Գոհար Կարենի Սահակյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Սույն թվականի մարտի 1-ին Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Գոհար Կարենի Սահակյանին շնորհվել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (Ժ.01.02 — Նորագույն շրջանի հայ գրականություն), թեման՝ «Հակոբ Կարապենցի փոքր արձակը, գրական առնչություններ»:

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը շնորհավորում է երիտասարդ գիտնականին, մաղթում առողջություն, ընտանեկան հաջողություններ և գիտամանկավարժական  բեղմնավոր աշխատանք հանուն մատաղ սերնդի և հայրենիքի:

Գիտությունը հավերժական գետակ է, որտեղ կանգառը կամ ճահիճ է կամ հողի տակ աներևույթ անցում:

«Ես չեմ հիշում մի բնագիր, որ հանձնարարված լիներ մեր ուսանողուհի Գոհար Սահակյանին, և նա ընթերցած չլիներ: Նա մեր երջանկահիշատակ դեկան Կարեն Սահակյանի դուստրն է, և կարող էր գոնե մեկ անգամ գլուխ պահել կամ չմասնակցել դասին: Բայց Գոհարիկը եղավ օրինակելի ուսանող, միշտ պատրաստ դասին ու քննությանը: Բանասեր  դառնալու առաջին նախապայմանը բնագրին տիրապետելն է, դասախոս լինելու համար՝ ուսանողին գիտելիք տալը, հակառակ դեպքում ուսումնասիրությունդ դառնում է ջուրթակոցի,  դասավանդելդ՝ դասավարտի ժամին սպասելու հոգետանջանք: Շնորհավորում եմ Գոհար Սահակյանին, նրա ընտանիքին, ուսուցիչներին և դասախոսներին: Նա այլևս ամուր է կանգնած հողին»,- Մ. Քումունց:

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Արցախի հերոսական բնակավայրի պատմությունը

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ, 2023, 280 էջ+58…

“Բարբառագիտական ընթերցումներ” (Միջազգային գիտաժողով)

2024թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային…

Présentation du livre

Le 30 novembre 2024 à 19h00, à l’initiative de l’ALLIANCE FRANCO-ARMÉNIENNE DE LA LOIRE et…

Գորիս համայնքի “Մեր բանն ու գործը”

«Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» շարունակում է «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում ուսումնասիրել «Բանավոր մշակութային…