Հայ-թաթարական ընդհարումները Գորիսում և Ներսես վրդ. Մելիք-Թանգյանը (1905 թ.)

Spread the love

Գո­րիս քա­ղա­քի և շրջա­կա հայ­կա­կան գյու­ղե­րի հա­յութ­յան­ հա­մար փոր­ձութ­յուն­նե­րով լե­ցուն ժա­մա­նակ­ա­շրջան սկս­­վեց 1­90­5­ թ­. օ­գոս­տո­սին,­ ե­ր­բ­ Զան­գե­զու­րի գա­վա­ռում սկիզբ ա­ռան հայ-թա­թա­րա­կա­ն­ ընդ­հա­րում­նե­րը:­ Հաշ­վի առն­­ե­լով այն ի­րո­ղութ­յու­նը, ­որ հայ-թ­­ա­թա­րա­կան­ ըն­դհ­­ա­րո­ւմներ­ի պ­­ատ­մութ­յու­նը հան­գա­մա­նո­րեն ու­սում­նա­սիր­վել է­ ­­հ­­այ­ պ­­ատ­­­­մա­բան­ներ­ի կող­մից,­­ մեն­ք ­կանդ­րա­դառ­նանք միայն­ քա­ղ­­ա­քում և նրան հա­րա­կից վայ­րե­րում տե­ղի ու­նե­ցած մաս­նա­կի ընդ­հա­րում­նե­րին:­

Հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի տա­րե­գիր Ա-Դօն ­ի­րա­վաց­իո­­րե­­ն ն­շում­ ­է, որ ընդհ­­ա­րում­նե­­­ր­­ը հրահր­վե­­­լ­ են­ ց­­ա­ր­­ա­կա­­­ն ­կա­ռա­վար­­­ո­ւ­­թյ­­ան կողմ­ից,­ նպ­­ա­տա­կ­­ ուն­ե­նա­լով­ ա­զգ­­ա­մի­­ջյ­­ան ­­բա­խում­նե­րով Կով­­կա­­­ս­­ը հեռ­ո­ւ ­պա­հե­­լ­ Ռու­ս­­ա­ս­­տա­նում հա­սու­ն­­ա­ցող­ հե­ղա­փո­խո­­ւ­­թյու­նից[1]:­­ Կայս­րո­ւթյան մեջ­ բ­­նա­­կ­­վող ժո­ղո­վուրդ­նե­րի ազ­գայ­ին­­-ա­զա­տա­գրա­կան շա­­­րժման դե­մ­ պա­յ­­քա­րե­լիս ցա­­րա­կ­­ան կ­­առ­­­ա­վ­­­ա­ր­­ութ­յո­ւն­­ը մշտա­պ­­ես ­դ­­ի­մո­ւմ­ է­ր ­­­մ­­ե­­կ­ ազ­գին ­մյո­­ւս­­ի դեմ գրգռե­լու­ քաղ­ա­ք­­ա­կա­ն­­ութ­յա­նը: Կի­րառ­ե­լո­վ «բա­ժա­նի՛ր­, ­որ տի­րես» սկզբուն­քը, կա­ռա­վա­րութ­յու­­նը­­ շա­րու­նակ ­թշ­ն­ա­մո­ւ­թ­­­յուն էր ­ս­­ե­ր­­մա­նում իր­­ տի­րա­պե­տությ­ան տակ­ գտնվո­ղ­ ժ­­ող­ո­­վո­ւրդ­­նե­րի­ մի­ջև­­: ­Փո­խա­դա­­րձ­ ան­հա­­­նդ­­­ու­րժ­­ող­ա­կա­ն­­ութ­յուն էր ստեղ­ծում նաև հա­յե­րի ­­և­ կով­կաս­յան թա­թար­նե­րի­ միջ­և:

Հայ-թաթ­ա­ր­­ակ­ան ըն­դհ­­ար­ո­ւ­մն­­­ե­­ր­­­­ի սան­ձա­զերծ­ման գոր­ծում ո­րոշ դեր խա­ղաց նաև այդ տա­րի­ներ­­ի­ն­­­ Այսր­կով­կա­սո­ւմ­ Թուրք­իայ­ի­ ­­կո­ղ­մ­ից տ­­ար­վող­­ հ­­ամ­ա­թ­­ու­ր­­քա­կան (­պա­ն­թ­­­ու­­ր­­քիզմ) քա­րո­­զ­­չութ­յու­նը­[2]: Հա­մա­թո­­ւր­ք­ակ­­ա­նու­թյան­ ծր­­ա­գրի­ ի­րա­կան­­աց­ման­ը հավ­աս­ա­րա­պես խո­չըն­դոտ­ո­ւմ ­էի­ն­ նաև արևե­լա­­հ­­ա­­յեր­­ը­­,­­ քա­­նզ­­ի «Մեծ­ Թու­րան» պ­­ե­տ­­ո­ւ­թ­յան ստեղծ­ման կարևո­րա­գույն­ փու­լ­­եր­ից­ մե­կը­­` ար­ևե­լա­հա­յութ­յ­­ան բ­ն­ա­ջնջ­­ու­մն­ էր­: Այսր­կով­կա­սի տար­բեր քա­ղաք­ներ թա­փան­ցած­ ­թուրք­­­ակ­ան գո­­րծա­կա­լնե­րի առջև դրվել էր ­մի­ ­­­խ­ն­­դիր.­ ­­բոր­բո­քե­­­­լ ­մ­­ահ­մե­դա­կան­նե­րի գիտ­ակ­­ցութ­յո­ւ­­նը և հա­յե­րի ջար­դե­րը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով կով­կաս­յան թա­թար­­նե­րին հ­ր­ա­հր­­ե­լ ն­րանց դեմ, միա­ժա­մա­նակ ազ­գա­միջ­յան հա­կա­դրութ­յուն­նե­րը ­դար­­ձն­­ե­լ «Մեծ Թու­րա­նի» ի­րա­կա­նաց­­մա­նը խո­չըն­դո­տող ռո­ւ­­սա­կան կ­­ա­յսրու­թյան­ թու­լաց­ման­­­ կարև­ո­րա­գո­ւյն ­մի­ջոց[3]: «Յա­ռա­ջ» լրա­գի­րը վկա­յա­բե­րե­լով ո­րոշ փաս­տեր Նա­խիջևա­նի գա­վա­ռում հա­մա­թուր­քա­կան­նե­րի ծա­վա­լած գոր­ծու­նեութ­յու­նից, գրում է. «Ընդ­հա­րում­նե­րի պատ­ճառ­նե­րից մէկն էլ պա­նիս­լա­միզմն էր, ո­րը գլխա­ւո­րա­պէս ար­տա­յայտ­­ւեց Նա­խի­ջ­ևա­նի գա­ւա­ռում: Այն­տե­ղի խա­նե­րը գաղտ­նի յա­րա­բե­րու­թիւն­նե­րի մէջ էին զա­նա­զան խորհր­դա­ւոր տար­րե­րի հետ, այն­տեղ էր, որ սկսե­ցին ե­ր­ևալ «Ղա­զա­ւա­թի» սիմ­բօլ­նե­րը` մա­րգա­րէի դրօ­շա­կը և կա­նաչ չալ­ման­ե­րը. մօ­լլա­նե­րը ա­ռանց քաշ­ւե­լու ճա­ռում էին, որ բո­լոր քրիս­տո­նեա­նե­րը պի­տի ջնջւեն, որ հա­սել է ռուս տի­րա­պե­տու­թեան վեր­ջը Կով­կա­սում, և մօտ է խա­լի­ֆի (թրքաց Սուլ­թա­նի) թա­գա­ւո­րու­թիւ­նը»[4]: Բա­քու­ն­­ ո­ւ ­Թիֆ­­­լի­ս­­­ը­,­ Երևա­նն­ ու Գ­­ան­ձակ­ը­, Զան­գե­զուրն­ ու Ն­­ա­խի­ջ­ևա­նը­, Շու­շին­ ­ու­ ողջ­ Ար­ցախ­ը­ ­վե­րած­վե­ցին ­ռազ­­մա­­բե­մի: ­

Հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի ըն­թաց­քում, քա­նի որ Գո­րի­սում անն­շան էր կով­կաս­յան թա­թար­նե­րի թի­վը, տե­ղի չու­նե­ցան հա­յե­րի սպա­նութ­յան դեպ­քեր: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ան­նա­խա­դեպ զար­գա­ցում­ներ ու­նե­ցան հա­րա­կից մի քա­նի գյու­ղե­րում` Հա­կում (Մինքենդ), Խոզ­նա­վա­րում և Խնա­ծա­խում, ինչ­պես նաև Սի­սիա­նի և Կա­պա­նի շրջան­նե­րում[5]:

Զան­գե­զու­րի գա­վա­ռում կով­կաս­յան թա­թար­նե­րի գոր­ծած ա­ռա­ջին չա­րա­նենգ դեպ­քը գրանց­վեց 1905 թ. օ­գոս­տո­սի 16-ին, երբ Գո­րի­սից Սի­սիան վե­րա­դար­ձող չորս ան­վա­նի հա­յեր` Զիլ­ֆու­ղար և նրա որ­դի Իս­կեն­դար բեկ Սաֆ­րազ­բեկ­յան­նե­րը և բռնա­կոթ­ցի Ար­շակ և Ջա­ֆար բեկ Մե­լիք-Թանգ­յան­նե­րը, Ա­ղու­դի և Վա­ղու­դի գյու­ղե­րի սահ­ման­նե­րում դա­րա­նա­կալ թա­թար­նե­րի կող­մից են­թարկ­վե­ցին հար­ձակ­ման և բար­բա­րոս­բար սպան­վե­ցին[6]: Այս ոճ­րա­գոր­ծութ­յու­նը մեծ հու­զում ա­ռաջ բե­րեց ինչ­պես Սի­սիա­նում, այն­պես էլ Գո­րի­սում[7]:

Կա­տար­վա­ծի հա­ջորդ օ­րը Գո­րի­սի արևել­յան բլուր­նե­րի լան­ջե­րի վրա իջևա­նում են «Քյա­րիմ­բեկ­լու» և «Քուրդ-Մա­մադ­տաու» կոչ­ված վայ­րե­րի քոչ­վոր­նե­րը, ո­րոնք ի­րենց ճա­նա­պար­հին, Խնձո­րեսկ գյու­ղի հան­դե­րից քշում տա­նում են գյու­ղի նա­խի­րը: Թեև հա­յե­րը փոր­ձե­ցին ետ բե­րել ա­նա­սու­նե­րը, սա­կայն պրիս­տավ Վոսկ­րե­սենս­կին դա­վադ­րա­բար կրակ է բաց ա­նում նրանց վրա, ո­րից սպան­վում է 25 ամ­յա Խա­չա­տուր Ա­բել­յա­նը: Թա­թար քոչ­վո­րնե­րը մնա­լով ան­պա­տիժ և խրա­խուս­ված Վոսկ­րե­սենս­կու տմար­դի վե­րա­բեր­մուն­քից, ի­րենց ճա­նա­պար­հին շա­րու­նա­կում են հայ ան­զեն բնա­կիչ­նե­րի նկատ­մամբ ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րը, սպա­նե­լով դաշ­տե­րում աշ­խաող 11 գյու­ղա­ցի­նե­րի և 4 ան­ցորդ բեռ­նա­կիր­նե­րի: Դեպ­քե­րի նման ան­նա­խա­դեպ զար­գա­ցում­նե­րի պատ­ճա­ռով գո­րի­սե­ցի­նե­րը սկսում են կազ­մա­կեր­պել ինք­նա­պաշտ­պա­նա­կան խմբեր: Ինք­նա­պաշ­պա­նութ­յան գոր­ծի կազ­մա­կեր­պիչն էր ՀԴ Դաշ­նակ­ցութ­յան Զան­գե­զու­րի Սյու­նիք կո­մի­տեն: Ն. Հով­սեփ­յա­նի և Հ. Սար­գիս­ջան­յա­նի ­(Յա­պո­նա­ցի Սա­քո) գլխա­վո­րած զի­նա­տար խմբե­րը հար­ձակ­վում են «Գո­ռին ձոր»-ի (=Կոռ­նի­ձոր) շրջա­նի թա­թա­րաբ­նակ զին­ված գյու­ղե­րի վրա և բնա­կիչ­նե­րին քշում մինչև Մազ­մա­զա­կի ձո­րե­րը[8]:

Գո­րի­սում նոր հրահ­րում­ներ կազ­մա­կեր­պե­լու պատր­վա­կով 1905 թ. օ­գոս­տո­սի 18-ին Համ­զա­լու գյու­ղա­ցի Նյուֆ­թա­լի բե­կը (Հակ գյու­ղի գրա­գիր, հա­յատ­յած Շա­մի­լի հայ­րը) 15 հո­գուց բաղ­կա­ցած զի­նյալ խմբով մտադր­վում է մտնել քա­ղաք: Քա­ղա­քի մա­տույց­նե­րում դիր­քա­վոր­ված գո­րի­սե­ցի ա­չա­լուրջ ին­քա­նա­պաշտ­պան­նե­րը կան­խազ­գա­լով վեր­ջին­նե­րիս Գո­րիս գա­լու չա­րա­նենգ մտադ­րութ­յու­նը, ար­գե­լում են նրանց քա­ղաք մտնե­լ: Տե­ղի ու­նե­ցած ընդ­հար­ման ժա­մա­նակ սպան­վում է Նյուֆ­թա­լի բե­կը և նրա խմբից ևս­ եր­կու­սը: Ցա­վոք, հա­յե­րից նույն­պես զոհ­վում են եր­կու ե­րի­տա­սարդ­ներ` Փա­շան և Բախ­շին[9]:

Այս դեպ­քե­րից հե­տո թա­թար բե­կե­րը նպա­տա­կադր­վե­ցին վրեժխն­դիր լի­նել գո­րի­սե­ցի­նե­րից: Նրան­ցից Իլդ­րիմ բեկ Սուլ­թա­նո­վը, ո­րը կազ­մա­վո­րել էր մե­ծա­թիվ հրո­սա­կա­խումբ, օ­գոս­տո­սի 21-ին մի պա­հան­ջա­գիր է ներ­կա­յաց­նում գո­րի­սե­ցի­նե­րին: Պա­հան­ջա­գի­րը պա­րու­նա­կում էր հետևյալ կե­տե­րը. 1) «Գօ­րի­սից դուրս թող­նել թուրք բնա­կիչ­նե­րին, 2) ա­զատ ճա­նա­պարհ տալ քոչ­ւոր­նե­րին, 3) հե­ռաց­նել Գօ­րի­սի դիր­քե­րից հայ զին­ւած տղա­նե­րին և 4) վճա­րել 10,000 ր. դրամ»[10]:

Ի­րա­վի­ճա­կի սրմանն էր նպաս­տում հատ­կա­պես գա­վա­ռա­պետ Մ. Ա­վա­լիա­նիի ան­թա­քույց թա­թա­րա­մետ դիր­քո­րո­շու­մը: Ազ­գութ­յամբ վրա­ցի այդ չի­նով­նի­կը, Զան­գե­զու­րի գա­վա­ռում և հատ­կա­պես նրա կենտ­րոն Գո­րի­սում, հայ բնակ­չութ­յան նկատ­մամբ այն տմար­դի դերն էր կա­տա­րում, ինչ որ նրա ազ­գա­կից, հա­յատ­յաց նա­հան­գա­պետ Մի­խաել Նա­կա­շի­ձեն Բաք­վի նա­հան­գում: Մ. Ա­վա­լիա­նին ա­ռանց որևէ հա­րկադ­րան­քի կա­տա­րեց թա­թար­նե­րի մեկ այլ պա­հան­ջը. նախ­քան պատ­ժի ժա­մա­նա­կա­մի­ջո­ցի լրա­նա­լը, բան­տից ար­ձա­կեց մի քա­նի կով­կաս­յան թա­թար բան­տարկ­յալ­նե­րի: Միա­ժա­մա­նակ բաց թողն­վե­ցին Գո­րի­սում ե­ղած թա­թար­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է 10.000 ռ. տու­գանք վճա­րե­լուն, ա­պա գո­րի­սե­ցի­նե­րը կտրա­կա­նա­պես հրա­ժար­վե­ցին կա­տա­րել այդ պա­հան­ջը[11]:

Ի­րադ­րութ­յու­նը գա­վա­ռում սրվեց, երբ զին­ված մեծ թվով կով­կաս­յան թա­թար­նե­րն­ ու քրդե­րը 1905 թ. օ­գոս­տո­սի 19-22-ը պրիս­տավ Սա­դըղ բե­կ ­Մե­լիք-Աս­լա­նո­վի գլխա­վո­րութ­յամբ անակն­կալ հար­ձակ­վե­ցին Հա­կ գյու­ղի վրա[12]: Մեծաթիվ թա­թար­նե­րով շրջա­պատ­ված գյուղն ու­ներ 80 ծուխ` շուրջ 726 հայ բնա­կիչ[13]: Հան­կար­ծա­կի ե­կած հա­յե­րը թեև դի­մում են ինք­նա­պաշտ­պա­նութ­յան, սա­կայն ու­ժե­րի ան­բա­վա­րա­րութ­յան պատ­ճա­ռով ստիպ­ված են լի­նում նա­հան­ջել: Ան­հա­վա­սար մար­տում հա­յե­րի մեծ մա­սը զոհ­վում է: «Հա­յե­րը յան­կար­ծա­կիի են գա­լիս,- վեր­հի­շում է Ա. Խան­զադ­յա­նը,- ո­րը պատ­րաստ, ո­րը քնա­թա­թախ զէն­քե­րը ձեռք­ներն առած խմբե­րով դուրս են գա­լիս թուր­քե­րի դէմ: Եր­կու օր հա­րայ հրոց գցե­լէն կռւե­լով պաշտ­պան­ւում են. եր­րորդ օ­րը լոյ­սը բաց­ւե­լուն, թուր­քե­րը մեծ ու­ժե­րով եր­կու կող­մից պա­շա­րում են եւ մէկ կող­մից ուժ բե­րե­լով մտնում են քա­ղա­քի դար­պա­սից եւ կրակ ձգում տնե­րը: Հա­յե­րը կռւե­լով ետ են նա­հան­ջում դէ­պի Գո­րիս քա­ղա­քը, թող­նե­լով տուն տեղ ու շար­ժա­կան ու­նեց­ւածք: Մին­քեն­դի ժո­ղովր­դի մեծ մա­սը կո­տոր­ւում է, վի­րա­ւոր­ներն էլ ար­նա­քամ լի­նե­լով` մնում են դաշ­տե­րի ու ճա­նա­պարհ­նե­րի վրայ»[14]: Թա­թար­ներ գա­զա­նա­յին չա­րութ­յամբ կո­տո­րա­ծի են են­թար­կում 240 հայի, վի­րա­վոր­վում է 30-ը[15]: Ար­հա­վիր­քից վե­րապ­րած գյու­ղի ծխա­տեր քա­հա­նա Հա­կոբ Տեր-Մի­նաս­յանն իր հու­շե­րում վե­րա­պա­տմե­լով հա­յե­րի նկատ­մամբ թա­թար­նե­րի և քրդե­րի գոր­ծած գա­զա­նութ­յուն­նե­րը, վկա­յում է հետևյա­լը. «Ե­րե­կո­յան, մոտ ժա­մը ու­թին, սկսվեց հրա­ցա­նա­ձգութ­յու­նը, ներ­սից (գյու­ղի) և դրսից: Հա­յե­րը քա­ջութ­յամբ դի­մադ­րում էին: Հան­կարծ մեր հարևան քրդե­րը գյու­ղի մի­ջից սկսե­ցին կո­ղո­պու­տը, ա­լանն ու թա­լա­նը»[16]: Թա­լան­վում է նաև գյու­ղի ե­կե­ղե­ցին[17]: Հա­կում հա­յե­րի նկատ­մամբ կով­կաս­յան թա­թար­նե­րի գոր­ծած վայ­րա­գու­յուն­նե­րի ա­ռի­թով «Մուրճ»-ը գրում էր. «Թուրք-թա­թա­րա­կան գա­զա­նու­թիւն­նե­րի ա­կա­նա­տես հայ պատ­մա­գիր Լաս­տի­վերդ­ցու նկա­րագ­րու­թիւն­նե­րը կար­դա­լիս մարդ ա­կա­մայ հա­մե­մա­տում է մեր օ­րե­րը, և սոս­կու­մով նկա­տում` որ XI-րդ ­դա­րից ի վեր շատ քիչ են փո­խո­ւել «մար­դա­դէմ գա­զան­նե­րի» ցե­ղա­յին բնազդ­նե­րը. թուրք-թա­թար­նե­րի այժ­մեան և այն ժա­մա­նա­կո­ւաց գոր­ծո­ղու­թիւն­նե­րի մէջ տար­բե­րու­թիւ­նը միայն այն է, որ նե­տի փո­խա­րէն այժմ դրանք հրա­զէն են գոր­ծա­ծում:…­ Ե­թէ Լաս­տի­վերդ­ցին հրաշ­քով յա­րու­թիւն առ­նէր, նա այժմ ևս ­կը տես­նէր իր նկա­րագ­րած Տուղ­րիլ­նե­րին, սա­կայն այլ տա­րա­զով, այլ սպա­ռա­զի­նու­թեամբ…»[18]:

Կո­տո­րա­ծից փրկված­նե­րը ա­պաս­տա­ն են գտնում Գո­րի­սում, որտեղ և ապաքինվում են վիրավորները[19]: Հա­կում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի ան­նա­խա­դեպ ըն­թաց­քից հան­կար­ծա­կի ե­կած Գո­րի­սի բնա­կիչ­նե­րը խռնվում են գա­վա­ռա­կան վար­չութ­յան շեն­քի մոտ: «Մին­քեն­դի կո­տո­րա­ծը ծանր հար­ւած ե­ղաւ հա­յե­րի գլխին: Քա­ղա­քի ժո­ղո­վուրդն ի­րար էր ան­ցել եւ սպա­սում էր թէ ի՞նչ ­դիրք կը բռնի Զան­գե­զու­րում հիմք դրած Դաշ­նակ­ցա­կան կո­մի­տէն»[20],- գրում է Ա. Խան­զադ­յանը:

Նման ան­հան­դուր­ժե­լի վի­ճա­կի դրդմամբ, ՀՅԴ Զան­գե­զու­րի Սյունիք կո­մի­տեն Կար­ճիկ Գ­ևորգ բե­կի տա­նը շտապ կար­գով հրա­վի­րում է ար­տա­կարգ նիստ: Դեպ­քե­րի հե­տա­գա ըն­թա­ցքից կա­րե­լի է կռա­հել թե ինչ ո­րո­շում է կա­յաց­վել նիս­տում: Այս­պես` նիս­տից ան­մի­ջա­պես հե­տո, դաշ­նակ­ցա­կան զին­ված խմբե­րը Ա. Շի­րին­յա­նի, գան­ձա­կե­ցի Ստե­փան Ստե­փան­յա­նի (Հա­րութ­յուն Պետ­րոս­յան)[21] և Հ. Սար­գիս­ջան­յա­նի գլխա­վո­րութ­յամբ մո­տե­նում են գա­վա­ռա­կան վար­չութ­յան շեն­քին և պատշ­գամբ դուրս ե­կած գա­վա­ռա­պե­տին ներ­կա­յաց­նում հետևյալ պա­հանջ­նե­րը. «Իս­կոյն եւեթ Զան­գե­զու­րի շրջա­նից դուրս շպրտել ոս­տի­կա­նա­պես Սա­դեղ բէ­կին, ո­րը պատ­ճառ ե­ղաւ Մին­քեն­դի կո­տո­րա­ծին: Երկ­րորդ, ե­թէ Մին­քեն­դի կո­տո­րա­ծի նմա­նը­ ձեր գա­ւա­ռա­պե­տա­կան պաշ­տօ­նեա­նե­րից ո­րե­ւէ մէ­կի քթի տակ կրկնւի, յայ­տա­րա­րում ենք, գա­ւա­ռա­պե­տա­կան բո­լոր պաշ­տօ­նեան­նե­րը 24 ժամ­ւայ մէջ Զան­գե­զու­րի սար ու ձո­րե­րի վրայ կը փրթւեն, թուրք ազ­գաբ­նա­կու­թեան հետ միա­սին»[22]: Ա. Խան­զադ­յա­նը վեր­հի­շում է, որ գա­վա­ռա­կան վար­չութ­յան շեն­քի մոտ խռնված ժո­ղո­վուր­դը ոգևոր­ված ՀՅԴ գոր­ծիչ­նե­րի հան­դուգն այդ քայ­լից, գա­վա­ռա­պե­տի հան­դի­պու­մից հե­տո. «Շէն­քի շուր­ջը հա­ւա­քո­ւած բազ­մու­թիւ­նը ծա­փա­հա­րու­թիւն­նե­րով իր մէ­ջը ա­ռաւ Շի­րի­նեա­նին եւ Ստե­փա­նեա­նին ու ձեռ­քե­րի վրայ բարձ­րաց­րած` տա­րաւ մին­չեւ Մել­քու­մենց Հայ­րա­պե­տի տան ան­կիւ­նը, Կա­րաեւ փո­ղո­ցի բե­րա­նը»[23]: Եր­կու օր անց, Մ. Ա­վա­լիա­նին ստիպ­ված է լի­նում բա­վա­րել ՀՅ Դաշ­նակ­ցութ­յան պա­հան­ջը և Սա­դըղ բե­կի փո­խա­րեն Հակ պրիս­տավ է նշա­նա­կում Բագ­րատ բե­կին[24]:

Մ. Ա­վա­լիա­նին հո­վա­նա­վո­րում էր նաև թա­թար հայտ­նի ավա­զա­կա­պետ Խան­լա­րին, ո­րին հայ բնակ­չութ­յան պա­հան­ջով բան­տար­կել էին Գո­րի­սի բան­տում: Սա­կայն Հա­կի կո­տո­րա­ծից հե­տո գա­վա­ռա­պե­տի հրա­հան­գով վեր­ջի­նիս ա­զատ­վում է բան­տից[25]: Այս ա­ղա­ղա­կող ա­նար­դա­րութ­յու­նից դրդված Ինք­նա­պաշտ­պա­նա­կան մարմ­նի ո­րոշ­մամբ Չոփուր Ար­սենն ու հա­լի­ձոր­ցի Օ­նի­կը դա­րա­նա­կա­լե­լով Գո­րի­սի և Քա­րա­հուն­ջի միջև գտնվող թթե­նու այ­գում և Շուռնուխ հեռանալիս ա­հա­բե­կում են Խան­լա­րին[26]:

Գա­վա­ռում խա­ղա­ղութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կով 1905 թ. սեպ­տեմ­բե­րի սկզբնե­րին Գո­րիս է այ­ցե­լում Երևա­նի ժա­մա­նա­կա­վար գե­նե­րալ-նա­հան­գա­պետ Լուկ Նա­պո­լեո­նը[27]:

Նրանից հետո Շուշուց Գորիս է ժամանում Գան­ձակ-Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար գե­նե­րալ Տա­կայշ­վի­լին[28]: Գա­վա­ռում հա­յե­րի և կով­կաս­յան թա­թար­նե­րի միջև խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով Կով­կա­սի փո­խար­քան հրա­հան­գել էր Տա­կայշ­վի­լիին. ան­հա­պաղ ձեռք առ­նել հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ[29]:

Տակավին Տա­կայշ­վի­լին գտնվում էր Տանձավերում, երբ հայե­րի սպա­նութ­յան հեր­թա­կան դեպ­քը գրանց­վեց այս ան­գամ Հին Գո­րի­սում կամ Վե­րին Շե­նում: Հոկ­տեմ­բե­րի 17-ին, գիշերը, թա­թար ելու­զակ­նե­րը գաղտագողի հարձակվում են գյու­ղի եր­կու հո­վիվ­նե­րի վրա և նրանց գլխատելուց հե­տո առևան­գում 400 ոչ­խար[30]: Զան­գե­զու­րից` Մես­րոպ Ստե­փան­յա­նի` «Մշա­կի»-ին տված հա­ղոր­դագ­րութ­յու­նում աս­վում է. «…թուր­քե­րը յար­ձակ­վե­ցին Գօ­րի­սի Քեօհ­նայ գիւ­ղի վրայ, սպա­նե­լով եր­կու մարդ, քշե­ցին տա­րան 400 ոչ­խար»[31]: Դրա­նով ա­վարտ­վե­ցին Գո­րի­սում տե­ղի ունե­ցած հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րը: Ինչ­պես գրում է Ա-դօն. «Գօ­րի­սի շրջա­նի վրա մենք եր­կար կանգ չենք առ­նի, ո­րով­հետև այդ­տեղ խո­շոր մաս­սա­յին ընդ­հա­րում­ներ տե­ղի չու­նե­ցան»[32]:

1905 թ. հոկ­տեմ­բե­րի 19-ին, ե­րե­կո­յան ժա­մը 6-ին մեծ շքախմ­բով Գո­րիս է ժա­մա­նում գե­նե­րալ Տա­կայշ­վի­լին: Նա­հան­գա­պե­տին ու­ղեկ­ցում էին թա­թար հայտ­նի բե­կեր Ա­բու-Սա­ման­դը, Աս­կան­դա­րը, Բա­զա­րը և Իլդ­րի­մը[33]: Տա­կա­վին­ ա­ռա­վոտ­վա­նից քա­ղա­քի հրա­պա­րա­կում խմբված ժո­ղո­վուր­դը նա­հան­գա­պե­տին դի­մա­վո­րե­ց­ աղ ու հա­ցով, իսկ ազ­դե­ցիկ մարդ­կան­ցից Մատ­թեոս բեկ Տեր-Գրի­գոր­յա­նը ե­լույթ ու­նե­նցավ և շնոր­հա­վո­րեց նա­հան­գա­պե­տի գա­լուս­տը, շեշ­տե­լով հայ և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի պատ­մա­կան կա­պե­րի մա­սին. «Ըն­դու­նե­լու­թիւ­նը չա­փա­զանց սի­րա­լիր էր: Ընդ­հա­նուր նա­հան­գա­պե­տը ու­րախ ժպտով ող­ջու­նեց ճա­ռա­խօ­սին և մտաւ ակըմ­բա­նո­ցի դահ­լի­ճը»[34]:

Թեև գո­րի­սե­ցի­նե­րը նա­հան­գա­պե­տին և նրան ու­ղեկ­ցող շքախմ­բին օթևա­նե­լու հա­մար նա­խա­պատ­րաս­տել էին հար­մա­րա­վետ մի տուն, այ­նու­հան­դերձ գա­վա­ռա­պետ Մ. Ավա­լիա­նին ինչ-ինչ նկա­տա­ռում­նե­րով նրանց տե­ղա­վո­րեց հա­սա­րա­կա­կան ա­կում­բի շեն­քում: Հա­ջորդ օ­րը նա­հա­գա­պե­տը այ­ցե­լում է ռու­սա­կան Սբ. Նի­կո­ղա­յոս և հայ­կա­կան Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցի­ներ, ուր տրվում են պա­տա­րագ­ներ: Ա­պա գա­վա­ռա­կան վար­չութ­յու­նում նա­հան­գա­պե­տը ըն­դու­նում է Գո­րիս քա­ղա­քի և վար­չութ­յան շեն­քի առջև խմբված կո­ղոպտ­ված ու այր­ված Հակ, Խոզ­նա­վար, Զեյ­վա, Ա­լի­ղու­լի­շեն և այլ գյու­ղե­րի գյու­ղա­ցի­նե­րին, լսում նրանց բո­ղոք­նե­րը` կով­կաս­յան թա­թար­նե­րի կա­տա­րած ոճ­րա­գոր­ծութ­յու­նե­րի մա­սին[35]: Իր խոս­քում նա­հան­գա­պե­տը գա­վա­ռի հայ բնակ­­չու­թյա­նը հոր­դո­րեց «…շա­րու­նա­կել խա­ղաղ կեան­քը, որ հա­յե­րը ի­րանց աշ­խա­տա­սի­րու­թեամբ և կուլ­տու­րա­կա­նու­թեամբ վա­ղուց յայտ­նի են կա­ռա­վա­րու­թեան, ուս­տի նա կը պաշտ­պա­նի ա­մեն մի հա­յի կեան­քը և գոյ­քը, որ­պէս ի­րա­նը…»[36]: Սին խոս­քեր: Ի­րա­կա­նում, Տա­կայշ­վի­լին լի­նե­լով Բաք­վի նա­հան­գի հա­յատ­յաց նա­հան­գա­պետ Ա. Նա­կա­շի­ձեի քրոջ որ­դին[37], ըստ էութ­յան վա­րում էր հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն:

Թա­թար­նե­րի հետ հաշ­տութ­յուն կնքե­լու հա­մար Գո­րի­սի հա­սա­րա­կութ­յու­նը լիա­զո­րել էր Մատ­թեոս բեկ Տեր-Գրի­գոր­յա­նին, Մա­նու­չար բեկ Մե­լիք-Հյու­սեին­յա­նին և Մե­լիք-Փա­շա­յա­նին[38]: Թա­թար­նե­րի պա­հան­ջը մեկն էր` ձեր­բա­կա­լել «…տե­ղա­կան հայ կօ­մի­տետ­նե­րի (իմա` հայ քաղաքական կուսակցությունների — Գ. Ս.) բո­լոր ան­դամ­նե­րին»[39]: Ի­րենց կող­մից թա­թար բե­կե­րը խոս­տա­նում էին նույն կերպ վար­վել «թուրք ա­վա­զա­կախմ­բե­րի» նկատ­մամբ[40]:

Հաշ­տութ­յու­նը կնքե­լու նպա­տա­կով հոկ­տեմ­բե­րի 21-ին հրա­վիր­ված ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր նաև հայ ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան շարժ­ման նշա­նա­վոր գոր­ծիչ­ ՍԴ Հն­չակ­յան Փա­րա­մա­զը` Մատ­թեոս Սարգս­յա­ն­ էր, ով ծնուն­դով Մեղ­րիից էր[41]: Վեր­ջի­նիս իր ե­լույ­թում ա­սել է. «…Ռու­սաս­տա­նում հայ յե­ղա­փո­խա­կա­նե­րի եր­կա­րա­մեայ ձգտու­մը և պա­հան­ջը ե­ղել է նրանց յար­քու­նիս գրա­ւած դպրո­ցա­կան կայ­քե­րը և ե­կե­ղե­ցա­կա­նան կա­լո­ւած­նե­րը, այլ և շատ տե­ղե­րում` հա­յե­րը ա­րիւն են թա­փել դպրո­ցի և կա­լո­ւած­նե­րի վե­րա­դարձ­ման հա­մար: …Ոչ մի խէթ հա­յեացք խա­ղաղ ժա­մին, ոչ մի ծուռ ակ­նարկ չէ ու­նե­ցել հայ յե­ղա­փո­խա­կա­նը դէ­պի թուրք տար­րը»[42]:

Ժո­ղովն ա­վար­տե­լով իր աշ­խա­տանք­նե­րը, ընտ­րում է 4 հո­գուց բաղ­կա­ցած հանձ­նա­խումբ` հաշ­տութ­յան շուրջ կա­յա­ցած կե­տե­րը նա­հան­գա­պե­տին ներ­կա­յաց­նե­լու հա­մար[43]:

Տա­կայշ­վի­լիի հե­ռա­նա­լուց հե­տո իրադ­րութ­յու­նը շա­րու­նա­կվեց լարված մնալ: Կարճ ժա­մա­նակ անց, 1905 թ. նո­յեմ­բե­րի վեր­ջե­րին, Կով­կա­սի փո­խար­քա­յի հրա­մա­նով Տա­կայշ­վի­լին հե­ռաց­վում է նա­հան­գա­պե­տի պաշ­­տո­նից: Նրա փո­խա­րեն ժա­մա­նա­կա­վոր նա­հան­գա­պետ է նշա­նակ­վում Ֆլեյ­շե­րը, ո­րը հարգ­ված էր տե­ղա­ցի հա­յե­րի կող­մից[44]:

Հարկ է նշել, որ Զան­զե­զու­րում հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի շրջա­նը հա­մըն­կեց Երևա­նի թե­մի Տաթևի փո­խա­նոր­դութ­յան ա­ռաջ­նոր­դ և վան­քի վա­նա­հայր Ներ­սես վր­դ. Մե­լիք-Թանգ­յա­նի կա­ռա­վար­ման շրջա­նի հետ: Մե­լիք-Թանգ­յան հայ­րե­նան­վեր ե­կե­ղե­ցա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծի­չն­ անձ­նու­րաց պաշտ­պան կանգ­նե­լով իր հո­տին, ոգևո­րեց ինք­նա­պաշտ­պա­նութ­յան դի­մող­նե­րին[45]: Տե­ղի հա­յութ­յան ինք­նա­պաշտ­պա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով ՀՅԴ կու­սակ­ցութ­յան ո­րո­շու­մով Զան­գե­զուր ե­կած ֆի­դա­յի­ներ Կայ­ծակ Ա­ռա­քե­լի, Կոր­յու­նի, Սե­բաս­տա­ցի Մու­րա­դի և այ­լոց հետ, Ներ­սես վար­դա­պե­տը ձեռ­նա­մուխ է լի­նում կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի կազ­մա­վո­րմա­նը[46]: Մի­քա­յել Վա­րանդ­յա­նն­ այդ ա­ռի­թով գրում է. «…եր­բեմ­նի Տա­թե­ւի վա­նա­հայ­րը, այժմ Ներ­սես Ար­քե­պիս­կո­պոս, Ա­ռաջ­նորդ Հա­յոց Ատր­պա­տա­կա­նի, որ այն սեւ օ­րե­րուն մեր լա­ւա­գոյն ե­կե­ղե­ցա­կան­նե­րու` Խրի­մեա­նի, Խա­րա­խա­նեա­նի, Վար­դան վար­դա­պե­տի աւան­դու­թիւ­նը կանձ­նա­ւո­րէր, ան­դուլ կը շրջէր հայ գիւ­ղե­րը, սիրտ կու­տար ժո­ղովր­դին, ինք­նա­պաշտ­պա­նու­թեան քա­րոզ կը մղէր և միեւ­նոյն ժա­մա­նակ կո­րո­վի դի­մում­նե­րով կը հասց­նէր հա­յու­թեան վիշտն ու բո­ղո­քը փո­խար­քա­յին ու իշ­խա­նու­թիւն­նե­րուն»[47]: Ա­հա, այդ օ­րե­րին էր, որ Ներ­սես վար­դա­պե­տը ստա­ցավ «Զան­գե­զու­րի Ղ­ևոնդ Ե­րեց» ան­վա­նու­մը[48]:

1906 թ. հու­նի­սի կե­սե­րից Զան­գե­զու­րում բա­խում­նե­րը սուր կեր­պա­րանք ստա­ցան: Թա­թար բե­կե­րը, ո­րոնք ստանձ­նել էին ա­վա­զա­կախմ­բե­րի ղկա­վար դե­րը, սկսե­ցին աս­պա­տա­կել հա­յա­կա­կան գյու­ղե­րը[49]: Գի­տակ­ցե­լով հա­յութ­յա­նը սպառ­նա­ցող վտան­գը` հայ քա­ղա­քա­կան շրջան­նե­րը տա­կա­վին 1905 թ. փետր­­վա­րից ձեռ­նա­մուխ էին ե­ղել ինք­նա­պաշտ­պա­նութ­յան գոր­ծին: Հատ­կա­պես մեծ գործ կա­տա­րեց Հ.Յ. Դաշ­նակ­ցութ­յու­նը: Զան­գե­զու­րում ինք­նա­պաշտ­պա­նութ­յու­նը գլխա­վո­րեց Ար­շակ Գա­վաֆ­­յա­նը (Քե­ռի): Տե­ղի հա­յութ­յան ինք­նա­պաշտ­պա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով ՀՅԴ-ի ո­րո­շու­մով Զան­գե­զուր մեկ­նե­ցին ան­վա­նի ֆի­դա­յի­նե­րը. «Եւ ա­հա այդ ժա­մա­նակն էր, որ մէ­կէն ի մէկ, մեծ մա­սամբ հե­ռու վայ­րե­րէ, պա­հա­պան հրեշ­տակ­նե­րու պէս լոյս ըն­կան` սպա­ռա­զէն և ան­վե­հեր` մեր հայ­դուկ­նե­րը… Մու­րատ, Քե­ռի, Դրօ, Կայ­ծակ Ա­ռա­քել, Ստե­փան Ստե­փա­նեան, Մխի­թար, Կո­րիւն, Կոս­տի, Ռա­շիդ… ո­րոնք գա­ցին կազ­մա­կեր­պե­լու ժո­ղո­վուր­դը, հա­ւա­քե­լու զի­նա­վարժ ե­րի­տա­սար­դու­թիւ­նը Կազ­մա­կեր­պու­թեան դրօ­շին տակ…»[50]:

ՀՅԴ Գո­րի­սի զի­նա­տար խմբե­րը, Գո­րի­սից բա­ցի, ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րան­քից ել­նե­լով գոր­ծում էին նաև Կա­պա­նում: «Մի քա­նի օր ա­ռաջ դաշ­նակ­ցու­թեան եր­կու խմբե­րը ան­ցան դէ­պի վտան­գի վայ­րե­րը: Գօ­րի­սի շրջա­նից նոյն­պէս ե­կել են զին­ւոր­ներ»[51]: Գո­րի­սից Կա­պան մեկ­նած­նե­րի թվում էին Ա. Շի­րին­յա­նը, Հ. Սար­գիս­ջան­յա­նը ­(Յա­պո­նա­ցի Սա­քո), Հ. Պա­րոն­յա­նը (Յա­պոն), Ս. Ա­րամ­յա­նը, Ա. Պա­րոն­յա­նը, Ն. Հով­սեփ­յա­նը և ու­րիշ­ներ[52]:­ Վեր­ջի­նիս մա­սին ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն է պահ­պան­վում Կա­պա­նի եր­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում պահ­վող` ինք­նա­պաշտ­պա­նութ­յան ղե­կա­վար­նե­րից Հով­հան­նես Քա­րամ­յա­նի` Սմբատ Մե­լիք-Ստե­փան­յա­նին ուղղ­ված նա­մա­կում, ո­րում խնդրվում էր. «հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում 200 փամ­փուշտ ուղար­կել հրա­մա­նա­տար Նի­կո­լա­յին»[53]:

Շու­շի-Գո­րիս ճա­նա­պար­հը թա­թար ե­լու­զակ­նե­րի հար­ձա­կում­նե­րից անվ­տանգ դարձ­նե­լու նպա­տա­կով Ար­ցա­խի Զին­վո­րա­կան մար­մի­նի (ղե­կա­վարն էր հայ­դու­կա­պետ, ՀՅԴ նշա­նա­վոր գոր­ծիչ Սար­գիս Մեհ­րաբ­յա­նը (Խա­նա­սո­րի Վար­դան) ո­րոշ­մամբ պետք է հար­ված­ներ հասց­վեր զին­ված թա­թա­րա­կան այն գյու­­ղե­րին, որոնք պա­տու­հաս էին դա­ձել հայ խա­ղաղ բնակ­չութ­յան հա­մար: Այդ նպա­տա­կով 1906 թ. փետր­վա­րին Թիֆ­լի­սում տե­ղի ու­նե­ցած ՀՅԴ ­զին­վո­րա­կան վա­րիչ­նե­րի խորհր­դակ­ցութ­յու­մում ո­րոշ­վում է. «…պաշտ­պա­նո­ղա­կան տաք­տի­կա­յից անց­նել յար­ձա­կո­ղա­կա­նի… նա­խա­յար­ձակ լի­նել եւ ջնջել այն բո­լոր որ­ջե­րը. լի­նեն դրանք մեծ կամ փոքր, ո­րոնք ա­ւա­զա­կա­յին կենտ­րոն­ներ էին: Բա­ցի այդ, անհ­րա­ժեշտ հա­մա­րո­ւեց վե­րաց­նել խո­չըն­դոտ հան­դի­սա­ցող այն թա­թա­րա­կան գիւ­ղե­րը, ո­րոնք խան­գա­րում էին Գան­ձա­կից Շու­շի, Շու­շուց` Գո­րիս եւ Նոր Բա­յա­զի­տից` Գո­րիս հա­ղոր­դակ­ցու­թեան»[54]:

Գո­րի­սի հա­րա­կից հայ­կա­կան գյու­ղե­րի վրա թա­թար ե­լու­զակ­նե­րի հար­ձա­կում­նե­րը փոքր ինչ մեղ­մա­ցան, երբ 1906 թ. փետր­վա­րի սկզբնե­րին կով­կաս­յան հե­ծե­լա­զո­րի զո­րա­մա­սի և Գան­ձա­կ­-Ե­լի­զա­վոտ­պո­լի նա­հան­գում գոր­ծող պատ­ժիչ ար­շա­վախմ­բե­րի հրա­մա­նա­տար գե­նե­րալ-մա­յոր Գո­լոշ­չա­պո­վի օգ­նա­կան գնդա­պետ Վի­վեր­նը իս­պառ այ­րում է ա­վա­զա­կաոր­ջե­րի վե­րած­ված թա­թա­րաբ­նակ, Ա­լիան­լու, Մազ­մա­զակ և այլ գյու­ղե­րը: Գյու­ղեր մտնե­լիս թա­թար­նե­րը ցույց են տա­լիս դի­մադ­րութ­յուն, ո­րի պատ­ճա­ռով գնդա­պե­տի հրա­մա­նով գյու­ղե­րը են­թարկ­վում են ռմբա­կո­ծութ­յան: Գյու­ղե­րը գրա­վե­լուց հե­տո 20 կով­կաս­յան թա­թար­նե­ր ­ձեր­բա­կալ­վում և ու­ղար­կ­­վում են­Գոր­ի­սի բանտ[55]: Եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի միջև խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Մկրտիչ Ա Վա­նե­ցու կող­մից 1906 թ. մար­տին Զան­գե­զուր` Գո­րի­ս­ է ու­ղարկ­վում Մես­րոպ վրդ. Տեր-Մով­սիս­յա­նը: Հաշ­վի առ­նե­լով թա­թար ե­լու­զակ­նե­րի բռնած թշնա­մա­կան դիր­քը, և վեր­ջին­նե­րիս շա­րու­նա­կա­կան հար­ձա­կում­նե­րը հայ­կա­կան գյու­ղե­րի վրա, Մես­րոպ վրդ. Տեր-Մով­սիս­յա­նը հայ բնակ­չութ­յա­նը խրա­խու­սում է զին­ված պայ­քա­րի, պա­հան­ջե­լով` «մաք­րել Նա­խի­ջե­ւա­նի եւ Զան­գե­զու­րի թա­թար գիւ­ղե­րը»[56]:

Գո­րի­սում և հա­րա­կից գյու­ղե­րում ի­րա­վի­ճա­կը փոքր ինչ խա­ղաղ­վեց, երբ Խնա­ծախ գյու­ղի դիր­քե­րում 1906 թ. հու­լի­սի 5-ին տե­ղի ու­նե­ցած կռիվ­նե­րում սպան­վում է Մա­լի­բեյ­լու գյու­ղա­ցի հա­յատ­յաց Նա­ղին, ո­րը ղե­կա­վա­րում էր Հա­ջի­սամ­լո­ւի ա­վա­զա­կախմ­բե­րը[57]: Նա­ղու զո­հերն էին դար­ձել բազ­մա­թիվ հա­յեր. Զարս­լո­ւի ձո­րում սպա­նել և թա­լա­նել էր գո­րի­սե­ցի Ղու­կաս բե­կին և տե­ղա­ցի եր­կու քրե­հտար­նե­րի, թա­լա­նել էր գո­րի­սե­ցի­ներ Ս. Մի­րում­յա­նի և Գ. Մի­նաս­յա­նի Շու­շիից բեր­վող մա­նու­ֆակ­տու­րա­յին ապ­րան­քը[58]: Խնա­ծա­խի դիր­քե­րում կողք-կող­քի կռվում էին հնչակ­յան և դաշ­նակ­ցա­կան մար­տիկ­նե­րը: Կռիվն ա­վարտ­վում է հա­յե­րի հաղ­թա­նա­կով: Բռնագ­րավ­վում է թա­թար­նե­րի զեն­քը: Կռվին մաս­նա­կից «Սյու­նե­ցի» ծած­կա­նու­մով հնչակ­յան գոր­ծի­չը «Հնչա­կում» գրում է. «…3 ժամ կա­տա­ղի կռո­ւից յե­տոյ մէկ դիր­քում սպա­նում են վերև յի­շո­ւած 5 ա­ւա­զա­կա­պետ­նե­րին, մի ու­րիշ դիր­քում էլ 2-ին սպա­նում են, 2-ին էլ վի­րա­ւո­րում»[59]:

Զան­գե­զու­րի գա­վա­ռում 1905 թ. դեկ­տեմ­բե­րին և 1906 թ. հուն­վար-փետր­վա­րին կով­կաս­յան թա­թար­նե­րի կրած նոր պար­տութ­յու­ներն ան­հանգս­տութ­յուն էին ա­ռա­ջաց­րել նա­հան­գա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ: 1906 թ. փետր­վա­րի վեր­ջին գա­վա­ռա­յին կենտ­րոն` Գո­րիս է ժա­մա­նում Գան­ձակ-Ե­լի­զա­վետ­պո­լի գե­նե­րալ-նա­հան­գա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Ալֆ­տա­նը[60]: Այդ օ­րե­րին գա­վա­ռի բո­լոր շրջան­նե­րից պատ­վի­րա­կութ­յու­ներ են գա­լիս նա­հան­գա­պե­տի մոտ և գրա­վոր բո­ղոք­ներ ներ­կա­յաց­նում զոր­քի և ոս­տի­կա­նու­յան ա­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դեմ: Նա­հան­գա­պե­տը հյու­րըն­կա­լում է քա­ղա­քում և տա­րա­ծաշր­ջա­նում մե­ծա­հարգ բժիշկ և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Մի­ք. Պա­րոն­յա­նի տա­նը: Հյու­րա­սի­րութ­յան ժա­մա­նա­կը, ո­րին ներ­կա էին հայ, կով­կաս­յան թա­թար և ռուս պաշ­տոն­յա­ներ, Միք. Պա­րոն­յանն ա­ռանց վա­րա­նե­լու, հա­մար­ձա­կո­րեն մե­ղա­դրում է ռու­սա­կան կա­ռա­վա­րութ­յա­նը` հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րը կան­խե­լու գոր­ծում ցու­ցա­բե­րած անվճ­ռա­կա­նութ­յան մեջ: Իր պատ­մա-հու­շա­գրա­կան աշ­խա­տութ­յու­նում այդ մա­սին ար­ժա­նա­հա­վատ տե­ղե­կութ­յուն­ է հա­ղոր­դում դեպ­քե­րի ժա­մա­նա­կա­կից, Ար­ցա­խի Ազ­գա­յին խորհր­դի նա­խա­գահ Ե­ղի­շե Իշ­խան­յա­նը: Ըստ նրա` «Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղում, 1906 թ. հայ-թրքա­կան ընդ­հա­րում­նե­րի վեր­ջին տա­րին, երբ Գան­ձա­կի նա­հան­գա­պե­տը շրջա­գա­յու­թեամբ ե­ղել էր Զան­գե­զու­րում և Գօ­րի­սում հիւ­րա­սիր­ւել էր բժշկի (ի­մա` Միք. Պա­րոն­յա­նի — Գ. Ս.) տա­նը, հրա­ւիր­ւած հայ, թուրք և ռուս (պաշ­տօ­նեա­ներ) հիւ­րե­րի ներ­կա­յու­թեամբ, խօսք է բաց­ւում հայ-թրքա­կան դա­րա­ւոր հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի միջև տե­ղի ու­նե­ցած ընդ­հա­րում­նե­րի մա­սին, և նա­հան­գա­պետն էլ ցաւ է յայտ­նում այդ առ­թիւ: Դոկ­տո­րը, ա­ռանց վա­րա­նե­լու, հա­մար­ձակ իր խօսքն է ա­սում, թէ` «մեղ­քը կա­ռա­վա­րու­թեանն է, ե­թէ թոյլ չտար Բագ­ւում, օր-ցե­րե­կով եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը ի­րար յօ­շո­տէին, ա­պա ի­զուր տե­ղը այն­քան ան­մեղ մարդ­կանց ա­րիւ­նը չէր թափ­ւի և նիւ­թա­կան մեծ վնաս չէին կրի մար­դիկ: Ես զին­ւո­րա­կան չեմ, սա­կայն տւէք ինձ 150 կո­զակ­ներ, և ես ա­մէ­նա­կարճ ժա­մա­նա­կում կարգ ու կա­նո­նը կը վե­րա­կանգ­նեմ Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղում: Կա­ռա­վա­րու­թիւ­նը ե­թէ վճռա­կան մի­ջոց­ներ ձեռք առ­նէր, ան­մի­ջա­պէս կը դա­դա­րէին ընդ­հա­րում­նե­րը»»[61]: Հայտ­նի չէ թե ինչ է պա­տաս­խա­նել նա­հան­գա­պետ Ալֆ­տա­նը, սա­կայն Միք. Պա­րոն­յա­նի այդ հա­մար­ձակ ելույ­թը. «տա­րած­ւել էր ժա­մա­նա­կին Զան­գե­զուր-Ղա­րա­բա­ղում, և բո­լո­րը խօ­սում, ի­րենց հիաց­մունքն էին ար­տա­յայ­տում»[62]:

Հա­յե­րի նկատ­մամբ թա­թար խու­ժա­նի հե­տա­գա հար­ձա­կում­նե­րը կան­խե­լու փո­խա­րեն, 1906 թ. մար­տի վեր­ջե­րին գնդա­պետ Վի­վեր­նը, գա­վա­ռա­պետ Ֆրեյ­լի­խի, նրանց միա­ցած հաշ­տա­րար միջ­նորդ Եր­մո­լաևի և պրիս­տավ Ֆի­տի գլխա­վո­րութ­յամբ 400 զին­վո­րից բաղ­կա­ցած զո­րագն­դով Վա­րան­դա­յի գա­վա­ռում հայ խա­ղաղ բնակ­չութ­յան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­րին պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ[63]: Գնդա­պետ Վի­վեր­նի անն­կա­րագ­րե­լի ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րը շա­րու­նակ­վե­ցին նաև Զան­­գե­զու­րի գա­վա­ռի գյու­ղե­րում, մաս­նա­վո­րա­պես Տեղ գյու­ղում[64]: Ինչ­պես ի­րա­վա­ցիո­րեն գրում է Տ. Սա­զան­դար­յա­նը. «Գնդա­պետ Վե­վէր­նի գա­լուց, մեր կեան­քը քիչ փոխ­վեց. դէ­պի Շու­շի երթևե­կու­թիւ­նը թէև բաց­ված է, սա­կայն թուր­քե­րի խա­բե­յու­թեան և կար­ճամ­տու­թեան չը վստա­­հե­լով, հա­յե­րը մեծ զգու­շու­թեամբ են գնում-գա­լիս»[65]:

Վա­րան­դա­յի գա­վա­ռում և Տեղ գյու­ղում հայ խա­ղաղ բնակ­­չութ­յան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված պատ­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից հե­տո փո­խար­քա­յի հրա­մա­նով Գան­ձակ-Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գա­պետ, գե­նե­րալ-մայոր Ալֆ­տա­նի են­թա­կա­յութ­յու­նից դուրս բեր­վե­ցին Կար­յա­գի­նո­յի, Շու­շիի և Զան­գե­զու­րի գա­վառ­նե­րը, և այդ այդ տա­րածք­նե­րի գե­նե­րալ նա­հան­գա­պետ նշա­նակ­վեց կով­կաս­յան հե­ծե­լա­զո­րի զո­րա­մա­սի և Գան­ձա­կ­-Ե­լի­զա­վոտ­պո­լի նա­հան­գում գոր­ծող պատ­ժիչ ար­շա­վախմ­բե­րի հրա­մա­նա­տար գե­նե­րալ-մա­յոր Գո­լոշ­չա­պո­վը[66]:

Ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով ա­վե­լի ուշ` 1906 թ. սեպ­տեմ­բե­րի 10-ին Գո­րիս է ժա­մա­նում նաև Գան­ձակ-Ելի­զա­վետ­պո­լի գե­նե­րալ-նա­հան­գա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Բա­ո­ւե­րը: Քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը նրան նույն­պես ար­ժա­նաց­նում են բարձ­րաս­տի­ճան հյու­րին վա­յել ըն­դու­նե­լութ­յան. դի­մա­վո­րում են ա­ղ­ ու հա­ցով[67]:

Այս­պի­սով`­ շն­­որ­հիվ­ Հ.Յ. ­Դաշ­­նա­­­­կ­­ցու­թ­­յան­ կազ­մա­կեր­պած հե­րոս­ակ­­ա­ն­ դի­մա­դրութ­յան­, Գո­րի­սում և հա­րա­կից գյու­ղե­րում խա­փանվ­­ե­ց ­հայ բնակ­չութ­յան զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­նե­րի ծրա­գի­րը:


[1] ­ Տե՛ս ԱԴօ, Հայ-թուր­քա­կան ընդ­հա­րու­մը Կով­կա­սում (1905-1906թ.), փաս­տագ­րա­կան, վի­ճա­կա­գրա­կան, տե­ղա­գրա­­կան ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րով, Երե­ւան, 1907, էջ 5:

[2] Տե՛ս Ç­ар­е­ван­д, Òурция ­и пантуранизм, Ïариж, 193­0­, с. 7-45, ݳ¨ Äикий, Êавказская смута (б. м. и из.), 1906, с. 6-8.

[3] Տե՛ս Чалхушьян Ã., Àр­мянский вопрос и армянские погромы вь Ðоссии, Ðостов-на-Äону, 1905, с. 63.

[4] Հայկական հարցը Ռուսաստանում եւ Կովկասեան խռովութիւնը, «Յառաջ», Երեւան, 1906, փետրվարի 8, դ 20:

[5] Նոէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Դրութիւնը Զանգեզուրի գաւառում, «Արշա­լոյս», Թիֆլիս, 1906, նոյեմբերի 1, դ 44:

[6]­ Տե՛ս ԱԴօ, նշվ. աշխ., էջ 251:

[7] Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների մասին հանգամանալից տե՛ս Թարխանյան Գ., Հայ-թաթարական ընդհա-րում-ները Զանգեզուրում 1905-1906 թ.թ., ԲԵՀ, Երևան, 2001, դ 3, էջ 111-116, տե՛ս նաև Սմբատյան Գ­.,­­ 1­905-06 թվական­ներ. Գորիսը փորձու­թյան մեջ, «Սյու­նյաց երկիր», Կապան, 2011, մայիսի 28, դ 10, էջ 51-55:

[8] Տե՛ս Խանզատեան Ա., Դաշ­նակցութեան մուտքն ու աշխա­տան­քը Զան­­­­գեզուրում (Կազ­մա­կերպիչ ընկերները ինչպիսի վախճանի արժանա­ցան), «Ալիք», Թեհ­րան, 1979, մայիսի 24, դ 106, էջ 4:

[9] Տե՛ս ԱԴօ, նշվ. աշխ., էջ 252:

[10] ­Նույն տեղում:

[11] Տե՛ս նույն տեղում, էջ 253:

[12] Հակ գյուղի հայերի կոտորածների մասին մանրամասն տե՛ս Սազանդարեան [Տ.], Պատ­կեր­ներ (Զանգեզուրի թուրք-հայ ընդհարումներից առած), Թիֆլիս, 1907, տե՛ս նաև նույնի` Զան­գեզուրի աղէտներից (II), «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 22, դ 191, (III), սեպտեմբերի 25, դ 194, (IV), հոկտեմբերի 5, դ 202, տե՛ս նաև Նօէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Զան­գե­զու­րի նո­րոթիւններից, «Արշալույս», 1905, հոկտեմբերի 8, դ 33:

[13] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:

[14] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 24, դ 106, էջ 6, տե՛ս նաև մայիսի 26, դ 107, էջ 2:

[15] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:

[16] Խանզադյան Ս., Տեր-Հակովբ Տեր-Մինասյան Գորիսեցու «Հիշատակարանը», էջ 130:

[17] Տե՛ս Նօէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Մինքէնդի կոտորածը, «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպ­տեմ­բերի 14, դ 184:

[18] «Մուրճ», Թիֆլիս, 1905, դ 9, էջ 168-169:

[19] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:

[20] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 26, դ 107, էջ 2:

[21] ՀՅԴ գործիչ Ստե­փան Ստե­փան­յա­նը (1878-1905 թթ.) ծնվել է Գանձակ քա­ղա­քում: Գործել է Գանձակում, Դաղստանում, Թիֆլիսում, Շուշիում և Զանգե­զու­րում: Զոհվել է հայ-թաթա­րա­կան ընդհարումների շրջանում, Աղիտու գյուղում 1905 թ.   դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բռվում (տե՛ս Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. Ալբոմ-ատլաս, Ա. հատոր (Դիւ­ցա­զնամարտ. 1890-1914), Լոս Անճելլըս, Քալիֆորնիա, 1992, էջ 96, տե՛ս նաև «Արշալոյս», Թիֆ­լիս, 1906, հունվարի 12, դ 6):

[22] Խանզատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 26, դ 107, էջ 2:

[23] Նույն տեղում:

[24] Տե՛ս նույն տեղում, մայիսի 30, դ 110, էջ 4:

[25] Տե՛ս Ստեմել, Ցարական քաղաքականութիւնը եւ դաւերը հայերի դէմ: Հայ-թաթարական ընդ­հա­­րում­ները (Կովկասում եւ Սիւնեաց աշխարհում), Թ, «Ասպարէզ» եռօրեայ, Ֆրեզնօ, 1957, յուլիս 2, դ 3259, էջ 2:

[26] Տե՛ս Ստեմել, Ցարական քաղաքականութիւնը եւ դաւերը հայերի դէմ: Հայ-թաթարական ընդ­հա­­րում­ները (Կովկասում եւ Սիւնեաց աշխարհում), Ժ, «Ասպարէզ» եռօրեայ, Ֆրեզնօ, 1957, յուլիս 16, դ 3260, էջ 2:

[27] Տե՛ս Շամխալ բեկ Մելիք-Հյուսեինյանի անձնական արխիվ:

[28] Տե՛ս Ներսէս վարդապետ, Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 25, դ 194:

[29] Տե՛ս «Արշալոյս», Թիֆլիս, 1905, հոկտեմբերի 8, դ 33:

[30] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 13, դ 224, տե՛ս նաև ԱԴօ, նշվ. աշխ., էջ 252:

[31] Մեսրովբ Ստեփանեանց, Տեղեկութիւններ գաւառից: Լոր գիւղ (Զանգեզուրի գաւառ), «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 3, դ 217:

[32] ­ ԱԴօ, նշվ. աշխ., էջ 252:

[33] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:

[34] Նոէմիս [Տեր-Մինասյան Սիմեոն], Գեներալ Տակայշվիլին Գորիսում, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 2, դ 45:

[35] Տե՛ս նույն տեղում:

[36] Ներսէս վարդապետ, Վերջին տեղեկութիւններ, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, հոկ-տեմբերի 25, դ 39:

[37] Տե՛ս Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, էջ 321:

[38] Տե՛ս Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:

[39] Նույն տեղում:

[40] Նույն տեղում:

[41] Տե՛ս Պողոսյան Հ., Փարամազ, Երևան, 1992, էջ 21:

[42] Սազանդարեան, [Տ.] Հաշտութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1905, նոյեմբերի 11, դ 224:

[43] Տե՛ս նույն տեղում:

[44] Տե՛ս Սիմոնյան Հ., Ազատագրական պայ­քարի ուղիներում, գիրք Ա, Երևան, 2003, էջ 437:

[45] Տե՛ս Ստեփանյան Գ., Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանը Տաթևի վանքի վա­նա­­հայր, Գորիսի պետական համալսարանի միջազգային գիտաժողովի աշխա­տանքների ժո­ղո­վածու, Գորիս, 2010, էջ 210-211:

[46] Տե՛ս Վարանդեան Մ., Մուրատ (Սեբաստացի ռազմիկի կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, էջ 11:

[47] Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, էջ 343:

[48] Տե՛ս Աճէմեան Հ., Տէր Ներսէս արքեպիսկոպոս Մելիք-Թանգեան: Իւր ազգային եւ հասա­րա­կական գործունէութեան քառասնամեայ յոբելեանի առթիւ (1886-1926), Վենե­տիկ, 1926, էջ 30:

[49] Տե՛ս Սիմոնյան Հ., Ազա­տա­գրա­կան պայքարի ուղիներում, գիրք Բ, Երևան, 2003, էջ 26:

[50] Վարանդեան Մ., Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, էջ 342:

[51] «Դրօշակ», Ժնեւ, 1906, հունիս, դ 6, էջ 55:

[52] Տե՛ս Սմբատյան Գ., 1905-06 թվականներ. Գորիսը փորձության մեջ, «Սյու­նյաց երկիր», Կապան, 2011, մայիսի 28, դ 10, էջ 55:

[53] Նույն տեղում:

[54] Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան պատմութեան համար, հ. Բ., Բ տպագրութիւն (Յաւելուածով), Պէյրութ, 1985, էջ 251:

[55] Տե՛ս Կովկասեան ընդհարումներ (Զագեզուրի շրջանում), «Դրօշակ», Ժնեւ, 1906, մայիս, դ 4, էջ 55:

[56] Չելեպյան Ա., Հայ-թաթարական պատերազմը, «Գրական թերթ», Երևան, 1990, փետրվարի 9, դ 7:

[57] Ավազակապետ Նաղու սպանվելու հանգամանքերի վերաբերյալ աղբյուրներում առկա են իրա­րա­մերծ տեղեկություններ: Ա. Խանզադյանը գրում է, որ նրան վրեժ­խնդ­րո­րեն գլխատել է խնածախ­ցի քա­ջա­րի մար­տիկ Փա­րոնց Սա­յա­դը և գլու­խը ցից հա­նել Գո­րի­սի հրա­պա­րա­կում` գա­վա­ռա­կան վար­չութ­յան շեն­քի դի­մաց (տե՛ս Խան­զատեան Ա., նշվ. աշխ., 1979, մայիսի 29, դ 109, էջ 4, 6): Ըստ Տ. Սազանդարյանի` Նաղին սպանվել է Խնածախի դիրքերում 1906 թ. հու­լիսի 5-ին տեղի ունեցած կռվում, գյուղի ինքնա­պաշտ­պաններից հնչակյան գործիչ Գրիգորի արձակած գնդակից (տե՛ս Ս.[Սա­զան­դարյան Տ.], Ղալաջուղի հրդեհումը եւ Նաղիի սպա­նու­թիւնը, «Մշակ», Թիֆլիս, 1906, օգոստոսի 2, դ 165): Նույն այդ տվյալն է հաղոր­դում նաև դեպ­քերի ականատես «Սյունեցի» ծածկանումով հնչակյան գործիչը (տե՛ս Սիւնեցի, Նամակ Գօրի­սից, «Հնչակ», Փարիզ, 1906, օգոստոս, դ 8, էջ 77-78):

[58] Տե՛ս Ս. [Սազանդարյան Տ.], Ղալաջուղի հրդեհումը եւ Նաղիի սպանութիւնը, «Մշակ», Թիֆ­լիս, 1906, օգոստոսի 2, դ 165:

[59] Սիւնեցի, Նամակ Գօրիսից, «Հնչակ», Փարիզ, 1906, օգոստոս, դ 8, էջ 77:

[60] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 646:

[61] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 494:

[62] Նույն տեղում:

[63] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 665, տե՛ս նաև Կովկասեան ընդհարումներ (Վարան­դայի եղեռնը), «Դրօշակ», Ժնեւ, 1906, մայիս, դ 5, էջ 70-71:

[64] Տե՛ս Արամայիս, Մի քանի գլուխ հայ-թաթարական ընդհարումներից, մասն առա­ջին, Թիֆլիզ, 1907, էջ 87-90:

[65] Տե՛ս Սազանդարեան [Տ.], Վերջին տեղեկութիւններ, «Մշակ», Թիֆլիս, 1906, փետր­վա­րի 22, դ 41:

[66] Տե՛ս Սիմոնյան Հ., նշվ. աշխ., գիրք Ա, էջ 671:

[67] Տե՛ս «Մշակ», Թիֆլիս, 1906, սեպտեմբերի 22, դ 205:

More From Author

2 comments

«Գո­ռին ձոր»-ի (=Կոռ­նի­ձոր) շրջա­նի թա­թա­րաբ­նակ զին­ված գյու­ղե­րի վրա?

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի