Նոյեմբերի 22, 2019

Մ. Նալբանդյանի հասարակական-իրավաքաղաքական հայացքները

Մ. Նալբանդյանի հասարակական-իրավաքաղաքական հայացքները

ՄիքայելՆալբանդյանի ծննդյան 190-ամյակի առթիվ (1829-1866)

Համաշխարհային,  ինչպես և մեր,  պատմությունը միշտ այսպես՝ այսօրվա պես,  խամրած ու գորշ չի եղել.  Այդ պատմությունը նաև լուսավոր էջեր,  մարդկության առաջադիմության համար պայքարի անձնազոհ մարտիկներ ու լուսավոր գլուխներ է տվել: Դրանցից էր և բոցաշունչ հեղափոխական-դեմոկրատ,  բանաստեղծ Միքայել Նալբանդյանը,  որի ծննդյան  190-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի  26-ին  (ն.տ.  նոյեմբերի  7-ին): Նալբանդյանը  (Միքայել Ղազարի Նալբանդյան)  ծնվել է  1829թ.  հոկտեմբերի  26-ին,  ն.տ.  նոյեմբերի  7-ին՝ Նոր Նախիջևանում,  որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը,  այնուհետև ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: Հայոց լեզու է դասավանդել Լազարյան Ճեմարանում,  ակտիվորեն աշխատակցել հայն շանավոր պարբերականին՝ Ստեփանոս Նազարյանի գլխավորած «Հուսիսափայլե-ին.  Համագործակցել Ա.Ի. Գերցենի,  Մ.Ի. Բակունինի,  Ն.Պ. Օգարևի,  Ի.Ս. Տուրգենևիհետ՝ ցարական ինքնակալական կարգերի,  մասնավորապես ճորտատիրական իրավունքի վերացման համար վերջիններիս մղած պայքարում: Հայտնի է նաև Նալբանդյանի ազատագրական գործունեությունը՝ ջանքերը օսմանյան բռնակալության դեմ հայ ժողովրդի պայքարի գործում.  նաև սերտ համագործակցությունը արևմտահայ առաջադեմ մտածողների՝ Հարություն Սվաճյանի,  Մամուրյանի և մյուս.  հետ: Իր ազատասիրական-հեղափոխական գործունեության համար Նալբանդյանը  1862թ.  հուլիսի  14-ին ձերբակալվում է ցարական կառավարության կողմից,  արգելափակվում Պետրոպավլովյան բերդի Ալեքսեևյան Ռավելինի  8-րդ խցում,  ապա սենատի  1864թ.  դատավճռով թոքերի ծանր հիվանդ վիճակում աքսորվում Սարատովի մարզի Կամիշին քաղաքը,  որտեղ էլ մահանում է  1866թ.  մարտի  31-ին (Նալբանդյանի  կյանքի  և  գործունեության  մասին  մանրամասն  տե՛ս`  մասնավորապես՝  Ա.  Հովհաննիսյան,  Նալբանդյանը  և  նրա  ժամանակը,  Գիրք  առաջին  և  երկրորդ,  Հայպետ  հրատ., Երևան,  1955-1956,  Ա.Մ. Ինճիկյան,  Միքայել  Նալբանդյանի  կյանքի  և  գործունեության  տարեգրությունը,  ՀՍՍՀ  ԳԱ  հրատ.,  Երևան,  1954,  Մ.Մ.Թելունց, Միքայել  Նալբանդյան,  Հասարակական-իրավաքաղաքական  հայացքները):

Նալբանդյանի գործունեությունը,  նրա գաղափարները,  հասարակական-իրավաքաղաքական հայացքները սերտորեն կապված են ժամանակի համաշխարհային և հայ առաջադեմ մտքի,  սոցիալական առաջադեմ շարժումների հետ:

Շարունակությունը կարդալ ստորև՝

Միքայել Նալբանդյան

About The Author

Related posts

Leave a Reply