Դեկտեմբերի 10, 2018

Վանեցիները Քարաշենում

Վանեցիները Քարաշենում

 

  • karashen
  • Karashen-5
  • Karashen-4
  • Karashen-3
  • Karashen-2
  • Karashen-1
Տարիներ[1] առաջ՝ թուրքեր՝ Արևմտյան Հայաստանում կազմակերպած կոտորածների օրերին, Վանից շատերն են փախչում: Մի ընտանիքից երեք եղբայրներ նույնպես փախչում են, ճանապարհին նրանցից երկուսին սպանում են, կրտսերը կարողանում է փրկվել: Վերջինս լսում է, որ Արցախում խաղաղ է և կարելի է այնտեղ ապրել: Վզին կապում է երկու օրվա հաց ու ճանապարհ ընկնում: Քարաշենի հանդով անցնելիս շները հարձակվում են երիտասարդի վրա, բայց նա չի վախենում ու չի նահանջում: Դրանք քարաշենցի  Կյուքեր ամու շներն են լինում, որ հայտնի էին իրենց գազազածությամբ: Կյուքի ամին, որ ոչխարների մոտ է լինում, հեռվից տեսնում է, որ մի երիտասարդ չվախեցավ իր շներից: Մոտ է գալիս ու հարցնում, թե ով է նա, որ չվախեցավ շներից: Երիտասարդը, որի անունը Մովսես էր, ասում է իր ով լինելը: Կյուքի ամին նրան կանչում է իր վրանը, հաց տալիս ու առաջարկում, որ գիշերը մնա իր մոտ, հանգստանա, հետո ճանապարհ ընկնի: Երեկոյան հարցուփորձ է անում, իմանում այդ երիտասարդի պատմությունը: Տեսնելով, որ խելքը գլխին երիտասարդ է, անվախ, ու իր շներն էլ այլևս թշնամացած չեն երիտասարդի նկատմամբ, առաջարկում է, որ ամուսնանա իր միակ աղջկա հետ, ու միասին ապրեն: Այդպես էլ լինում է: Մովսեսը ամուսնանում է Կյուքեր ամու աղջկա հետ, ու այսպես Քարաշենում հաստատվում են վանեցիները ու շատանում:

[1] Ասացող՝ Մովսեսյան Գրիշա, 90 տարեկան:

About The Author

Related posts

Leave a Reply