01/06/2022
Հարգելի՛ բարեկամներ,
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու շարքի առաջին գիտաժողովին: «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որ համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:
✓ Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 20-ին և 21-ին:
✓ Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
✓ Գիտաժողովի կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, Արցախի պետական համալսարան
✓ Գիտաժողովի ձևաչափը՝ առկա և հեռավար
✓ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝
• հայերեն
• անգլերեն
• ռուսերեն
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը (տե՛ս հավելված 1)։
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով, յուրաքանչյուր հոդվածի անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։
Գիտաժողովի կազմկոմիտե
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 15.09.2022
Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ՝ 30.09.2022
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 15. 10. 2022
Հրապարակման ենթակա հոդվածների հաստատման վերջնաժամկետ՝ 15.11.2022
Աղբյուրը՝ http://language.sci.am/