Նոյեմբերի 13, 2018

Փրկենք Աղիտուի դպրոցը ցրտից

Փրկենք Աղիտուի դպրոցը ցրտից

  • 27067237_481537305577328_3369953654448281399_n
  • 26804576_1571932689550227_3889970531293232138_n
  • 20170901_104517
ՀՀ Սյունիքի մարզի Աղիտուի հիմական դպրոցը կամավոր ունենալու համար դիմում է ներկայացրել «Խաղաղության կորպուսի» գրասենյակ, և այսօր այդ կամավորի օգնությամբ կտաքացվեն դպրոցն ու բոլոր դասասենյակները: Ծրագրի բյուջեն կազմել է 6364870 ( վեց միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) դրամ և ծրագրի իրականացման համար Ամերիկայի կողմից արդեն իսկ հատկացվել է հաշվարկված գումարի 3/4-ը, այսինքն՝ 4773652.5 դրամ, իսկ դրամի ¼-ը, այսինքն՝ 1591217.5 դրամ պետք է ներդնի հովանավորը՝ հայկական կողմը:

Նոյեմբերի 5-ին փոխանցման վերջնաժամկետն էր: Բարեբախտաբար, գումարը դեռ ետ չի գանձվել: Ուստի ծրագիրը լիարժեք կերպով ու վերջնական նպատակին հասցնելու համար դիմում ենք բարերար մարդկանց՝  ակնկալելով ֆինանսական և բարոյական աջակցությունը: Տաք սրտով ու բարերար ձեռքով փրկե՛նք Աղիտուի դպրոցը ցրտից…

About The Author

Related posts

Leave a Reply