Մարտուն Զաքարյան. «Քարայրների լույս բռնողը»

Մ. Քումունց

Մարտի 7-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում ցուցադրվեցին տաղանդաշատ նկարիչ Մարտուն Զաքարյանի՝ տարբեր տարիների ստեղծած աշխատանքները: Երփնագրին իր կյանքը նվիրած նկարիչը այն եզակիներից է, որ բնաշխարհի ու մարդու հոգու գույների մշտական փնտրտուքի մեջ են: Կտավների շարքերը՝ «Շ. Ազնավուր», «Կետի աչքը», «Կանայք» և այլն, առանձնանում են ոչ միայն տրամադրության և խոհերի արտահայտմամբ, այլև գույների մեջ շրջանառվող միստիկական գիծ-վրձնացայտումներով: Խորհելու առանձին պահեր են ստեղծում ռեալիստական և աբստրակ ոճերի զուգադրությամբ ստեղծված կտավները: Բնությունը պատկերող կտավներն էլ զուգորդված են ժամանակի կենսակերպը կրող մարդկանց խոհերի վերարտադրմամբ: Խորն է Մ. Զաքարյանի ներաշխարհը, որ շապիկ է դարձել իր երկրային կյանքի գոյապայքարում. երբեք չի նահանջում իր համոզմունքից, դժգոհ է ժամանակավոր սահող և արվեստին զարկ չտվող հրամաններից: Արվեստագետի պայքարը հաճախ այնքան է խտանում, որ հենց իրեն հասցնում է կյանքի հատակը, որտեղից վերխոյացման միակ ճանապարհը և ձեռքմեկնողը դարձյալ մնում է իր արվեստը:

 

 

Նկարիչների միության անդամ չէ, որևէ պաշտոնի հավակնող չէ, չի վայելում իշխանությունների  սատարումը, բայց իր հարազատ քաղաքում վաստակում է «մեր նկարիչ Մարտունը» ամենատիտղոսը:

Ցուցահանդեսին Մ. Զաքարյանին հանձնվեց Գորիսի համայնքապետ Ա. Առուշանյանի շնորհակալագիրը: «Մենք դեռ մանկուց չգիտեինք Մարտուն Զաքարյանի անունը, բայց  լավ ճանաչում էին մեր նկարչին»,- իր ելույթում նշեց Երևանից հատուկ այդ օրվա համար Գորիս ժամանած ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Խաչատրյանը: Շնորհավորանքներով և արժևորումներով ելույթ ունեցան արվեստասերներ:

Ցուցահանդեսը նվիրված էր գարնանը, և Գորիսի արվեստասեր հասարակությունը իսկապես վայելեց գարունքի վայելքին համադրվող արվեստի կատարյալ գործերը և Մ. Զաքարյան մարդ-կտավին:

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…

Կապի հնչյունական, բառային և քերականական դրսևորումները Գորիսի բարբառում

Մանանա Բաղդասարյան Ուսանող Հայաստան, Գորիսի պետական համալսարան Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Սույն հոդվածում ուսումնասիրել ենք Գորիսի…

Դարձվածքները Ա. Բակունցի «Կյորես» վիպակում

 (Համեմատական քննություն) Բակունց Ալլա Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Դարձվածքներին վերաբերող աշխատանքները…