Ծղուկ, Այլախ, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Ձորք, Կովսական գավառների XIII դ. քարտեզը՝ ծանուցումներով

Spread the love
Հաբանդ
Հաբանդ
Հաբանդ գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում է, որ հետագայում դարձել է Ձագեձոր՝ Զանգեզուր: Տաթևի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում է 79 գյուղ։
Տեսնել Քարտեզը
Աղահեճ
Աղահեճ
Աղահեճ գավառը Մեծ Հայքի Սյունիք նահանգում է, ընդգրել է Քաշաթաղի շրջանը՝ օկուպացված թյուրքերի կողմից: Տաթևի հարկացուցակում Աղահեջքում հիշատակված է 43 գյուղ։
Տեսնել Քարտեզը
Բաղք-Քաշունիք
Բաղք-Քաշունիք
Պատմական Սյունիքի Բաղք (Չավնդուր) գավառի արևմտյան մասը կոչվում էր «Բաղք», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք» կամ «Քուշանիք»: Ըստ Տաթևի հին հարկացուցակի՝ Բաղքում կար 93 գյուղ:
Տեսնել Քարտեզը
Կովսական
Կովսական
Սյունիք նահանգի գավառներից Կովսականը Տաթևի հարկացուցակում նշված է 53 գյուղով: Կոչվել է նաև Կուսական կամ Գրհամ, պրսկ.՝ Զանգիլան: Այն հիմա օկուպացված է:
Տեսնել Քարտեզը
Ծղուկ և Այլախ
Ծղուկ և Այլախ
Պատմական Սյունիքի Ծղուկ գավառն ունեցել է 75 գյուղ, իսկ Այլախը (Եւայլախ)՝ 26: XIII դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև Որոտան: Այլախում է գտնվում Քարունջ-Բոլորաքարը:
Տեսնել Քարտեզը
Ձորք
Ձորք
Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք փոքրիկ գավառը Կապանում է: 11-րդ դարից կեչվել է Կապան, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։ Ունեցել է 16 գյուղ:
Տեսնել Քարտեզը
Տաթևի շրջակայքը (հավելված)
Հավելված
Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց աթոռանիստը։ Միջնադարում դարձել է գրեթե ողջ պատմական Սյունիքի թեմական կենտրոնը։
Տեսնել Քարտեզը

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ՝

ԾՂՈՒԿ, ԱՅԼԱԽ, ԱՂԱՀԵՃ, ՀԱԲԱՆԴ, ԲԱՂՔ, ՔԱՇՈՒՆԻՔ, ՁՈՐՔ, ԿՈՎՍԱԿԱՆ ԳԱՎԱՌՆԵՐԻ XIII դ. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ

Քարտեզներում մյուս գավառներից բացի պատկերված են նաև XIII դարի Սյունյաց աշխարհի Ծղուկ և Այլախ գավառների տեղորոշված բնակավայրերը, բերդերը և վանքերը այն անուններով, որոնցով որ վերջիններս հիշատակվել են հիշյալ ժամանակաշրջանում: Բնակավայրերը, որոնք առաջին անգամ հիշատակվել են Տաթևի նոր հարկացուցակում (Քեոթուկ) քարտեզում չեն պատկերվել: Քարտեզները կազմելիս օգտվել ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքից[1], ինչպես նաև վերջինիս կից Աշոտ Աբրահամյանի ծանուցումներից (աղյուսակներում՝ ծան.), Մորուս Հասրաթյանի «Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ» գրքից[2], Սամվել Կարապետյանի[3], Գրիգոր Գրիգորյանի[4], Ա. Ղարագյոզյանի ուսումնասիրություններից, Շչորս Դավթյանի «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» գրքից[5],Ս. Հախվերդյանի, Մ. Քումունցի, Զ. Ըռքոյանի ուսումնասիրություններից,Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից[6], ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում առկա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից[7], որտեղ որպես հուշարձաններ հստակորեն նշված են նաև գյուղատեղիներ համապատասխան պահպանված անվանումներով և այլն: Այն անվանումների մասով որոնք կիրառվում են նաև մեր օրերում, կամ որպես պաշտոնական անվանումներ, կամ՝ ուղակի ժողովրդի շրջանում, նշել ենք «Պահպանվել է մեր օրերում»:

Աղյուսակներում առկա են նաև տեղանուններ, որոնք հիշատակվել են սակայն դեռ չեն տեղորոշվել կամ որոնց տեղորոշման վերաբերյալ դեռ տեղեկություններ չունենք:

[1]Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1968, էջ 405-549:

[2] Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան 1985, էջ 117-155:

[3] Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան 1999:

[4] Գրիգորյան Գ. Մ., Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջ, ՊԲՀ, 1966, N4:

[5] Դավթյան Շ., Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երևան 1997, էջ 21-89:

[6] Հակոբյան Թ. Խ. Մելիք-Բախշյան Ս. Տ. Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան 1986:

[7] Հաստատվել է ՀՀ կառավարության որոշում N2322-Ն, 29 դեկտեմբեր 2005:

Ծանուցումներ քարտեզներին

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի