Նոր գիրք․ “Հայոց Քաշաթաղը”

Spread the love
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Զոհրապ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղ․ Ազահեճք-Քաշաթաղի գավառի պատմամշակութային հուշարձանները» վերնագրով ուսումնասիրությունը։
Աշխատությունում նկարագրվում և ներկայացվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմական և մշակութային հուշարձանները: Ներկայացված ալբոմ-մենագրությունն ամփոփում է հեղինակի՝ Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության մի քանի տասնամյակների աշխատանքը, որի ընթացքում հեղինակին հաջողվել է հավաստել և լուսանկարել հարյուրավոր հուշարձաններ: Աշխատությունում ներկայացված են եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր, տապանաքարեր, վիմագիր արձանագրություններ: Յուրաքանչյուր հուշարձանի համատեքստում ներկայացված են տասնյակ լուսանկարներ և հատակագծեր:
Հաշվի առնելով, որ նկարագրվող հուշարձաններն այսօր գտնվում են հայկական կողմի վերահսկողությունից դուրս, սույն աշխատանքն ունի սկզբնաղբյուրային նշանակություն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի