզում էի եղբօրս հարցնել, թէ այս ինչ են, մէկ էլ մտածում էին թէ ամօթ է, կը կարծի, որ վախկոտ եմ:

Կայարանի պլատֆորմի վրայ եղբօրս ձեռքը բռնած` հազիւ կարողացայ հետեւել նրան: Հետաքրքրութիւնից հազար աչք դարձ ած` քիչ էր մնում վագոնների տակը մտնէի: 

Ժամը 9-ին Թիֆլիսից եկող մարդատար գնացքը մեզ էլ իր հետ առաւ եւ չակ ու չրուխկով շարունակեց իր ճանապարհը: Մի պահ լուսամուտից ուշադրութեամբ դիտում էի երկաթուղիին կից շենք երի ու ծառերի անհետացող ստուերներն ու մութի միջից ցոլացող լոյսերը: Ապա նստեցի ու սկսեցի ականջ դնել գնացքի անիւն երի աղմուկին, մինչեւ որ քունը յաղթեց: Աչքս բաց արի կոնդուկտորի կոշտ ձայնից.

— Բագու կայարանը… տոմսերդ տուէք: Արեւը բաւական բարձրացել էր, երբ իջանք Բագուի կայարանը ու կառք նստեցինք: Այնքա’ն շատ բան կար դիտելու, որ կառքի միջից գրեթէ ոչինչ նկատեցի: Ու մէկ էլ իջանք եղբօրս խանութի առաջ, որ գտնւում էր այսպէս կոչուած «թրքական բազարի» մսագործների շարքում: Մի քանի օր մնացի եղբօրս խանութը: Օրն ի բուն կամ խանութի լուսափեղկից փողոց էի դիտում, կամ քնում էի: Երբ հերթը եկաւ իմ մասին կարգադրութիւն անելուն, Համբարձումը նախ մտածեց ինձ պահել իր խանութում: Բայց ընկերը հակառակեց. 

— Աւելի լաւ է, որ տաս մէկ ուրիշի` աւելի խոշոր գործում, որ այնտեղ կարողանայ բան սովորել, գործի մէջ վարժութիւն ձեռք բերել: Էս պզտիկ խանութում նա ինչ պիտի անի որ… 
— Համփի ջան — խնդրեցի ես, — ում մօտ էլ որ տաս ծառայութ եան, պայման կը դնես, որ ինձ գրել-կարդալ սովորեցնի: 
— Հա, Վանէս, առանց ուսումի մարդը մի բան չի _ համաձայն եց Համբարձումը , — էստեղ գիւղը չի, պէտք է գիրղալամ իմա- նաս, որ ապագայում հացի տէր դառնաս… Մի քանի օրից յետոյ, հէնց որ գլուխս վրաս հագցրին, Համբարձումը ձեռքիցս բռնած տարաւ ինձ Տաթեւի ձորի Շինուհայր գիւղացի 

Արտեմի մօտ, որ ծովափին, «Կաւկազ եւ Մերկուրիյ» նաւային ընկերութեան մօտ խմիչքի ու դելիկատեսի բաւական խոշոր խանութ ունէր: Արտեմը, որ Համբարձումի լաւ ընկերն էր, սիրով ընդունեց ինձ:

— Գիտես, Արտեմ, իմ ցանկացածս փողը չէ: Կարող ես ռոճիկ էլ չտալ: Միայն շատ եմ խնդրում, որ Վանէսին լաւ նայէք ու մէկ էլ գիր-ղալամ սովորեցնէք: 

— Էդ բոլորն աչքիս վրայ, _ համաձայնեց Արտեմը` իր ժպտուն, բարի աչքերը ինձ դարձնելով. — Մեր տղաները Գիմնազիայում են սովորում: Կը կարգադրեմ, որ օրական 1-2 ժամ հետը պարապեն: Իսկ ինչ կը մնայ լաւ նայելուն, ան հա’մ հայրենակիցս է, հա’մ էլ իմ բարեկամիս եղբայրը. կը նայիմ, ոնց որ իմ զաւակիս: Էդ մասին դու արխէին կաց (հանգիստ) կաց… Ինքդ էլ խօմ կը գաս, կը նայես: 

Ինձ այդտեղ թողենելով` Համբարձումը գնաց: Սա որ գնաց` ես նորէն, ինչպէս ճանապարհին, ինձ մենակ զգացի ու այն է` պիտի նրա յետեւից կանչէի, բայց կարողացայ ինձ զսպել: Դժուարը առաջին մի քանի գիշերներն էին, պառկում էի ու շուրջս հարազատի շունչը չէի զգում… 

Սակայն, գործս, որին սրտով կպայ, ինձ զբաղեցրեց ու կարողացայ ծանօթանալ շրջապատիս, ապրածս տեղին ու նոր դէմքերին: Անելիքս առաւօտները խանութը մաքրելն ու փոշին առնելն էր, դրանից յետոյ եկող- գնացողին ծառայելը, գնուած ապրանքը կապելը, որ անում էի առանց դժուարութեան ու սիրով: Գործիս հետ զուգընթաց պ. Արտեմի տղաները ինձ հետ պարապում էին հայերէն, ռուսերէն կարդալ ու գրել, թուաբանութիւն: Երեք ամսուան ընթացքում այնքան սովորեցի, որ առաջին նամակս գրեցի տուն: 

Նամակս բաց էր արել մայրս եւ, իմանալով որ իմ գրածս է, համբուրել էր, փառք էր տուել Աստծուն եւ, կարդացնել տալուց յետոյ, ծալել, դրել էր ծոցը` ասելով. 

— Իմ կուճի բալիս գրածն ա: Որ ծոցումս լինի` Աստուծու աջ ձեռքը ըրախիս վրէն կլի, գործը յաջող ու ջանը սաղ կ’անի… Ու, իրօք, սիրագորով մօրս դողդոջ շրթունքների աղօթքը Աստու ած լսել էր: Դրանից յետոյ իմ կեանքի բոլոր օրերին բազմաթիւ անգամներ զգացի Նախախնամութեան հովանաւորութիւնն ու առաջնորդութիւնը… 

Ամբողջ տարի ու կէս մնացի այդ գործի մէջ, առանց դասերիցս յետ մնալու: Հաւանական է, որ այդպէս էլ շարունակէի, մինչեւ իմ սեփական խանութ ունենալս: Սակայն, մի դէպք եկաւ հիմնովին փոխելու իմ արդէն որոշ հունի մէջ մտած կեանքս: Մի օր, երբ Արտեմը խանութում չէր, ներս մտաւ «Կաւկազ եւ Մերկուրիյ» նաւաստիներից մէկը կէս շիշ կօնեակ պահանջեց: Շտապելուց այնքան շփոթուեցի, որ կոնեակի փոխարէն լիմոն ատի շիշը դրի առաջը: Նաւաստին նայեց շիշին ու ռուսական ամենից գռեհիկ հայհոյ անքով գոռաց. 

— Էս կոնեակ է, քո… Բարկութիւնից արիւնս գլուխս տուաւ եւ, առանց երկար մտածելու, առի շիշը որ նաւաստիի գլխովը տամ: Սակայն, աժդահա ռուսը կռահեց ինձ, օդի մէջ բարձրացուցածս շիշը ձեռքիցս խլեց եւ ինձ հրելով կողքի սենեակը, դուռը վրաս կողպեց: Ներս մտաւ Արտեմը եւ, լսելով նաւաստիի գանգատը, խիստ բարկացաւ. 

— Ադա, դու էստեղ ղոչի բաշի ես, որ մուշտարու վրայ շիշ ես քաշում… 

Ռուսի հայհոյանքը ու ապա Արտեմի կոշտ նկատողութիւնը այնպէս ազդեցին վրաս, որ մէկէն սիրտս կոտրեց այդ գործից եւ որտեղից որտեղ միտս ընկաւ մեր տունը, այգին, Իւչթափալարի հանդն ու աղբիւրը: Որոշեցի վերադառնալ տուն: Հենց նույն օրը կէսօրից յետոյ, երբ խանութում գործը քչանում էր, թոյլտուութիւն առի մի քանի ժամով գնալու եղբօրս մօտ: Խանութում գտայ եղբօրս իր ընկերոջ` Կոստանդի հետ միասին:Հէնց որ ասացի «ուզում եմ գնամ տուն», եղբօրս փոխարէն ոտքի կանգնեց Կոստանդը: 

— Ինչ, — գոռաց վրաս, — էլի գիւղի թոնիրն ու էշով խուրձ կրելը միտդ է ընկել, — ու մի շախ ապտակ պառկեցրեց վզակոթիս. 
— Էս րոպէիս վեր կաց, գնա գործիդ ու մէկ էլ տուն գնալու մասին բերան չբացես. թէ չէ` ձեռքիցս չես պրծնի… 

Համբարձումն էլ Կոստանդի հետ համաձայնեց, բայց աւելի մեղմ լեզու բանեցրեց, խրատեց: 

Ոչ այնքան եղբօրս խրատներից, որքան Կոստանդի ապտակից ու տուած սպառնալիքից ազդուած` դարձայ խանութ ու շարունակեցի գործս, առանց այդ մասին Արտեմին մի խօսք ասելու:

Սակայն, սիրտս խանութից էլ, այդ քաղաքից էլ սառել էր: Քանի որ Համբարձումի ու ուրիշների ստիպմունքով պիտի չկարողանայի վերադառնալ Գորիս, մտքումս դրի ամէն հնար գործ դնել ուրիշ քաղաք գնալու համար: Մի քանի ամիս անց, ծանօթացայ Ղարաբաղի Առաջաձոր գիւղացի Աղաբէգ Կարապետեանի հետ, որ Իրանի հարաւային շրջաններում գործ ունէր ու յաճախ իր գործերով գալիս էր Բագու: Նա լաւ ծանօթ էր եղբօրս ու Արտեմին: Մի անգամ, երբ մենք խանութում առանձին մնացինք,, խօսք բաց արի Բագուն թողնելու եւ որեւէ գործով մի այլ տեղ փոխադրուելու մասին: 

Աղաբէգը շատ ուրախացաւ. 

— ինձ հետ քեզ նման մի ծանօթ ու հաւատարիմ մարդ է հարկ աւոր` իմ խանութում ու գործերիս նայելու համար… Ուզում ես` եղբօրդ ու Արտեմի հետ խօսեմ այդ մասին: Ո’չ, _ խնդրեցի նրան, _ եղբօրս ու Արտեմին մի’ ասիր. նրանք որ իմանան, թոյլ չեն տայ: 
— Էդ դէպքում քո ինձ հետ գալդ կը լինի գաղտնի, իսկ դա լաւ չի ինձ համար: 
— Մէկ է, _ ասացի, — ես պիտի գնամ, դու որ հետդ չտանես, կը գնամ մի անծանօթի հետ, կամ… մինակս: Աղաբէգը, տեսնելով որ իմ որոշումս հաստատ է, բարւոք համարեց ինձ իր հետ տանել, քան թողնել որ գնայի պատահական մարդու հետ, կամ միայնակ: 
— Լաւ, — ասաց նա,- դու քո գործիդ կաց. երբ յարմար ժամանակը գայ, կ’ասեմ: Այդ խօսակցութիւնից մի ամիս անցած էր, երբ Աղաբէգը դարձաւ Բագու ու գալով իմ կեցած խանութը` պատուրիեց, որ պատրաստ լինեմ մի քանի օրից ճանապարհուելու: 

Այս որ իմացայ, իմ իրերս, որ այնքան էլ շատ չէին, տեղափոխ եցի ուրիշ մէկ ծանօթի խանութ եւ, մի քանի օր յետոյ, Աղաբէգի որոշած ժամին, խանութից մի քանի ժամով թոյլատուութիւն խնդրելով` գնացի իրերս առի ու ուղղակի գնացի «Կաւկազ եւ Մերկուրիյ»-ի նաւամատոյցը, ուր Աղաբէգի հետ տոմսակ առինք ու մէկ ժամից արդէն բաց ծովումն էինք:

Ես ոչ միայն Արտեմին, այլ եւ եղբօրս չասացի իմ գնալու մասին: Դա 1894 թ., մայիս 5-ին էր: Հենց որ հասանք Աշուրադա կղզին, ուր գտնւում էր Արտեմի մէկ խանութը, իսկոյն նամակ գրեցի Համբարձումին` յայտնելով իմ անփորձ հասնելուս մասին ու ներողութիւն խնդրեցի, որ հեռացել էի` առանց իրան ասելու: 

Մէկ տարի մնացի այդտեղ` վարելով Աղաբէգի խմիչքի ու դելիկատեսի խանութի գործերը: 

Իմ հաւատարմութիւնս ու գործս գնահատելով` Աղաբէգը ռոճիկս, որ տարեկան 60 ռուբլի էր, դարձրեց 100 ռուբլիի եւ կարգադրեց որ տեղափոխուեմ Մազանդարան իր գործերում ծառայելու: Մէկ տարի էլ այնտեղ ծառայեցի` բարձրացնելով ռոճիկս մինչեւ 250 ռուբլի: Աղաբեգի գործերոմ մնացի մինչեւ 1898 թ., որից յետոյ զինուորական ծառայութեանս համար վերադարձայ Գորիս, որտեղ ընդունուեցի ծառայութեան մէջ եւ ուղարկուեցի Կարս, 158 Կուբինսկիյ գունդը: 

Հէնց առաջին անգամը որ ինձ զինուորական համազգեստ հագցին ու ձեռս հրացան տուին, այնպէս կարծեցի, որ աշխարհը իմս է, էլ ոչ մի գործ ինձ համար աւելի սիրելի լինել չէր կարող, քան զինուորական ծառայութիւնն ու զէնքը: Հազիւ մէկ տարի անցած, յաջող շարքային ծառայութեան համար ստացայ մէկ թել, իսկ երկրորդ տարում լաւ նշան խփողների մէջ առաջին շարքում գտնուողների հետ /30-ից 28-ը/ շքանշան ստացայ: 

Մարզական աշխատանքների մէջ ես լաւ յառաջադիմութիւն էի ցոյց տալիս. իսկ յատկապէս ցատկելու մէջ ոչ ոք չէր համարձակի հետս մրցել: Այս բոլորը նկատելով` մեր վաշտի պետը, Ղազանցի թաթար, ասաց. 

-Պարոնեան, դու պէտք է գնաս զինուորական դպրոց` սպայութեան աստիճանի համար պատրաստուելու: 

— Դրա համար, — պատասխանեցի, — ես շատ քիչ կարդալ գիտ եմ, դժուար թէ կարողանամ սպայութեան աստիճանի քննութիւն բռնել:

— Սպայութիւնը, — ասաց վաշտապետը, — լեզուագրութիւնից ու փիլիսոփայութիւնից առաջ քաջութիւնն է ու զինուորական գործը սիրելը, իսկ այդ, տեսնում եմ, որ ունիս. իսկ ուսումիդ անհրաժեշտ պակասը զինուորական դպրոցում կարող կը լինես լրացնել: Համաձայնեցի: Որոշ ձեւականութիւններ կատարելուց յետոյ, ինձ շարքից հանեցին եւ ուղարկեցին զինուորական դպրոց: 

Ու այստեղից էլ սկսուեց չարչարանքի եւ անվերջ նուաստացումի մի շրջան, որին չէի սպասում, երբ համաձայնեցի դպրոց գնալ: Ինձ, որ ռուսերէն հազիւ գրել-կարդալ գիտէի, մի շարք ռուսագիտական առարկաներից օրական 25-35 էջ դաս էին տալիս ու պահանջում, որ պատասխանեմ, շատը անգիր: Այդքանը, ի հարկէ, դժուարութեամբ էի հասցնում: Վաշտապետս եւ գնդի պետը, որոնք ինձ հետ լաւ էին, կարգադրեցին, որ զուտ ռազմագիտական առարկ աներից դուրս` մնացած դասերից շատ չնեղեն ինձ: Բայց իմ բախտից դպրոցի պետը` մի ռուս, կատաղի հայատեաց մարդ էր ու աչքով աչք չունէր հայ տեսնելու: Ինձ էլ, ինչ ասել կ’ուզի, չէ թէ չէր սիրում, այլ ուղղակի ատում էր: Այդ գիտէր նրա օգնական ենթասպան, որ նոյնպէս ռուս էր ու իր պետին կապկելով, նոյնպէս հայատեաց էր: 

Մի անգամ, երբ ես հիւանդ պառկած էի, օգնականը եկաւ ու հայհոյելով հրամայեց, որ կանգնեմ ոտքի: Պատասխանեցի, որ հիւանդ եմ ու չեմ կարող: 
— Ստում ես, արմեաշկա /հայուկ/, — պոռաց նա ու մէջքի գօտին արձակելով ծայրից բռնած` հաստ երկաթով սկսեց հարուածել մէջքիս, դէմքիս, ուր որ հասնում էր: 

Ոչ այնքան նրա անողորմ ծեծից, որքան նրա «արմեաշկա» հայհոյ ական բառից կատաղած` վեր թռայ տեղիցս ու նրան դրի տակս: Ու պիտի խեղդէի այդ գարշելին, եթէ զինուորները չհասնէին: 

Ենթասպան, ազատուելով, իսկոյն վազեց դպրոցի պետի մօտ: Վստահ, որ այս երկու սրիկաները միացած «գործ» պիտի բանան դէմս, գնացի վաշտապետիս մօտ, նրա օգնութեան ապաւինելու: 

Ինձ օգնութեան հասաւ նաեւ դասակի պետը, սպայ Բարխու- դարեանը, ղարաբաղցի: 

Սրանց միջամտութեան շնորհիւ, դպրոցի պետն ու ենթասպան ինձ ոչինչ անել չկարողացան: Ընդհակառակը, մի քանի օրից յետոյ, քննութեան եկած դիվիզիոնի պետին գանգատուեցին ենթասպ այի ապօրինի արարմունքի մասին ու նրան ուղարկել տուին պատժական զօրամաս: 

Դրանից յետոյ, դպրոց ու դասերս շարունակելով` 1901-ին յաջող կերպով աւարտեցի դասընթացքը` աւագ ենթասպայի աստիճ անով եւ իսկոյն էլ նշանակուեցի օղակի, ապա ջոկատի պետ: 1902-ին, աշնանը, լրացաւ զինուորական ծառայութեան ժամանակաշրջանը: Սպաներից շատերը ջանք գործ դրին, որ ինձ պահեն զինուրական ծառայութեան մէջ` խոստանալով սպայութեան աստիճ ան, շքանշան, պատիւ: Բայց, հակառակ զինուորական գործը այդքան սիրելուս, ռուսական այդ անպարկեշտ ու հայատեաց մթնոլորտը ինձ այնպէս էր զզուեցրած, որ էլ մի օր աւելի մնալ չցանկացայ ու ասացի, որ պիտի գնամ տուն: Հրաժեշտ տուի իմ հատ ու կենտ սիրած մեծերիս ու շարքային ընկերներիս եւ ճանպ արհուեցի հայրենիք: 

Գորիսում մնացի հազիւ երկու ամիս: Խոշոր քաղաքների կեանքն ու ապրուստը տեսնելուց յետոյ, էլ դժուար էր ինձ համար մնալ սարերի արանքում կծկուած, թէեւ ինձ այնքա~ն սիրելի, բայց փոքրիկ քաղաքում: Գորիսից ճանապարհուեցի Ասարաբադ, Կասպից ծովի մէկ նաւահանգիստը, ուր մանրունքի սեփական խանութ բաց արի: 

Գործս բաւական լաւ էր: Բայց տեղի կլիման ու մանաւանդ քաղաքի մի բուռն հայերի օրն ի բուն իրար միս ուտելն ու կռուելը ինձ այնպէս զզուեցրին, որ շուտով խանութս ծախեցի եւ անցայ Ասխաբադ, ուր բաւական թւով զանգեզուրցի առեւտրականներ կային: 

Այստեղ խանութ բաց արի ու գործս այնքան յաջող էր, որ շուտով իմ շատ հայրենակիցներիս պէս կանոնաւոր դրամի տէր պիտի դառնայի, եթէ Կովկասում ծայր առած դէպքերը կեանքի ու գործունէութեան բոլորովին նոր ասպարէզ չբանային ինձ համար:

* * * *

ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԿՌԻՒՆԵՐԸ 

1903 թուականն էր: Ցարական իշխանութիւնը որոշած էր գրաւել Կովկասի հայութեան եկեղեցապատկան կալուածները: Հայութիւնը մէկ մարդու պէս ծառացաւ բռնութիւն փորձողն երի դէմ ու բոլոր շրջաններում սկսուեց անհաւասար կռիւը: Հայրենի աշխարհից հեռու ապրող պանդուխտներիս սրտում այդ լուրերը բոց ու կրակ էին առաջացնում: 

Պատմում էին Բագուի Պարապիտ հրապարակի կռուի մասին: Չնայած կոզակների քանիցս կրկնած յարձակումին, հայերը զէնքը ձեռին դիմադրել էին եւ թոյլ չէին տուել, որ կառավարական պաշտօնեաները մտնեն հայ եկեղեցին: Հայ տղամարդիկ, ատրճանակը քաշած, ամբողջ հասակով կանգնել էին կոզակների համազարկի առաջ: Պատմում էին, թէ ինչպէս հրացան էին պարպել, ինչպէս երիտասարդ հայերը կամաւոր էին գրուել դիմ ադրելու համար, ինչպէս ուրիշ վայրերում եւս տեղի էին ունեցած նմանօրինակ դեպքէր եւ ինչպէս ամէն տեղ էլ հայերը ցոյց էին տուած ընդդիմութիւն: 

Այդ բոլորը ինձ վրայ այնպէս ազդեցին, որ ուշս ու միտքս գնաց դէպի ծովի միւս ափը` Բագու, Էջմիածին, Գանձակ, ուր հայ մարդը իր տարրական իրաւունքների համար օրհասական պայքարի էր մտած հսկայ ռուս պետութեան հետ: Ուշս գնացձել էր այնտ եղ, եւ այլեւս ամբողջ Անդրկասպեան երկիրը եթէ ինձ տային, պիտի չմնայի Անդրկովկասից հեռու: 

Մի քանի շաբաթ տատանումների մէջ էի: Վերջապէս, խանութս ծախեցի առաջին պատահած գնով ու ճամբայ ընկայ դէպի Բագու: 

Անփորձ էի եւ ազգային-յեղափոխական կազմակերպութիւնն երին միանգամայն անծանօթ: Երբ ճանապարհ ընկայ, ինքս էլ չգիտէի, թէ որ հասցէով ու որոշակի ինչ գործով եմ գնում: Միակ բանը որ գիտէի, այն էր, որ Բագու պէտք է գնայի, դրանից յետոյ, մտածում էի, կարգադրողներ ու անելիք գործ կը լինի: 

Երբ Բագու հասայ, իմացայ, որ այնտեղ հայ եկեղեցական կալուածների շուրջ սկսած դէպքերը վերջ են գտել, գաւառներում էլ գնալով ամէն ինչ խաղաղւում է: 

Այլեւս Ինչու պիտի մնայի Բագու: Որոշեցի իսկոյն վերադառն ալ Ասխաբադ եւ առեւտուրի գործ սկսել: Բայց մտածեցի նախ քան դառնալս` երթալ Կարս, զինուորական ծառայութեանս ժամանակի ծանօթ տեղերը, մարդկանց տեսնել եւ ապա այնտեղից երթ ալ Ասխաբադ: 

Կարս հասայ այն ժամանակ, երբ այնտեղ նոր եկեղեցու հիմն էր դրւում: Հիմնադրութեան հանդէսին ես էլ գնացի: Կարսի եւ շրջակայ գիւղերի ամբողջ հայութիւնը այնտեղ էր: Երբ տուն էինք դառնում, մէկը ձեռքը դրաւ ուսիս եւ անունս տուեց: Երուանդ Տէր Մինասեանն էր, որի հետ ծանօթ էի զինուորական ծառայութեան ժամանակից: 

Հարցրեց որտեղից եմ եկել եւ ինչու: -Ասխաբադից: Հէնց էնպէս, ծանօթ մարդկանց տեսնելու եւ յետ գնալու համար: 
-Ո’չ,- ասաց նա, — չես գնա, դու այստեղ պէտք ես: Պարոն Երուանդը, մտածեցի, որ ալիւրի գործ ունէր, երեւի ուզում է պահել ինձ իր գործի համար: 
-Ինչ գործ , պ. Երուանդ:
-Յետոյ կ’ասեմ, առայժմ գնա’: Հասցէս հարցրեց , տուի , եւ բաժանուեցինք: Երեկոյեան դէմ մի մարդ եկաւ եւ պ. Երուանդի անունից կանչեց ինձ: Գնացինք: Ինձ առաջնորդեցին մէկ սենեակ , ուր գտայ պ. Երուանդին եւ մի քանի անծանօթ մարդկանց: Երուանդը սրանց հետ ինձ ծանօթացնելուց յետոյ ասաց , որ Կուսակցութեան որոշումով ես նշանակւում եմ շրջանի զինուորական խորհրդի անդամ` Միրուք Արամայիսի ու Դուրբախի165 հետ միասին: Մեր անելիքը լինելու էր` քննել ընդունուած զինուորներին, ուղարկել այս կամ այն խումբը, վարժեցնել անվարժներին , որոշ ել իւրաքանչիւր զինուորի գործածելիք զէնքի տեսակը, հսկել զինապահեստին , զէնքերի նորոգման եւայլն: 

— Համաձայն ես, — հարցրեց , երբ ասացին իմ բոլոր անելիքս ու այդ անելիքս լրիւ ու սրբութեամբ կատարելու պարտաւորութիւնս: 
— Համաձայն եմ , — պատասխանեցի , — այս րոպէից ես Դաշնակցական եմ ու պատուոյ խօսք եմ տալիս Կուսակցութեան, որ ինձ վրայ դրուած բոլոր պարտականութիւնները կը կատարեմ անթերի սրբութ եամբ ու ազգիս ծառայելու համար ոչ մի ջանք չեմ խնայի : Այդ օրուանից ինձ պաշտօնապէս ընդունեցին Կուսակցութեան շարքերի մէջ եւ հաստատեցին Կարսի շրջանի զինուորական խորհրդի անդամ: 

Յաջորդ օրը միւս երկու ընկերներիս հետ ընդունեցինք մեզ յանձնուած գործը ու անցանք աշխատանքի: Ընկերներիս հետ գործեցի մօտ հինգ ամիս: Խմբերում արձանագրուել ցանկացողներից շատերը տաճկահայ երիտասարդներ էին: Անցագրով կամ ուղղակի գաղտնի սահմանն էին անցած` Կովկասում գործ , աշխատանք գտնելու համար: Այստ եղ շփման գալով կուսակցական-յեղափոխական շրջանների հետ` որոշում էին մասնաւոր գործը թողնել ու լծուել ընդհանուր, ազգին ծառայելու գործին:

Բոլոր մեզ դիմողները աշխատում էին իրենց ցոյց տալ որպէս զինավարժ , որպէսզի օր առաջ խմբի մէջ ընդունուէին եւ զէնք ստանային: 

Ֆետայիների շարքում լինելու, ազգի համար զէնք կրելու տենչը նրանց մէջ այնքան ուժեղ էր , որ ոչ մի յորդոր , զինուորին սպասող տեսակ-տեսակ նեղութիւնն ու վտանգները նրանց վրայ չէին ազդում: 

-Ինչպէս դուք , էնպէս լէ մենք… թաքի թողէք , որ ազգին ծառայենք: 

1905թ. ամառը մի խումբ էր կազմուած, մօտ քսան զինուորներից բաղկացած: Դրանց մեծ մասը զանազան հակակարգապահական արարքների համար պատժուածներ էին , պիտի քշուէին կռուի վայր` իրենց յանցանքը քաւելու եւ ներման արժանանալու համար: 

Այդ խմբի մէջ էր նաեւ Կարսի շրջանի շրջիկ Ալաշկերտցի Շաւարշը, որի մասին ասում էին , որ մի հայ աղջկայ հետ մօտիկութիւն է թոյլ տուած : 

Խումբը յանձնուեց ինձ եւ Արամայիսին, որ տանինք մինչեւ Նախիջեւանի շրջանի Սինեօր գիւղը: Այստեղ բոլորին էլ զէնք տուինք` նախապէս ստուգելով թէ ով ինչ զէնք կարող է գործ ածել: Այնտեղից , համաձայն Կ. Կոմիտէի որոշման , խումբը պիտի յանձնէինք Քէօսա Մխոյի, որպէսզի նա էլ Երեւան , Դումանին166 հասցնէր: Բայց Արամայիսը, չգիտեմ ինչու, ցանկացաւ, որ խմբի պետը նշանակուի Շաւարշը: Ես դրա դէմ էի` համարելով այդ ապօրինի, Կ. Կոմիտէի որոշման դէմ արուած մի քայլ: Չկարողանալով Արամայիսին համոզել, հէնց այնտեղից, նոյն Մխօյի ձեռքով գրեցի Կարս, Կ. Կոմիտէին ու խնդրեցի, որ կարգադրեն Արամայիսին առաջուց տրուած որոշման դէմ չգնալու: Իսկ մենք, խումբն առած, Տիգորով անցանք Սարդարաբատի շրջանը, Ջաւադաբադ գիւղը: Ու քանի որ Մխօն դեռ չէր հասել մեզ, խումբը յանձնեցինք այդ գիւղի տէրտէրին, որ մարտական խմբերում արձանագրուած ու կռիւներին մասնակցած մէկն էր: Նա պէտք է խումբը Դումանին հասցնէր : 

Մխօն Կարսից դառնալիս, ճանապարհին, երբ իմանում է խմբի Երեւան ուղարկուելու մասին, ուղիղ ճամբով գնում է այնտեղ , ուր , ինչպէս յետոյ լսեցինք, Դումանը նշանակում է նրան խմբի պետ: Դարձանք Կարս: Այնտեղ նորից մնացի մօտ երկու ամիս, իսկ աշնան հրահանգ ստացայ անցնելու Ախալքալաքի շրջանը, ուր հասնելուս պէս Մաշադիից167 ընդունեցի 16 հոգուց բաղկացած ձիաւոր խումբը: 

Հազիւ մի քանի օր անցած էր, երբ ինձ ներկայացաւ մի ռուս կոզակ, իր զէնքով, որ փախել էր Ալեքսանդրապոլի իր զօրամասից, խոշոր պատժից խուսափելու համար: Նա խնդրեց որ ընդունեմ իր են խմբիս մէջ. խոստանում էր անթերի կատարել մեր խմբի մէջ զինուորի բոլոր պարտականութիւնները: 

Զգուշացրի, որ եթէ իր արածը որեւէ դաւադրական նպատակով լինի` խումբը մատնելու կամ այլ ձեւով վնասելու համար, ինքը խստագոյնս կը պատժուի եւ մեր ձեռքից չպիտի կարողանայ ազատուել: Ասաց, որ այդ բոլորը գիտէ, եւ պարտաւորւում է հաւատարիմ ու կարգապահ զինուոր լինել: 

Ընդունեցի: Անունը դրինք Խատ: Եւ այդ Խատը դարձաւ մեր խմբի լաւ կռուող ու կարգապահ զինուորներից մէկը, որին բոլորս էլ սիրում էինք: Շատ էր սիրում` գիւղից — գիւղ անցնելու ժամանակ ընկնել խմբի առաջն ու բամբ, առողջ ձայնովը երգել ռուսերէն, կամ իր միակ սովորած հայերէն երգը . «Անդրանիկը քաջ, իր ընկերներով»… 

Ախալքալաքում մնացի մինչեւ ձմեռնամուտ: Բոլոր ժամանակ անընդհատ շրջում էի գիւղից — գիւղ: Հսկում էի, աչքէ էի անցկացնում տեղական զինուորական խմբերը, կարգադրում էի զէնք ու զինամթերքի հետ կապուած խնդիրները եւ, միւս կողմից էլ, ակամայից, զբաղւում էի պետական դիւանատներից զզուած գիւղացին երի դատ ու դատաստանական գործերով: 

Ի հարկէ, իմ գլխաւոր գործս կար ու կը մնար, այն է` պատր աստ լինել` որեւէ հայկական գիւղ յարձակման ենթարկուելու պարագային անմիջապէս օգնութեան հասնելու համար իմ խմբով եւ, ի հարկին, նաեւ տեղական զինուած ոյժերը գործի կանչելով : Դեռ ամառուանից թուրքերի կազմակերպած մի քանի զինուած խմբերը, որոնք, ըստ իրենց սովորութեան, «ղաչաղ»անունն էին կրում, (քանի որ հայից թալան ձեռք չբերելու դէպքում մօտիկ թուրք գիւղը կամ օբան էին թալանում «ազգասիրաբար»), շրջում էին սարերը` յարմար ժամին անպաշտպան հայերի հօտը քշելու, կամ գիւղը կոխելու համար: Սրանք մի քանի անգամ մեր խմբի հետ հանդիպելու պատիւն ունեցան եւ, ինչ ասել կ’ուզի, լաւ ծեծ կերան: Այդ ու միւս կռիւներում հայ զինուորների շարունակական յաղթանակները վերագրելով նրանց «ֆեդայի» անուանը, այս սովոր ական թուրք աւազակները իրենց անունը փոխեցին ու դրին «Ջանբէզար», որ ֆեդայի անուան հաւասար իմաստ ունի: Յոյս ունէին, որ մէկ կողմից այդ անունը իրենց հերոս կը դարձնի, իսկ միւս կողմից էլ` հայերի վրայ որոշ սարսափ կը տարածի, ինչպէս որ տարածել էր թուրքերի վրայ հայ «ֆեդայի» անունը: 

Ղաչաղներից ջանբէզար դարձած թրքական մէկ խմբի հետ առաջին անգամ գործ ունեցանք Սաթխայ168 գիւղի լեռներում սեպտ եմբերի սկիզբներին, երբ խմբիս հետ գալիս էինք Ալեքսանդրապոլի շրջանի սահմանակից գիւղերից:

Սաթխայի լեռներին հազիւ հասած էինք, երբ լոյսը բացուեց: Հեռուի լեռների կատարների վրայ տեսանք ձիաւոր մարդիկ, որոնք գնալով շատանում էին: Կասկած չկար, որ թուրքեր էին: Ըստ երեւոյթին, մեզ նկատեցին. սպասեցին, որ բոլոր ընկերները հաւաքուին, եւ ապա կանոնաւոր շարքեր կազմած` սկսեցին առաջանալ դեպի մեզ` միշտ աշխատելով իշխող բարձունքները իրենց ձեռքում պահել: 

Այդ նկատելով` այլեւս թոյլ չտուի, որ նրանք հասնին մեր գլխի վերեւ գտնուող բարձունքները: Խումբս երկուսի բաժանեցի ու լայն թեւանցուկ դարձայ դէպի թուրքերը` միշտ կէս թիկունքով դէպի նրանց դարձած, կարծես նրանց չէինք նկատում: Թշնամին մի պահ չհասկացաւ մեր շարժումի նպատակը, որովհետեւը թեւանցուկ անելով` մենք հեռանում էինք հայկական գիւղերից եւ մօտենում թրքական ազդեցութեան շրջանին: Բայց երբ նկատեցին, որ մենք մեր թեւերը որոշ տեղ անցնելով մէկէն շուռ տւինք դէպի իր ենց գրաւած բարձունքները, այլեւս հասկացան մեր ծրագրածը եւ սկսեցին, առանց աջ ու ձախ նայելու, կրակել: 

Առանց պատասխանելու, մենք մեր երկու թեւերով աստիճանաբար բարձրանում էինք եւ հէնց որ հասանք գնդակ հասցնելու չափ` սկսեցինք կրակել, առանց սակայն առաջ նետուելու: Թուրքերը երկու կողմից կրակ ուտելով“ստիպուած`էին բաժանուել երկու մասի, երկու կողմից յարձակուող թշնամու դիմագրաւելու համար: 

Մեր ուզածն էլ հենց այդ էր: Հատ ու կէնտ կրակոցով նրանց թեւերը իրարից բաւական զատեցինք եւ յետոյ միայն վրայ տուինք: Թշնամին դիրքեր գրաւեց ու սկսեց պաշտպանուել: Մենք 20 հոգի էինք, իսկ թշնամին` մօտիկ շրջանի թուրքերից ու քդերից` մի քանի անգամ աւելի: 

Կռիւը սկսեց արեւածագին եւ տեւեց մինչեւ կէսորը անց: Լերան ապառաժների մէջ կռւում էին շատ լաւ, կրակում էին շատ յաջող եւ դիրք մտած թշնամին, մանաւանդ քիւրդերը դիրքերը լքում` բոլոր միջոցները սպառելուց յետոյ միայն:

Առանց ժամանակ կորցնելու, մեր մի քանի թեթեւ վիրաւորների վէրքերը կապեցինք եւ իջանք դէպի մեր ճամբան, միշտ մեր աչքերը դէպի թշնամու նահանջած կողմը: 

Մօտիկ գիւղերի թուրքերը, իմանալով որ իրենց ղաչաղները «ջանբէզար» դառնալուց յետոյ էլ ֆեդայիներից ծեծ են կերել, փոխ անակ օգնութիւն հասցնելու, լուր էին տուել Ախալքալակի զինուոր ական հրամանատարին, որ հայերը թուրք են կոտորում: Սա իսկոյն առել էր մէկ հարիւրեակ կոզակ ու շտապել կռուի վայրը: Այս տեսնելով, Լեւոնիկը մի սուրհանդակ է ուղարկում մեր կողմը կտրուկ ճանապարհով. սուրհանդակը հասաւ կոզակների մեզ հասնելուց առաջ: Մենք առանց ուշանալու, շեղեցինք ճանապարհից եւ անցանք մի ուրիշ շրջան: Այդ կռիւը, որ Ախալքալակի շրջանում մինչեւ այդ տեղի ունեցած կռիւների ամենախոշորն էր, աւելի բարձրացրեց հայ զինուորի հմայքը: Բոլոր գիւղերում քէֆ ու հարսանիքի ժամանակ ամենից սիրուած կենացը հայ զինուորի կենացն էր, ամենից սիրուած երգն էլ ֆեդայու երգը: 

Այդ օրերին կուսակցական ու ինքնապաշտպանական գործին նիւթապէս օգնելու համար, հայաշատ կենտրոններում գաղտնի գրական-գեղարուեստական երեկոյթներ էին տրւում: Յանկարծակի խուզարկութիւնների ժամանակ պատրուակ ունենալու համար, այդ երեկոյթները տրւում էին հարսանիք կամ նշանդրէք անունը, եւ, նախօրօք, ի հարկէ, որոշւում «զոյգը», «զոյգի» «ծնողներ»-ը եւ այլն: Նիւթական օգուտից զատ, այդ երեկոյթները հնարաւորութիւն էին տալիս ի մի բերելու հայութիւնը եւ խօսելու օրուան հրատապ հարցերի մասին: 

Մի անգան, երբ ես Սաթխայում էի, քաղաքից Լեւոնիկը գրեց, որ երեկոյթ ունեն, եւ ընկերները խնդրում են, որ ես եւս ներկայ լինեմ: 

Ընկերների խօսքը մերժած չլինելու համար, գնացի: Բայց հէնց սկզբից քաշուեցի մի սենեակ եւ, չնայած ընկերների բազմիցս կրկնած խնդրանքին, դուրս չեկայ դահլիճ` համարելով այդ անխոհ եմութիւն ու մասամբ էլ ցուցամոլութիւն: Ի վերջոյ, երեկոյթը կազմակերպողների ընտրութեամբ մի քանի հոգի եկան ու ծանոթացան ինձ հետ:

Այդ երեկոյթում, ի միջի այլոց, հաւաքել էին ընկերների մօտ գտնուած իմ խմբի նկարներից մօտ 10 հատ ու ծախել էին հատը 10-15 ռուբլիով: 

Ախալքալաքի շրջանում մնացի մինչեւ հոկտեմբերի վերջերը: 

Երբ սարերը ձին դրին, քոչւորները իջան ցած եւ կռիւների երկիւղն անցաւ, Կարսից հրահանգ ստացայ, որ խմբովս դառնամ Ալեքսանդրապոլ: Ախալքալաքից հեռացա միանգամայն գոհ` նրա ազգանուէր, քաջ ու հիւրասէր ժողովրդից: 

* * * *

Խումբը Ալեքսանդրապոլում ձգեցի, իսկ ինքս անցայ Կարս, ուր Կ. Կոմիտէն169 որոշեց, որ մէկ ուրիշ խումբ, 26 հոգուց բաղկացած, տանեմ Շուշի` յանձնելու Վարդանին170: Շուշիից անմիջ ապէս պիտի յետ դառնայի Ալեքսանդրապոլ` այնտեղ թողած իմ խմբով Բաշ-Շորագեալի շրջանը171 անցնելու համար: 

Շուշիի գնացող խմբի մէջ էին, ի միջի այլոց, Սերոբի զինուորներից Մշեցի Աւօն, Միսաքը եւ Յարութը:

Խումբը Ալեքսանդրապոլում ձգեցի, իսկ ինքս անցայ Կարս, ուր Կ. Կոմիտէն169 որոշեց, որ մէկ ուրիշ խումբ, 26 հոգուց բաղկացած, տանեմ Շուշի` յանձնելու Վարդանին170: 

Շուշիից անմիջ ապէս պիտի յետ դառնայի Ալեքսանդրապոլ` այնտեղ թողած իմ խմբով Բաշ-Շորագեալի շրջանը171 անցնելու համար: Շուշիի գնացող խմբի մէջ էին, ի միջի ի միջի այլոց, Սերոբի զինուորներից Մշեցի Աւօն, Միսաքը եւ Յարութը:

Ալեքսանդրապօլից ինձ էի առել նաեւ Սաթխեցի Գուլոյեան Յովհաննէսին, որ վերին աստիճանի քաջ ու հաւատարիմ զինուոր էր, եւ որից ոչ միայն թուրքն էր սարսափում, այլ եւ հայը պատկառում: Այն աստիճան, որ կանայք իրենց երեխաների ձայնը կտրելու համար յաճախ ասում էին. «Սուս, թէ չէ` Գուլոյենց Յովհ աննէսը կը գայ»: 

Խմբի հետ երկաթուղով գնացինք Գանձակ: Ցրուած զանազան վագոններում, ապահով հասանք տեղ եւ, համաձայն կարգադրութ եան, ներկայացանք Աբրամին (Ա. Գիւլխանդանեան)172, որ հրահանգեց անյապաղ շարունակել մեր Ճանապարհը: Այստեղից մենք ճանապարհը ծռեցինք եւ թրքական ծովով անցնող Գանձակ-Եւլախ-Աղդամ խճուղին մէկ կողմ թողած` բռնեցինք լեռնային հայկական շրջաններով անցնող սար ու ձորի ճամբան: 

Գանձակում մեզ հետ միացան Բագուից եկած մօտ 200 զանգեզուրցիներ, որոնք նոյնպէս երկաթուղով էին Գանձակ հասել: Մեզ իբր առաջնորդ(վալադ) տուին երկու տեղացիներ, որոնցից մէկը, Սերգէյը, անտառապահ էր: 

Առաջին օրը կանգ առինք Գետաշէն գիւղում: Գիւղացիք մեզ ընդունեցին սիրով ու ուրախութեամբ: Իսկ Ալեքսան բէգը գինու կարասներ բաց անելով` ասաց. 
— Որքան խմէք, ձերն է: 
Շուշի հասանք հինգերորդ օրը: Թէեւ յանձնարարուած էր, որ գիւղից-գիւղ բոլորիս համար ձիեր պահանջենք, սակայն, ամէն տեղ էլ բաւականանում էինք միայն մեր բեռների համար հարկաւոր մի քանի ձիերով, իսկ խումբը գնում էր ոտքով: Շուշի մտանք հատ-հատ, քաղաք գնացող քարւանների մէջ խառնուած: Անմիջապէս ներկայացայ Վարդանին ու խումբը յանձնեցի նրան:

Ալեքսանդրապօլից ինձ էի առել նաեւ Սաթխեցի Գուլոյեան Յովհաննէսին, որ վերին աստիճանի քաջ ու հաւատարիմ զինուոր էր, եւ որից ոչ միայն թուրքն էր սարսափում, այլ եւ հայը պա- տկառում: Այն աստիճան, որ կանայք իրենց երեխաների ձայնը կտրելու համար յաճախ ասում էին. «Սուս, թէ չէ` Գուլոյենց Յովհ աննէսը կը գայ»: 

Խմբի հետ երկաթուղով գնացինք Գանձակ: Ցրուած զանազան վագոններում, ապահով հասանք տեղ եւ, համաձայն կարգադրութ եան, ներկայացանք Աբրամին (Ա. Գիւլխանդանեան)172, որ հրահանգեց անյապաղ շարունակել մեր Ճանապարհը: Այստեղից մենք ճանապարհը ծռեցինք եւ թրքական ծովով անցնող Գանձակ-Եւլախ-Աղդամ խճուղին մէկ կողմ թողած` բռնեցինք լեռնային հայկական շրջաններով անցնող սար ու ձորի ճամբան: 

Գանձակում մեզ հետ միացան Բագուից եկած մօտ 200 զանգեզուրցիներ, որոնք նոյնպէս երկաթուղով էին Գանձակ հասել: Մեզ իբր առաջնորդ(վալադ) տուին երկու տեղացիներ, որոնցից մէկը, Սերգէյը, անտառապահ էր: Առաջին օրը կանգ առինք Գետաշէն գիւղում: Գիւղացիք մեզ ընդունեցին սիրով ու ուրախութեամբ: Իսկ Ալեքսան բէգը գինու կարասներ բաց անելով` ասաց. 
— Որքան խմէք, ձերն է: 
Շուշի հասանք հինգերորդ օրը: Թէեւ յանձնարարուած էր, որ գիւղից-գիւղ բոլորիս համար ձիեր պահանջենք, սակայն, ամէն տեղ էլ բաւականանում էինք միայն մեր բեռների համար հարկաւոր մի քանի ձիերով, իսկ խումբը գնում էր ոտքով: Շուշի մտանք հատ-հատ, քաղաք գնացող քարւանների մէջ խառնուած: Անմիջապէս ներկայացայ Վարդանին ու խումբը յանձնեցի նրան:

Մի խումբ գորիսցիներ, իմանալով որ ես պիտի վերադառնամ Կարս` Գանձակի ճանապարհով, սկսեցին նախատել ինձ` ասելով. «Էսքան ժամանակ հայրենիքից ու տնից հեռացած էիր: Այժմ հասել ես Զանգեզուրի սահմանները: Ինչպէս կարող ես վերադառն ալ, առանց Գորիսը տեսնելու»: 

Ի վերջոյ, որոշեցի Գանձակով գնալու փոխարէն, երթալ Գորիս եւ այնտեղից անցնել Ալեքսանդրապոլ եւ Կարս: Մտածում էի, որ երկու գծով էլ ճանապարհը գրեթէ նոյնն է, եւ ես որոշուած ժամանակին կարող եմ հասնել Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի կէսերին հասայ Գորիս: 

Գորիս հասնելուս յաջորդ օրը, Ստեփանը, Դրօն, Քեռին հետն երն առած իրենց ու տեղացիներից կազմուած խմբերը, գնում են Սիսիանի ու Գորիսի միջեւ ընկած հռչակաւոր Աղտասի-Վաղտա- սիի թուրքական հինգ գիւղերի վրայ` որոշած լինելով տեղահան անել այդ գիւղերը եւ բանալ Սիսիան-Գորիս Ճանապարհը: Մերոնք թշնամու ունեցած ոյժի ու կրակի մէջ կառնուին եւ շատ չնչին զինամթերք ու փոքրաթիւ կռուողներ ունենալով` լեռ կը քաշուին, բացի Աղտունիի քարուտներում դիրք բռնած Ստեփանից, որ թիկունքից շրջապատուած է լինում Մինքենդից ու Սիսիանի միւս գիւղերից օգնութիւն հասած թուրք կռուողների կողմից: 

Ստեփանը իր խմբով թշնամու մեծաթիւ ոյժի դէմ հերոսաբար կռւում է, մինչեւ որ փամփուշտները սպառում են: Ապա հրացանն երը քարերի վրայ ջարդելով` բաց կուրծքերը դէմ են տալիս թշնամուն: Իր տարած յաղթանակով հարբած թուրք ամբոխը կտրում է Ստեփանի գլուխը եւ ման ածում գիւղերում173:

Մի քանի օր գիւղում մնալուց յետոյ, պատրաստւում էի Դարալագեազի գծով ճանապհուել դէպի Ալեքսանդրապոլ, երբ Գորիսի Հ. Յ. Դ — եան Կ. Կոմիտէն պահանջ դրեց, որ մի առժամանակ մնամ Զանգեզուրում` տեղական ինքնապաշտպանական գործում աշխատելու համար: 

Պատասխանեցի, որ եկած եմ որոշ ժամանակով եւ պէտք է վերադառնամ անյապաղ: Բացի այդ, առանց ծառայութեանս վայրի մարմնի որոշման` չեմ կարող ինքնագլուխ կերպով փոխել տեղս ու գործս:

Կ. Կօմիտէն, պատասխանատուութիւնը իր վրայ վերցնելով, խնդրեց մի քանի օր եւս սպասել, մինչեւ որ իրենք կը դիմեն Վարդանին, քանի որ նրա թոյլտուութեամբ անցել էի Գորիս: Մի քանի օր յետոյ Վարդանից նամակ առի: Հաղորդում էր, որ Զանգեզուրի Կ. Կօմիտէի դիմումի վրայ ինձ իրաւունք էր տալիս մնալ այդ շրջանում, եւ խոստանում էր այդ առթիւ պէտք եղածը գրել Կարսի Կ. Կօմիտէին: 

Անմիջապէս Կ. Կօմիտէն որոշեց, որ ես իսկոյն անցնեմ Ղափան եւ ստանձնեմ Ղափանի ու Արեւիքի միացեալ շրջանի հրամանատարութիւնը կամ, ինչպէս այն ժամանակ էինք ասում, շրջանի խմբապետութիւնը:

* * * *

Դեկտեմբերի սկզբին հետս երկու ձիաւոր առնելով` անցայ Ղափան ու իջեւանեցի Գիւտգիւմ գիւղը174, որը շրջանի կեդրոնական ու ամենաազդեցիկ գիւղն է: 

Ղափանում մինչ այդ մնայուն խումբ չը կար: Եղածը ընդամենը 5-7 տղաներ էին, որոնք գտնւում էին Նագարակ գիւղում, Նիկոլայի ձեռքի տակ: Այդ ուժը անբաւարար գտնելով` տեղ հասնելէս 2-3 օր յետոյ Բաղաբուրջ գիւղում հրաւիրեցի շրջանի բոլոր աչքի ընկնող ունեւորների մի ժողով, ուր պահանջ դրի, որ 25 ձիաւոր մի խումբ կազմելու համար անհրաժեշտ միջոցներ գտնեն` իւրաքանչիւր զինուորի մէկական ձի, հրացան, փամփուշտ ու հագուստ ապահովելով: 

Ժողովը կայացաւ Սարգսեանի տան մէջ: Բոլոը հրաւիրուածները ներկայ էին: 

Բոլոր նրանք, որոնց վրայ դրւում էր 1-2 զինուորի համար պահանջուած տուրքը, սիրով ու ուրախութեամբ ընդունեցին: Բացառութիւն կազմեց միայն իր ժլատութեամբ ամբողջ շրջանին յայտնի Խոսրով Բէգ Մելիք-Փարսադանեանը, որ քիչ մնաց որ պատռի օձիքը` հաստատելու համար որ ինքը կոպէկ չունի: Սակայն, դրուած պահանջը, բարեբախտաբար լրացուեց, առանց այդ մարդու մասնակցութեան իսկ: 

Ժողովը հազիւ սկսած էինք, երբ լուր առինք, թէ հայկական Եղուարդ գիւղը, որը գտնւում էր Ղափանի հայկական շրջանի ու թրքակական Բարգիւշատի սահմանում, շրջապատուած է տափաստանի ու իր հարեւան գիււղերի բազմահարիւր զինուած մարդկանցով: Նամակ գրողն ու օգնութիւն խնդրողը նոյն գիւղացի Մուսաբէգ Մելիք Ղարագէօզեանն էր: Արդէն մութը կոխելու վրայ էր, երբ հաւաքեցի մօտիկ գիւղից 20 լաւ զինուած ձիաւորների մի խումբ ու ճանապարհուեցի դէպի կռուին մօտիկ գտնուող հայկական Խդրանց գիւղը175: Ուղղակի Եղւարդ չգնացի, որովհետեւ ունեցածս ուժը քիչ էր եւ հաւատացած էի, որ կռիւը մութն ընկնելուն պէս պիտի դադրէր ու վերսկսէր լուսաբացին միայն: Իսկ մենք Խդրանց հաւաքուող ուժերի հետ կռուի վայրը կը հասնէինք հէնց այդ ժամանակ կամ դրանից էլ շուտ: 

Կէս գիշերին մօտ հասանք Խդրանց: Արդէն հասել էին ու դեռ գալիս էին գիւղերից պահանջուած տղաները: Հաւաքուեցին մօտ 260 հոգի: Դրանցից սակայն, հազիւ 50 հոգի էին զինուած մօսիններով, մնացածները բերդան, ատրճանակ, խէնչալ կամ դագանակ ունէին միայն: Բոլորն էլ առոյգ, կարմրաթուշ, արեւառ տղամարդիկ էին: Գիշերը կռուի վայրից լուր առի, որ թուրքերը, շնորհիւ իրենց գերակշիռ թուին, առաջին օրը նեղել են հայերին ու մօտեցել գիւղի ծայրին գտնուող գոմ ու մարագներին, որոնցից մի քանիսը կրակի են տուել: Մութը ընկնելուն պէս կռիւը դադար էր առել եւ այժմ թուրքերը, իրենց գրաւած դիրքերում նստած, լուսաբացի էին սպասում` նոր թափով գիւղ ներխուժելու համար: 

Այլեւս թոյլ չտուի որ րոպէ անցնի. առի հետս բերած 20 ձիաւորները եւ Խդրանցում հաւաքուած 50 մօսինաւորները ու կտրուկ ճամբով բռնեցի Եղաւարդի ուղին` պատուիրելով մնացածներին, որ մեզնից յետոյ ճանապարհ ընկնեն դէպի կռուի վայրը, ուր որ կը տանի իրենց պետը` իմ նշանակած խմբապետը: Ու այնտեղ պետք է սպասեն իմ հրահանգին: Լուսաբացին բաւական կար, երբ հասանք Եղաւարդի սահմաններին ու, առանց գիւղին մօտենալու, ծռեցինք դէպի ձախ եւ Ուժանիս հայ գիւղի սահմաններով անցանք Եղաւարդի հիւսիս-արեւելեան կողմի բարձունքը: Այստեղ ձախ թեւով խրուելով Եղաւարդի կալերում նստած թշնամու թիկունքը` աջ թեւով հասանք Եղաւարդին, ուր քիչ ասդին հայկական դիրքեր էին գտնւում: Մեր յետեւից հասնող մօտ 200 հոգիանոց խանչալ ու դագանակով զինուած բազմութիւնը հասաւ մեր աջ թեւի յետեւը եւ, իմ տուած հրահանգի համաձայն, առանց ձայն ծպտուն հանելու, պառկեց գետնին:

Ոչ թուրքերը ու ոչ էլ Եղաւարդեցիք տեղեկութիւն ունէին մեր ներկայութեան մասին: 

Երբ մեր շղթան որոշուած դիրքերում սուսիկ փուսիկ տեղ բռնելով էր զբաղած,լուր ուղարկեցի Եղաւարդ մեր գալու մասին: Միաժամանակ հրահանգեցի, որ իրենց զինուած ուժերը դիրքերում պատրաստ մնան, որպէսզի տրուած ազդանշանի վրայ բոլոր դիրքերից յանկարծ սկսին յարձակումը, առանց դիրքերից դուրս գալու: Մնացածը դրսից պիտի անէինք մենք: Կէս ժամից յետոյ, լուսաբացը դեռ չեղած, մոսինի հրացանի սուր պայթումով տուի յարձակման ազդանշանը: Եղաւարդցիք իրենց դիրքերում իսկոյն սկսեցին համատարած կրակոց: 

Թուրքերը, որ լուսաբացին էին սպասում նախայարձակ լինելու համար, հայերի կրակին պատասխանեցին աւելի ուժգին կրակով: 

Մի քանի րոպէից յետոյ Եղաւարդեցոց դիրքերում կրակը սկսեց թուլանալ, ասես փամփուշտը սպառած էին: Այդ նկատեցին թուրքերը եւ արդէն բացուող լոյսի հետ մէկէն դուրս թռան իրենց դիրքերից ու դիմեցին դէպի գիւղը` անընդհատ կրակելով ու աղմուկ անելով: 

Հաւատացած էի, որ հարուստ հայ գիւղը թալանելու հրապոյրը շատ թուրքերի ախորժակը գրգռած պիտի լինէր: 

Բայց բնաւ չէի մտածած, որ այդքան բազմութիւն պիտի եկած լինէր: Հենց որ թուրքերը իրենց առաջաւոր դիրքերից ոտքի կանգնեցին եւ սկսեցին առաջ շարժուել մեր շղթան մէկէն կրակի գիծ քաշեց աղմուկ ու կրակոցով զբաղած թշնամու աջ թեւում ու թիկունքում: Մի պահ կրակում էինք անընդհատ, կանոնաւոր համազարկերով: Մեր այս անակնկալ յարձակումը թիկունքը: Թէեւ շփոթուեցին, բայց իրենց բազմութեան վրայ յոյս դրած` սկսեցին կռուիլ թէ’ գիւղի եւ թէ’ մեր դէմ: Բայց այդ ժամանակ գիւղի գլխին պառկած 200-նոց մեր ամբոխը դագանակ ու խանչալ ճոճելով, բերդան ու ատրճանակ կրակելով եւ կոկորդի բոլոր ուժովը գոռոց ու աղաղակ հանելով` մի այնպիսի թափով խոյացաւ դէպի թշնամին, որ թուրքերի մէջ այլեւս դիմադրելու ուժ չմնաց, գլուխ առած` փախան, ով ինչպէս ու ուր որ կարող էր: Այդ ժամանակ էր, որ մեր շղթայի տղաները պառկեցին մի-մի քարի տակ ու սկսեցին մոսինի խողովակով թուրք որսալ: 

Գիւղի կռուողները, միանալով սարից իջնող ամբոխի հեղեղին, քշեցին թուրքերին գիւղից ցած, մինչեւ երեք քիլոմէթր հեռու, մինչեւ այնտեղը ուր այլեւս սկսում էր դաշտը եւ ուր, ըստ աւանդութեան, Մելիք Ֆրանգիւլը շատ անգամ չափուել էր թուրքերի հետ ու ամէն անգամ էլ յաղթական էր դուրս եկել` մի տեսակ սահման դնելով հայկական սարերի ու թրքական դաշտի միջեւ: 

Մինչ գիւղից ցած գտնուող մեր ուժերը թշնամուն մինչեւ «Մելիք Ֆրանգիւլի սահմանը» քշելով` դարձել յետ էին գալիս, իսկ մենք բլուրներից կամաց-կամաց իջնում էինք գիւղ, մէկ էլ նկատեցինք որ շատ հեռու դաշտում ձիաւորների մի ստուար խումբ երեւաց: Առանց ուշադրութիւն դարձնելու ցաք ու ցրիւ փախչող թուրք բազմութեան վրայ` խումբը առաջանում էր հա առաջանում: Թուրքեր էին արդէօք մտածեցինք եւ կանգ առինք: 

Խումբը շարունակում էր առաջանալ ինքնավստահ ու բաւական կանոնաւոր շարքերով, այն աստիճան, որ մի պահ սկսեցինք մտածել, թէ եկողները կոզակներ են: Որոշեցինք սպասել: Մօտենում էին: Դիտակներով արդէն կարելի էր տեսնել առջեւից փողփողացող թրքական դրօշակը: Տղաները ոմանք ուզեցին անմիջապէս կրակ բանալ, որպէսզի այդ ստուար ուժը չմօտենար մեզ: Բայց ես թոյլ չտուի ասելով որ թող աւելի մօտենան: Երբ նրանք այնքան առաջ եկան որ հասարակ աչքով կարելի էր տեսնել արդէն առջեւէն գացող դրօշակակիր հսկային, մեր զինուոր Սաքուլին չոքեցրի առջեւս, հրացանս դրի ուսին ու պատուիրելով որ չշարժուի` նշան առի: Մօսինի պայթունի հետ դրօշակակիր թուրքը ձիու վրայ երեւաց ու դրօշակի հետ միասին ընկաւ գետին: 

Խումբը զարմացած կանգ առաւ` ճշդելու համար գնդակ արձակողի տեղը: Սակայն, այդ րոպէին որոտացին մերոնց հրացանները: Եւ բաց դաշտի մէջ մի պահ շուարումի մատնու ած խումբը իրար անցաւ ու փախաւ, առանց գնդակ արձակել կարողանալու, անգամ առանց ընկած դրօշակն ու դրօշա- կակիրը իր հետ տանել կարողանալու: 

Մերոնցից մի քանիսը գնացին ու բերին դրօշակն ու դրօշա- կակիրի աջ բազուկը, որը հռչակաւոր թուրք ղաչաղ Նազիինն էր: Վերջինս ոչ միայն հայի, այլեւ թուրք գիւղացու սարսափն էր այդ կողմերում, տարիներից ի վեր: Նա էր, որ կռիւներում վարժ իր ստուար խմբով գալիս էր թուրքի պարտուած զէնքի պատիւը փրկելու: Սրանով վերջացաւ կռիւը, որ մեզանից ընդամէնը մի քանի սպաննուած ու վիրաւոր խլեց, իսկ թշնամիից, անկասկած, մի քանի անգամ աւելի: 

* * * *

Բարձունքից իջնում էինք ցած: Երբ գիւղին էինք հասած, մեր առաջը ելան մի քանի ձիաւորներ` իրենց հետ մէկ հատ թամբած ձի բերելով: Երբ մօտեցանք, ձիու սանձը բռնող տղան իջաւ իր նստած ձիուց եւ ասաց. 
-Պարոն Եապոն, էս ձին Մուսա բէգն է ուղարկում քեզ նուէր ու խնդրում է որ ընդունես, — ու ինձ մեկնեց ձիու սանձը: Ես, ի հարկէ, մերժեցի: 
-Ասացէք Մուսա բէգին, որ շատ շնորհակալ եմ իր վերաբերումին համար: Սակայն, ես նուէրի արժանի մի առանձին բան չեմ արել: Իմ արածը այս զինուորներիս ամենահասարակի արածից աւելի չէ: Մեր պարտականութիւնն էր որ կատարեցինք,- պատասխանեցի: Ձին յետ տարին գիւղ, բայց յետոյ հարկադրեցին ինձ ընդունելու այդ նուէրը, քանի որ գիւղացիք ասացին, թէ չընդունելը պիտի հաւասար լինէր իրենց անպատուելուն: Երբ գիւղ էինք մտնում, լուր բերին թէ` գալիս է ռուս կոզակների մի յիսնեակ, Նագարակի կողմից: 

Պատուիրեցի, որ կոզակներին լաւ ընդունեն, իսկ ինքս անց այ մօտիկ մի կալ, հաւաքեցի զինուորներից նրանց, որոնք զինուորական ծառայութիւն էին կատարած, նրանց յանձնեցի այնտեղ գտնուող մօսին ու բերդան հրացանները եւ մի կանոն աւոր հարիւրեակ կազմած կանգնեցրի շարքով ու այդպէս մտայ գիւղ, կարծես պետական կանոնաւոր զօրամաս էր: Կոզակների հրամանատարը, որ արդէն իջեւանել էր, երբ տե- սաւ մեր այդպէս գիւղ մտնելը, դուրս եկաւ մեզ ընդառաջ: Շարքը անցնելուց յետոյ, մոտեցայ նրան, բարեւեցի եւ շնորհ ակալութիւն յայտնեցի որ այդպէս շուտ օգնութեան էր եկել հայ գիւղին: Եւ խնդրեցի, որ բարեհաճի ինձ հետ ճաշելու: Նա յայտն եց, որ գալիս է Արաքսի ափից ու մի առ ժամանակ պիտի մնայ Ղափանում` կարգ ու խաղութիւնը վերականգնելու համար: Միասին գնացինք ինձ համար պատրաստուած բնակարանը, իսկ կոզակների համար կարգադրեցի որ իմ հաշուին երկու լիդրօ օղի տան ճաշի ժամանակ: 

Գիւղացիք այդ երկու լիդրօ օղիին աւելացրել էին մէկ եզ ու մէկ տակառ գինի եւ կոզակների համար իսկական քեֆ էին պատրաստել: 

Կոզակների աղան ամբողջ օրը ինձ հետ մնաց, եւ մենք, այսպէս ասած, բարեկամներ դարձանք: Գիւղից հեռանալու ժամանակ նա խնդրեց, որ իմ փափուշտակալը, որ 7 շարք ունէր, տամ իրեն: Ուզում էր դրա հետ լուսանկարուել: Խոստա- ցաւ Հանքերում լուսանկարուելուց յետոյ յետ ուղարկել: Տուի, հաւատացած որ պիտի վերադարձնի: Մարդը իր խոսքի տէրն էր. հազիվ 2-3 օր անց փամփշտակալս յետ ուղարկեց, կէսից աւելի կրակած փամփուշտներիս փոխարէն նորերը դրած: Դրանից յետոյ մենք մի քանի անգամ հանդիպեցինք եւ իրօք դարձանք բարեկամներ: Իր խմբով նա շատ անգամ հայ գիւղերու օգնութիւն հասցրեց:

* * * *

Յաջորդ օրը գիւղերից եկած զինուորներին պատուիրեցի ետ դառնալ իրենց տեղը, իսկ ինքս իմ խմբով անցայ Հանքերի շրջանը: 

Այս կռուից յետոյ էր որ նկատեցի գիւղական զինուած խմբեր ունենալու կարիքը` խոշոր կռիւների համար: Լծուեցի մնայուն մի խումբ կազմելու աշխատանքին: Պտտեցի բոլոր գիւղերը, ցուցակագրեցի եղած զէնքն ու զինամթերքը, կռուի ընդունակ տղամարդկանց, իսկ թուրքերի հետ սահմանակից բոլոր գիւղերում նշանակեցի դիրքապահներ: Մնայուն խումբս կազմեցի ամենակարճ ժամանակամիջոցում եւ տեղաւորեցի Հանքերի կեդրոնական գիւղերում` ինձ հետ պահելով միայն հինգ հոգի: 

Ղափանի պղնձահանքերի ձուլարանում հայ արհեստաւորն երի ձեռքով շինել տուեցի երկու հատ պղնձէ թնդանօթ, որոնցից մէկը տեղաւորեցի Եղւարդի բլրի գագաթին, իսկ միւսը փոխ ադրել տուի Տաթեւի ձորի Հալիձոր գիւղը: 

Այս «թնդանօթ»-ները, մի մի բաւական հաստ պատեր ունեցող խողովակներ էին: Դրանց յետեւի կողմից ամրացրել էինք կոնաձեւ փորուածք ունեցող կափարիչներ, որոնք հանւում էին ու միայն կրակելու ժամանակ ամուր հագցւում իրենց տեղը, որպէսզի կրակելու ժամանակ խողովակի մէջի ամբողջ «ապր անքը» դէպի առաջ, խողովակի ծայրը մղուէր: Խողովակի մէջ, գնդակի փոխարէն, գրեթէ ծայրից ծայր լեցնում էինք պղնձի, երկաթի կտորտանք` վառօդի խմորով հաստցած, ու մօտաւորապէս գնդակի ձեւ տուած: Գործ անելու ժամանակ ամուր շղթաներով թնդանօթը կապում էինք մի ծառի կամ ամրացնում մի հաստ սիւնի, որպէսզի կրակելու միջոցին իր տեղում անշարժ մնար: 

Որպէս զէնք` պղնձէ այս խողովակները առանձին մի բան չէին, անշուշտ: Սակայն, կրակելու ժամանակ սրանց հանած որոտը մօտ տասը քիլօմէտր հեռուները լսւում էր ու թուրքին իրական սարսափ էր պատճառում, իսկ մեր ուզածն էլ առաջին հերթին հէնց դա էր: 

Գիւղերում հաստատած դիրքապահութիւնը կանոնաւոր կերպով առաջ տանելու համար, խմբապետների միջոցով ու երբեմն էլ անձամբ ստուգման էի ենթարկում այս կամ այն գիւղի դիրքերը գիշերուայ զանազան պահերին: Թերացողներին խիստ պատժում էի: 

Եղւարդի կռուից յետոյ, Ղափանի բոլոր ճանապարհներում մի առ ժամանակ խաղաղութիւն տիրեց: Թուրքերը, ասես, խրատուեցին եւ սուսիկ իրենց տեղերում նստեր էին, իսկ հայերն էլ խօմ նախայարձակ լինելու միտք չունէին բնաւ: Բայց խաղութիւնը երկար չտեւեց: Թուրքի հոգու խորքում վառուած թալանի ու աւերի հնոցը չէր հանգած տակաւին:

* * * *

Մի օր, որքան յիշում եմ, յունուարի կէսից յետոյ, Շիկահողի Մազրա գիւղումն էի, երբ լուր բերին, թէ թուրքերը պաշարել են Հանքերի շրջանում «Սիւնիք» հայապատկան պղնձահանքը: Հանքի հայ բանւորութիւնն ու գործաւորները դիմադրում են, սակայն թուրքերը կարողացել են մօտենալ գործարանին ու մի քանի շէնք այրելով` աշխատում են ամբողջ գործարանը գրաւել: 

Առանց ժամանակ կորցնելու` առի հետս ունեցած ձիաւորն երիս ու շտապեցի կռուի վայրը, որ Մազրայից մօտ 28 կիլօմ ետրի վրայ էր: Կռիւն սկսելուց մինչեւ լուրն ինձ հասնելը ու իմ էլ հայկական Գիւտգիւմ գիւղը` որ Հանքերից ամենամօտիկ գիւղն է` ժամանելը անցնում է աւելի քան երեք օր: Ու այդտեղ իմացայ, որ կռիւն արդէն վերջացէլ է թուրքերի յաղթանակով. թշնամու ստուարաթիւ ոյժը կարճ ժամանակում ընկճելով մի քանի հին զենք ունեցած հայ` բանւորների դիմադրութիւնը, ներս է խուժել` ու հայերի մէկ մասին կոտորել է, իսկ մի մասն էլ շէնքի հրդեհի մէջ այրուել: Թուրքերը գործարանը թալանում են ու քաշւում: 

Թշնամուն կռուի տեղում չգտնելով` որոշեցի նրա օձիքը բաց չթողնել. Գիւտգիւմից իսկոյն անցայ Պառաւաթումբ գիւղը ու հրահանգ ուղարկեցի Աջանասի, Հանքերի ու Արցեւանիկ շրջանների բոլոր գիւղերի խմբապետներին` յաջորդ օրը տասն ական զինուորով գալ Պառաւաթումբ: Որոշուած ժամին եկան շուրջ 100 զինուորներ` իրենց խմբապետներով: 

Անմիջապէս խմբապետներին ժողովի կանչեցի ու բացատր եցի անելիքներս. ի պատասխան «Սիւնիք»-ի կոտորածի` պէտք էր այդ գիշեր շրջապատել գործարանի շուրջը գտնուող թուրք գիւղերը, որոնք ծրագրել ու գործադրել էին «Սիւնիք»-ի թալանն ու կոտորածը, եւ նրանց բնակիչներին տեղահանել ու ոչնչացնել:

Թուրքը, ասուած է, ականջ կտրողից կը վախենայ: Այդ ազգը, որ մեր բազմազթիւ քարոզներին չլսեց, թերեւս մեր հրացանի «պատճառաբանութեանը» աւելի հեշտութեամբ լսի… Թուրքական երեք գիւղերը, որոնց հետ պէտք է չափուէինք, շարքով ընկած Աջանասի ու Արցեւանիկի արանքում, մէկ ծայրով կախուած «Սիւնիք»-ի գլխավերեւը: Գիւղերում մնացած զինուորութեանը հրահանգ ուղարկելով` որ զգոյշ մնան իրենց հարեւան թուրքերից օգնութիւն չկայ, մենք հաւաքուած ոյժը երեք մասի բաժանելով բռնեցինք թուրքական երեք գիւղերի իշխող դիրքերը ու լուսաբացին դեռ բաւական մնացած` ահագին աղմուկ-աղաղակով յարձակուեցինք քնած թշնամու վրայ: 

Նկատեմ, որ նախապէս գիւղերից հաւաքել էինք ահագին թուով թալանչիներ, որոնք կռուի սկզբում պէտք է հեռուից հեռու ուռա~ կանչէին, բերդան ու ատրճանակ կրակէին` քնաթաթախ թշնամուն սարսափահար անելու համար: Հազիւ մի քանի ժամ տեւեց թուրքերի անկազմակերպ ու շփոթ դիմադրութիւնը. արեւածագի հետ նրանք բռնեցին դէպի Տանձաւերի թուրքական ձորը տանող ճամբան, որ մենք դիտմ ամբ բաց էինք թողած: Տղաներից մէկ մասը կտրուկ ճանապարհով հասաւ նահանջողներին ու բաւական հունձ արաւ, իսկ թալանի հաւաքուած ամբոխը թուրք գիւղերում հաւաքեց թէ «Սիւնիք»-ից բերւածը, եւ թէ իրանց ունեցածը: Մեղաւորը, յամենայն դէպս հայ գիւղացին չէր, որին իր վայրագ հարեւանը ստիպում էր անգամ թալան անելու, ցոյց տալու համար, որ կարող է ամէն կերպ պատժել թշնամուն, երբ նա բանականութեանը ականջ կախելու տրամադրութիւն չունենայ… 

Այդ կռուի մէջ, ուր թուրքերը բաւական կորուստ ունեցան, մենք հազիւ մի քանի վիրաւորներ ունեցանք, որոնց մէջ, իմ ճակատում` Քաչալ Սաքօն ու Սարգիսը:

* * * *

Այս դէպքից յետոյ 1-2 ամիս կատարեալ խաղաղութիւն ունեցանք, ու մի պահ կարծեցինք, որ թուրքերը որոշել են խելօք մնալ: Բայց սխալուած էինք: Մայիսի սկզբներին մի գիշեր Ագարակում գործի ժամանակ, մէկ էլ մի ոտաբոպիկ ու շապկանց հայ գիւղացի ներս ընկաւ սենեակս ու` 
-Պարո’ն Եապօն, թուրքերը գիւղը կրակ տուին,- ասաց եւ ուշագնաց ընկաւ: Խեղճը արագ վազելուց ու վախից շունչը սպառել էր ու չկարողացաւ էլ ասել` թէ խօսքը ո’ր գիւղի մասին է: 

Էլ չթողի որ ժամանակ անցնի: Տրուած ազդանշանի վրայ հաւաքեցի գիւղի ամբողջ զինուած ոյժն ու խմբին տղաները ու ճամբայ ընկայ: 

Եղաւարդի զինուորութիւնը, որ առաջուց ուղարկած սուրհ անդակի կողմէ ոտքի հանուած սպասում էր ինձ` հետս առնելով ճանապարհս ծռեցի ձախ` դէպի Ուժանիսի արեւմտեան կողմի բարձունքները: Նպատակս էր աննկատ գրաւել այդ իշխող դիրքերը ու այնտեղից կրակի տակ առնել թշնամուն: Սակայն, մի քիչ որ առաջ անցանք, տեսայ որ այդ դիրքերում թուրքերը նստած են արդէն: Իրենց մէկ մասով գիւղը կոխելով, միւս մասով շարունակում էին մնալ այդ շրջանի բոլոր ճամբաներին իշխող այդ բարձունքներում: 

Առանց ուշացնելու` կարգադրեցի որ բոլոր ձիերը մեզ հետեւող անզէն Եղաւարդցիների հետ, մօտիկ մէկ ձորում ձգեն ու ամբողջ խումբը ոտաւոր դարձնելով` դիմեցի դէպի թուրքերի գրաւած դիրքերը. որոշած էի ինչ գնով էլ լինի, մինչեւ լուսաբաց գրաւել թուրքերի բռնած բարձունքները, հակառակ պարագային Ուժանիսը փրկելու որեւէ յոյս չկար: Տղաներին փռելով սարի կրծքովը մէկ` պատուիրեցի զոյգ զոյգ անծպուտ բարձրանալ մինչեւ թշնամիին նկատելի դառն ալու կէտը ու այնտեղ տապ արած` սպասել նշանին: Նշանը առնելուն պէս իւրաքանչիւրը պէտք է առնէր իր առաջը գնացող թշնամուն ու քշէր ցած, դէպի ձորը: 

Մի պահ պատրաստ հրացաններս մէկ ձեռքում ու միւսով քար ու քոլը շօշափելով, շունչներս բռնած ու հայացքներս անթափանց մութի մէջ խրած` բարձրանում էինք: Ահա հասնում ենք. ընդամէնը մի քանի հարիւր քայլ է բաժանում մեզ թշնամուց: Սրանք խումբ-խումբ նստել են էս ու էն քար ու թումբի տակ` կամ մրափում են, կամ կամաց խօսում. ներքեւ, գիւղում վառուող տուն ու մարագի բոցերի մէջ թուրք երը աղմկում, կրակում են, հայհոյում: Շրջապատուած հայերը այդ բոլորին պատասխանում են հատ ու կէնտ կրակոցով. խեղճ երը փամփուշտի խնայողութիւն են անում… 

Երբ այնքան մօտեցայ, որ թշնամու խօսակցութիւնը ականջիս հասաւ, անշշուկ տեղումս նստեցի` նոյնը նշան անելով կողքիս զինուորին, սա էլ իր հարեւանին ու այսպէս ամբողջ շարքին: Մի քանի րոպէ սպասեցի որ շունչ առնենք: Ու ինչ ե~ր ապրեցայ, ինչե~ր անցաւ էդ մի քանի րոպէում ուղեղովս… 
Ախ թուրք, թուրք… Եթէ դու մի քիչ աւելի խելօք ու աւելի պարկեշտ ցեղ լինէիր` մեր էս դրախտ հայրենիքում ապր ելը խինդ ու հաճոյք պիտի լինէր… 

Երբ շունչներս առել էինք` տասնոցս քաշեցի ու որքան կոկոր դումս կար` տղե’րք, յառա~ջ գոռացի ու մաուզերս պարպելով տուի կողքիս գիւղացուն լցնելու, իսկ ինքս մոսինիս խողովակը դէմ առած առջեւս խմբուած թշնամու կոյտին: Իմ նշանի վրայ, սարի ամբողջ լայնքով, ինչպէս ձորերում կրկնուող արձագանք, ձգուեց, տարածուեց գոռ ուռան ու դոր ա հետ մէկտեղ կրակոց, պայթիւն… 

Յարձակում սկսելու հետ մի քանի կէտերից հնչեցին մերոնց փողերը, որ մի կողմից Ուժանիսցիներին պիտի աւետէր մեր գալուստը, իսկ միւս կողմից էլ թուրքերին սարսափ պիտի պատճառէր… 

Թշնամին ժամանակ չունեցաւ հասկանալու իր վրայ յարձ ակուողների ոչ քանակը ու ոչ էլ որտեղից գալը: Այս եւ այն դիրքում մի քանի հոգի տալով` սարսափահար նախիրի պէս պոկուեց տեղից ու սարն ի վար գլտորուեց… Իր փախուստն այնքան տարերային էր, որ գիւղի շուրջը գտնուող իրենց հսկայական բանակն էլ իրենց մէջ առին ու տարան: Իրար խառնուած թշնամու հազարից աւելի ոյժը մեր մի հարիւրակի առաջ այդպէս փախչելիս մի պահ փորձեցի գիւղից ցած «Վանքի Ձորում» կանգ առնել, բայց հայ զինուորի շեշտակի գնդակից խանձուած` նորէն թիկունքը շուռ տուաւ… 

Կէսօր չեղած, խորովածի եկած թուրքը` շրթունքն երը այրած, անհետ կորել էր թուրքական տափաստանում: Թուրքերի ղեկավարները եղած էին կալուածատէր Իլդրիմ բէգի տղան, ռուսական բանակի նախկին սպայ ու Ղարադաղի խաներից Բաղր Խանը` իր 500-ից աւելի մարդկանցով: Երբ կռուից դարձած մօտեցանք գիւղին, ողջ գիւղը եկել էր ընդառաջ: Նրանցից մի քանիսը մի եզ բերած ցած դրին, որ մատաղ անեն,- թոյլ չտուի, ասացի որ մորթեն ու եկած զինուորների համար կերակուր պատրաստեն: Հէնց որ գիւղ մտանք, այստեղ միայն յիշեցի, որ Ուժանիսում մենք ունէինք մեր մնայուն խմբից 7 հոգի, կարսեցի Մացոյի գլխաւորութեամբ, որին գիւղացիք «Հայրիկ» էին կոչում: Այդ խումբը ու իր խմբապետը ողջ կռուի ընթացքում աչքովս չէին ընկած ու այժմ էլ չէին երեւում: 

-Ուր է Մացօն ու իր խումբը,- հարցրի գիւղացիներին: 

-Մացօն ու իր խումբը կռուի հէնց սկզբից քաշուեցին դէպի անտառի կողմը, կարծեցինք որ այնտեղից պիտի անցնեն թշնամու թիկունքը ու կռուեն, բայց ամբողջ կռուի ընթացքում չկարողացանք նրանց տեղն իմանալ, ոչ էլ կռուի մէջ տեսանք: Հենց էդ ժամանակ այդ Մացօ ասուածը որտեղից-որտեղ երեւաց ու մինչ իմ մէկ խօսք ասելը, չոքեց առաջս ու`
-Քեզ Աստուած որտեղից ուղարկեց, ասաց, այս ժողովրդին փրկելու համար… 

-Հապա ուր էիք դու ու քո խումբը կռուի ժամանակ… 
-Անտառում, պ. Եապօն… Անօրէնները այնպէս յանկարծակի վրայ տուին ու այնքան էլ շատ էին, որ իսկի ժամանակ չեղաւ աչք բացելու… 
Մենք մտածում էինք անտառով դուրս գանք Մողէսի կողմը ու այնտեղ միանայինք քեզ, բայց…

Տեսնում էի, որ ծերուկը ուղղակի հնարում է` արդարանալու համար: 
-Իսկ դիրքերը. ուր էին գիւղի գլխի դիրքապահները, որ թշնամին կարողացել էր գրաւել նրանց… Այստեղ Մացօն այլեւս խոստովանեց. 
-Մի քիչ խմած էի, պ. Եապօն… Էդ երեկոյ դիրքերը չնայեցի, իսկ թուրքերն էլ թարսի պէս էդ ժամանակ էին եկել… Պ. Եապօն, յանցաւոր եմ, ինչ ուզում ես արա… 

Ծերութիւնը ինձ էսպէս արաւ… 
Եղածը եղած էր, մտածեցի, ու Մացօյի ճիշդը խոստովանելն ու հասակը ի նկատի առնելով` ներեցի, մանաւանդ որ փրկուած գիւղը միաբերան խնդրեց յանուն այդ օրուան փառաւոր յաղթանակի` ներել Մացօյին ու իր խմբին:

* * * *

Այս կռուից անցաւ մօտ մէկ ամիս: Թուրքերը որեւէ անկիւնից գլուխ դուրս չտուին, երեւի գէթ այս անգամ խրատուել են, մտածում էի, բայց սխալւում էի: Իլդրիմ բէգի տղան, երեւի որեւէ ձեւով իր կոտրած անունը բարձրացնելու համար, նորէն յարձակուեձց Ուժանիսի վրայ, այս անգամ աւելի պակաս ոյժով, քանի որ Բաղր Խանը հրաժարուել էր հայ ֆետայիի հետ չափուելու այդ առիթից… 
Ժամանակին լուրը հասաւ ինձ ու կռուի էն տաք ժամին մօտ հարիւր հոգիով հասայ Ուժանիս: 

Հայերը իրենց դիրքերում նստած` յաջող կերպով պաշտպանւում էին: Էլ ժամանակ չտուի, որ թուրքերը մեր գալն ու որքան լինելը իմանան: Ուժանիսի աղբիւրի գլուխ կոչուած ձորակից յանկ արծակի դուրս ընկանք ու մի մասս կանոնաւոր համազարկերով ու մի մասս անկանոն կարկուտ մաղելով առինք զանոնք կռուի մէջտեղը: 

Թշնամին հազիւ կէս ժամ դիմադրել կարողացաւ ու նորէն դաշտի ճամբան բռնեց:

Մեր զինուորները թշնամուն իր եկած ճամբով ղրկելուց յետոյ` հէնց նոյն թափով դարձան ու յարձակուեցին Ուժանիսի հարեւան Ալմալու ու իր մօտիկ երկու աննշան թուրք գիւղերի վրայ: Դեռ մութը չկոխած` այդ գիւղերի թրքութիւնը փախաւ` բոլոր լեզուներով Իլդրիմի ու իր նմանների տոհմին ու անունին հայհոյելով: Այս գիւղերի բոլոր ունեցածը մօտիկ հայ գիւղ ացիների թալանի բաժինը դարձաւ… Ոչ միայն թուրքը չէր կարողանում պարկեշտ հարեւան դառնալ, այլ եւ պարկեշտ հային ստիպում էր յարձակում գործել, թալան անել… 

* * * *

Սրանից մի քանի օր անց Ագարակումն էի, երբ լուր բերին թէ թուրքերը Եղաւարդեցոց նախիրը քշեցին: Հետո առնելով իմ խումբը ու Ագարակեցոց զինուած ոյժը` հասայ Եղաւարդ, ուր իմացայ, որ նախիրը քշել են Սալլու դաղի քոչուոր թուրքերը: Եղաւարդեցոց զինուած ոյժերը աւելացնելով հետս ունեցած խմբին` յարձակուեցի Սալլու դաղի օբաների վրայ: 

Օբաների բնակիչներին քշեցի դէպի դաշտ ու հայերից տարած նախիրին աւելացնելով քոչուորների թողած հօտ ու նախիրը` դարձայ յետ: Օբաներում մեր ձեռքն ընկաւ մէկ երիտասարդ թրքուհի, իր ծծկեր մանկան հետ, որ չէր կարողացել իւրայինների հետ փախչել դէպի դաշտ: 

Դնել տուի տղաներից մէկի գաւակին ու առանց աչքս վրայից հեռացնելու` բերի Եղաւարդ ու յանձնեցի Մուսա բէգի կնոջը` խնդրելով լաւ հոգ տանել ու պահել նրանց: Կնոջ ու իր փոքրիկի համար կարել տուի մի-մի ձեռք հագուստ ու ասացի, որ կ’ուղարկեմ իւրայինների մօտ, հէնց որ վստահելի մէկ թուրք կարողանամ գտնել: Հազիւ մի քանի օր անցած` լուր տուին, որ տղաներից մէկի աչքը ընկել է թրքուհուն եւ ցանկանում է ամուսնանալ:

Կանչեցի այդ տղային ու իր խմբի ու այդ կնոջ ներկայութ եամբ մի լաւ ծեծ տուի, որ այլեւս որեւէ մէկը չհամարձակի գերի ընկած կնոջը խէթ նայելու: Թուրք կինը ուղղակի զարմացել էր: 
-Որ հայ կինը ընկնի թուրքերի ձեռքը, ասել էր նա Մուսա բէգի կնոջը, իսկոյն կը թուրքացնեն ու թուրք մէկի հետ կ’ամուսնացնեն: 

Մի քանի օր յետոյ կանչեցի դաշտեցի մի քանի աղսախկալ թուրքերի ու կնոջը իր մանկան հետ նրանց յանձնելով` խնդրեցի ապահով հասցնել իր տունը. միեւնոյն ժամանակ խրատելով, որ այնտեղ իւրայիններին ասեն, որ բաւական է ինչքան գործիք դարձան «շէյթանի» ձեռքում, աւելի լաւ է զէնքը ցած դնեն ու իրենց խաղաղ ռէնչբէրութեան դառնան, թէ չէ, վերջում տակը մնացողը էլի իրենք կը լինեն… 

-Կ’ասենք, ասացին ծերուկները, բայց մեզ լսողն ո’վ ա… Յետոյ պատմեցին, որ այդ կինը ամէն տեղ պատմել է հայերի իրեն ցոյց տուած ազնիւ վերաբերմունքի մասին, հայ ֆետայիների անհաշիւ թուի, նրանց զէնքի, կռուելու եղանակի ու խմբերի մէջ տիրող կարգ ու կանոնի մասին, ասես ռուսի տէրութեան զօրքն ու զէնքը լինի… 

* * * *

Սալլու դաղի դէպքը մեր վերջին կռիւն էր, որ ունեցանք Ղափանում: Ամբողջ մէկ ու կէս տարի երկու հարեւան ժողովուր դներին իրար հետ կռուեցնել տալուց յետոյ, ռուս պնդաճակատ միապետութիւնը, նկատելով որ մէկ կողմից փոխանակ հայերի պարտուելուն` ամէն տեղ «միապետութեան հաւատարիմ տարր» նկատուած թուրքն է ծեծ ուտում, ապա, որ ամենագլխաւորն է, իր ձեռքով զինուած թրքութիւնը սկսել է բացարձակ գործիք դառնալ հակառուս օսմանցու ու միւսների ձեռքին,- այլեւս սկսեց իր իսկ ձեռքով տարածած հրդեհը մարելու մասին մտածել:

Այդ ամառ ամէն ուղղութեամբ ճամբայ ելան զօրաւոր պատժախմբեր` զինուած թնդանօթներով ու գնդացիրներով: Այդ պատժախմբերից մէկը` զօրավար Գալաշչապովի գլխաւորութեամբ Գանձակից Եւլախի վրայով անցնում է Ղարաբաղ ու այնտեղից էլ Բարգիւշատի վրայով` Ղափան: Գալաշչապովի Ղափան հասնելուն պէս, նրա մօտ գանգատով առաջին վազողը լինում են թուրքերը, որոնց մէկ ստուար պատգամաւորութիւնը, գլխաւորապէս Խօջաւանի ու Զանգեզուրի արիւնկազակ բէգերից, մի ընդարձակ զեկուցագրով նկարագրում է հայ ֆետայիների ու մասնաւորապէս «Ղափանի սար ու ձորի զուլում» Եապօնի գործած չարիքն ու նրանց ձռքով աւերուած թուրք գիւղերի վիճակն ու աղերսագին խնդրում է պատժելու այդ աւազակներին, որպէսզի «պետութ եան հաւատարիմ» թրքութիւնը կարողանայ հանգիստ ապրել իր հօրենական օջախում… 

Թուրք բէգերից ոմանք, հաւանական է Թիֆլիսի ու Բագուի հայ Ս. Դ.-ից դաս առած` աւելացնում են, որ «առհասարակ այս կռիւը սկսողն ու անողը մի խումբ հայ կոմիտաչիներ են, որոնք թուրքին կոտորելու հետ նաեւ ճնշում, թալանում են հայ գիւղացուն, քանի որ այդ կոմիտաչիները ոտքի վրայ են` Կովկասը խաղաղութիւն չի տեսնի»: Թուրքի գորգ ու ոսկիի նուէրներով կուրացած Գալաշչափովը որոշում է պատժել «հայ աւազակախմբերին», ու առաջին հերթին «ղաչաղ» Եապօնին, որին ձերբակալելու հրաման է տալիս: 

Այդ հրամանը լսելու հրաւիրուած հայ գիւղերի ներկայացուցիչներ միաբերան յայտնում են, որ յատուկ կռիւ-զինուորութիւն անող հայ խմբեր չկան, իսկ Եապօնի մասին միայն լսած են, էն էլ թուրքերից: Գալով կռիւների մասին, միշտ էլ սկսողը եղել են թուրքերը, իսկ հայերը ստիպուած են եղել պաշտպանուել` ձեռքի տակ ունեցած հին ու անպէտք զէնքերով, որոնք այժմ էլ կան ու եթէ պարոն հրամանատարը կը հրամայէ` պատրաստ են յանձնելու իրեն , այն պայմանով, որ թուրքերն էլ իրենց ունեցած բազմաթիւ զէնքն ու զինամթերքը յանձնեն ու խօսք տան, որ էլ կռուի, թալանի չեն գայ…

Թէեւ Գալաշչապովը Ղափան մտնելիս անցել էր «Սիւնիք»ի թուրքերի ձեռքով այրուած գործարանի մօտից, ու նրա օգնականները այցելել էին Ուժանիսի, Ագարակի, Եղաւարդի կրակի մատնուած տուն ու մարագները, գիտէր ու հմոզուած էր թուրքերի նախայարձակ լինլու մասին, բայց հետեւելով վերեւից ստացած հրահանգին ու իրեն առատօրէն նուէր բերած թուրք բէգերի պնդումներին, որոշում է, որ կռիւների «միակ պատասխանատուն» հայերն են ու նրանց «կոմիտաչիները»: Ու սկսում է իր աչքին աւելի ագրեսսիւ երեւացող հայ գիւղերը ռմբակոծել: 

Հայ գիւղերի ռմբակոծութիւնն ու Գալաշչապովի հայրական «խնամքը» այնքան է ոգեւորում թուրքերին, որ հէնց այդ օրերին, պետութեան «արդարութիւն անող» թնդանօթների որոտի ուղեկցութեամբ յարձակւում են Եղաւարդի նախիրի վրայ ու քշում: Դրա երկրորդ օրը, փոխանակ Գալաշչապովի մօտ գանգատի գնալու, որ արդիւնք չէր տալու, մօտ հարիւր զինու ած ոյժ ուղարկում եմ Չիմանքէնդ թուրք գիւղի վրայ, որտ եղից թեթեւ կռուից յետոյ մերոնք դառնում են` բերլով գիւղի նախիրն ու ոչխարների մէկ հօտը: 

Երբ զօրավարը լսում է թուրքերի ու հայերի արածի մասին, առաջին հերթին, ի հարկէ, շրջանի ոստիկանապետին ուղարկում է հայերի մօտ ու պահանջում, որ թուրքերից բերած ապր անքը յետ տան: Հայերը պատասխանում են. 

-Կը տանք, եթէ նախապէս թուրքերը մեր նախիրը դարձն են: Թուրքերը, ինչ ասել կ’ուզի, մերժում են իրենց տարածը յետ տալու, հայերն էլ նոյնն են անում ու Չիմանքէնդի տաւար-ոչխարը բաժանում են թալանուած հայերի միջեւ: Մօտ մէկ ամիս Ղափանի ձորերում աննպատակ թնդանօթ կրակելուց յետոյ` Գալաշչապով դառնում է իր եկած տեղը: Ոչ այնքան ռուս պետութեան սաստից, որքան հայ զինուորի ձեռքից կերած ծեծից խրատուած, թուրքը ուշքը հաւաքում է գլուխը ու գնում է իր խաղաղ կեանքին: 

Ակամայից միայն զէնք առած հայ գիւղացին շունչ է առնում, հրացանը պահ տալիս տան մէկ անկիւնին ու դառնում իր վար ու ցանքին:

Ղափանում կռիւները վերջանում են: Աշնան սկզբներին, խումբս, առանց կազմալուծուած յայտարարելու, թողնում եմ մի քանի գիւղերում ու ինքս անցնում Գորիս: Այստեղ մնում եմ 1-2 ամիս ու համոզուելով, որ այլեւս կռիւները չեն վերսկսվելու, յատուկ հրահանգով ցրում եմ Ղափանի մնայուն խումբս եւ այնտեղից անցնում եմ Բագու:

* * * *

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐՈՒ ԿՌԻՎՆԵՐԸ 

Ինչ էր անցել դարձել Ռուսաստանում, մենք լաւ չգիտ էինք: Գլուխներս կախ` գործերով էինք զբաղուած: Մէ`կ էլ, առանց տեսանելի մէկ պատճառի, Դիադինի ոստիկանութիւնը օգոստոսի կէսերին հանկարծ փակեց խանութս ե գրաւեց միջի ապրանքը: 

Իսկոյն առի կնոջս եւ գացի Բայազէտ: Այնտեղ Դրօն ցոյց տուեց ինձ մի նամակ, որ յատուկ սուրհանդակի ձեռքով էր ստացել Թիֆլիսից: Նամակի մէջ գրուած էր, որ ամէն հնար գործ դնենք Թիֆլիս գալու, ուր հայ կամաւորակամ խմբեր էին կազմւում, եւ կառավարութիւնը ներում էր խոստանում բոլոր նրանց, որոնք կը համաձայնէին մտնելու այդ խմբերի մէջ: Որքան էլ գրողը (Աբրահամ Գիւլխանդանեանը) մեզ լաւ ծանօթ էր, այնուամենայնիւ, ոչ մի քայլ առինք, մինչեւ որ ստացանք երկրորդ նամակը, նոյն բովանդակութեամբ: Այստեղ արդէն որոշեցինք, որ Դրօն անմիջապէս անցնի Թիֆլիս ու այնտեղից գրի ինձ: Գնալուց առաջ նա այցելեց Բայազէտի միւթասարէֆին176 ու ասաց, որ որոշել է մի շաբաթով անցնել Թիֆլիս եւ Կովկասի ու առհասարակ Ռուսաստանի մասին ճշգրիտ տեղեկութիւններ հաւաքել ու վերադառնալ Բայազէտ: 

Միւթասարէֆը,. ինչ ասել կուզի, հաւատացել էր եւ շատ հաւանել Դրոյի մտքին: Անցէք Թիֆլիս, Սուրէն Էֆենդի177,- ասել էր նա,-ամէն ինչ իմացէք, մանաւանդ էդ զալում ռուսների մասին, նրանց մտմտուքի, ծրագիրների մասին ու էլ յետ դարձէք…Այստեղ գործ շատ կունենանք, Պոլսից հրահանգներ ունենք… Միւս օրը Դրօն ճանապարհուեց Թիֆլիս: 

Անցաւ մէկ շաբաթ, եւ ոչ Դրօն եկաւ, ոչ էլ ես նամակ ստացայ: Միւթասարէֆը շտապել էր մարդ ուղարկել ինձ մօտ` իմանալու թէ Դրօն ինչու ուշացել էր կամ թէ ինչ լուր ունէի նրա մասին: Պատասխանեցի, որ ոչ մի լուր չունեմ Դրոյի մասին: Միւթասարէֆը երկրորդ օրը 3-4 ծառաներ ուղարկեց մօտս յայտնելու համար, թէ Սուրէն Էֆենդին իրեն խաբել է եւ չի գալու: Հանգստացնելու համար պատասխան ուղարկեցի` հաղորդելով թէ 1-2 օրից Սուրէն Էֆենդին անպատճառ կը վերադառնայ եւ թէ կասկածելու ու անհանգիստ լինելու կարիք չկայ, եւն… 

Միւս օրը ինձ լուր բերին, որ միւթասարէֆը իմ ուղարկած պատասխանից գոհ չէ մնցել ու որոշել է ինձ ձերբակալել: Օգոստոսի կեսերից յետոյ էր: Հետեւեալ օրն իսկ, առաւօտ եան ժամը չորսին, մի քանի ընկերների հետ անցանք Մոսուն հայ գիւղը : Ոստիկանապետը երբ իմացաւ մեր գալու մասին, եկաւ մեզ մօտ: Հասկանալով մեր ով լինելը` ցոյց տուեց իր ստացած հեռագիրը, որով կարգադրւում էր ձերբակալել ինձ ու ընկերներիս: 

— Պիտի կատարես այդ հրամանը,- հարցրի նրան: 
Ո’չ,- պատասխանեց,- հիմա այնպիսի ժամանակների մէջ ենք, որ պէտք է բարեկամները շատացնել եւ ոչ թէ պակասացն ել. իսկ մէկին ձերբակալելով, միւսին աքսոր ուղարկելով` ամբողջ աշխարը թշնամի կը դարձնենք… Գնում էք, Աստուած ձեզ հետ, գնացէք… 

Շնորհակալութիւն յայտնելով այդ մարդուն գիւղից ճանապարհուեցինք եւ շատ հեշտ կերպով կարողացանք անցնել սահմանը: Երբ հասանք Իգդիր, Դրոն այնտեղ չէր: Երեք օրից յետոյ եկաւ ու սկսեց կամաւորներ արձանագրել: Մի քանի օրից յետոյ արձանագրութիւնը յանձնեց ինձ, իսկ ինքը նորից դարձաւ Թիֆլիս: Կազմուելիք խմբի համար զէնք, հագուստ եւ այլ մթերք ստանալու: 

Արձանագրուած կամաւորներից վաշտեր կազմեցինք եւ ուղարկեցինք Բլուր գիւղը, ուր զինուորներին յատկացրուած բնակարաններ կային: 

Շուտով Դրոն վերադարձաւ Խէչոյի հետ միասին: Գործը յանձնեցի Դրոյին, իսկ ես անցայ Դարալագեազ` կամաւորներ արձանագրելու համար: Շատ կարճ ժամանակամիջոցում արձանագրեցի 40 հոգի, որոնց մէջ էր հռչակաւոր Տէր Գրիգոր քահանան, Դարալագեազի էրզափիս գիւղից, իր 15 տարեկան տղայի հետ178: 

Հազիւ էի այդքան կամաւորներ արձանագրած, երբ Դրոյից հեռագրով հրահանգ ստացայ անմիջապէս մեկնելու Իգդիր: Կամաւորների հետ գնացի Իգդիր: 

Այստեղ կազմեցինք 2-րդ հայ կամաւորական խումբը, որի հրամանատար նշանակուեց Դրօն, օգնականը` Արմէն Գարօն, 1ն ձիաւոր հարիւրեակի պետ` ես, 2-րդ հարիւրեակի պետ` Զեմլեակը: 

Տէր Գրիգորը գտնւում էր իմ հարիւրեակի մէջ: Բլուր գիւղում մեր վաշտը այցելեց Պետական Դումայի հայ պատգամաւոր Պապաջանեանը, որ իմ անունից մի քանի խնդրագրեր պատրաստեց` պատկան իշխանութիւնների առաջ ինձ համար ներման շնորհ առնելու համար179:

Սահման անցնելուց առաջ մեր խումբը մտաւ Իգդիր, ուր երդումի արարողութիւնը կատարուեց: Նկարուելուց յետոյ, Արծափի վրայով տաճկական սահմանն անցանք ու մտանք Ղզլդիզա: 

Այստեղ որոշուեց, որ Գաւրուշամով ու Աբաղայի դաշտով անցնենք Վան: Լոյսը չբացուած` Ղզլջայից շարժուեցինք դէպի Գաւրուշամա, ուր առաջին անգամ պատահեցինք տաճիկ կանոնաւոր զօրքի: Բաւական տաք կռիւ ունեցանք: Այդ օրը, թէեւ Դրօն վիրաւորուեց եւ թշնամու ոյժը աւելանում էր, բայց մենք մեր դիրքերում ամուր մնացինք այն յոյսով թէ` ռուսական զօրքը պիտի հասնէր օգնութեան եւ այնուհետեւ թշնամու փախուստը հեշտ պիտի լինէր: 

Ամբողջ օրը կռուեցինք, մարդ ուղարկեցինք թիկունքի ռուս հրամանատարի մօտ` խնդրելով, որ շտապեն օգնութեան հասնելու: Բայց ռուսները ոչ միայն չառաջացան, այլ եւ հրամայեցին թողնել գրաւուած դիրքերն ու նահանջել: 

Պատերազմը հազիւ սկսած` մեզ համար պարզւում է, որ ռուսը որոշած է հայի գլխին խաղ խաղալ…Հրամանատարներն ու կամաւորները, փոխանակ նահանջի, պահանջում էին կոտրել թշնամու դիմադրութիւնը ու օր առաջ հասնել պայքարող Վանին: Բայց ստիպուած էին ենթարկուել դաւադիր հրամանին: Նահանջի ժամանակ վիրաւորուեց իմ հարիւրեակի զինուորներից Դափինցի Ալեքսանը, որ Ղզլդիզա հասնելուն վախճանուեց: 

Դրոյին Ղզլդիզայից ճանապարհ դրինք Երեւան եւ այնտեղից Թիֆլիս` բժշկուելու: Դրոյի վիրաւորուելուց յետոյ, խմբապետներից ոմանք ցանկ ացան, որ Խէչօն անցնի նրա տեղը, բայց Խէչոյի իսկ խնդրանքով հրամանատար նշանակուեց Արմէն Գարօն:

Այստեղից անցանք Ղարաքիլիսէ, որտեղ ճակատի հրամանատար Աբացեւից հրաման ստացանք անցնելու Դութախ, Դերեկ գիւղը, ուր ռուսական զօրք կար: 

Դութախի շրջանում մենք մասնակցեցինք մի շարք կռիւների, որոնց համար ես պարգեւատրուեցի Գէորգեան 4-րդ աստիճ անի խաչով: 

Ալաշկերտի նահանջին բանակով յետ քաշուեցինք Իգդիր: 

Այստեղից ես անցայ Բայազէտ ու ընտանիքս տեղափոխեցի Իգդիր: Յետոյ ամբողջ խմբով անցանք Երեւան, ապա Քանաքեռ` շարքերը լրացնելու համար: 

* * * *

Անցաւ մի քանի ամիս: Դրօն Թիֆլիսից վերադարձաւ եւ ընդունեց խումբը: Որոշուեց 2-րդ, 3-րդ եւ 4-րդ խմբերից կազմել ընդհանուր մէկ զօրամաս, որի ընդհանուր հրամանատար նշանակուեց Վարդանը: 

Դրօն մնաց 2-րդ խումբի կամ գումարտակի հրամանատար իր պաշտօնում: Իմ խմբում կար 3 ջոկատ: Առաջինի պետն էր Բաշգեառնեցի Մարտիրոսը, 2-ինը Քաչալ Ղազարը180, 3-ինը` Թիֆլիսցի Տիգրանը: 

1915 թ. մենք անցանք ճակատ ու Աբաղայի դաշտով, անընդհատ կռիւ տալով, հասանք մինչեւ Ջանիկ գիւղը: Այստեղ ռուսները բոլորովին անհասկանալի պատճառներով հրամայեցին կանգ առնել ու այլեւս առաջ չգնալ: Սակայն, այդ հրամանը մեզ ուշ հասաւ: Այդ հանգամանքը մենք օգտագործեցինք եւ, առանց հրամանի, ատաջացանք մինչեւ Վան: Այնտեղ հանգստանալու համար մնացինք տաս օր181:

Յետոյ առաջ շարժուեցինք ու գրաւեցինք Շատախը: Դրանից յետոյ Գորան դաշտում ուժեղ կռիւներ ունեցանք տաճիկն երի հետ: Իմ վաշտը միշտ յառաջապահն էր ու բաւական աչքի ընկնող գործ կատարեց:

Շատախից անցանք Մոկս, Մոկսի սարերում տաք կռիւներ ունեցանք: Այստեղ իմ վաշտից սպաննուեցին երկու զինուորներ: Մոկսից անցանք Սպարտակերտ, այդտեղի հայերին գաղթ եցրինք Մոկս, յետոյ անցանք Աղթամար, ուր մեզ միացան Անդրանիկն ու ռուսներից զօրավար Տրեօխինի գունդը: Մեր գումարտակից Մեսրոպի վաշտը այդտեղ թողնելով` մենք առաջ շարժուեցինք դէպի Դատուանի կողմերը: Սուրբ գիւղում տաճիկների հետ պինդ կռիւներ ունեցանք: Թշնամին խոշոր ջարդ կրելով փախաւ: 

Այդտեղ իմ վաշտը կորցրեց 3 զինուոր: 
Սուրբ գիւղից անցանք Դատուան, ուր աւելի ուժեղ կռիվն եր ունեցանք: Դատուանի մէկ կռիւը տեւեց 2 օր: Տաճկական բանակը նահանջեց Մուշ: Դատուանի կռիւներից յետոյ որոշու եց, որ մեր եւ Անդրանիկի խումբերը անցնեն Մուշ` Մշոյ ու Սասունի հայութիւնը կոտորումից ազատելու համար: Բայց հազիւ Սերոբ Փաշայի գիւղն էինք հասած, երբ հրաման ստացանք նահանջելու: Ստիպուած եղանք նահանջելու Դէպի Կամուրջ, ուր յոյս ունէինք հասնելու զօր. Նազարբէկեանի զօրամասին: Բայց իմացանք, որ Նազարբէկեանը արդէն անցել է: Հասանք Ախլաթ: Այդտեղ Նազարբէկեանին չհասանք: Նահանջելով հասանք Սիփանի մօտերը, ուր գտանք Նազարբէկեանի զօրամասի մէկ մասը, Նազարբէկեանի հետ միասին: 

Զօրավար Նազարբէկեանը բոլոր հրամանատարներին կանչեց ժողովի: Դրօն էլ գնաց: Երբ ժողովից վերադարձաւ, կանչեց ինձ ու ասաց, որ դրութիւնը բաւական լուրջ է, քանի որ տաճիկները գրաւել են Արճեշը ու կտրել մեր նահանջի գիծը: 

Ռուսները կարող էին անձնատուր լինել, բայց մենք անձնատուր լինելու մասին մտածել իսկ չէինք կարող: Հէնց այդտեղ էլ Դրոյի հետ որոշեցինք, որ ռուսական բանակի անձնատուր լինելու դէպքում` նրանցից բաժանուենք ու թշնամու շղթան ճեղքելով` Ալադաղով անցնենք Դիադին: Այդտեղի բոլոր ճար ու ճամբաներին լաւ ծանօթ էինք: 
Շարժուեցինք դէպի Արճէշ, որ, իմացանք, թէ շրջապատուած էր 700-ից աւելի քրդերով, բայց հայերը լաւ դիմադրում էին: Իմ վաշտս առած` առաջ անցայ: Թշնամին, որ իր թիկունքում մեզ նկատեց, այլեւս չդիմացաւ եւ մի թեթեւ կռուից յետոյ թողեց ու փախաւ: 
Մտանք Արճէշ եւ այդ մասին իսկոյն յայտնեցի Դրոյին: 
Գումարտակի համար որպէս զօրանոց` յատկացրի գաւառական դատարանի շէնքը: Զօրամասի համար հարկաւոր պարէնը գնում էի հայ գիւղերից: Շուկայի արժէքով, բոլորի համար զէնք ու հագուստ մատակարարեցի պետական պահեստից: 

Գումարտակի համար որպէս զօրանոց` յատկացրի գաւառական դատարանի շէնքը: Զօրամասի համար հարկաւոր պարէնը գնում էի հայ գիւղերից: 

Շուկայի արժէքով, բոլորի համար զէնք ու հագուստ մատակարարեցի պետական պահեստից: 

Արճէշում մեզ միացաւ ռուսական զօրամասը, որի հետ միասին քաշուեցինք դէպի Բերկրի-Կալէ: Դրա բարձունքները գրաւելով` այնքան մնացինք, մինչեւ որ Վանի ու շրջանի գաղթը վերջացաւ: Այստեղից Աբաղայի դաշտով նահանջեցինք եւ հասանք Բայազիտ Աղայի գիւղը:

Այստեղ Դրօն հանդիպում ունեցաւ Վարդանի հետ եւ մեղադրեց նրան, որ քեռու եւ Համազասպի խումբերը թողել էր եւ ինքը գնացել Վան, մինչդեռ իբր հրամանատար, պարտաւոր էր իր երկու խումբերի հետ լինելու: Քեռու եւ համազասպի խումբերը զօրավար Տրեօխինի զօրամասի հետ նահանջեցին, պարսկական գծով:Նահանջելով հասանք Ղզլդիզա, այնտեղից Իգդիր, Երեւան:Մի ամիս հանգստանալուց յետոյ, մեր խումբը հրաման ստացաւ անցնելու Ալադաղ` տեղական քրդութիւնը տեղահան անելու համար: 

Դրօն այս հրամանը ստանալուն պէս` առաւ 2 ձիաւոր հարիւրեակներ: Մեզ հետ միացան ռուսական 2 հարիւրեակ սահմ անապահ զինուորներ: Զօրամասի հրամանատար նշանակուեց փոխ-գնդապետ Կարայլկովը182: 

Երբ Ալադաղ հասանք, Կարայլկովը զօրամասը բաժանեց երկուքի. աջ թեւը իմ ձիաւոր հարիւրեակի եւ 100 ռուս զինուորն երի հետ յանձնեց ինձ, իսկ ձախ թեւը` Զեմլեակի ձիաւոր հարիւրեակի եւ հարիւր ռուս զինուորների հետ առան Կարայլկովն ու Դրօն: 

Դրօյին ու ինձ զանազան թեւեր տալը այն բանից առաջացաւ, որ մենք այդ շրջանին լաւ ծանօթ էինք: 

Մի օրուան մէջ այդտեղից քրդութիւնը գլուխն առած փախաւ: Նրանցից գրաւուած հօտ ու նախիրը յանձնուեց ռուսական զօրամասին: 

Ալադաղից վերադարձանք Երեւան, ուր մի քանի ամիս մնալուց յետոյ, անցանք ճակատ: Դութախով հասանք Պատնոց: Կոփի կռւում սպաննուեց իմ օգնական Ալեքսանդրապոլցի Մուրադեանը: 

1916-ին Կոփից անցանք Խնուս-Կալէ եւ կռուով գնացինք Մշոյ դաշտը: Այստեղի կռիւներից մի քանիսը շատ ուժեղ էին: Մուշի Կուզմագեադուկում սաստիկ կռիւներ ունեցանք: 

Այստեղ մեր եւ ռուսական միացեալ զօրքերի հրամանատարն էր գնդապետ Սիլիկեանը: 

Այստեղից անցանք Ղզլաղաճ, ապա Գեանջ: Քրդական այդ գիւղում գտանք երկու կրօնափոխ եղած հայ կանանց, որոնց ուղարկեցինք Մուշ: 1916 թ. գարնանը ռուս կառավարութիւնը հրամայեց կազմալուծել մեր կամաւորական խումբերը: Հրամանն ստորագրողը մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայեւիչն էր: 

Այս հրամանի վրայ հայկական խումբերը անցան ԽնուսԿ ալէ, ուր ցանկացողները մտան Հայկական Գունդի մէջ, իսկ մնացածներս` զէնքերը վար դնելով` դարձանք Երեւան183: Կռիւների ընթացքում ստացայ հետեւեալ շքանշանները.

— Գէորգեւսկի մեդալ, 4-րդ աստիճանի, եւ խաչեր 4-րդ, 3-րդ, 2- րդ եւ 1-ին աստիճանների:Այս պարգեւատրումներից զատ, Կուզմագեադուկի կռիւների համար Սիլիկեանի առաջարկութ եամբ 1916-ի ապրիլ 23-ին ստացայ սպայութեան աստիճան: Կամաւորական խմբերի ցրուելուց յետոյ, ապրում էի Երեւանում: Սակայն, ռուս կառաւարութիւնը կարգադրեց, որ արխիւից դուրս հանեն իմ անուան հետ կապուած «գործը» ու որքան կարելի է շտապ ընթացք տան` ինձ ձերբակալելու համար: Էլ ներման շնորհ, էլ ցոյց տուածս ծառայութիւնը, էլ ստացածս շքանշանները արժէք չունէին: 

Մի օր Երեւանի ակումբումն էի, երբ ծառայողն ասաց, թէ դրսում մի մարդ ցանկանում է ինձ տեսնել: Ասացի որ հրաւիր են ներս գայ: Մարդը, որ հարցնում էր ինձ, դատարանի գլխաւոր քննիչի թարգմանն էր, անունը Աբրահամ, ասորի, Ղուլասար գիւղացի:

Այդ մարդուն ճանաչում էի հեռուից հեռու միայն: 

— Ինչ ունիք ասելու, — հարցրի: 

— Պ. Եապօն, — ասաց նա, — գալիս եմ ձեզ ասելու, որ Պետրո գրադից ձեր նախկին տարիների ամբողջ «գործը» ուղարկել են մեզ` ընթացք տալու համար: Այլ կապակցութեամբ էլ դատախազից արդէն հրահանգ կայ, որ ձեզ ձերբակալեն: 

-Բայց չէ որ պատերազմի սկզբում ինձ ներում շնորհեցին եւ ընդունեցին բանակի մէջ: Չէ որ ծառայութիւն կատարեցի, շքանշ ան ու գովասանք ստացայ` նահանգապետից սկսած մինչեւ բանակի հրամանատարութիւնը… 

Հապա այդ բոլորը ոչինչ… Մարդը ժպտաց: 
-Կառաւարութեան գործ է, պ. Եապօն: Որ պէտք ունենան` կը ներեն, իսկ «յարմար» դատած պահուն… կը ձերբակալեն էլ… 

-Հապա ինչ անելու է,- հարցրի: 

-Որ կարողանայիք Հին Բայազէտի հիւպատոսարանից մի գրութիւն բերէիք, որ 1907-1908 թուականներից մինչեւ պատերազմի սկսելը դուք գտնուել էք այնտեղ, գուցէ հնար լինէր գործը սարքել: 

-Այդ չեմ կարող անել,- ասացի,- աւելի լաւ է դուք ուրիշ մէկ հնար մտածէք եւ դրա համար ինչ ծախս որ անէք` կը տամ… 

Ու հէնց այնտեղից զրուցելով դուրս եկանք փողոց: Խնդրեցի որ մաուզեր ատրճանակս 50 փամփուշտով ընդունի որպէս նուէր իրեն: Անելիք ծախսերի համար էլ հասցէ ցոյց տուի, որտեղից ցանկացած ժամանակին կարող էր ստանալ ինչ որ ծախսելու լինէր: Նա խոստացաւ ամէն հնարաւոր միջոց գործ դնել` պայմանաւ, որ առժամանակ քաղաքից հեռանայի: Ընտանիքս Քանաքեռում էր: Իսկոյն աւելորդ իրերս ծախեցի, կնոջս տեղափոխեցի Բայազէտ, իր ազգականների մօտ, իսկ ինքս մակուեցի Յովսէփի Միրզոեանի կեղծ անցագրով անցայ Ռուսաստանի խորքերը, մինչեւ Խարբին, այնտեղից անցայ Օրենբուրգ, ուր խանութ բաց արի: Գործս շատ յաջող էր գնում, եւ ոչ ոք իմ իսկական անունը չգիտեր:

* * * *

ԿՈՎԿԱՍԵԱՆ ՍԷՅՄԻ ԵՎ Հ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԸ 

1917 թուականին, ցարիզմի անկումից քիչ անց, Դրոյից հեռագիր առի. կուզէր որ անմիջապէս դառնամ: Առանց ժամանակ կորցնելու ծախեցի խանութս ու վերադարձայ Երեւան: Այստեղ մի հինգ-տաս օր մնալուց յետոյ, անցայ Հին Բայազետ` ընտանիքս բերելու համար: Սակայն, այդտեղ ընկեր ու ծանօթ մարդիկ թոյլ չտուին: 

— Դու որ ընտանիքդ տեղափոխում ես,- ասացին,- նշանակում է Հին Բայզէտը ապահով չէ, ռուսները քաշուելու են: Հասարակութեան մէջ տարածուած այդ կասկածը հաստատած չլինելու համար` ստիպուած եղա ընտանիքս թողնել Հին Բայազէտ ու ինքս մինակ դարձայ Երեւան: 

Բովանդակ Ռուսաստանի հետ Հայաստանեան համարուող Երեւանի նահանգը իր մայրաքաղաքի հետ չտեսնուած եռ ու զեռի մէջ էր: Հայ ժողովրդի մեծամասնութիւնն ու առաւելապէս նրա գործօն տարրը ներկայացնում էր Հ.Յ. Դաշնակցութիւնը, որի կուսակցական մարմինների ու անհատ անդամների համար ցերեկ ու գիշեր դադար չկար: 

Իմ Երեւան դառնալուց հազիվ քանի մը օր անցած` Կուս ակցութեան առաջադրութեամբ Երեւանի նահանգական Գործ ադիր Կոմիտէն ինձ ընտրեց Դարալագեազի շրջանի ժողովրդական միլիցիայի պետ ու առաջարկեց անմիջապէս անցնել այդ շրջանը` տեղում կարգն ու անդորրութիւնը անխախտ պահելու համար: 

Որոշ նկատառումով իմ նշանակումիս թուղթը ստրոգրել տուինք Գործկոմի անդամներից թուրք Խալիլ Բէգին, որպէսզի Դարալագեազի բնակչութեան կէսից աւելին կազմող թրքութիւնը հաւատայ, որ հայ միլիցապետը թուրք ներկայացուցիչ ների կողմից եւս ընտրուած է ու վայելում է նրանց վստահութիւնը 184: 

Գործկոմի այս թղթի հետ միաժամանակ ստացայ, անշուշտ, անպաշտօն կերպով, Կուսակցութեան հրահանգը` խստիւ հետեւելու որ գաւառի հայութիւնը բաւարար չափով զինուի ու ձեռք բերուած զէնքը դուրս չտայ: 

Անշուշտ այդ կարգադրութիւնը կռիւ սկսելու ցանկութիւնից չէր գալիս, այլ հաւանական պատեհութիւնների ժամանակ պատրաստ լինելու միակ մտահոգութիւնից, որ այդ ժամանակ հայկական բոլոր գաւառներում տիրող մտայնութիւնն էր: Հրահանգը երբ ստացայ, առի հետս 6 զինուոր ու անցայ Դարալագեազի շրջանը: Հետս տարած զինուորներից մի քանիսը հէնց առաջին օրից հայկական շրջանները ուղարկեցի` Կուսակցութեան հրահանգի համաձայն զէնք ու զինամթերքի ցուցակագրութիւնը սկսելու համար, իսկ միւսներին հետս առած գացի շրջանի կենտրոնական գիւղը` Քեշիշքէնդ`185 Գաւառական Գործադիր Կոմիտէին ներկայանալու:

Գաւառի Գործկոմը, ընտրուած բոլոր հայ ու թուրք գիւղերի կողմից, բաղկացած էր 28 հոգուց, որոնցից հայեր` միայն 7 հոգի: Նախագահը թուրք էր, կիսագրագէտ մի գիւղացի, իսկ քարտուղարը հայ, Ալէքպոլցի փաստաբան, ոմն Գուրգէն Աղաբէգեան: Նա այդ պաշտօնին ընտրուելուց առաջ Դարալագեազում Հաշտարար Միջնորդ էր: 

Գործկոմը, իմ հանձնարարականներիս հետ ծանօթանալուց եւ իմ զեկուցումը լսելուց յետոյ, որոշեց գաւառի համար կազմել միլիցիական մէկ խումբ` 50 հոգուց բաղկացած, որոնցից հայ` 15 ու թուրք` 35 հոգի: 

Հէնց առաջին օրից, գաւառի Գերագոյն Մարմին համարուող օրգանի անդամների հետ ծանօթանալուց յետոյ, մտածեցի որ շրջանը սրանցից լաւ բան սպասելիք պիտի չունենայ: Հայ անդամների մեծ մասը անփորձ ու պատահական մարդիկ էին, իսկ թուրքերը կամ գիւղական անգրագէտ «զօռբաներ» կամ որ աւելի վատ էր, շրջանի յայտնի… աւազակներ. դրանց մէջ էին, օրինակ, ամբողջ գաւառին յայտնի աւազակներից Հէրհէրցի Էյլ ազը, Իսայի-Սու գիւղացի Ալին, Ղզլջա գիւղացի Մաշադի Ղամբարը, որ, ինչպէս ասացի, Գործկոմի… նախագահն էր: Այս բոլորը նկատելով հանդերձ, որոշեցի անմիջապէս գործի անցնել եւ բոլոր հնարաւոր միջոցները գործ դնել` շրջանի հասարակական կեանքը խաղաղ պահելու համար: Յատուկ մի յայտարարութիւնով բոլոր հայ ու թուրք գիւղ երին իմաց տուի, որ Գործկոմի որոշումի համաձայն, ինձ հարկաւոր են 50 հոգի միլիցիոնէր, ցանկացողները թող ներկ այանան Քեշիշքէնդ: 

Թուրքերից գալիս էին առհասարակ նախագահի ու Գործկոմի միւս անդամների ազգականներից: Այդ պատճառով առանձին ջանք գործ դրի միլիցիոն խումբը այդ տեսակ տարրերից ազատ պահելու: Ընդունում էի միայն նրանց, որոնք Գործկոմի կազմի մէջ ազգականներ չունէին, կամ, որ գլխաւորն էր, գողութիւնով, ղաչաղութիւնով չէին պարապած: 

Հէնց որ միլիցիական խմբիս կազմը լրացրի` դուրս եկայ շրջան: Առաջին հերթին այցելեցի Ղուրբանքասըլան թուրք գիւղը` գտնելու համար գողերին, որոնք Արար հայ գիւղից մէկ հատ կով էին գողացել: Գողացուած կովը գտայ գողերից մէկի տանը, արդէն մորթուած: Գողը իմ միլիցիոնէր տասնապետիս եղբայրն էր: Սրան անմիջապէս գործից հանեցի, իսկ գողին մի լաւ ծեծել տուի, ապա իր սեփական կովերից մէկը, որ ամենից լաւն էր, առի ու տուի հային, որի կովը գողացուել էր: Այս դէպքը կայծակի արագութեամբ իմացուեց ամբողջ շրջանում ու հայերի չափ թուրք գիւղի խաղաղ տարրը ուրա-խացաւ: Բոլորը գոհ էին ու պահանջում էին որ այդպէս խստօրէն պատժուին աւազակն ու խառնակիչը: Այն աստիճ ան, որ ժողովուրդը մոռացաւ դատարանի ու Գործկոմի հասց էները ու իր բոլոր գանգատներով ինձ մօտ էր գալիս: Գանգատը լսելուս պէս, առանց ուշացնելու, հէնց տեղում քննութիւն էի կատարում, գողերին լաւ պատժում ու գողացուածի կրկնապատիկը առնելով տալիս վնասուած կողմին: 

Առաջին օրերին աշխատեցի, որ ամէն ինչ գրուած օրէնքով գնայ: Դրա համար էլ մի քանի գողերի բռնելով յանձնեցի շրջանապետին (պրիստաւ), որ Չիւա186 գիւղացի Իսմայիլ բէգն էր: Սա էլ, իր գլուխն ազատելու համար, իսկոյն ուղարկում էր շրջանային դատաւորին որ ռուս էր, ցարական իշխանութիւնից մնացած: Սա էլ այդ գողերի ու նրանց ազգականների սպառնալիքի տակ` հազիւ մի քանի օր պահած` չնչին գրաւականով ազատ էր արձակում, ու գրում ինձ, որ աշխատեմ բաւարար չափի նիւթեր մատակարարել իրեն` այդ . այլեւս սարերը փախած աւազակներին դատարան քաշելու համար: 

Դրանից յետոյ էր, որ այլեւս ոչ շրջանապետին գործ էին յանձնում, ոչ էլ դատաւոր ու աշխատում էի սեփական միջոցներով տեղն ու տեղը բաւարարել գանգատաւորին: Այնազօր հայ գիւղի մօտի Նամազալի187 անունով թուրք գիւղում մի քանի քիւրդ ընտանիքներ էին ապրում. դրանց միակ զբաղմունքը գողութիւնն էր: Մի անգամ սրանք մտնում են ուրիշ մէկ թուրք գիւղ ու այնտեղից 35 հատ ոչխար քշում: Թուրքերը առաջ գնում են շրջանապետի մօտ: Սակայն, սա առանց քաշուելու ասում է. 

-Էդ իմ գործը չէ: Գնացէք Եապօնի մօտ նա կը կարգադրէ…

Թուրքերը եկան ինձ մօտ ու պատմեցին իրենց գանգատն ու շրջանապետի ասածը: 

Այդ որ իմացայ` միւս օրը առի միլիցիական խումբը ու գիշերով շրջապատեցի Նամազալի գիւղը: Լոյսը որ բացուեց գիւղից պահանջեցի գողերին ու գողացուած ապրանքը: Գիւղը, փոխանակ իմ պահանջը բաւարարելու, միացաւ գողերին ու սկսեց կրակել: 

Սկսուեց կանոնաւոր հրացանաձգութիւն: Գիւղացիք մի առժամանակ դիմադրելով` սկսեցին կամաց-կամաց տեղի տալ եւ գիւղից փախչել: Աւազակներից մէկը, Շարոն. ծանրապէս վիրաւորուած էր: 

Այնքան կռուեցինք, որ ամբողջ գիւղը բնակչութիւնից դատարկուեց: Նրանց թողած բոլոր ապրանքն ու անասունն առի ու տուի ոչխարի տէրերին ի պահ, իսկ ձեռս անցած Շարօն ու գիւղի մի քանի աղսախկալները (տարեցները) հետս առած` տարի Քեշիշքէնդ եւ դրի այնտեղի բանտը: Աւազակից աւելի աղսախկալներն էին խնդրում, որ իրենց բաց թողնեմ, իսկ գիւղից առնուած ոչխարներից 35 հատ տամ թուրքերի գողացուած ոչխարների փոխարէն, մնացած ապր անքն ու ոչխարը դարձնեմ իրենց: Պատասխանեցի, որ իրենց բաց կը թողնեմ ու առնուած ոչխարն ու ապրանքը յետ կը տամ այն պայմանով միայն, որ նրանք թուրքերից իրենց գող ացած ոչխարները յետ տան. հակառակ դեպքում` բոլոր առնու ած ապրանքը կը գրաւուի ու իրենք էլ կը մնան բանտում: 

Աւազակները ստիպուած են լինում իմ դրած պայմանները ընդունելու: Բերում են թուրքերից գողացուած ոչխարները, մի քանիսը պակաս, ասելով որ դրանք հէնց առաջին օրը մորթ ել կերել են: Ոչխարները յանձնեցի տէրերին, պակասի փոխ արէնը Նամազալի գիւղից բերուած ոչխարից կրկնապատիկը առի ու տուի թուրքերին, մնացածը` գիւղից առած ապրանքի հետ յանձնեցի որ տանեն ու բաժանեն իրենց տէրերին, իսկ բանտարկուածներին համապատասխան գրութիւն կազմելով` ուղարկեցի դատաւորին: Դատաւորը սրանց հազիւ մի քանի օր պահելով` գիւղացիներին գրաւականով ազատ է արձակում, իսկ Շարոյին, «բանտում հիւանդանոց չկայ» ասելով բաց է թողնում որ գնայ գիւղ: 

Թուրք զօրբան, որ միաժամանակ շատ չնչին բացառութ եամբ, իր շրջանի թրքութեան ղեկավարն է ու… գողը, այս բոլորը տեսնելուց յետոյ, բնականաբար, որոշեց մէջտեղից հանել գողի, աւազակի ու բէգի ձեռը ու ոտքը կապող միլիցիա- պետին: Դարալագեազի թուրք աւազակներին միանում են Շարուրի մի քանի խան ու բէգեր ու որոշում են առաջին յարմ ար դէպքում սպանել ինձ: 

Մի օր երբ Գնդեւազ ու Ղուշլիբիլակ188 հայ գիւղից դարձել էի Հէր-Հէր հայ ու թուրք խառն գիւղը, լուր բերին որ երբ Գնդեւազցի Ալեքսանը մօտիկ Արինջ թրքական գիւղով է անցնում, այդ գիւղացիք խլում են նրա ու նրա ընկերոջ զէնքերը: Իմանալով այս` անմիջապէս կարգադրում եմ, որ զէնքը յանձնեմ ումնից որ խլել են: Սակայն, Արինջեցիք իմ կարգադրութիւնը չեն կատարում ու իսկոյն մարդ ուղարկելով կանչում են Ջուլեցի աւազակ Աղային` իր խմբով, որ գալիս է Արինջ ու սպասում իմ գնալուն, որ ձերբակալեն ու իրենց ցանկացածը գլուխ հանեն: Այդ բոլորը տեղեկացայ Արինջ ուղարկածս միլիցիոններից: 

Գիշերը Հէր-Հէրում մնացի ու առաւօտեան կարգադրեցի որ միլիցիոններների կազմը պատրաստուի` Արինջ գնալու: Այդ կարգադրութիւնիցս 2-3 ժամ յետոյ, ձիս նստեցի, բայց մէկ էլ տեսայ, որ միայն հայ միլիցիոններն են ձի նստած. թուրք երից ե’ւ ոչ մէկը կար: Հարցնում եմ` ուր են: Պատասխանում են թէ` նրանք գիշերով, երբ իմացել են Արինջից ստացուած մերժումը ու Աղայի այստեղ գալը, ցրուել են իւրաքանչիւրն իր տունը, պետական զէնքերը հետերն առած: 

-Լաւ,- ասացի շարքի կանգնած հայ միլիցիոնէրներին,- ձեզանից ով կը ցանկանայ թողնել ու գնալ իր տունը:

-Բոլորս էլ կը մնանք քեզ մօտ,- պատասխանեցին միաբերան,. ուր որ գնաս, քեզ հետ կը գանք: 
-Շնորհակալ եմ,- ասացի ու բռնեցի Արինջ տանող ճամբան: 

Միլիցիոներներիս մէկ մասը առջեւ էր ընկած, իսկ միւս մասը գալիս էր յետեւից, իրարից 7-10 քայլ հեռու: Երբ գիւղին մօտեցայ, տեսայ որ 2 թուրքեր արագ մտան գիւղը ու բարձրացան դէպի գիւղի մօտիկ քարը: Անմիջապէս կարգադրեցի, որ միլիցիոներներից երկու հոգի արագ անցնեն գիւղի միջով ու բարձրանան հանդիպակաց բարձունքը ու այնտեղ սպասեն իմ կարգադրութեան: Երբ երկու միլիցիոներն երը առաջ ընկան ու հասան որոշուած բարձունքը, մնացած ձիաւորների հետ ես մտայ գիւղ ու կանգնեցի հրապարակում: Անմիջապէս աչքի զարկեց անծանօթ մարդկանց ներկայութիւնը: Այս ու այն կողմ էին գնում եւ անընդհատ կրկնում. 

-Սա ինչ բան է, ինչու են գիւղի դիրքերը բռնում… Դրանցից 2 հոգի, Ջուլեցի թուրքեր, անզէն, մօտեցան ինձ, որ ձիուս սանձը բռնեն` «պատիւ» արած լինելու համար: Լաւ իմանալով նրանց նպատակը, այնպէս ձեւացրի, որ իբր թէ հաւատում եմ որ պատուելու համար են մօտեցել ինձ: Սակայն, ձիուս «չար» բնաւորութիւնը ի նկատի ունենալով` ասացի. 
-Մի’ մօտենաք, ձիս չար է, կարող է ձեզ էլ, ինձ էլ վնասել… 

Նրանք ստիպուեցան կանգ առնել եւ այս անգամ արդէն Ջուլեցի աւազակ Աղայի անունից խնդրեցին. 

-Աղան ձեզ տեսնելու պատիւն ունենալու համար եկել է այստեղ: Տան մէջ սեղանը պատրաստ է: Նա սպասում է որ գաք միասին ճաշելու… -Շատ լաւ,- ասացի,- ասացէք Աղային, որ մի քիչ ժամանակ տայ. միլիցիոներներին կարգադրութիւն կ’անեմ ու կը գամ… 

Այդ ժամանակ նկատեցի, որ զինուած մարդիկ այս ու այն փողոցով ձգւում են դէպի գիւղից դուրս` բարձունքը` միլիցիոն երներիս թիկունքը առնելու համար: Առանց ժամանակ տալու` հետս ունեցած ձիաւորների հետ գիւղից դուրս գնացի եւ հասայ բարձունքի դիրքերը, մերոնց մօտ: Այնտեղից բղաւեցի դէպի մեզ եկող թուրքերին. Չմօտենաք. թէ չէ` պիտի կրակենք: Թուրքերը խոհեմութիւն ունեցան յետ քաշուելու, իսկ մենք այդտեղից իջանք ցած եւ, առանց գիւղը մտնելու, գնացինք Քեշիշքէնդ: 

Երբ հասանք Քեշիշքէնդ, Մեղրիի Կալեր գիւղացի Իսրայէլին իմ կողմից նշանակեցի Գնդեւազի ու Ղուշչիբիլագի շրջանի ինքնապաշտպանութեան պետ ու նրա տրամադրութեան տակ դրի այնտեղ պատրաստ ունեցած 25 հոգինոց ձիաւոր խումբը, իսկ ինքս անմիջապէս անցայ Երեւան` կացութեան մասին զեկուցում տալու համար: Այդ արդէն դեկտեմբերի սկզբներին էր: 


* * * *

Երեւանում մնացի 10 օր: Այդ միջոցին Ջուլեցի Աղան յարձակուել էր Հէր-Հէրի հայերի վրայ, մի քանիսին սպանել էր, իսկ մնացածը փախել էին` բոլոր ունեցուածքը թողնելով թուրքերի ձեռքը: Հայ գիւղերից օգնութիւն հասցնող չէր եղել: Իսրայէլն էլ աններելի անշարժութիւն էր ցոյց տուել: Այս անգամ Երեւանում դրութիւնը բոլորովին այլ գտայ քան ինչ որ թողել էի ապրիլին, Դարալագեազ ճանապարհուելու ժամանակ: Նահանգական Գործ. Կոմիտեն, որպէս իշխանութիւն, չկար. չկային Փետրուարեան-Յեղափոխութեան ստեղծած բազմաթիւ պետական ու հասարակական օրգանները: Ռուսը թողել` գնում էր եւ նրա հետ միասին բոլոր համապետական նշանակութիւն ունեցող հաստատութիւնները փլել, չքացել էին: Այդ հաստատութիւնների մէջ նստած հայն ու թուրքը բաժանուել էին: Իւրաքանչիւրը ամփոփուել էր իր Ազգային Խորհուրդի (լեգալ) ու դեռ բազում անլեգալ մարմինն երի մէջ` աշխատելով հասարակական ալեկոծ ծովում մինակ ճամբայ գնալ:

Հայկական ազգային իշխանութիւնը ամփոփուած էր Երեւանի Հայոց Նահանգական Ազգային Խորհրդի ու նրա կից` Ազգային ու Զինուորական Խորհուրդների Յատուկ Կոմիտ էի ձեռքում: Ղեկավարող դէմքերի առաջին շարքումն էր Արամը: 

Իմ Երեւան գալս իմանալուն պէս` Արամը կանչեց ինձ իր մօտ եւ մանրամասն լսեց Դարալագեազի շրջանի դրութեան մասին: Առաջարկեց անմիջապէս վերադառնալ շրջանը: Պահանջեցի անհրաժեշտ պարէն, ռազմամթերք, սպայութիւն ու դրամական միջոցներ` տեղում մի մնայուն գումարտակ կազմելու, հայ գիւղերի ինքնապաշտպաբնութեան գործը գլուխ հանելու եւ հայկական շրջանի ներքին կեանքը ապահով վարել կարենալու համար: 

Արամը իմ բոլոր առաջարկներիս հետ համաձայնուեց եւ անմիջապէս դիմեց զօրավար Սիլիկեանին: Վերջինս իսկոյն կանչեց ինձ իր մօտ, տեղեկացաւ շրջանիս դրութեանը ու հէնց յաջորդ օրը, յունուար 12-ին հրամայեց կազմել գումարտակի շտապը, յանձնել ինձ, ինձ էլ նշանակեց Դարալագեազի շրջանի լիազօր ու գումարտակի պետը: 

Յաջորդ օրը կազմակերպուելիք գումարտակիս համար ստացայ 450 հրացան, 300,000 փամփուշտ, բաւականաչափ հագուստ, շաքար, թէյ, բրինձ եւայլն: Այս բոլորը փոխադրելու համար վարձեցի 21 ֆուրգոն ու ամբողջ մթերքը բարձելով յանձնեցի իմ սպաներից Մովսէս Գիւլնազարեանին, որ 50 հոգի Դարալագեազի զինուորներով տանի նոր Բայազէտի վրայով Դարալագեազ: 

Սրանց ճանապարհելու յաջորդ օրը վերցրի սպաներիս, համհարզ Նորայր Յակոբեանին ու շրջանի ներկայացուցիչն եր` Լիպարիտ Զաքարեանին ու Աղաբէգ Պետրոսեանին եւ Քանաքեռ-Օրդաքլուի գծով անցայ Նոր Բայազէտ: Նոր Բայազէտ քաղաքում աննկարագրելի անիշխանութիւն էր տիրում: Հրացանաձգութիւնն ու թալանը սովորական երեւոյթներ էին գիշեր թէ ցերեկ, քաղաքում, գիւղերում, գիւղ երի դաշտերում ու ճանապարհներին:

Հասնելով Նոր-Բայազէտ` ինձ յայտարարեցի քաղաքի պահակազօրքի պետ եւ իմ զինուորներից քաղաքի զանազան մասերը պահակներ նշանակելով` կարողացայ հաստատել կարգը, գոնէ քաղաքում, եւ հրացանաձգութեան առաջն առնել: Այս փոփոխութիւնը երբ տեսան քաղաքացիք, հաւաքուեցին ու խնդրեցին, որ համաձայնեմ մնալ Նոր Բայազէտի ու շրջանի զինուորական հրամանատարի պաշտոնում: Խոստացան տալ գումարտակի համար զինուոր ու ամէն պահանջուող պարագաները: Ինձնից մերժում ստանալով` դիմեցին Երեւան, Արամին: Իրենց առաջարկը ընդունել տալու համար, նրանք ասում էին, որ ձմրան այդ ժամանակ անհնար էր գումարտակի ունեցածով Սէլիմի լեռնանցքը կտրել: 

Այս որ իմանում են Դարալագեազի ներկայացուցիչները, իսկոյն մարդ են ուղարկում իրենց շրջանը, որ շուտ անեն 500 ձի ու ջորի բերեն գումարտակի ունեցուածքը տեղափոխելու համար: 

Լուրը այնպէս է ազդում Դարալագեազցիների վրայ, որ առանց ժամանակ կորցնելու` նրանք հաւաքում են 500-ից աւելի ձի ու ջորի եւ Սէլիմի ձիւնն ու ցուրտը ու լեռնանցքի ամբողջ երկայնքով ընկած թուրք գիւղերը յաղթահարելով` հասնում են Ն. Բայազէտ ու ներկայանում ինձ: Գումարտակի ունեցուածքը բարձելուց յետոյ` աւելի մնացած ձիերի համար Ն. Բայազէտում պարէն գնեցի, ու ամբողջ կարաւանի հետ ճամբայ ելանք դէպի Դարալագեազ: Անասելի տառապանք կրեցինք Սէլիմի լեռնանցքում: Ձիւնի հաստ շերտը պատել էր սար ու ձոր. անցնելու համար միայն մէկ ոտատեղի չափ լայնք ունեցող կածան կար մեր առջեւ, որի երկայնքով շարուած էինք հազարից աւելի ձի ու մարդ` իրար ետեւից, իրար սիրտ տալով, ընկածը բարձր ացնելով, աչքերիս մէկը ճամբին, միւսը դէպի ցած տարածուող ձորերը, որտեղից թուրք գիւղերի թոնիրների ծուխն էր բարձրանում: Լեռնանցքի թուրքերը, որ մի անգամ արդէն զգացել էին իմ սուրի համը, խելօք գտնուեցան ու իր ենց տեղը հանգիստ մնացին եւ մենք անցանք լեռնանցքը առանց կռուի:

Ղարանլուղից189 առաջին օրը հասանք Դարալագեազի Քարագլուխ գիւղը, ուր եւ մնացինք գիշերելու: Այնտեղից թէեւ խճուղիի հանգիստ ճանապարհը անցնում էր թրքաբնակ Սալլուի ձորով190, բայց զինամթերքի ապահովութեան համար կարաւանը ուղարկեցի հայկական Էրդափին-Հասանքէնդ գծով: Զինամթերքը ապահով հասաւ Քեշիշքէնդ: 

Հէնց այդ օրերին Քարագլխից Սալլուի թրքական գծով անցնում էր ճակատից դարձող Ղարաբաղցիների մի խումբ, մօտ 400 հոգի, Արսոյի գլխաւորութեամբ: Այդ ճանապարհին խումբը շրջապատուել էր թուրքերի կողմից: Հայերը կարողացել էին ճեղքել, անցնել` տալով մի քանի սպանուած ու վիրաւոր: Կարաւանը, մինչեւ Քեշիշքէնդ հասնելը, անցաւ թրքական գիւղերի մօտով: Սրանք այսքան զինամթերք տեսնելով` ուղղ ակի սարսափի մէջ էին ընկել:Սրանց հակառակ, հայ ժողովուր դը սիրտ էր առնում: 

Քեշիշքէնդ հասնելուս պէս, ամբողջ գաւառի համար յայտա- րարութիւն տուի, որով հրահանգեցի բոլոր հայ գիւղերի 20-25 տարեկան երիտասարդներին հաւաքուել Քեշիշքէնդ` Զինուորական Ատեան, Դարալագեազի գումարտակի մէջ արձանագրուելու համար: Նշանակուած օրը ներկայացան: 

Հազիւ երկու շաբաթ անցած` գումարտակը պատրաստ էր: Ունէր ընդամէնը 250 սուին: Բաժանուած էր 3 հետեւակ վաշտի ու 50 հոգինոց ձիաւոր հարիւրեակի: Վաշտապետներ նշանակուեցին` 1. Մովսէս Գիւլնազարեան, 2. Մալեշկեցի սպայ Մովսէս, 3. Հայրիկ Տէր Աւագեան, իսկ ձիաւոր հարիւրեակի պետ` Իսրայէլը: 

Գումարտակի համար որպէս զօրանոց` յատկացրի գաւառա- կան դատարանի շէնքը: Զօրամասի համար հարկաւոր պարէնը գնում էի հայ գիւղերից: Շուկայի արժէքով, բոլորի համար զէնք ու հագուստ մատակարարեցի պետական պահեստից:

Կռուի ժամանակ խստիւ արգիլած էի զինուորներին թալան անել: Դրա փոխարէն, դէմ չէի լինում, որ գիւղերից զինուած բազմութիւնները գային ու կռուի ժամանակ զինուորներին աջակցելու գնով, հէնց որ թշնամին տեղի կը տար, նրա թողած ինչքն ու ապրանքը տանէին` ով ինչքան կարող էր: Դրա հետ միասին արգիլած էի նոյնպէս գերի ընկածներին, տղամարդ կամ կին, սպանելն ու տանջելը: Բոլոր գերիները վայելում էին հայ զէնքի պաշտպանութիւնը ու պէտք է ներկայացուէին ինձ` իրենց ընտանիքների մօտ վերադարձուելու համար: Գումարտակը կազմեց շրջանի մնայուն զինուորական ոյժը, իսկ գաւառի մնացած տղամարդիկ իրենց զէնքով ու զինամթերքով համարուեցին պահեստի զինուորական մաս ու պարտաւոր էին հրամանատարութեան առաջին կոչովը ծառայութեան կանգնելու` իրենց գիւղում, շրջանում, կամ գաւառից դուրս` ուր որ կարիքը կը ներկայանար: Շրջանի զինուորական ոյժը կազմակերպելուց յետոյ, անմիջապէս հրաւիրեցի բոլոր գիւղերի ներկայացուցչական ժողով, Գաւառական Ազգային Խորհուրդ ընտրելու համար: Այդ մարմնի անելիքը պէտք է լիներ` շրջանի ներքին անդորրութ եան հսկելու, գիւղերի դատ ու դատաստանին ականջ տալու, գիւղերի մէջ առաջացող աղմուկ ու վէճը լուծելու, գումարտակի ու գաւառի պարենաւորման հարցին հոգ տանելու ու զինուորական պէտրեն հարմար գործ էր շինել հարեւան Բալեշկայի միջոցները հայթայթելու գործը: 

Համագումարը, լսելով տրուած զեկուցումները, ընտրեց ութ հոգուց բաղկացած Շրջանային Ազգային Խորհուրդ, որի կազմից յիշատակենք Լիպարիտ Զաքարեանը, Վասիլ Աւա- գեանը եւ Ջինջիրլու գիւղից սպայ Աւագը: 

Երբ համագումարի աշխատանքները վերջացան, ամբողջ շրջանը, յայտարարեցի զինուորական դրութիւն, ըստ որի բոլոր պետական ու հասարակական մարմիններն ու պաշտօնեաները դրւում էին տեղական ու շրջանային վերին հրամանատարութ եան կարգադրութեան տակ: 

Առաջին զինուորական գործողութիւնը որ ստիպուած էի անել` Դարալագեազի կենտրոնում գտնուող Ս. Խաչ վանքի մօտիկ Արգազ191 անունով թուրք գիւղի դէմ էր: Այս գիւղը իրեն համար գործ էր շինել հարեւան Մալեշկայի հօտն ու նախիրը քշելը, ձեռն անցած ճամբորդ հայերին առեւանգելը եւ այլն: Առնելով գումարտակի մէկ մասն ու Մալեշկայի զինուած ոյժը` գիշերով գիւղի բոլոր դիրքերը գրաւեցի եւ լոյսը բացուելուն պէս սկսեցի կռիւը: Մի քանի ժամուան մէջ գիւղի կէս մասը գրաւած էր արդէն: Թուրքերը հաւաքուած էին կենտրոնական մի շարք ամուր շէնքերի մէջ ու կատաղի դիմ ադրութիւն էին ցոյց տալիս այն յոյսով, որ մօտակայ թուրք գիւղերից կը փութան օգնութիւն հասցնել: 

Դիմադրողներին կրակի օղակի մէջ պահելով` հրամայեցի որ բոլոր լքուած տները աւարի ենթարկեն ու ապա ինչ որ մնայ` կրակի տան: 

Տներից բարձրացող ծուխն ու բոցը վերջնականապէս կոտրեց դիմադրողների կորովը, եւ նրանք սպիտակ դրօշակ պարզեցին: 

Անմիջապէս հրամայեցի կրակը դադարեցնել: Գիւղից երեւացին երկու հոգի ներկայացուցիչներ: Հրամայեցի ապահով բերել նրանց ինձ մօտ: Եկողներից մէկը Ամիր Աստան անունով Արգազցին էր, որին լաւ ճանաչում էի: 

Պատգամաւորները հազար ու մի ձեւի խօսքերով ջանացին հաւատացնել, թէ կռուի ու թալանի ձեռք տուողը իրենց միջի էն ղաչաղ ու «լօթի» մարդիկն են միայն, թէ գիւղը միշտ էլ խաղաղ է ապրել ու կողմնակից է, պատրաստ է կատարելու այն բոլոր կարգադրութիւնները, որ կը տան Քեշիշքէնդի զինուոր ական ու քաղաքացիական իշխանութիւնները, եւայլն: Սրանց խնդրանքին ոյժ տուին հայ գիւղացիները, որոնք սրտագին պաղատանք արին ներել Արգազին: 

Պատասխանեցի, որ գիւղին այլեւս ձեռք չեմ տայ եւ թոյլ կը տամ մնալու իր տեղում այն պայմանով, եթէ անմիջապէս յանձնեն գիւղի զէնքն ու խօսք տան, որ յետ այսու պիտի ապր են խաղաղ եւ հայ գիւղերի հետ բարի հարեւանութիւն պիտի անեն: Իմ կողմից խօսք տուի, որ հայ գիւղերից ոչ ոք չի հա- մարձակուի նրանց նեղութիւն տալ: 

Պահանջս կատարեցին ու զէնքերը բերին յանձնեցին: Այստ եղ խնդրեցին, որ կարգադրեմ գիւղի աւարը յետ տալու: Պատասխանեցի, որ այդ անել չեմ կարող, քանի որ նրանք զօրքին դիմադրութիւն էին ցոյց տուել: 

Այստեղ ամբողջ զինուած ոյժին ու գիւղերից հաւաքուած ժողովրդին հրամայեցի յետ քաշուել, իսկ Արգազցիք դարձան իրենց գիւղը: 

Շատ չանցած տեղեկացայ, որ Արգազը ամբողջ գիւղով թող ել գնացել է Շարուր: Նրան այդ քայլը անելու դրդել էր Դարալագեազի թրքութեան վատ ոգին` Աղան որ ասել էր թէ` «Ահա տաճիկները պիտի գան եւ մենք հայերի հետ կռիւ պիտի սկսենք ու Արգազը կարող է ոտքի տակ գնալ»: 

Գարնան դէմ, մարտ ամսին, Շուշուայ գունդն ու Գանձ ակի գումարտակը, իրենց ահագին քանակութեամբ զէնք ու զինամթերքով, 2 դաշտային թնդանօթով, հագուստ ու պարէնով Թիֆլիսից Ղարաքիլիսէ-Նոր-Բայազէտ գծով գալիս դէմ են ընկնում Սէլիմի լեռնանցքի ձիւնին եւ թրքական գիւղերին: 

Առանց սեփական մնայուն զինուորական ոյժի` նրանք անկարող էին Վ.Ղարանլուխ գիւղից առաջ շարժուել: Դիմում են բազմաթիւ միջոցների,- աղաչանք, խնդրանք, անգամ սպառնալիք, թնդանօթի դիմել,- բայց անկարող են լինում պէտք եղած փոխադրական միջոցները հաւաքել` ունեցած մթերքը բարձելու համար եւ, որ կարեւորն է, Սէլիմի թրքական գիւղերից իրենց անցքը ապահովելու համար: Գնդի ու գումարտակի ընդհանուր հրամանատար գնդա- պետ Մ. Մելիք Շահնազարեան դիմում է ինձ` խնդրելով ապահովել մթերքի անարգել անցքը: Նա յայտնում է, որ այդ դէպքում միայն հնարաւոր կը լինի համոզել Ն. Բայազէտի շրջանը որ փոխադրական միջոցները հայթայթեն: Իր նամակի հետ ուղարկում է իր սպաներից մէկին, որ հրահանգ ունէր մէկին, որ հրահանգ ունէր միւս կողմից կապ ստեղծել Սիսիանի շրջանի հետ` մթերքը Դարալադեազ հասնելուց յետոյ Զանգեզուր փոխադրելու համար: 

Դրանից շաբաթներ առաջ դիմած էի կառավարութեան, Երեւան, որ 2 լեռնային թնդանօթ ուղարկեն մեր գումարտա- կին համար: Այդ օրերին պատասխան առի, որ թնդանօթները փոխադրուած են Նոր Բայազէտ ու այնտեղից ինձ են սպասում` Դարալագեազ հասցնելու համար: 

Այդ երկու խնդիրները միանգամից լուծած լինելու համար, որոշեցի առաջին հերթին մէջտեղից հանել Սէլիմի թրքական գիւղերը: Դրա համար էլ հէնց Գնդապետ Մ. Շահնազարեանի ուղարկած սպան` Յովակ Ստեփանեանը192 Դարալագեազ հասաւ, առի գումարտակս եւ մէկ ձեռքի գնդացիր ու բարձրացայ Սէլիմի լեռնանցքը: Այնտեղ առաջարկեցի թուրք գիւղերին, որ կամովին թողնեն ու հեռանան Սէլիմի ամբողջ հովիտից, հակառակ պարագային` սպառնացի զէնքով քշել նրանց: Գիւղերից մի քանիսը տրամադիր էին հրամանս կատարելու, բայց միւսները հակառակեցին ու բոլորը միասին որոշեցին դիմադրել: Այդ իմանալով` հրաման տուի գումարտակին առաջ շարժուելու: 

Մի քանի ժամուայ հրացանաձգութիւնից յետոյ, թրքական գիւղերը մէկը միւսի յետեւից լքեցին իրենց տեղերն ու անցան դէպի Շարուր ու Բոյուք-Վեդիի կողմը: 

Հետեւակ զօրքը այդտեղ թողնելով` ինքս անցայ Նոր- Բայազէտ, որտեղից թնդանօթներս առած` յետ դարձայ: Վ. Ղարանլուղից անցնելու ժամանակ խնդրած էի Մ. Շահն ազարեանին, որ սպասէ ինձ` լեռնանցքը միասին անցնելու համար: Սակայն, երբ դարձայ Վ. Ղարանլուխ, իմացայ, որ նրանք հէնց որ լեռնանցքը բաց են տեսել, այլեւս աւելորդ են համարել զգուշութիւն գործ դնել, կամ իրենց խօսքը յարգելով` ինձ սպասել: Լեռնանցքում կանգնած` գումարտակիս անունով նրանք սպառնացել էին Վ. Ղարանլուխին ու մօտիկ գիւղերին ու մի կերպ իրենց ունեցուածքը բարձելով` շուռ էին եկել Դարալագեազի կողմը: 

Թնդանօթները առանց դժուարութեան անցկացրի ու գումարտակիս հետ վերադարձայ Քեշիշքէնդ: 

Դարալագեազի Այնազար հայ գիւղը, իր մէջ ճակատից դասալիք որոշ տարրերին ականջ կախելով, սկսած էր իշխանութեան բոլոր պահանջներին մերժումով պատասխանել: Սաստելու համար դրանց, ինչպէս եւ միւս հայ եւ թուրք գիւղերին, որպէսզի նոյնը անելու ախորժակը չունենան, առի թնդանօթները, մէկ վաշտ հետեւակ, յիսուն ձիաւոր ու երկու գնդացիր եւ շրջապատեցի Այնազարն ու սկսեցի ռմբակոծել գիւղը: 

Իրենց վրայ եկող ոյժը տեսնելով` նրանք հազիւ կէս ժամ անց` գիւղից պատգամաւորներ ղրկեցին խնդրելու, որ ռմբա- կոծութիւնը դադարեցնեմ. պատրաստ էին իմ բոլոր պահանջն երը կատարելու: 

Պահանջեցի անմիջապէս, որ իմ ձեռքը յանձնեն գիւղի ըմբոստ մարդկանց, գումարտակիս դասալիք զինուորներին, այլ եւ որոշուած դրամական տուգանք: 

Բոլոր պահանջներս կատարեցին: Սակայն, տուգանքը հէնց այնտեղ էլ ես դարձրի իրենց, դասալիքներին որոշ պատիժներ նշանակեցի եւ առի շարքերի մէջ, իսկ ըմբոստներից չորսին մի լաւ ծեծելուց ու տուգանքելուց յետոյ, բաց թողի, նախապէս իրենցից ստորագրութիւն ու երաշխաւորութիւն առնելով, որ այլեւս նման հակապետական քայլ պիտի թոյլ չտան իրենց: 

* * * *

Մայիսի սկզբներին Ղզլջա թուրք գիւղի զինուած ոյժը քշեցին Ռինդ հայ գիւղի 200-ի չափ ոչխարները: Սրանից մի քանի օր յետոյ Հօրս թուրք գիւղաղիք քշեցին Այնազար գիւղի մօտ 300 ոչխարը:

Երբ ինձ լուր բերին այդ մասին, երկու թուրք գիւղերին էլ գրութիւն ուղարկեցի, որ անմիջապէս քշուած ոչխարները յետ դարձնեն: Իւրաքանչիւրին մէկ շաբաթ ժամանակ տուի` զգուշացնելով, որ պահանջս չկատարելու դէպքում ամբողջ գիւղը պատասխանատու պիտի նկատուի: 

Տրուած ժամանակամիջոցը անցաւ, եւ այդ գիւղերից ոչ մէկ պատասխան ստացայ: 

Առի գումարտակը, երկու թնդանօթներն ու գնդացիրը, եւ շարժուեցի նախ դէպի Ղզլջա: Գիշերը դիրքերում նստած` ականջ էինք դնում Շարուրից գացող թնդանօթների որոտին: Այդ տաճկական բանակն էր, որ տեղական թուրքերի հետ միացած ահա շաբաթներէ ի վեր ապարդիւն կռիւ էր մղում հայկական Թաղ-Նորաշէն գիւղում ամրացած մի խումբ հայերի դէմ, որոնք հայ բանակի սպայ Նիկիտայի գլխաւորութ եամբ ուղղակի հրաշքով դիմանում էին թշնամու գերազանց ոյժի գրոհին: 

Լուսաբացին կրակ բացինք, եւ մինչեւ կէս օր գրաւեցինք գիւղը, որի ամբողջ ինչքը ոչխարատէր գիւղին բաժին ընկաւ, իսկ լքուած տները հրամայեցի այրել: 

Ղզլջայի հետ հաշիւս մաքրելուց յետոյ, անցայ Հօրս ու նույնն արի այդ աւազակաբարոյ գիւղի հետ: Ղզլջան բաղկացած էր 200 տնից, իսկ Հօրսը 700 տնից: Հայ գիւղերը իրեց թա- լանուած աչխարից մի քանի անգամ աւելին ստացան: 

Դարալագեացը բաժանուած էր 3 շրջանի: 

Առաջինը բարակ շերտով ընկած է Արփա գետի ձախ ափին, որտեղ գտնւում է թրքակական Ջուլի բաւական ուժեղ շրջանը ու ապա մի քանի այլ թոյլ կէտեր: Այդ շրջանում կան ընդամէնը տասը հայկական գիւղեր, որոնցից 8-ը Մարտիրոսի շրջանում, իրար կողքի, ու 2-ը բոլորովին զատուած, գետի վերին հոսանքում: 

Կենտրոնական շրջանը համարւում է Արփայի ափին տարածուող աւելի լայն տարածութիւն ունեցող շրջանը, որտեղ հայ ու թուրք գիւղերը դասաւորուած են խառն, իրար կողքի: Այս շրջանում հայերը աւելի շատ են:

Երրորդ շրջանը կազմում է Ալագեազի կամ Արգեազի շրջանը, որ ընկած է Դարալագեազի արեւմտեան սահմանում, ամբողջ Դարալագեազից բաժանուած բարձր սարերով, ու գաւառի հետ իր յարաբերութիւնը պահում է իր միակ դարպասով, որ բացւում է հայկական Հասանքէնդ ու Էրդափին գիւղ երի սահմաններում193: 

Ալագեազի հովիտի այդ մուտքի ուղիղ առաջը տնկուած է բնութեան կերտած անառիկ մէկ քարաժայռը, որ հայկական իշխ անութիւնների օրոք ամրացուած է, ու այժմ էլ դեռ կրում է իր հին հայկական` Կապոյտ Բերդ անունը: Այդ բերդին տիրողը ոչ միայն Քարագլուխ-Քեշիշքէնդ խճուղիի վրայ կիշխի, այլ եւ, որ Ալագեազի հովիտը իր բռունցքի մէջ կը պահի: Բերդի ռազմագիտական այդ առաւելութիւնը ի նկատի առն ելով` թուրքերը գրաւել էին այն եւ կանոնաւոր պահակային ծառայութիւն նշանակել այնտեղ: 

Ղզլջայի ու Հօրսի արշաւանքից երբ դարձայ, իսկոյն հրաման ուղարկեցի Կապոյտ Բերդի թուրք դիրքապահներին, որ այնտեղից քաշուեն, քանի որ բերդը պէտք է գրաւուի պետական կանոնաւոր զօրքի կողմից, իսկ Էրդափինի ու մօտիկ հայ գիւղերին հրահանգեցի, որ անմիջապէս գրաւեն բերդը եւ կանոնաւոր պահակային ծառայութիւն նշանակեն այնտեղ: 

Հրամանս թուրքերը կատարելու տրամադրութիւն չեն ցոյց տալիս, բայց հայ գիւղերի զինուած ոյժը բերդը գրաւում է յարձակումով: 

Անցնում է 9-10 օր: Թուրքերը, բաւական ոյժ հաւաքելով, յարձակւում են հայ բերդապահ փոքրաթիւ ոյժի վրայ եւ յետ գրաւում Կապոյտ Բերդը: Այս որ իմացայ, յատուկ գրութ եամբ դիմեցի հովիտի աչքի ընկնող թուրք գիւղերին ու պահանջեցի, որ անմիջապէս դատարկեն, սպառնալով հակառակ պարագայում ամբողջ հովիտի թրքութեանը ենթարկել պատասխանատուութեան: 

Գրութիւնս ստանալուն պէս թուրքերը իրենց ոյժերը քաշում են ու հայ գիւղերից ուղարկած պահակները գրաւում են բերդը, ուր պահակային ծառայութիւնը կանոնաւոր կա տարած լինելու համար գումարտակից էլ նշանակում եմ բերդապահ: 1918-ի ամառը Անդրանիկը իր բազմահազար գաղթականն երով ու զօրքով Հին Բայզէտից իջաւ ու Դարալագեազի վրայով անցաւ Նախիջեւան: Սրանց բոլորի հացը, միսն ու ձիերի կերը մատակարարեցի եւ ապա 50 ջորիներ տուի, որ անցնող զօրքի ծանրութիւնը տեղափոխեն: Խնդրել էի, որ այդ ջորիները յետ դարձնելու ժամանակ Ջուլֆայի ռուսական պահեստներից զինամթերք բարձեն: Անդրանիկը խօսք տուեց որ կանի, բայց Ջուլֆա որ հասել էր, տարած ջորիների մէկ մասը գրաւել էր` նրանց արժեքը տալով, ու մնացածը միայն թնդանօթի ռումբեր էր բարձել, որի համար շատ շնորհ ապարտ մնացինք: 

Դարալագեազը այն օղակն է, որ Արարատեան դաշտը իր չորս ընկած շրջաններով միացնում է հայկական Զանգեզուրի ու նրա վրայով էլ Ղարաբաղի հայ լեռնաշխարհի հետ: Բախտորոշ այդ օրերին մեզ համար հրամայական պահանջ էր միանալ Զանգեզուրի ռազմունակ ժողովրդի հետ` միացած ոյժերով, Շիրակի դաշտերից մինչեւ Ասկերանի կիրճը նեղլիկ տարածութեան մէջ սեղմուած հայութեան օրհասական պայք արը յաղթական դարձնելու համար: 

Դարալագեազը մօտ 16 կիլոմետր գծով սահմանակցում է Զանգեզուրի հետ: Այդ բոլոր տարածութիւնը` սկսած ԻսոփՍուից մինչեւ Ղզլբողազի կիրճը գտնւում է թուրքերի ձեռքում, ուր Նորս-Գոմրիի194 հինգ եւ Գնդեւազի երկու հայ ու Բազարչայի195 մէկ մալական գիւղերը խրուած են շուրջ 50 թուրք գիւղերի մէջ: 

Դէպի Զանգեզուր տանող մեր ճամբան օր առաջ բանալը անհրաժեշտ էր, մանաւանդ Քեշիշքենդում ամբարուած Շուշու այ գնդի ռուս Գանձակի գումարտակի ունեցուածքը ապահով տեղափոխել կարողանալու համար: Սկսեցի Հէր-Հէրի մօտ 15 գիւղերից բաղկացած շրջանից: Պահանջ ներկայացրի այդ գիւղերին` կամ զինաթափ լինել, կամ թողուլ, որ մեր սահմաններից հեռանալ: Չկատարուեցին հրամաններիցս ե’ւ ոչ մէկը: 

Անմիջապէս սկսեցի զինուորական գործողութեան` մէկ Դալիք-Դաղի196 ուղղութեամբ Արինջի ու Հէր-Հէրի գիւղերի վրայ ու միւս կողմից Արփաչայի հոսանքով` Մալեշկայի եւ Գնդեւազի արանքում ընկած շրջանի վրայ: Ընդամենը 1-2 օր էր հարկաւոր այդ ընդարձակ շրջանը մաքրելու համար: Մեր գիծը դէպի Զանգեզուր, առայժմ Ղոջի-Բիլագի վրայով բաց է: Հերթը պիտի գար ՔէշպէկՂ զըլ-Բողազի լեռներում ամրացած շրջանին, որի ամենաուժ եղ շրջանը համարւում էր հռչակաւոր Ջուլը իր մօտիկ գիւղերով: 

Մայիսի ու յունիսի ընթացքում հնարաւորութիւն ստեղծ եցի Շուշուայ գնդի ու Գանձակի գումարտակի ունեցուածքը Զանգեզուր տեղափոխելու: Պարտաւոր եմ յիշատակել, որ գնդի սպաները այդ նեղ ու դժուար օրերին ձեռք բերած գրաստներով նախ փոխադրեցին գնդի ունեցած շաքարն ու կրուպան եւ իրենց սեփական իրերը, ապա… զինամթերքը: Հէր-Հէրի գործողութիւնը հազիւ աւարտած` ստիպուած էի դառնալ դէպի Արգեազի շրջանը, որ ապստամբած էր եւ հրաժարւում էր ճանաչել Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը: Մէկ շաբաթ հարկաւոր եղաւ անառիկ այդ բոյնը քանդելու համար: Դրանից առաջ եւ յետոյ մասնակի գործողութիւններով գրաւել էի Մոզի կամուրջի շուրջը գտնուող մի քանի մանր շրջաններ, Ռինդի թրքակական ձորը ու Հօրսի աւազակաբարոյ շրջանը, որ սպառնում էր գրաւել Քարագլուխ գիւղի հայկական շրջանը ու միանալ Շարուրի թրքական ոյժերի հետ: 

Այդ շրջանների ու դեռ այստեղ-այնտեղ ցրուած հատ ու կէնտ գիւղերի տեղահանումով ընդամէնը 28 հայկական գիւղերի ուժին կռթնած` կարողացայ մարդկային շատ չնչին կորուստով գրաւել 100-ից աւելի թուրք գիւղեր, որոնց ամբողջ ունեցուածքը տուի շրջանի բնիկ ու Տաճկահայաստանից, Նախիջեւանից, Շա- րուրից գաղթած հայերին: 

Տեղահանուած թուրքերը դժգոհելու իրաւունք չունէին. նրանք կարող էին գնալ Նախիջեւանի խաների մօտ ու պահանջ ել, որ այդ շրջանի 50-ից աւելի հարուստ հայ գիւղերը, որ նրանք տեղահանել ու թալանել էին, յանձնուին իրենց` այնտ եղ բնակելու համար: 

Ամբողջ ամառը տաճիկների հետ ու նրանց գնալուց յետոյ Ադրբէջանի հետ կռիւ ու աղմուկ ունեցանք շրջանի բոլոր սահմ անների վրայ: Մուսաֆաթի խաները, ըստ երեւոյթին, որեւէ դա- սից, որ տալիս էինք նրանց, խրատուելու միտք չունէին: Կռիւն ու աղմուկը շարունակուեց նաեւ ձմեռը, սահմանակից թուրք գիւղերի հետ, որոնց յաճախ միանում էր Նախիջեւանի թուրք տարրը: Բայց ամէն անգամ էլ թէ’ նախայարձակ եղողը եւ ծե- ծուողը լինում էին թուրքերը: 

Մինչեւ 1919-ի մայիսի սկիզբը, Դարալագեազի մեր զինուոր ական ոյժը պարտիզանական գումարտակն էր , որ, իր մէջ հաշւում էր նաեւ 50 հոգուց բաղկացած ձիաւոր հարիւրեակը: Մայիս 10-ին Հ.Հ. կառաւարութիւնից հրաման ստացայ յատուկ ձիաւոր դիվիզիօն կազմելու: Ամենակարճ ժամանակամիջոցում կազմեցի դիվիզիօնը` 3 հարիւրեակից բաղկացած:

Հազիւ այդ աշխատանքը լրացած` 1919-ի յուլիս 15-ին հրաման ստացայ դիվիզիօնը յանձնելու Կուռոյին ու ինքս անցնելու Նորս, այնտեղ յատուկ գումարտակ կազմակերպե- լու համար: 

Նորսը, որ տեղաւորուած է Դարալագեազ, Զանգեզուր ու Նախիջեւան շրջանների եռանկիւնի վրայ, վերին աստիճանի կարեւոր ռազմագիտական նշանակութիւն ունեցող կէտ է: Նորսի մեր մնայուն գումարտակը մշտական սպառնալիք պիտի լինէր` կախուած Նախիջեւանի գլխին: 

Այդ աշխատանքը կատարելուց յետոյ, դարձայ Դարալա- գեազ, որտեղ կառավարութեան հրամանով ստանձնեցի Դարալա-գեազի ու Նախիջեւանի նահանջած հայկական ույժերի միացեալ միլիցիական գնդի հրամանատարութիւնը: 

1919-ի օգոստոս 12-ին էր այդ: Գնդիս շտաբի պետն էր գնդապետ Մուսայէլեանը 

* * * *

1919-ի հոկտեմբերին կառավարութիւնից ստացած թոյլտուութ եամբս Դարալագեազի զօրամասը յանձնեցի զօրավար Մուրադեանին, իսկ Նախիջեւանի գունդը`գնդապետ Աւետիս եանին եւ ինքս անցայ Երեւան, բժշկուելու համար: Նոր Բայազէտում հանդիպեցի Դրոյին, որ իր զօրամասով գնում էր Զանգեզուր: Նա հարկադրեց, որ դառնամ ու իրեն հետ գնանք Զանգեզուր: 

Խնդրեցի թոյլ տալ մի քանի օրով գնալ Երեւան, բժիշկների հետ խորհրդակցելու համար: Թոյլ տուեց ու իր օթօն էլ տրամադրեց ինձ` նրանով գնալու եւ գալու համար: 

Մինչեւ իմ վերադարձը Դրօն շարժուել էր առաջ, այնպէս որ մինչեւ Գորիս նրան հասնել չկարողացայ: Նոր Բայազէտից Քեշիշքէնդ ու այստեղից էլ Սիսիան անցայ` առանց դադար առնելու: Երբ հասայ իմ ծննդավայր Գորիսի սահմանները, մէկ էլ տեսայ հեռուն` Կաթնաղբիւրի ժայռերի մէջ հաւաքուած մի բազմութիւն, որ ինձ նկատելուն պէս սկսեց ուրախութեան ձայներ, բացականչութիւններ արձակել: Մօտեցայ: Տեսա, որ Գորիսի Ազգային Խորհրդի անդամներից, կուսակցական ընկերներից եւ ազգականներից բաղկացած մի խումբ էր, որ բարձրացել էր այդտեղ` ինձ դիմաւորելու համար: Սրանց մէջ էր նաեւ հօրեղբօրս աղջիկը, Գորիսի ականաւոր հասարակական գործիչներից մէկը, Սուլթան Պաջին: Այստեղ մի պահ կանգ առնելուց յետոյ, մօտեցանք Գորիսի սարալանջին: Հէնց որ մեզ տեսան, քաղաքի լիքը հրապարակն ու փողոցները իրար անցան, եւ մինչեւ որ հասանք քաղաք, կեցցէներն ու ուռաները չդադարեցին: Դիմաւորող բազմութեան արանքը ճեղքելով` մօտեցաւ իմ ազգական Ղազար ապէրը եւ բոլորի կողմից ասաց. 

-Թող պաչեմ ճակատդ, որ միշտ քաջի պէս հայի համար աշխատեցիր եւ այժմ էլ գալիս ես քո հայրենիքում ժողովր- դիդ ծառայելու: 

Ասաց ու համբուրեց: 

Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ յետոյ, Դրօն կանչեց ինձ իր մօտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային Խորհրդի համաձայնութեամբ կայացուած որոշումով 1920-ի յունուարի սկզբներին պէտք է յարձակում լինի թրքական Շուրնախի-Էյվ ազլար197 շրջանի վրայ` այդ շրջանի 28-ի չափ գիւղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանութիւնը եւ զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մէջ: Այլապէս ամբողջ բնակչութիւնը պէտք է հարկադրուի թողնել այդ շրջանը եւ հեռանալ դէպի թրքական շրջանները: Պէտք է նկատել, որ Շուրնախի շրջանը հայկական սահմ աններից ներս գտնուելով, սեպի նման խրուած էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջեւ եւ ամէն անգամ էլ այնտեղ բոյն դրած ադրբէջանեան գործակալները կռիւ ու թալան էին կազմակերպում հարեւան հայ գիւղերի դէմ: Հաւանեցի Դօյի ծրագիրը ու պատրաստակամութիւնս յայտնեցի մասնակցելու արշաւանքին, ո’ր ճակատում էլ լինի: Հէնց այդտեղ էլ նա որոշեց ինձ յանձնել ռազմական գործողութ եան դաշտի ամենից պատասխանատու ու դժուարին ճակատը` Շուրնախի կենտրոնական գիւղի վրայ քայլող Տանձ աւէրի հովիտից առաջացող ճակատը, որ գալիս էր ՈւզունՄ էշա անտառի միջով ու ելնում էր անառիկ դիրքեր ունցող մօտ 10 գիւղերի դէմ:

Այդ հրահանգը ստանալուն պէս առի ինձ օգնական նշանակուած սպաներին ու անցայ Որոտանի կիրճի մէկ ոլորտում գտնուող հայկական Հալիձոր-Երիցաթումբի շրջանի գիւղերը եւ ցուցակագրեցի գիւղերի զէնքի ընդունակ տղամարդկանց, դրանց բաժանեցի զինուորական մասերի ու նշանակեցի պետեր: Ցուցակագրուած զինուորները համարւում էին ծառայութեան մէջ ու թէեւ բաց էին թողնւում իրենց տները, սակայն, պարտաւոր էին պետի հրամանն առնելուն պէս իրենց զէնքով ներկայանալ որոշու ած տեղը` որ ժամին որ կարգադրուած լինէր: 

Մինչեւ իմ աշխատանքները աւարտելը, Դրօն անցաւ Ղափան եւ, երբ այնտեղից դառնում էր, միասին գնացինք Գորիս, ձեռնարկուելիք ռազմական գործողութեան ծրագիրը կազմելու համար: 

Գորիսում որոշուեց ռազմական գործողութիւնը սկսել յունու ար 6-ին` նախապէս թուրք գիւղերին հպատակութեան եւ զինաթափութեան հրաւէր ուղարկելով: Թուրք գիւղերին ուղղուած հրաւէրը ուղարկուեց Էյվազլար գիւղի կոմիսարի միջոցով, որին 3 օրից յետոյ պատասխանեցին մերժումով: 

-Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանութիւնը,- ասել էին նրանք,- այլ եւ պատրաստւում ենք գրաւելու Ադրբէջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը… Այս պատասխանից յետոյ, Գորիսի մնայուն գունդը, Դրօյի զօրամասը եւ շրջաններում կազմուած միլիցիական խմբերը շարժման մէջ դրուեցին` այն որոշումով որ յունուար 6-ի կէ-սօրին Շուրնախին, Մազրան198 ու Էյվազլարը` իրենց յարա- կից գիւղերով` մինչեւ Դոնտարլուի թրքական դաշտի բե- րան199 պէտք է գրաւուած լինէին: 

Յունուար 5-ին, մութը կոխելուն հետ Հալիձոր- Երիցաթումբ զօրամասի գլուխն անցած` Որոտանի կիրճը թողինք ու խմբերի բաժանուած` փռուեցինք Տանձաւէրի անտառներում200 ձոր ու սարերում: 

Ցուրտ էր, լեռնաշխարհի խանձող ցուրտը: Կծկուած ծառի կամ ապառաժի թիկունքում բոլորը որոշուած ազդանշանին էին սպասում յարձակուելու համար: 

Լուսաբացին մէկ ժամ մնացած, Քեափազ թրքական դիրք երի ու հայկական Երիցաթումբ գիւղի մէջտեղն ընկած բարձունքից մօսինի հարուածով ամբողջ ճակատին հրաման տուի առաջ անցնլու: Ինքս դիտմամբ էի կանգնել Մարքաղի դիմաց դիրք մտած մերոնց դիրքերի մէջ: 

Մարքաղի գագաթը, որ գտնւում էր Տանձաւէրի հովիտի ուղիղ մէջտեղում ու թուրքերի կողմից խիստ ամրացուած էր, ունէր մեծ քանակութեամբ զինուած պահապաններ, մշտապէս կապ ունէր իր շուրջի թուրք գիւղերի հետ: Այդ հովիտը գրաւելու համար, հարկաւոր էր նախ տիրել այդ բարձունքին, որ իշխում էր Շուրնուխի տանող բոլոր ճամ- բաների վրայ: 

Յարձակման ազդանշանը տալուն պէս, անտառը լցուեց գնդակների եւ մարդկանց աղմուկով, որ հազարաւոր դղրդիւնով արձագանքում էր մեր շուրջը…

Ինձ հետ առած էի Երիցաթումբի զինուած ոյժը: Բոլորն էլ ընտրովի մարտիկներ էին, հովիտի ճար ու ճամբաներին ծանօթ: 

Քաշեցի մաուզերս ու առաջ ընկայ: 

-Դէպի Մարքաղ,-կանչեցի,-չթողնենք որ թշնամին աչք բաց անի… 

Ու սկսուեց բոլորի մէջ- զինուոր թէ սպայ-անասելի մի մրցութիւն. ո’վ առաջինը պիտի հասնէր բարձունքի գագաթը, ով պիտի խլէր այնտեղ ծածանուող դրօշակը… Հրաշալի է զանգեզուրցու հետ կռուի գնալը: Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հերոսակամ մրցութիւն` դժուարագոյն դիրքը գրաւելու, շարքում առաջինը լինելու համար… Լուսաբացի հետ Մարքաղը մեր ձեռքումն էր: Այստեղի թրքական զօրամասի մէկ մասը փռուած էր բարձունքի այս ու այդ դիրքում, իսկ միւս մասը փախել էր դէպի Մաճ ու սրանց էլ իր հետ առած` Շուրնախի ճամբան բռնել: Մինչեւ մեր Մարքաղի գրաւումը իմ աջ թեւը մաքրել էր հովիտի մուտքի առաջ ընկած թրքական գիւղերը: Մաճի մօտ նա միացաւ մեզ: 

Այստեղին մեր թափը կրկնապատկած` խփեցինք ուղիղ Շուրն ախի վրայ: Թրքական այդ կենտրոնական գիւղը իր բազմաթիւ կռուողներով ու անառիկ դիրքերով հազիւ կարողացաւ մէկ ժամ դիմանալ: Առաւ ու փախաւ` հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գիղերը: միայն Մազրա գիւղի դաշտում կանգ առին ու փորձեցին անտառի մանուծապատ կածաններում շփոթել մերոնց շարքերը: Բայց իմ կողքով քայլող հերոս Երիցաթումբցիք կրակ կտրեցին եւ անմիջապէս զոյգերի բաժանուելով` իրարից անկախ խրուեցինք թշնամու շարքերը: 

Թուրքերը, ինչ ասել կուզի, այդ թափին դիմանալ չկարող ացան. իրենց գլուխն առած` իջան դէպի Դոնդարլուի դաշտը` մտքում շնորհակալ լինելով անտառի ծառ ու ժայռերի շնորհած պաշտպանութեանը: 

Կէս օր չեղած, մաքրեցինք իմ զօրամասին յանձուած ճա- կատի վրայ ընկած Տանձաւէր, Մաճ, Նաւլու, Քոմիրլու, Շուրնախի, Մազրա գիւղերը` իրենց մօտիկ 3 ուրիշ գիւղե- րով, եւ Մարքաղի բարձունքը201:

Մազրայի գրաւումով մենք լուծեցինք մեզ յանձնած ռազմական խնդիրը եւ շրջան կազմելով Էյվազլարի շրջա- նում` կախուեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ոյժերին: Դրօն դեռ հեռուից ողջունեց մեզ ու մօտենալով` մենք գրկախառնւեցինք: Այդ օրը ամբողջ շրջանը, որ նախապէս ծրագրած էինք, գրաւեցինք: 

Յաջորդ օրը բոլոր հարկաւոր կէտերում պահակներ կարգելով` դարձանք Գորիս: 

Մի քանի օրից յետոյ Դրօն ասաց, որ գնում է Երեւան: Ես էլ ընկերացայ նրան: 

Հասանք Դարալագեազ: Այստեղ Դրօն ասաց, որ մնամ Քեշիշքենդում` տեղական պահեստները ստուգելու համար: Մնացի ու ինձ յանձնուած աշխատանքը կատարեցի, մինչեւ որ ինքը Երեւանից դարձաւ Դարալագեազ: 

Հասնելով Զանգեզուր` Դրօն ինձ նշանակեց Ղարաբաղը Զանգեզուրի հետ կապող գծի վրայ հսկող ճակատի` Տէդ- Կոռնիձորի շրջանի հրամանատար, իսկ ինքը զօրամասով անց աւ Ղարաբաղ:

* * * *

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐ 

Ճիշդն ասած, Դրոյի ընթացքից դժգոհ էի: 

Դարալագեազի իմ զօրամասը ուրիշին յանձնած` գնում էի որ բժշկուեմ: Ճանապարհից նա յետ տուեց ինձ եւ առաւ բե- րաւ Զանգեզուր: Այստեղ, երբ Շուռնախիի ճակատում յաջողութ եամբ կատարեցի ինձ յանձնարարած խնդիրը, փոխանակ մի մնայուն պաշտօն տալու ինձ, առաւ ինձ իր հետը, որ տանի Երեւան, բայց թողեց Դարալագեազ: Եւ հիմա էլ ինքը գնում էր Ղարաբաղ, իսկ ինձ այստեղ թողնում իբր հասարակ ճակա- տապետ, որ, կռուի դաշտից բաւական հեռու լինելով` աւելի նման էր գիւղական կոմիսարի պաշտօնի: 

Ու Դրոյին այդ իմաստով էլ նամակ գրեցի ու դժգոհութիւն յայտնեցի: 

Դրօն պատասխանեց, որ ինձ թողել է Զանգեզուր, որովհետեւ աւելի կարող ու յարմար մէկը չկար այդ գործին համար այժմ Զանգեզուրում: Իսկ Տեղ- Կոռնիձորի ճակատի պետ նշանակել էր այն պատճառով, որ այդ միակ գիծն էր, որ Զանգեզուրը կապում էր Ղարաբաղի հետ, հարկաւոր էր այդ գիծը դնել միանգամայն կարող ու վստահելի մարդու ձեռքը, որպէսզի Զինամթերքի ու զօրամասերի տեղափոխութեան գործը կատարուէր անխափան: Դրանից զատ, այդ գիծը հարկ աւոր կարող էր լինել նաեւ Ղարաբաղից նահանջելու պարա- գային: 

Եւ, իրօք, հազիւ մէկ շաբաթ էր որ ընդունել էի Տեղ-Կոռնիձոր ճակատի պետի պաշտօնս, եւ արդէն նկատեցի, որ այդ շրջանի մէջ զօրաւոր «կարմիր» պրոպագանդա է առաջ տա- րւում` ապստամբեցնելու համար Զանգեզուրը, որպէսզի Դրոյի «իմպերիալիստական» զօրամասը մնայ «յեղափոխականա- ցած» Ադրբեջանի ճանկերի մէջ:

Կարողացայ ոչ միայն խափանել բոլոր աշխատնքը, այլ եւ 5-7 շաբաթ անց, երբ Դրօն Ղարաբաղից նահանջում էր Զա- բուղի բարձունքները, այնքան ժամանակ պահեցի, մինչեւ որ ամբողջ բանակը ու նրա հետ նահանջող քաղաքացիական պաշտօնէութիւնը գետն անցաւ: 

Ղարաբաղի նահանջից յետոյ, Զանգեզուր մնացինք մի քանի շաբաթ, որից յետոյ, երբ ռուսական զօրքը մտաւ Զանգեզուր մենք ստիպուած եղանք անցնել Դարալագեազ: Մեր Դարալագեազ անցնելուն զուգադիպեց հայկական բա- նակի կողմից Բօյիւք-Վէդիի, Զանգիբասարի եւ ամբողջ Շարուրի գրաւումը202: 

Քէշիշքէնդ եկան Դարալագեազից զօր. Սիլիկեանը, իսկ Շա- րուրից` զինուորական նախարար Ռուբէն Տէր Մինասեանը` Դրոյի հետ տեսնուելու համար: Այստեղ սրանք, ի միջի այլոց, կանչեցին ինձ ու խնդրե- ցին, որ ստանձնեմ Դարալագեազի գաւառապետի պաշտօնը: Որքան էլ հրաժարուեցի, որ դա զինուորական մարդու գործ չէ, բայց նրանք պնդեցին:

-Քեզանից բսցի,- ասացին,- դու չես կարող ցոյց տալ մէկին, որ կարողանայ շրջանը ձեռքում պահել, կարգաւորել: Ստիպուած էի ընդունել: Այդ գործում ինձ բաւական օգնեցին Զանգեզուրից տարագրուածներից նրանք, որոնք այնտեղ պետական պաշտօն վարած էին: Այս պատրասի ոյժը գործածեցի վարչութեանս կարեւոր պաշտօններում: 

Շարուր-Դարալագեազի գաւառապետի պաշտօնում մնացի մինչեւ Կարմիրների մուտքը Հայաստան, որից անմիջպէս յետոյ հեռագիր ստացայ Երեւանի նահանգապետ Ս. Մ. Եոլչեանից` որ պաշտօնս յանձնեմ իմ օգնական Յ. Յովհաննիսեանին: Անմիջապէս կատարեցի այդ հրահանգը: Որպէսզի սպասուող Կարմիրներին չհանդիպեմ, իսկոյն անցայ Զանգեզուր, ուր տե- ղացիք Կարմիրներին քշել էին իրենց սահմաններից դուրս ու իշխանութիւնը առել իրենց ձեռքը: 

Զանգեզուր հասնելուցս մի քանի շաբաթ յետոյ, Տաթեւի պատմական վանքում կայացաւ Զանգեզուրի բոլոր շրջանների պատգամաւորների համագումար` տեղական իշխանութիւն ընտրելու համար: 

Գորիս քաղաքի կողմից ընտրուեցինք Ալեքսան Միրում եանը, Գարեգին Բարամեանն ու ես: Այդ համագումարում որոշուեց Զանգեզուրը անւանել իր պատմական Սիւնիք անունով եւ ընտրուելիք իշխանութիւնն էլ Սիւնիքի կառավարութեան դիւան: 

Համագումարից յետոյ, Ղափանի մի շարք կուսակցական ու հասարակական գործիչների հրաւէրօվ, անցայ Ղափան` դեռ 1906-1907-ին այնտեղ ունեցած իմ բազմաթիւ ընկերնե- րին ու ծանօթներին հանդիպելու համար: 

Հանքերում մէկ հաւաքոյթի մէջ նստած էի, երբ Նժդեհից մի նամակ ստացա: Խնդրում էր, որ իսկոյն դառնայի Գորիս: 

Անմիջապէս դարձայ Գորիս: Նժդեհի տեսնուելով իմացայ, որ Սիւնիքի կառավարութեան հրահանգով նա կուզէր ինձ պահել Գորիս, Սիւնիքի քաղաքացիական մասի վարչութեան ընդհանուր պետի պաշտօնով: Մերժեցի` ասելով, որ դա իմ գործս չէ:

Յաջորդ օրը ինձ հրաւիրեցին կառավարական խորհրդի նիստին, ուր նոյն առաջարկն արին Սիւնիքի կառավարութ եան անունից: 

Դարձեալ մերժեցի: 

Սրանից յետոյ, Նժդեհը կանչեց ու ասաց. 
— Եթէ դու չընդունես, ստիպուած կլինեմ ինքս ընդունել այդ պաշտօնը, քանի որ ուրիշ մէկը չկայ: 

Սրան էլ մերժումով պատասխանեցի: Յետոյ կառավարութ եան անդամներից ոմանք առանձին տեսակցութիւն ունեցան հետս եւ որոշակի ասացին, որ իմ թեկնածութիւնը դնում են պարզապէս Նժդեհի սանձարձակ գործողութիւնների դէմ կե- ցող մէկ մարդ ունենալու համար, եւ եթէ ես չհամաձայնէի, Նժդեհը աւելի առաջ պիտի գնար իր մենատիրական ձգտումն երի մէջ, որ կարող էր անբաղձալի հետեւանքներ ունենալ:

Ես ասացի, որ իմ մերժումս էլ առաջանում է նրանից, որ ծանօթ լինելով Նժդեհի բնաւորութեան` գիտեմ, որ հենց առա- ջին օրից մեր մէջ գժտութիւն պիտի լինի: 

Սակայն, այնքան պնդեցին, պատճառաբանեցին եւ խնդրե- ցին, որ ստիպուեցի, վերջապէս, ընդունել: Եւ 1920-ի դեկտեմ- բերի 25-ի հրամանով Սիւնիքի կառավարութեն դիւանը ինձ նշանակեց Սիւնիքի Գեներալ-կոմիսար: 

Պաշտօնիս անցնելուն պէս Գորիսցի Ալ. Պարոնեանին նշա- նակեցի շրջանի ընդհանուր միլիցիապետ, իսկ գաւառական նախկին դիւանապետ Ներսէս Միրաքեանին Կոմիսարի դիւանա- պետ: Ու անմիջապէս ձեռնարկեցի շրջանի միլիցիոներական կազմը զօրացնելու աշխատանքիս, որի լրացնելուց յետոյ, ձեռն արկեցի պետական մեքենայի բոլոր մասերը թէ’ կեդրոնում եւ թէ’ տեղերում թարմացնելու եւ կանոնաւորելու գործին: Այդ աշխատանքի մէջ էի, երբ Սիւնիքի կառավարութիւնը յայտնեց ինձ, թէ որոշուել է Դարալագեազը գրաւել` այդ ձեռնարկի ղեկավարութիւնը յանձնելով ինձ: 

Այդ հրամանն առնելուն պէս, անմիջապէս կառավարութեան ներքին գործոց ու դատական վարիչ Եգոր Յարութիւնեանի հետ անցայ Սիսիան, Դարալագեազի կից շրջանը, որ հրամայեցի, որ փետրուար 15-ի առաւօտ գան ինձ մօտ, Բազարչայում պատրաստ լինեն տեղական զօրամասերց 400 հետեւակ եւ 200 ձիաւոր, իրենց հրամանատարներով, զէնք ու 200-ական փամփուշտով եւ 2 օրուան հացով: 

Որոշուած օրը զօրամասերը հաւաքուեցին Բազարչայ: Նոյն գիշերը կազմեցի ռազմական գործողութեան ծրագիրը: Առաւօտ եան ամբողջ բանակը շարքի կանգնեցրի, ապա իւրաքանչիւր զօրամասի հրամանատարին յանձնեցի իրեն առաջադրուած խնդրի հրամանը ու հէնց այդտեղից կարգադրեցի, որ առաջ անցնեն: 

Չմոռանամ յիշելու, որ ամսի 10-ից սկսած` Բազարչայից կանոն աւոր կապ էի ստեղծել Դարալագեազի որոշ անձանց հետ, որպէս- զի նրանք այնտեղի բնակչութիւնը պատրաստէին ինձ ընդունելու: Բացի հայ զօրամասերից, ինձ հետ առի Բազարչայի մալականն երից կազմուած ձիաւոր մի խումբ 35 հոգի, այն միտումով, որ Կարմիրներին ցոյց տամ, որ մալականներն էլ մեզ հետ են. իսկ մա- լականներին, որոնք գիտէի, թէ աւելի ռուս Կարմիրների կողմն էին քան մեր, ասել էի, որ իրենց եւս հետս եմ առնում, որպէսզի հայերն իմանան, թէ` մալական ժողովուրդը տեղացիներից չի բաժանւում: Փետրուարի 16-ին ճանապարհուելով` կէսօրից անց հասանք Գնդեւազ, որ սպիտակ դրօշակով դիմաւորեց մեզ ու իր զօրամա- սը միացրեց մեզ հետ: 

Այստեղից, առանց դադար առնելու, արհամարելով այդտեղի սար ու ձորի ձիւնն ու սառնամանիքը, առաջ շարժուեցինք եւ հասանք Սուրբ Խաչ վանքը, ուր գիշերեցինք: 

Փետրուարի 17-ի առաւօտեն մի քանի ուղղութեամբ առաջ անցանք եւ այդ օրն էլ գրաւեցինք ամբողջ Դարալագեազը, իր կեդրոն Քէշիշքէնդի հետ միասին: 

Մեր յարձակումը այնքան արագ ու անակնկալ էր, որ Կարմիրն երը չկարողացան լուրջ ընդդիմութիւն ցոյց տալ ու հատ կենտ հրացան պարպելով ստիպուած եղան զէնքերը վար դնել ու անձնա- տուր լինել: Հրամանատարներից ոմանք հնարաւորութիւն ունեցան դէպի Շարուր փախչելու: Մնացածը, առաւելապէս հասարակ զինուորն երը, ուրախութեամբ զէնքերը վար դրին: 

Այդ գործողութեան ժամանակ գերի առինք Դարալագեա- զի Կարմիրների շտաբի կազմը, հրամանատարներից ոմանց ու 500-ից աւելի զինուոր: Մեր ձեռքն անցաւ լեռնային չորս թնդանոթ` իր կազմով ու ձիերով, Քէշիշքէնդի, Մալիշկայի ու Այնազուրի203 պահեստները, 21 գնդացիր, ռազմամթերք, եւ այլն: Այդ հաղթանակի առթիւ Գորիսից ստացայ բազմաթիւ շնորհաւորական հեռագիրներ: 

Մեր ուրախութիւնը աւելացաւ այն բանով, որ իմացանք թէ Դարալագեազի գրաւումը զուգադիպած էր ամբողջ Հա- յաստանի Փետրուարեան յաջող ապստամբութեան: Այնպէս որ հայ աշխարհը իր յաղթանակի օրն էր տօնում: Դարալագեազը գրաւելուն պէս շրջանի մէջ յայտարարեցի պատերազմական վիճակ: Քաղաքացիական գործերը վարելու հա-մար, ընտրել տուի Շրջանային Ա. Խորհուրդ` Եղիշէ իշխանեանի նախագահութեամբ եւ նշանակեցի շրջանային կոմիսար204: Դարալագեազը գրաւելուց տասը օր յետոյ, Նժդեհը եկաւ ու անցաւ Նոր Բայազէտ, այնտեղից Արարատեան դաշտ իջնելու համար: Սակայն, Օրդաքլուի205 ճանապարհին Կարմիրների ընդ- դիմութեան հանդիպելով` նա յետ դարձաւ ու Դարալագեազում էլ կանգ չառնելով` գնաց կրկին Զանգեզուր: Դարալագեազը մեր ձեռքում պահեցինք մինչեւ Երեւանի անկումը: 

Արարատեան բանակի ու տարագրութեան Դարալագեազ հասնելուց յետոյ, մեզ մնում էր այդ շրջանը մեր ձեռքում պահել այնքան ժամանակ, որ բազմահազար հայ տարագրութիւնը կարող անար անցնել Զանգեզուր, որպէսզի այնուհետեւ մենք էլ քա- շուէինք: 

Այդպէս էլ արինք: 

Երբ տարագիր բազմութիւնը անցաւ Դարալագեազի սահմանը, ամբողջ ճակատով քաշուեցինք յետ ու կանգ առինք Արփաչայի ձախ ափունքին, Ղուչի-Գնդեւազի անառիկ բարձունքներում: Այդտեղ իմ հրամանի տակ կային` Սիսիանի զօրամասերից 300 հոգի կապիտան Թորոսեանի հրամանատարութեամբ, Նոր Բայազէտի գումարտակը Աղաբէգի հրամանատարութեամբ, Երեւա- նի գումարտակը չորս գնդացիրով, փոխ-գնդապետ Սարգսեանի հրամանատարութեամբ, Ղըրխբուլախի գումարտակը` Թոմասի հրամանատարութեամբ, Երանոսի գումարտակը Ջելիմխանեանի հրամանատարութեամբ, Նաւասարդեանի ձիաւոր դիվիզեոնը, Խնկոյի ձիաւոր դիվիզեոնը իր հետեւակ խմբով, լեռնային թնդանօթների մէկ բատարէա եւ Սուրէնեանի գնդացիրային կոմանդան: Այդպիսով իմ հրամանի տակ եղած զինուորների թիւը հասնում էր մօտ 1900-ի, որոնք կերակրուեցին մօտ 7 շաբաթ` Ղուշչիբ ելագ ու Գնդեւազ հայ գիւղերի հացով206: 

Այդ ճակատը պահելու ժամանակ Երեւանից, բոլշեւիկների կողմից, եկան 2 ներկայացուցիչներ` Արտաշէս Կարինեանն ու Մելնիկովը: 

Հէր-Հէրից ինձ իմաց տուին, որ Երեւանից պատգամաւորներ են եկել` Լեռնահայկաստանի կառավարութեան հետ բանակցելու համար: 

Այստեղ պէտք է ասեմ, Երեւանի կառաւարութիւնը Զանգե- զուր հասնելուն պէս` տեղական իշխանութեան հետ միացած կազմել էինք Լեռնահայաստանի կառավարութիւնը: Պատգամաւորների գալու մասին անմիջապէս տեղեկացրի կա- ռավարութեան, որից պատասխան առի, որ թոյլ տամ գալու եւ ուղարկեմ Ղալաջուղ207 գիւղը, ուր պիտի կայանար Կարմիրների հանդիպումն ու խորհրդակցութիւնը: 

Խորհրդակցութիւնից յետոյ, յետ դարձին պատգամաւորները գիշ երը մնացին Գնդեւազում, ինձ մօտ: Առաւօտեան ճամբու դրի նրանց: Պատգամաւորների գնալուց մօտ 15-20 օր անցած` Նժդեհից հրա- ման ստացայ, որ առաջ շարժուեմ ու գրաւեմ ամբողջ Դարալագեազը: Նժդեհի այդ հրամանը չկատարեցի` գտնելով, որ դա թէ’ իմ զօրամասը եւ թէ’ Զանգեզուր ապաստանած բազմութիւնը կը տանի կործանումի: 

Նժդեհը երկրորդ հրամանը գրեց: Ես այդ հրամանն էլ չկատարեցի, որ ինքը անձամբ գայ Գնդեւազ` ճակատի ընդհանուր կացութեան ծանօթանալու, մեր դէմ կանգնած թշնամու ոյժը չափելու եւ, որ ամե- նակարեւորն է, մեր զօրամասերի ու բուն իսկ ժողովրդի տրամադրութիւնն երը իմանալու համար: Դրանից յետոյ, ասում էի, եթէ ինքը դարձ եալ պնդէր իր հրամանի վրայ` պատրաստ էի կատարելու այն: Մի քանի անգամ իմ հրաւէրը կրկնելուց յետոյ, Նժդեհը վերջա- պէս եկաւ, բայց հազիւ մինչեւ Բազարչայ, էլ սիրտ չարաւ Քէօշպէ- կի սարը անցնելու: 

Բազարչայ գալով` հեռախօսով ասաց ինձ, որ Նախիջեւանից 5 հոգի թուրք պատգաւորներ են եկած, որոնք առաջարկում են միանալ իրենց` միասին Կարմիրներին դուրս քշելու համար: Թուրքերը պէտք է շարժուէին Շարուրից: 

«Հիմա,- շարունակեց Նժդեհը,- այդ պատգամաւորները Տա- թեւում սպասում են ինձ: Շտապով պիտի գնամ նրանց հանդիպելու համար: Ուստի Գնդեւազ գալ չեմ կարող»: 

Հասկացայ, որ խուսափում էր պարզապէս Գնդեւազ գալ: Նժդեհը հասել էր մինչեւ Մեղրի, Արաքսի ափը եւ այնտեղից մի գրութիւն էր գրել կառավարութեան անդամ Ս. Մ. Եօլչեանին, իբրեւ հրամայած է ինձ, որ Դարալագեազը գրաւեմ, բայց ես հրամանը չեմ կատարած: 

Մ. Եօլչեանը Նժդեհի նամակի պատճէն ուղարկեց ինձ, իր կողմից մէկ ընդարձակ գրութեան հետ միասին, ուր ինձ ամէն կերպ աշխատում էր համոզել, որ գրաւեմ Դարալագեազը: Այդ նամակը ստանալուց յետոյ, ստացայ ե’ւ մի այլ գրութիւն Դարալագեազից, Կարինեանից, որ գրում էր, թէ ամսի 16-ին մէկ ներկայացուցիչ պիտի ուղարկեն. վերջինս իր հետ պիտի բերի Երեւանի Խորհրդային իշխանութեան պատասխանը Ղուլուջուղի բանակցութիւնների մասին: 

Կարինեանի հաղորդագրութիւնը իսկոյն ուղարկեցի Բազարչ այ` Կուռո Թարխանեանին, որ իմաց տայ Լեռնահայաստանի կառավարութեանը: 

Յունիսի 13-ին Գնդեւազ եկաւ Արշակ Հովհաննիսեանն208ու Կուռօն եւ ասացին, որ հրամայուած է գրաւել Դարալագեազը:

Ես պատասխանեցի.- «Գրաւելը շատ հեշտ է, բայց պահելը դժուար: Քանի որ դուք ինձ հրամայում էք, կանեմ: Բայց գրաւելուց յետոյ, խնդրում եմ իմ տեղը մի ուրիշ հրամանատար նշանակեցէք: Ես պիտի հրաժարուեմ»: 

Յունիսի 15-ի երեկոեան, առանց սպասելու որ Հէր-Հէրից պա- տասխան ստացուի, գրաւոր հրահանգ առի եւ անմիջապէս զօրամասերը շարժման մէջ դրի: Նոյն գիշեր բոլոր կարգադրութիւնները լրացնելով` յունիսի 16-ի լուսաբացին առաջ շարժուեցինք եւ այդ օրն էլ գրաւեցինք ամբողջ Դարալագեազը: Մեր ձեռքն անցաւ Կարմիրների լեռնային մէկ բատարէա, Քէշիշքէնդի պահեստները եւ այս ու այն ճակատում թողուած զէնք ու զինամթերք. իսկ Կարմիր ռուսական 1, 2, 3- րդ գունդերը կիսով չափ ոչնչացան:

Դարալագեազը գրաւելուց 3-4 օր անցած, Քէշիշքէնդ եկան Ա. Յովհ աննիսեանը, Կուռոն, Եփրեմ Սարգսեանն ու Գառնիկ Շահինեանը209` ճակատի վիճակին ծանոթանալու համար: Թէ որքան նրաք կարողացան հասնիլ իրենց նպատակին, չգիտեմ, բայց պահանջե- ցին, որ առաջ շարժուեմ ու գրաւեմ Նոր Բայազետը: 

Այս առաջարկին ես բոլորովին հակառակ կանգնեցի: Ասացի, որ ոչ միայն չենք կարող Սէլիմը անցնել ու Նոր Բայազէտը գրաւել, այլ եւ իրենց տներին մօտեցած Երեւանի ու Նոր Բայազէտի մեր զինուորն երը այլեւս կռուելու որեւէ տրամադրութիւն չունին եւ յարմ ար առիթի են միայն սպասում, որ տուն փախչին: Ես յիշեցրի նաեւ, որ Գնդեւազում ինձ խօսք էին տուել, որ Դարալագեազը գրաւելուց յետոյ, ուրիշ հրամանատար նշանակել` շրջանը պահելու համար: Պահանջեցի, որ այժմ իրենց այդ խոստումը կատարեն:

Նրանք պատասխանեցին, որ ինձնից բացի, Դարալագեազում ուրիշ ոչ ոք չի կարող հրամանատար լինել, եւ որ ես պէտք է պաշտօնիս վրայ մնամ եւ, որքան որ կարող եմ, ամուր պահեմ գրաւածս դիրքերը: Համաձայնեցի ու մնացի, որպէս հայրենիքի մէկ խոնարհ ծառայ: Սակայն, Դարալագեազը կարողացանք պահել մինչեւ յունիսի 23-ը միայն: Բոլշեւիկները, Ռուսաստանից խոշոր ոյժեր ստանալով, մեզ վրայ յարձակուեցին չորս կողմից: Սրանց միացան մեր զինուորներից շատերը, որոնք Կարմիրներից խոստում էին ստացած տուն գնալու մասին: Այս զինուորները, Կարմիրների այդ սուտ խոստումը ստանալուց յետոյ, որոշած էին ինձ իմ շտաբի հետ ձերբակալել եւ յանձնել բոլշ եւիկներին,` հաստատած լինելու համար, որ իրենք «գաղափարով մեզ հետ չէին», այլ կռուի դաշտն էին տարուած ուժով: 

Քէշիշքէնտում գրեթէ զօրամաս չմնաց, որի վրայ կարողանայի յե- նուել: Բարոյալքուած այդ բազմութեան միտքը հասկանալով` իսկոյն հրամայեցի շտաբի բոլոր կարեւոր թղթերը հաւաքել ու շտաբիս պետ գնդապետ Բէգ Զորաբեանի հետ ձի նստելով` դուրս եկանք փողոց: Քէշիշքէնդի բլուրները արդէն բռնուած էին ապստամբած զինուորն երի կողմից: Անհրաժեշտ էր, առանց սառնասրտութիւն կորցնե-լու, մի կերպ դէպի Մալիշկա տանող ճանապարհի գլխին նստած մարդկանց տեղահան անել: Այդ նպատակով էլ Բէգ Զորաբեանին իր տեղում թողի, քաշեցի տասնոցս ու քշեցի դիրքերի վրայ` գոռալով. 

-Ինչ էք անում այստեղ, անմիջապէս իջէք վար, թէ չէ` բոլորիդ կը կոտորեմ…Համարձակ շեշտով ասուած այս խոսքերս այնպէս ազդեցին նրանց վրայ, որ իսկոյն թողին ու փախան վար: Այստեղից իջայ վար եւ շտաբիս պետի հետ միասին դուրս պրծանք գիւղից ու ձիերի գլուխը շուռ տուինք դէպի Մալիշկա: Մալիշկայում ուշանալ չէինք կարող: Մեր յետեւից Կարմիրներն էին գալիս, իսկ մեր այսպէս ասած «հաւատարիմ» մնացած մասերը, առանց ինձ իմացնելու, դիրքերը թողել էին եւ Մալիշկայում էլ չէին ուզում կանգ առնել: 

Այստեղից անցանք Հէր-Հէր, Հէր-Հէրից` Աղքանդ, Գնդեւազին մօտիկ թուրքերի լքած գիւղը, ուր հանդիպեցի Նաւասարդեանին ու Խնկոյին`իրենց դիվիզիոոններովը: Նաւասրդեանին հրահանգեցի, որ իր դիվիզիոնով անցնի առաջ ու կանգ առնի Ղուլչի-Բիլագի բարձունքների վրայ` պահելու համար Բազարչայի ու Գնդեւազի հիւսիսային ճակատը, իսկ Խնկոյին210 հրամայեցի հսկել Մալիշկա-Հէր-Հէրից գացող ճանապարհի վրայ: 

Այդտեղ Խնկօն կատարեց իրեն տրուած խնդիրը, իսկ Նաւասար- դեանը անցաւ Բազարչայ, որտեղ գտել էր Կուռոյին իր շտաբի հետ: Իմ շտաբի պետը հեռախօսեց Կուռոյի հետ` յայտնելով, որ Ղուլչի Բիլագի դիրքերը դատարկ են, եւ պէտք է խնդրել որ օգնական ոյժ ուղարկեն: Գումարտակի համար որպէս զօրանոց` յատկացրի գաւառական դատարանի շէնքը: Զօրամասի համար հարկաւոր պարէնը գնում էի հայ գիւղերից: Բոլորի համար զէնք ու հագուստ մատակարարեցի պետական պահեստից: Մեր այդ պահանջը չկատարեցին: Էսօր-էգուցի ձգելով ինձ պահեցին այդտեղ 3-4 օր, մինչեւ, որ Խնկոյի հետեւակ մասերը միացան յառա- ջացող թշնամու հետ ու յարձակուեցին Գնդեւազի վրայ: 

Այստեղից էլ մի կերպ ազատուեցինք եւ հասանք Բազարչայ:

Բազարչայից անցայ Սիսիան, այնտեղից էլ Տաթեւ, ուր հանդիպ եցի Նժդեհին: Իր անձնական գործերը կարգադրելու համար, նա կա- րիք ուներ մէկին, որ նրա հետ միասին Գորիս վերադառնար: Առանց իր նպատակի մասին խօսք ասելու, մօտեցաւ ինձ թէ` պէ`տք է գնանք Գորիս, տեղական ոյժերով թշնամու ներխուժումի առաջ առնելու համար:

-Գնանք Գորիս, -ասաց նա,- մեռնել կայ,- բայց Զանգեզուրը թողնել չկայ: 

-Հաւատացի եւ հետը ընկերանալով` դարձանք Գորիս: Սակայն, Հազիւ քաղաքին մօտեցած` ասաց. 
— Ինչ ունես քաղաքում: Կնոջդ այս գիշեր ուղարկիր քաղաքից Տաթեւ: Մտանք Գորիս: 

Երբ Ղ. Թ-ի տան մօտով էինք անցնում, այդ տան հարսները ծաղիկներ էին նետում Նժդեհի առջեւ, որ ժպիտը դէմքին ասում էր նրանց, որ չվախենան եւ որ ինքը եկել էր փրկելու նրանց: Գնացի մեր տուն: Տեսայ, որ սպասում էին ինձ: Գիշերը քաղաքում մնացի ու առաւօտեան գնացի Նժդեհի մօտ` իմանալու մեր անելիքների մասին: Սակայն, որքա~ն մեծ եղաւ իմ զարմանքն ու ու զայրոյթը, երբ իմացայ, որ Նժդեհը, առանց ինձ լուր տալու, լոյսը բացուելուց առաջ թողել գնացել է Տաթեւ` հետն առած մի քանի օրիորդներ միայն: Քաղաքում գտնուող իր շտաբի մարդկանց ու կառաւարութեան անդամներին էլ ոչինչ չէր ասած: Դրանից այլեւս պարզ իմացայ, որ նա Ղափանից ինձ հետն էր առած, որպէսզի ճանապարհին ու Գորիսում իրեն ապահով զգայ… Զայրոյթն ու կսկիծը հուգումս` թողի մեր հայրենի քաղաքը, տունս ու բոլոր ունեցուածքս ու միայն կնոջս հետս առնելով ճանապարհուեցի Տաթեւ: Այստեղից, առանց այլեւս կանգ առնելու, Ղափան-Արեւիք գծով հասայ Արաքսի ափը ու Գուզալ գիւղի մօտ անցայ Իրան: 

Արաքսի ափում գիշերեցինք Գուզալում: Այդտեղից հասանք Իրի ու ապա Մուժումբար հայ գիւղը: Մի քանի օր մնացինք այնտեղ: Ապա անցանք Թավրիզ, ուր ապրում էի իմ փեսայ Մարտիրոսի հետ միասին: 

Թավրիզում մնացի մօտ մէկ տարի: Մարտիրոսը իր կնոջ հետ վերադարձաւ Զանգեզուր, իսկ ես ու կինս տեղափոխուեցինք Մուժումբ ար, ուր եւ հաստատուեցի ու մնում եմ այժմ:

Երբ Թավրիզ հասանք, նպաստ էինք ստանում օրական մէկ ղռան211 անձի: Այդ նպաստը մէկ ամսից յետոյ դարձրին կէս ղռան, իսկ մէկ մսից յետոյ այդ էլ դադարեցրին: 

Մուժումբար հաստատուելուց յետոյ, ծախեցի իմ սեփական 2 ձին, մէկ հատ ջորիս ու այդ համեստ գումարով ձեռնարկեցի գիւղատնտեսական աշխատանքի: Խիստ սահմանափակ չափերով տարուող իմ այդ տնտեսութիւնը այժմ այնքան հասոյթ է տալիս, որ կարողանում ենք մեր ապրուստը հոգալուց բացի, ուրիշներին էլ օգտակար լինել: 

Այժմ, Իրանի մէկ հովիտում ընկած գեղջկական իմ տնակում` մտքով դառնում եմ դէպի հայրենի աշխարհս, ուր հասակ առի, լէն ու նէղ օրեր տեսայ, ծառայեցի հայրենիքիս ազատութեան դատին, տեսայ այդ դատի ժամանակաւոր յաղթանակը, ապրեցի Հայաստա- նի Հանրապետութեան է’ն ահաւոր եւ երջանիկ օրերը, ապա` դրսի ու ներսի թշնամի ոյժերի դէմ պայքարելով` թողի հայրենի տունս եւ տարագրի ցուպը առած` օտարութեան ճամբան բռնեցի: 

Ապրիր, իմ պաշտելի ցեղ, ուժեղացիր, գօտեպնդուիր, հայրենի աշխարհից ձեռքումդ մնացած պատառիկի ամէն մէկ թիզը ամուր պահիր, շէն արա, մինչեւ որ պատմութեան գալիք-հաւատում եմ — պատեհ մի շրջանում կարող կը լինենք տէր դառնալ մեր ողջ աշխ արհին ու նրա մէջ ազատ ու անկախ ապրելու մեր անկապտելի իր աւունքներին:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
157 Հացի ճոնդ ճարի-հացի կտոր ճարի
158 Իշխլու-Իշխանասար Մեծ, Իշխլու լեռնազանգվածն է Սյունիքի բարձրավանդակում, Գորիս քաղաքից հյուսիս արևմուտք: Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3548 մ.) Հաջի Սամլու կամ Հաջիլար- գյուղ Հագարու գետի ափին Ելիզվետապոլի նահանգի Զանգեզուրի գավառում, որն այդ ժամանակ քրդաբնակ էր: Ներկայիս ԼՂՀ Քարավաճառի շրջանն է: Իւչթափալար- Լեռնագագաթների խումբ, լեռնաշղթա Սյունիքի բարձրավանդակում, նաև լեռ Արցախի բարձրավանդակում, Շուշիից 25 կմ հյուսիս արևելք:
159 Արեւիք- Սյունիքի 12 գավառներից մեկն է, որի տարածքը համապատասխանում է Մեղրի գետի ավազանին: Արեւիք գավառը թուրքերը թարգմանաբար անվանել են Գենվազ (Կենուազ), ապա նաև Գյունեյմահալ: 
160 Խուստուպ, Խուստուփ-Լեռնագագաթ Փոքր Կովկաս լեռնահամակարգում, Մեղրու լեռնաշղթայի հյուսիս արևելյան ճյուղավորությունում, Ղափանից 11կմ հարավ արևմուտք, բարձր. 3214 մ.:
161 քրէհտարներ — վարձակալած փոխադրամիջոցների տերերը, որոնք վարձակալներին ուղեկցում էին մինչև պայմանավորված անհրաժեշտ վայրը: 
162 Վարանդա-Արցախի հինգ (Խամսայի) մելիքություններից մեկն է, համապատասխանում է Արցախի հանրապետության Մարտունու շրջանին:
163 արեւելեան կողը պատող հռչակաւոր սալապատը-նկատի ունի Շուշիի արևելյան կողմը եզերող տասնյակ մետրեր բարձրությ ամբ ու երկ արությամբ ձգվող ժայռապատը, որի ստորին մասում, գրեթե կպած սալապատին(ժայռապատ) գտնվում է Քարինտակ գյուղը:
164 Մալիμէգլու, Մալիμեյլի- Գյուղ Արցախի Շուշիի շրջանում, Ստեփանակերտի հարևանությամμ, Շուշի քաղաքից 9 կմ հյուսիս արևելք:
165 Միրուք Արամայիս- Արամայիս Ազնավուրյան (Միսաք Տեր Դավթյ ան): Ծնվել է 1868 թ. Ալաշկերտի ԹՈփրակ-Կալե բնակավայրում:
Մասնակցել Է Հունոյի (Հարություն Աղա Տեր Մարտիրոսյան) մղած հայդուկային կռիվներին: 1896-1797 թթ. մասնակցել է Վանի «Պստիկ կռիվներին», ապա «Խանասորի արշավանք»-ին:1905-1906 թթ. հայթուրք ակական ընդհարումների ժամանակ գործել է Կարսի, Գանձա- կի նահանգներում (Զանգեզուր, Ասկերան և Վարանդա): Դուրբախ, Տուրբախ (Հարություն Կիրակոսյան 1866-1913)- ՀՅԴ անդամ, հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի գորիչ: Գործել է Կարսի և Խնուսի շրջաններում, որտեղից երկու անգամ մարտական խմբեր է անվնաս առաջնորդել երկիր: 1903 թ. Թորգոմի գլխավորած «Մրրիկ» մարտախմբի կազմում անցնում է Սասուն, իսկ 1904 թ. ընտրվում է Սասունի ապստամբության զինվորական խորհրդի անդամ: Գործուն մասնակցություն է ունեցել 1905 -1906 թթ. կովկասահայության ինքնապաշտպանության կազմակերպմանը և Արմեն Գարոյի զինակցությամբ ղեկավարել է Թիֆլիսի հայ բնակչության ինքնապաշտպանությունը:
166 Նիկոլ Դուման, Նիկողայոս Տեր Հովհաննիսյան(1867-1914)- Այդ ժամանակ (1905-1906 թթ.) Երևանի նահանգի և Զանգեզուրի հայ ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր զորահրամանատարն էր: Նիկոլ Դումանի կյանքի եւ գործունեության մանրամասները տե’ս Համլետ Գեւորգյան, «Նիկոլ Դուման», Երեւան, 1901, 1902 թ.
167 Մաշադի, Մեշադի Ավետիս (Ավետիս Գրիգորյան)-Ծնվել է 1870 թ. Խարբերդի Չարսանճագ գյուղում: Գործել է հիմնականում Սեբաստ ացի Մուրադի, Սեպուհի, Կայծակ Առաքելի և Գյումուշխանցի Ավոյի զինակցությամբ: Կարսի նահանգում գործուն մասնակցություն է ուն եցել մարտական ու զինատար խմբեր կազմավորման, զենք ու զին ամթերք Երկիր տեղափոխելու աշխատանքներին: 1903 թ. «Մրրիկ» մարտախմբի կազմում աՆցնում է Սասուն և մասնակցում 1904 թ. ապստամբությանը: 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, որպես մարտական խմբի հրամանատար մասնակցել է Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերին:
168 Սախթայ-1. Գյուղ Ջավախքի Նինոծմինդայի շրջանում, Բոգդա- նովկա քաղաքից 4-5 կմ արևելք, 2. գետակ Հայկակական լեռնաշխարհի Կուրի ավազանում, Փարվանա գետի վտակը, 3. Լեռներ Հայկակական լեռնաշխարհի Ջավախքի լեռնաշղթայում::
169 Կ. Կոմիտէն-նկատի ունի ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեին, որն այդ օրերին Երկիր, ինչպես նաև կովկասահայության ինքնապաշտպանակ շրջանները մեկնող մարտական ու զինատար խմբերի կազմավորման, զենք ու զինամթերքի առաքման գլխավոր կազմակերպիչներից էր: 
170 Վարդան-Վարդան Մեհրաբյան (Խանասորի Վարդան), 1905-1906 թթ. հայ- թուրքական ընդհարումների ժամանակ Արցախի ինքնապաշտպ անական ուժերի, իսկ 1915 թ. կամավորական «Արարատյան» զորագնդի հրամանատարը»: 
171 Բաշ-Շորագեալի շրջան-Արագածի, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաների եւ Շարայի լեռնաշղթայի միջեւ ընկած բարձրավանդակը, Այրարարատյան աշխարհի Շիրակ գավառի մի մասը: Այդ Ժամանակ Շորագյալի շրջանը ուներ 77 բնակավայր եւ 5437 տնտեսություն: Տե’ս «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւան, 1998, հ. 4, էջ 150:
172 Աբրամին (Ա. Գիւլխանդանեան)-Աբրահամ Գյուլխանդանյան, ՀՅԴ Գանձակի նահանգի «Ապառաժ» կենտ. կոմիտեի հիմնադիր-անդամ, 1905-1906 թթ. հայ- թուրքական ընդհարումների ժամանակ Գանձակ քաղաքի և գավառի հայ բնակչության ինքնապաշտպանության կազմա- կերպման ղեկավար Զին. մարմնի պատասխանատու (Զին. լիազոր):
173 Ստեփան-Ստեփան Ստեփանյան(Հարություն Պետրոսյան): Ծնվել է 1878 թ. Գանձակի նահանգի Նորաշեն գյուղում: Ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1903 թ. հունիսին, երբ ցարի ` Նիկոլայ 2-րդի հրովարտակով հօգուտ ցարական կառավարության բռնագրավվում է հայ եկեղեցու ունեցվածքը, Ստեփան Ստեփանյանը Գանձակում մասնակցում է իշխանությունների դեմ ուղղված բողոքի ցույցերին, որի հետեւանքով դատապարտվում է բանտարկության: Ազատ արձակվելուց հետո մեկնում է Շուշի, ապա անցնում Զանգեզուր: Մինչև Սեբաստացի Մուրադի ու նրա զինակիցներ` Կայծ ակ Առաքելի, Գյումուշխանցի Ավոյի և Մեշադի Ավետիսի Զանգեզուրում հաստատվելը, որպես ՀՅԴ Զանգեզուրի «Սյունիք» Կոմիտեի անդամ, ղեկավարել է գավառի ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքները: Մատնությամբ զոհվում է 1905 թ.: Համանման պարագայում, համաձայն Երևանի նահանգի և Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար Նիկոլ Դումանի կողմից սահմանված «ակն ընդ ական» անխ ախտ օրենքի, Զանգեզուրի մարտական ուժերը պարտավոր էին անպայմանորեն դիմել պատասխան գործողության և թուրքերն առնվազն կրկնապատիկ անգամ պիտի հատուցեին Ստեփան Ստեփանյանի ու նրա ընկերների սպանության դիմաց: Զանգեզուրի տեղի ունեցած դեպքերին վերաբերող փաստաթղթերից մեկում ընդգծվոււմ է, որ Մուրադն ու նրա ընկերները հաջողությ ամբ լուծել են զոհվածների՝ Ս. Ստեփանյանի ու նրա խմբի վրեժը եւ լավ ջարդ տվել թշնամուն: Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 688, գ. 41, էջ 2: — Քեռի (Արշակ Գաֆաֆյան-1863-1916 թթ.), Ծնվել է 1863 թ. Կարին քաղաքում: Մասնակցել է Ս. Կուկունյանի արշավանքին, 1903 թ. «Մրրիկ» մարտախմբի կազմում անցել է Սասուն և մասնակցել է 1904 թ. ապստամբությանը:1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների առաջին ամիսներին Լեռնային Նախիջևանի, ապա Ագուլիսի շրջանի հայ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր, իսկ Դրոն եղել է (Դրաստամատ Կանայան) նրա օգնականը: Հետագայում, մինչև կռիվների ավարտը Քեռին և Դրոն իրենց գլխավորած մարտախմբերով տեղափոխվել են Զանգեզուր և գործել Սեբաստացի Մուրադի ընդհանուր հրամանատարությամբ: 1908-1912 թթ. որպես հայ մարտական ուժերի հրամանատար գործել է Պարսկաստանում, ապա եղել է սահմանադրական բանակի գլխավոր հրամանատար Եփրեմ խանի տեղակալը, իսկ նրա զոհվելուց հետո` գլխավոր հրամանատարը: 1914-1916 թթ. կամավորական 4-րդ զորախմբի հրամանատարը, զոհվել է Ռեվանդուզի կռվում:
174 Գիւտգիւմ, Գատկոմ, Գիլաբերդ, Գյուտկում,Կյուտկում,Ուտկում գյուղ Ղափանի շրջանում, Ղափան քաղաքից 6 կմ հարավ արեւելք: 1949 թ. ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով վերանվել է Գեղանուշ:
176 Միւթասարէֆի- քաղաքագլուխ 
177 Սուրէն Էֆենդի-Դրոյի կեղծանունն է 1907-1914 թթ. Բայազետում ապրելու տարիներին: Ս. Վրացյանը Բայազետից Դրոյի հեռանալը ներկայացնում է փոքր-ինչ այլ մեկնաբանմամբ: Համաձայն Ս. Վրացյանի հավաստման, Դրոն Բայազետից հեռացել է ոչ թէ միւթասարէֆի համաձայնությ ամբ, այլ մի թուրք սպայից տեղեկանալով իրեն սպառնացող վտանգի մասին, վաղօրոք իր ընտանիքը փոխադրել է Կովկաս, ա- պա հնարամտորեն կարողացել է մոլորեցնել թուրք պաշտոնեանե- րին, նժույգին նստած հանգիստ դուրս է եկել քաղաքից 
178 Տէր Գրիգոր քահանա- «Խանասորի արշավանք»-ին մասնակցել են նաև երկու քահանաներ: Դարալագյազցի Տեր Գրիգորը (Ավագյա- ն) եղել է արշավանքի ավագ քահանան, իսկ կրտսերը` վլադիկավկ ազցի Տեր Հակոբ Սառիկյանը: 
179 Կովկասում 1905-1906 թթ. բռնկված հայ-թուրքական ընդհարումն երի ավարտից հետո ցարիզմը իր հատուկ ծառայությունների միջոցով հակապետական գործունեություն ծավալելու կեղծ մեղադրանքով կազմակերպում է Հ.Յ. Դաշնակցության դատավարությունը, որը հայտնի է «Լժինի գործը» անվամբ: Բազմաթիվ դաշնակց ական գործիչներ շինծու ու անհիմն մեղադրանքով դատապարտվում ու աքսորվում են: Ձերբակալվելուց խուսափելու նպատակով Յապոնը, որը նույնպես դատապարտված էր և պիտի ձերբակալվեր ու աքսորվեր, հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բայազետում:
180 Քաչալ Ղազար-Բաշգառնեցի Ղազար Քոչարյան: Գառնեցիների տասնյակի կազմում մասնակցել է «Մոսուն- Զորի» արշավանքին, իսկ 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ կռվել է Նիկոլ Դումանի և Դրոյի հրամանատարությամբ: 1920-1921 թթ. որպ ես Գարեգին Նժդեհի մերձավորագույն զինակից, գործել է Զան- գեզուրում 
181 Այստեղ կա որոշակի անճշտություն: Համաձայն Դրոյի 2-րդ զոր ախմբի գործունեությունը ներկայացնող սկզբնաղբյուրների, այդ զորախումբը Վանում մնացել է ընդամենը մեկ օր և հայ կամավորական խմբերից առաջինն է դուրս եկել Վանից ու արագոր են շտապել օգնության հասնել ինքնապ
182 Փոխ-գնդապետ Կարայլկով-Այստեղ նույնպես առկա է որոշակի անճշտություն: Ցարական բանակի կադրային սպա Կարայլկովն այդ ժամանակ ունեցել է ոչ թե փոխգնդապետի, այլ կապիտանի զինվոր ական աստիճան; Համաձայն «Ալադաղի արշավանքը» ներկայացնող սկզբնաղբյուրների վկայության, այդ արշավանքը ղեկավարել է ոչ թէ Կարայլկովը, այլ Դրոն: Կապիտան Կարայլկովի գլխավորած հարյուրակը արշավանքի ժամանակ գործել է Դրոյի հրամանատարությամբ գործող Ալադաղի արշավախմբի կազմում: Կապիտան, հետագայում գնդապետ Կարայլկովը Հայկական բանակի կազմում մասնակցել է բազմաթիվ կռիվների` մեծամասամբ Դրոյի հրամանատարությամբ տեղի ունեցած մարտական գործողություններին, մասն ավորապես Բաշ-Աբարանի, Սուրմալուի ճակատամարտերին և հայվր ացական պատերազմին:
183 Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հրամանով լուծարված հայկա- կան կամավորական խմբերի փոխարեն կազմավորվել են վեցը գում արտակներ:
184 Դարալագեազի գավառ և շրջան- Ներկայիս Վայոց Ձորի մարզը Արևելյան Հայաստանում և ՀԽՍՀ-ում: Գոյություն է ունեցել 18-րդ դ- ից մինչև 1929 թ.: Համապատասխանում է պատմական Սյունիքի Վայոց Ձոր կամ Եղեգիս գավառին: Գավառը բաղկացած էր երկու` Քեշիշքենդ և Փաշալու գավառակներից; 1929 թ. 30000 բնակչություն ունեցող գավառը վերանվանվում է Ազիզբեկովի, իսկ 1956 թ. Ազիզբեկովի և Եղեգնաձորի շրջանների: 185 Մեշիշքէնդ —Գյուղ Շարուր-Դարալագյազի գավառում: Այժմ` Եղեգնաձոր, քաղաք Վայոց Ձոր մարզում:
186 Չիւա, Չյուս, Չովա, Չուվյա-գյուղ Վայոց ձոր գավառում, Եղեգ- նաձոր քաղաքից 13 կմ հարավ արևմուտք, Ելփին գետի աջ և ձախ մասերում: 
187 Նամազալի-Գյուղ Շարուր-Դարալագյազի գավառում: Գյուղի տների հետքերը պահպանվում են այժմյան Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի մերձակայքում, Արփա գետի աջակողմյան վտակի ափին:
188 Ղուչլիμիլակ-գյուղ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, ներկայիս Վայոց Ձոր մարզի Կեչուտ գյուղն է:
189 Ղարանլուղ, Ղարանլուխ Վերին- Գյուղ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում: Այժմ` Գեղահովիտ Գեղարքունիքի մարզ (Մարտունու շրջ.): 
190 Սալլու ձոր, Սալլի- Ամառանոցավայր Երեւանի նահանգի Նոր Բայազետ գավ-ում, ՇարուրԴարալագյազ գավ-ի սահմանի մոտ:
191 Արգազ, Արկազան, Արգազ-Գյուղ Երևանի նահանգի Դարալագյազի գավառում: Ներկայիս Մալիշկա գյուղից 5-6 հեռու: Գյուղը լքվել և անմարդաμնակ է դարձել 1920-ական թթ.:
192 Յովակ Ստեփանեան-Ցարական բանակի սպա, ՀՅԴ անդամ: 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Բաքվի զինվորական պահեստից գաղտնի դուրս է բերել զենք և զինամթերք ու հանձնել Նիկոլ Դումանին` կազմակերպելու քաղաքի հայության ինքնապաշտպանությունը: 1914-1916 թթ. Մասնակցել է կամավորական շարժմանը, ապա ծառայել է ՀՀ բանակի գլխավոր շտաբում: Տարագրության տարին երին գրել և «Հայրենիք» ամսագրում տպագրել է հոդվածաշար նվիրված հայ ազգային-ազատագրական պայքարի մի շարք գործիչն երի, մասնավորապես Նիկոլ-Դումանի կյանքին ու գործունեությ անը:
193 Հասանքէնդ ու Էրդափին գիւղեր, Գյուղեր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում: Այժմ` գ. Շատին և Եղեգիս Վայոց Ձորի մարզում (Եղեգնաձորի շրջ.):
194 Նորս-Գյուղ Նախիջևան գավառում: Այժմ` Նուրս Նախիջևանի ԻՀ Շահբուզի շրջանում: Մինչև 1918 թ. զուտ հայաբնակ էր: 1918-1970 թթ. Նորսի հայ բնակիչները աստիճանաբար Գաղթել են ՀՀ և բնակություն հաստատել ներկայիս Գորովան ու Այնթափ գյուղերում:
195 Բազարչայ, Ակունք, Բագրատավան- Գյուղ Սյունիքի մարզում(Սիսիանի շրջ.): Գյուղը հիմնադրել են Արցախի Շուշի շրջ. Բալուջա գյուղից գաղթաց ռուս մոլականները 1877 թ. : Մինչև 1940- ական թթ գյուղի բնակչության մեծ մասը մոլոկաններ էին, իսկ այժմ միայն հայեր: 
196 Դալիք-Դաղ- Լեռ Հայկական պար լհմկ-ում, Մ. Մասիսից 26 կմ. հյուսիւս արևմուտք: Բարձր. 943 մ.:
197 Շուրնախ, Շուռնուխ-Գյուղ Սյունիքի մարզում, Գորիսից 17 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրվել է 1930 թ. Սյունիք աշխարհի ԲաղքՔ աշունիք գավառի Շոռնոխտ ավերակ գյուղի տեղում: — Էյվազլար- Գյուղ Զանգեզուր գավառում: Մինչև 1940 թ. մտնում էր ՀՍՍՀ-ի կազմի մեջ; Այժմ` Ղուբաթլուի շրջանի Էյվազլը գյուղն է:
198 Մազրա, Մեզրե, Մզրա-Գյուղ Զանգեզուր գավառում: Այժմ` Ղուբաթլուի շրջանում, Գորիս ք-ից 12 կմ հարավ-արևելք: 
199 Դոնտարլուի թրքական դաշտի բերան-Նկատի ունի Զանգելանի շրջ. տարածքի այն մասը, որը ընկած է Ողջի գետի ստորին հոսանքի աջ և ձախ մասերում: Այդ տարածքը մտնում է Զանգե- զուրի գավառի մեջ: 200 Տանձաւէր, Տանզաներ, Տանձավեր, Տանծեվար, Տանձթափաց- Գյուղ Սյունիքի մարզում, Կապան ք-ից 30-32 կմ հս.-արմ., Քաշունի գետի հովտում:
201 Մաճ, Մաչ, Մաջ- գյուղ Զանգեզուր գավառում: Գյուղի ավերակները գտնվում են Գորիսի շրջ. Բարձրավան գյուղից 6 կմ. հր.-արլ., Ղափանի շրջ. Տանձավեր գ-ից 2-3 կմ հս-արլ.: — Նաւլու, Նովլու-գտնվում էր Երևանի նահանգի Դարալադյազի գավառակում, այժմյան Եղեգնաձոր ք-ից հս.-արլ, Վերնաշեն գյուղի մերձակայքում: Գյուղը լքվել է 1924-1925 թթ.: — Քոմիրլու, Քյոմուրլու- Գյուղ Շարուր-Դարալագյազի գավ-ում: Ավերակները գտնվում են Վայոց-Ձորի մարզում, Եղեգնաձոր ք-ից 20 կմ հս-արմ, Ելփին գետից 3 կմ հր-արմ.:
202 Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում, կա- ռավարության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը եղել է հանրապետության թուրք բնակչության «Խաղաղեցնելու» խնդիրը: Հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչությունը, հատկապես Բոյուք-Վեդի, Զանգիբասարի (Մասիսի շրջ.), Ղամարլուի (Արտաշատի շրջ.), Դավալուի (Արարատի) և Շարուրի շրջանների, Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով ու օգնությամբ պարբերա- բար դիմում էին զենքի, ապստամբում ու չէին Ճանաչում Հայաստա- նի Հանրապետութունն ու չէին ենթարկվում ՀՀ իշխանությանը: 1920 թ. բոլշևիկների կողմից կազմակերպած Մայիսյան խռովությունը ճնշելուց հետո, ՀՀ կառավարության համար հնարավորություն է ընձեռվում վերջնականապես լուծելու հանրապետության տարածքը թուրք բնակչությունից մաքրելու խնդիրը: ՀՀ կառավարության որոշմամբ, 1920 թ. հունիս- հուլիս ամիսներին հայկական բանակի ձեռնարկած մարտական գործողոթյունների շնորհիվ հանրապետության տարածքը, այդ թվուն Յապոնի նշած «Բօյիւք-Վէդիի եւ ամբողջ Շարուրի » շրջանները, բացառությամբ Նախիջևան գավառի, մաքրվում է թուրք բնակչությունից:
203 Այնազուր-Գյուղ Վայոց-Ձորի մարզում (Եղեգնաձորի շրջ.): Այժմէ Աղավնաձոր:
204 Եղիշէ Իշխանեան-Ծնվել է Շուշիում 1886 թ.: Հ. Յ. Դաշնակցությ ան անվանի գործիչներից է: 1917 թ. ընտրվում է Արցախի Ազգային Խորհրդի նախագահ: ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ 1919-1920 թթ. կուսակց ական պատասխանատու պաշտոններ է վարել Ղարաքիլիսա- յում(Վանաձոր), ապա նաև Դարալագյազում(Վայոց Ձոր): Հայաստանում Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, բնակություն է հաստատում Պարսկաստանում, ուր կազմակերպում ու ղեկավարում է արտերկրի և Հայաստանի ՀՅԴ ընդհատակյա մարմինն երի կապը: Կյանքի վերջին տարիներին ապրել է ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում, ուր կնքում է իր մահկանացուն 1975 թ.: 
205 Օրդաքլու, Էորդեկլու, Օրդակլու, Օրդաքլի, Օրդեկլի-Գյուղ Սյունիքի մարզում, Կապան ք-ից 28 կմ հր-արլ, Ծավ գետի ստորին հոսանքի մերձակայքում:
206 Ղուշչիμելագ- Գյուղ Շարուր-Դարալագյազ գավառում: Այժմ` Վայոց-Ձորի մարզի Կեչուտ գյուղն է:
207 Ղալաջուղ- Գյուղը գտնվել է Սիսյանի շրջանի հս-արմ մասում, Սառնակունք գ. մոտակայքում: Ապաμնակեցվել է գյուղերի խոշորացման պատճառով:
208 Արշակ Հովհաննիսեան- ՀՅԴ հայտնի գործիչ, Լեռնահայաստանի կառավարության փոխվարչապետ:
209 Եփրեմ Սարգսեան-ՀՅԴ անդամ, Լեռնահայաստանի կառավարության նախարար:
210 Խնկո (Ասատրյան Խնկո)-Հայոց Ազատամարտի լեգենդար ռազմիկ: Ծնվել է 1884 թ. Գառնի գյում: Գառնեցիների տասնյակի կազմում մասն ակցել է 1904 թ. Մոսուն-Զորի արշավանքին: 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ եղել է ինքնապաշտպանակ մարտախմբերի հրամանատար Կոտայքի եւ Զանգեզուրի գավառներում: Մինեեւ 1914 թ. ծառայել է ռուսական բանակում, իսկ 1-ին աշխարհամարտի սկզբում` կռվել արեւմտյան ռազմաճակատում: 1915 թ. Դրոյի դիմումի հիման վրա, վերին հրամանատարության թույլատրվությամբ տեղափոխվ ել է կովկասյան ռազմաճակատ, ուր ծառայության է անցել 2-րդ կամավոր ական զորախմբում, որպես իր համագյուղացի վաշտապետ Մարտիրոսի օգնական: Գործուն մասնակցություն է ունեցել 1921 թ. Փետրվարյան համաժողովրդական ապստամբությանը եւ Լեռնահայաստանում խորհրդային զորք երի դեմ մղվող մարտերին: Մահացել է 1929 թ. Թավրիցում, բայց կնոջ հետ միասին ամփոված է Թեհրանում:
211 Ղռան-պարսկական հին դրամի միավոր, որը վերանվանվել է ռիալի:

Հ. Գևորգյան, Յապոն. Գործը և հուշերը




More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի