ՄիքայելՆալբանդյանի ծննդյան 190-ամյակի առթիվ (1829-1866)
Համաշխարհային, ինչպես և մեր, պատմությունը միշտ այսպես՝ այսօրվա պես, խամրած ու գորշ չի եղել. Այդ պատմությունը նաև լուսավոր էջեր, մարդկության առաջադիմության համար պայքարի անձնազոհ մարտիկներ ու լուսավոր գլուխներ է տվել: Դրանցից էր և բոցաշունչ հեղափոխական-դեմոկրատ, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը, որի ծննդյան 190-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի 26-ին (ն.տ. նոյեմբերի 7-ին): Նալբանդյանը (Միքայել Ղազարի Նալբանդյան) ծնվել է 1829թ. հոկտեմբերի 26-ին, ն.տ. նոյեմբերի 7-ին՝ Նոր Նախիջևանում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը, այնուհետև ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: Հայոց լեզու է դասավանդել Լազարյան Ճեմարանում, ակտիվորեն աշխատակցել հայն շանավոր պարբերականին՝ Ստեփանոս Նազարյանի գլխավորած «Հուսիսափայլե-ին. Համագործակցել Ա.Ի. Գերցենի, Մ.Ի. Բակունինի, Ն.Պ. Օգարևի, Ի.Ս. Տուրգենևիհետ՝ ցարական ինքնակալական կարգերի, մասնավորապես ճորտատիրական իրավունքի վերացման համար վերջիններիս մղած պայքարում: Հայտնի է նաև Նալբանդյանի ազատագրական գործունեությունը՝ ջանքերը օսմանյան բռնակալության դեմ հայ ժողովրդի պայքարի գործում. նաև սերտ համագործակցությունը արևմտահայ առաջադեմ մտածողների՝ Հարություն Սվաճյանի, Մամուրյանի և մյուս. հետ: Իր ազատասիրական-հեղափոխական գործունեության համար Նալբանդյանը 1862թ. հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական կառավարության կողմից, արգելափակվում Պետրոպավլովյան բերդի Ալեքսեևյան Ռավելինի 8-րդ խցում, ապա սենատի 1864թ. դատավճռով թոքերի ծանր հիվանդ վիճակում աքսորվում Սարատովի մարզի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահանում է 1866թ. մարտի 31-ին:
(Նալբանդյանի կյանքի և գործունեության մասին մանրամասն տե՛ս` մասնավորապես՝ Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, Գիրք առաջին և երկրորդ, Հայպետ հրատ., Երևան, 1955-1956, Ա.Մ. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1954, Մ.Մ.Թելունց, Միքայել Նալբանդյան, Հասարակական-իրավաքաղաքական հայացքները):
Նալբանդյանի գործունեությունը, նրա գաղափարները, հասարակական-իրավաքաղաքական հայացքները սերտորեն կապված են ժամանակի համաշխարհային և հայ առաջադեմ մտքի, սոցիալական առաջադեմ շարժումների հետ:
Շարունակությունը կարդալ ստորև՝
Միքայել Նալբանդյան