Գիտաժողով. Սյունիքի հոգևոր-մշակութային ժառանգությունը

Spread the love

Ս.թ. հոկտեմբերի 28-ին կայացավ «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի» կազմակերպած  գիտաժողովը` «Սյունիքի հոգևոր-մշակութային ժառանգությունը» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ-ի ռեկտոր Ա. Ղուկասյանը: Նա ողջունեց մասնակիցներին և կարևորեց կենտրոնի դերը Սյունիքի հայագիտության զարգացման ասպարեզում: Զեկուցումներով հանդես եկան՝

Գևորգ Ստեփանյան /Սիսիան/, պ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Թեմա՝ Գորիսի թատրոնի պատմությունից /համառոտ ակնարկ/
Մհեր Քումունց /Գորիս/, բ.գ.թ., դոցենտ, ՍՀՀԿ, Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Ֆիզիկական աշխարհ նշող գրաբարյան շերտի բառերը Սյունիք-Արցախ տարածքային բարբառներում
Գրիշա Սմբատյան /Կապան/, Կապանի երկրագիտական թանգարան
Թեմա՝ Դրվագներ կապանյան դպրոցների պատմությունից
Լուսինե Ներսիսյան /Գորիս/, բ.գ.թ., դոցենտ, Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Գրաբարաբանությունները Ս. Խանզադյանի «Թագուհին հայոց» պատմավեպում:
Ռիմա Ստեփանյան /Գորիս/, բ.գ.թ., Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Միֆակիրառումը Ս. Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում
Ինգա Մարգարյան /Գորիս/, բ.գ.թ., Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Անվանական ու բայական հարադրությունների բարբառային-խոսակցական դրսևորումները «Մատյան եղելությանց» վիպակում
Աշոտ Սիմոնյան /Վայոց Ձոր/
Թեմա՝ Գ. Նժդեհը Վայոց Ձորում
Համլետ Գևորգյան /Երևան/, պ.գ.դ., պրոֆեսոր, Հայաստանի պոլիտեխնիկական ազգային համալսարան
Թեմա՝ Արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանի դերակատարությունը Սյունիքի ազատագրական պայքարում /1905-1921թթ./
Հասմիկ Գրիգորյան /Կապան/, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց
Թեմա՝ Միակազմ նախադասությունները Հ. Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում
Հրայր Պետրոսյան /Գորիս/, մ.գ.թ., դոցենտ, Գորիսի պետական համալսարան
Մհեր Քումունց /Գորիս/, բ.գ.թ., դոցենտ, Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Տաթևի ջրանցքի և նրա հետ կապված մի քանի հարցերի շուրջ
Սերգեյ Հախվերդյան /Գորիս/, դոցենտ, Գորիսի պետական համալսարան
Թեմա՝ Գորիսի քարագործ-վարպետների հին տոհմեր
Զոհրաբ Ըռքոյան /Բերձոր/, «Մերան» թերթ
Թեմա՝ Մկնատամի Խաչը:

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”no” source=”media: 6632,6634,6633,6630,6629,6626,6625,6624,6623,6622,6621,6631,6620,6619,6618″][/images_grid]

Յուրաքանչյուր զեկուցումից հետո եղան հարցեր, ելույթներ և բուռն քննարկում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի