9. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Հովակ Ստեփանյան

Spread the love

ՀՈՎԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (15.05.1884, Շուշի — 01.05. 1953, Թեհրան)

Հո­վակ (Հովակիմ) Ս­տե­փա­նյա­նը ծնվել է Շու­շի քա­ղա­քում, 1884 թ., սո­վո­րել է Շու­շիի թե­մա­կան դպրո­ցում մինչև 1900-1901 ու­սում­նա­կան տա­րին: Այդ ու­սում­նա­կան տա­րե­վեր­ջին, դպրո­ցա­կան հան­դեսի ժա­մա­նակ տե­ղի է ու­նե­նում ա­շա­կեր­տա­կան մի ցույց ընդ­դեմ դպրո­ցի տե­սուչ, տխրահռչակ Բե­նիկ վար­դա­պե­տի, որն ար­տաք­սում է դպրո­ցից՝ Սար­գիս Հով­հան­նի­սյա­նին (հե­տա­գա­յում՝ Ա­րամ Մանուկյան), Հո­վա­կին և բարձր դա­սա­րա­նի մի խումբ այլ ա­շա­կերտ­նե­րի, որ­պես ցույ­ցի կազ­մա­կեր­պիչ­նե­րի: Եվ, ոս­տի­կա­նու­թյան մի­ջո­ցով, Բե­նիկ վար­դա­պե­տը նրանց հե­ռաց­նում է Շու­շիի սահ­ման­նե­րից: Այ­նու­հետև Հո­վա­կը, Արամի և մյուս ա­շա­կերտ­նե­րի հետ գնում է Եր­ևան՝ շա­րու­նա­կե­լու իր կրթու­թյու­նը, 1902թ. ա­վար­տում է Եր­ևա­նի Թե­մա­կան դպրո­ցը, ուր ևս աչ­քի է ընկ­նում որ­պես ա­ռա­ջա­դեմ աշա­կերտ:

Դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո վե­րա­դառ­նում է իր ծննդա­վայ­րը՝ ուր կարճ ժա­մա­նակ մնա­լուց հե­տո գնում է Բա­քու, որ­տեղ զբաղ­վում է կուսակցա­կան քա­րոզ­չա­կան գոր­ծով՝ նավթա­յին բան­վո­րու­թյան մեջ:

1903 թ. աշ­նա­նը նա կա­տա­րում է իր զին­վո­րա­կան պարտականությունը Բաք­վի «­Սա­լյանս­կի» զորագն­դում: 1905թ. փետրվարի 5-ին, երբ սկսվում են հայ-թրքա­կան կռիվնե­րը Բաք­վում, նույն գնդի մի քանի զին­վոր­նե­րի հետ մտնում է Նի­կոլ Դու­մա­նի խմբի մեջ և գոր­ծոն մաս­նակ­ցու­թյուն բե­րում հայ ժո­ղովր­դի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծին:

Հետևի շարքում կանգնած է՝ ձախից 2-րդը՝ Հովակ Ստեփանյանը:

1905 թ. աշ­նա­նը, ա­զատ­վում է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից և Ոս­կա­նա­պա­տի [Բաքուի] Կ.Կ.-ի կող­մից նշա­նակ­վում է Գեոք­չա­յի (Քաղաք Բաքվի և Գանձակի միջև) շրջա­նի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տար ու ճա­նա­պարհ­վում է իր պաշ­տո­նա­վայ­րը:

Այդ շրջա­նի հա­յու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծը վա­րելով մինչև հայ-թրքա­կան կռիվնե­րի վեր­ջը, վե­րա­դառ­նում է Բա­քու:

Հայ-թրքա­կան կռիվ­նե­րից հե­տոյ, 1906-7 ու­սում­նա­կան տա­րում՝ հրա­վիր­վում է Վ­լա­դի­կավ­կա­զի հայ­կա­կան տար­րա­կան դպրո­ցի ա­վագ ու­սուց­չի պաշ­տոնին: Այս­տեղ, որ­պես կու­սակ­ցա­կան գոր­ծիչ՝ աշ­խա­տակ­ցում է կու­սակ­ցու­թյան տե­ղա­կան մարմ­նին, նշա­նավոր Հա­կոբ քա­հա­նա Սա­ռի­կյա­նի, Հա­կոբ Չի­լին­գա­րյա­նի և­ այ­լոց  հետ…

1909 թ., երբ սկսվում են Լը­ժի­նի հա­լա­ծանք­նե­րը դաշ­նակ­ցա­կան­նե­րի դեմ՝ Հո­վա­կը և Հ.Չի­լին­գա­րեա­նը ձեր­բա­կալ­վում ու աք­սոր­վում են Ար­խան­գելսկ: Աք­սո­րա­վայ­րում մնում է մինչև 1912 թ.: Աք­սո­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը լրա­նա­լուց հե­տո վե­րա­դառ­նում է Շու­շի, որ­տեղ հրա­վիր­վում է «­Մա­րիամ Ղու­կա­սեան» օ­րիոր­դաց դպրո­ցի ու­սու­ցիչ, Ի­սա­հակ Տեր-­Ղա­զա­րյա­նի (հե­տա­գա­յում Գյուտ ե­պիս­կո­պոս) տես­չու­թյան օ­րոք: Այդ պաշ­տո­նի մեջ նա մնում է մինչև 1914-1915 ու­սում­նա­կան տար­վա վեր­ջը:

1915 թվի ամ­ռան սկզբին, որ­պես պա­հես­տի զինվոր, ցա­րա­կան իշ­խա­նու­թյան կող­մից կանչ­վում է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան: Թիֆ­լի­սում ըն­դուն­վում է զին­վո­րա­կան դպրոց, ա­վար­տում է որ­պես սպա և­ ու­ղարկ­վում Արևմ­տյան ռազ­մա­ճա­կա­տը, ուր նա մնում է մինչև 1916 թ. ա­շու­նը, հաս­նե­լով տե­ղա­կա­լի աս­տի­ճա­նին:

          Աշ­նա­նը նա փո­խադր­վում է Կով­կա­սյան ռազ­մա­ճա­կատ և մաս­նակ­ցում տա­ճիկ­նե­րի դեմ տար­վող կռիվ­նե­րին, ար­ժա­նա­նա­լով կա­պի­տա­նի աս­տի­ճա­նին: 1917 թ. Ռու­սաս­տա­նի հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, փո­խադր­վում է Թիֆ­լիս, մաս­նակ­ցում է Հայ Զին­վո­րա­կան Միու­թյան հիմ­նադր­մանն ու­ ընտր­վում  է Զին­վո­րա­կան Մարմ­նի ան­դամ:

          1918 թ. հուն­վա­րին, տե­ղի ու­նե­ցավ Կով­կա­սյան ռազ­մա­ճա­կա­տի փլու­զու­մը:

          [ՀՅԴ] Ա­պա­ռա­ժի շրջա­նի (­Զան­գե­զուր-­Ղա­րա­բաղ) Կ.Կո­մի­տեի և միջ­կու­սակ­ցա­կան Բիւ­րո­յի լիա­զո­րու­թյամբ Հ.Մու­սա­յե­լյանն անց­նում է Թիֆ­լիս, արցախի և Սյունի­քի կա­ցու­թյան մա­սին ի­րա­զեկ դարձ­նում Դաշ­նակ­ցու­թյան և Ազ­գա­յին Բյու­րո­նե­րին ու­ ա­ռա­ջար­կում Թիֆ­լի­սում հա­վաք­ված զան­գե­զուր­ցի և ղա­րա­բաղ­ցի զին­վոր­նե­րից կազ­մել մի զո­րա­գունդ՝ ու­ղար­կե­լու Սյու­նիք՝ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով: Այդ գոր­ծը ղե­կա­վա­րում են գնդա­պետ Մ.Մե­լիք-­Շահ­նա­զա­րյա­նը՝որ­պես հրա­մա­նա­տար, իսկ Հովակը՝որ­պես գնդի ռազ­մա­կան կո­մի­սար:

          Այս նո­րա­կազմ զո­րա­գուն­դը մեծ դեր է կա­տա­րում Սյունի­քի պաշտ­պա­նու­թյան և հա­կա­հայ տրա­մադ­րու­թյուն ու­նե­ցող տար­րե­րի չեզո­քաց­ման գոր­ծում:

          1918 թ. վեր­ջին, երբ անգ­լիա­կան զին­վո­րա­կան մի­սիան ե­կել էր Շու­շի, Հո­վա­կը հա­վա­քե­լով ղա­րա­բաղ­ցի զին­վոր­նե­րին, անց­նում է Շու­շի, որ­տեղ մի շարք սպա­նե­րի հետ միա­սին լծվում է Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծին: Այդ ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին Խորհրդի կող­մից հրա­տա­րակ­վում էր «Ար­ցախ» ա­նու­նով պաշ­տօ­նա­կան շա­բա­թա­թեր­թը, ո­րի խմբագ­րու­թյան գոր­ծոն ան­դամ­նե­րից  մեկն էր Հովա­կը:

          1920 թվին Շու­շիի ա­վե­րու­մից հե­տո, Հո­վակն անց­նում է Եր­ևան, մտնում է Մա­նուկ Ա­բե­ղյա­նի գլխա­վո­րու­թյամբ կազմ­ված հանձ­նա­ժո­ղո­վի մեջ, ո­րը զբաղ­վում է նո­րաս­տեղծ Հա­յաս­տա­նի պե­տա­կան զին­վո­րա­կան տեր­մին­նե­րը հա­յաց­նե­լու գոր­ծով, ուր և­ աշ­խա­տում է մինչև Հա­յաս­տա­նի խարհր­դայ­նա­ցու­մը:

          1921 թ. հուն­վա­րին, Հա­յաս­տա­նի սպա­յու­թյան հետ Հո­վակն էլ աք­սոր­վում է չէկա­յի կող­մից, Ռու­սաս­տա­նի ներ­քին նա­հանգ­նե­րը: Գար­նան կեսե­րին, նա փախ­չում է ծանր և վ­տան­գա­վոր պայ­ման­նե­րում ու վե­րա­դառ­նում Զան­գե­զուր:

          ­Յո­վակն ան­դա­մակ­ցում էր նաև Գո­րի­սում հրա­տա­րակ­ւող «­Սյուննիք» թեր­թի խմբագ­րու­թյանը:

          1921 թվի գար­նա­նը, երբ Հա­յաս­տա­նը կրկին խորհր­դայ­նաց­վում է, մեծ թվով քա­ղա­քա­ցի­ներ, պե­տա­կան և զին­վո­րա­կան գոր­ծիչ­ներ անց­նում են Զան­գե­զուր և­ ա­պա Պարս­կաս­տան: Ս­րանց մեջ էր նաև Հո­վա­կը, որ հաստատ­վում է Թավ­րիզ և տաս­նեակ տա­րի­նե­րի ու­սուց­չա­կան պաշ­տոն վարում Ա­րա­մյան դպրո­ցում: Միա­ժա­մա­նակ նա աշ­խա­տակ­ցում է «Հայրենիք», «­Յու­սա­բեր» և «Ա­լիք» թեր­թե­րին՝ Քիրս Սարոտ, Յովակիմ, Յ.Ս., Մարմանդյան և այլ ծած­կանուններով:

          1948 թ. հրա­վիր­վում է Ա­բա­դան ու­սուց­չա­կան պաշ­տոնով: Ե­րեք տա­րի Ա­բա­դա­նում պաշ­տո­նա­վա­րե­լուց հե­տո, ա­ռող­ջա­կան պատ­ճառ­նե­րով, հարկադր­վում է մնալ Թեհ­րան: Օր ըստ օ­րե  հիվան­դու­թյու­նը ծան­րա­նում է և նա կն­քում է իր մահ­կա­նա­ցուն մա­յի­սի 1-ին:

          ­Հար­գանք տանջված ըն­կե­րոջ ան­մո­ռաց  հի­շա­տա­կին:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի