4. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները. Ա․ Շիրինյան, Վ․ Խորենի

Spread the love

Վահան Խորենի                          Արշակ Շիրինյան

Ար­շակ Շի­րի­նյանը Զան­գե­զու­րի Շին­հայր գյու­ղա­ցի է: Նա Շուշվա Թե­մա­կան դպրոցն ավար­տե­լուց հե­տո, իր բարձ­րա­գույն կրթու­թյու­նը շա­րու­նա­կում է Գեր­մա­նիա­յում: Ավար­տե­լով հա­մալ­սա­րա­նի գյու­ղատն­տե­սա­կան մաս­նա­ճյու­ղը, որ­պես մաս­նա­գետ գյու­ղատն­տես, վե­րա­դառ­նում է Զան­գե­զուր ու նվիրվում գյու­ղատն­տե­սա­կան գի­տե­լիք­նե­րի տա­րած­մանը:

Ռու­սաս­տա­նի ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյան հա­լա­ծան­քը՝ փոքր ազ­գե­րին մշա­կու­թապես դա­տա­պար­տել էր հե­տամ­նա­ցու­թյան և նրանք զրկվել էին հնա­րավոր մի­ջոց­նե­րից բարե­փո­խե­լու ի­րենց տնտե­սա­կան կյան­քի պայ­ման­նե­րը: Մաս­նա­գետ գյու­ղատն­տե­սի գործու­նեու­թյու­նը չա­փա­զանց օգ­տավետ և ու­շագ­րավ եր­ևույթ էր՝ չար­քաշ ու տնտե­սա­պես զրկանք­նե­րի են­թա­կա գյու­ղա­ցիու­թյան հա­մար:

Հան­գու­ցեալ Ա.­Շի­րի­նյանը «Ո­րո­տան» թեր­թի հիմ­նա­դիրն է, որ տպագրվում էր Գորիսի «­Սա­սուն» տպա­րա­նում և որն այն­քան հարգ­ված ու սիրված էր Լեռ­նա­հա­յաս­տա­նի գյու­ղա­ցիու­թյան կող­մից:

1919 թ. հու­լիս ամ­սին մենք նրան հան­դի­պում ենք Զան­գե­զու­րի վար­չա­կան կենտ­րոն Գո­րիս քա­ղա­քում, ուր պի­տի ընտրվեր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Խորհր­դա­րա­նի պատ­գա­մավոր­նե­րի ընտ­րա­կան հանձ­նա­խումբ: Ա.Շի­րի­նյանն ընտրվում է Զան­գե­զու­րի ընտ­րա­կան հանձ­նախմ­բի նա­խա­գահ և ե­ռան­դուն կեր­պով իր ըն­կե­րա­կից­նե­րի հետ անցնում է ընտ­րա­կան գոր­ծու­նեու­թյան:

Հանձ­նա­խում­բը մեկ ամսվա ըն­թաց­քում վեր­ջաց­նում է Խորհր­դա­րա­նի պատ­գամավոր­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րը՝ կա­տա­րե­լա­պես ար­դյու­նավոր կեր­պով: Ա.Շի­րի­նյանն ընտրվում է Խորհր­դա­րա­նի պատ­գա­մավոր: Նա միա­ժա­մա­նակ վա­րում է Շր­ջա­նա­յին Խորհր­դի  նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ տա­ճիկ և մու­սավա­թա­կան դավադ­րու­թյամբ քա­ղա­քա­կա­նա­պես փո­թորկված Զան­գե­զու­րում:

Հիշեալ Շր­ջա­նա­յին Խոր­հուր­դը (Ավելի հայտնի է եղել Ազգային Խորհուրդ անվամբ) միակ կազմա­կեր­պու­թյունն էր, որ Ռու­սաս­տա­նի ցա­րա­կան ի­րավա­կար­գի ան­կու­մից հե­տո գլխավո­րում էր այդ երկ­րի իշ­խա­նու­թյու­նը և վա­րում ազ­գա­յին-պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ն­րա ա­ռաջ դրված բազ­մա­թիվ հար­ցե­րի շար­քում դրված էին՝ թուրք քոչվոր­նե­րի սար բարձ­րա­նա­լու, մի­լի­ցիա և զորք կազ­մա­կեր­պե­լու, պա­րե­նավոր­ման, հա­ղոր­դակ­ցու­թյան, կրթու­թյան և որ ա­մե­նագլ­խավորն էր, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րող հրա­տապ խնդիր­նե­րը: Շր­ջա­նա­յին Խորհր­դի ան­դամ­նե­րը միա­ժա­մա­նակ վա­րիչ­ներ էին ներ­քին գոր­ծոց, պա­րե­նավոր­ման, կրթու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և փոստ-հե­ռագ­րի:  Բո­լոր վա­րիչ­նե­րը պար­բե­րա­բար զե­կու­ցում­ներ էին ներ­կա­յաց­նում ի­րենց գոր­ծու­նեու­թյան մա­սին Շր­ջա­նա­յին Խորհր­դին ու ստա­նում հա­մա­պա­տաս­խան հրա­հանգ­ներ ի­րենց գոր­ծե­րը զար­գաց­նե­լու հա­մար:

Ա.Շի­րի­նյանը Շր­ջա­նա­յին Խորհր­դի ո­րոշ­մամբ, 1918թ. վեր­ջե­րը, Լեռ­նա­հա­յաս­տա­նի ձյու­նա­պատ ա­նան­ցա­նե­լի լեռ­նե­րով, անն­կա­րագ­րե­լի դժվա­րու­թյուն­նե­րով անց­նում է Ե­րևան և ՀՀ կա­ռա­վա­րու­թյանը ներ­կա­յաց­նում Շր­ջա­նա­յին Խորհր­դի ա­ռա­ջադ­րան­քը, ըստ ո­րի ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը գործ­նա­կա­նա­պես պի­տի օգ­նի Զան­գե­զու­րի հայ ժո­ղովր­դին՝ ռազ­մամ­թեր­քով, դրա­մով և ու­ղար­կի իր նե­րա­կա­յա­ցու­ցի­չը…

Տե­ղե­կաց­նում է, որ Զան­գե­զու­րի հայ ժո­ղո­վուր­դը են­թա­կա լի­նե­լով ա­հավոր վի­ճա­կի, ո­րո­շել է իր կյան­քի գնով պաշտ­պա­նել այդ շրջա­նը՝ որ­պես Հա­յաս­տա­նի ան­բա­ժան մա­սը: Կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը պի­տի լի­նի զինվո­րա­կան՝ փո­խա­րի­նե­լու իր զորա­մա­սով Զան­գե­զու­րից հե­ռա­ցած Անդ­րա­նի­կին, այսնիքն լի­նի  տաճ­կա-ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կում­նե­րի դեմ գոր­ծող ժողովրդա­կան ռազ­մա­կան ու­ժե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տարը:

Ե­րևա­նում Ա.­Շի­րի­նյանը հան­գա­մա­նո­րեն պար­զում է Հա­յաս­տա­նի կառավարությանը՝ այս հրա­տապ հար­ցե­րի դրդա­պատ­ճառ­նե­րը և դրանց դրա­կան լու­ծում տա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որից կախված էր Լեռ­նա­հա­յաս­տա­նի հա­յու­թյան լի­նել չլի­նե­լը:

Ի վեր­ջոյ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում է Գո­րիս ու­ղար­կել հայ­րե­նա­սեր ու գա­ղա­փա­րա­կան սպա Արսեն Շահ­մա­զյանին՝ հա­մա­խոր­հուրդ գոր­ծե­լու Զան­գե­զու­րի Շր­ջա­նա­յին Խորհր­դի հետ:

Արշակ Շի­րի­նյանի ա­ռաջ­նոր­դու­թյամբ, ձմռան դժվա­րան­ցա­նե­լի ձյու­նա­պատ լեռ­նե­րով Ա.­Շահ­մա­զյանը ժա­մա­նում է Գո­րիս և անց­նում իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, որ տևում է մին­չև 1919թ. դեկտեմբերը:

Այնուհետև Ար­շակ Շի­րի­նյանն ընտրված լի­նե­լով ՀՀ Խորհր­դա­րա­նի ան­դամ, մեկ­նում է Երևան ու լծվում Խորհր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին և աշ­խա­տում մին­չև Խորհր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի ընդ­մի­ջու­մը՝ 1920 թ. մա­յի­սի 5-ը, երբ Ա.Խա­տի­սյանի կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժարական տվեց և նրան փո­խա­րի­նեց ՀՅԴ Բյու­րօ-կա­ռա­վա­րու­թյու­նը:

Հայ կոմունիստ­ներն ի­րենց հայ­րե­նա­դավ ու քայ­քա­յիչ գոր­ծու­նեու­թյամբ հայ ժո­ղովր­դի ա­րյան ճա­նա­պար­հով նվա­ճած ա­զա­տու­թյու­նն ու ան­կա­խու­թյու­նը օ­տար ու­ժի օգ­նու­թյամբ կոր­ծան­ման էին հասց­րել: Կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպված էր կտրուկ մի­ջոց­նե­րով վերջ տա­լու հայ­րե­նա­դավ տար­րե­րի ազ­գա­կոր­ծան գոր­ծու­նեու­թյանը: Երկ­րում ու­ժե­ղա­նում էր Հյու­սի­սի ու Հա­րավի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյունն ընդ­դեմ Հա­յաս­տա­նի ան­կախ գո­յու­թյանը՝ ըստ Բաք­վում կայացած  «Ա­րևե­լյան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­գու­մա­րի» կայացրած որոշումների:

51 - Նստած, ձախից՝ 1- Արշակ Շիրինեան, 2-Աւետիք Իսահակեան, 3-Հայկ Տէր-Օհանեան։ Կանգնած, ձախից՝  Սարգիս Աթայեան,Կարապետ Մելիք-Օհանջանեան, Աշոտ Ալխազեան։ Բեռլին, 1915թ

Լուսանկարում նստած են, ձախից՝ 1.Արշակ Շիրինյան, 2.Ավետիք Իսահակյան, 3. Հայկ Տեր-Օհանյան: Կանգնած են, ձախից՝ Սարգիս Աթայյան (բանաստեղծ՝ Թափառական կեղծանունով), Կարո Մելիք-Օհանջանյան և Աշոտ Ալխազյան: Բեռլին, 1915թ.

Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ան­ցավ գոր­ծի,  Խորհր­դա­րա­նի ան­դամ­նե­րն ու­ղար­կեցին երկրի զա­նա­զան շրջան­ները՝ քա­րոզ­չա­կան գոր­ծու­նեու­թյամբ զգուշացնելու ժողովրդին վե­րա­հաս վտան­գի մա­սին ու պար­զե­լու հայ կոմունիստ­նե­րի ազ­գա­դավ դե­րը:

Ա.Շի­րի­նյանն ու Վ.Խորենին ու­ղարկվում են Զան­գե­զուր: Ն­րանք Գո­րի­սում հա­սա­րա­կա­կան բազ­մա­մարդ ժո­ղով­նե­րում տա­լիս են զե­կու­ցում­ներ, պար­զե­լով կոմունիստնե­րի դավա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյան և գոր­ծու­նեու­թյան կոր­ծա­նա­րար հետևանքներն ու նպա­տակ­նե­րը, և որ նո­քա ո­րո­շել են մեր ժո­ղովր­դի ա­րյան ճա­նա­պար­հով նվա­ճած ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը խոր­տա­կել՝ հայ ժո­ղովր­դին են­թար­կելով օ­տա­րի կա­մա­յա­կա­նու­թյանն ու լծին: Այդ ժո­ղով­նե­րը հա­մա­պա­տաս­խան բո­ղո­քի բա­նա­ձևեր ըն­դու­նե­ցին ընդ­դեմ «Բանվո­րա­-գյու­ղա­ցիա­կան իշ­խա­նու­թյան» քա­ղա­քա­կա­նու­թյան, ո­րով փոքր ազ­գե­րին զրկում են ի­րենց ա­զատ և ան­կախ գո­յու­թյու­նից…

Վ.Խորենին, որը Զան­գե­զու­րի Բռ­նա­կոթ գյու­ղա­ցի էր, շատ քիչ էր ապ­րել Զան­գե­զու­րում և փաս­տո­րէն ան­ծա­նոթ էր երկ­րի տե­ղագ­րա­կան պայ­ման­նե­րին, 1920 թ. հուլիսին Ա.­Շի­րի­նյանի հետ միասին Գո­րի­սից ու­ղևորվում են Ղա­փա­նի և Մեղ­րու շրջան­նե­րը՝ շարունակելու ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը:

Այդ օրերին (Հու­լի­սի 8-ին) Ղա­րա­բաղ մտած սո­վե­տա­կան 11-րդ զորա­բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյան կող­մից  ստաց­վում է մի վերջ­նա­գիր, ո­րով պա­հան­ջվում էր, որ Զան­գե­զու­րը հանձնվի Խորհր­դա­յին իշ­խա­նու­թյանը: Այս վերջ­նագ­րի առ­թիվ շտապ տե­ղե­կու­թյուն է ու­ղարկվում Ա.Շի­րի­նյանին, որ Ձո­րե­րի և Սի­սիա­նի վրա­յով ան­հա­պաղ վե­րա­դառ­նա ՝ անց­նե­լու Վայոց Ձոր, ո­րի սահ­ման­նե­րը Քյուչ­բէ­կի (ներկայիս Ուղեձոր գյուղը)  լեռ­նանց­քում բռնել էր Դ­րո­յի էքս­պե­դիցիոն զորա­մա­սը:

Ա.Շի­րի­նյանը և Վ.Խորենին ստա­նում են տե­ղե­կա­գի­րը, բայց Մեղ­րիում մի քա­նի օր ուշա­նում են, իսկ մինչ այդ, կոմունիստ­նե­րը, տե­ղա­կան հայ­րե­նա­դավ տար­րե­րի աջակցությամբ մտնում են Գո­րիս և սկսում դաշ­նակ­ցա­կան­նե­րին բան­տար­կել:

Ա.Շի­րի­նյանը և Վ.Խորենին վե­րա­դառ­նում են Ա.Շի­րի­նյանի ծննդա­վայր Շին­ուհայր գյուղը և ա­պաս­տա­նում այն­տեղ:

Դավա­ճան Ա.Մ.Օ-ի[1] կող­մից նրանց թագս­տո­ցը մատնվում է: Մի­լի­ցիա­պետ Մկրտիչ Մա­շու­րյանի գլխավո­րու­թյամբ մի խումբ չե­կիստ­ներ գա­լիս են, շրջա­պա­տում թաքս­տո­ցը և ձեր­բա­կա­լում Ա.Շի­րի­նյանին ու Վ.Խորենուն և խիստ հսկո­ղու­թյան տակ տա­նում Գո­րի­սի բան­տը:

Այդ օ­րե­րին Դ­րօն իր զորա­մա­սով մտնում է Գո­րիս և կոմունիստ­նե­րին քշում մինչև Զա­բուղ գե­տը: Ա­ռա­ջին հեր­թին ա­ճա­պա­րում են ա­զա­տել բան­տար­կեալ­նե­րին. պարզվում է, որ Ա.Շի­րի­նյանն ու Վ.Խորենին գա­զա­նա­բար սպանված և թաղ­ւած են: Դիակ­նե­րը հա­նում ու փո­խադ­րում են Գո­րի­սի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը և այն­տեղ էլ հա­մա­ժո­ղովր­դա­կան թաղում կա­տա­րում:

Հե­տա­գա­յին, կոմունիստ­նե­րը կրկին մտնում են Գո­րիս՝ բռնու­թյուն­նե­րով, գնդա­կա­հա­րու­թյուն­նե­րով ու բռնագ­րավում­նե­րով ժո­ղովր­դին են­թար­կում ի­րենց մե­նա­տի­րա­կան իշ­խա­նու­թյանը: Ժո­ղո­վուր­դը մատնվում է ան­տա­նե­լի կա­ցու­թյան ու ա­հա­բեկման:

Մի քա­նի անձնվեր ու խի­զախ մար­տիկ­ներ հա­մախմ­բում են ի­րենց շուր­ջը ռազ­մու­նակ ու հավա­տա­րիմ մարդ­կանց և խիստ գաղտ­նա­պա­հու­թյամբ կազ­մա­կեր­պում հա­կա­հարված ու անց­նում գործի և փա­խուս­տի մատ­նե­լով վայ­րագ իշ­խա­նավոր­նե­րին, վե­րագ­րավում են իշխա­նու­թյու­նը:

Այս կռիվ­նե­րում սպանվում են մի­լի­ցա­պետ դա­ժան Մկրտիչ Մաշուրյանը[2] և նրա մի քա­նի օգ­նա­կան­նե­րը: Նժ­դե­հի Ղա­փա­նում գտնված զորա­մա­սը մտնում է Գո­րիս ու վե­րականգ­նում կար­գը: Ա.Շի­րի­նյանին և Վ.Խորենուն մատ­նո­ղին ձեր­բա­կա­լում ու պատ­ժում են:

Այս գա­ղա­փա­րա­կան զույգ ղե­կա­վար­նե­րի գե­րեզ­ման­նե­րը հավետ կմնան որ­պես մի կո­թող, իբ­րև խորհր­դա­նի­շը Ա­զատ և Ան­կախ Հայ­րե­նի­քի ա­զա­տագր­ման պայ­քա­րի ճա­նապար­հին նա­հա­տակված դաշ­նակ­ցա­կան մտավո­րա­կան ղե­կա­վար­նե­րի զո­հա­բե­րող ո­գու: Ղե­կա­վար­ներ, ո­րոնք ապ­րե­ցին ու նա­հա­տակվե­ցին ժո­ղովր­դի ու հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար:

Հար­գանք նա­հա­տակված ըն­կեր­նե­րի ան­մո­ռաց հիշա­տա­կին:


[1]Սա հավանաբար իրենց թաքնված վայրի տանտեր՝ Արշակի հորեղբոր որդի Պատվական Շիրինյանի կնոջ քրոջ ամուսնու անվան սկզբնատա­ռերն են, որին իրենց տանը թաքնվողների մասին հայտնել էր կինը: Պատվականի քենակալը այդ մասին հայտնում է անտառապետ Մելիք-Շահնազա­րյանին, որի մոտ աշխատում էր, իսկ վերջինս էլ՝ միլպետ Մկրտիչ Մաշու­րյանին:

[2]Մաշուրյան Մկրտիչ (ՄակիչՄանուչարի (1897, Գորիս – 1920թ. նոյեմբերի 20), Զանգեզուրի բոլշևիկյան կազմակերպության ղեկա­վար­ներից, ՌՍԴ\բ\Կ անդամ 1917-ից, մասնակցել է 1920 թ. սեպտեմ­բե­րին Բաքւում կայացած Հայ­կոմկուսի համագումարին:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի