Սիրտս մի օր… Արթուր Պատվականյան

Spread the love

Սիրտս մի օր

լցված չլիներ,

ու․․․ դատարկով զնգար,

կորցրած լինեի

ինչ որ կար-չկար,

սրտիցս կախված

մեծ քար չլիներ։

Ապրած ու չապրած

հույզեր մեշոկած

մի մութ ամբարում

մոռացված մնար,

օճորքը՝ փլված,

բայց դուռը կողպված ունենար,

ու․․․ դուռը ծեծող չունենար․․․

ծեր սարդի հյուսած,

փենջարված ոստայնով

պատուհան ունենար,

ու լույսի շողին կենարար

թող ծարավ մնար․․․

խորքեր չունենար,

որ տեղ չունենար

թաղելու հավատ։

Սիրտս օրերից մի օր

կարոտի կարոտ ունենար․․․

սիրտս իր սրտում

էլ սիրտ չունենար․․․

08․08․2022թ․

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի