Հայոց մեծ եղեռնի ղարադաղյան էջը…

Spread the love

…կամ Օսմանյան զորքը Ղարադաղում 

Հիշ­յալ ժա­մա­նա­կաշր­ջա­նում հա­մաշ­խար­հա­յին ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հաս­նում են թուրք-ի­րա­նա­կան սահ­մա­նին՝ աս­տի­ճա­նա­բար մո­տե­նա­լով Ղա­րա­դա­ղին: 1914 թվա­կա­նի սկզբնե­րին Ջուլ­ֆա­յից հե­ռագ­րում են Թիֆ­լի­սի թեր­թե­րին առ այն, որ Ատր­պա­տա­կա­նում ու­ժե­ղա­նում է թուրք-գեր­մա­նա­կան պրո­պա­գան­դան ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան դեմ[1]: Միա­ժա­մա­նակ ու­ժե­ղա­նում է նաև պան­թուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը: Ինչ­պես ողջ Արևմտ­յան Հա­յաս­տա­նում, այն­պես էլ այս­տեղ ակ­տի­վա­նում են քրդա­կան ցե­ղախմ­բերն ու հրո­սա­կախմ­բե­րը: Հա­յե­րի կո­ղո­պու­տը Ղա­րա­դա­ղում սկսում է մաս­սա­յա­կան բնույթ կրել: Գ­յու­ղա­ցի­նե­րը չէին կա­րո­ղա­նում դուրս գալ դաշ­տեր՝ աշ­խա­տե­լու: Կտր­վել էր գյու­ղե­րի միջև կա­պը: Ատր­պա­տա­կա­նի հա­յոց թե­մի ա­ռաջ­նոր­դը միայն կա­րո­ղա­նում է Աբ­րա­համ բեկ ա­նու­նով մի մարդ ու­ղար­կել Ղա­րա­դաղ՝ կո­ղո­պուտ­նե­րից զերծ պա­հե­լու հա­մար Ա­ռաջ­նոր­դա­րա­նին պատ­կա­նող Նորաշեն-­Հուժ, Օ­ղա, Զիա­գու գյու­ղե­րը[2]:

1914 թվականի վեր­ջին քուրդ բե­կեր Սըմ­կոն, Գուր­տոյ բե­կը, Համ­զե ա­ղան և­ ու­րիշ­նե­րը, խու­ժա­նի գլուխն ան­ցած, ո­րոնց միա­նում են նաև տե­ղա­ցի թուր­քե­րը, ո­ղո­ղում են Ուր­միա­յի շրջա­նը, թա­լա­նում, խոշ­տան­գում և ս­պա­նում տե­ղի հա­յե­րին ու ա­սո­րի­նե­րին, առ­ևան­գում և բռ­նա­բա­րում աղ­ջիկ­նե­րին[3]:

1915 թվա­կա­նի սկզբին Ուր­միա ներ­խու­ժած օս­ման­յան զոր­քե­րը Խա­լիլ փա­շա­յի հրա­մա­նա­տա­րութ­յամբ ձեր­բա­կա­լում են եր­ևե­լի հա­յե­րին և, խումբ-խումբ քա­ղա­քից տար­հա­նե­լով, գնդա­կա­հա­րում[4]:

Փաս­տո­րեն՝ ցե­ղաս­պա­նութ­յու­նը հա­սել էր Ատր­պա­տա­կան:

1915 թվա­կա­նի ապ­րի­լին Ուր­միա լճի մոտ՝ Դիլ­ման գյու­ղում, ռու­սա­կան զոր­քից կրած պար­տութ­յու­նից հե­տո թուր­քա­կան զոր­քե­րը նա­հան­ջում են Ուր­միա­յից: Ատր­պա­տա­կան են լցվում ռու­սա­կան զո­րա­միա­վո­րում­նե­րը: Սա­կայն կարճ ժա­մա­նա­կում տե­ղի հա­յե­րը հասց­նում են հիաս­թափ­վել ռու­սա­կան սպա­յա­կազ­մի դրսևո­րած վար­քից և վե­րա­բեր­մուն­քից: Ճա­կա­տի հրա­մա­նա­տար զո­րա­վար Չեր­նո­զու­բո­վը շատ մտեր­միկ և հո­գա­տար վե­րա­բեր­մունք է ցույց տա­լիս պարս­կա­թուր­քա­կան սահ­մա­նին ապ­րող ջար­դա­րար քուրդ բե­կե­րի հան­դեպ, հան­ձինս՝ Սըմ­կո­յի, Գուր­տոյ բե­կի, Համ­զե ա­ղա­յի[5]: Վեր­ջիննե­րիս հա­ճա­խա­կի հրա­վի­րում է կե­րու­խու­մի, պարգ­ևատ­րում շքան­շան­նե­րով:

1917 թվա­կա­նին ռու­սա­կան զո­րա­միա­վո­րում­նե­րի կազ­մա­լուծ­ման արդ­յուն­քում պաշտ­պա­նա­կան պար­տա­կա­նութ­յու­նը ի­րենց վրա են վերց­նում հայ­կա­կան և­ ա­սո­րի զին­ված խմբա­վո­րում­նե­րը: Կազ­մա­վոր­վում է Ուր­միա­յի հայ­կա­կան բա­տա­լիո­նը, ո­րի հրա­մա­նա­տար է ընտր­վում Ա. Ս­տե­փան­յա­նը, օգ­նա­կան՝ Ա. Մու­շեղ­յա­նը, Ա վաշ­տի վաշ­տա­պետ՝ զան­գե­զուր­ցի Ար­շա­կը, Բ վաշ­տի­նը՝ ղա­րա­բաղ­ցի Ար­սեն Տեր-Գ­րի­գոր­յա­նը, Գ վաշ­տի­նը՝ զան­գե­զուր­ցի Ար­տե­մը (ե­րեքն էլ Քե­ռիի հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան զո­րա­միա­վո­րու­մից)[6]:

Թուր­քիա­յի դրդմամբ կրկին ակ­տի­վա­նում են քրդա­կան հրո­սա­կախմ­բե­րը՝ Սըմ­կո­յի գլխա­վո­րութ­յամբ: Վեր­ջի­նիս ակ­տի­վո­րեն ա­ջակ­ցում էր ղա­րա­դաղ­ցի Ա­միր Ար­շա­դի եղ­բայ­րը իր՝ ղա­րա­դաղ­ցի թուր­քե­րից կազմ­ված ջո­կա­տով: 1918 թվա­կա­նի փետր­վա­րին նա Ուր­միա­յի շրջա­նի հայ­կա­կան գյու­ղե­րից մե­կում ի­րա­կա­նաց­նում է ոճ­րա­գոր­ծութ­յուն­ներ: Ուր­միա­յի հայ­կա­կան բա­տա­լիո­նը նպա­տա­կադր­վում է պատ­ժել ղա­րա­դաղ­ցի խա­նին: Վեր­ջի­նիս հաս­նում են Կուշ­չի գյու­ղում և­ ընդ­հար­վում, որն ա­վարտ­վում է ղա­րա­դաղ­ցի թուր­քե­րի պար­տութ­յամբ:

1918 թվա­կա­նին Օս­ման­յան թուր­քե­րը ողջ ճա­կա­տով անց­նում են հար­ձակ­ման: Միա­ժա­մա­նակ ակ­տի­վա­նում են Թավ­րի­զի թուր­քե­րը ղա­րա­դաղ­ցի Ա­միր Ար­շա­դի գլխա­վո­րութ­յամբ: Խո­յում սրանց միա­նում է Սըմ­կոն իր 3000 ձիա­վոր­նե­րով: Ա­միր Ար­շա­դի ու Սըմ­կո­յի զին­ված ու­ժե­րը շարժ­վում են Սալ­մաս­տի ուղ­ղութ­յամբ, ուր կենտ­րո­նա­ցած էին հայ-ա­սո­րա­կան ու­ժե­րը[7]: Ա­միր Ար­շա­դը իր ու­ժե­րով դիր­քա­վոր­վում է Սալ­մաս­տի ար­վար­ձան­նե­րում՝ լեռ­նա­գո­տու բար­ձուն­քին: Ռազ­մա­ճա­կա­տի կենտ­րո­նում դիր­քա­վոր­վում է Վաս­պու­րա­կա­նից նա­հան­ջած հայ­կա­կան զո­րա­մա­սը՝ 1200 ձիա­վոր և հետ­ևակ զոր­քով, ո­րոնց հետ էր նաև Սալ­մաս­տի զին­ված խում­բը՝ Սա­րի­բե­կի գլխա­վո­րութ­յամբ: Հայ­կա­կան ու­ժե­րը ղե­կա­վա­րում էր Լ­ևոն Շո­ղո­յա­նը[8]: Ձախ թևում դիրք էին բռնել ա­սո­րա­կան ու­ժե­րը: Կար­ճատև ընդ­հա­րու­մից հե­տո Ա­միր Ար­շա­դը պարտ­վում է և խու­ճա­պա­հար փախ­չում՝ թող­նե­լով իր «Ջեյ­րան» թնդա­նո­թը և գն­դա­ցիր­նե­րը:

1918 թվա­կա­նի գար­նա­նը Օս­ման­յան զոր­քե­րը Մո­սու­լի կող­մից շարժ­վում են Ատր­պա­տա­կան: Ոտ­քի է կանգ­նում տե­ղի թրքութ­յու­նը՝ ա­ջակ­ցե­լու ցե­ղա­կից­նե­րին: Մա­յի­սի սկզբնե­րին նրանք հաս­նում են Դիլ­ման: Հայ-ա­սո­րա­կան ու­ժե­րը, անց­նե­լով հա­կա­հար­ձակ­ման, թուր­քե­րին բա­վա­կան ետ են շպրտում, ո­րից հե­տո մղում են մի շարք հաղ­թա­կան ճա­կա­տա­մար­տեր: Այդ ճա­կա­տա­մար­տե­րում հե­րո­սա­բար զոհ­վում են զան­գե­զուր­ցի­ներ Ար­տեմն ու Ար­շա­կը: Հու­նի­սի սկզբնե­րին թուր­քե­րը, լսե­լով Նա­խիջ­ևա­նից Անդ­րա­նի­կի ա­ռաջ­խա­ղաց­ման մա­սին, ստա­նում են հա­մալ­րում­ներ և­ անց­նում հար­ձակ­ման: Ինչ­պես հայտ­նի է, Անդ­րա­նի­կը Խո­յի մոտ բա­վա­կան ծանր ճա­կա­տա­մար­տում պար­տութ­յուն է կրում, ո­րից հե­տո էլ ա­վե­լի է ծան­րա­նում Ատր­պա­տա­կա­նի հայ և­ ա­սո­րի զին­ված ու­ժե­րի վի­ճա­կը: Պար­տութ­յուն են կրում նաև Ուր­միա­յի հայ պաշտ­պան­նե­րը, և թուր­քա­կան զոր­քը լցվում է Ուր­միա և շր­ջա­կա գյու­ղե­րը: Իր դե­րը խա­ղում է նաև ռազ­մամ­թեր­քի պա­կա­սը: Թուր­քա­կան ներ­խու­ժու­մը ու­ղեկց­վում էր թուր­քին բնո­րոշ կո­տո­րած­նե­րով ու խոշ­տան­գում­նե­րով: Ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րին ակ­տիվ մաս­նակ­ցում էին Ուր­միա­յի թուր­քե­րը: Ատր­պա­տա­կա­նի հա­յութ­յու­նը բռնում է գաղ­թի ճամ­փան: Մոտ 80000 հայ և­ ա­սո­րի փախ­չում են դե­պի հա­րավ, ո­րոնց կրնկա­կոխ հե­տապն­դում են թուր­քերն ու քրդա­կան հրո­սա­կախմ­բե­րը[9]: Գաղ­թա­կան­նե­րի քա­րա­վան­նե­րին պաշտ­պա­նում էին ու­ղե­կից զին­ված հայ­կա­կան ջո­կատ­նե­րը՝ Ար­սեն Տեր-Գ­րի­գոր­յա­նի ու Կոս­տի Համ­բար­ձում­յա­նի[10] գլխա­վո­րութ­յամբ: Վեր­ջին­ներս բազ­մա­թիվ սխրա­գոր­ծութ­յուն­նե­րով էին աչ­քի ըն­կել (ին­չը դեռ ըստ ար­ժան­վույն չի գնա­հատ­վել հայ պատ­մա­բան­նե­րի և սե­րունդ­նե­րի կող­մից) ինչ­պես ողջ ատր­պա­տա­կան­յան գո­յա­մար­տի ժա­մա­նակ, այն­պես էլ գաղ­թի ըն­թաց­քում: Կոս­տի Համ­բար­ձում­յա­նը այդ­պի­սի մի ընդ­հար­ման ժա­մա­նակ զոհ­վում է: Բազ­մա­թիվ զո­հեր են կրում նաև գաղ­թա­կան­նե­րը ու նրանց պաշտ­պան­նե­րը, ո­րոնց մեջ էր նաև Հով­հա­նես Թու­ման­յա­նի որ­դին՝ Ար­տա­վազ­դը: Օ­գոս­տո­սի 7-ին գաղ­թա­կա­նութ­յան քա­րա­վա­նը հաս­նում է Հա­մա­դան:

1918 թվա­կա­նի հու­լի­սին՝ Ուր­միա­յի գաղ­թից հե­տո, Օս­ման­յան բա­նա­կը Ա­լի Էհ­սան փա­շա­յի գլխա­վո­րութ­յամբ Ուր­միա­յի, Սալ­մաս­տի, Խո­յի, Մա­կո­ւի, Ջուլ­ֆա­յի, Մա­րա­ղա­յի, Թավ­րի­զի հետ մեկ­տեղ գրա­վում է նաև Ղա­րա­դա­ղը: Ներ­խու­ժե­լով Ղա­րա­դաղ՝ Օս­ման­յան զոր­քը տե­ղա­վոր­վում է թուր­քաբ­նակ Դ­յու­զալ գյու­ղում: Սա Դա­վիթ Բե­կի կող­մից ղե­կա­վար­վող ապս­տամ­բութ­յու­նից մեզ հայտ­նի Դ­յու­զալ գյուղն է Ա­րաք­սի ա­փին՝ Մեղ­րիի դի­մաց: Այդ­տե­ղից թուրք զին­վոր­ներ են ու­ղարկ­վում դե­պի մո­տա­կա հայ­կա­կան գյու­ղե­րը՝ պա­հան­ջե­լով սնունդ: Ղա­րա­դա­ղի հա­յե­րը բա­վա­րա­րում են նրանց պա­հանջ­նե­րը, սա­կայն Օս­ման­յան զոր­քին Դ­յու­զալ սնունդ հասց­նող 8 ղա­րա­դաղ­ցի հա­յե­րը սպան­վում են[11]: Բ­նա­կա­նա­բար թուր­քե­րը այս­քա­նով չեն բա­վա­րար­վում:

Հա­յոց Մեծ ե­ղեռ­նը հա­սավ Ս­ևա­սար: Դզ­մար գա­վա­ռա­կի Ա­ղա­ղան գյու­ղում տե­ղի է ու­նե­նում սար­սա­փե­լի կո­տո­րած:

Ա­ղա­ղան գյու­ղի դի­մա­ցից մի նեղ ա­րա­հետ է տա­նում դե­պի հար­ևան թրքաբ­նակ Ան­նըղ գյու­ղը: Ա­ռա­վոտ­յան ա­ղա­ղան­ցի­նե­րը այդ ա­րա­հե­տի վրա զին­ված մարդ­կանց են նկա­տում: Գ­յու­ղա­ցի­նե­րից մի քա­նի­սը գյու­ղի քա­հա­նա տեր Ար­տա­կի հետ խորհր­դակ­ցե­լուց հե­տո մի մա­տա­ղա­ցու ոչ­խար են վերց­նում, աղ ու հա­ցով գնում օս­ման­յան զո­րա­ջո­կա­տին դի­մա­վո­րե­լու՝ մտա­ծե­լով, որ այդ­պես վտան­գը գյու­ղից կհե­ռաց­նեն: Ա­վա՜ղ… Թուր­քա­կան զոր­քը բա­ժան­վում է եր­կու մա­սի. մի մա­սը բարձ­րա­նում է գյու­ղի դի­մա­ցի լե­ռը, մյու­սը հրա­մա­նա­տա­րի՝ սպա Խա­լի­լի հետ գյուղ է մտնում[12]: Զենք գտնե­լու պատր­վա­կով խու­զարկ­վում և կո­ղոպտ­վում են ա­ղա­ղան­ցի­նե­րի տնե­րը: Թա­լա­նից հե­տո գե­րե­վար­վում են այդ պա­հին գյու­ղում ե­ղած բո­լոր ա­ղա­ղան­ցի­նե­րը և տե­ղա­հան­վում: Ն­րանց հայ­տա­րար­վեց, որ ի­րենք ռազ­մա­գե­րի­ներ են և­ ա­զատ կար­ձակ­վեն պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո: Գ­յու­ղա­ցի­նե­րի շա­րաս­յու­նը զին­վոր­նե­րի հսկո­ղութ­յամբ դուրս է գա­լիս գյու­ղից դե­պի նա­խա­պես ո­րոշ­ված վայ­րը՝ ճիշտ ինչ­պես Արևմտ­յան Հա­յաս­տա­նում: Ճա­նա­պար­հին մի թուրք զին­վոր շա­րաս­յան կա­նանց մեջ լուր է տա­րա­ծում, որ ի­րենց տա­նում են կո­տո­րե­լու: Եր­կու կնոջ՝ եր­կու ե­րե­խա­նե­րի հետ, հա­ջող­վում է փախ­չել և­ ա­զատ­վել: Շա­րաս­յու­նը անց­նում է Ա­ղա­ղա­նի մո­տա­կա ձո­րե­րից մե­կով հո­սող գե­տա­կը, հաղ­թա­հա­րում է ա­փա­մերձ վե­րել­քը և մտ­նում է Ճղ­պո­րու արտ կոչ­վող վայ­րը: Շա­րաս­յան ետ­ևից քայ­լող զին­վոր­նե­րը գե­տը չեն անց­նում, այլ դիր­քա­վոր­վում են գե­տի ա­փին, և­ երբ շա­րաս­յան առջ­ևից քայ­լող զին­վոր­նե­րը հաս­նում են ար­տի վեր­ջում գտնվող բլրա­կը, սկսվում է կո­տո­րա­ծը: Ա­ռա­ջին կրա­կո­ցով սպան­վում է տեր Ար­տակ քա­հա­նա Հով­հան­նիս­յա­նը: Երբ քա­հա­նան ընկ­նում է, նրա մայ­րը, կի­նը, ե­րե­խա­ներն ու քույ­րը լա­ցու­կո­ծով հա­վաք­վում են նրա շուր­ջը: Ժո­ղո­վուր­դը սկսում է փախ­չել տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով: Ն­րանց մի մա­սին հա­ջող­վում է ա­զատ­վել՝ հաս­նե­լով մո­տա­կա ան­տա­ռը: Ս­պան­վում են տար­բեր սե­ռի և տա­րի­քի 60 հայ գյու­ղա­ցի­ներ, վի­րա­վոր­վում են ե­րե­քը: Այդ սպան­ված­նե­րից 20-ը տեր Ար­տա­կի հա­րա­զատ­ներն էին: Զո­հե­րից միայն ե­րեքն էին, որ ա­ղա­ղան­ցի չէին, այլ մո­տա­կա հա­յաբ­նակ գյու­ղե­րից էին, ո­րոնք այդ օ­րը հյու­րըն­կալ­վում էին Ա­ղա­ղա­նում:

Հա­յոց մեծ ե­ղեռ­նի այս դրվա­գը կամ է­ջը նե­րառ­ված չէ ե­ղեռ­նի աշ­խար­հագ­րութ­յունն ու վի­ճա­կագ­րութ­յու­նը պատ­կե­րող ոչ մի քար­տե­զի և­ ու­սում­նա­սի­րութ­յան մեջ

Տաս­նհինգ օր հե­տո թուր­քա­կան այդ զոր­քը մտնում է Դզ­մար գա­վա­ռա­կի մեկ այլ հա­յաբ­նակ գյուղ՝ Իր­գու­թի­նը: Իր­գու­թին­ցի­նե­րը նա­խա­պես կա­նանց և­ աղ­ջիկ­նե­րին փախց­րել էին գյու­ղից և թաքց­րել մեր­ձա­կա ան­տա­ռում: Իր­գու­թի­նում մարդ չսպան­վեց, սա­կայն գյու­ղը ամ­բող­ջութ­յամբ թա­լան­վեց: Թուր­քե­րը գյու­ղից վերց­նում են 20 ձի և ջո­րի, ո­րոնց վրա բար­ձում են թա­լան­վա­ծը և հե­ռա­նում[13]:

Լու­րը ա­րա­գո­րեն տա­րած­վում է ողջ Ղա­րա­դա­ղով: Գա­վա­ռակ­նե­րը հա­մախմբ­վում են՝ յու­րա­քանչ­յու­րը իր ա­մե­նա­մեծ գյու­ղում կենտ­րո­նա­նա­լով: Մզ­գի­թի, Գիրմ­նա­վի, Ք­լա­լա­յի գյու­ղա­ցի­նե­րը հա­վաք­վում են Ո­ղա­նում: Սա­կայն օս­ման­ցի­նե­րը դե­պի Մե­շա­փա­րա գա­վա­ռակ չեն շարժ­վում, բայց հոր­դո­րում են տե­ղա­ցի խա­նե­րին ա­վե­լի ակ­տի­վա­նալ: Թա­լան­վում են Դզ­մար և Հա­սա­նով գա­վա­ռակ­նե­րը: Ա­ռա­վել տու­ժում է Ղու­լու­դի գյու­ղը, որ­տեղ կա­տար­վում են բռնա­բա­րութ­յուն­ներ և ս­պա­նութ­յուն­ներ: Այդ օ­րե­րին վրի­ժա­ռութ­յան փայ­լուն օ­րի­նակ է ցույց տա­լիս Հա­սա­նով գա­վա­ռա­կից նո­րա­շեն­ցի Էրգ­յան (եր­կար) Սար­գի­սը, ով, հան­կար­ծա­կի հայտն­վե­լով այս կամ այն վայ­րում, սպա­նում և­ ա­հա­բե­կում էր թուրք զին­վոր­նե­րին և­ ան­հե­տա­նում[14]:

Մի քա­նի խա­ներ միա­վոր­վե­լով ա­վե­րում են Մզ­գիթ և Օ­ղա գյու­ղե­րը, ո­րոնց բնա­կիչ­նե­րը գաղ­թում են Թավ­րիզ: Ա­սա­դուլ­լա, Թա­ղի և Ա­զիզ խա­նե­րը մի քա­նի հար­յուր ձիա­վոր­նե­րով ներ­խու­ժում և թա­լա­նի են են­թար­կում Ո­ղա­նը: Գ­յու­ղը ա­վեր­վում է, իսկ ո­ղան­ցի­նե­րի մի մա­սը գաղ­թում է Թավ­րիզ: 65 ըն­տա­նի­քից մնում է 16-ը՝ հիմ­նա­կա­նում ա­մե­նաաղ­քատ­նե­րը: Գա­լուստ Ե­գան­յա­նը, այս 16 ըն­տա­նիք­նե­րին ա­ռաջ­նոր­դե­լով, տե­ղա­փո­խում է Ա­սա­դուլ­լա խա­նին պատ­կա­նող Ք­լա­լա հա­յաբ­նակ գյու­ղը[15]:

Ա­ռաջ են գա­լիս զանգ­վա­ծա­յին գաղթ, սով, հա­մա­ճա­րակ, ա­վեր­վում ու լքվում են մի շարք գյու­ղեր, ո­րոնց մի մա­սը այդ­պես էլ չի վե­րաբ­նա­կեց­վում, իսկ մի քա­նիսն էլ բնա­կեց­վում են տե­ղա­ցի թուր­քե­րով:

Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ա­վար­տից հե­տո՝ նո­յեմ­բե­րի 5-ին, թուր­քա­կան զոր­քը հե­ռա­նում է Ատր­պա­տա­կա­նից:


[1]     «Ղարադաղ», 19­14, 15 մայիսի, թիվ 7­, էջ­ 7­:

­[2]     Հովսեփյան 2009, հատ. I, էջ 152:

[3]     Սարո Յ., Ա­տր­պա­տականի գոյամարտը, «Ալիք», 1­964, 4 փետր­վարի, թիվ 27։

[4]     Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ա­լի­ք»­, 1­964, 8 փետրվարի, թիվ 29։

[5]     1915 թվա­կա­նի վեր­ջե­րին, դաշ­նակ­ցութ­յան ո­րո­շու­մով զան­գե­զուր­ցի Ա­վե­տի­սը տե­ռո­րի է են­թար­կում Համ­զե ա­ղա­յին՝ օ­րը ցե­րե­կով Ուր­միա­յի ե­կե­ղե­ցու հա­րա­կից փո­ղո­ցում մաու­զեր ատր­ճա­նա­կով գնդա­կա­հա­րե­լով վեր­ջի­նիս («Ա­լիք», 1964, 9 փետր­վա­րի, թիվ 30):

[6]     Սա­րո Յ., Ատր­պա­տա­կա­նի գո­յա­մար­տը, «Ա­լիք» օ­րա­թերթ, 1964, 11 փետր­վա­րի, թիվ 32:

[7]     ­Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք» օրաթե­րթ­, 1964, 18 փետրվարի, թիվ 37­:

­[8]     Լ­ևոն Շա­ղո­յան (1887, Խա­րա­կանց, Հա­յոց ձոր գա­վառ — 1974, Ի­րաք, Բաղ­դադ): Ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ, ՀՀԴ կու­սակ­ցութ­յան ան­դամ: 1915 թվա­կա­նին մաս­նակ­ցել է Շա­տա­խի ինք­նա­պաշտ­պա­նութ­յան մար­տե­րին: Ե­ղել է Փե­սան­դաշ­տի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րը: 1917 թվա­կա­նին դար­ձել է Գ­յա­վա­շի գա­վա­ռա­պետ: 1918 թվա­կա­նին Կ. Համ­բար­ձում­յա­նի հետ կազ­մա­կեր­պել է Վա­նից հա­յե­րի հար­կադ­րա­կան գաղ­թը դե­պի Հա­մա­դաս և­ ա­պա­հո­վել գաղ­թա­կան­նե­րի անվ­տան­գութ­յու­նը։ Սա­յին կա­լա վայ­րում Համ­բար­ձում­յա­նը սպան­վել է, իսկ Շա­ղո­յա­նը ջար­դել է թուր­քե­րին ու փրկել գաղ­թա­կան­նե­րին։ Անգ­լիա­կան ու­ժե­րին միա­նա­լուց հե­տո հայ գաղ­թա­կան­նե­րը և Շա­ղո­յա­նի ու­ժե­րը շարժ­վել են դե­պի Բաղ­դադ, ա­պա Բաս­րա­յի մոտ հիմ­նել վրա­նաբ­նակ հանգր­վան։ 1921 թվա­կա­նի հու­նի­սի 23-ին ո­րոշ­վել է թող­նել այդ հանգր­վա­նը, ժո­ղովր­դի ստվար մա­սը մեկ­նել է Խորհր­դա­յին Հա­յաս­տան։ Շա­ղո­յանն ապ­րել է Ի­րա­քում (այս մա­սին տե՛ս՝ Армянский вопрос 1991, с. 338)։

[9]     Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1­964, 3 մարտի, թիվ 49:

[10]    ­Կոս­տի Համ­բար­ձում­յան, Վաս­պու­րա­կա­նի Կոս­տի, Ուխ­տա­վոր (1882, Շու­շի — 1918, Սա­յին Կա­լա, Ի­րաք): Ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ, ՀՀԴ ան­դամ: 1908 թվա­կա­նին Կա­պա­նում կրթա­կան տե­սուչ էր. կար­գա­վո­րել է դպրո­ցա­կան գոր­ծը։ 1908-1914 թվա­կան­նե­րին Բել­գիա­յում ստա­ցել է գյու­ղատն­տե­սա­կան բարձ­րա­գույն կրթութ­յուն։ Կազ­մա­կեր­պել է զեն­քի ա­ռա­քում Պարս­կաս­տա­նով՝ հայ ա­զա­տագ­րա­կան շարժ­ման մար­տիկ­նե­րին զի­նե­լու նպա­տա­կով։ 1909 թվա­կա­նին ձեր­բա­կալ­վել է, ար­գե­լա­փակ­վել Մե­տե­խի բան­տում, ա­պա աք­սոր­վել Խար­կով: 1915 թվա­կա­նին մաս­նակ­ցել է Վա­նի ա­զա­տագր­մա­նը: 1917 թվա­կա­նին դար­ձել է Վա­նի հայ­կա­կան ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վար (այս մա­սին տե՛ս՝ Армянский вопрос 1991, с. 23)։

­[11]    Միրզայան Վ. Պ., Ղարադաղ (Պասպատունիք), «Ալիք», 1982, 20 հունվարի, թիվ 15:

[12]    Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1964, 10 մ­արտի­, թիվ­ 55:

[13]    ­«Ա­լիք», 1­979, 1­7 ա­պրի­լի, թիվ 77 (­­Մո­ւշեղ Ա­թա­յա­նի հու­շե­րից):

[14]    Գա­լուստ (­Տեր Սա­հակ քա­հա­նա) Ե­գան­յա­նի նո­թագ­րութ­յուն­նե­րից, «Ա­լիք», 1979, 18 հուն­վա­րի, թիվ 11:

[15]    Գա­լուստ (­Տեր Սա­հակ քա­հա­նա) Ե­գան­յա­նի նո­թագ­րութ­յուն­նե­րից, «Ա­լիք», 1979, 18 հուն­վա­րի, թիվ 11:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի