3. Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները. Դ. Խուրշուդյան

Spread the love

Դավիթ Առաքելի Խուրշուդյան/1880-1922/, 42 տարեկան, գորիսեցի: Ուներ միջնակարգ կրթություն և կյանքի մեծ փորձ: ՀՅԴ Զանգեզուրի կազմակերպության հիմնադիրներից էր: Երկար տարիներ կատարել է կուսակցական պատասխանատու պարտականություններ, եղել է Սյունիքի Կ.Կ.-ի անդամ:

1921թ. ընդհանուր նահանջի ժամանակ նա տարագրվեց Թավրիզ, ուր և ապրում էր կարիքի և զրկանքների մեջ: 1922 թ. վերջերը մի խումբ հայրենակիցների հետ վերադարձավ Զանգեզուր. հիվանդ էր թոքախտով և ապրում էր իր կյանքի վերջին օրերը. հաճախ արյուն էր թքում: Վերադառնալով հայրենիք՝ ձերբակալվում է չեկայի կողմից և կարճ ժամանակում գնդակահարվում է Գորիսի բանտում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի