Գորիսի թատրոնի սկզբնավորման պատմությունից (XIXդարակես-XX դարասկիզբ)

Spread the love

1870 թ. հիմնադրված գա­վա­ռա­կենտ­րոն Գո­րի­սը XIX դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րին հա­ջոր­դած տա­րի­նե­րին ապ­րում էր սո­ցիալ-տնտե­սա­կան և կրթա-մշակութային աշ­խույժ կյան­քով:  Գո­րի­սի հա­սա­րա­կա­կան կյան­քում զգա­լի տե­ղա­շար­ժ ­կա­տար­վեց նաև մշա­կու­թա­յին կյան­քում, հատ­կա­պես թատ­­րո­նի բնա­գա­վա­ռում, որն ինչ­պես Արևել­յան Հա­յաս­տա­նի մյուս վայ­րե­րում, Գո­րի­սում ևս, եղել է հայ հա­սա­րա­կա­կան կյան­քի կեն­սու­նա­կութ­յան հիմ­նա­կան ո­լորտ­նե­րից մե­կը: Հատ­կան­շա­կան է այն հան­գա­ման­քը, որ տա­կա­վին վաղ ժա­մա­նակ­նե­րից Գո­րիս գյուղն­ (Նոր կամ Ներքին Գո­րիս) ու­նե­ցել է ժո­ղովր­դա­խա­ղա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի ա­վան­դույթ­ներ: Ներ­կա­յա­ցում­նե­րը կազ­մա­կերպ­վել են գյու­ղի «թթե­նի­նե­րի տակ» կոչ­ված վայ­րում, ժայ­ռա­փոր «ամ­ֆի­թատ­րո­նում»: «Մեր քա­ղա­քը` Գո­րի­սը,- գրում է Ս. Խան­զադ­յա­նը,- հնուց ի վեր հռչակ­ված էր իր թա­տե­րա­սեր լի­նե­լով: Դեռևս ­պահ­պան­վում է Ձա­գե­ձոր բեր­դում ե­ղած ան­­տիկ թատ­րո­նի սրա­հը` փոր­ված ժայ­ռե­րի մեջ, ամ­ֆի­թատ­րո­նի նման, որ­տեղ եր­կու հար­յուր մարդ կա­րող է տե­ղա­վոր­վել»: Այդ­տեղ հա­ճա­խա­կի կազ­մա­կերպ­վել են հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ար­տա­հայ­տող ժո­ղովր­դա­կան դրա­մա­տի­կա­կան (տո­նա­ծի­սա­կան, կրկե­սա­յին և այլն) խա­ղա­տե­սակ­ներ: Ազ­գագ­րա­գետ Վ. Բդո­յա­նը ի­րա­վամբ կարևո­րե­լով ժո­ղովր­դա­խա­ղա­յին այդ ներ­կա­յա­ցում­նե­րի դե­րն­ ու նշա­նա­կութ­յու­նը, գրել է. «…դրա­մա­տի­կա­կան խա­ղե­րը կարևոր դեր պի­տի խա­ղա­յին վեր­ծա­նե­լու հա­մար հնա­գի­տութ­յան, պատ­մա­գրութ­յան և ազ­գագ­րութ­յան մեջ մի շարք առեղծ­ված­ներ»:

XIX դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րին գա­վա­ռա­կենտ­րոն Գո­րի­սում հիմք դրվեց թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րին: Թատ­րո­նը գա­վա­ռա­կենտ­րո­նի կյանքն աշ­խու­ժաց­նող ա­ռա­ջին հաս­տա­տութ­յու­նն­ էր: Մի խումբ թա­տե­րա­սեր­նե­րի ջան­քե­րով 1880-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րին ստեղ­ծվում է թատ­ե­րա­կան կո­մի­տե: Ա­ռա­ջին ներ­կա­յա­ցու­մը տրվում է 1888 թ.: Ընդ ո­րում, դե­րա­սան­նե­րը հիմ­նա­կա­նում տղա­մար­դիկ էին: Այդ ա­ռի­թով Գո­րի­սից «Մշա­կին» հղված թղթակ­ցութ­յու­նում աս­վում է. «Գօ­րի­սում… ա­ռա­ջին ան­գամ ներ­կա­յա­ցում ե­ղաւ 1888 թւին, մի քա­նի օ­տար ե­րի­տա­սարդ­նե­րի ա­ջակ­ցու­թեամբ: Այն ժա­մա­նակ խա­ղա­ցող­ներ չը կա­յին. կա­նանց մաս­նակ­ցու­թեան մա­սին խօսք ան­գամ չէր կա­րող լի­նել»:

Հարկ է նկա­տել, որ Գո­րի­սի թա­տե­րա­կան կյան­քի աշ­խու­ժաց­մանն ի­րենց մեծ նպաստն են բե­րել հատ­կա­պես դրսեկ հա­յե­րը, կամ ինչ­պես տե­ղաբ­նակ­ներն էին նրանց կո­չում` «օ­տա­րա­կան հա­յե­րը»: Նրանց կող­մից կազմ­ված թա­տե­րա­կան խում­բը լեփ-լե­ցուն դահ­լի­ճում 1890 թ. ապ­րի­լի 8-ին ներ­կա­յա­ցնում է «Ա՜ յ ­քեզ օ­յին» (Գ. Ե­րից­փոխ­յան) և «Կըռթ-Կըռթ» (Վ. Մա­դաթ­յան) կա­տա­կեր­գութ­յուն­նե­րը և ստաց­ված հա­սույ­թն­ ամ­բող­ջո­վին տրա­մադր­ում նո­րա­կա­ռույց Սբ. Հռիփ­սի­մեի ան­վան հա­յոց ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպրո­ցի ֆոն­դին: Մի­ջո­ցառ­մանն ի­րենց մաս­նակ­ցութ­յունն էին բե­րել գա­վա­ռա­պետ Ի. Սու­շեվս­կի-Ռա­կու­սը, գա­վա­ռա­յին բժիշ­կը, հաշ­տա­րար դա­տա­վոր­նե­րը և պրիս­տավ­նե­րը:

Տ­ևա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո կանոնավոր ներ­կա­յա­ցում­ներ տա­լու նպա­տա­կով մի խումբ ու­սու­ցիչ­ներ գա­վա­ռա­պե­տի օգ­նա­կա­նի մի­ջո­ցով 1894 թ. դեկ­տեմ­բե­րի սկզբնե­րին խնդրա­գիր են հղում նա­հան­գա­պե­տին, ո­րը դեկ­տեմ­բե­րի 24-ին թույ­լատ­րում է: Սկզբնա­կան շրջա­նում Գո­րի­սի թա­տե­րա­կան կյանքն ըն­թա­նում էր պա­տա­հա­կան ներ­կա­յա­ցում­նե­րով: Խա­ղա­ցան­կում ընդգրկ­ված էին «Սան­դուխտ» (Թ. Թերզ­յան) ող­բեր­գութ­յու­նը, «Կըռթ-Կըռթ» (Վ. Մա­դաթ­յան) և «Մա­դո­յի կտա­կը» (Վ. Մա­դաթ­յան) կա­տա­կեր­գութ­յուն­նե­րը:

Նկա­տենք, որ Գո­րի­սի թատ­րո­նի զար­գաց­ման գոր­ծում նշա­նա­կա­լից է ե­ղել տե­ղի դպրոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի դե­րը: Գա­վա­ռա­յին թատ­րոն­նե­րի կազ­մա­վոր­ման և դրա­նում ու­սու­ցիչ­նե­րի ու­նե­ցած ծան­րակ­շիռ դե­րա­կա­տա­րութ­յան մա­սին հետևյալ վկա­յութ­յունն է թո­ղել թատ­ե­րա­կան գոր­ծի գի­տակ Ար­շակ Տեր-Հով­նան­յա­նը. «Ո­րոշ տե­ղեր «թա­տրոն» (ի­մա` ներ­կա­յա­ցում — Գ. Ս.) պա­տա­հա­կան ձ­ևով կազ­մա­կեր­պել են տե­ղի ու­սու­ցիչ­նե­րը, ի­րենք էլ հենց հան­դես գա­լով որ­պես դե­րա­սան-դե­րա­սա­նու­հի­ներ: Բայց և նույ­նիսկ այդ տի­պի ներ­կա­յա­ցում­նե­րի թի­վը շատ չնչին է ե­ղել, այն էլ հատ­կա­պես այն կենտ­րո­նա­կան վայ­րե­րում, ո­րոնք ու­նե­ցել են ու­սուց­չա­կան մեծ խմբեր ու­նե­ցող դպրոց­ներ, ինչ­պես Հին Նա­խիջևա­նը, Ա­գու­լի­սը, Մեղ­րին, Գո­րի­սը և այլն»:

Գո­րի­ս գ­յու­ղա­քա­ղա­քում թա­տե­րա­կան կյան­քը կա­նո­նա­վո­րե­լու, թատ­րո­նի գոր­ծու­նեութ­յան աս­տի­ճա­նը բարձ­րաց­նե­լու և դե­րա­սա­նա­կան մշտա­կան խումբ պա­հե­լու նպա­տա­կով թա­տե­րա­կան գոր­ծի մոտ կանգ­նած մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ ո­րո­շվում է հրա­վի­րել թա­տե­րա­սեր­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղով: Գո­րի­սից «Մշա­կի» թղթա­կից Հով­հան­նես Դա­նիել­յա­նի տե­ղե­կաց­մամբ` «Ստա­նա­լով թույլտ­ւու­թիւն գոր­ծի նա­խա­ձեռ­նող­նե­րը, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով զա­նա­զան ան­ձիք, ո­րոնց մի­ջո­ցով կա­րե­լի է կազ­մա­կեր­պել սի­րող­նե­րի մշտա­կան խումբ, վճռե­ցին ընդ­հա­նուր ժո­ղով հրա­ւի­րել ու ձեռ­նա­մուխ լնել գոր­ծին»: 1894 թ. դեկ­տեմ­բե­րի 25-ին հրա­վիր­ված ա­ռա­ջին ժո­ղո­վում ո­րոշ­վում է հիմ­նել թա­տրո­նա­կան կո­մի­տե: Ժո­ղո­վը միա­ձայն կո­մի­տեի նա­խա­գահ է ընտ­րում բժիշկ Զ. Տեր-Հով­սեփ­յան­ցին, տե­ղա­կալ` Ա. Մե­լիք-Շահ­նա­զար­­յան­ցին: Ռե­ժի­սո­րա­կան մաս­նախմ­բի նա­խա­գահ է ընտր­վում իշ­խան Կ. Թու­ման­յան­ցը: Թա­տե­րա­սե­րնե­րի հիմ­նա­կան խմբի գո­յութ­յան պայ­­ման­նե­րում, ներ­կա­յա­ցում­նե­րի կազ­մա­կերպ­ման և դե­րա­սան­նե­րին վար­ձատ­րե­լու նպա­տա­կով անհ­րա­ժեշ­տա­բար ստեղծ­վել է նաև հո­գա­բար­ձո­ւա­կան մար­մին: Ա­հա այս­պես է սկսվել Գո­րի­սի թատ­րո­նի պատ­մութ­յու­նը: Թերևս ­կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ թա­տ­­րո­նա­կան կո­մի­տեի ստեղ­ծու­մով էլ սկիզբ դրվեց Գո­րի­սի թատ­րո­նի տա­րե­գրութ­յա­նը:

1895 թ. հուն­վա­րի 14-ին տե­ղի թա­տե­րա­սեր­նե­րի խում­բը Հ. Մի­նաս­յա­նի տան դահ­լի­ճում, բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­նե­րով, հա­յոց ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպրո­ցի ա­շա­կերտ­նե­րի օգ­տին ներ­կա­յաց­նում է «Սան­դուխտ» (Խ. Գալ­ֆա­յան) ող­բեր­գութ­յու­նը և «Մա­դո­յի կտա­կը» (Վ. Մա­դաթ­յան), «Կըռթ-Կըռթ» (Վ. Մա­դաթ­յան) կա­տա­կեր­գութ­յուն­ներ­ը: Կա­նանց դե­րե­րում խա­ղում էին ա­ռա­ջին ան­գամ բեմ բարձ­րա­ցած օր. Հ. Մա­րանջ­յան­ցը և Տ. Բեկ­զադ­յա­նը: Հատ­կան­շա­կան է, որ ներ­կա­յաց­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րին մե­ծա­պես օգ­նել էր «Կով­կա­սի հա­յոց բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րութ­յան» Շու­շիի մաս­նաճ­յու­ղի վար­չութ­յու­նը` ու­ղար­կե­լով զգեստ­նե­ր: Հով­հ. Դա­նիել­յա­նը «Մշա­կի» հղած թղթա­կցութ­յու­նում այդ ներ­կա­յաց­ման ա­ռի­թով գրում է. «Թատ­րօ­նի դահ­լի­ճը և բե­մը, շնոր­հիւ իշ­խան Կ. Թու­մա­նեա­նի գործ դրած ջան­քե­րին, շքեղ կեր­պով զար­դար­ված ու լու­սա­ւոր­ված էր: Ներ­կա­յա­ցու­մը պէտք է ա­սած, բա­ւա­կա­նին ա­ջող ան­ցաւ, բո­լոր խա­ղա­ցող­նե­րը բա­րեխղ­ճու­թեամբ կա­տա­րե­ցին ի­րանց դե­րե­րը և չը փչաց­րին ընդ­հա­նուր ան­սամբ­լը: Կա­նանց դե­րե­րում օր. Հ. Մա­րան­ջեանց և Տ. Բէգ­զա­դեանց, ի­րանց աշ­խոյժ և կեն­դա­նի խա­ղով լաւ տպա­վո­րու­թիւն թո­ղե­ցին հան­դի­սա­կա­նե­րի վրա:… հան­դի­սա­կան­նե­րը մի քա­նի ան­գամ ծա­փա­հա­րու­թիւն­նե­րով բեմ կան­չե­ցին բո­լոր խա­ղա­ցող­նե­րին. ժո­ղովր­դից շա­տե­րը տե­ղի սա­կա­ւու­թեան պատ­ճա­ռով զուրկ մնա­ցին թատ­րօն յա­ճա­խե­լուց»: Ներ­կա­յաց­ման ա­վար­տից հե­տո հօ­գուտ հա­յոց ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպրո­ցի հա­վաք­վել էր 166 ռ. 60 կ.:

Գո­րի­սի թատ­րո­նի խա­ղա­ցան­կում ընդգրկ­ված են ե­ղել ինչ­պես ազ­գա­յին, այն­պես էլ եվ­րո­պա­ցի մի շարք դրա­մա­տուրգ­նե­րի պիես­նե­րը: 1907 թ. ապ­րի­լի 14-ին Գո­րի­սի թա­տե­րա­սեր­նե­րը հա­յոց ու­սում­նա­րա­նում ներ­կա­յա­ցնում են «Վե­րածն­վա­ծը» (Լ. Ման­վել­յան) պիես­ը և «Ա­դամ և Ե­վա» (Լ. Յա­կովլև) վոդևի­լը: Դե­րա­սա­նա­կան իր խա­ղով հատ­կա­պես աչ­քի է ըն­կել օր. Ման­վել­յա­նը, ո­րը «Վե­րածն­ված»-ի մեջ խա­ղա­ցել է Հրա­նու­շի, իսկ «Ա­դամ և Ե­վա»-ում` Ե­վա­յի դե­րը: Մշա­կի» հոդ­վա­ծա­գիր­նե­րից «Խթան» ծած­կա­նու­նով հե­ղի­նա­կն­ անդ­րա­դառ­նա­լով օր. Ման­վել­յա­նի ներ­կա­յա­ցում­նե­րի գե­ղար­վես­տա­կան ո­րա­կին գրում է. «…թէ ա­ռա­ջին և թէ երկ­րորդ դե­րումն էլ նրա խա­ղը բա­ւա­կան տպա­ւո­րիչ էր: Օ­րիոր­դի բե­մա­կան խո­շոր ըն­դու­նա­կու­թիւն­նե­րը գու­շա­կում են, որ նա ա­պա­գա­յում մեծ զարդ կա­րող է լի­նել հայ­կա­կան բե­մի հա­մար»:

XX դա­րասկզ­բին Գո­րի­սի սի­րո­ղա­կան թատ­րո­նում ա­ռանձ­նա­նում է մեկ անուն` Աշ­խեն Տեր-Աստ­վա­ծատր­յա­ն: Աշ­խե­նը Գո­րի­սի ա­ռա­ջին խի­զախ դե­րա­սա­նու­հին է, ով խա­ղա­ցել է կնոջ դե­րում, քան­զի մինչև դե­րա­սա­նու­հու բեմ բարձ­րա­նա­լը, Գո­րի­սի թատ­րո­նում կնոջ դե­րը հիմ­նա­կա­նում կա­տա­րում էին տղա դե­րա­սան­նե­րը: Դժբախ­տա­բար, կարճ է ե­ղել սկսնակ դե­րա­սա­նու­հու կյան­քը. մա­հա­ցել է ա­մուս­նութ­յու­նից մեկ տա­րի անց` 1911 թ. փետր­վա­րի 27-ին: «Այն ժա­մա­նակ,- գրում է «Գա­ւա­ռի» խմբա­գիր Ս. Տեր-Մի­նաս­յա­նը,- երբ գա­ւա­ռա­ցի հա­յը շատ դժւար էր հաշտ­ւում կնոջ գոր­ծու­նէու­թեան հետ և ա­ռան­ձին խարհր­դա­ւո­րու­թեամբ էր նա­յում նրան, հան­գու­ցեա­լը թէ­կուզ փոք­րա­հա­սակ, դե­ռա­հաս, հա­մար­ձակ կեր­պով ոտ դրեց մեր բե­մի վրայ և հրա­պա­րա­կը մաք­րեց կնոջ դեր խա­ղա­ցող տղա­նե­րից»: Ա. Տեր-Աստ­վա­ծատր­յա­նի մա­հը խոր վիշտ է պատ­ճա­ռում Գո­րի­սի հա­սա­րա­կայ­նութ­յա­նը: Նրա մա­սին ցա­վակ­ցա­կան շատ խոս­քեր են տպագր­վել ժա­մա­նա­կի մա­մու­լում: Դե­րա­սա­նու­հու մահ­վան ա­ռի­թով «Հո­րի­զոն» լրա­գրում տպված մա­հա­խո­սա­կա­նում աս­ված է. «Ամ­սի 1-ին մեծ հան­դե­սով հո­ղին հանձն­ւեց քա­ղա­քիս ե­րի­տա­սարդ սի­րո­ղու­հին, մեր Տ. Աշ­խեն Տեր-Աստ­ւա­ծատ­րեա­նը»:

Հարկ է նկա­տել, որ Գո­րի­սի թատ­րո­նի գոր­ծու­նեութ­յունն ըն­թա­նում էր բա­զում դժվա­րութ­յուն­նե­րի հաղ­թա­հա­րու­մով: Հա­ճախ ներ­կա­յա­ցում­նե­րը կա­յա­նում էին կի­սա­դա­տարկ դահ­լիճ­նե­րում: «Մշա­կը» Գո­րի­սի թատ­րո­նի զար­գաց­ման հետ կապ­ված մի շարք խնդիր­նե­րի վրա հրա­վի­րե­լով հա­սա­րա­կութ­յան ու­շադ­րութ­յու­նը, ցույց է տվել, թե ժո­ղովր­դի ազ­գա­յին ամ­բող­ջա­կան նկա­րա­գի­րը պահ­պա­նե­լու գոր­ծում որ­քան կարևոր է թատ­րո­նի մշտա­կան գո­յութ­յու­նը: «Ա­սա­ցէք խնդրեմ,- գրում է Մշա­կի» թա­տե­րա­խո­սը,- մի՞թէ այն­պի­սի մի գա­ւա­ռա­կան քա­ղա­քին, որ­պի­սին է Գօ­րի­սը, պա­տիւ է բե­րում այս­չափ ան­տար­բեր մնալ դէ­պի բէ­մը, մի՞­թէ նա այն­քան յետ ըն­կած է, որ չէ հա­վա­նում գե­ղա­րո­ւես­տի նշա­նա­կու­թիւ­նը, մի՞­թէ նա ի­րան վի­րա­վոր­ված չէ զգում, երբ տես­նում է 110 րուբ­լու տոմ­սակ­նե­րից «տՏսվօռ րոՏ­ՐՕ», ին­քը քա­ղա­քը 10 րուբ­լու է միայն գնում. ե­թէ տե­ղա­ցի մի քա­նի ե­րի­տա­սարդ­ներն ու օ­տար մար­դիկ էլ չը լի­նեին, այն ժա­մա­նակ ինչ կը լի­նէր Գօ­րի­սի դրու­թիւ­նը…»:

Գո­րի­սի թատ­րո­նի ան­ցած ու­ղու և զար­գաց­ման մի­տում­նե­րի մա­սին ար­ժե­քա­վոր տե­ղե­կութ­յուն­ներ է հա­ղոր­դում «Ժայ­ռ» լրագ­րի Գո­րի­սի թղթակ­ից, «Սյու­նե­ցի Լ­ևոն» ծած­կա­նու­նով հան­դես ե­կող Լ­ևոն Մի­քա­յել­յա­նը` «Թատ­րօ­նը Գօ­րի­սում» հոդ­վա­ծում: Հոդ­վա­ծա­գի­րը քա­ջա­ծա­նոթ Գո­րի­սի մշա­կու­թա­յին, հատ­կա­պես թա­տե­րա­կան կյան­քի ա­ռա­ջըն­թա­ցը խո­չըն­դոտ­ող դժվա­րութ­յուն­նե­րին, գրում է, որ քա­ղա­քի թատ­րո­նի զա­րգաց­ման ու­ղին եղել է չա­փա­զանց դժվար: Թա­տե­րա­սեր­նե­րը զրկված են ե­ղել գույ­քա­յին տար­րա­կան պայ­ման­նե­րից ու մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նութ­յու­նից: «Ամ­բողջ չորս տա­րի է,- գրում է Լ­ևոն Սյու­նե­ցին,- ինչ այս­տեղ բո­լո­րո­վին ե­րե­րուն հո­ղի վրայ գո­յու­թիւն ու­նի թատ­րօ­նը: Ե­րե­րուն եմ ա­սում, ո­րով­հետև չի ե­ղել ոչ կա­նօ­նա­ւոր հաշ­ւետ­ւու­թիւն, ոչ էլ ղե­կա­վար մար­մին, այլ բո­լո­րը կա­տար­ւել է «տնա­վա­րի»: Չորս տար­ւայ ըն­թաց­քում թատ­րօ­նը ձեռք չի բե­րել իր հա­մար գո­նէ մի քա­նի թա­տե­րա­կան գրքեր, դեռ մի կող­մը թո­ղած կահ-կա­րա­սի­նե­րը ու այլ անհ­րա­ժեշտ պի­տոյք­նե­րը: Հար­կա­ւոր ե­ղած դէպ­քում գռնէ դուռն են ըն­կել` մէ­կից սե­ղան, միւ­սից ա­թոռ­ներ ու այլ հար­կա­ւոր ա­ռար­կա­ներ խնդրել ու, շատ յա­ճախ մեր­ժում­նե­րով դար­ձել: Ա­հա թէ որ­քան անմ­խի­թար պայ­ման­նե­րում է այս գա­ւա­ռա­կան բե­մը քարշ տւել իր գո­յու­թիւ­նը մինչև օրս»: Դժվար է ե­ղել հատ­կա­պես պիես­նե­րի ընտ­րութ­յունն և դե­րե­րի բաշ­խու­մը: Լ­ևոն Սյու­նե­ցու պատ­կե­րա­վոր նե­րա­կա­յաց­մամբ` «երբ ցան­կու­թիւն էր ա­ռա­ջա­նում մի ներ­կա­յա­ցում տա­լու, սի­րող­նե­րը հա­ւաք­ւում էին պիէ­սա ընտ­րե­լու: Դէս ու դէն էին ընկ­նում, մի քա­նի տա­փուկ պիէս­նէր գտնում, կար­դում ու տեղն ու տե­ղը գլուխ պատ­ռե­լով սկսում դե­րե­րի բաշ­խու­մը: Այժմ տե­սէք թէ ինչ ղալ­մա­ղալ էր բարձ­րա­նում. մէ­կը գան­գատ­ւում է, որ իր դե­րը լա­ւը չէ, միւ­սի­նը փոքր է կամ մեծ, եր­րոր­դը ինչ ինչ պատ­ճառ­նե­րով բո­լո­րո­վին հրա­ժար­ւում է դեր վերց­նե­լուց և այլն»:

        Գո­րի­սի թա­տե­րա­կան կյան­քի աշխ­ու­ժաց­ման խնդի­րը մշտա­պես գտնվել է տե­ղի ա­ռա­ջա­դեմ ե­րի­տա­սար­դութ­յան, հատ­կա­պես նրա լա­վա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի` հա­յոց ծխա­կան դպրո­ցի ու­սու­ցիչ, բազ­մա­վաս­տակ լրագ­րող, մ­­շա­կու­թա­յին և հա­սա­րա­կա­կան ե­ռան­դուն գոր­ծիչ Տ. Սա­զան­դար­յա­նի ու­շա­դրութ­յան կենտ­րո­նում: Հատ­կան­շա­կան է այն ի­րո­ղութ­յու­նը, որ վեր­ջի­նիս հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յունն անխ­զե­լիո­րեն կապ­ված է ոչ միայն լրա­գրութ­յան, ման­կա­վար­ժութ­յան և դպրոց­ա­կան գոր­ծի կազ­մա­կերպ­ման, այլև թա­տե­րա­կան ար­վես­տի զար­գաց­ման հետ: Թա­տե­րա­կան կյան­քի ան­կա­նոն ըն­թաց­քին վերջ տա­լու, թա­տե­րա­սեր­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը կա­նո­նա­կար­գե­լու և մշտա­կան խումբ ու­նե­նա­լու մտա­հո­գութ­յամբ Տ. Սա­զան­դար­յա­նի գոր­ծա­դրած հա­մառ ջան­քե­րով տե­ղի թա­տե­րա­սեր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ հրա­վիր­ված ժո­ղո­վում ո­րո­շվում է ստեղ­ծել մի ղե­կա­վար մար­մին, ո­րը «կազ­մե­լու է պատ­շած կա­նո­նա­դրու­թիւն և երկ­սեռ թա­տե­րա­սի­րա­կան մշտա­կան խումբ»: Տ. Սա­զան­դար­յանն իր նա­խա­ձեռ­նութ­յամբ և պա­տաս­խա­նատ­վութ­յամբ ու­սու­ցիչ­նե­րից, ա­շա­­կերտ­­նե­րից և քա­ղա­քի ե­րի­տա­սարդ կա­րող ու­ժե­րից կազ­մե­լով դե­րա­սա­նա­կան նոր խումբ, է­ժան մուտ­քագ­րե­րով սկսեց ներ­կա­յա­ցում­ներ տալ: Նշենք, որ Տ. Սա­զան­դար­յա­նը տ­ևա­կան չի զբաղ­վել թա­տե­րա­կան գոր­ծով: Ազ­գա­յին գոր­ծիչ Եր­վանդ Սարգս­յա­նի բնո­րոշ­մամբ. «Տիգ­րան Սա­զան­դա­րեա­նը ա­ւար­տել էր Գէոր­գեան ճե­մա­րա­նի դա­սա­րա­նա­կան բա­ժի­նը: Փոր­ձեց «քա­լել» բե­մի վրայ, բայց կի­սատ մնաց: Ա­պա իր հայ­րե­նի Գո­րի­սում դար­ձաւ իր ժո­ղովր­դի հա­մեստ գոր­ծիչ­նե­րից մէ­կը: Կո­մի­տա­սի աս­տո­ւա­ծա­յին ազ­դե­ցու­թիւ­նը կար Սա­զան­դա­րեա­նի վրայ, եւ նա այդ կտա­կեց իր շնոր­հա­լի աղջ­կան` Տա­թե­ւի­կին»:

Գո­րի­սում թա­տե­րա­կան կյան­քի աս­տի­ճա­նա­կան զար­գաց­մա­նը զու­գըն­թաց, հայ բնակ­չութ­յու­նից բա­ցի տե­ղի փոք­րա­թիվ ռու­սա­կան հա­մայն­քի թա­տե­րա­սեր­նե­րը հա­յե­րի օ­րի­նա­կով նո­ւյն­­պես սկսե­ցին տալ ներ­կա­յա­ցում­ներ: «Գա­ւառ» լրագ­րի տե­ղե­կաց­մամբ 1910 թ. փետր­վա­րի 27-ին հաս­ա­րա­կա­կան ա­կում­բի դահ­լի­ճում «ռուս սի­րող-սի­րո­ղու­հի­նե­րը տվին ռու­սե­րեն ներ­կա­յա­ցում: 

         Գո­րի­սի թատ­ե­րա­սեր­ներն ի­րենց ներ­կա­յա­ցում­նե­րը հիմ­նա­կա­նում կազ­մա­կերպ­ում էին հա­յոց ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպրո­ցի ոչ մեծ դահ­լի­ճում: Հա­սա­րա­կա­կան կյան­քի տե­ղա­շար­ժե­րի արդ­յուն­քում, ազ­­գա­յին թա­տե­րա­կան բե­մա­ցան­կից զատ, բե­մա­կա­նաց­վում էին նաև ժա­մա­նա­կի եվ­րո­պա­կան և դա­սա­կան հե­ղի­նակ­նե­րի պիես­ներն ու դրա­ման­ե­րը: Այս­պես` 1910 թ. հուն­վա­րի 9-ին դպրո­ցի ու­սու­ցիչ­նե­րը բե­մա­կա­նաց­նում են «Ոճ­րա­գոր­ծի ըն­տա­նի­քը» (Պ. Ջիա­կո­մետ­տի) և «Բռնի ա­մուս­նութ­յուն» (Ժ. Մո­լիեր) ոդևիլ­նե­րը: Կոր­րա­դո­յի պա­տաս­խա­նա­տու դե­րը խա­ղում էր Տ. Սա­զան­դար­յա­նը, ո­րը դե­րա­սա­նա­կան իր վար­պե­տութ­յամբ ար­դեն իսկ «հա­սա­րա­կու­թեան ու­շադ­րու­թիւ­նը գրա­ւում է գրե­թէ ա­մեն ներ­կա­յաց­ման ժա­մա­նակ…», իսկ Ռո­զա­լիա­յի դե­րը` օ­րիորդ Լ. Տիգ­րան­յա­նը: Դե­րա­սա­նա­կան խմբում ընդգրկ­ված է ե­ղել նաև ա­շա­կեր­տու­հի­նե­րից Շու­շա­նիկ Տեր-Մով­սիս­յա­նը, ո­րը խա­ղում էր Էմ­մա­յի դե­րը: «Խա­ղը ընդ­հա­նուր առ­մամբ զօ­րեղ տպա­վո­րու­թիւն թո­ղեց: Վեր­ջին տե­սա­րա­նում հան­դիս­կան­նե­րից ո­մանք ար­տաս­ւե­ցան»,- գրում է «Գա­ւառ» շա­բա­թա­թեր­թը: Բե­մա­կա­նա­ցու­մից ստաց­ված ամ­բողջ հա­սույ­թը նվի­րա­բեր­վեց ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպրո­ցին:

          Հատ­կան­շա­կան է այն ի­րո­ղութ­յու­նը, որ բա­րե­գոր­ծա­կան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, հայ և ռուս թա­տե­րա­սեր­նե­րը շատ դեպ­քե­րում հա­մա­տեղ են կազ­մա­կեր­պել ներ­կա­յա­ցում­ներ: Ինչ­պես օ­րի­նակ` 1910 թ. մա­յի­սի 13-ին բժիշկ Միք. Պա­րոն­յանն իր տիկ­նոջ` Նա­տա­լիա Նի­կո­ղոս­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ հայ և ռուս թա­տե­րա­սեր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ծխա­կան դպրո­ցի դահ­լի­ճում ներ­կա­յաց­նում է «Վայ­րե­նի» (Է. Տեր-Գրի­գոր­յան) ոդևիլ­ը: Ող­ջու­նե­լով հա­մա­տեղ ներ­կա­յա­ցում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, «Գա­ւա­ռի» խմբա­գիր Ս. Տեր-Մի­նաս­յա­նը գրում է. «Յի­շա­տա­կե­լու ար­ժա­նի է տիկ. Պա­րո­նեա­նը, որը մինչև այժմ ան­ծա­նօթ է մեր հա­սա­րա­կու­թեա­նը, սա­կայն հէնց ա­ռա­ջին ան­գա­մը ցոյց տւաւ իւր կա­տա­րեալ ըն­դու­նա­կու­թիւ­նը և մտած­ւած խա­ղը բե­մա­կան ար­ւես­տի հա­մար… Հայ և ռուս սի­րող­նե­րի այս ան­գա­մայ կա­տա­րեալ յա­ջո­ղու­թիւ­նը սի­րում ենք հա­ւա­տալ, որ մի նոր և հիմ­նա­ւոր շաղ­կապ կլի­նի կա­պել եր­կու ազ­գի բե­մա­կան­նե­րին, տալ նրանց կազ­մա­կերպ դիս­ցիպ­լի­նար դրու­թիւն, ո­րին շատ վա­ղուց սպա­սում է մեր հա­սա­րա­կու­թիւ­նը»:

        1912 թ. թատ­րո­նի ռե­ժի­սոր­ն­ է ե­ղել մշա­կու­թա­յին գոր­ծի հմուտ կազ­մա­կեր­պիչ Տ. Սա­­զան­դար­յա­նը: Հարկ է նշել, որ Գո­րի­սի թատ­րո­նի պատ­մութ­յա­ն ­մի ո­րո­շա­կի ժա­մա­նա­կաշր­ջան սեր­տո­րեն կապ­ված է վեր­ջի­նիս ան­վան հետ, որն իր գոր­ծու­նեութ­յամբ մե­ծա­պես նպաս­տել է Գո­րի­սի թա­տե­րա­կան կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը և զար­գաց­մա­նը: Շնոր­հիվ Տ. Սա­զան­դար­յա­նի ջան­քե­րի, նոր թար­մութ­յուն մտցվեց Գո­րի­սի թատ­ե­րա­կան կյան­քում: «Գա­ւառ» լրագ­րի բնո­րոշ­մամբ Տ. Սա­զան­դար­յանն իր դե­րա­սա­նա­կան հմայ­քով ար­դեն իսկ «…Գօ­րի­սի բե­մի զարդն էր կազ­մում»: Նույն թվա­կա­նի թա­տե­րաշր­ջա­նում Գո­րի­սի թա­տե­րա­սեր­նե­րը հա­սա­րա­կա­կան ա­կում­բի դահ­լի­ճում բե­մա­կա­նաց­րել են «Պե­պո» (Գ. Սուն­դուկ­յան), «Ինչ­պես թո­ղին նրանք ծխե­լը» (Վ. Տրախ­տեն­բերգ), «Ղո­նաղ­լուղս մնաց» (Հ. Սո­լով­յան) պիես­նե­րը: 1913 թ. մար­տի սկզբնե­րին թա­տե­րա­սե­րե­րի կող­մից դարձ­յալ հա­սա­րա­կա­կան ա­կում­բի դահ­լի­ճում բե­մա­կա­նաց­վել է «Թան­կա­գին համ­բույր» (Ռ. Չի­նա­րով, փոխ. Մսեր­­յանց) պիե­սը:

XX դա­րի սկզբնե­րին թա­տե­րա­կան շրջա­գա­յութ­յուն­նե­րը տեղ գտան նաև Գո­րի­սում: 1910 թ. հու­լի­սի 16-ին տե­ղի թա­տե­րա­սեր­նե­րի հրա­վե­րով հյու­րա­խա­ղե­րի նպա­տա­կով Թիֆ­լի­սից Գո­րի­ս­ է ժա­մա­նում տա­ղան­դա­շատ դե­րա­սան, հայ թա­տե­րա­կան գոր­ծի ան­խոնջ կազ­մա­կեր­պիչ Ա­մո Խա­րազ­յա­նն­ իր ղե­կա­վա­րած «Նոր դրա­մա» ժո­ղովր­դա­կան թատ­­րո­նով: Դե­րա­սա­նա­կան խում­բը ութ օր շա­րու­նակ խա­ղա­ց «Ոճ­րա­գոր­ծի ըն­տա­նի­քը» (Պ. Ջիա­կո­մետ­տի), «Սեր և Խար­դա­վանք» (Ֆ. Շիլ­լեր) և «Թա­գի հա­մար» (Ֆ. Կոպ­պե) պիես­նե­րը: Ռուս հա­մայն­քի խնդրան­քով խում­բը ռու­սե­րեն ներ­կա­յաց­րեց նաև «Եր­ջան­կութ­յան հա­մար» (Ստ. Պշի­բիշևսկի) դրա­ման: Այդ ներ­կա­յա­ցում­նե­րի բե­մադ­րութ­յու­նը Գո­րի­սում մշա­կու­թա­յին նշա­նա­կա­լից երևույթ էր: «Գա­ւառ» շա­բա­թա­թե­րը ջեր­մո­րեն ար­ձա­գան­քեց Գո­րի­սում տե­ղի ու­նե­ցող նմա­նօ­րի­նակ թա­տե­րա­կան ձեռ­նար­կում­նե­րին: Տպա­վոր­ված Ա. Խա­րազ­յա­նի խմբի խա­ղով, շա­բա­թա­թե­րն­ այդ օ­րե­րին գրում էր. «Տե­ղա­կան սի­րող­նե­րը ի­րանց սրտին ան­չափ մօ­տիկ ըն­դու­նե­լով Խա­րա­զեա­նի այդ հա­մար­ձակ քայ­լը, Գօ­րիս խումբ բե­րե­լը, ող­ջամբ բա­րի երթ մաղ­թե­լով հան­դերձ, խնդրե­ցին չմո­ռա­նալ գա­ւա­ռա­կան բե­մը և խմբի հա­մեստ գոր­ծու­նէու­թեան ցան­կում ո­րոշ տեղ տալ և գա­ւա­ռիս բե­մին»:

Թա­տե­րա­կան շրջա­գա­յութ­յուն­նե­րի ա­վան­դույ­թը Գո­րի­սում շա­րու­նակ­վեց նաև հե­տա­գա ժա­մա­նակ­նե­րում: Այս­պես` 1913 թ. սեպ­տեմ­բե­րի սկզբնե­րին Գո­րի­սում հյու­րա­խա­ղե­րով հան­դես են գա­լիս Բաք­վի և Թիֆ­լի­սի հայ­կա­կան թատ­րո­ննե­րի ճա­նաչ­ված դե­րա­սան­ներ Գրի­գոր և Վիկ­տո­րիա Ա­վետ­յան­նե­րը: Տե­ղի թա­տե­րա­սեր­նե­րի հետ միա­սին նրանք տա­լիս են ե­րեք ներ­կա­յա­ցում (հա­յե­րեն և ռու­սե­րեն): Խա­ղա­ցան­կում ընդգրկ­ված են ե­ղել «Ա­կա­մա բժիշկ» (Ժ. Մո­լիեր), «Էս էլ քի մո­ցիք­լու­թին» (Մ. Տեր-Գրի­գոր­յան), «Խե­լա­գա­րի օ­րագ­րից» (Ն. Գո­գոլ), «Ա­դամ և Ե­վա» (Լ. Յա­կովլև), «Չա­րաճ­ճին» (Պ. Գա­վո, փոխ. Գ. Ա­վետ­յան), «Գե­րեզ­մա­նա­քա­րի վրա» (հե­ղի­նակն ան­հայտ է), «Քաղ­ցած Դոն Ժո­ւան» (հե­ղի­նակն ան­հայտ է) պիես­նե­րը: Թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րը տե­ղի էին ու­նե­նում պե­տա­կան դպրո­ցի ընդ­հար­ձակ դահ­լի­ճում: Նկա­տենք, որ այ­ցե­լու դե­րա­սան­նե­րի բե­րած պիես­նե­րով հարս­տա­նում էր ոչ միայն Գո­րի­սի թատ­րո­նի խա­ղա­ցան­կը, այլև դե­րա­սա­նա­կան խմբե­րի հա­ճա­խա­կի այ­ցե­լութ­յուն­նե­րը ներ­գոր­ծե­ցին տե­ղի դե­րա­սան­նե­րի` բե­մա­կան խա­ղաո­ճի վար­պե­տութ­յան զար­գաց­մանն ու ձ­ևա­վոր­մա­նը:

Գո­րի­սի թա­տե­րա­սեր­նե­րի շար­քե­րը 1916 թ. մա­յի­սի վեր­ջե­րին հա­մալ­րել է նաև Ա. Բա­կուն­ցը, ո­րը Լոր գյու­ղից վե­րա­դառ­նա­լուց հե­տո ընդգրկ­վել է քա­ղա­քի գոր­ծող թատ­երախմբում և ամ­ռա­նը մաս­նակ­ցել նոր­վե­գա­ցի դրա­մա­տուրգ Բ. Բյոռն­սո­նի «Նո­րապ­սակ­ներ» եր­կի բե­մա­կա­նաց­մա­նը: Բա­կուն­ցը կա­տա­րել է նո­րապ­սակ Ակ­սե­լի դե­րը, ո­րից հե­տո այս ա­նու­նն­ աս­տի­ճա­նա­բար փո­խա­րի­նում է Ալեք­սանդ­րին և դառ­նում գրա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան ա­նուն:

Այս­պի­սով` Գո­րի­սի թատ­րո­նը XX դա­րասկզ­բին ար­դեն ու­նե­ր պ­րո­ֆե­սիո­նալ թատ­րո­նի բո­լոր գծե­րը, և մո­տե­նում էր գա­վա­ռա­կան թատ­րո­նի դա­սա­կան տի­պին:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի